Գերմանիայի ուշագրավ անդրադարձը Իսրայելի գործողություններին
Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը շաբաթ օրը մեղադրել է Իսրայելին միջազգային իրավունքը խախտելու մեջ՝ շարունակելով իր հարձակումը(Իսրայելը) Ռաֆահի դեմ: Նա գերմանացի առաջին բարձրաստիճան քաղաքական գործիչն է, ով նման խիստ դիրքորոշում է ընդունել իսրայելական ռազմական հարձակման վերաբերյալ Գազայի հատվածում: Գրում է POLITICO-ն:
«Այդպես չպետք է անի», — ասել է Հաբեկը Գերմանիայի մայրաքաղաքում քաղաքացիների երկխոսության ժամանակ: «Իհարկե, Իսրայելը պետք է ենթարկվի միջազգային իրավունքին»,- ասել է նա։
Նրա խոսքերը ներկայացնում են հռետորաբանության փոփոխությունը Գերմանիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, որոնք նախկինում զգուշացրել էին Իսրայելին չհարձակվել Ռաֆահի վրա, սակայն դժկամությամբ էին հանդես գալիս նման ուղղակի մեղադրանքներով:
«Սովը, պաղեստինյան բնակչության տառապանքը, հարձակումները Գազայի հատվածում — ինչպես հիմա տեսնում ենք դատարանում — անհամատեղելի են միջազգային իրավունքի հետ»,- ասել է Հաբեկը։
Արդարադատության միջազգային դատարանը՝ ՄԱԿ-ի բարձրագույն դատարանը, ուրբաթ օրը վճռեց, որ Իսրայելը պետք է «անհապաղ դադարեցնի իր ռազմական հարձակումը» Գազայի հատվածում գտնվող Ռաֆահում։