2.3 միլիարդ դոլար սահմանի ամրապնդման համար
Լեհաստանը ծրագրում է 2,3 միլիարդ եվրո ներդնել Ռուսաստանի և Բելառուսի հետ արևելյան սահմանի անվտանգությունն ամրապնդելու համար, շաբաթ օրը հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը։ Գրում է POLITICO-ն:
«Մենք 10 միլիարդ զլոտի (2,3 միլիարդ եվրո) կներդնենք Բելառուսի և Ռուսաստանի հետ մեր սահմանի անվտանգության համար»,- ասել է Լեհաստանի ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ։ Դա ներդրում կլինի «մեր անվտանգության, և առաջին հերթին ապահով արևելյան սահմանի համար», — ասել է Տուսկը։
Ընդգծելով երկրի ռազմավարական դիրքը ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Եվրամիության արևելյան թևում՝ Տուսկը կարևորել է Լեհաստանի պատասխանատվությունը եվրոպական անվտանգության համար։
«Մենք սկսել ենք այդ աշխատանքները՝ խաղաղության ժամանակ Լեհաստանի սահմանն անվտանգ դարձնելու և պատերազմի ժամանակ թշնամու համար անթափանցելի դարձնելու համար», — ասաց նա։
Բելառուսի հետ Լեհաստանի սահմանը մի քանի տարի է, ինչ բռնկման վայր է դարձել՝ կապված Լեհաստանի սահմանը հատելու ձգտող ներգաղթյալների թվի աճի հետ: