Եվրոպական միջուկային զսպման մեխանիզմ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել ֆրանսիական միջուկային մարտագլխիկների օգտագործումը որպես «վստահելի եվրոպական պաշտպանության» մաս Ռուսաստանի սպառնալիքներից: Գրում է POLITICO-ն:
«Ես կողմ եմ այս բանավեճի բացմանը, որը պետք է ներառի հակահրթիռային պաշտպանություն, հեռահար զենքեր, միջուկային զենք նրանց համար, ովքեր ունեն այն կամ ովքեր ունեն ամերիկյան միջուկային զենք իրենց հողում», — ասել է Մակրոնը տարածաշրջանային լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Ebra մամուլի խումբը հրապարակել է շաբաթ ուշ երեկոյան:
«Ֆրանսիան կպահպանի իր յուրահատկությունը, բայց պատրաստ է ավելի շատ նպաստել եվրոպական հողի պաշտպանությանը»,- հավելել է նա։
Ֆրանսիան, որն ունի մոտ 300 միջուկային մարտագլխիկ, միակ միջուկային տերությունն է Եվրամիության տարածքում։
Առաջին անգամը չէ, որ Ֆրանսիայի նախագահը առաջարկում է օգտագործել Ֆրանսիայի միջուկային զենքը ԵՄ պաշտպանության համար:
Մակրոնն առաջին անգամ ակնարկեց հնարավոր քայլի մասին 2020 թվականին, երբ նա կոչ արեց «ռազմավարական երկխոսություն» սկսել «Ֆրանսիայի միջուկային զսպման դերի մասին [Եվրոպայի] հավաքական անվտանգության մեջ»՝ փորձելով այս հարցի շուրջ քննարկումներ սկսել Գերմանիայի հետ, որը հյուրընկալում է ԱՄՆ-ի միջուկային զենք իր հողում: Ֆրանսիան այնուհետև կրկնեց առաջարկը 2022 թվականին։
Մինչ այժմ Բեռլինը չի ընդունել Ֆրանսիայի նախագահի առաջարկը: