Ինչ տնտեսական հեռանկար է սպավում Ռուսաստանի Դաշնությանը
Ակնկալվում է, որ այս տարի Ռուսաստանի տնտեսությունը կաճի ավելի արագ, քան զարգացած տնտեսություն ունեցող շատ երկրների տնտեսությունները — կաճի 3,2%-ով։ Այսպես է ասվում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վերջին զեկույցում, որը վերնագրված է «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ»։ Համեմատության համար նշենք, որ տոկոսային առումով Ռուսաստանը գերազանցում է ԱՄՆ-ի (2,7%), Մեծ Բրիտանիայի (0,5%), Գերմանիայի (0,2%) և Ֆրանսիայի (0,7%) կանխատեսվող աճի տեմպերը։
Ռուսաստանն ասում է, որ Արևմուտքի պատժամիջոցները իր տնտեսության հիմնական հատվածների նկատմամբ դարձրել են իրեն ավելի ինքնաբավ, մինչդեռ սպառումը (և հետևաբար պահանջարկը) և ներքին ներդրումները մնում են ճկուն: Միևնույն ժամանակ, նավթի և այլ ապրանքների արտահանումը այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հնդկաստանը և Չինաստանը, ինչպես նաև ենթադրյալ խուսափումը պատժամիջոցներից և նավթի բարձր գները, թույլ են տալիս Ռուսաստանի բյուջեին պահպանել եկամուտների բարձր մակարդակ:
Ճիշտ է, ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2025 թվականին Ռուսաստանի տնտեսական աճը դեռ կդանդաղի։
Սակայն փետրվարին ԱՄՀ-ի ղեկավարը CNBC-ին ասել էր, որ, չնայած վարդագույն կանխատեսումներին, Ռուսաստանի տնտեսությունը դեռևս զգալի դժվարությունների է հանդիպում։
Գեորգիևան կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի տնտեսությունը նաև բախվում է հմուտ աշխատուժի արտահոսքի և պատժամիջոցների ֆոնին տեխնոլոգիաների սահմանափակ հասանելիության հետ կապված խնդիրների: