Կտեղակայվի՞ միջուկային զենք ևս մեկ երկրում
Ազգային կոալիցիայի թեկնածու Ալեքսանդր Ստուբը կարծում է, որ միջուկային զենքի տեղափոխումը Ֆինլանդիայի տարածքով միանգամայն հնարավոր է, օրինակ՝ ՆԱՏՕ-ի զորավարժությունների շրջանակներում։ Գրում է ֆինլանդական լրատվամիջոցը:
Կանաչների դաշինքի կողմից աջակցություն ստացող թեկնածու Պեկա Հաավիստոն կարծում է, որ ՆԱՏՕ-ի ներկայիս քաղաքականությունը խելամիտ է, ըստ որի միջուկային զենքը չպետք է լինի Եվրամիության արտաքին սահմաններին մոտ տարածքներում։
Ըստ Ալեքսանդր Ստուբի, չպետք է թերագնահատել զսպման սկզբունքը՝ հիմնված ԱՄՆ միջուկային զենքի վրա։
«Չեմ կարծում, որ նրանք կներմուծեն կամ նույնիսկ կցանկանան մշտապես միջուկային զենք տեղադրել մեր տարածքում: Այնուամենայնիվ, ոչ մի դեպքում չպետք է սահմանափակվի միջուկային զենքի տեղափոխումը մեր տարածքով բարդ իրավիճակի դեպքում», — ասել է Ստուբը MTV Uutiset-ի հետ հարցազրույցի շրջանակում:
Նրա կարծիքով, (պայմանավորված այս հանգամանքով) Ֆինլանդիան կարող է ավելի դրական վերաբերվել Ֆինլանդիայի տարածքում միջուկային զենքի մշտական տեղակայման գաղափարին։
«ԱՄՆ միջուկային զենքերը ներկայումս մշտապես գտնվում են Թուրքիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդերլանդներում և Բելգիայում: Լեհաստանը կցանկանար ձեռք բերել դրանք, բայց ես չգիտեմ, թե արդյոք նրանք կարող են: Մենք չենք ցանկանում, որ միջուկային զենք լինի մեր տարածքում, սակայն մենք չպետք է սահմանափակենք մեզ տրամադրված կանխարգելիչ միջոցները ԱՄՆ-ի կողմից»:
Ֆինլանդիայի տարածքում միջուկային զենք չպետք է լինի
Պեկկա Հաավիստոյի խոսքով՝ Ֆինլանդիայի տարածքում միջուկային զենք չպետք է լինի։
«Դա պարտադիր չէ, եթե նայեք ՆԱՏՕ-ի քաղաքականությանը միջուկային զենքի շրջանակում»,- բացատրում է նա MTV-ին։
«Հաստատված պրակտիկա է, որ ՆԱՏՕ-ն ամերիկյան միջուկային զենք է պահում եվրոպական հինգ երկրներում, և դրանք կարող են օգտագործվել այդ տարածքներից»:
Պեկկա Հաավիստոն նաև վկայակոչում է Ֆինլանդիայի միջուկային էներգիայի մասին օրենքը, որն արգելում է միջուկային նյութերի ներմուծումը Ֆինլանդիա։
«Եվ մենք միջուկային զենք ձեռք բերելու կարիք չունենք, և ոչ ոք դա մեզ չի առաջարկում»: