Ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն իրականցնելու ամենամեծ զորավարժությունը տասնամյակների ընթացքում
ՆԱՏՕ-ն հաջորդ շաբաթ կսկսի իր ամենամեծ զորավարժությունները տասնամյակների ընթացքում: Շուրջ 90,000 անձնակազմ կմասնակցի մի քանի ամիս տևող մարտախաղերին, որոնց նպատակն է ցույց տալ, որ դաշինքը կարող է պաշտպանել իր ողջ տարածքը մինչև Ռուսաստանի հետ սահմանը, հինգշաբթի ասել են բարձրաստիճան սպաները: Այս մասին գրում է APNEWS-ը:
Զորավարժությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ ճահճանում է: ՆԱՏՕ-ն, որպես կազմակերպություն, ուղղակիորեն ներգրավված չէ հակամարտությունում (բացառությամբ Կիևին ոչ մահացու աջակցություն տրամադրելը), թեև անդամ շատ երկրներ զենք և զինամթերք են ուղարկում առանձին կամ խմբերով և տրամադրում ռազմական ուսուցում:
«Զորավարժությունները ցույց կտան, որ ՆԱՏՕ-ն կարող է մի քանի ամիսների ընթացքում իրականացնել և պահպանել համալիր բազմաբնույթ գործողություններ հազարավոր կիլոմետրերի վրա, Բարձր Հյուսիսից մինչև Կենտրոնական և Արևելյան Եվրոպա և ցանկացած պայմաններում», — հայնտում է 31 երկրներից բաղկացած կազմակերպությունը: