Աշխարհի ամենահզոր անձնագրերը
iStock Photos
Վեց երկրներ արժանացել են 2024 թվականի ամենահզոր անձնագրերի կոչմանը, ընդ որում՝ բոլորն էլ առանց վիզայի ճանապարհորդություն են տրամադրել 227 ուղղություններից 194-ին։ Այս մասին գրում է CNBC-ին:
ԵՄ անդամ չորս երկրներ այժմ թագը կիսում են Սինգապուրի և Ճապոնիայի հետ՝ որպես թիվ մեկ անձնագիր Henley Passport Index-ի եռամսյակում: Դրանք են՝ Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան։
Երկու ասիական երկրները դոմինանտ են ինդեքսում վերջին հինգ տարիներին։
Երկրորդ տեղում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հարավային Կորեան, Ֆինլանդիան և Շվեդիան: Այս երկրների դեպքում առանց վիզայի կարևող են ճանապարհորդել 193 ուղղություններով: Երրորդ տեղում են Դանիան, Իռլանդիան, Նիդերլանդները և Ավստրիան։ Մեծ Բրիտանիան երկու աստիճանով բարձրացել է և հիմա չորրորդ հորիզոնականում է:
Ավստրալիան և Նոր Զելանդիան զբաղեցրել են վեցերորդ տեղը, իսկ ԱՄՆ-ը պահպանում է 7-րդ տեղը՝ ըստ Henley-ի վարկանիշային աղյուսակի։
19-ամյա անձնագրերի համաշխարհային վարկանիշը կազմվել է Օդային տրանսպորտի միջազգային մարմնի( Air Transport Authority) կողմից տրամադրված տվյալների հիման վրա: Այն դասակարգում է դասակարգում է աշխարհի անձնագրերը՝ հիմնվելով այն ուղղությունների քանակի վրա, երբ դրանք սեփականատերերը կարող են մուտք գործել առանց նախնական վիզայի: