Գերմանիայի կանցլերի ուշագրավ կոչը դաշնակից երկրներին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երկուշաբթի կոչ է արել ԵՄ անդամ այլ երկրներին ավելի շատ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ ասելով, որ Բեռլինը Բրյուսելին խնդրել է ստուգել երկրների հետ իրենց ծրագրած աջակցությունը Կիևին: Այս մասին գրում է POLITICO-ն:
Լրագրողների հետ զրույցում Շոլցը զգուշացրել է, որ թեև իր կառավարությունը ծրագրում է այս տարի կրկնապատկել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը մինչև 8 միլիարդ եվրո (բյուջեի նախագծի շրջանակներում), «միայն դա բավարար չի լինի Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորելու համար երկարաժամկետ հեռանկարում:
«Ուստի ես կոչ եմ անում Եվրամիության մեր դաշնակիցներին ևս ակտիվացնել իրենց ջանքերը Ուկրաինային աջակցելու համար: ԵՄ անդամ երկրների մեծամասնության կողմից մինչ այժմ նախատեսված զենքի մատակարարումները Ուկրաինային ամեն դեպքում չափազանց փոքր են»,- ասել է նա: «Մեզ ավելի շատ ներդրման կարիք ունենք»:
Կանցլերի անսովոր անկեղծ խոսքերը, որոնք հնչել են Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուքս Ֆրիդենի հետ մամուլի ասուլիսում, արտացոլում են գերմանացի պաշտոնյաների աճող հիասթափությունն ու անհանգստությունն առ այն, որ ԵՄ այլ երկրներ, ըստ երևույթին, անբավարար ռազմական ռեսուրսներ են մատակարարում Ուկրաինային:
«Վստահ եմ, որ մեզ կհաջողվի որոշում ապահովել անդամ բոլոր 27 երկրների կողմից»,- ասել է Շոլցը։