Աշխարհի ամենաանվտանգ երկրները
Ծրագրո՞ւմ եք արձակուրդ:
Ահա այն երկրները, որոնք առավելագույն վտանգ են ներկայացնում ճանապարհորդների համար 2024 թվականին, ինչպես նաև ամենաանվտանգները՝ ըստ International SOS-ի:
Ռիսկերի գնահատման ընկերությունը 2024 թվականի իր ռիսկերի քարտեզում դասակարգել է այս երկրները՝ հիմնվելով մի քանի ցուցանիշների վրա, ներառյալ անվտանգությունը, բժշկական վտանգները, ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցությունը:
- Անվտանգության ռիսկեր
Աֆրիկյան պետություններ Լիբիան և Հարավային Սուդանը այն վայրեր են, որտեղ առկա անվտանգության «ծայրահեղ» ռիսկեր:
Անվտանգության «բարձր» ռիսկեր ունեցող երկրները տուժում են բողոքի ցույցերից, որոնք հաճախ բռնի են և կարող են թիրախավորել օտարերկրացիներին: Այս կատեգորիայի մեջ են մտնում Վենեսուելան, Պակիստանը և Բիրման։
Հակառակ դրան, սկանդինավյան երկրներն անվտանգության առումով ամենաապահով երկրներից են:
Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Դանիան և Գրենլանդիան դասակարգվել են որպես անվտանգության «աննշան» ռիսկեր ունեցող երկրներ: Շվեյցարիան և Սլովենիան նույնպես անվտանգության ամենաքիչ ռիսկեր ունեցող երկրների թվում են։
- Բժշկական մտահոգություններ
«Շատ բարձր» բժշկական ռիսկեր ունեցող երկրները, որոնք գնահատվում են՝ ելնելով վարակիչ հիվանդությունների տարածվածությունից, ինչպիսին է քովիդը և շտապ բուժօգնության ծառայությունների ստանդարտից, ներառում են Աֆղանստանը և Հյուսիսային Կորեան, աֆրիկյան մի քանի պետություններ, այդ թվում՝ Սուդանը և Լիբիան:
Բժշկական նվազագույն ռիսկեր ունեցող երկրների թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան և Սինգապուրը:
Ճանապարհորդելիս առողջապահական խնամքի հասանելիությունը մարդկանց համար առաջնային մտահոգություն է, քանի որ ճանապարհորդների 60%-ը ասում է, որ ճանապարհորդության ընթացքում բժշկական արտակարգ իրավիճակի բախվելու հնարավորությունը հանդիսանում է ճանապարհորդական ապահովագրություն ձեռք բերելու հիմնական շարժիչ ուժը:
Առաջնային առողջապահական ծառայություններ մատուցողները սովորաբար չեն ծածկում արտերկրում ստացված վնասվածքների կամ հիվանդությունների արժեքը, ինչը կարող է հանգեցնել զգալի ծախսերի գրպանից, ասում է ապահովագրական ընկերության(Squaremouth) կոնտենտ մասնագետ Ջեյմս Քլարկը:
International SOS-ը նաև դասակարգել է երկրները՝ հիմնվելով կլիմայի փոփոխության վրա և թե ինչպես այն կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամերի և աղետների: Թեև ճանապարհորդների համար սա դեռևս չի կարող անհապաղ մտահոգության առարկա լինել:
«Մենք տեսնում ենք, որ այդ ռիսկերն ավելի փոխկապակցված են դառնում։ Օրինակ՝ կլիմայական պայմանների վատթարացումը կարող է հանգեցնել բժշկական ռիսկերի ավելացմանը, մասնավորապես՝ նոր հիվանդությունների զարգացմանը կամ առկա հիվանդությունների հաճախականության ավելացմանը», — CNBC Travel-ին ասել է International SOS-ի անվտանգության տնօրեն Նորիկո Տակասակին: