Ներդրումներ գենդերային հավասարության մեջ
Չնայած շատ տարբեր սկզբնաղբյուրներից գալուց — մեզանից մեկը գալիս է Մալավիի ձկնորսական թաղամասից, որտեղ գտնվում է երկրի դեռահասների հղիության ամենաբարձր ցուցանիշներից մեկը, մյուսը մեծացել է Արևմտյան Գերմանիայում կանանց շարժման գագաթնակետին — մենք երկուսս էլ տեսել ենք կանանց և աղջիկների հզորացման փոխակերպիչ ազդեցությունը: Այն, ինչը նաև միավորում է մեզ, հրատապության նույն զգացումն է, որպեսզի ավելին արվի՝ ավելի արագ և ավելի մեծ մասշտաբով:
Այս դարի առաջին 20 տարիների ընթացքում հավասարության ուղղությամբ առաջընթաց էր տեղի ունենում, թեև բավականաչափ արագ չէր: Սակայն առաջընթացը կանգ է առել վերջին տարիներին՝ COVID-19 համաճարակի, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ազդեցության և գնաճի պատճառով:
Հիմա ժամանակն է վերականգնել թափը: Ճանապարհներից մեկը «ֆեմինիստական զարգացման քաղաքականության» միջոցով է — հայեցակարգ, որն իր հիմքում ունի պարզ գաղափար: Կանայք և աղջիկները կազմում են բնակչության կեսը. նրանք պետք է ունենան իշխանության հավասար բաժին և նույն իրավունքները, ռեսուրսները և ներկայացվածությունը, ինչ տղամարդիկ:
Գենդերային հավասարության առաջընթացը պահանջում է կանանց և երիտասարդների ներգրավում որոշումների կայացման գործընթացում և քաղաքականության համատեղ ստեղծում, որը կհամապատասխանիչ նրանց կարիքներին: Այս քաղաքականությունը հնարավորություն է տալիս ավելի շատ կանանց և աղջիկների հասանելություն ունենալ հակաբեղմնավորիչների, անվտանգ ծննդաբերության հաստատությունների, սննդային փաթեթների, իմունիզացիային և մայրական խնամքին՝ անկախ նրանց բնակության վայրից կամ սոցիալ-տնտեսական կարգավիճակից (These policies give more women and girls access to contraceptives, safe-birth facilities, nutrition packages, immunization, and maternal care, regardless of where they live or their socioeconomic status):
Ամենատարածված և խիստ անհրաժեշտ քաղաքականությունը, որի համար մենք պայքարում ենք, սկիզբ են առնում մարմնական ինքնավարությունից — նախապայման, եթե կանայք և աղջիկները ցանկանում են իրացնել իրենց ողջ ներուժը: Երբ աղջիկներն ավարտում են դպրոցը, հասարակության համար օգուտները հսկայական են, ոչ միայն ուղեղի լրացուցիչ հզորության և հարկային եկամուտների պատճառով: Այդ իսկ պատճառով պետք է վերացվեն սոցիալական և մշակութային խոչընդոտները, որոնք խանգարում են աղջիկներին դպրոց հաճախել: Շատ վայրերում դեռահաս աղջկան, ով հղիանում է, հեռացվում է դպրոցից և վտարվում նրա ընտանիքի կողմից՝ զրկելով իր ապագան որոշելու իրավունքից: Նման արդյունքներն ընդգծում են, թե ինչու է այդքան կարևոր հակաբեղմնավորիչների հասանելիությունը:
Երբ երկրի օրենքներն ու կանոնակարգերը խոչընդոտում են գենդերային հավասարությանը, ժամանակն է փոխել դրանք: Համաշխարհային բանկի ու Կանանց, երեխաների և դեռահասների գլոբալ ֆինանսավորման հիմնադրամի (GFF) աջակցությամբ երկրները կարևոր բարեփոխումներ են ընդունում:
Օրինակ, Կամերունում, որտեղ յուրաքանչյուր չորրորդ դեռահաս աղջիկը հղիանում է, նախորդ տարի կարգավորող բարեփոխումներ են մտցվել, որոնք թույլ են տալիս հղի աղջիկներին մնալ դպրոցում: Իսկ Նիգերում, նախորդ տարի ընդունված օրենսդրությունը ամուսնացած դեռահաս աղջիկներին հնարավորություն է տալիս օգտվել ընտանիքի պլանավորման ծառայություններից՝ առանց ծնողի կամ ամուսնու ուղեկցության, որպեսզի անտեղի ազդեցություն չունենան որոշումներ կայացնելիս: Միջնակարգ դպրոցի աղջիկները կարող են հաճախել ակումբներ՝ ընտանիքի պլանավորման մասին տեղեկություններ ստանալու:
Այս քաղաքականությունն օգնում է կանանց և աղջիկներին որոշումներ կայացնել սեփական մարմնի և կյանքի վերաբերյալ: Դրանք աշխատանքի մի մասն են GFF-ի, որն օգտագործում է համեստ դրամաշնորհներ և՛ պետական, և՛ մասնավոր հատվածներից լրացուցիչ ֆինանսավորում հավաքելու համար, ինչը նշանակում է, որ ներդրված յուրաքանչյուր դոլարը բազմապատկվում է:
GFF-ի նման ֆեմինիստական մոդելը լավագույն ներդրումներից մեկն է, որը աշխարհը կարող է կատարել գենդերային հավասարության բարելավման համար: Ահա թե ինչու Գերմանիայի կառավարությունը, Նիդեռլանդների, Կոտ դ’Իվուարի և Համաշխարհային բանկի հետ մեկտեղ, այս տարի համատեղ կազմակերպում է արշավ առնվազն 800 միլիոն դոլար հավաքել GFF-ի համար:
Ոչ միայն գենդերային հավասարության, այլև կլիմայի փոփոխության, ռասիզմի և հասարակական այլ մարտահրավերների լուծման համար երիտասարդները պետք է ներգրավվեն որոշումների կայացման մեջ: Բարեբախտաբար, այսօրվա երիտասարդությունը քաղաքականապես ներգրավված է և ցանկանում է փոփոխություններ իրականացնել: Ամբողջ աշխարհում նրանք ձևավորում են շարժումներ՝ մղելու առաջընթաց և «հին խնդիրների» վերաբերյալ թարմ գաղափարներ և նոր հեռանկարներ առաջարկելու համար։ Կառավարությունները պետք է լսեն նրանց:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները նոր իմպուլս են կառուցում՝ գեներացված երիտասարդների ներգրավվածության աճող շարժման արդյունքում, որին մենք ականատես ենք լինում GFF-ի գործընկեր երկրներում՝ Կոտ դ’Իվուարից և Ուգանդայից մինչև Մադագասկար և Մավրիտանիա:
Մենք պատմության մի կետում ենք, երբ հնարավորություն ունենք փոփոխություններ անելու կանանց և աղջիկների համար ամբողջ աշխարհում: Մենք հնարավորություն ունենք արագացնելու հավասարությունը( We have an opportunity to fast-track equality)։ Բայց մենք միայնակ չենք կարող անել դա։ Մենք հրավիրում ենք աշխարհի տարբեր երկրների ղեկավարներին աջակցելու մեր տեսլականին: Ներդրումներ կատարելով հիմա և ավելի մեծ քաղաքական և ֆինանսական աջակցություն տրամադրելով ֆեմինիստական զարգացման օրակարգին GFF-ի միջոցով՝ աշխարհը կարող է բացել կանանց և աղջիկների ներուժը՝ ստեղծելու ավելի արդար և բարեկեցիկ ապագա: Սա իրականություն դարձնելը բոլորիս խնդիրն է: