Չինաստանի արտգործնախարարը զրույց է ունեցել Ուկրաինայի իր գործընկերոջ հետ
Հինգշաբթի իր ուկրաինացի գործընկերոջ հետ հազվագյուտ հեռախոսազրույցում Չինաստանի արտգործնախարարն ասում է, որ Պեկինը մտահոգված է Ռուսաստանի հետ տարիներ շարունակվող հակամարտությամբ, որը դուրս է եկել վերահսկողությունից և կոչ է արել բանակցություններ վարել Մոսկվայի հետ քաղաքական լուծման շուրջ: Այս մասին գրում է APNEWS-ը:
Ցին Գանգը Դմիտրո Կուլեբային ասել է, որ Չինաստանը «միշտ պահպանել է օբյեկտիվ և արդար դիրքորոշում Ուկրաինայի հարցում, պարտավորվել է նպաստել խաղաղությանը և առաջ մղել բանակցությունները և կոչ է արել միջազգային հանրությանը պայմաններ ստեղծել խաղաղ բանակցությունների համար», — այս մասին ասված է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ Կուլեբան թվիթերում գրել է, որ ինքը և Ցինը «քննարկել են տարածքային ամբողջականության սկզբունքի նշանակությունը»։
«Ես ընդգծեցի (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու) խաղաղության բանաձևի կարևորությունը ագրեսիան դադարեցնելու և Ուկրաինայում արդար խաղաղությունը վերականգնելու համար»,- գրել է Կուլեբան, որը նույն օրը զրուցել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։