Կրկին բռնություններ և բողոքի ցույցեր Վրաստանում
Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել Վրաստանում, գրում է Der Spiegel-ը։
Արդեն մի քանի օր է, ինչ Վրաստանում հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անում։ Խոսքը օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրինագծի մասին է։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։ Բազմաթիվ մարդիկ ձերբակալված են։
Սեփական կառավարությանը քննադատող վրացիների կողմից կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունը կրկին շրջվեց ցուցարարների դեմ և բռնություն գործադրեց։ Բայց եվրոպամետ ցուցարարները պարզապես շրջափակել են Անդրկովկասյան այս հանրապետության խորհրդարանի շենքը և փորձել ներխուժել՝ ոչ ավելին։
Ոստիկանությունն ի պատասխան, ինչպես ցույց է տվել վրացական հեռուստատեսությունը, ջուր է լցրել առաջ եկող եվրոպացիների վրա և արցունքաբեր գազով ու ձերբակալություններով փորձել է կանգնեցնել նրանց, ինչպես երեկ երեկոյան։ Ցուցարարները պատասխանել են մոլոտովի կոկտեյլներով ու քարերով։ Միաժամանակ ԱՄՆ-ի, Վրաստանի, Ուկրաինայի և ԵՄ դրոշների ներքո հնչել են ուկրաինական և վրացական երգեր և օրհներգեր։
Բողոքի պատճառ է դարձել իշխանության ցանկությունը ռուսական մոդելով նշագծելու այն լրատվամիջոցներին ու հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական գործունեությամբ են զբաղվում՝ ստանալով դրսից փող։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի խոսքով՝ նման օրենքի նախագիծը «ակնհայտորեն ոգեշնչված է Կրեմլից»։ Նեդ Փրայսը բացարձակապես համոզված է, որ նման օրենքը «անհամատեղելի է վրացական բնակչության հստակ մտադրության հետ՝ ավելի խորը միանալու եվրաինտեգրմանը և ժողովրդավարական զարգացմանը»։ Նման օրենքի ընդունումը «կվնասի Վրաստանի եվրաատլանտյան ապագային», ինչպես նաև կփչացնի Թբիլիսիի հարաբերությունները վրացական ընդդիմության դոնորների հետ, այսինքն՝ երկրի լավագույն ռազմավարական գործընկերների, հավելել է Նեդ Պրայսը։
Վրաստանը հանդիսանում է ռազմավարական կարևոր գործընկեր Հայաստանի համար: Այս համատեքստում շատ կարևոր է հիշատակել, որ այնտեղի ցանկացած անկայություն հղի է վտանգներով նաև ՀՀ-ի համար: Այս ամենը և՛ տարածաշրջանային և՛ համաշախարհային գործընթացների շրջանակում: