Փարիզը Եվրոպական «միջուկային դաշինքի» նախագիծ է մշակել
Ֆրանսիայի էներգետիկ անցման նախարար Անյես Պանիե-Ռյունաշեն երեքշաբթի (28 փետրվարի) Ստոկհոլմում կհանդիպի տասներկու գործընկերների հետ՝ քննարկելու ԵՄ-ում բոլորովին նոր «միջուկային դաշինքի» հնարավոր մեկնարկը: Այս մասին հայտնում է EURACTIV-ը:
Անյես Պանիե-Ռյունաշեն երկուշաբթի և երեքշաբթի (փետրվարի 27-ին և 28-ին) կլինի Ստոկհոլմում՝ երկօրյա ոչ պաշտոնական բանակցությունների համար ԵՄ էներգետիկ և տրանսպորտի նախարարների հետ:
Օրակարգում է էլեկտրաէներգիայի եվրոպական շուկայի առաջիկա բարեփոխումը, էներգետիկ անվտանգության վերաբերյալ բանավեճը հաջորդ ձմռանը ընդառաջ, ինչպես նաև դաշինքի արդյունաբերական մրցունակությունը՝ պայմանավորված ապագա էներգետիկ քաղաքականությամբ:
Այս համատեքստում Ֆրանսիան մտադիր է բարձրացնել միջուկային էներգետիկայի հարցը։
Նախարարի գրասենյակի համաձայն՝ Պանիե-Ռյունաշեն փետրվարի 28-ին Ստոկհոլմում կհավաքի իր 12 գործընկերներին, ինչպես նաև Եվրահանձնաժողովին, որպեսզի քննարկեն «միջուկային դաշինքը» Եվրոպայում:
Ֆրանսիայից բացի, Ստոկհոլմում Պանիե-Ռյունաշեին միացած տասներկու նախարարները Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Ֆինլանդիայից, Հունգարիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից, Սլովենիայից և Շվեդիայից են:
Այս դաշինքի բովանդակության մասին նախարարությունն առայժմ մանրամասներ չի հայտնում։ Նշվում է, որ համատեղ հռչակագիրը քննարկման փուլում է, սակայն կիրակի դեռ չի հաստատվել:
Այնուամենայնիվ, ուղերձը պարզ է. «ուժեղ ազդանշան ուղարկելու եվրոպական տարբեր բանակցություններում»:
Իր ջանքերում Փարիզը հույս ունի հիմնվել միջուկային ծրագրի ջատագովների վերջին հաղթանակների վրա:
Իրոք, փետրվարի 9-ին Եվրախորհրդարանի էներգետիկ կոմիտեն պաշտոնապես ճանաչեց միջուկային ջրածինը որպես ցածր ածխածնային էներգիայի աղբյուր:
Այսպիսով, Ֆրանսիան օգտվում է ԵՄ մակարդակով իր վերջին հաղթանակներից՝ ընդգծելու «միջուկային էներգիայի ներդրումը մեր կլիմայական նպատակների և Եվրոպայում էներգետիկ անվտանգությանը», — ասված է նախարարի գրասենյակում: