Իսպանիան շարունակում է քայլեր ձեռնարկել՝ մեղմելու գնաճը
Երեքշաբթի Իսպանիան հայտարարեց 10 միլիարդ եվրոյի (10,65 միլիարդ դոլար) միջոցների մասին ( այս տարվա երրորդ խոշոր փաթեթը) ՝ գնաճի ցավը մեղմելու համար՝ ընդհանուր օգնությունը հասցնելով 45 միլիարդ եվրոյի 2022 թվականի սկզբից ի վեր: Այս մասին հայտնում է REUTERS գործակալությունը:
Իսպանիան, ինչպես եվրոպական մյուս երկրները, բախվում է կյանքի ծախսերի ճգնաժամի հետ, որը սրվել է ուկրաինական պատերազմի ազդեցության հետևանքով էներգակիրների գների վրա:
Փաթեթը ներառում է 200 եվրոյի միանվագ բոնուս մոտ 4,2 միլիոն տնային տնտեսությունների համար՝ տարեկան մինչև 27,000 եվրո եկամուտով և էներգիայի վճարների հարկերի կրճատման երկարաձգում մինչև հաջորդ տարվա առաջին կիսամյակ, լրագրողներին ասաց վարչապետ Պեդրո Սանչեսը։
Փաթեթը հետևում է մարտի և հունիսի նմանատիպ հայտարարություններին, որոնք ներառում էին ուղղակի օգնություն, հարկերի կրճատում, արտոնյալ վարկեր և վարձակալության վերահսկողություն:
Միջոցառումները, զուգորդված Եվրամիության հետ բանակցված համաձայնագրի հետ՝ էլեկտրաէներգիայի արտադրության համար գազի գնի սահմանափակում դնելու շուրջ, որոշակի հաջողություն ունեցան: Նախորդ 12 ամիսների ընթացքում նոյեմբերին գնաճը նվազել է մինչև 6,7%, ինչն ամենացածր ցուցանիշն է ԵՄ 27 երկրների միությունում:
Գնաճի նվազումը նպաստել է էլեկտրաէներգիայի գների կտրուկ անկումը, որը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ նվազել է 22,4%-ով։ Սակայն պարենային ապրանքների գները շարունակել են հարվածել իսպանացիների դրամապանակին՝ հոկտեմբերին և նոյեմբերին աճելով 15%-ով՝ համամեմատած նախորդ տարվա հետ:
Կառավարությունը հայտարարել է, որ կնվազեցնի 4%-ից մինչև 0% ավելացված արժեքի հարկը հիմնական սննդամթերքի համար, ինչպիսիք են հացը, պանիրը, կաթը, մրգերն ու բանջարեղենը և հացահատիկները: