Գնաճային իրավիճակը Էստոնիայում
Էստոնիայում սպառողական զամբյուղը թանկացել է 20-25 տոկոսով, ասում է Էստոնիայի բանկի տնտեսագետ Ռասմուս Կատտայը։ Գրում է էստոնական լրատվամիջոցը:
Էստոնիայի բանկը չի բացառում, որ 2023 թվականին աշխատավարձերի գնողունակությունը կարող է նորից սկսել աճել։ Փորձագետները նաև կարծում են, որ երկրի բնակիչներն արդեն հասցրել են ծախսել իրենց խնայողությունները։ Այս մասին, ըստ ERR-ի, ասել է Էստոնիայի բանկի տնտեսագետ Ռասմուս Կատտայը։ Նրա խոսքով, Էստոնիայի տնտեսության զարգացման ընդհանուր պատկերը մինչ այժմ որեւէ բացասական կողմ չի ցուցաբերել։
«Երրորդ եռամսյակում ձեռնարկությունների շահույթն աճել է բավականին բարձր տեմպերով, չնայած այն հանգամանքին, որ նրանց արտադրության ծախսերը զգալիորեն աճել են էներգիայի և աշխատուժի ավելի շատ ծախսերի պատճառով», — ասել էԿատտայը:
Չնայած այն հանգամանքին, որ բնակչությունը մեծապես կորցրել է իր գնողունակությունը, այնուամենայնիվ սպառումը մնացել է սովորական մակարդակի վրա, հավելել է տնտեսագետը։
«Օրինակ՝ մինչև աշնան ամիսները, չնայած այն հանգամանքին, որ ամբողջ զամբյուղը թանկացել է 20-25 տոկոսով, մեկ տարի առաջվա համեմատ գնումների ծավալը չի նվազել։
Այստեղ մարդկանց օգնության են հասել խնայողությունները: Արդյոք դրանք կուտակվել են համաճարակի ժամանակ, երբ սպառումն անհնարին է եղել, արդյոք դա կենսաթոշակի երկրորդ փուլից հանված գումար է։ Բայց հիմա մենք հասել ենք այն կետին, երբ և՛ այդ, և՛ մյուս խնայողությունները այսօր արդեն ծախսվել են»,- ասել է Ռասմուս Կատտայը։
Խոսելով 2023 թվականի մասին՝ նա ասաց, որ հիմնական հիմնահարցերը կլինեն գնաճը, տոկոսադրույքները և անձնական գնողունակությունը։
«Գնողունակությունը մեծապես կապված է այն հանգամանքի հետ, թե ինչ կանի գնաճը: Գնաճի առումով մենք ակնկալում ենք, որ 2023 թվականին այն կդանդաղի և միջին հաշվով կկազմի այս տարվա կիսով չափ, ամենայն հավանականությամբ 10%-ի սահմաններում։ Հաջորդ տարվա երկրորդ կեսին կարող է գալ այն պահը, երբ աշխատավարձերի գնողունակությունն այլևս չի նվազի, այլ նորից կսկսի աճել»,- եզրափակել է Ռասմուս Կատտայը։