Իրավիճակը Հնդկաստանի և Չինաստանի սահմանին
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ երկիրը Չինաստանի հետ վիճելի սահմանի երկայնքով զորքերի տեղակայումն աննախադեպ մակարդակի է հասցրել: Գրում է BBC-ին:
Սուբրամանյամ Ջայշանկարը հավելել է, որ Հնդկաստանը թույլ չի տա Չինաստանին «միակողմանիորեն փոխել» ստատուս քվոն սահմանին։
Նրա մեկնաբանությունները հնչեցին մի քանի օր անց այն իրադարձությունից հետո, երբ հնդկական և չինական ուժերը բախվեցին Արունաչալ Պրադեշ նահանգի սահմանի երկայնքով վիճելի տարածքում:
Հնդկաստանը հայտնել է, որ բախումը սկսվել է չինական զորքերի «ոտնձգությունների» պատճառով։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրենց տեղեկությունների համաձայն՝ իրավիճակը սահմանին «ընդհանուր առմամբ կայուն է», և երկու կողմերը երկխոսություն են պահպանում այդ հարցի շուրջ։