Լեհաստանը վերացնում է իր վետոյի սպառնալիքը
Լեհաստանի կառավարությունը համաձայնեց հրաժարվել նվազագույն հարկային հրահանգի վրա վետոյի սպառնալիքից՝ ճանապարհ բացելով փաթեթային գործարքի համար, որը ներառում էր 18 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն Ուկրաինային և ԵՄ որոշ միջոցների սառեցում Հունգարիայի համար: Գրում է EURACTIV-ը:
Հինգշաբթի (դեկտեմբերի 15-ին) Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպման լուսանցքում Լեհաստանը համաձայնեց հրաժարվել վետոյի իրավունքից:
Երեք հարցերը դարձել էին փաթեթ, քանի որ Հունգարիան օգտագործել էր իր վետոն մակրոֆինանսական օգնության և նվազագույն հարկային հրահանգի վրա՝ փորձելով ճնշում գործադրել ԵՄ-ի վրա՝ վճարելու ԵՄ համախմբման ֆոնդերը, ինչպես նաև համաճարակի վերականգնման ծրագրի իր մասը:
Երկուշաբթի երեկոյան Հունգարիան հիմնականում նահանջեց և հանեց իր վետոն, թեև Բուդապեշտի համար ԵՄ ֆինանսական միջոցների մեծ մասը մնում է սառեցված:
Չորեքշաբթի օրը, սակայն, Լեհաստանի կառավարությունը հայտարարեց, որ վերապահումներ ունի նվազագույն հարկային հրահանգի վերաբերյալ՝ կրկին վտանգի տակ դնելով ամբողջ փաթեթը։