Դոլարի անկումը համաշխարհային տնտեսությունը կփրկի ռեցեսիայից
Դոլարի արագ աճը մոտեցել է ավարտին, գրում է The Telegraph-ը։
Հեղինակ՝ Մեթյու Լին
Սա Ամերիկայի տնտեսական հզորության նշան է։ Սա հիշեցում է, որ դոլարը մնում է աշխարհի ամենաապահով ակտիվը։ Եվ չի կարելի բացառել, որ սա հավատի դրսեւորում է Միացյալ Նահանգների՝ աճելու կարողության հանդեպ, նույնիսկ այն դեպքում, երբ մնացյալ զարգացած աշխարհը մշտապես բախվում է նոր մարտահրավերների։
Նախորդ տարվա ընթացքում դոլարի անհավատալի հզորության համար շատ տարբեր բացատրություններ կան, և բոլորն էլ որոշ չափով արժանահավատ են: Մի բան հաստատ է. ամերիկյան արժույթը վերականգնվում է՝ բարձրանալով վերջին 20 տարվա ամենաբարձր մակարդակին։
Չես վիճի վիճակագրության հետ։ Անկախ այն հանգամանքից, թե ինչպես եք նայում դրան, դոլարը շատ ուժեղ է եղել վերջին 12 ամիսների ընթացքում: Ընդհանուր «դոլարի ինդեքսը», որը չափում է նրա ուժը մյուս բոլոր հիմնական արժույթների նկատմամբ, այս տարի բարձրացել է 17%-ով՝ հասնելով վերջին երկու տասնամյակի ամենաբարձր մակարդակին:
Եվրոն դոլարից ցածր է իջել առաջին անգամ՝ եվրոպական արժույթի անկանոն մեկնարկից հետո դարասկզբն։ Ֆունտը ընկել է պատմական նվազագույնին և այժմ վաճառվում է 1,04 դոլարով: Նման անկումը ոչնչացրեց Լիզ Թրուսի կարճատև վարչապետության վստահությունը և ստիպեց հրաժարվել Կվասի Կվարթենգի մինի բյուջեից: Դոլարը իենը հասցրեց վերջին 20 տարվա ամենաերկարատև գագաթնակետին՝ ստիպելով խուճապի մատնված Ճապոնական բանկին միջամտել ազգային արժույթին աջակցելու համար:
Նույնիսկ չինական յուանը շարունակել է թուլանալ, թեև երկիրը ԱՄՆ-ի հետ առևտրային ահռելի ավելցուկ ունի: Այս միտումը ստիպեց կառավարությանը միջամտել ջախջախիչ անկումից խուսափելու համար: Դոլարին փոխարինող եվրոյի, յուանի և նույնիսկ բիթքոյնի մասին խոսակցությունները գնալով ավելի ծիծաղելի են թվում: 2021 թվականին ԱՄՆ արժույթն ավելի ուժեղ էր, քան երբևէ։
Սրա բացատրությունները շատ են։ Fed-ը գործեց ավելի արագ և վճռական, քան ցանկացած այլ կենտրոնական բանկ՝ զսպելով գնաճը և ագրեսիվորեն բարձրացնելով տոկոսադրույքները: Ուկրաինայում զինված հակամարտությունը խուճապային որոնումներ է առաջացրել անվտանգ ակտիվների համար, և դոլարից ավելի անվտանգ ոչինչ չի հայտնաբերվել։ Ամերիկյան տեխնոլոգիական ոլորտը փլուզվել է, և, այնուամենայնիվ, բոլորի համար պարզ է, որ ԱՄՆ տնտեսությունը շատ ավելի դիմացկուն և դինամիկ է, քան իր մրցակիցները: Եթե ամեն ինչ ամփոփվի, ապա ոչ մի առեղծված չի մնա, և չափազանց պարզ կդառնա, թե ինչու են ներդրողները դոլարի վերածել այն ամենը, ինչ կարող են։
Բայց հիմա առաջին նշաններն են, որ դոլարը սկսում է շարժվել հակառակ ուղղությամբ։ Վերջին ամսվա ընթացքում վերջինիս փոխարժեքը զգալիորեն նվազել է բոլոր հիմնական արժույթների նկատմամբ: Անգամ բրիտանական ֆունտ ստերլինգը նախորդ շաբաթ արժեր 1,21 դոլար, իսկ եվրոն բավականին բարձրացավ պարետիտից: Եթե այս միտումը շարունակվի, աշխարհի շատ երկրներ էներգիայի հսկայական զարկ կստանան, և դա վերաբերում է նույնիսկ Բրիտանիային։
Առաջին հեթրին գնաճը կսկսի թուլանալ։ Իհարկե, համաճարակի հետևանքները, ինչպես նաև Ուկրաինայում հակամարտությունը, գները բառացիորեն ամենուր բարձրացրել են: Սակայն դոլարը նույնպես ամրապնդվել է այն պարզ պատճառով, որ ապրանքների մեծամասնության գները գնահատվում են ԱՄՆ արժույթով:
Առավել անբարենպաստ իրավիճակ է ստեղծվել Բրիտանիայում և եվրոպական երկրների մեծ մասում, որոնք դոլարով ներկրում են հսկայական քանակությամբ էներգամթերք։ Եվ քանի որ ԱՄՆ արժույթը կրկին սկսել է արժեզրկման գործընթաց, այդ ներմուծումները ինքնաբերաբար կէժանանան, հետևաբար մյուս գները նույնպես կսկսեն նվազել։
Ավելին, տոկոսադրույքները կարող են դանդաղեցնել դրանց աճը: Վերջին ամիսներին Անգլիայի բանկը և Եվրոպական կենտրոնական բանկը բարձրացնում են տոկոսադրույքները ավելի ու ավելի բարձր: Դոլարը թանկանում էր, և նրանք պարզապես այլընտրանք չունեին։
Այժմ, երբ գնաճը սկսում է թուլանալ ապրանքների ներմուծման գների անկման ազդեցության տակ, այլևս չի լինի տոկոսադրույքների ագրեսիվ բարձրացման կարիք: Մենք արդեն տեսնում ենք դրա առաջին նշանները։
Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Մեծ Բրիտանիայում տոկոսադրույքներն աճել են 6-7%-ով, իսկ եվրոգոտում՝ 5%-ով: Այժմ Բրիտանիայում ցիկլի գագաթնակետը կարծես 4-5% է, իսկ Եվրոպայում՝ 3%: Սա լավ նորություն է բիզնեսի և հիփոթեքային վարկ ունեցողների համար:
Ի վերջո, դոլարի արժեզրկումը կօգնի ֆինանսական շուկաներին վերականգնվել: Երբ ԱՄՆ արժույթը նույնքան ուժեղ է, որքան նախորդ տարվա ընթացքում, և երբ Fed-ը խստացնում է իր քաղաքականությունը, աշխարհում շատ ավելի քիչ դոլար է մնում: Իսկ ի՞նչ է ստացվում: Ակտիվների գները նվազում են։
Համաշխարհային մասշտաբով դոլարի նույնիսկ տասը տոկոս արժեզրկումը զգալի խթան կհաղորդի շատ մեծ տնտեսությունների զարգացմանը։ Հնարավո՞ր է արդյոք այս դեպքում խուսափել ռեցեսիայից։ Քիչ հավանական է, բայց սրա օգուտները շատ զգալի կլինեն։
Դոլարի թուլացումը էական չի լինի. Եվրոպան պայքարում է էներգետիկ ճգնաժամի դեմ, և եվրոն շատ չի բարձրանա։ Չինաստանում բողոքի ցույցերի պատճառով ոչ ոք յուանի ներդրումներ չի անի. FTX բորսայում ջախջախիչ ձախողումը կնշանակի, որ կրիպտոարժույթը չի կարողանա մրցել իրական արժույթի հետ, գոնե այս տասնամյակում:
Դոլարը կմնա աշխարհի պահուստային արժույթը. Բայց նրա բուռն վերելքն ավարտվեց։ Սա փրկություն կլինի մնացած աշխարհի համար և կկանխի համաշխարհային ռեցեսիան: Դա կարող է նաև նշանակել, որ Բրիտանիայում անկումը այնքան էլ լուրջ չէ, որքան մենք կարծում էինք մի քանի շաբաթ առաջ: