Սունակի վարչապետ դառնալը «շրջադարձային իրադարձություն» է. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ «կարևոր է» և «բավականին ապշեցուցիչ», որ Ռիշի Սունակը պատրաստվում է դառնալ Մեծ Բրիտանիայի առաջին ասիացի վարչապետը: Գրում է BBC-ին։
Բայդենի մեկնաբանությունը հնչել է Սպիտակ տանը տեղի ունեցած արարողության ժամանակ Դիվալի հինդուիստական փառատոնի առթիվ:
Ռիշի Սունակը, ով 42-ամյա հնդիկ է, պաշտոնը կստանձնի երեքշաբթի՝ թագավորի կողմից պաշտոնապես նշանակվելուց հետո: