Եվրոպայի էներգետիկ խնդիրներն այնքան էլ լուրջ չեն, որքան կարծում եք
Եվրոպացիները չպետք է վախենան, որ Մոսկվան կդադարեցնի էներգակիրների մատակարարումները, գրում է Forbes-ը։ Նրանց գազի պահեստներն այսօր լցված են կապույտ վառելիքով, ինչը բավարար է ձմռանը դիմանալու համար։ Պարզապես գինը սովորականից շատ ավելի բարձր կլինի, նշում է հեղինակը։
Այսօր շատերը խուճապ են տարածում այս ձմռանը Եվրոպա էներգակիրների մատակարարումը դադարեցնելու Ռուսաստանի սպառնալիքների վերաբերյալ, քանի որ Մոսկվան ստիպված կլինի «վերանորոգել» Ուկրաինայով անցնող գազատարը։
Փաստորեն, գազի մեծ մասը (55%) Եվրոպան ստանում է ոչ թե Ռուսաստանից, այլ ուրիշ երկրներից։ Հատկանշական է, որ հեղուկ բնական գազի մեծ ծավալներ (40%) ծովով է մատակարարվում Եվրոպա։ Բացի այդ,խողովակաշարով գազ է ստանում Ալժիրից (15%)։ Մնացյակը գալիս է Ռուսաստանից, բայց այս մնացած 45%-ի միայն չնչին մասն է մատակարարվում Ուկրաինայի տարածքով: Նման տվյալներ են բերված Մաքս Պիզյուրի իր վերլուծական ուսումնասիրության մեջ՝ Էներգետիկ քաղաքականության հետազոտությունների հիմնադրամից:
Հետաքրքիր է նաև նշել, որ Եվրոպայում գազի արդյունահանումը անշեղորեն նվազում է 2013 թվականից ի վեր, մինչդեռ Ռուսաստանից ներմուծումը կտրուկ նվազել է 2020 թվականից ի վեր՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելուց մոտ երկու տարի առաջ:
Ի պատասխան այս գործողության՝ եվրոպական երկրներն ավելացրել են իրենց հեղուկ բնական գազի ներմուծումը։ Մինչդեռ եվրոպական գազի պահեստներն այժմ գազով են լցված։ Սա նշանակում է, որ մայրցամաքը կունենա բավարար վառելիք ձմռանը գոյատևելու համար
Այն, ինչ չի փոխվի, գազի բարձր գներն են. Եվրոպայում գազով արտադրվող մեգավատ/ժամը վերջերս հասել է 113 եվրոյի գնի: Նախորդ տարվա հոկտեմբերի կեսերին այն արժեցել է 94 եվրո։ Սա ռուս-ուկրաինական զինված հակամարտության սկսվելուց շատ առաջ էր։
Բայց պետք չէ հանգստանալ: Եվրոպան այսօր սովորականից ավելի տաք եղանակ է վայելում: Եթե կամ երբ ցուրտը հասնի, մենք կտեսնենք գնաճ: Եվ այդ ժամանակ Եվրոպայում խնդիրներ կսկսվեն։
Այսպես թե այնպես, Ռուսաստանը կարող է ավելի շատ տուժել, քանի որ նրա բյուջեն մեծապես կախված է նավթից և գազից։
Բայց ռուսական սպառնալիքները արթնացրին եվրոպացիներին, և նրանք հասկացան, որ պետք է ավելի զգույշ լինեն մատակարարների ընտրության հարցում։ Միջնաժամկետ հեռանկարում դա դժվար թե օգուտ բերի Ռուսաստանին, քանի որ նրա դռան մոտ գնորդներ այլևս չեն լինի։