ՆԱՏՕ-ի դաշնակիցների կրիտիկական ենթակառուցվածքի դեմ հարձակումները պետք է վճռական պատասխանի արժանանան. Յենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հինգշաբթի օրը ասել է, որ դաշնակիցների ենթակառուցվածքների դեմ կանխամտածված հարձակումը կարժանանա վճռական պատասխանի՝ այսպես կոչված «դիվերսիոն» գործողություններից հետո «Հյուսիսային հոսք» խողովակաշարերի վրա։ Այս մասին գրում է USNEWS-ը ՝ հղում անելով REUTERS գործակալությանը։
«Ներկայումս առկա ողջ տեղեկատվությունը ցույց է տալիս, որ դա կանխամտածված, անխոհեմ և անպատասխանատու դիվերսիաների արդյունք է», — նշվում է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ:
«Մենք, որպես դաշնակիցներ, պարտավորվել ենք նախապատրաստվել, զսպել և պաշտպանվել պետական և ոչ պետական դերակատարների կողմից էներգիայի և այլ հիբրիդային մարտավարությունների հարկադիր կիրառումից: Դաշնակիցների կրիտիկական ենթակառուցվածքի դեմ ցանկացած կանխամտածված հարձակում կարժանանա միասնական և վճռական պատասխանի: », — ասված է հայտարարության մեջ։