Միացյալ Նահանգները մտահոգված է Թունիսի նոր սահմանդրությամբ
ԱՄՆ-ն ասում է, որ «կիսում է այն մտահոգությունը», որ Թունիսի նոր սահմանադրությունը կարող է թուլացնել ժողովրդավարությունը և քայքայել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը: Դա տեղի է ունեցել Թունիսի նոր սահմանադրության ընդունումից հետո, որը նախագահին ընդգրկուն լիազորություններ է տալիս։ Հանրաքվեն տեղի է ունեցել հուլիսի 25-ին և նշանավորվել ընտրողների ցածր մասկնակցությամբ։ Հայտնում է bbc-ին։
Հանրաքվեին, որում սահմանադրությանը կողմ են քվեարկել մասնակիցների 94․6%, եղել է 30․5% մասնակցություն։ Ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել են հանրաքվեն։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորել է ապագայում ձեռնարկել «ներառական և թափանցիկ գործընթաց», որը կներգրավի թունիսցիներին, ովքեր չեն մասնակցել կամ դեմ են եղել հանրաքվեին:
Պետդեպի հայտարարությունում նշվում է, որ Թունիսը «վերջին մեկ տարվա ընթացքում զգացել է ժողովրդավարական նորմերի տագնապալի քայքայում» և շրջել 2011 թվականի ժողովրդական ապստամբությունից հետո արված ձեռքբերումները: «2021 թվականի հուլիսի 25-ից սահմանադրական կառավարման կասեցումը, գործադիր իշխանության համախմբումը և անկախ ինստիտուտների թուլացումը խորը հարցեր են առաջացրել Թունիսի ժողովրդավարական ուղու վերաբերյալ՝ ինչպես Թունիսում, այնպես էլ միջազգային շրջանակներում», — ասվում է հաղորդագրության մեջ:
Նախագահ Կաիս Սայիդը արձակեց խորհրդարանը մեկ տարի առաջ և կառավարում էր հիմնականում հրամանագրերով: