Սի Ծինփինը և Բայդենը զգուշացումներ են փոխանակել Թայվանի վերաբերյալ
ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները միմյանց զգուշացրել են Թայվանի վերբերյալ։ Հեռախոսազրույցը տևել է երկու ժամից ավել։ Նախագահ Ջո Բայդենն իր չինացի գործընկեր Սի Ծինփինին ասել է, որ ԱՄՆ-ը կտրականապես դեմ է կղզու կարգավիճակը փոխելու ցանկացած միակողմանի քայլի։ Նա ավելացրել է, որ ԱՄՆ քաղաքականությունը Թայվանի նկատմամբ չի փոխվել: Պեկինը հայտարարել է, որ Սի Ծինփինը ասել է Բայդենին պահպանել մեկ Չինաստանի սկզբունքը՝ զգուշացնելով «ով կրակի հետ է խաղում, կվառվի»։ Հայտնում է bbc-ին։
Այս հիմնահարցի շուրջ լարվածությունը մեծացել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան այցելության մասին խոսակցություններից հետո: Պետդեպարտամենտը նշում է, որ տիկին Փելոսին չի հայտարարել որևէ ճանապարհորդության մասին, բայց Չինաստանը նախազգուշացրել է «լուրջ հետևանքների» մասին, եթե նա իրականացներ նման այց: Նախորդ շաբաթ պարոն Բայդենը լրագրողներին ասել է, որ «զինվորականները կարծում են, որ դա լավ գաղափար չէ», բայց Սպիտակ տունը, չինական հռետորաբանությունը նման այցերի շուրջ, որակել է «ակնհայտորեն անօգուտ և ոչ անհրաժեշտ»:
Տիկին Փելոսին կլիներ ԱՄՆ ամենաբարձրաստիճան քաղաքական գործիչը, որը կայցելեր Թայվան 1997 թվականից ի վեր:
Հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում պարոն Բայդենը և Սի Ծինփինը նաև քննարկել են հնարավոր դեմ առ դեմ հանդիպում կազմակերպելու հարցը, ասել է Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան՝ բնութագրելով երկկողմ հարաբերությունները որպես «ուղիղ» և «ազնիվ»: Երբ պարոն Բայդենը ԱՄՆ փոխնախագահն էր, նա հյուրընկալել էր Սի Ծինփինին ( 2015 թվականին Չինաստանի առաջնորդի կողմից ԱՄՆ կատարած այցի ժամանակ), սակայն նրանք անձամբ չեն հանդիպել պարոն Բայդենի նախագահության ընթացքում:
Չինաստանը Թայվանը տեսնում է որպես անջատված նահանգ, որը պետք է դառնա երկրի մի մասը, և չի բացառել ուժի հնարավոր կիրառումը դրան հասնելու համար:
Մեկ Չինաստանի քաղաքականության ներքո Վաշինգտոնը դիվանագիտորեն չի ճանաչում Թայվանը, բայց Միացյալ Նահանգները զենք է վաճառում ժողովրդավարական ինքնակառավարվող կղզուն, որպեսզի Թավանը կարողանա պաշտպանվել։
Սպիտակ տունը հայտնել է, որ բացի Թայվանից, երկու առաջնորդները քննարկել են մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ կլիմայի փոփոխությունը և առողջապահական անվտանգությունը։
Բայդենի վարչակազմը քննարկում էր չեղարկել Թրամփի ժամանակաշրջանի մաքսատուրքերը չինական ապրանքների վրա՝ պնդելով, որ նման քայլը կարող է զսպել ԱՄՆ-ի աճող գնաճը: ԱՄՆ նախագահը, սակայն, հինգշաբթի օրը չի քննարկել այդ հարցը պարոն Սի Ծինփինի հետ, ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։
Վերլուծաբանները հավատում են, որ և՛ Ջո Բայդենը, և՛ Սի Ցզինպինը ցանկանում են խուսափել ուղիղ հակամարտությունից, հայտնում է BBC-ի Պետդեպարտամենտի թղթակից Բարբարա Պլետ Աշերը։
Համառոտ ամփոփման մեջ Սպիտակ տունը հայտնելէ, որ դա «տարաձայնությունները պատասխանատու կերպով կառավարելու» և միասին աշխատելու ջանքերի մի մասն է, որտեղ «շահերը համընկնում են»:
Պեկինը հայտնել է, որ շատ հարցերում իրենց շահերը համընկնում են։ Վերջինս, սակայն,մեղադրում է ԱՄՆ-ին հարաբերությունների վատթարացման համար՝ քննադատելով Բայդենի վարչակազմի տեսակետը Չինաստանի մասին՝ որպես առաջնային հակառակորդ» և Վաշինգտոնի «ամենալուրջ երկարաժամկետ մարտահրավեր»: