Ինչպես արևմուտքը չկարողացավ մեկուսացնել Ռուսաստանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դրական է գնահատել հացահատիկի արտահանման վերաբերյալ գործարքը Սև Ծովով։ Սկսած հատուկ գործողությունից Ուկրաինայում՝ սա առաջին խոշոր գործարքն էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Հայտնում է https://nationalinterest.org-ը:
ՄԱԿ-ի գլխավոր Գուտերեշը հայտարարել է, որ այս գործարքը ամբողջ աշխարհի համար է։ Այն թեթևություն կբերի այն զարգացող երկրներին, որոնք սնանկության վտանգի առաջ են կանգնել։ Այն կօգնի նաև ամենախոցելի խմբում գտնվող մարդկանց։ Դա կօգնի կայունացնել պարենային ապրանքների համաշխարհային գները, որոնք ռեկորդային մակարդակի էին հասել նույնիսկ հակամարտությունից առաջ»:
Համաձայնագիրը, որը կնքվել է Ուկրաինայի, Թուրքիայի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի միջև բանակցությունների արդյունքում, նախանշում է Ուկրաինայից համաշխարհային շուկա հացահատիկի մատակարարումները վերականգնելու մեխանիզմը։ Այս գործարքը նախատեսում է «հրամանատարական կենտրոնի» ստեղծում, որտեղ կընդգրկվեն ՄԱԿ-ի, Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնական ներկայացուցիչները։ Այն կստեղծվի Ստամբուլում՝ իրականացնելով մոնիթորինգ և կոորդինացնելով հացահատիկի արտահանումը նշված անվտանգ ծովային միջանցքով։ Համաձայնագիրը նախատեսում է հացահատիկի արտահանում Ուկրաինայի նավահանգստային քաղաքներից՝ Օդեսայից, Չերնոմորսկից և Յուժնիից։
Այս ծրագրի մանրամասները ամբողջությամբ դեռ չեն հրապարակվել։ Ավելի վաղ Ռուսաստանի ներկայացուցիչները պնդում էին, որ նավահանգիստները լքող ուկրաինական նավերը (հացահատիկով բեռնված ) հետդարձի ճանապարհին պետք է ստուգվեն ռուսական ռազմածովային ուժերի կողմից։ Պահանջի հիմնավորումը եղել է այն, որ այդ նավերով հնարավոր է գաղտնի մատակարարվի տեխնիկա Ուկրաինային։ Համաձայնագրի վերջնական տարբերակի համաձայն՝ վերադարձող ուկրաինական նավերը կկարողանան զննել թուրք զինվորականները։
Մասնակից չորս կողմերը նախնական համաձայնության են եկել նախորդ շաբաթ, բայց այս գործարքը պետք է հաստատվեր Պուտինի կողմից։ Նա այս շաբաթ հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար: Պուտինը շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկերոջը՝ վերջին ամիսներին Անկարայի ձեռնարկած ակտիվ գործողությունների համար (որպես միջնորդ )` կնքելու հացահատիկի արտահանման գործարքը։
Ուկրաինայի նախագահի օգնական Միխայիլ Պոդոլյակն ընդգծել է, որ իրականում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղղակի պայմանավորվածություն չկա։ Երկու երկրներն առանձին-առանձին ստորագրեցին նույն «հայելային համաձայնագիրը» Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ։ Այնուամենայնիվ, սա առաջին բովանդակալից (թեկուզ անուղղակի) համաձայնությունն է Մոսկվայի և Կիևի միջև՝ Ուկրաինական հակամարտությունից սկսած։
Մոտ մեկ շաբաթ առաջ Պուտինը այցելել էր Իրան և հանդիպել հոգևոր գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի հետ։ Թեհրանը հայտարարություն է տարածել, որում լիովին աջակցում է Ռուսաստանի ռազմական գործողությունները Ուկրաինայում։
Պուտինը նաև մասնակցել է Էրդողանի եւ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ եռակողմ հանդիպմանը, որում քննարկվել Սիրիական հակամարտությունը։ Ռուսաստանը և Իրանը դարձել են կարևոր կողմնակիցները Բաշար Ասադի, ով հայտնվել էր ծանր դրության մեջ։ Թուրքիան, մինչդեռ, աջակցում է երկրի հյուսիսում գտնվող հակակառավարական խմբերին: Գագաթնաժողովի ընթացքում հնարավոր չեղավ լուծել այս խորքային տարաձայնությունները, և Էրդողանը չկարողացավ ապահովել Մոսկվայի և Թեհրանի աջակցությունը Սիրիայի հյուսիսում թուրքական նոր հարձակման համար՝ «ահաբեկչական խմբավորումների» դեմ պայքարի պատրվակով: Աստանայի պլատֆորմի երեք անդամների համատեղ հայտարարությունում վերահաստատվել է նրանց աջակցությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը։ Այնտեղ նշվում է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգությանն ու կայունությանը «կարելի է հասնել միայն երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա»։ Տուն վերադառնալով՝ Էրդողանը լրագրողներին ասաց, որ չի հրաժարվի ռազմական տարբերակից Սիրիայի հյուսիսում, քանի դեռ Թուրքիայի անվտանգային խնդիրները չեն լուծվել։
Հացահատիկի արտահանման գործարքը մեկշաբաթյա ռուսական ակտիվ դիվանագիտության գագաթնակետն էր։ Փորձագետների կարծիքով, դա պետք է աշխարհին ցույց տա, որ Մոսկվայի տնտեսական և քաղաքական մեկուսացման արևմտյան արշավը ձախողվել է։ Կարծում եմ՝ ռուսներն այս հանդիպումը կներկայացնեն որպես ցուցադրություն, որ չկա մեկուսացում, և որ նրանք դեռևս մեծ խաղացողներ են Մերձավոր Արևելքում, CNBC-ին ասել է Ջոն Դրեննանը ԱՄՆ Խաղաղության ինստիտուտից։ Բայց ինձ թվում է, որ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբիի տեսանկյունից դա ցույց է տալիս ռուսական հուսահատության որոշակի աստիճան։ Նրանք ստիպված էին դիմել իրանցիներին ռազմական օգնության համար»: Դրեննանը նկատի ուներ Քիրբիի ավելի վաղ արված այն պնդումը, որ Պուտինի մերձավորարևելյան այցը «ցույց է տալիս, թե ինչպես են Պուտինն ու Ռուսաստանը գնալով ավելի են մեկուսացվում»:
Մինչ Ռուսաստանն ավելի ու ավելի է մեկուսացվում Արևմուտքից և վերջինիս ղեկավարած ինստիտուտներից, Վլադիմիր Պուտինի հանդիպումները Թեհրանում ցաւյց են տալիս այլ ավելի անհանգստացնող զարգացումներ։ Չնայած Կրեմլի դեմ միասնական գլոբալ ճակատ ստեղծելու եվրոպական և ամերիկյան առաջնորդների շարունակական փորձերին՝ ոչ արևմտյան աշխարհի մեծ մասը մնում է չեզոք, իսկ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը և Իրանը, բացահայտորեն աջակցում են ուկրաինական հակամարտության Ռուսաստանի մեկնաբանությանը: