Տիտան արտադրող ռուսական ընկերությունը հանվել է պատժամիջոցների ցանկից
ԵՄ-ն վերջին պահին արգելափակել է ռուսական մետալուրգիական ընկերության դեմ առաջարկվող պատժամիջոցները,- հայտնում են դիվանագետները։ Այդ քայլին դեմ են արտահայտվել Ֆրանսիան և ԵՄ այլ անդամ երկրներ։ Նրանք զգուշացել են այն հանգամանքից, որ Ռուսաստանը կդադարեցնի տիտանի արտահանումը։ Հայտնում է https://www.wsj.com/-ը։
Ռուսական ընկերությունը կարևոր մատակարար է Airbus SE-ի համար, որն ամենաշատ կոմերցիոն ինքնաթիռներ արտադրող ընկերությունն է աշխարհում։ Airbus-ի գրասենյակը գտնվում է Ֆրանսիայում, սակայն այն ունի բազաթիվ աշխատակիցներ ամբողջ Եվրոպայում։ Ընկերությունը առաջարկել է ձեռնպահ մնալ ռուսական տիտանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց։
Այս քայլը ցույց է տալիս, թե որքան դժվար է ԵՄ-ի համար հավասակշռություն պահել։ Այն միաժամանակ պետք է խարխլի ռուսական տնտեսության հիմքերը Ուկրաինայում հատուկ գործողության համար և պաշտպանի սեփական տնտեսական շահերը։ Այս պահին եվրոպացի պաշտոնյաները մշակում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը։ Այն ներառելու է նաև ռուսական ոսկու վաճառքի արգելքը։
Նախնական տարբերակով ցուցակում ներառվելու էր նաև ВСМПО-ն։ Ընկերությունը տարբեր նյութեր է տրամադրում կործանիչների արտադրման համար( այդ թվում ուկրաինական հակամարտությանը մասնակցող): Այն մասամբ պատկանում է Ростех պաշտպանական ընկերությանը, որը զենք է արտադրում Ռուսաստանի զինված ուժերի համար:
Ըստ եվրոպացի դիվանագետների՝ անդամ երկրները մտահոգված են, որ արտահանման սահմանափակումները կարող են Մոսկվայի կողմից պատասխան արգելք առաջացնել՝ դադարեցնելու տիտան վաճառելը Եվրոպա:
Ռուսական տիտանի, նիկելի և պալադիումի արգելքը եվրոպացի պաշտոնյաները քննարկում են արդեն մի քանի ամիս։ Բարձր մակարդակի քննարկումների ժամանակ Ֆրանսիան մտահոգություն է հայտնել ԵՀ-ի այն գործողությունների առնչությամբ, որոնք կարող են վտանգել տիտանի ներկրումը Եվրոպա,- ասել են դիվանագետները։ Ֆրանսիայի տեսակետը պաշտպանել են Գերմանիան և Իսպանիան։
Airbus-ի գլխավոր բաժներտերերն են Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան։
«Իմաստ չկա պատժամիջոցներ կիրառել ռուսական տիտանի դեմ։ Այն փոքր բիզնես է Ռուսաստանի համար։ Ստացվում է, որ մենք պատժամիջոցներ ենք կիրառում մեր դեմ։ Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ԵՄ-ն ( այլ երկրներ ևս ) չեն ցանկանում պատժամիջոցներ կիրառել ВСМПО –ի դեմ։ Դա անիմաստ կլիներ»- այս շաբաթ հայտարարել Airbus-ի գլխավոր տնօրեն Գիյոմ Ֆորին։