Լիտվան վերսկսել է ապրանքների տեղափոխումը Կալինիգրադ
Լիտվան չեղարկել է Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի տարածքով արգելված ապրանքների երկաթուղային փոխադրման արգելքը։ Հայտնում է bbc-ին։
Կալինինգրադը գտնվում է Բալթիկ ծովում օգտագործում է երկաթուղին ուղևորների և բեռնափոխադրումների տեղափոխման համար Ռուսաստան։
Ռուսաստանը կատաղել և սպառնացել էր պատասխանել, երբ նախորդ ամիս Լիտվան արգելեց պողպատի և այլ գունավոր մետաղների փոխադրումը։ Դա պայմանավորված էր ԵՄ պատժամիջոցներով։
Լիտվական երկաթուղիները հիմա հայտարարում են, որ կվերակագնեն ապրանքների փոխադրումը էքսկլավ։
Նախորդ շաբաթ ԵՄ-ն հայտարարեց, որ փոխադրման արգելքը վերաբերում է միայն ճանապարհներին ոչ թե երկաթուղուն, և Լիտվան պետք է թույլ տա Ռուսաստանին Կալինիգրադ փոխադրել բետոն, փայտ և ալկոհոլ ԵՄ տարածքով։
Ռուսական Tass լրատվական գործակալությունը, հղում անելով Կալինինգրադի կառավարության ներկայացուցչին, հայտնել է, որ 60 վագոն ցեմենտ շուտով կուղարկվի տարածք: