ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 11 քաղաքական ուժ
2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել 9 կուսակցություն և կուսակցությունների 2 դաշինք.
- «ԻՄ ՔԱՅԼԸ» կուսակցությունների դաշինք
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
- «Ազգային Առաջընթաց» կուսակցություն
- «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն
- «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն
- «Օրինաց Երկիր» կուսակցություն
- «ՄԵՆՔ» կուսակցությունների դաշինք
- «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
- Հայաստանի Հանրապետական կուսակցություն
- «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
ՀՀ ընտրական օրենսգրքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև նոյեմբերի 19-ը: