Հանրային քաղաքականության վերլուծության գործընթացն ու հայաստանյան պրակտիկան
Անկախացումից հետո հասարակական գիտությունների բնագավառ ներմուծվեցին մի շարք տերմիններ, հասկացություններ, որոնք չէին օգտագործվում հասարակագիտության խորհրդային դպրոցի կողմից: Այդպիսի հասկացություններից մեկն էլ «Հանրային քաղաքականությունն» է: Հանրային կառավարման տեսանկյունից բավական մեծ հետաքրքրություն է ներկայացնում այս երևույթի էության բացահայտումը, որը մինչև օրս միանշանակ չի ընդունվում և որոշ դեպքերում անգամ միանգամայն տարբեր ընկալում կարող է ունենալ:
Սակայն եթե ուզում ենք հասկանալ սույն երևույթի ընդհանուր բնույթը պետք է նաև գիտականորեն «մշակման» ենթարկենք, տվյալ դեպքում մենք կփորձենք տալ սույն երևույթի համար որոշակի պարբերացում: Բնականաբար պարբերացումը (փուլերի բաժանումը) որոշակիորեն պայմանական բնույթ ունեն և գիտության տեսանկյունից միայն մեկ նպատակ են հետապնդում՝ հասկանալու այս գործընթացի իրագործման մեջ առաջնային, վճռորոշ և երկրորդական նշանակություն ունեցող քայլերը (գործողությունները):
Հստակ հասկանալով տվյալ երևույթի փուլերը, մենք հնարավորություն կստանանք առավել հստակ ընկալել «հանրային քաղաքականության» ընդհանուր տրամաբանությունը, ինչպես նաև կանխատեսել դրա ընթացքը: Այս նյութը այդ կտրվածքով ձեռք է բերում մեծ պրակտիկ նշանակություն, ուստի և արդիականություն:
Ընդհանուր նյութի տեսական հիմնավորումից հետո, կփորձենք ներկայացնել Հայաստանում գործող հանրային սեկտորի կազմակերպությունների հիմնական առաջարկվող լուծումները պրակտիկ հանրային քաղաքականության իրագործման նպատակով, հասարակական կազմակերպությունների գոյություն ունեցող հարաբերությունները պետության, բիզնեսի, համայնքի ու զանգվածային լրատվամիջոցների հետ՝ առանձնացնելով թերությունները ու փորձելով տալ լուծումներ: Այս ամենի համար հիմք ընդունելով առկա հետազոտությունները՝ կփորձենք տեղավորել այն հանրային քաղաքականության պարբերացման համատեքստի մեջ:
Հանրային քաղաքականության էությունը և փուլերը
Հանրային կառավարում առանցքային հասկացություններից մեկը «Հանրային քաղաքականություն»[1] հասկացությունն է: Այս հասկացության արմատները գալիս են ԱՄՆ-ից, և անգլերենից հայերեն այն նույնությամբ թարգմանվել է, միայն մեկ տարբերությամբ. եթե մենք օգտագործում են «քաղաքականություն» հասկացությունը, ապա անգլերենում նույն այդ բառը նշում են երեք տերմիններով, տվյալ դեպքում «քաղաքականություն»[2] տերմինը վերաբերում է «քաղաքական կուրս» երևույթին[3]:
Հայաստանում հանրային կառավարումը ու դրան առնչվող տարբեր տերմիները նոր են մտնում գիտական շրջանառության մեջ, քանի որ մեր երկրում այդ դիսցիպլինների ձևավորումը մի քանի տարվա պատմություն ունի: Մինչդեռ արևմտյան մի շարք երկրներում (մասնավորապես ԱՄՆ-ում) հանրային կառավարման գիտությունը այն ունի երկարատև պատմություն, ու ամենևին էլ պատահական չեն, որ այս բնագավառի հիմնական ուսումնասիրությունները գալիս են հենց Հյուսիսային Ամերիկայից[4]:
Հայկական գիտական շրջանակները տասնամյակներ շարունակ իրենց վրա են զգացել ռուսական գիտական դպրոցի ազդեցությունը (մասնավորապես խորհրդային կրթական համակարգի պայմաններում), իսկ ԽՍՀՄ-ում որպես այդպիսին «Հանրային քաղաքականության» ուսումնասիրություն գոյություն չուներ: «Հանրային քաղաքականություն» հասկացությունը նորանկախ ռուսական գիտական դպրոցի կողմից ընկալվեց որպես առավելապես «պետական քաղաքականություն»[5], սկզբունքորեն հանրային կառավարման ռուսական դպրոցը շեշտում է այս ոլորտում պետության ծանրակշիռ դերի մասին: Այստեղ պետք է նշել, որ նման ընկալումը գալիս է տվյալ հասարակության բնույթից. ռուսական հասարակության բնորոշ է առավելապես կոլեկտիվիզմի ոգին (ի տարբերություն այն ինդիվիդուալիզմի, որով հպարտանում է Արևմուտքը), իսկ կոլեկտիվիզմի արտահայտությունը պետությունն է: Այսինքն կա մեկ ընդհանուր ուղեգիծ ու այդ ուղեգիծը թելադրվում է պետության՝ մեկ կենտրոնի կողմից:
Մյուս կողմից պետք է նշել, որ ժամանակակից ժողովրդավարական գլոբալ զարգացումների պայմաններում, երբ ժողովրդավարությունը դառնում է «միակ խաղը քաղաքում», պլյուրալիզմը չի կարող չներթափանցել հասարակական հարաբերությունների բնագավառ, առավել ևս եթե դրան ավելացնել նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների տարածումը, որոնց շնորհիվ պետական սահմանները այլևս արգելք չեն հանդիսանում գլոբալ քաղաքացիական հասարակության ճանապարհին[6]:
Այս ամենից գալիս ենք այն եզրակացության, որ հանրային քաղաքականությունը ունի երկու հիմնական սուբյեկտներ ու հենց այդ սուբյեկտիների տեսանկյունից էլ պետք է դիտարկել հարցի էությունը: Դրանք են նախևառաջ պետությունը, որի դերը գնալով սկսում է նվազել և քաղաքացիական հասարակությունը, որի դերը հակադարձ համեմատությամբ սկսում է աճել: Սկզբունքորեն այս երկու դերակատարները իրականացնում է հանրային քաղաքականության ողջ գործը: Ի դեպ եթե փորձենք անդրադառնալ հին հունական պոլիսներին (ժողովրդավարության բնօրրանին), ապա այստեղ պետություն-քաղաքացիական հասարակություն տարանջատում չկար, կար քաղաքականություն, որը համարվում էր «ընդհանուր գործ»: Սկզբունքային տարբերությունը անտիկ և մեր շրջանի հասարակությունների մեջ այն է, որ անտիկ շրջանում ժողովրդվարությունը իրականացվում էր ուղիղ քվեարկությամբ (ինպես Աթենական էկկլեսիայում՝ ժողովրդական ժողովում), իսկ այսօր այն անուղղակի է[7]:
Մենք գործում ենք ներկայացուցչական ժողովրդավարության պայմաններում. ընտրվում են գործիչներ, որոնք պատասխանատու են մեր շահերը արտահայտելու գործում: Իսկ այդ գործիչների որոշակիորեն առանձնանում են բուն հասարակությունից, մոռանալով իրենց մանդատի բուն նշանակությունը, առաջ են տանում այն քաղաքական կուրսը, որը նպատակահարմար է գտնում պետությունը: Այստեղ պետք է նաև հաշվի առնել բյուրոկրատական ապարատի դերը, քանի որ նրա համար (հատկապես քաղաքացիական ծառայողի) գործնականում կարող է և էական չլինել, թե ինչպիսի քաղաքական կուրս է որդեգրել քաղաքական իշխանությունները, քանի որ նա ունի որոշակի հստակ պարտականություններ՝ ըստ իր ծառայողական պաշտոնի ու անձնագրի[8]:
Երևույթի նման նկարագրության արդյունքում պարզ է դառնում, թե որքան բարդ հիմնահարցի հետ գործ ունենք, ուստի եթե ուզում են գիտականորեն հստակեցնել երևույթի էությունը պետք է նաև հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում հանրային քաղաքականության գործընթացը և ինչ փուլերով է այն իրագործվում:
Հանրային քաղաքականության ձևակերպումն ու իրականացումը է սովորաբար ներառում է չորս փուլեր, այդ գործընթացը երբեմն անվանվում է «քաղաքական ցիկլ», որոնք կազմված են մի քանի հաջորդական գործողություններին:
- Առաջին փուլում որոշվում, հստակեցվում է հասարակական հիմնախնդիրները և քաղաքականության նպատակները (քաղաքականության նախաձեռնում),
- Երկրորդ փուլում տեղի է ունենում հանրային (պետական) քաղաքականության մշակում և լեգիտիմացում (քաղաքականության ձևակերպում),
- Երրորդ փուլում տեղի է ունենում հանրային քաղաքականության իրականացում և վերահսկողություն (քաղաքականության իրագործում),
- Չորրորդ փուլում հանրային քաղաքականության գնահատում և կարգավորում (քաղաքականության գնահատում)[9]:
Եթե այս գործընթացը դիտարկենք հասարական հիմնախնդիրների ու պետության փոխկապակցվածության համատեքստում, ապա առաջին փուլում պետությունը պետք է հստակեցի, որոշի այդ հիմնախնդիրները (պետության հիմնախնդիրները), երկրոդ փուլում հիմնախնդիրների լուծման ռազմավարությունը և լուծման պլանը, ինչպես նաև օրենսդրորեն ամրագրի (լեգիտիմացնի) քաղաքականությունը, երերդ փուլում հստակ միջոցառումներ ձեռնարկի այդ խնդիրների լուծման համար, իսկ վերջին փուլում գնահատի արդյունքները և գծագրի իր հետագա գործունեությունը (պետական ծրագիրը):
Փուլի բովանդակությունը | Փուլի արդյունքը |
Հասարակական հիմնախնդիրների, նպատակների, առաջնայնությունների և քաղաքականության ուղղվածության հստակեցում: | Հասարկան հիմնախնդրի առաջադրում, պետական իշխանության մարմինների նպատակների ու խննդիրների հստակեցում: |
Քաղաքականության մշակում և լեգիտիմացում | Պետական (հանրային) քաղաքականության կամ ծրագրի մասին պաշտոնական փաստաթուղթ |
Իրագործում և մոնիտորիգ | Պետական իշխանության մարմինների պրակտիկ գործողությունները |
Քաղաքականության գնահատումը և կարգավորումը | Պետակնա քաղաքականության և ծրագրերի արդյուքների գնահատում և ապագա գործունեության հստակեցում |
Նախնական փուլում իրականացվում է համահասարակակն հիմնախնդիրների հստակեցում, սահմանում, ինչը ենթադրում է.
- Գոյություն ունի օբյեկտիվորեն ինչ-որ իրավիճակ, որը բարենպաստ չէ հասարակության և իշխանության պետական մարմինների համար,
- Տեղի է ունենում հիմնահարցի ընկալում, գիտակցում և վերափոխում համահասրակակն հիմնախնդրի չընկալման առումով), իսկ հիմնախնդիրը կարող էառնչվել մեծ թվով անձանց, ովքեր կարող են ինքնակազմակերպվել այն լուծելու համար՝ գործելով կուսակցությունների, շահերի խմբերի, կազմակերպությունների միջոցով:
- Ապա տեղի է ունենում հիմնահարցի կարևորության ընկալում իշխանության պետական մարմինների կողմից և այն լուծելու անհրաժեշտության ձևավորում:
Ընդհանուր առմամբ այստեղ հնարավոր են երկու մոտեցումներ: Առաջին՝ կանխարգելող, երբ փորձ է արվում վերլուծության և զարգացումների կանխատեսման հիմքով նախապես պլանավորել ու իրականացնել միջոցառումներ: Երկրորդ՝ հակազդող (արձագանքող), որի դեպքում ակտիվորեն սկսում են գործել այն բանից հետո, երբ խնդիրը արդեն իսկ հասարակության համար լուրջ բնույթ ունի:
Հիմնախնդրի լուծման անհարժեշտության ընդունումից հետո հնարավոր են իշխանական մարմինների գործողությունների մի քանի ուղղություններ.
- Գործողություններ ուղղված ինչ-որ սոցիալական խմբի շահին,
- Բոլոր սոցիալական խմբերի շահերի դիատրկում և առավելագույնս բոլորի շահերը բավարարելու փորձ,
- Հիմնախնդրի լուծում, որը հիմնված է դիրքորոշումների հարաբերակցության վրա, այսինքն յուրաքանչյուր կողմը հակվում է որոշակի զիջումների,
- Հիմնահարցից խուսափելու մարտավարություն՝ հուսալով, որ այն կլուծվի ինքն իրեն:
Իրական կյանքում այս ընդհանուր մեխանիզմը կարող է այլ տեսք ունենալ: Հաճախ փուլերն ու ենթափուլերը կարող են ընդհանրապես չլինել, կամ այս կամ այն փուլին կարող է այս կամ այն իրավիճակում մեծ կամ փոքր ուշադրություն հատկացվի, փուլերը կարող են փոփոխություններ կրել, կրճատվել ու ընդլայնվել ժամանակի մեջ և այլն: Դրանք կարող են նաև տարբերվել գործընթացի մեջ ներառված մասնակիցների ակտիվության աստիճանով: Այս բոլոր փուլերի տարբերակման չափանիշներ մեծամասամբ գոյություն չունեն, ուստի դժվար է լինում դրանք առանձնացնել: Պետք է նշել նաև, որ պետական (հանրային) քաղաքականության մշակման ու իրականացման մեջ մասնակցություն ունեն մասնավոր ու հասարակակն կառույցներն ու կազմակերպությունները, ոչ միայն իշխանական ու կառավարչական մարմինները: Սա բավականին դժվարեցնում է քաղաքականության մշակման ու իրականացման գործընթացը, քանի որ այդ կառույցները ձգտում են առաջ տանել իրենց խմբային շահերը և երբեմն դժվար է լինում ընդունելի փոխզիջումային տարբերակ գտնել և համաձայնության գալ:
Հիմնախնդիրների համալիր ուսումնասիրության, դրանց յուրահատկությունների և գործոնների դիտարկմամբ, որոնք ազդում են հինախնդրի վրա, սահմանվում է քաղաքականության նպատակներն ու խնդիրները, ինչը հնարավորություն է տալիս ընտրելու հիմնական ուղղություները և մշակելու միջոցառումների ամբողջություն այս կամ այն հիմնախնդրի լուխման համար: Միաժամանակ ձևակերպվում է պետական (հանրային) քաղաքականության իրականացման մեխանիզմ, որը ապահովում է առաջադրված խնդիրների ու նպատակների իրագործումը:
Հանրային քաղաքականության մասին գիտական գրականության մեջ հիմնական ուշադրությունը կենտրոնանում է այնպսիսի ասապեկտների վրա, ինչպես.
— քաղաքականության մշակման գործընթացը,
— քաղաքականության բովանադակությունը որոշակի ոլորտում,
— քաղաքականության արդյունքներն ու հետևանքները,
— քաղաքականության հիմնավորման մեթոդները,
— վերլուծական հետազոտությունները և այլն:
Հանրայաին քաղաքականության տարբեր ասպեկտների ուսումնասիրության ժամանակ առաջացող հիմնական հարցերն են.
- Ով և ինչպես է որոշում հանրայաին քաղաքականության նպատակը ու մշակում այն:
- Ինչպես է իրականացվում հանրայաին քաղաքականությունը և ով է գնահատում արդյունքները:
- Ինչպիսին պետք է լինի պետության քաղաքականությունը առանձին հասարակական ոլորտներում՝ սոցիալակն, տնտեսական, ռազմական, բնակարանային, էկոլոգիական և այլն:
- Ինչպիսի հարաբերություններ են ձևավորվում հանրային քաղաքականության տարբեր մասնակիցների միջև և ինչպիսին է բնակչության վերաբերմունքը պաշտոնական պետական ռազմավարության և քաղաքական կուրսի հանդեպ:
Հանրային քաղաքականության զարգացման գործընթացի բարդությունը և լայնամասշտաբությունը պայմանավորված է դրանցում տարբեր կազմակերպությունների և անհատ անձանց մասնակցությամբ, բայց առավել կարևոր դեր են խաղում իշխանության օրենսդիր և գործադիր մարմինները, իչպես նաև շահերի խմբերն ու ճնշման խմբերը: Առանձին դեպքերում դա հանգեցնում է «երկաթյա եռանկյունու» ձևավորման, որում յուրաքանչյուր մասնակիցը խաղում է իրեն վերագրված դերը՝ իրականացնելով որոշակի գործառույթ, որը տարբեր է յուրաքանչյուր փուլի համար: Միասին դրանք կարող են զգալի ազդեցություն ուննենալ կոնկրետ ոլորտում քաղաքականության մշակման ու իրագործման վրա՝ պաշտպանելով կորպորատիվ շահը:
Այս ամենը վերաբերում է ուղղակի մասնակիցներին, ովքեր հանդիսանում են քաղաքականության սուբյեկտներ, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև քաղաքականության օբյեկտը, այսինքն սոցիալական շերտը կամ խումբը, ում վրա տարածվում է քաղաքականությունը: Առավել ևս, որ վերջին շրջանում նարանց միջև սահմանագիծը սկսում է ավելի անտեսանելի դառնալ, քանի որ տեղի է ունենում քաղաքացիների ներգրավում տարաբնույթ հասարակական հիմնախնդիրների լուծման մեջ և մեխանիզմների ձևավորում, որը կարգավորում է փոխհարաբերությունները պետության և քաղաքացու միջև, որը ուղղվում է պետական ծառայությունների որակի բարձրացմանը, վարչական պրոցեդուրաների թեթևացմանը, քաղաքականության իրականացման մասին տեղեկատվության ստացմանը և դրա արդյունավետությանը բնակչության տեսանկյունից:
Փորձենք հայաստանյան կազմակերպությունների օրինակ ներկայանցել հանրայաին քաղաքականությոն երևույթի էությունը ու պարբերացումը:
Հանրային քաղաքականության խնդիրները Հայաստանում
Պետական քաղաքականության իրականացման առումով երևույթի էությունը գործնականում պարզ է, մեզ հետաքրքրում է այն խնդիրը, թե ինչ մասնակցություն է ունենում հանրային (հասարակական) սեկտորը հանրային քաղաքականության մեջ: Հասարակական կազմակերպությունները կարող են մասնակցել վերը նշված փուլերից յուրաքանչյուրում՝ սկսած հասարակական հիմնախնդիրների հստակեցումից, մինչև իրագործում ու վերահսկողություն: Ու հենց հասարակական կազմակերպությունների նմանատիպ ակտիվությունից էլ ակնհայտ է դառնում, թե ինչպիսի վիճակում է իրականում գտնվում տվյալ երկրում քաղաքացիական հասարակությունը:
Հայաստանում գոյություն ունեն հազարավոր հասարակական կազմակերպություններ, սակայն այն իրեն վերապահված ֆունկցիոնալ լիազորությունը այնքան էլ ճիշտ ձևով չի իրականացնում, առկա է հսկայական բաց տեղ: Պետությունը հասարակական հատվածի հետ համագործակցության համար ձևավորել է Հանրային խորհուրդ, որի նպատակներն են.
- ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների շահերի ներկայացումը պետական քաղաքականության մշակման և իրականացման գործում,
- պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ծառացած խնդիրների վերհանումը, քննարկումը, առաջարկությունների ներկայացումը թե՛ պետական մարմիններին, թե՛ հասարակությանը,
- քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստող ավանդույթների ձևավորումը,
- ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների օրինական շահերի, իրավունքների ու ազատությունների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունների իրականացման աջակցումը[10]:
Հայաստանում հանրային քաղաքականության մշակման ու իրագործման մեջ քաղաքացիական հասարակության (երրորդ սեկտորի) ներկայացուցիչների ընդգրկման հիմնական կատալիզատորները արտասահմանյան մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարությանը աջակցության կազմակերպություններն են:
Հայաստանում հանրային քաղաքականության կերտման առումով անդրադառնանք «Քաունթերփարթ Ինթերնեշնլ» կազմակերպությանը: Բնականաբար դժվար է հստակեցնել դրանում հանրային քաղաքականության գործընթացի փուլերը, թեպետ պետք է նկատել, որ նույն այդ երևույթը մեծ խնդիրներ ունի, անգամ տեսականորեն հնարավոր չէ հստակ տարանջատել դրանում մեկ փուլը մյուսից, քանի որ դրանք փոխընդգրկում են և տարբեր պայմաններում տարբեր կերպ են արտահայտվում:
«Քաունթերփարթ Ինթերնեշնլ» կազմակերպությանը իրականացնում է «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագիրը», որը նպատակաուղղված է օգնություն տրամադրելու Հայաստանում քաղաքացիական հասարակությանը և պետական մարմիններին` խթանելու ավելի ակտիվ և արդյունավետ հանրային քաղաքականության ներգրավվածություն: Որը Հայաստանում հանրային քաղաքականության մեջ քաղաքացիական հասրակության ներգրավվածության առումով առանձնացնում է հետևյալ հրամայականները:
- Վերլուծական կենտրոնների` որպես կառույցների զարգացման անհրաժեշտությունը և համապատասխան ռեսուրսների պակասը,
- Բացը հանրային քաղաքականություն մշակողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև և երկխոսության պակասը,
- Վերլուծական կենտրոնների ֆինանսական կայունությունը ծրագրային փուլի ավարտից հետո,
- Ոլորտի փորձագետների (ֆինանսապես) գրավելու և պահելու ունակությունը,
- Հանրային քաղաքականություն մշակողների պատրաստակամությունը` որակյալ հետազոտություններ և վերլուծություններ որոնելու և դիտարկելու համար:
Կարևորվում է նաև երկխոսությունը կառավարության շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի պարզ լինի վերջիններիս հեռանկարները հանրային քաղաքականության վերլուծության օգտավետության վերաբերյալ: Մյուս կարևոր հանգամանքն է երկխոսություն վերլուծական կենտրոնների և կառավարության շահագրգիռ կողմերի միջև` հանրային քաղաքականության հարիր և արձագանքող ազդեցությունը Հայաստանում բարելավելու և խրախուսելու կապակցությամբ[11]:
«Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը նախաձեռնում է նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններին մասնակցություն` Հանրային քաղաքականության մշտադիտարկման և բարեփոխման դրամաշնորհային (ՀՔՄԲ) ծրագրին: Այստեղ ակնհայտ միտում կա, որը բնորոշ է հայաստանյան հանրային քաղաքականության ոլորտին. հասարակական կազմակերպությունները ակտիվ են այնտեղ ու գործունեություն են ծավալում այնտեղ, որտեղ կան դրամաշնորհներ (հատկապես արտասահմանյան):
ՀՔՄԲ դրամաշնորհային ծրագրի նպատակն է օժանդակել Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության փորձառու կազմակերպություններին` իրենց շահերի պաշտպանության նպատակների շրջանակներում ազգային մակարդակում իրականացնելու իրենց նախաձեռնությունները և քարոզարշավները: Այդ դրամաշնորհի շրջանակներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները` շահագրգիռ քաղաքացիների խմբերի ակտիվ մասնակցությամբ, կարող են մշտադիտարկել հանրային քաղաքականությունների (կանոնակարգերի) գործընթացները: Ծրագրերի համար առաջնային ոլորտներ են առանձնացնում`
- օրենսդրական գործընթացների մշտադիտարկում, քվեարկությունների արդյունքների մշտադիտարկում,
- պետական բյուջեի կատարողականի մշտադիտարկում, բյուջեի վերլուծություն և բյուջետային լսումներ,
- սոցիալական աուդիտներ` կանոնավոր մշտադիտարկման միջոցով և շահառուների կարծիքների հիման վրա հանրային ինստիտուտների առջև դրված ոչ-ֆինանսական նպատակների կատարման արդյունավետության գնահատում,
- հանրային ծառայությունների որակի մշտադիտարկում քաղաքացիների մասնակցության միջոցով[12]:
«Քաունթերփարթ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվեց «Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագիրը», որի շրջանակներում կազմակերպվեց «Հասարարական կազմակերպությունների դերը հանրային քաղաքականության ձևավորման գործընթացում» համաժողովը:
Մասնակցում էին տեղական, տարածքային եւ ազգային իշխանությունների, մարզային եւ ազգային տպագիր ու էլեկտրոնային լրատվամիջոցների, մասնավոր հատվածի, միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր մասնակցեցին միջոցառման առանցք հանդիսացող փորձագիտական քննարկումներին՝ նպաստելով համաժողովի որոշակի արդյունքների ապահովմանը: Համաժողովում ընդգրկված էին նաև ՀԿ ոլորտում գործունեություն ծավալող անձինք եւ դասավանդողներ, ովքեր վարեցին աշխատաժողովները, մասնակիցների որոշակի խմբերի համար հմտությունների զարգացման նպատակային նիստերը: Ներգրավված էին դասավանդողներ ու փորձագետներ Հայաստանից և արտասահմանից` այդ թվում ԱՄՆ-ից եւ Միջին Ասիայից, որտեղ Քաունթերփարթ Ինթերնեշնլի աջակցությամբ իրականացվել են շահերի պաշտպանության ծրագրեր եւ արշավներ:
Համաժողովի մասնակիցները առարկայական քննարկումներ անցկացրեցին և հմտություններ ձեռք բերեցին հետեւյալ չորս թեմատիկ ոլորտներում.
- Պետություն-ՀԿ փոխհարաբերություններ. համակարգային մոտեցում հանրային քաղաքականության գործընթացին
- Բիզնես-ՀԿ փոխհարաբերություններ. զարգացման և կայացման նոր սահմաններ
- ՀԿ-Հասարակություն/քաղաքացի փոխհարաբերություններ. ժողովրդի հետ` հանուն ժողովրդի
- ՀԿ-ԶԼՄ-ներ փոխհարաբերություններ. հարաբերությունների վերաձևակերպումը հօգուտ հանրային շահի:
Պետություն – հասարակական կազմակերպություն փոխհարաբերությունների առումով առանձնացվեցին հետևյալ խոչընդոտներ.
- Փոխադարձ անվստահություն իրար նկատմամբ
- Գիտելիքների, հմտությունների պակաս
- Դոնոր կազմակերպությունների դիրքորոշում
- ՀԿ սեկտորի միաբանության եվ համախմբման պակաս
- ՀԿ-ների թափանցիկության բացակայություն, շահերի բախում
- ՀԿ-ների գործունեության մասին տեղեկատվության պակաս
- Փոխշահավետ մոտեցման բացակայություն
- Համագործակցության պայմանների անհավասարություն
- Իրավական դաշտի առկա հնարավորությունների ոչ արդյունավետ օգտագործում
- Իրավունքի կիրառման մշակույթի բացակայություն
- Օրենքի թերի կիրառում
- ՀԿ-ների առաքելություններից շեղում ի օգուտ ֆինանսական աջակցության հոսքի:
Ըստ առկա խնդիրների, նպատակահարմար է համարվում իրականացնել հետևյալ միջոցառումները.
- Ստեղծել հասարակական փորձագիտական խումբ ԱԺ-ում` ՀԿ սեկտորի շահերը ներկայացնելու համար
- Կայքի ստեղծում` տեղեկատվության (ըստ ոլորտների), իրականացվող ծրագրերի, լավագույն փորձի, դոնորների աջակցման մասին
- Օգտվել հանրային քաղաքականության ձեվավորման եվ իրականացման վերահսկման առկա հնարավորությունները (ԱՀՌԾ, ՀԶՄՀ, Հակակոռուպցիոն ծրագիր)
- Ազգային ծրագրերի կոորդինացիայի բարելավում
- ՀԿ սեկտորի կողմից տեղեկատվության ակտիվ փոխանցում ԱԺ գրադարանին
- Ստեղծել երկխոսության հասարակական ակումբ ՀԿ-ների եվ պետության եվ ՏԻՄ ներկայացուցիչների համար
- Հրապարակել ամփոփ տեղեկագիր պատգամավորների ՀԿ-ների հետ համագործակցության մասին
- ՀԿ-ների պետության աջակցության ձևի ծրագրի քննարկում
- Օգտագործել ԱԺ պատգամավորների քվեարկությունների արդյունքները
- Ստեղծել ՏԻՄ-ՀԿ հայեցակարգ` ավելի արդյունավետ համագործակցությունը խթանելու համար
Պետության և քաղաքացիական հասարակության հարաբերությունների առումով ավելին քան ակնհայտ է, որ դժվար է հստակ պարբերացում տալ հանարային քաղաքականությանը: Ըստ իրականացվող առանձին ոլորտների քաղաքականությունը կարող է տարբեր կերպ իրականացվել ու տարբեր ընթացք ունենալ, չկա միանշանակ տարբերակ:
Բիզնեսի և ՀԿ-ների հարաբերությունների առումով ուշադրության կենտրոնում են հետևյալ խոչընդոտները՝ վերաբերմունքը մեկմեկու նկատմամբ, գիտելիքի ու տեղեկատվության պակասը, անհանդուրժողականությունը, թափանցիկ չլինելը, անվստահությունը, օրենսդրական դաշտի անկատարելիություն, թույլ պայքարը կոռուպցիայի դեմ, ռազմավարության անորոշությունը և այլն:
Որպես այս խնդիրների լուծումներ կարելի է իրականացնել հետևյալ քայլերը.
- Հասարակայնության հետ հարաբերությունների լավ որակ,
- Ներքին կարողությունների ուժեղացում
- Ընդգրկել, հրավիրել բիզնեսին ՀԿ-ի միջոցառումներին
- Մասնակցել բիզնեսի կազմակերպած ակցիաներին
- Մշակել հաշվետվության մեխանիզմ
- ՆերգրավելՀԿ-ի խորհրդում բիզնեսի և հասարակության ներկայացուցիչներին
- Ռազմավարություն ԶԼՄ-ների հետ աշխատանքների համար
- Խոսքի և գործի հետևողականություն և պրոֆեսիոնալիզմ
- Համախմբում
- Հաղորդակցում:
Բիզնեսի հետ հարաբերություններում հասարակական սեկտորի գործունեությունը (հանրային քաղաքականության) առումով կարելի առանձնացնել մի քանի հաջորդական քայլեր.
- Որոշել նպատակը
- Հիմնել ամսագիր
- Ճանաչել ձեռներեցներին և իմանալ ում դիմել
- Բիզնեսի մասնակցությունը ՀԿ-ների համաժողովներին
- Նախաձեռնել հաղորդաշար
- Մշակել գործողությունների պլան
- Ստեղծել ՀԿ-ների կոալիցիա
- Հասկանալ բիզնեսմենի շրջապատը
- Ստեղծել համագործակցության շրջանակ բիզնեսի համար
- Խրախուսել բիզնեսին համագործակցության համար (ռեյտինգ)
- Լոբբինգ
- Մշակել էթիկայի նորմեր:
Համայնքի և հասարակական կազմակերպությունների հարաբերակցության առումով որպես խնդիրներ կարելի է ներկայացնել հետևյալը.
- ՀԿ հատվածի ներսում համագործակցությունների մեծացում
- Հանրության վստահության մակարդակի բարձրացում ՀԿ-ների նկատմամբ
- ՀԿ և հանրության փոխգործակցության հզորացում
Այս հիմնախնդիրների լուծման առումով կարելի է իրականացնել մի շարք միջոցառումներ.
- Համատեղ ծրագրերի խրախուսում եւ ՀԿ-ների ինստիտուցիոնալ զարգացում
- ՀԿ սեկտորի ընդհանուր վերլուծություն՝ ըստ մարզերի եւ քաղաքների
- Պարբերաբար անցկացնել առավել տեղայնացված (աշխարհագրական կամ թեմատիկ) ՀԿ համաժողովներ ու դրանք լուսաբանել ԶԼՄ-ներում
- Բազմագործառույթ ՀԿ ռեսուրս կենտրոն(ներ), էլեկտրոնային ռեսուրս կայք, տեղեկատուներ, որոնք կներկայացնեն տարբեր ասպարեզներում գործող ՀԿ-ներին
- Օգտագործել պետական ֆինանսավորմամբ ստեղծված երիտասարդական կենտրոնները
- Հանրության վստահության մակարդակի բարձրացում ՀԿ-ների նկատմամբ
- ՀԿ-ների գործունեության առավել թափանցիկություն և հաշվետվողականություն իրենց շահառուների առջև
- ՀԿ-ների ոչ ֆորմալ կրթության հնարավորությունների ստեղծում հանրային կապերի ոլորտում
- Օգտվել այլոց իրավունքները դատարանում պաշտպանելու իրավունքից (օրենսդրական փոփոխություն), դատական մեխանիզմ շահերի պաշտպանության համար
- Դոնոր կազմակերպությունները պահանջեն ՀԿ-ներից ռազմավարություն
- Դոնոր կազմակերպությունները վերանայեն իրենց դրամաշնորհների տրամադրման չափորոշիչները եւ ֆինանսավորելուց առաջ տեղում ծանոթանան ՀԿ-ի հետ
- Համատեղ աշխատել հասարակության հետ
- Կազմակերպական պրոֆեսիոնալիզմի զարգացում ՀԿ-ների աշխատակիցների մոտ
- Հանրության մեջ ՀԿ-ների նկատմամբ հետաքրքրության ստեղծում
- Լինել շահառուների հետ անկեղծ և պարբերաբար ներկայացնել կազմակերպության քայլերը
- Թափանցիկ գործունեություն և ռեալ աշխատանք
- ՀԿ-ները պետք է եկամուտի աղբյուր ունենան` իրենց առաքելությունը շարունակելու համար
- Հանրության խնդիրների բազմակողմանի ուսումնասիրում և հանրային միջոցառումների կազմակերպում
- Ներգրավել շահառուների մասնակցությունը ծրագրային քայլերում
- Հաշվետվողականության ապահովում, որը նպաստում է հանրության վստահությանը
- Իրազեկություն շահերի պաշտպանության կարիք ունեցող հասարակության շերտերի վերաբերյալ
- Շահառուների հետ մշտական եւ հետադարձ կապ
- Հանրության հետ անմիջական շփում:
Վերջին փոխհարաբերությունները առնչվում են ԶԼՄ-ներ – ՀԿ-ներ համագործակցությանը ` ի շահ հանրությանը: Դրա հիմնական խնդիրներն են փոխադարձ անվստահություն, փոխադարձ կարծրատիպերի առկայություն, ԶԼՄ-ներին հետաքրքրելու և համախոհ դարձնելու ՀԿ-ների կարողությունների և մասնագիտական պատրաստվածության պակաս, ԶԼՄ-ների հետաքրքրության պակաս դեպի ՀԿ-ներ, հանրության համար կարևոր թեմաներ, ԶԼՄ-ների և ՀԿ-ների տպագիր տեղեկատու կազմում (գործունեությունը և կոնտակտները), մեդիա գրագիտության դասընթացների շարք (ներառյալ պրակտիկ դասընթացներ, լրատվամիջոցներին այցելություններ), PR դասընթացներ (միջազգային փորձ ունեցող բարձրակարգ մասնագետների մասնակցությամբ), ՀԿ սեկտորի համար վարքականոնների վերամշակում և կիրառում հատկապես ԶԼՄ-ների հետ հարաբերությունների մասով (օր.` պայմանավորվածություն չվճարել նորությունների համար), ԶԼՄ-ՀԿ համատեղ ֆորում (հանդիպումներ, կլոր սեղաններ, քննարկումներ, սեմինարներ) համագործակցությունը բարելավելու և կայուն դարձնելու համար, ԶԼՄ-ՀԿ համագործակցության հաջողված պատմությունների մատենաշարի տպագրում` մասնագետների վերլուծություններով, հանրային սեկտորի մասին հանրապետության ամբողջ տարածքով հեռարձակվող հեռուստաշար, օրենսդրական նախաձեռնություն սոցիալական գովազդի անվճար հեռարձակման հնարավորության համար, բոլոր մակարդակներում բյուջեի վերահսկում ԶԼՄ-երին հատկացվող գումարների մասով հանրային շահերի լուսաբանումը ապահովելու համար, մեխանիզմներ մշակել փոխադարձ թափանցիկությունը ապահովելու համար[13]:
Փաստացիորեն մենք չեն կարող հասարակական հարաբերությունների մեջ դրսևորվող հանրային քաղաքականության հստակ պարբերացում առաջարկել, քանի որ յուրաքանչյուր առանձին դեպք իր առանձնահատկություններն ունի:
[1] Հանրային քաղաքականություն հասկացությունը բխում է անգլերեն Public policy հասկացությունից:
[2] Քաղաքականություն ասելիս այստեղ նկատի ունենք «policy» — քաղաքական կուրս հասկացությունը:
[3] «Քաղաքականություն» հասկացություն ու դրա բովանդակության մասին մանրամասն տե՛ս Пугачев В.П. Политология. Высшее образование. М., 2003. էջ 39 – 48:
[4] Surhone, Lambert M. Public Policy// 2010, էջ 63
[5] Հանրային քաղաքականություն տերմինը ռուսերենում օգտագործվում է պետական քաղաքականություն (государственная политика) անվանումով,, որը չի ընդգրկում երևույթի բուն էությունը: Հանրային քաղաքականությունը ավելի լայն հասկացություն է, եթե դրա մեջ կարելի է ներառել նաև տարբեր կազմակերպությունների, արհմիությունների, քաղաքացիական հասարակության այլ կառույցների գործունեությունը: Այսինքն գործնակաում «պետական քաղաքականություն» հասկացութունը, «հանրային քաղաքականության» մի մասն է: http://dic.academic.ru/dic.nsf/fin_enc/21701
[6] Այդ մասին տե՛ս օրինակ՝ Кузовков Ю. Глобализация и спираль истории. М., 2010, часть 2:
[7] Kurt A. Raaflaub, Josiah Ober, Robert W. Wallace, Origin of Democracy in Ancient Greece, University of California Press, 2007
[8] Տե՛ս ՀՀ Քաղաքացիական ծառայության մասին օրենքը http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1268&lang=arm
[9] http://bugabooks.com/book/42-gosudarstvennoe-upravlenie/21—1-osnovy-razrabotki-gosudarstvennoj-politiki.html
[10] Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի կայք http://www.publiccouncil.am/hy/purpose/
[11] Տե՛ս «Քաունթերփարթ Ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության պաշտոնական կայքը http://program.counterpart.org/Armenia/?p=2017&lang=hy
[12] Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի կայք http://cdpf.am/am/news259/
[13] Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի կայք http://www.advocacy.am/am/?nid=6&id=36