«ԲՌԻԿՍ» երկրների ներուժը (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ)
2017 թվականի սեպտեմբերի 4-5-ին «ԲՌԻԿՍ»-ի թվով իններորդ գագաթնաժողովն է Չինաստանում: Կազմակերպության արդեն ութ տարեկան է, առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2009 թվականին Եկատերինբուրգում (ՌԴ):
«ԲՌԻԿՍ» («BRICS») միջազգային կազմակերպությանն անդամ են առավել արագ զարգացող խոշոր պետությունները, այդ թվում Բրազիլիան ( Brazil), Ռուսաստանը (Russia), Հնդկաստանը (India), Չինաստանը (China), Հարավային Աֆրիկային Հանրապետությունը (South Africa): Կազմակերպությունը մինչև 2011 թվականը կոչվել է «ԲՌԻԿ», քանի որ ՀԱՀ-ը դեռ չէր անդամակցում դրան: Պետք է նկատել, որ Հարավային Աֆրիկային Հանրապետությունն ի տարբերություն մյուս անդամ երկրների անհամեմատ շատ ավելի փոքր ներուժ ունի:
«ԲՌԻԿՍ» երկրների ընդհանուր ներուժը չափազանց մեծ է, այս երկրների տնօրինության տակ են աշխարհի ցամաքային տարածքների 25 տոկոսը, բնակչության՝ 40 տոկոսը:
Բրազիլիա — ՀՆԱ-ով (գնողունակության) 7-րդ երկիրն է աշխարհում, հարուստ է գյուղատնտեսական ապրանքներով:
Ռուսաստան — ՀՆԱ-ով 6-րդ ցուցանիշն է ապահովում, խոշորագույն երկիրն է աշխարհում, երկու միջուկային գերտերություններից մեկն է, հարուստ է հանքային ռեսուրսներով:
Հնդկաստան – ՀՆԱ-ով 3-րդ երկիրն է, միջուկային տերություն է, ունի էժան ինտելեկտուալ ռեսուրս:
Չինաստան – ՀՆԱ-ով ու արտահանումների ծավալով առաջատար երկիրն է աշխարհում, միջուկային տերություն է, երկու տնտեսական գերտերություններից մեկն է:
ՀԱՀ — ՀՆԱ-ով 30-րդ երկիրն է աշխարհում, ունի տարատիպ բնական ռեսուրսներ, աֆրիկյան գլխավոր տարածաշրջանային տերություններ է:
Փորձագետների գնահատականներով Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի տնտեսական ներուժն այնպիսին է, որ արդեն 2050 թվականին դրանք կարող են առաջատար տնտեսական համակարգերի հնգյակում լինել՝ գերազանցելով Ճապոնիային և Գերմանիային:
Չինաստանն ու Հնդկաստանն արդյունաբերական ապրանքների ու ծառայությունների գլոբալ արտահանմամբ առաջատար երկրները կլինեն, իսկ Բրազիլիան և Ռուսաստանը առաջատար կլինին հումքի արտահանմամբ:
Սկզբունքորեն պարզ է, որ «ԲՌԻԿՍ»-ը կարող է հստակ այլընտրանք լինել «Մեծ յոթնյակի» երկրներին, սակայն ի տարբերություն վերջինիս այս կառույցում դոմինանտ տերություն չկա (ինչպես ԱՄՆ-ը): «ԲՌԻԿՍ»-ը մեծ հնարավորություն ունի նոր բազմաբևեռ աշխարհակարգ հաստատելու՝ այլընտանք Վաշինգտոնի կողմից առաջնորդվող արևմտյան աշխարհակարգին:
«ԲՌԻԿՍ» երկրների գլոբալ վարկանիշները (դիրքն աշխարհի երկրների շարքում).
Չափանիշ | Բրազիլիա | Ռուսաստան | Հնդկաստան | Չինաստան | ՀԱՀ |
Տարածքը | 5 | 1 | 7 | 3 | 25 |
Բնակչությունը | 5 | 9 | 2 | 1 | 25 |
Աշխատուժը | 5 | 7 | 2 | 1 | 34 |
ՀՆԱ (անվանական) | 7 | 8 | 10 | 2 | 28 |
ՀՆԱ (գնողունակություն) | 8 | 6 | 3 | 1 | 25 |
ՀՆԱ-ի աճի տեմպերը | 15 | 88 | 4 | 5 | 17 |
Արտահանումներ | 18 | 11 | 16 | 1 | 36 |
Ներմուծումներ | 20 | 17 | 11 | 2 | 34 |
Առևտրային հաշվեկշիռ | 187 | 4 | 169 | 1 | 179 |
Արտարժույթի և ոսկու պահուստներ | 11 | 7 | 9 | 1 | 36 |
Արտաքին պարտքը | 26 | 24 | 28 | 19 | 39 |
Էլեկտրաէներգիայի սպառումը | 9 | 4 | 5 | 1 | 14 |
Բջջային հեռախոսների թիվը | 5 | 4 | 2 | 1 | 25 |
Ինտերներտի օգտատերերի թիվը | 5 | 7 | 4 | 1 | 44 |
Ավոտմեքենաների արտադրություն | 6 | 19 | 7 | 1 | 24 |
Ռազմական ծախսեր | 12 | 3 | 10 | 2 | 43 |
Զինուժի թիվը | 14 | 5 | 3 | 1 | 59 |
Երկաթուղային ցանցը | 10 | 3 | 4 | 2 | 12 |
Ավտոճանապարհների ցանցը | 4 | 8 | 3 | 2 | 18 |