Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հիմնահարցը, առկա խոչընդոտները
Ներկայացնում են հույն միջազգայնագետ Կալիպսո Նիկոլաիդիսի «Թուրքիան Եվրոպական է…[1]» հոդվածը, այն վերաբերում է մի հիմնախնդրի, որը շուրջ կես դար ընկած է Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում: Անկարան 1964 թվականից մտադրություն է հայտնել եվրոպական համայնքին ինտեգրվելու, իսկ 1987 թվականից Թուրքիան դիմել է լիիրավ անդամակցության համար: Այս հոդվածը հրապարակվել է 2004 թվականին[2], սակայն մինչև օրս այն չի կորցնում իր արդիականությունը ու կարելի է ենթադրելու, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում ևս այդպիսին կմնա[3]:
Հեղինակը՝ որպես անկյունաքար փորձում է վերլուծել նախ համաեվրոպական ինքնության խնդիրը ու այդ համատեքստում հասկանալ, թե ովքեր են թուրքերը՝ արդյոքո եվրոպացիներ են: Սակայն եթե հարցը դիտարկվում է էթնոգենեսի տեսանկյունից, ապա հստակ սահմանում հնարավոր չէ տալ ո՛չ եվրոպական ինքնությանը, ո՛չ էլ թուրքական էթնոսի լինելությանը: Հեղինակը ժամանակակից եվրոպականությունը նույնականացնում է Եվրոպական Միության հետ կապվածությամբ, իհարկե սա վիճակելի է, քանի որ ոչ ոք չի կարող հայտարարել, ե Շվեյցարիան, Նորվեգիան կամ էլ Սերբիան, որոնք Եվրոպական Միության կազմում չեն, չեն կարող կոչվել եվրոպական: Խնդիրն, ըստ էության վերաբերում է բուն ԵՄ-ի տեսլականին, որը նախատեսվում է ընդգրկել ողջ Եվրոպական մայրցամաքը: Եվրոպականության որոշակի չափանիշ է ամրաագրված նույն Հռոմի պայմանագրով, Կոպենհագենյան չափանիշներով և այլն: Իսկ արդյոք թուրքերին կարելի է եվրոպացիներ անվանել, արդյոք Թուրքիան եվրոպական պետություն է[4]: :յստեղ հարցը նախ այն է, թե արդյոք ուրիշները թուրքերին ճանաչում են որպես եվրոպացիներ, և արդյոք բուն թուրքներն իրենց համարում են եվրոպացիներ: Այսինքն այս կատեգորիաները ևս գործնականում գիտական չափման ենթակա չեն, եթե իհարկե չեն ձեռնարկվում լայնածավալ սոցիոլոգիական հետազոտոթյուններ հասարակական կարծիքի բացահայտման համար: Հեղինակը իր հոդվածում նման որևէ հետազոտության չի ներկայացնում: Սկզբունքորեն նա խոսում է եվրոպական երկրների ու թուրքիայի պետական քաղաքականության մեջ ու պաշտոնական այրերի հարաբերություններում շրջանառվող կարծիքներին, այսինքն հարաբերությունների մեջ առկա պետական դիրքորոշումները, իսկ շարքային եվորպացիները հիմնականում դեմ են Թուրքիայի անդամագրմանը[5]:
Ընդհանուր առմամբ «Ի՞նչ է Եվրոպան» ու «Ի՞նչ է Թուրքիան» հիմնախնդիրների պարզաբանման մեջ որոնվող լուծումներում հեղինակը ներկայացնում է չորս հիմնական մոտեցումներ, որոնք և կանխորոշում են Թուրքիայի ԵՄ-ին անդամագրման հարցը[6]:
Առաջին տեսանկյունն այն է, թե Թուրքիան չի կարող Եվրոպական Միության անդամ դառնալ, քանի որ այն Եվրոպական երկիր չէ: Թուրքիայի մշակույթն ասիական է կամ մահմեդական, որը քրիստոնյա Եվրոպայում կլինի, կարելի է ասել, «Տրոյական ձի»: Այս տեսանկյանն են հակված հատկապես Քրիստոնե-Դեմոկրատները, որոշ Սոցիալ-Դեմոկրատներ և Եվրոպական ֆեդերալիզմի կողմնակիցներ: Ուշագրավ է այն փաստը, որ և՛ Քրիստոնյա-Դեմոկրատները, և՛ Սոցիալ-Դեմոկրատները առավելապես ակտիվ են Գերմանիայում, նրանց միջև է ընթանում մշտապես իշխանության համար պայքարը, իսկ Գերմանիայում թուրքական սփյուռքը ամենից մեծն է, գրեթե 4 մլն: Այսինքն գերմանացիները թուրքերի քաղաքակրթական ինքնությանը շատ ավելի են անսակից: Այսինքն ինչ-որ տեղ այս մոտեցումը կարելի է որոշակիորեն ճշմարտացի համարել:
Երկրորդ մոտեցումը շեշտում է, որ թեև Թուրքիան եվրոպական պետություն չէ, սակայն կարող է անդամ դառնալ (օրինակ ըստ «Ազգերի Եվրոպայի» հայեցակարգի): Սա առավելապես շեշտում է քաղաքական, տնտեսական ու ռազմավարական փաստարկները ի նպաստ Թուրքիայի անդամագրության: Թուրքիան իր աշխարհագրական դիրքով, ժողովրդագրական ներուժով, տնտեսական հնարավորություններով բավականին արժեքավոր պետություն է: Թուրքիան դարպաս է բացում դեպի Ասիա, իսկ մյուս կողմից դեպի Աֆրիկա: Ամենևին պատահական չէ, որ Ռուսաստանը մշտապես ձգտել է տիրել հենց Կ.Պոլսին (Բոսֆոր և Դարդանել նեղուցներին), որով նրա առջև սեփական ազդեցության ընդլայնման աշխարհաքաղաքական նոր հնարավորություններ կբացվեց: Թուրքիայի տնտեսությունը վերջին տասնամյակներին բավականին աճ է արձանագրել, այսօր երկիրը G20-ի անդամ է[7]: Այսինքն ԵՄ-ին անդամ լինելու դեպքում Թուրքիան տնտեսական մեծ խթան կտա կառույցին: Սակայն դրանով ԵՄ առաջատար պետությունների դերը որոշակիորեն կառույցի մեջ կնվազի, սրան դեմ է հատկապես Ֆրանսիան[8]:
Հենց Ֆրանսիային է վերագրվում է հիմնական երրորդ մոտեցումը. «Եթե անգամ Թուրքիան համարվի Եվրոպական պետություն, չպետք է անդամագրվի Եվրամիությանը»: Թերևս արտաքնապես ներկայացման տեսանկյունից Թուրքիայի հանդեպ ամենից կողշտ քաղաքականությունը միշտ ցուցաբերել է Ֆրանսիան; Խնդիրն այն է, որ այժմ եվրոպական ինտեգրացման առանցքը ֆրանս-գերմանական դաշինքն է, իսկ Թուրքիայի անդամագրման դեպքում Ֆրանսիան հստակորեն կունենա ի համեմատություն Գերմանիայի երկրորդական դեր, սա չի կարող հանդուրժելի լինել ֆրանսացու բնույթից: Ուստի հենց Ֆրանսիան է շեշտում պարտադիր նախապայմաններ (Հյուսիսային Կիպրոսի, Հայոց ցեղասպանության հարցերով), որոնց ընդունումը գործնականում կազդարարի Թուրքիայի համար ավելի շուտ պարտություն, այլ ոչ թե հաղթանակ[9]:
Միայն մեկ տեսանկյուն կա, որ Թուրքիան կարող է անդամակցել Եվրոպական Միությանը՝ հաշվի առնելով բազմազանության Եվրոպայի գաղափարը: Թեպետ հեղինակը չի շեշտ, թե դրանից հիմնականում ում շահերն են բխում: Ըստ էության՝ բազմազանության, այն է թե ոչ միասնական Եվրոպան ավելի հեշտ կառավարելի է դրսի կողմից, իսկ նման թուլությունը ձեռնտու է միայն ԱՄՆ-ին: Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը ունի Եվրամիությունում հավատրիմ դաշնակից՝ Մեծ Բրիտանիան որը և հակված է այդ քաղաքականության իրականացմանը[10]: Ի դեպ նույն Մեծ Բրիտանիան ժամանակին, ինչպես Թուրքիան այսօր, դիտարկվում էր ոչ այնքան «եվրոպական», մասնավորապես Ֆրանսիայի նախագահ դը Գոլի կողմից: Սակայն իրավիճակը ցույց տվեց, որ այն դարձավ կառույցի առանցքային անդամներից մեկը, թեև դրանով Եվրամիության բնույթը միանգամայն փոխվեց: Նույն հարցն է նաև դրված այսօր, արդյոք Թուրքիայի անդամագրության դեպքում Եվրամիության արմատական փոփոխություն չի հետևի, ու արդյոք արժե գնալ դրան:
Հեղինակը տարբեր մանրամասներ է բերում անդամագրման այդ շրջանի գործընթացների շուրջ որոնք արդեն իսկ անցյալում են և անգամ նու բնույթ են ստացել: Մասնավորապես այսօր արդեն կառույցին անդամ են 27 պետություններ, մինչդեռ մինչև 2004 թվականը դրանց թիվն ընդամենը 15-ն էին[11]:
Հեղինակը բերում է Թուրքիայի «ոչ եվրոպական» լինելու փաստարկների երեք խմբեր, որոնք առնչվում են աշխարհագրությանը, պատմության և կրոնին:
Աշխարհագրական տեսանկյունից Թուրքիայի միայն փոքր հատված է (Բալկանյան թերակղզում ընկնող) գտնվում Եվրոպայում: Թուրքիան առավելապես դիտվում է որպես Ասիայի, Արևելքի կամ Մերձավոր Արևելքի մի մասը: Սակայն այս բոլոր հասկացությունները չափազանց պայմանական են ու մեծ հաշվով իրական շահերի առկայության դեպքում , դրանք հեշտությամբ երկրորդական պլան են անցնում: Այս փաստարկն առավելապես հագեցված է քաղաքակրթական տարբերության խնդրով, ինչն նաև պայմանավորված է պատմությամբ:
Թուրքիան պատմականորեն Եվրոպական երկիր չէ[12]: Եվրոպայի պատմությունը ի սկզբանե քրիստոնեական պատմություն է, իսկ Թուրքիան մահմեդական երկիր էր: Մինչև ժամանակակից թուրքիզմ-քեմալիզմի (առաջադրված Քեմալ Աթաթուրքի կողմից) ձևավորումը, Օսմանյան կայսրության ինքնաիդենտիֆիկացման հիմնական գործոնը եղել է մահմեդական լինելը[13]: Միայն հանրապետական Թուրքիան էր, որ հստակ որոշեց ընթանալ «վեստերնիզացման» ուղղությամբ: ժամանակակից Թուրքիայում դեռ պահպանվում են մահմեդական ինքնության հենքով նույնականացման տարրեր, իսկ ներկա վարչակարգը, ի դեմս վարչապետ Ռ. Էրդողանի հակված է ինչ-որ տեղ առավել շեշտել այդ գիծը: Տարրական օրինակ, որ վարչապետի կինը կրում է մահմեդական գլխաշոր: Մինչդեռ Քեմալի կողմից հիմնադրված հանրապետության առանցքային կողմնորոշիչներից (այսպես կոչված «աղեղներից») մեկն էր «լաիցիզմը», այսինքն սեկուլյարիզմը՝ կրոնի և քաղաքականության տարանջատումը[14]: Այս էությամբ Թուրքիան հիրավի դառնում է յուրօրինակ պետություն, որը ո՛չ արևելյան է, ո՛չ էլ արևմտյան, ու կրկին ազգային նույնականության հարց է առաջանում: Հեղինակը բերում է նաև այդ սեկուլյարիզմի վերաբերյալ տարբեր փաստարկներ ու հանգում է որոշակի ընդհանրական դատողությունների: Դրանով իսկ շեշտելով Թուրքիայի եվրոպական չլինելու երրորդ դատողությունները:
Թերևս կարելի է նշել, որ Թուրքիայի եվրոպական ինտեգրացման կարևորագույն խոչընդոտը քաղաքականն է, որը հեղինակի կողմից առանձին կատեգորիայիվ չի ներկայացվում, սակայն այն բոլոր դատողությունները, որոնք նա ներկայացնում է, մեծ հաշվով տանում են հենց դրան: Քանի որ Թուրքիան եվրոպական մասշտաբներով բավականին մեծ պետություն է ու ունի աճող բնակչություն, ուստի հնարավոր անդամագրման դեպքում եվրոպական կառավարման համակարգում (մասնավորապես Եվրոպական խորհրդարանում պատգամավորների թվով, ինչպես նաև Եվրահանձնաժողովում ու մնացյալ հիմնարկներում) զգալի ներուժ կունենա: Փաստացիորեն բոլոր հանգամանքներն ու իրավիճակները հեշտությամբ հարթվում են, եթե կան կոնկրետ շահեր (ազգային շահեր):
Կարելի է նշել, որ հեղինակի կղմից ներկայացվող մոտեցումներում կարևորագույն բացթողումն այն է, որ հիմնահարցը նա չի դիտարկում ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում: Նա չի շեշտում Թուրքիայի հնարավոր այլընտրանքային կողմնորոշման հարցերը, գերտերությունների, քաղաքակրթությունների ազդեցությունը գործընթացի վրա: Նա շեշտում է միայն ՆԱՏՕ-ի հետ մեկտեղ եռակողմ հարաբերությունների մասին, որով խնդրի էությունը ոչ, թե պարզաբանվում, այլ ավելի է շղարշվում, քանի որ խոսել ՆԱՏՕ-ի մասին, ու չանդարդառանալ ԱՄՆ-ի աշխարհաքղաքական ու ռազմավարական շահերի հստակեցման կոնկրետ տարածաշրջանում խնդիրը լիարժեք չի դարձնում:
Թուրքիան միաժամանակ բավականին ուժեղ ռազմական ներուժ ունի, ՆԱՏՕ-ի շրջանակներում նրա ցամաքային զորքերը համարվում են կարելի է անգամ ասել երկրորդ հզոր զորքերը[15]: Եթե դրան գումարենք նաև հեղինակի կողմից շեշտվող ռազմական խունտայի ազդեցությունը քաղքական համակարգի վրա, ապա ինչ-որ տեղ Եվրոպան մտահոգվելու զգալի առիթ ունի: Արժե արդյոք նման անդամ Եվրամիության:
Ի վերջո հեղինակը եզրակացնում է, որ այնուհանդերձ հարկ է Թուրքիայի ընդունել Եվրոպական Միություն՝ հաշվի առնելով եվրոպական արժեքները, մասնավորապես հանդուրժողականությունը[16]: Սա չեն կարող միանշանակ ասել, արդյոք բարի կամքի դրսևորում, թե հանդուրժողական թվալու հակվածություն: Սակայն իմ տեսանկյունից ևս Թուրքիայի անդամագրությունը Եվրամիությանը միանշանակ օգուտ կբերի նաև Հայաստանին: Նախ Թուրքիան ավելի կանխատեսելի կլինի, մյուս կողմից հստակ լինեն այն լծակները, որով հնարավոր կլինի ազդել Թուրքիայի վրա, արմատական (մասնավորապես իսլամիստական բնույթի) փոփոխությունները գործնականում կբացառվեն, իսկ Հայաստանն էլ անմիջական հարևան կլինի Եվրոպական Միությանը, իր բոլոր հետևություններով:
[1] http://kalypsonicolaidis.com/wp-content/uploads/2017/01/turkey-is-Europe.pdf
[2] Nicolaidis K., Turkey is European … for Europe’s sake // Turkey and the European Union: From Association to Accession? Ministry of Foreign Affairs, The Netherlands, January 2004
[3] http://ec.europa.eu/enlargement/countries/detailed-country-information/turkey/index_en.htm
[4] Թուրքիայի մասին մանրամասն տե՛ս https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/tu.html
[5] http://www.presstv.ir/detail/216662.html
[6] Թուրքիայի Եվրաինտեգրացման մասին տե՛ս http://ec.europa.eu/enlargement/countries/detailed-country-information/turkey/index_en.htm
[7] «Մեծ քսանյակի» մասին տես կառույցի պաշտոնական կայքը http://www.g20.org/
[8] Ֆրանս-թուրքական հարաբերությունների մասին տե՛ս http://euobserver.com/political/23251
[9] http://www.guardian.co.uk/world/2004/oct/02/eu.france
[10] http://history.state.gov/countries/united-kingdom
[11] http://www.cvce.eu/obj/european_union_member_states_and_applicant_countries-en-306929ce-762a-44ac-afdc-89471e4515fa.html
[12] Թուրքերի միգրացիայի մասին տե՛ս http://jessieg11.tripod.com/
[13] http://www.kultur.gov.tr/?_Dil=1
[14] Webster D. E., The Turkey of Atatürk; Social Process in the Turkish Reformation. New York: AMS Press, 1973, էջ 245
[15] Թուրքական բանակի մասին տե՛ս http://www.aa.com.tr/tr/turkiye/8215—tsk-personel-sayisi-guncellendi
[16] Nicolaidis K., Turkey is European … for Europe’s sake // Turkey and the European Union: From Association to Accession? Ministry of Foreign Affairs, The Netherlands, January 2004