Ազգային ժողովի ո՞ր խմբակցությունն է առավել արդյունավետ գործում (հարցում)
Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարեցին միայն 4 քաղաքական ուժեր: Վեցերորդ գումարման խորհրդարանում թվով 105 պատգմավորական մանդատները բաշխվեցին հետևյալ հարաբերակցությամբ.
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն՝ 58 մանդատ,
«Ծառուկյան» խմբակցություն՝ 31 մանդատ,
«Ելք» խմբակցություն՝ 9 մանդատ,
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն՝ 7 մանդատ:
Ձեր դիրքորոշմամբ, որ խմբացկությունն է առավել արդյունավետ գործում: