Ռուսաստանը ցանկանում է անեքսիայի ենթարկել Ուկրաինական տարածքները․Միացյալ Նահանգներ
Ազգային Անվտանգության Խորհրդի խոսնակ Ջոն Կիրբին նշել է, որ Ռուսաստանը հող է նախապատրաստում ուկրաինական տարածքների բռնակցման համար։ Հայտնում է https://www.bbc.com/-ը։
Ուկրաինական օկուպացված տարածքներում սեպտեմբերին կարող են անցկացվել «շինծու» հանրաքվեներ Ռուսաստանին միանալու համար։
Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը Ուկրաինայից 2014 թվականի հանրաքվեից հետո, որը լայն շրջանակների կողմից դիտվեց ոչ լեգիտիմ։
Նա մեղադրեց Ռուսաստանին ուկրաինական օկուպացված տարածքներ պրոռուսական պաշտոնյաներ ուղարկելու համար։ Նրա կարծիքով նպատակը այդ տարածքներում Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվեներ անցկացնելն է։
Հանրաքվեների արդյունքները կօգտագործվեն Ռուսաստանի կողմից՝ փորձելու պահանջել Ուկրաինայի սուվերեն տարածքի բռնակցումը,- ասել Կիրբին։
Կիևի աջակիցները բոյկոտել են Ղրիմի ընտրությունները նշելով, որ դրանք արդար ազատ և արդար չեն եղել։
Կիրբին նշել է, որ ինքը «բացահայտում է» ռուսական ծրագրերը, որպեսզի աշխարհն իմանա, որ ցանկացած ենթադրյալ բռնակցում կանխամտածված է, անօրինական և ոչ լեգիտիմ, և խոստացավ, որ ԱՄՆ-ի և դաշնակիցների արձագանքը արագ կլինի։
Բռնակցման թիրախային տարածքներն են Խերսոնը, Զապորոժիեն, Դոնեցքը և Լուգանսկը,- ասել է Կիրբին։