Արհեստական բանականությունը ռիսկեր է առաջացնում Եվրոպական ընտրությունների համար
Եվրամիության 2024 թվականի ընտրությունները վտանգված են արհեստական ինտելեկտի չաթ-բոթերի և կեղծ պատկերների ու տեսանյութերի պատճառով, հինգշաբթի հայտարարել է դաշինքի կիբերանվտանգության ENISA գործակալությունը: Այս մասին գրում է POLITICO-ն:
Տեղի է ունեցել արհեստական ինտելեկտի չաթ-բոթերի, ֆեյքերի և նմանատիպ տեխնոլոգիաների աճ, նշում է գործակալությունը ամենամյա Threat Landscape զեկույցում, որը Եվրոպայում կիբերանվտանգության սպառնալիքների քարտեզագրման վերաբերյալ է: Կառավարությունները և մասնավոր հատվածը — և լրատվամիջոցները հատկապես, պետք է չափազանց զգոն լինեն հաջորդ տարի Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ:
ԵՄ ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը էապես կախված կլինի կիբերանվտանգության ենթակառուցվածքներին ապավինելու մեր կարողությունից և տեղեկատվության ամբողջականությունից ու հասանելիությունից», — ասել է գործակալության գործադիր տնօրենը:
Ամբողջ Եվրոպայում ուժեղացել են մտավախությունները արհեստական ինտելեկտի կողմից գեներացված ապատեղեկատվության տարածման վերաբերյալ: Նման ֆեյքեր և այլ բովանդակություն հայտնվեցին Լեհաստանում և Սլովակիայում նախորդ շաբաթների նախընտրական քարոզարշավներում: Միացյալ Թագավորության ընդդիմության առաջնորդ Քիր Սթարմերը այս ամիս թիրախավորվեց աուդիո հոլովակով, որտեղ իբր երևում էր, թե ինչպես է նա հայհոյում աշխատակիցներին, որը վիրուսային դարձավ, բայց պարզվեց, որ կեղծ է:
Միացյալ Նահանգները, Եվրախորհրդարանը, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները և, հնարավոր է, Ուկրաինան ժողովրդավարական այն երկրների շարքում են, որոնք առաջիկա 16 ամսում ընտրություններ կանցկացնեն: Նրանք, ովքեր աշխատում են ընտրությունների շիտակությունը անձեռնմխելի պահելու համար, զգուշորեն նայում են գեներատիվ արհեստական ինտելեկտի հայտնվելուն՝ որպես առանց այն էլ խիստ բևեռացված քաղաքական բանավեճերը, արտաքին ազդեցության սպառնալիքները և կեղծ լուրերը հրահրելու միջոց:
Եվրոպական կիբերանվտանգության գործակալությունը հայտնել է, որ հայտնաբերել է երեք եղանակ, թե ինչպես են հաքերները չարաշահում արհեստական ինտելեկտը՝ մարդկանց խաբելու համար, այդ թվում՝ օգտագործելով տեխնոլոգիան՝ արհեստագործելու համոզիչ ֆիշինգ նամակներ և հաղորդագրություններ, որոնք նման են լեգիտիմ աղբյուրներին, ստեղծելով կեղծ ձայներ(creating deepfakes of voices) և օգտագործելով արհեստական բանակությունը՝ վնասակար նպատակներով տվյալների կորզման համար:
Դաշինքը տեսել է կիբերհարձակումների «աննախադեպ աճ»:
ENISA-ն գրանցել է ավելի քան 2500 կիբերմիջադեպ 2022 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի հունիսը, որոնցից 220-ը հատուկ ուղղված են եղել ԵՄ երկու կամ ավելի երկրներին: Պետական կառավարման մարմինները և առողջապահությունը եղել են հիմնական թիրախները՝ 19 և 8 տոկոսով, մինչդեռ 6 տոկոսը ուղղված է եղել արտադրության, տրանսպորտի և ֆինանսական հատվածներին: