Ինչպես կազդի կլիմայական ճգնաժամը տնտեսության վրա
Քանի որ կլիմայական ճգնաժամը շարունակում է գլոբալ վտանգ ներկայացնել, առաջատար տնտեսագետները քննարկում են դրա ազդեցությունը ԱՄՆ-ի տնտեսության վրա: Այս մասին գրում է CNBC-ին:
Moody’s Analytics-ի գլխավոր տնտեսագետ Մարկ Զանդին կանխատեսում է, որ «ֆիզիկական ռիսկերը» կլինեն ամենամեծ տնտեսական ծախսերը առաջիկա 10-20 տարիների ընթացքում: Սրանք բնական աղետների պատճառած վնասներն են: Դրանք այժմ ավելի մեծ հաճախականությամբ են տեղի ունենում։ Զանդին նաև նախատեսում է, որ անցումային ծախսերը, որոնք կապված են հանածո վառելիքով գերակշռող տնտեսությունից դեպի կանաչ էներգիայով առաջնորդվող տնտեսության անցման հետ, կազդեն ԱՄՆ-ի տնտեսության վրա:
Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Ջեֆրի Սաքսն ասում է, որ ավելի շատ կենտրոնացած է այն բանի վրա, թե ինչպես է հնարավոր մաքուր էներգիայի անցումը ողջ աշխարհում առաջիկա 25 տարիների ընթացքում:
«Ինչպե՞ս կարող է ամբողջ աշխարհը ստանալ մաքուր էներգիայի համակարգ», — հարցրեց Սաքսը։ «Որովհետև եթե ԱՄՆ-ն անում է, իսկ մյուսները՝ չեն անում, մոռացեք դա։ Այն չի կանգնեցնում համաշխարհային ճգնաժամը»:
Սակայն ԱՄՆ աշխատանքի նախկին նախարար Ռոբերտ Ռայխը ցավում է, որ ոչ բոլոր երկրներն ունեն հարստություն՝ ներդրումներ կատարելու կանաչ էներգիայի անցման համար: «Դրանք ամենաաղքատ երկրներն են, որոնք ամենից շատ դժվարությամբ են հարմարվում», — ասում է Ռայխը:
Նյու Յորքի համալսարանի տնտեսագիտության և միջազգային բիզնեսի պրոֆեսոր Նուրիել Ռուբինին ասում է, որ շահագրգիռ կողմերի և հասարակության կողմից ճնշում կլինի կանաչ անցում կատարելու համար: