Արդյոք արժեքների վերաիմաստավորումը կփրկի աշխարհը կլիմայական փոփոխությունների ծանր հետևանքներից
Ի՞նչ կլիներ, եթե մենք կարողանայինք փայտե տներ կառուցել առանց ծառ կտրելու: Ի՞նչ կլիներ, եթե մենք կարողանայինք այնպես որսալ, որ ձու արտադրող էգերը մնային ծովում։ Թեև այս ամենը կարող է անհնարին թվալ, այդ պրակտիկաները գոյություն են ունեցել դարեր շարունակ, ինչը հուշում է, որ մեզ անհրաժեշտ ապագան պետք է փնտրել մեր անցյալում: Այս մասին գրում է հոդվածի հեղինակ Ստուարտ Ուոլքերը(Stuart Walker) project-syndicate-ում։
Կլիմայի փոփոխությունը դարձել է ժամանակային ռումբ(a time bomb), և մոլորակի վրա ապրելու նոր ձևեր մշակելու անհրաժեշտությունը երբեք ավելի կարևոր չի եղել: Բայց մենք համառորեն հավատարիմ ենք նորարարության, տեխնոլոգիայի և անզուսպ աճի նույն հին մանտրային՝ առաջարկելով կայունություն՝ միաժամանակ խրախուսելով բնությունը ոչնչացնող գործողությունները, որոնք արագորեն դարձնում են մոլորակը անբնակելի:
Նույնիսկ այսպես կոչված «կանաչ» տեխնոլոգիաները արագացնում են արտադրությունը և խթանում սպառումը։ Հաշվի առեք էլեկտրական մեքենաները, հեծանիվները և սկուտերները. այս ապրանքների արտադրությունը պահանջում է ավելի շատ էներգիա և ռեսուրսներ և անխուսափելիորեն հանգեցնում է ավելի շատ արտանետումների և թափոնների:
Կանադայում ապրելու ընթացքում ես հնարավորություն ունեցա սովորելու նրա բնիկ ժողովուրդներից: Պորտ Հարդի քաղաքում՝ Վանկուվեր կղզու հյուսիսային ծայրում, ես հանդիպեցի մի բնիկ ձկնորսի մունիցիպալ նավահանգստում, որը լեփ-լեցուն էր փոքր ձկնորսական նավակներով: Նա ասաց ինձ, որ ինքը հալիբուտ էր որսում, մինչև որ արդյունաբերական ձկնորսությունը ոչնչացրեց պաշարները: Հիմա նա միայն սաղմոն է որսում; բայց այդ պաշարները նույնպես նվազում են:
Մինչ եվրոպացիների գալը, բնիկ ժողովուրդներն ամբողջ աշխարհում հազարավոր տարիներ ապրել են իրենց ցեղային հողերում. նույնիսկ դարավոր ունեզրկումից հետո շատերը շարունակում են մոտ լինել Երկրին: Սերունդների ընթացքում նրանք սովորել են, թե ինչպես գոյակցել բնության հետ, այլ ոչ թե շահագործել, և մշակել են բարձրակարգ գործիքներ, որոնք հիմնականում պատրաստված են տեղական նյութերից: Այս գործիքների դիզայնը և օգտակարությունը արտացոլում են բնական աշխարհի խորը գիտելիքներն ու հարգանքը: Համեմատության համար՝ մեր ժամանակակից նորամուծությունները հաճախ անլուրջ և անպատասխանատու են թվում:
Վերցրեք, օրինակ, խոնարհ հալիբուտ ձկնորսական կարթը: Զանգվածային արտադրության կեռիկներ, որոնք կարելի է գնել կոպեկներով, չեն պատրաստվում երկար ժամանակահատվածի համար և կարող են հեշտությամբ փոխարինվել, ինչպես այսօրվա շատ ապրանքներ: Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքի ավանդական հալիբուտի կեռիկը, սակայն, բոլորովին այլ բան է:
Այս արտեֆակտն անխափան միավորում է բազմաթիվ նպատակներ, որոնց մենք ցանկանում ենք հասնել դիզայնի մեջ այսօր՝ ֆունկցիոնալություն, կայունություն և պահպանություն: Այն նաև մարմնավորում է իր բնիկ ստեղծողների կրեատիվությունը, էկոլոգիական գիտելիքները, հոգևոր հավատալիքները և մշակութային ժառանգությունը և այլն:
Ամենակարևորը, թերևս, այն է, որ կարթն այնպես է կառուցված, որ բռնի միայն արու հալիբուտը, որն ավելի փոքր է, քան էգը՝ այդպիսով պահպանելով ձկան պաշարները ապագայի համար: Ձկնորսության այս մոտեցումը, ինչպես նավաշինության, տների կառուցման և անտառների կառավարման ավանդական բնիկ մեթոդները, ապահովում են համայնքի վրա հիմնված պրակտիկաների շարունակականությունը(ensures the continuation of community-based practices) ՝ միաժամանակ պահպանելով բնական միջավայրը:
Լավ նորությունն այն է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, իր ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակների միջոցով, աջակցում է տեղական գիտելիքների և իմանալ ինչպեսի(know-how) այս տեսակի պահպանմանը, որը պետք է հիմնարար դեր խաղա կայուն զարգացման գործում: Բնիկ պրակտիկաները կարող են օգնել մեզ վերահավասարակշռել մեր արժեքները և ճանաչել փոխկախվածության, ընդհանուր բարիքի, տեղայնացման և կենսաբազմազանության կարևորությունը:
Սրանք բոլորը տնտեսագետ Քեյթ Ռաուորթի(Kate Raworth) բեկումնային գրքի`«Donut Economics», առանցքային կողմերն են, որում նա քննադատում է գերիշխող տնտեսական համակարգը և առաջարկում է քսանմեկերորդ դարին համապատասխան տնտեսագիտություն։ Նույն կերպ, Ուելսը, որպես Բարեկեցության Տնտեսական Դաշինքի անդամ( Wellbeing Economy Alliance), փորձում է վերափոխել իր տնտեսությունը բոլորի համար կյանքի լավ որակ ապահովելու և բնական աշխարհի հետ ներդաշնակության հասնելու համար: Տրանսֆորմացիան առաջ է ընթանում ներքևից վեր (ոչ թե կենտրոնացված, վերևից ներքև) մի շարք նախաձեռնությունների միջոցով, ներառյալ տեղական սննդի արտադրությունը, փոխանակման խանութները, համատեղ աշխատանքային տարածքները, «կանանց տնակները» և այլն։
Քանի որ գլոբալ տաքացումը արագանում է, նորարարությունը պետք է դուրս գա տեխնոլոգիական նորույթներից, որոնց հիմնական նպատակը շահույթ ստեղծելն է բաժնետերերի համար: Գործիքները, ինչպիսիք են Խաղաղ Օվկիանոսի հյուսիս-արևմուտքի հալիբուտի կեռիկը և Ուելսում տեղայնացման նախաձեռնությունները, ցույց են տալիս արժեքների այլ շարքի անհրաժեշտությունը: Ճկուն և վերականգնող դիզայնի ընդունումը, որը հարգում և աջակցում է շրջակա միջավայրը, սոցիալական հավասարությունը և մշակութային ավանդույթները, միևնույն ժամանակ կենսունակ տնտեսության կառուցումը, որը օգուտ է բերում բոլորին, միակ ճանապարհն է՝ ստեղծելու հարատև ապագա: