ԱՄՆ-ը կապ է հաստատել ասիական առանցքային գործընկերների հետ, սակայն Ինդոնեզիան «հավանաբար կմերժի» նրա կոչերը՝ նվազեցնելու ռուսական նավթի գները
Ինդոնեզիան դժվար թե աջակցի ռուսական նավթի գների իջեցմանն ուղղված ԱՄՆ ջանքերին, գրում է SCMP-ը։ Հոդվածի հեղինակը նշում է, որ Ջակարտան չի ցանկանում Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման մեջ որևէ դեր ստանձնել և վտանգել իր քաղաքական չեզոքությունը։
Վաշինգտոնը կդիմի Մալազիային, Ավստրալիային և Ճապոնիային աջակցել ռուսական նավթի գների իջեցմանն ուղղված ջանքերին, ասել է պաշտոնյան:
Իր արտաքին քաղաքականության սկզբունքների ուժով Ինդոնեզիան դժվար թե կանգնի Արևմուտքի կամ Ռուսաստանի կողմը, քանի որ սպասում է, թե ինչ կանեն Չինաստանն ու Հնդկաստանը, նկատում է վերլուծաբանը։
ԱՄՆ-ը կդիմի Ասիայի առանցքային գործընկերներին (օրինակ՝ Ճապոնիային և Հնդկաստանին)՝ ռուսական նավթի գների սահմանափակումների հարցում աջակցության համար: Այնուամենայնիվ, վերլուծաբանները կանխատեսում են, որ այս շաբաթ Ինդոնեզիան, հավանաբար, կմերժի այս հարցում լոբբիստական փորձերը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ռոզենբերգը երկօրյա այցով եղել է Ջակարտայում և հանդիպել տարբեր ոլորտների բազմաթիվ գործընկերների հետ։ Այդ հանդիպումների ընթացքում Ռոզենբերգը դատապարտել է Ռուսաստանի «չպատճառաբանված և չարդարացված գործողությունը Ուկրաինայում» և քննարկել դրա կողմնակի ազդեցությունները մեղմելու ջանքերը, այդ թվում՝ ռուսական նավթի գների հնարավոր սահմանափակման միջոցով: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։
Ինդոնեզիայից բացի, Միացյալ Նահանգները կհամոզի Մալայզիային, Ավստրալիային և Ճապոնիային աջակցել G7-ի հայտարարված նպատակին և ռուսական նավթի գների իջեցմանը, ասել է Վաշինգտոնի պաշտոնյան The Jakarta Post անգլալեզու ինդոնեզական թերթին:
«Ընդլայնված G7-ը բաժանված է երկու տեսակի երկրների՝ նրանք, որոնք նավթ են արտահանում Ռուսաստանից, և նրանք, որոնք չեն արտահանում, բայց տրամադրում են ֆինանսական և ապահովագրական ծառայություններ դրա փոխադրման համար»,- ասել է պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ։ Ջակարտան կշահի այս քայլին աջակցելուց, քանի որ նավթի սուբսիդիաները ներկայումս թանկ են նստում կառավարության վրա, նշել է նա։
Այս տարի, հում նավթի բարձր գների պատճառով, Ինդոնեզիան վառելիքի սուբսիդավորման համար հատկացրել է 502 տրիլիոն ռուպիահ (34 միլիարդ դոլար)՝ համեմատած նախորդ տարվա 170 տրիլիոնին: Չնայած նախագահ Ջոկո Վիդոդոն երեքշաբթի օրը խոստովանեց, որ նավթի ներկայիս սուբսիդիաները «չափազանց բարձր են», Ջակարտան, իր իսկ խոստովանությամբ, մտադիր չէ բարձրացնել սուբսիդավորվող վառելիքի գինը, քանի որ երկրի գնաճը համարում է վերահսկելի:
«Մեծ Յոթնյակին» անհանգստացնում է Մոսկվայի հնարավոր արձագանքն այս սխեմային, քանի որ վատագույն սցենարը հղի է «ռուսական նավթի վաճառքի ամբողջական դադարեցմամբ»։ Բայց եթե շուկայական գինը գերազանցի մեկ բարելի արժեքը 10 դոլար, ապա հնարավոր է, որ Մոսկվան դեռ ցանկանա վերսկսել արտադրությունը, ասել է պաշտոնյան։
Պահպանել չեզոքությունը
Հունիսյան գագաթնաժողովում G7-ի առաջնորդները հայտարարել են, որ կքննարկեն ռուսական նավթի գների վրա «առաստաղ» սահմանելու հարցը՝ Կրեմլին ռազմական արշավի համար միջոցների աղբյուրից զրկելու համար: Սպասվում է, որ գների շեմի մեխանիզմը պատրաստ կլինի մինչև դեկտեմբերի 5-ը։ Այնուամենայնիվ, վերլուծաբանները կարծում են, որ Ջակարտան դժվար թե աջակցի G7-ի առաջարկին, քանի որ մտադիր է սպասել և տեսնել, թե ինչ կանեն Չինաստանն ու Հնդկաստանը։
«G20 երկրներից Չինաստանը և Հնդկաստանը շատ ավելի արտահայտիչ են այս առումով, քան Ինդոնեզիան, քանի որ Պեկինը ռուսական նավթի խոշորագույն ներկրողներից մեկն է», — ասում է Ջակարտայի Տնտեսական և իրավական հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրենը: Բացի այդ, նա ընդգծել է, որ ազատ և ակտիվ արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքի ուժով, Ինդոնեզիան չի անցնի ոչ Արևմուտքի, ոչ էլ Ռուսաստանի կողմը։
«Հազիվ թե Ինդոնեզիան աջակցի գնային սահմանափակումների սխեմային, քանի որ դա կնշանակի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, իսկ նա չի ցանկանա այդքան հեռու գնալ», — ասաց նա:
Այնուամենայնիվ, հասկանալի է, թե ինչու ԱՄՆ-ն կփորձի համոզել Ինդոնեզիային աջակցել իրենց ծրագրին։ Ջակարտան ներկայումս նախագահում է G20-ը, որի մեջ է մտնում Ռուսաստանը:
«Միացյալ Նահանգները հույս ունի, որ Ինդոնեզիան կուժեղացնի քաղաքական ճնշումը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները որքան հնարավոր է շուտ դադարեցման համար», — նշել է կենտրոնի տնօրենը:
Ջակարտայում գործող Տնտեսական բարեփոխումների կենտրոնի գործադիր տնօրեն Մուհամադ Ֆեյսալը համաձայնել է, որ «դժվար» կլինի Ջակարտային այս սխեմայում ներառելը: «Գների շեմի սխեման պետք է հաշվի առնի նաև Ռուսաստանի արձագանքը: Եթե Մոսկվան համաձայնի, ինչը քիչ հավանական է, Ինդոնեզիան և G20-ի մյուս անդամները միայն կշահեն, քանի որ նավթն կէժանանա», — ասաց նա:
Բայց հում նավթի գինը որոշվելու է նաև այլ գործոններով, ինչպիսիք են ՕՊԵԿ-ի որոշումները և համաշխարհային տնտեսական անկումը, ինչը կնվազեցնի պահանջարկը:
«Եթե տնտեսական անկման պատճառով նավթի համաշխարհային պահանջարկը նվազի, նավթը կէժանանա, ուստի Ինդոնեզիան ստիպված չի լինի ռիսկի ենթարկել քաղաքական չեզոքությունը միայն ավելի էժան նավթի հասանելիության համար», — եզրափակել է նա:
Հեղինակ՝ Ռեստի Վորո Յունիար։ Լրագրող, որը բնակվում է Ջակարտայում: BBC-ի Ինդոնեզիայի նախկին թղթակից և The Wall Street Journal-ի տեխնիկական թղթակից։