«Իսլամական դիմադրության շարժման» («Համաս») գործունեությունը Պաղեստինում
Համաս-ը պաղեստինյան իսլամիստական շարժում է, որը կառավարում է Պաղեստինի Գազայի շրջանը, այն ձևավորվել է 1987 թվականին, սակայն դրան առաջացման հիմքերը շատ ավելի խորն էին ու տանում էին մինչև իսրայելա-պաղեստինյան հակամարտության ակունքներ, ուստի այսօր Համաս-ի գործունեությունն ավելի լավ հասկանալու համար անհրաժեշտ է կարճ անդրդարձ կատարել այդ հակաամրտության առաջացման ու զարգացմանը: Այս հակամարտության պատմական արմատները բավականին խորն են: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբներին դեռևս Օսմանյան կայսրության կազմի մեջ գտնվող Պաղեստինի նկատմամբ հավակնություն ի ցույց բերեց սիոնիզմը: Այդ շարժման կողմնակիցները՝ սիոնիստները, որոնցից լիդերներից մեկն էր լրագրող Ավստրի Թեոդոր Հերցլը՝ հայտնի «Հրեական պետություն» գրքի հեղինակը, գտնում էր, որ ողջ աշխարհով սփռված հրեաները իրենցից ներկայացնում են «միասնական հրեական ժողովուրդ», որը պետք է հավաքվի հայերնիքում, ուր ապրել են իրենց նախնիները, այսինքն Պաղեստինում: Դրանից բացի սիոնիստները հայտարարեցին, որ Պաղեստինը ողջ աշխարհի հրեաների «հոգևոր և ազգային կենտրոնն է»՝ «Իսրայելի երկիրը» և հենց այդտեղ պետք է վերականգնվի Հրեական պետությունը: Հրեաները այդ նպատակով ձևավորեցին համաշխարհային հրեական կազմակերպություններ և սկսեցին օժանդակել հրեաների տեղափոխմանը դեպի Պաղեստին: Իսկ Պաղեստինում նրանք բախվեին տեղի արաբական տարրին:
Առաջին աշխարհամարտի հետո բրիտանական զորքերի օկուպացրեցին Պաղեստինը, այնտեղ հետագայում հաստատվեց Բրիտանիայի մանդատը: Բրիտանական իշխանությունները ակնհայտ հրեաներին աջակցող քաղաքականություն էին վարում: Եվրոպայում ֆաշիզմի, ըստ այդմ նաև հակասեմիտիզմի տարածման հետ մեկտեղ հրեաների գաղթը դեպի Պաղեստին ահռելի չափերի հասավ: Պաղեստինում արաբների սկսեցին ընդվզել, որի հիմնական պատճառը հրեական աճող միգրացիան էր, ինչը բերում էր հրեաների ու արաբերի միջև բախումների: Մեծ Բրիտանիան մի քանի անգամ փորձեց լուծել հակամարտությունը, բանակցությունների միջոցով, հրովարտակներ, ծրագրեր ներկայացնելով: Մի տարբերակում առաջարկում էր երկիրը բաժանել երեք մասի (անգլիական, արաբական և հրեական), մեկ այլ տարբերակում՝ երկու մասին, իսկ երրորդում՝ ձևավորել միասնական պետություն: Սակայն այս առաջարկներից ոչ մեկը հավանության չարժանացավ հակամարտող կողմերի համար և կյանքի չկոչվեց[1]: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ սիոնիստները ԱՄՆ օժանդակությունը ստացան, թեև կորցրեցին անգլիական աջակցությունը: Իսկ արդեն Երկրորդ աշխարհամարտից հետո, հատկապես 1947 թ. մեծ ծավալի հասավ դեպի Պաղեստին ներգաղթողների քանակությունը: Արդեն իսկ 1948 թ. կեսերին Պաղեստինում բնակվում էին շուրջ 650 հազար հրեաներ: Այս ամենն էլ հետագայում ծնեց արաբների ու հրեաների միջև հակամարտությունը, հատկապես Իսրայել պետության ձևավորումից հետո: Իսկ հետագայում բազմաթիվ պատերազմներ տեղի ունեցան հրեական ու արաբական տարրի միջև՝ ԱՄՆ և ԽՍՀՄ հովանավորությամբ: Այս ամենի ծնունդն էր Համաս-ը:
Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը որպես Համաս-ի ծագման ու գործունեության նախահիմք
Երկրորդ աշխարհամարտը աղետալի ազդեցություն էր ունեցել հրեաների վրա, տեղի էր ունեցել հրեաների Հոլոքոստը, շուրջ 6 մլն մարդ էր զոհ գնացել նացիստների բռնությանը: Իսկ կենդանի մնացած հրեաները տեղակայվել էին հատուկ ճամբարներում[2]: Այդ տեղակայվածների զգալի մասն այլևս չէր ցանկանում վերադառնալ այն երկրներ, ուր առաջ էին ապրում, այլ ուզում էին լքել Եվրոպան: Այս ամենը աջակցություն էր գտնում է Արևմուտքի երկրների, հատկապես ԱՄՆ-ի կողմից: Այդ զանգվածը շարժվեց դեպի ԱՄՆ, Կանադա, անգամ Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն, ինչպես նաև Մերձավոր Արևելք՝ Պաղեստին: 1948 թ. կեսերից հետ երեք տարում Պաղեստին ժամանեցին ևս 530 հազար հրեաներ: Ի դեպ նրանք ոչ միայն Եվրոպայի երկրներից էին, այլև Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրներից ու Մերձավոր Արևելքից: Բավական մեծ թվով հրեաներ գաղթեցին նաև ԽՍՀՄ-ից:
Այս ամենը չէր կարող չհանգեցնել արաբների հետ բախումների: Սկզբում դրանք այնքան էլ հաճախ չէին, ապա սկսեցին զանգվածային բնույթ կրել: Իրավիճակը սրվում էր նաև նրանով, որ սիոնիստները Բրիտանական իշխանությունների հանդեպ տեռորի էին դիմում[3]: Երկրորդ աշխարհամարտից հետո բրիտանական կառավարությունը որոշեց Պաղեստնի հարցի քննարկումը հանձնել միջազգային հանրությանը` ի դեմս ՄԱԿ-ի: Մեծ Բրիտանիան 1947 թ. ապրիլի 2-ին դիմեց ՄԱԿ-ին Գլխավոր Ասամբելայի նիստ կազմակերպելու համար, որպեսզի քննարկվեր պաղեստինյան հարցը[4]:
ՄԱԿ-ի 1947 թ. մայիսին հրավիրված Գլխավոր ասամբելայի առաջին հատուկ նստաշրջանը, որը վերաբերում էր Պաղեստինի խնդրին, որոշում ընդունեց Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողով ձևավորել[5], որը կազմված էր 11 երկրներից: Այն քննարկելու էր Պաղեստինի հետ կապված բոլոր հարցերը և առաջարկելու էր լուծումներ: Արդյունքում 1947 թ. նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների երկու երրորդով ընդունեց № 181 բանաձևը, որը վերնագրված էր որպես «Տնտեսական միության հենքով բաժանման պլան»[6]: Դրանով նախատեսվում էր չեղյալ հայտարարել բրիտանական մանդատը և ձևավորել երկու անկախ պետություններ: Արաբական երկրի տարածքը կազմելու էր 11,1 հազար քկմ, իսկ հրեականը` 14,1 հազար քկմ: Պաղեստինի բնակչությունը, որն այդ ժամանակ հասել էր 1845 հազարի, պետք է բաշխվեր հետևյալ կերպ. Արաբական պետության մեջ 725 հազար արաբ և 10 հազար հրեա, հրեականում` 498 հազար հրեա և 407 հազար արաբ: Իր հերթին Երուսաղեմ քաղաքը (Պաղեստինի տարածքի 1 տոկոսը) պետք է վերածվեր ինքնուրույն վարչական միավորի` հատուկ միջազգային ռեժիմով` նպատակ ունենալով պաշտպանել Երուսաղեմում գտնվող հուդայական, քրիստոնեական և իսլամական կրոնների սրբավայրերը: Այստեղ պետք է ապրեին 100 հազար արաբներ և նույնքան հրեաներ: 1948 թ. օգոստոսի 1-ին նախատեսված էր անգլիական զորքերի դուրսբերման ժամկետը, որից երկու ամիս անց հռչակվելու էր երկու պետությունների անկախությունը: 1948 թ. հունվարին համաձայն նույն բանաձևի ձևավորվեց ՄԱԿ-ի Պաղեստինյան հանձնաժողովը: Մերձավորարևելյան հակամարտության նմանատիպ կարգավորում շուտով պարզ դարձավ, որ խաղաղություն չբերեց, էլ ավելի սրեց իրավիճակը տարածաշրջանում[7]:
1948 թ. մայիսի 15-ին Մեծ Բրիտանիան ժամանակակից շուտ վայր դրեց Պաղեստինի մանդատ և դուրս բերեց իր զորքերը: Միաժամանակ մայիսի 14-ին լույս 15-ի գիշերը Թել Ավիվում միակողմանիորեն հռչակվեց անկախ Հրեական հանրապետություն՝ Իսրայել[8]: Իսրայելի անկախության հռչակումից մի քանի ժամ անց Մերձավոր Արևելքում բռնկվեց արաբա-իսրայելական (Պաղեստինյան) առաջին պատերազմը 1948-1949թթ.: Նոր ձևավորված Իսրայելի տարածք մտան հարևան արաբական երկրների՝ Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի և Լիբանանի զորքերը: Դրանից բացի Իսրայելի հետ պատերազմական վիճակում էր նաև Իրաքը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և Եմենի հետ, վերջիններս ռազմական գործողություններին չեն մասնակցել[9]: ՄԱԿ-ը դատապարտեց արաբական երկրների գործողություննեըր, նրանց «որակելով» որպես ագրեսոր: Անվտանգության խորհրդի կոչով մայիսի 29-ին զինադադար եղավ: Սակայն հուլիսի 8-ին ռազմական գործողությունները վերսկսվեցին: Իսրայելն անցավ հարձակման, որի արդյունքում գրավվեց Պաղեստինի տարածքի զգալի մասը՝ գրավելով Պաղեստինյան 6,7 հազար քկմ տարածություն: Այդ ժամանակ Իսրայելին աջակցում էին և՛ ԽՍՀՄ-ը, և՛ ԱՄՆ-ը, ովքեր դեռ մայիսի 15-ին ընդունել էին Իսրայել պետության գոյությունը:
Իսրայելը բավականին համոզիչ հաղթանակի հասավ, Իսրայելը իր վերահսկողությունը հաստատեց նաև Երուսաղեմի արևմտյան հատվածում: Պաղեստին պետությունը այդպես էլ չձևավորվեց, Եգիպտոսը վերահսկում էր Գազայի հատվածը, իսկ Հորդանանը՝ Հորդանան գետի արևմտյան ափը[10]: Իսրայելյան զորքերի կողմից Պաղեստինի տարածքի գրավումը իր հետ բերեց զգալի թվով պաղեստինցիների բռնի գաղթ, շուրջ 950 հազար պաղեստինցիներ տեղափոխվեցին հորդանան գետի արևմտյան ափ և Գազա: ՄԱԿ-ը հատուկ ուշադրություն սկսեց հատկացնել այս գաղթականների խնդրին, անգամ ձևավորվեց դրանց գործերով հատուկ հանձնաժողով[11]: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելան բանաձև ընդունեց պաղեստիցիներին ետ վերադառնալու համար: Հետագայում բանակցությունների ընթացքում արաբական կողմը որպես հակամարտության հանգուցալուծման առաջին քայլ դիտարկում էր գաղթականների վերադարձը, մինչդեռ Իսրայելը նախ ցանկանում էր սահմանների հստակեցում: Իսկ արդեն 1949 թ. մայիսի 11-ին Իսրայելը դարձավ ՄԱԿ-ի անդամ: Այդպիսով արաբա-իսրայելական հակամարտությունը էլ ավելի խրթին բնույթ ստացավ, որն էլ արդյունքն էր, որ հետագայում ևս հակամարտությունը շարունակվի, որն էլ հանգեցրեց Սուեզի ճգնաժամին[12]: Իսրայելի և արաբական երկրների միջև երրորդ անգամ հակամարտություն սկսվեց 1967 թվականին: 1956 թ. պատերազմից հետո Եգիպտոսի և Սիրիայի հետ սահմանին հաճախակի էին լինում ռազամական ելքով դեպքեր: Իսկ արդեն 1967 թ. մայիսին տարածաշրջանում իրավիճակը այնպես լարվեց, որ ի վերջո հանգեցրեց զինված համակարտության: Հունիսի 5-ին հակամարտությունը հասցրեց ռազմական բախման՝ մի կողմից Եգիպտոսի, Սիրիայի և Հորդանանի, մյուս կողմից՝ Իսրայելի միջև: Հունիսի 9-ին իսրայելյան զորքերին հաջողվեց հասնել Սուեզի ջրանցք: Միաժամանակ հուլիսի 7-ին Իսրայելը հարձակվեց նաև Հորդանանի ուղղությամբ, որի զորքերը ևս նահանջեցին, իսկ հունիսի 9-ին իսրայելական բանակը մտավ նաև Սիրիա: Մի քանի օրում Իսրայելը գրավեց 68,7 հազար քկմ տարածություն, Իսրայելի ամբողջական վերահսկողության տակ անցավ Հորդանան գետի Արևմտյան ափը և Գազան, գրավվեց նաև Երուսաղեմի արևելյան մասը և այլն: 1967 թ. նոյեմբերի 22-ին ընդունվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի № 242 բանաձևը: Դրանում նախատեսվում էր «Մերձավոր արևելքում հաստատել արդարացի և ամուր խաղաղություն», որի հիմքում պետք է լիներ «օկուպացված տարածքներից իսրայելական զորքերի դուրսբերումը» , ինչպես նաև «պատերազմական ցանկացած հավակնության կամ վիճակի դադարեցումը, տվյալ շրջանի յուրաքանչյուր պետության ինքնավարության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության ճանաչումն ու հարգանքը, նրանց իրավունքը ապրելու խաղաղության ու անվտանգության պայմաններում և ճանաչված սահմաններում՝ չենթարկվելով ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի»[13]:
Փաստացիորեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս բանաձևը ընկավ մերձավորարևելյան կարգավորման գործընթացի հիմքում, որը փոքր ինչ ավելի ուշ սկսվեց: Սակայն այդ ժամանակ Իսրայելը հրաժարվեց իրականացնել ՄԱԿ-ի որոշումը՝ հղում անելով այն բանին, որ արաբական երկրները չեն ցանկացում ճանաչել Իսրայելի գոյություն ունեցող տարածքի վրա: Դրանից հետո ՄԱԿ-ի նախաձեռնությամբ չորս ամիս տևած միջնորդական գործունեություն ծավալվեց հակամարտող կողմերի միջև, սակայն 1968 թ. մարտի այդ Հատուկ ներկայացուցչության ղեկավար Յարրինգը տեղեկացրեց առաքելության անհաջողության մասին: Այդպիսով պատերազմից հետո տարածաշրջանում հաստատվեց «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակ:
«Վեցօրյա» պատերազմից մի քանի տարի անց, արաբական երկրների փորձեցին հետ գրավել կորցրած հողերը: 1973 թ. հոկտեմբերի 6-ին Եգիպտոի ու Սիրիայի նախաձեռնությամբ սկսվեց «հոկտեմբերյան» պատերազմը (կոչվում է նաև «Դատաստանի օրվա պատերազմ», «Ռամադանա պատերազմ»)[14]: Եգիպտոսն ու Սիրիան հոկտեմբերի 6-ին հարձակվեցին իսրայելյան զորքերի դիրքերի վրա՝ սկզբնական շրջանում հաջողություն գրանցելով: Պատերազմի ընթացքում նրանք հայտարարեցին, որ ցանկանում են միայն ազատագրել Իսրայելի կողմից նախորդ պատերազմում ռազմակալված տարածքը:
Եգիպտոսին ու Սիրիային այդ ժամանակ ԽՍՀՄ-ը զգալիորեն աջակցել էր, մասնավորապես ռազմական բնույթի: Այդ ժամանակ բավական ակտիվ գործունեություն ծավալեց ԱՄՆ-ը: Անվտանգության խորհրդի նիստում հոկտեմբերի 8-ին կոչ արեց դադարեցնել կրակը, զորքերը հետ քաշել նախնական դիրքեր: Սա չընդունվեց ԽՍՀՄ և արաբական մի շարք երկրների կառավարությունների կողմից: Ապա ԽՍՀՄ հետ բանակցություների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց կրակը դադարեցնել՝ թողնելով զորքերը իրենց դիրքում: Այդ ընթացքում 1973 թ. հոկտեմբերի 20-21-ին ԱՄՆ պետքարտուղար Հ. Քիսինջերը Մոսկվայում հանդիպում ունեցավ Լ. Բրեժնևի և արտաքին գործերի նախարար Ա. Գրոմիկոյի հետ: Արդյունքում որոշվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ներկայացնել մերձավորարևելյան կարգավորման բանաձևի ծրագիր:
Պատերազմից հետո համաշխարհային հանրությունը սկսեց քայլեր ձեռնարկել մերձավորարևելյան հակամարտության կարգավորման առումով: Մասնավորապես նախաձեռնությամբ հանդես եկան Եվրոպական համայնքի երկրները: Դրա պատճառն այն էր, որ 1973 թ. արաբական երկրները առաջին անգամ գործի դրեցին «նավթային» զենքը: Դեռ 1967 թ. ձևավորվել էր ՆԱԵԿ-ը (ՕՊԵԿ), որի անդամները հանդիպում ունեցան հոկտեմբերի 17-ին Քուվեյթում և որոշվեց կրճատել նավթի արդյունահանումը և էմբարգո հաստատել որոշ երկրների նավթի մատակարարման առումով, որն ըստ նրանց պետք է ճնշեր Իսրայելին[15]: Արաբական երկրները նախևառաջ դադարեցրին ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին նավթ մատակարել: Միայն 1974 թ. մարտի 17-ին արաբական երկրները դադարեցրին էմբարգոն, սակայն նավթի բարձր գները պահպանվեցին:
Սա հարկադրեց Եվրոպայի ամերիկյան դաշնակիցներին վերանայել իրենց վերաբերմունքը մերձավորարևելյան հակամարտության շուրջ: Դրա արդյունքը եղավ Եվրպական Տնտեսական Միության կողմից ընդունված «Մերձավորարևելյան հռչակագիրը»: Սակայն այդ ընթացքում մերձավորարևելյան հակամարտության կարգավորումը ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում էր, որի հովանու ներքո 1973 թ. Ժնևում տեղի ունեցավ միջազգային կոնֆերանս հակամարտող կողմերի մասնակցությամբ (Իսրայել և արաբական հանարապետություններ), ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջնորդությամբ: Ժնևյան խաղաղության վեհաժողովի առաջին փուլը սկսվեց 1973 թ. դեկտեմբերի 22-ին, որոշվեց ստեղծել Զինվորական աշխատանքային խումբ և այլ աշխատանքային խմբեր, որոնք կարող էին ստեղծվել հետագայում: Որն էլ կարողացավ ի վերջո հասնել հակամարտող զորքերի բաժանմանը: Դրա հենքով Իսրայելի ու Եգիպտոսի, Սիրիայի միջև ձևավորվեցին «բուֆերային գոտիներ»: 1974-77 թթ. ՄԱԿ-ի միջնորդությամբ վարվող բանակցային գործընթացը որևէ արդոյւքն գործնակում չտվեց, քանի որ հակասությւնը կողմերի միջև չափազանց խորհ էին:
Հակամարտության լուծման ուղղությամբ բավականին ներդրում ունեցան երկու գերտերությունները: ԽՍՀՄ-ը ցանկացնում էր բանակցային գրոծընթացի մեջ ներառել բոլոր կողմերին միաժամանակ, այդ թվում նաև Պաղեստինին: Իսկ ԱՄՆ-ը այլ քաղաքականություն էր վարում, այսպես կոչված է «փոքր քայլերի դիվանագիտություն»: Այն նախատեսում էր Իսրայելի ու արաբական երկրների ղեկավարության հետ առանձին հանդիպումներ ոնենալ, հասնել առանձին համաձայնությունների, ինչն էլ ուղեկցվում էր պետքարտուղարի հաջորդական այցելությամբ այս կամ այն երկիր:
ԱՄՆ քաղաքականության արդյունքում ստորագրվեց 1979 թ. մարտի 26-ին Քեմպ-Դևիդում (ԱՄՆ) իսրայելա-եգիպտական խաղաղության պայմանագիր, որը պատրաստվել էր ամերիկյան կողմի բավական լարված ջանքերի միջոցով, իսկ ԱՄՆ հանդես էր գալիս որպես միջնորդ[16]: Առաջին փաստաթուղթը «Մերձավոր Արևելքում խաղաղության շրջանակներն» էին, իսկ երկրորդը՝ «Եգիպտոսի ու իսրայելի միջև խաղաղության պայմանագրի կնքման շրջանակներ»[17]: Այդ փաստաթղթերով նախատեսվում էր պաղեստինցիներին սահմանափակ ինքնակառավարում տրամադրել Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում, ուր հնգամյա անցումային շրջան էր հաստատվում, մինչև ինքնավարության հաստատումը, արաբա-իսրայելական հարաբերությունների կարգավորման բանակցությունները պետք է ընթանային համաձայն 242 և 338 բաանձևերի, նախատեսվում էր բանակցություններ ձեռնարկել մի կողմի իսրայելի մյուս կողմից Հորդանանի, Եգիպտոսի ու պաղեստինցիների միջև՝ Հորդանան գետի Արևմտյան ափի ու Գազայի հատվածի ապագայի մասին: իսկ Եգիպտոսի ու Իսրայելի միջև խաղաղության պայմանագիրը պետք է կնքվեր 3 ամսվա ընթացքում[18]:
Այդ նույն ժամանակահատվածում Դամասկոսում տեղի ունեցավ արաբական երկրների պետության գլուխների խորհրդակցություն՝ ձևավորելով այսպես կոչված «Տոկունության ու հակաազդեցության ճակատ»: Խորհրդկցությունը որոշեց դիվանագիտական հարաբերությունները Եգիպտոսի հետ խզել, հայտարար նրան տնտեսական շրջափակում, իսկ մասնակիցները նշեցին, որ ձգտելու են Արաբական երկրների լիգայի շտաբ-բնակարանը տեղափոխել Կահիերից: Խորհրդաժողովի ընթացքում ընդունված «Քաղաքական հռչակագրում» հայտարավեց, որ Քեմպ-Դևիդի համաձայնագիրը օրինական չեն ճանաչում, կոչ անելով բոլոր արաբական երկրներին հակադրվել այդ համաձայնագրի դրույթներին: Քեմպ-Դևիդյան համաձայնագիրը հայտարարվեց որպես արաբական երկրների «կապիտուլյացիա»:
Եգիպտոսի ու Իսրայելի միջև վերջին հաշվով 1979 թ. մարտի 26-ին Վաշինգտոնում՝ Քեմպ-Դևիդում կնքվեց երկար սպասված խաղաղության պայմանագիրը Եգիպտոսի ու Իսրայելի միջև: Համաձայն որի Իսրայելը պարտավորվում էր իր զորքերը դուրս հանել Սինայի թերակղզուց հաջորդ երեք տարիների ընթաքում, Եգիպտոսը Իսրայելի հետ դիվանագիտական և այլ հարաբերություններ էր հաստատում[19]:
1982 թ. ապրիլի 25-ին իսրայելյան զորքերը դուրս բերվեցին Սինայի թերակղզուց հետո այնտեղ ժամանեցին «Իսրայելա-եգիպտական խաղաղության պայմանագրի իրականացման դիտորդական բազմազգ ուժերը», որի կազմում էին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Նիդեռլանդների զորակազմերը: Սակայն արաբական երկրներն ու ԽՍՀՄ-ը այս խաղաղության պայմանագիրը դիտարկեցին որպես ԱՄՆ, Իսրայել և Եգիպտոսի միջև դավադրություն, որը չի լուծում մերձավորարևելյան հիմնախնդիրը, և իր մեջ նոր բռնկման վտանգ ունի, քանի որ ճգնաժամի հիմքերը չի լուծում, իսկ պաղեստինցիները սեփական պետություն չեն ձևավորել[20]:
1980-ականների կեսերից համաշխարհային դուալիստական իրավիճակը սկսեց փոփոխվել: ԽՍՀՄ-ը աստիճանաբար սկսում էր կորցնել իր դիրքեր, հենց այս նոր իրավիճակում որպես պաղիստինի առջև առկա մարտահրավերների սպասարկող են հանդես եկավ Համաս-ը:
Համաս-ի գործունեությունն իսրայելա-պաղեստինյան հակամարտության համատեքստում
1980-ականներին պաղեստինյան կողմը հարաբերությունների կարգավորման առումով ներկայանցում էր «Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը» (ՊԱԿ)[21], որը ձևավորվել էր դեռ 1964 թ., իսկ 1969 թ. այն ղեկավարում էր Յասիր Արաֆատը, ով նաև Ֆատահ կուսակցության[22] առաջնորդն էր: Արաֆատ փաստորեն հանդես էր գալիս որպես պաղեստինցիների ղեկավար, բանակցությունները վարվում էին հենց նրա հետ: Այդ շրջանում գոյություն ունեին նաև մի շարք այլ պաղեստինյան կազմակերպություններ, որոնք որպես պայքարի միջոց ընտրել էին ահաբեկչությունը:
Այդ ընթացքում պաղեստինյան կողմերը դիմում էր ահաբեկչական քայլերի, իսկ Իսրայելը դրան պատասխանում էր կանոնավոր զորքերի այս կամ այն հարձակումներով: Մյուս կողմից ՄԱԿ-ը տարբեր բանաձևեր էր ընդունում խնդրի կարգավորման շուրջ, իսկ գերտերությունները (ԱՄՆ և ԽՍՀՄ) փոխզսպան միջոցով փաստացիորեն պահում էին ստատուս-քվոն: ԱՄՆ-ը այդ ընթացքում մի շարք միջնորդական նախաձեռնություններով հանդես եկավ[23]:
Այդ ընթացքում 1987 թվականի դեկտեմբերի Առաջին պաղեստինյան ինտիֆադայի արդյունքում շեյխ Ահմեդ Յասինի կողմից հիմնվեց Համաս-ը պաղեստինյան իսլամիստական շարժումը (կուսակցություն)[24]: Ինտիֆադա (արաբ. – ընդվզում, ժողովրդական ապստամբություն) պաղեստինյան ժողովրդի պայքարն է Իսրայել պետության դեմ։ Ինտիֆադան վերջին երեք տասնամյակում դարձել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության նշանակալի ասպեկտներից մեկը: Իսկ «Համաս» անվանումը արաբերեն «Իսլամական դիմադրության շարժում» հասկացության հապավումն է[25]:
Գազայում երկու քաղաքական խմբավորումներ` «Մուսուլման եղբայրների» պաղեստինյան թևը և «Պաղեստինի իսլամական ջիհադ» կազմակերպությունը հիմք դարձան շարժման համար[26]:
Ահմեդ Յասինը հռչակեց, որ ցանկացած հրեայի կարելի է համարել ռազմական օկուպանտ և իրենց պարտականությունն և ռազմավարական նպատակն է ազատագրել Պաղեստինը՝ վերգրավելով Իսրայելը ամբողջությամբ և հաստատել պաղեստինյան իսլամական պետություն ծովից մինչև Հորդանան: Ինչպես հայտարարել էր Համաս-ի հոգևոր առաջնորդ շեյխ Յասինը, հրեական գերիշխանության ազատագրումից հետո Պաղեստինը կդառնա արաբական և մահմեդական աշխարհի կենտրոնը:
Ի սկզբանե շարժումը դիտարկվում էր որպես Յասիր Արաֆատի կողմից ղեկավարվող Պաղեստինի ազատագրման կազմակերպության մրցակից:
Ահմեդ Յասինը բարեգործական գործունեություն էր ծավալում և իսրայելի ռազմական վարչակազմի կողմից խրախուսվում էր: 1978 թ. հիմնված «Մուջամա ալ-Իսլամիա» կազմակերպությունը նաև ֆինանսական աջակցություն էր ստանում Իսրայելից, Իսրայելը հանրավորություն էր տվել արաբական երկրներից նվիրատվություններ ստանալ: Կազմակերպությունը հիմնեց դպրոցներ, հիվանդանոցներ, նախակրթարաններ, Գազայում բացվեց Իսլամական համալսարան:
Այդ նույն ընթացքում Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը, որը դիմում էր ահաբեկչական միջոցների, Իսրայելի կողմից խստորեն ճնշման են ենթարկվում: Հենց այդ շրջանից այս երկու կառույցների միջև հաճախակի էին բաժումներ տեղի ունենում: Պաղեստինյան տարածքների օկուպացման արդյունքում շեշտավիորեն աճեց արմատական իսլամիստական տրամադրությունը, ինչը մինչ այդ հասարակության մեջ տարածված չէր, իսկ Համաս-ը մեծ հեղինակություն սկսեց վայելել: Այստեղ անգամ կարծիք էր ձևավորվում, թե Համաս-ը իսրայելական հետախուզական Մոսադ կառույցի կողմից է ստեղծվել[27]:
Դեռ 1984 թվականին Պաղեստինի ազատագրության կազմակերպության կողմնակիցները իսրայելական հատուկ ծառայություններին տեղեկացրեցին, որ շեյխ Յասինը ռազմամթերքի գաղտնի պահեստ ունի: Այս պահեստն հայտնաբերվեց մզկիթներից մեկում, իսկ Յաասինը ձերբակալվեց: Նա հայտարարեց, որ այդ զենքը նախատեսոևմ էր օգտագործել Պաղեստինի ազատագրության կազմակերպության իր հակառակորդների դեմ, այլ ոչ թե Իսրայելի: Մեկ տարի անց նա ազատ արձակվեց և շարունակեց իր գործունեությունը[28]:
Համաս կուսակցությունը ձևավորվեց 1988 թվականի օգոստոսին: Այն կոչ էր անում ոչնչացնել Իսրայել պետությունը, ինչպես նաև պաղեստինյան աշխարհիկ իշխանությունը և հայտարարել այդ տարածքներում իսլամական հանրապետություն:
1989 թ. մայիսին իսրայելյան ոստիկանությունը ձերբակալեց Համաս-ի 250 անդամների, այդ թվում նաև շեյխ Յասինին՝ սպանությունների ու ապստամբություն կազմակերպելու կասկածանքով: 1991 թ. հոկտեմբերին Յասինը դատապարտվեց ցմահ բանտարկության: Սակայն Համաս-ի գործը շարունակավում էր:
1988 թվականին Պաղեստինի ազատագրման կամակերպությունը պաշտոնապես հրաժարվեց ահաբեկչության կիրառումից, սա նոր բեկում էր: Իրավիճակը արմատականորեն փոխվեց, երբ սառը պատերազմում ԽՍՀՄ-ը պարտվեց, այլև ԱՄՆ-ը մնաց միակ գերտերությունը, ինչն էլ արձակեց նրա ձեռքերը: 1990-ականներին արաբա-իսրայելական հակամարտությունը նոր փուլ մտավ՝ ԱՄՆ-ի գերակա դիրքով: Այդ ընթացքում ԱՄՆ-ը ձեռնարկեց «Ծոցի պատերազմը» 1991 թ. ընդդեմ Իրաքի, որում առաջին անգամ Ջորջ Բուշ Ավագը խոսենց «նոր աշխարհակարգ» ձևավորելու մասին: Այս պատերզամում պաղեստինցիները զորավիգ էին Սադամ Հուսեյնին (Իրաքի նախագահ): Հենց այդ պատերազմը խաղաղության գործընթացի համար նոր սկզբնակետ դարձավ: 1991 թ. մարտի 6-ին Բուշը առաջարկել սկսել հակամարտության կարգավորումը Մերձավոր Արևելքում՝ ՄԱԿ-ի շրջանակներից դուրս, հիմնվելով Անվտանգության խորհրդի 242 և 338 բանաձևերի վրա՝ կիրառել «Խաղաղություն հողի դիմաց» սկզբունքը:
Դրա հետ կապված ԱՄՆ-ը ծավալեց լայն դիվանագիտական գործունեություն, որի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ջ. Բեյկերը տարածաշրջան այցելեց ութ անգամ: Արդյունքում ԱՄՆ-ը նորից կիրառում էր փոքր քայլերի դիվանագիտությունը, որով կարողացավ հասնել այն բանին, որ արաբական երկրները, պաղեստինյան կողմն ու Իսրայելը համաձայնեն մասնակցելու Մերձավոր Արևելքի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովի: 1991 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը տեղի ունեցավ խորհրդաժողովը Մադրիդում:
Խաղաղության խորհրդաժողովին մասնակցեցին Իսրայելը, Եգիպտոսը, հակամարտության մեջ ընդգրկված արաբական երկրները՝ Հորդանանը, Սիրիան և Լիբանանը, ինչպես նաև Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը, ՄԱԿ-ը, Եվրոպական համայնքը, ԱՄՆ-ը և «մահամերձ» ԽՍՀՄ-ը:
Մադրիդյան այս ֆորումը բավական մեծ ներդրում ունեցավ Մերձավոր Արևելքում սկիզբ առած խաղաղարար գործընթացին, քանի որ հենց այն ճաբապարհ բացեց արաբա-իսրայելական բանակցությունների համար: Մադրիդյան ֆորումի բոլոր մասնակցիները ընդունեցին «Խաղաղություն հողի դիմաց» սկզբունքի գերապատվությունը:
1991 թվականից հետո խաղաղության գործընթացը Մերձավոր Արևելքում իրականացվում էր նախևառաջ երկկողմանի հիմքով, և մասնավորապես արդեն այդ ժամանակ մերձավորարևելյան կարգավորման շրջանակներում հիմնավորվեցին 4 ուղղություններ՝ հորդանանա-, սիրիա-, լիբանանա- և պաղեստինա-իսրայելյան: Դրանից բացի արաբա-իսրայելական հակամարտության կարրգավորումը իրականացվում էր նաև բազմակողմ հենքով: 1992 թ. հունվարի 28-29-ին Մոսկվայում տեղի ունեցավ արաբա-իսրայելյան բանակցությունների առաջին ռաունդը, որն ուներ բազմակողմանի բնույթ և արդյունքում ստեղծվեցին հինգ տարբեր աշխատանքային խմբեր: Երկկողմ բանակցությունների առումով միանգամայն տարբեր բնույթ ուներ առանձին արաբական երկրների ու Իսրայելի միջև տեղի գտած բանակցությունները, նրանցից, որոնք վարվում էին Իսրայելի և պաղեստինցիների միջև:
ԱՄՆ-ի միջնորդության Հորդանանի հետ բանակցությունները սկսվեցին 1992-ին և շարունակվեցին մինչև 1994 թվականը: Հուլիսի 25-ին ստորագրվեց «Պատերազմական վիճակի դադարեցման մասին հռչակագիրը», որը ճանապարհ բացեց Հորդանանի ու Իսրայելի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, ինչն էլ եղավ 1994 թ. հոկտեմբերի 26-ին[29]:
Սիրիայի հետ Իսրայելը կրկին ԱՄՆ-ի միջնորդության սկսեց բանակցել 1992 թ., սակայն հնարավոր չեղավ կոմպրոմիսի հասնել: Սիրիան պատրաստ էր Իսրայելի հետ երկխոսության, սակայն միայն մեկ պայմանով, եթե վերադարձի Գոլանի բարձունքը, որը Իսրայելի վերահսկողության տակ է անցել «Վեցօրյա» պատերազմի արդյունքում: Արդյունքում Սիրիայի հետ բանակցությունները դադար առան 1996 թ. և միայն 2000 թ. վերսկսվեցին:
Չկարգավորված է մնում նաև Իսրայելի ու Լիբանանի միջև հարաբերությունները: Մինչդեռ Լիբանանը բազմիցս նշել է, որ Իսրայելի հետ խաղաղության պայմանագիր կկնքի միայն այն բանից հետո, երբ դա կանի Սիրիան, որի հետ 1991 թ. Լիբանանը հատուկ հարաբերություններով է կապված:
Իսկ Իսրայելը պահանջ էր ներկայացնում զինաթափել Լիբանանի հարավում գտնվող շիա-մահմեդական «Հեզբոլահ» կազմակերպությանը և այլ հակաիսրայելյան ռազմա-քաղաքական խմբավորումները, որոնք բազմիցս իսրայելական զորքերի դեմ զենքի են դիմել: Միայն 2000 թ. Լիբանանը կարողացավ հասնել Իսրայելի կողմից օկուպացված Հարավային Լիբանանի տարածքների վերադարձին:
Ի վերջո՝ մերձավորարևելյան հակամարտության առանցքային տարրն է իսրայելա-պաղեստինյան հարաբերությունները: 1991 թ. ՊԱԿ-ի ղեկավար Արաֆատը լիազորեց պաղեստինցիների մասնակցությունը Մադրիդի խորհրդաժողովին: Ամեն դեպքում մինչև 1993 թ. որևէ առաջընթաց չգրանցվեց, որրը կապված կլիներ պաղեստինյան հիմնախնդրի լուծման հետ:
Պաղեստինցիները դիմում էին ապստամբության («ինտիֆանդա»), իսկ դրա դիմաց պաղեստինցիների նկատմամբ ճնշում էր գործադրում Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում:
Նման իրավիճակում այնուհանդերձ ՊԱԿ-ը ձգտում էր բանակցությունների: Իսկ կոմպրոմիս հնարավոր էր, եթե Իսրայելը հրաժարվեր ՊԱԿ-ի նկատմամբ գերկոպիտ դիրքորոշումից, այն դիտարկում էր որպես «ահաբեկչական կազմակերպություն», ուստի ոչ մի դեպքում չէր կարող համարվել «Պաղեստինի արաբական ժողովուրդների միակ ու օրինական ներկայացուցիչը»: ԱՄՆ-ը փորձեց մեղմացնել այդ վերաբերմունքը և ընդհանուր առմամբ դա նրան հաջողվեց[30]:
Մեծ առաջխաղացում տեղի ունեցավ, երբ 1993 թ. սեպտեմբերի 9-ին, երբ Օսլոյում Իսրայելն ու ՊԱԿ-ը փոխանակվեցին փոխադարձ ճանաչման նամակներով, որին նախորդել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարի միջնորդության գրեթե մեկ տարի ընթացող բանակցությունները:
Մի քանի օր անց՝ սեպտմբերի 13-ին Վաշինգտոնում Իսրայելի ու ՊԱԿ-ի ներկայացուցիչները ստորագրեցին «Ժամանակավոր ինքնակառավարման կազմակերպման սկզբունքների հռչակագիրը», որով նախատեսվում էր ինքնավարություն տրամադրել պաղեստինցիներին Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին: Սահմանվում էր հնգամյա անցումային շրջան, որի ընթացքում կողմերը համաձայնության կգան մշտական կարգավիճակի շուրջ և այլն:
Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Բ. Քլինթոնի ներկայությամբ տեղի ունեցավ կողմերի ձեռքսեղմում: Ընդհանուր առմամբ այս պատմական դեպքը հիմք դրեց մի գործընթացի, որով խաղաղ բանակցային տարբերակով լուծվելու էր հակամարտությունը: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելան էլ հայտարարեց, որ ամբողջությամբ աջակցում է հռչակված սկզբունքների իրականացմանը:
Սակայն այս ամենի արդյունքում պառակտում առաջացան պաղեստինցիների շրջանում: Ձևավորվեցին երկու հիմնական խմբավորումեր: Մի կողմից ՊԱԿ-ի կողմնակիցներն էին, ովքեր ընդունեցին հռչակված սկզբունքների դրական բնույթը, իսկ մյուս կողմից արմատականորեն տրամադրված Պաղեստինյան դիմադրության շարժումն էր, ովքեր այն դիտարկում էին որպես հերթական զիջում Իսրայելին: Հետագայում վերջիններս իրենց բողոքի արտահայտման համար դիմում էին ահաբեկչության, որից խաղաղ կարգավորման գործընթացը անշուշտ տուժում էր:
Հենց այս շրջանում Համաս-ը սկսեց ահաբեկչական գործողություններ իրականացնել, իսկ Օսլոյի համաձայնագիրը հրաժարվեց ընդունել:
1997 թվականին Իսրայելի հատուկ ծառայությունները Հորդանանում մահափորձ ձեռնարկեցին Համաս-ի առաջնորդներից Խալեդ Մաշալի նկատմամբ, սակայն այն անհաջողության մատնվեց: Դրանից հետո երկու ձերբակալված իսրյալեյան գործակալների դիմաց Իսրայելը ազատ արձակեց Յասինին:
1994 թվականին ստեղծվեց Պաղեստինյան ինքնավարությունը[31]: Սակայն Համաս-ը բոյկոտեց Պաղեստյան օրենսդիր խորհրդի 1996 թ. առաջին ընտրությունները[32]: Միայն Յասիր Արաֆատի մահից հետո՝ 2004 թվականից շարժումը սկսեց ակտիվ մասնակցություն ունենալ ինքնավարության քաղաքական կյանքին: Դա պայմանավորված էր նրանով, որ Արաֆատը չափազանց մեծ հեղինակություն ուներ, և նրա մահից հետո Ֆատահ կուսակցությունը սկսեց շեշտակիորեն կորցնել իր դիրքերը, մինչդեռ նույն այդ ընթացքում Համաս-ը պաղեստիցիների շրջանում սկսում էր ավելի ու ավելի մեծ հեղինակություն ձեռք բերել:
2005 թ. հունվարին Համաս-ը համոզիչ հաղթանակի հասավ տեղական ընտրություններում՝ Գազա, Կալիկիլիա և Նաբլուս քաղաքներում ստանալով զգալի պատգամավորական տեղեր: Տասը վարչական խորհւորդների 118 տեղերից 91-ը ստացան Համաս-ը և այլ կազմակերպություններ, որոնք Իսրայելը համարում է «ահաբեկչական»: Իսկ Ֆատահ շարժումը, որը այժմ ղեկավարում է Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը, ստացավ ընդամնեը 28 տեղեր: Այս երկու պաղեստինյան կազմակերպությունների միջև սրված հարաբերություններ են հաստատվել, որը հաճախ հանգեցնում է զինված բախումների:
Պաղեստինում Համաս-ի մեծ հեղինակության հիմնական գրավականն այն է, որ շարժումը զգալի սոցիալական աշխատանքներ է իրականացնում, սակայն աշխարհում Համաս-ն ավելի շատ հայտնի է իր ռազմական թևի գործունեության արդյունքում: Համաս-ի գրոհայինները իրականացրել են հարյուրավոր ահաբեկչական գործողություններ, որոնց մեծ մասը մահապարտների կողմից կազամակերպվող պայթյուններն էին խաղաղ բնակչության շրջանում, ինչպես նաև իսրայելյան ճանապարհների ու քաղաքների ուղղությամբ գնդակոծումները: Այժմ ևս գտնվելով իշխանության ղեկին՝ Համաս-ը շարունակում է նմանատիպ գործողությունները[33]:
Մի շարք երկրներ (Կանադա, Իսրայել, Ճապոնիա, ԱՄՆ, ինչպես նաև Եվրամիություն) Համաս-ը համարում են ահաբեկչական կազմակերպություն, իսկ Հորդանանը, Ասվտրիան, Մեծ Բրիտանիան ահաբեկչական են հարամում Համաս-ի ռազմական թևը:
2006 թ. փետրվարին Պաղեստինյան օրենսդրական խորհրդի ընտրությունները տեղի ունեցան, որի արդյունքում Համաս-ը ստացավ 133 պատգամավորական տեղերից 73-ը[34]: Դրանից մեկ ամիս անց ձևավորվեց Իսմայիլ Հանիեհի գլխավորության կառավարությունը: Հենց այդ ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Համաս-ի պատվիրակությունը այցելեց Մոսկվա, այդ քայլը որոշ մասնագետների կողմից գնահատվեց որպես երբեմնի ահաբեկչական կազմակերպության ճանաչում[35]:
Համաս-ի ծրագիրն էր Իսրայել պետության ոչնչացումը և իսլամական թեոկրատիայի հաստատումը[36]: Արդյունքում գալով իշխանության՝ Համաս-ի ղեկավարությունը հրաժարվեց ընդունել ավելի վաղ Իսրայելի հետ կնքած համաձայնությունը և զինաթափել գրոհայիններին: Նման պայմաններում մի շարք երկրներ, որոնք ֆինանսավորուոմ էին ինքնավարությանը, սկսեցին Պաղեստինյան ինքնավարությունը տնտեսական բոյկոտի ենթարկել:
Երբ Իսրայելի զորեքրը դուրս բերվեցին Գազայի հատվածից, Համաս-ը սկսեց շեշտակիորեն ավելացնել իր ռազմական ներուժը: Զինվորականների պատրաաստման ղեկավարումը իրականացվում էր Սիրիայում Համաս-ի շտաբի կողմից և հիմնվում էր իրանական ու սիրիական աջակցության վրա, ինչպես նաև միջոցներ էր ստանում արաբական երկրներից և անգամ Արևմուտքի երկրներից:
Համաս-ի հաջողությունները հանգեցնում էին Ֆատահ-ի հետ հակասության, իսկ վերջինս հասցրել էր ձևավորել օրինական ուժային կառույցներ, որն ուներ ԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությունը: Իսկ մյուս կողմից սրվում էր Համաս-ի հարաբերությունները Իսրայելի հետ: Իսրայելական զինվորականի առևանգման պատճառով Իսրայելը իրականացրեց «Ամառային անձրևներ» օպերացիան, իսկ Գազայի հատվածից իսրայելյան տարածքների անդադար ռմբակոծումը հանգեցրեց 2007 թվականին այդ շրջանի տնտեսական շրջափակման:
Համասի կռիվը շարունակվում է մինչև օրս, թեև պետք է արձանագրել, որ Պաղեստինն այս ընթացքում որոշ նշանակալի ձեռքբերումներ ունեցել է: 2012 թ. նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած որոշմամբ Պաղեստինը ճանաչվում է որպես կազմակերպությունում դիտորդ պետություն։ Այսպիսով, Պաղեստինի ինքնավարության կարգավիճակը բարձրացավ, ինչին կողմ քվեարկեց 138 պետություն, այդ թվում` Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Բելգիան, Բրազիլիան, ինչպես նաև Հայաստանը[37]:
***
Համաս շարժումը իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ առանցքային խաղացողներից մեկն է, որն այսօր մեծ կշիռ է ձեռք բերել: Այդ կազմակերպությունը ձևավորվել է մի շրջանում, երբ համաշխարհային քաղաքական թատերաբեմում արմատական փոփոխություններ էին տեղի ունենում (Խորհրդային Միության փլուզում, նոր աշխարհակարգի հաստատում): Միանշանակ չի կարելի ընդունել, թե Համասի գործունեությունը չափազանց արդյունավետ են Պաղեստինի համար:
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության պատմությունը ցույց տվեց, որ ընդհանուր առմամբ այն տեղավորվում էր համաշխարհային դուալիզմի տրամաբանական միտումների մեջ, ուստի կարելի է ենթադրել, որ այսօր ևս այս հակամարտությունը համահունչ է միաբևեռայնության աշխարհակարգին: Ամենևին էլ բացառված չէ, որ Համասը կարող է լինել իսրայելա-ամերիկյան կողմից հատուկ ցուցումներով առաջնորդվող կառույց, իսկ այն բոլոր գործողությունները, որոնք իրագործվում են Համասի կողմից միայն ուղղված են պաղեստինցիների ուժերի ջլատմանը: Սա իհարկե միայն մեր ենթադրությունն է:
[1] Кузнецов, Д. В. Арабо-израильский конфликт: История и современность. Очерк событий. Документы и материалы: учебное пособие, Благовещенск, Изд-во БГПУ, 2006, էջ 11-14:
[2] Հոլոքոստի մասին տե՛ս http://www.holocf.ru/
[3] Кузнецов, Д. В. Арабо-израильский конфликт: История и современность. Очерк событий. Документы и материалы: учебное пособие, Благовещенск, Изд-во БГПУ, 2006, էջ 16-17:
[4] http://www.un.org/ru/peace/palestine/part1.pdf
[5] http://www.un.org/russian/peace/palestine/booklet.htm
[6] http://www.liberty-people.narod.ru/p4.html
[7] Кузнецов, Д. В. Арабо-израильский конфликт: История и современность. Очерк событий. Документы и материалы: учебное пособие, Благовещенск, Изд-во БГПУ, 2006, էջ 20
[8] http://www.zionism-israel.com/his/Israel_war_independence_1948_timeline.htm
[9] Benny Morris. 1948 : a history of the first Arab-Israeli war. — Yale University Press, 2008. էջ 138-269:
[10] Кузнецов, Д. В. Арабо-израильский конфликт: История и современность. Очерк событий. Документы и материалы: учебное пособие, Благовещенск, Изд-во БГПУ, 2006, էջ 27-28:
[11] http://www.un.org/ru/peace/palestine/part10.pdf
[12] Бард, Митчелл Мифы и факты. Путеводитель по арабо-израильскому конфликту, пер. с англ. А. Курицкого — М. : Еврейское слово, 2007. — http://www.jewishvirtuallibrary.org/jsource/myths2/russian2006.pdf
[13] http://www.un.org/russian/documen/scresol/1967/res242.pdf
[14] Война Судного дня — http://www.waronline.org/IDF/Articles/indices/index-history-judgementday.html
[15] Кузнецов, Д. В. Арабо-израильский конфликт: История и современность. Очерк событий. Документы и материалы: учебное пособие, Благовещенск, Изд-во БГПУ, 2006, էջ 52:
[16]http://www.mfa.gov.il/MFA/Peace%20Process/Guide%20to%20the%20Peace%20Process/Camp%20David%20Accords
[17] http://alldocs.ru/download/index.php?id=151
[18] http://middleeast.narod.ru/documents.htm.
[19] http://www.jimmycarterlibrary.gov/documents/campdavid/index.phtml
[20] История дипломатии. В 5 т. Т.5. Ч.2. М., 1979. էջ 519:
[21] http://www.nad-plo.org/
[22] Տե՛ս կուսակցության պաշտոնական կայքը http://www.fateh.ps/
[23] Кузнецов, Д. В. Арабо-израильский конфликт: История и современность. Очерк событий. Документы и материалы: учебное пособие, Благовещенск, Изд-во БГПУ, 2006, էջ 75-88:
[24] http://www.eleven.co.il/article/15544
[25] Տե՛ս Կրոնի և քաղաքականության ինստիտուտի կայքը http://i-r-p.ru/page/stream-trends/index-421.html
[26] http://studies.agentura.ru/to/pij/
[27] http://www.globalresearch.ca/articles/ZER403A.html
[28] http://online.wsj.com/article/SB123275572295011847.html
[29] http://www.kinghussein.gov.jo/peacetreaty.html
[30] Кузнецов, Д. В. Арабо-израильский конфликт: История и современность. Очерк событий. Документы и материалы: учебное пособие, Благовещенск, Изд-во БГПУ, 2006, էջ 93-94:
[31] http://www.eleven.co.il/article/13130
[32] Տե՛ս Պաղեստյան օրենսդիր խորհրդի կայքը http://www.pal-plc.org/
[33] http://www.rg.ru/2006/07/06/Palestine-boeviki.html
[34] http://www.lenta.ru/story/palestine/
[35] http://www.lenta.ru/articles/2006/03/03/hamas/
[36]http://www.nytimes.com/2006/02/27/international/middleeast/27mideast.html?ex=1298696400&en=25164615c0b5f11c&ei=5090&partner=rssuserland&emc=rss&_r=0
[37] http://www.armenialiberty.org/content/article/24785402.html