Իսրայելի ազգային անվտանգության հայեցակարգը՝ Թուրքիայի հետ փոխգործակցության համատեքստում
Իսրայելը մերձավորարևելյան տարածաշրջանում գերակա դիրք գրավոր երկրներից մեկն է, որն ունի և՛ տնտեսական, և՛ ռազմական, և՛ ընդհանուր ռեսուրսային մեծ ներուժ: Սակայն Իսրայել Պետության գոյությունը այդ տարածաշրջանում միշտ եղել է հարակից արաբական տարրի հետ պայքարի շրջանակներում: Իսրայել Պետությունը ստեղծվեց արաբական արևելքի հենց սրտում, ուստի այն չէր կարող կոնֆլիկտազերծ մնալ, դրա ապացույցն էլ այն է, որ արաբական պետությունների զգալի մեծամասնությունը չեն ճանաչում Իսրայել պետությունը և դիվանագիտական հարաբերōներ չունեն նրա հետ: Պետք մեկնարկի համար նշել, որ Իսրայելի հինական ռեսուրսը նրա սփյուռքն է,(մասնավորապես ԱՄՆ-ում ապրող), որը տեղական գրագետի լոբբիի միջոցով ու իր պոտենցյալը օգտագործելով, կարողանում է հասնել հաջողության ցանկացած բնագավառ: Իհարկե հենց սփյուռքն է պայմանավորում ԱՄՆ-Իսրայել ռազմավարական դաշնակցային հարբերությունները:
Անշուշտ այդ պետությունը պետք է ունենար ազգային անվտանգության կուռ հայեցակարգ, որը միաժամանակ բավականին ադեկվատ կպատասխաներ բոլոր առկա խնդիրներին: Այս հետազոտության մեջ մենք հիմնվել են «Իսրայելի ազգային անվտանգության հայեցակարգ. Ռազմական անվտանգության ոլորտի նոր բազային տարրեր» 2010 թ. օգոստոսին հրապարակված հոդվածի վրա[1]:
Նշենք նաև այն, որ Իսրայելի դիրքը տարածաշրջանում պայմանավորված է նաև ԱՄՆ-ի մեկ այլ դաշնակցի՝ Թուրքիայի գործոնով: Մինչև վերջերս այս երկու պետությունների միջև հարաբերությունները բարձր որակի վրա էր գտնվում, սկայն որոշակի խնդիրներ ծագեցին (չմանրամասնենք), փորձենք հասկանալ, թե իրականում ինչ իրական հակամարտություն կարող է լինել այդ համատեքստում:
Թուրքական ազգային անվտանգության հայեցակարգը, որը ընդունվեց նոր տարբերակով 2005թ. հոկտեմբերի 24-ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում, նախագահ Ահմեդ Սեզերի նախագահությամբ: Թուրքական փաստաթղթի վերլուծության համար մենք կօգտագործենք Ա. Ա. Գուրևի հոդվածը[2]:
Թուրքական հայեցակարգը ստացավ «Ազգային անվտանգության մասին քաղաքական փաստաթուղթ» պաշտոնական անվանումը: Առօրյայում հայեցակարգը հայտնի է նաև «կարմիր գիրք», «գաղտնի սահմանադրություն», «կարմիր սահմանադրություն» անվանումներով: Այս փաստաթղթի նախագծի վրա աշխատանքին մասնակցել են Թուրքիայի քաղաքականություն կերտող բոլոր գերատեսչությունները:
Համաձայն օրենքի, տվյալ փաստաթղթի բովանդակությունը ենթակա չէ հրապարակման, քանզի համարվում է պետական գաղտնիք: Այնուամենայնիվ, Թուրքիայի որոշ զանգվածային լրատվամիջոցներում հայտնվեցին առանձին հաղորդագրություններ ու նյութեր, որտեղ մեջբերվում են, ինչպես հավաստում են հեղինակները, «կարմիր գրքի» բնագրին համապատասխանող քաղվածքներ: Այս կապակցությամբ, փաստաթղթի հաստատումից երեք օր հետո Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստում Թուրքիայի կառավարությունը երկրի հատուկ ծառայություններին հանձնարարեց գտնել ազգային անվտանգության նոր հայեցակարգի գաղտնի դրույթների՝ մամուլ արտահոսքի մեղավորին: Ինչպես պարզվեց, «գաղտնի սահմանադրության» վերջնական տեքստին տեղյակ են եղել պետության 15 բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում են՝ նախագահը, վարչապետը, արտգործնախարարը, հետախուզության, ուժային գերատեսչությունների ղեկավարները, ԱԱԽ անդամները, պետության ղեկավարի և ԱԱԽ քարտուղարի մի քանի օգնականներ: Փաստաթղթային նման գաղտնիությունը հնարավորություն չի տալիս մաբողջական գիտական վերլուծության ենթարկել տվյալ երկրների ազգային անվտանգության հիմնական առանցքային տարրերը, իսկ մեզ համար նյութ են դառնում վերլուծություն իրականացնելու գործում որոշակի մասնագիօտական հոդվածներ:
Անշուշտ, Թուրքիայի ազգային անվտանգության նոր հայեցակարգը կարևորագույն փաստաթուղթ է, որը ներկայացնում է ազգային արտաքին ու ներքին քաղաքականության բովանդակության և հիմնական ուղղությունների, ինչպես նաև նրանց արդյունավետ կենսագործման ապահովման վերաբերյալ երկրի ղեկավարության հայացքների համակարգը: Նրա բացառիկ նշանակությունը բացատրվում է այն անընդհատ աճող դերով, որ Թուրքիան տարածաշրջանային ու գլոբալ մասշտաբով խաղում է արդի միջազգային հարաբերությունների համակարգում: Թուրքիայի ազգային անվտանգության ներկայիս հայեցակարգն առանձնահատուկ է նրանով, որ առաջին անգամ դրա պատրաստմանը մասնակցել են և՛ զինվորական, և՛ քաղաքացիական գերատեսչությունները, այն դեպքում, երբ նախորդ բոլոր նմանատիպ փաստաթղթերը պատրաստում էին զինվորականները. քաղաքացիական ղեկավարները դրանք ստորագրում էին: Նախկինում ձևական էր նաև կառավարության նիստում դրանց հաստատումը: Թեև ԱԱԽ որոշումներն արտաքուստ կրում էին խորհրդատվական բնույթ, սակայն ենթակա էին անվերապահ կատարման:
Նոր հայեցակարգի բնորոշիչ գիծը կարելի է համարել և այն, որ այժմ Թուրքիայի անվտանգության հարցերը դիտարկվում են ոչ միայն մյուս երկրների հետ միջպետական հարաբերությունների պրիզմայի միջով, այլև Թուրքիային ու նրա շահերին սպառնալիք ներկայացնող հավանական վտանգավոր տարածաշրջանների, տարածաշրջանային հակամարտությունների ու տարբեր արմատական կազմակերպությունների գործունեության առկայության տեսանկյունից: Մի կողմից՝ դրանք վկայում են երկրում աճող քաղաքական մշակույթի մասին, մյուս կողմից՝ ցուցադրում են Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային տերության, կարևորության մեծացումը, որը սպառնալիք հանդիսացող տարբեր կազմակերպությունների դեմ այլ երկրների հետ համատեղ գործողությունների, ինչպես նաև տարածաշրջանային առճակատումների լուծման համար (հաշվի առնելով իր ազգային շահերը) տնտեսական, ռազմական և քաղաքական հնարավորություններ ունի:
Սա բնական է բխում է գլոբալիզացիոն ժամանակակից գործընթացների տրամաբանությունից: Թուրքիան ևս ձգտում է գերիշխող դեր ստանձնել տարածաշրջանում ու բոլոր հայեցակարգային փասատթղթերը պետք է ամրագրեն հենց այդ մոտեցումը:
Թուրք քաղաքագետները փաստաթղթի վերլուծության ընթացքում առաջին հերթին հատուկ ուշադրություն դարձրին նրանում առկա այն խնդիրների մեկնաբանությանը, որոնք անմիջական կամ անուղղակի կապ ունեն Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցության հարցով սկսվող բանակցությունների գործընթացի հետ: Դրանք թուրք-հունական հարաբերությունների, կիպրական կարգավորման, հայերի ցեղասպանության խնդիրներն են, քրդական հարցը: Այսպես՝ փաստաթղթի վերջնական տարբերակում հաստատագրված է այն դրույթը, որ Թուրքիան կարող է որպես պատերազմի սկսման պատճառ որակել Հունաստանի կողմից Էգեյան ծովում տարածքային ջրերի մինչև 12 մղոն ընդարձակումը: Հայեցակարգում նաև նշվում է, որ այդ ծովի ավելի քան 100 վիճելի կղզիների հարցում չպետք է որևէ զիջում անել, այլ անհրաժեշտ է վարել ազգային շահերի պաշտպանության վճռական քաղաքականություն: Հիշեցնենք, որ այդ կղզիներից մեկի՝ Քարդակի պատկանելության հարցում Թուրքիայի ու Հունաստանի վեճերը մի քանի անգամ նրանց ռազմական դիմակայությունը հասցրել են վտանգավոր սահմանի:
Ուշագրավ է, որ «կարմիր գրքում» բացահայտված է նաև թուրքական կողմի նման կոշտ դիրքորոշման կոնկրետ պատճառը: Այն պայմանավորված է 1994, 1996 և 1998 թվականներին հունական խորհրդարանի ընդունած և, մասնավորապես, Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանությունը ճանաչած 3 որոշումներով: Փաստաթղթում նշվում է, որ վերոհիշյալ հարցերի շուրջ Թուրքիայի դիրքորոշումը կարող է վերանայվել (մեղմացվել) սոսկ Հունաստանի խորհրդարանի կողմից այդ որոշումների չեղյալ հայտարարման դեպքում: Ինչ վերաբերում է կիպրական հարցին, ապա նոր հայեցակարգում ձևակերպված է միանշանակ դրույթ այն մասին, որ Կիպրոսը կարող է ճանաչվել Անկարայի կողմից, իսկ նրա համար Թուրքիայի նավահանգիստներն ու օդակայանները կարող են բաց լինել՝ միայն կղզու խնդրի համապարփակ և արդարացի լուծման դեպքում:
«Գաղտնի սահմանադրության» մեջ հնարավոր ռազմական վտանգների ևս մեկ շրջան է նշվում Հյուսիսային Իրաքը: Այստեղ հետաքրքրություն է ներկայացնում այն իրողությունը, որ փաստաթղթում քրդական պետության կազմավորման հնարավորությունը չի նույնացվում ռազմական գործողությունների սկսման փաստարկի հետ: Միաժամանակ, նոր հայեցակարգում շեշտվում է, որ Քիրքուկում և թուրքմենների նկատմամբ Հյուսիսային Իրաքում քրդական խմբավորումների գործողությունները կարող են լուրջ խնդիր առաջացնել, ինչը սպառնալիք է հանդիսանում ողջ մերձավորարևելյան տարածաշրջանի կայունության և անվտանգության համար:
Ուշագրավ է այն, որ փաստաթղթում առաջին անգամ՝ այսօրվա իրողություններին համապատասխան, հատուկ նշված է Թուրքիայի համար վտանգ ներկայացնող նոր սպառնալիքների ու մարտահրավերների հերթականությունը: Ըստ վտանգավորության աստիճանի՝ դրանք բաշխված են հետևյալ կերպ. անջատողական և կղերական գործունեություն, միջազգային ահաբեկչական ու կրոնական-ծայրահեղական արմատական կազմակերպություններ, նարկոտրաֆիկ, անօրինական միգրացիա և մարդկանց առևանգում: Թուրք փորձագետները ուշադրություն են դարձնում այն փաստին, որ 1997թ. նմանօրինակ փաստաթղթի համեմատ՝ սպառնալիքների ցանկում բացակայում են ծայրահեղ աջ ազգայնական կազմակերպությունները: Ընդ որում, փաստաթղթում արձանագրվում է, որ «Թուրքիան գտնվում է միջազգային ահաբեկչության սպառնալիքի տակ, ինչն աջակցություն է գտնում նաև թուրքական տարածքի մի հատվածում»: Այստեղ նշվում է Քուրդիստանի բանվորական կուսակցությունը, որը «Ալ-Քայիդա»-ի և «Հիզբուլլահ»-ի («Հիզբալլահ»-ի թուրքական տարատեսակը) հետ մեկտեղ ընդգրկված է «կարմիր գրքում» թվարկված սպառնալիքներն ու մարտահրավերները մարմնավորող կազմակերպությունների ցանկում: Բնականաբար փաատթղթում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայի ներքին քաղաքականության խնդիրները, սակայն այն մեր հետազոտության դաշտից դուրս է:
Ի տարբերություն Թուրքիայի՝ Իսրայելի տարբերակում կոնկրետացվածխ են երկրի հիմնական վտանգներն ու սպառնալիքները: Բնականաբար առաձնային սպառնալիքների շարքում դիտարկվում է ահաբեկչությունը՝ որպես գլոբալ չարիք: Պետք է նշել, որ այս բնորոշումը առկա է թերս ցանկացած պետության ազգային անվտանգության հայեցակարգում, հակահաբկեչությունը ընդհանուր միտում է 21-րդ դարի սկզբին երկրների համար, ինչն էլ ղեկավարվում է ԱՄՆ կողմից: Իսրայել տարբերակում այն կոնկրետ դրսևորմամբ է ներկայացվում, այլ ոչ թե աբստրակտ:
Իսրայելյան փասատթղթում շեշտվում է նաև Իրանի միջուկային զենքի հիմնախնդիրը (ԱՄՆ հետ հարեբերությունների համատեքստում), որը ըստ մեր տվյալների, անդրադարձ չկար թուրքական հայեցկարգում: Սակայն պետք է նշել, որ Իրանի միջուկային զենքի հիմնահարցը պետք է դիտարկել իրանա-իսրայելական հակամարտության ընդհանուր բնույթի մեջ:
Իսրայելի հայեցակարգում շեշտվում է նաև չկայացած երկրների հիմնահարցը, ու մասնավորապես դրա մեջ դիտարկվում է Իրաքը, որիկն անդրադարձ կար նաև թուրքական համանմնա փատաթղթում:
Բնականաբար Իսրայելը հայեցակարգում առաջնային տեղ է տրվում արաբա-իսրայելական հարաբերությունների բնույթին, քանի որ դրանով է պայմանավորված պետության գոյապահպանման հարցը: Թեև Թուրքիայի հայեցակարգում չհանդիպեցինք արաբական տարրի խնդրին, սակայն պետք է նշել, որ Թուրքիայի համար ևս արաբական երկրների հետ հարաբերությունները ու դրա զարգացման ընդահոնւր բնույթը պայմանավորում է Թուրքիայի հետագ դերը տարածաշրջանում, առավել ևս եթե հաշվի առնենք Էրդողանի վերջի ն շրջանի վարած քաղաքականությունը, որով փորձ է արվում Թուրքիայի հաայցքը հղել դեպի արևելք:
Որպես ԱՄՆ հիմնական դաշնակից տարածաշրջանում՝ Իսրայելը մտահոգություն է հայտնում նաև Մերձավոր Արևելքում Ռուսաստանից զենքի արտահանմա առումով, ինչն էլ ըստ «արաբական գարնան» գործընթացների տրամաբանության կարքող է լուրջ վտանգ ներկայացնել երկրի համար:
Ամեն դեպքում պետք է շեշտել, որ ներկա ժամանակահատվածում և՛ Իսրյալի, և ՛ Թուրքիայի ռազմավարական շահերից են բխում նաև թույլ Սիրիայի գոյությունը: Այսինքն ընդհանուր առամմ, եթե արաբական երկրների մեջ չկա լիդերի դեր ստանձնան երկիր, ապա Իսրայելը ու Թուրքիան կպահպանեն իրենց առանցքային դերակատարությունը ողջ տարածաշրջանի համար:
[1] Իսրայելի ազգային անվտանգության հայեցակարգի մասին տե՛ս Strategic assessment, volume 13, No. 2, august 2010
[2] Թուրքիայի ազգային անվտանգության հայեցկարգի մասին տե՛ս http://www.iimes.ru/rus/stat/2005/07-11-05.htm