Ամենահարուստ յոթնյակը. Forbes-ի գլոբալ ցանկի առաջատարները վերջին 30 տարվա ընթացքում (ինֆոգրաֆիկ)
«Forbes» ամսագիրը ներկայացնում է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկը 1987 թվականից, այդ ընթացքում այն գլխավոր են ընդամենը 7 անձ:
Ջեֆ Բեզոսը, ով «Amazon» ընկերության հիմնադիրն է, 2017 թ. հուլիսի 27-ին մի քանի ժամով դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը (90,6 մլրդ կարողությամբ), երբ իր կողմից ղեկավարվող ընկերության բաժնետոմսերը շեշտակիորեն թանկացան: Այժմ Բեզոսի կարողությունը կազմում է մոտ 72,8 մլրդ դոլարը, ինչը 3-րդ ցուցանիշն է աշխարհում:
Ամանսիո Օրտեգան, ով «Zara» ընկերության սեփականատերն է, 2016 թվականին մի քանի օրով ամենահարուստ անձանց ցանկում գերազանցեց Բիլ Գեյթսին: Այժմ Օրտեգայի կարողությունը կազմում է 71,3 մլրդ դոլար, ինչը 4-րդ ցուցանիշն է աշխարհում:
Կարլոս Սլիմը, ով մեքսիկացի հեռուստամագնատ է, չորս անգամ գլխավորել է «Forbes»-ի ցանկը՝ սկսած 2010 թվականից: Նրա կարողությունն այժմ կազմում է 54,5 մլրդ դոլարը, որը 6-րդ ցուցանիշն է աշխարհում:
Ուորեն Բաֆեթը, ով «Berkshire Hathaway» ընկերության սեփականատերն է, աշխարհի ամենահարուստ մարդն է դարձել 2008 թվականին: Բաֆեթի կարողությունն այժմ կազում է 75,6 մլրդ դոլար, որը 2-րդ ցուցանիշն է աշխարհում:
Բիլ Գեյթսը, ով «Microsoft» ընկերության հիմնադիրն է, առանձնանում է այս ցանկից, քանի որ վերջին 23 տարվա ընթացում 18 անգամ հռչակվել է աշխարհի ամենահարուստ մարդը: Այժմ էլ Գեյթսը 86 մլրդ կարողությամբ գլխավորում է ցանկը:
Տակիշիրո Մորին, ով «Mori Building Co.» ընկերության հիմնադիրն է, դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը 1991 թվականին: Մորին մահացել է 1993 թվականին, իսկ նրա ժառանգների կարողությունն այժմ կազմում է 8,6 մլրդ դոլար:
Յոսիակի Ցուցումին 20 մլրդ կարողությամբ 1987 թվականին գլխավորել է «Forbes»-ի ամենահարուստ անձանց ցանկը: 2005 թվականին նրան ձերբակալել են, իսկ 2007 թվականից նա այլևս ամենահարուստ մարդկանց ցանկում չէ:
Միլիարդատերերի թվով առաջատար երկրների քսանյակը (ինֆոգրաֆիկ)