Հարավային գազային միջանցք (ինֆոգրաֆիկ)
Հարավային գազային միջանցք ադրբեջանական գազը Շահ Դենիզ հանքավայրից Թուրքիա և Եվրոպա արտահանելու նախագիծ է: 3500 կմ երկարություն ունեցող գազամուղը բաղկացած է երեք հատվածից՝ Հարավկովկասյան, Վերանատոլական և Վերադրիատիկ գազամուղներ, որը նախնական փուլում կմատակարարի տարեկան 10 մլրդ խմ գազ, հետագայում՝ մինչև 20 մլրդ խմ գազ:
Հարավկովկասյան գազամուղ (Բաքու-Թբիլիսի — Էրզրում)
Խողովակաշարի երկարությունը — 692 կմ
Խողովակաշարի տրամագիծը – 1067 մմ
Շինարարություն — շահագործվում է 2007 թվականից, Ադրբեջանի տարածքում նոր զուգահեռ խողովակաշար է ավելացվելու, իսկ Վրաստանում կառուցվելու են երկու ճնշակայան:
Նախագծի բաժնետերերը – բրիտանական BP (28.8%), թուրքական TPAO (19%), ադրբեջանական SOCAR (16.7%), մալազիական Petronas (15.5%), ռուսական Lukoil (10%), իրանական Naftiran Intertrade (10%)
Արդիականացման արժեքը – 3 մլրդ դոլար
Հզորությունը – այժմ տարեկան 8,8 մլրդ խմ գազ, արդիականացումից հետո՝ 25 մլրդ խմ գազ տարեկան
Վերանատոլական գազամուղ (Trans-Anatolian Natural Gas Pipeline — TANAP)
Խողովակաշարի երկարությունը — 1841 կմ (Ադրբեջանի Շահ Դենիզ հանքավայրից Վրաստանի տարածքով մինչև Թուրքիայի արևմտյան սահման)
Խողովակաշարի տրամագիծը – 1219 մմ
Շինարարություն – 2015 թ. մարտից մինչև 2018 թ. տարեսկիզբ
Նախագծի արժեքը – 10-11 մլրդ դոլար
Նախագծի բաժնետերերը — ադրբեջանական SOCAR (58%), թուրքական BOTAŞ (30%), բրիտանական BP (12%)
Հզորությունը – նախնական փուլում 16 մլրդ խմ գազ, մինչև 2023 թ.՝ 23 մլրդ խմ, մինչև 2026 թ.՝ 31 մլրդ խմ գազ, վերջնական փուլում՝ 60 մլրդ խմ գազ (հնարավոր կլինի միայն Թուրքմենստանից գազի ներմուծման դեպքում, եթե կառուցվի Վերկասպիան գազամուղը և անցկացվի զուգահեռ նոր խողովակաշար):
Վերադրիատիկ գազամուղ (Trans Adriatic Pipeline — TAP)
Խողովակաշարի երկարությունը — 878 կմ (Հունաստանից Ալբանիայի տարածքով Իտալիա)
Խողովակաշարի տրամագիծը – 1219 մմ
Շինարարություն – 2016-2020 թթ.
Նախագծի արժեքը – 5 մլրդ դոլար (4.5 մլրդ եվրո)
Նախագծի բաժնետերերը – բրիտանական BP (20%), ադրբեջանական SOCAR (20%), իտալական Snam (20%), բելգիական Fluxys (19%), իսպանական Enagás (16%) և շվեյցարական Axpo (5%):
Հզորությունը – տարեկան 10-20 մլրդ խմ գազ