Այս ոլորտում Ռուսաստանը դեռևս անգերազանցելի է
Երկրորդ տարին անընդմեջ ցորենի բացառիկ բարձր բերքատվությամբ (նախորդ տարվա ռեկորդից հետո) Ռուսաստանը բավականին պայծառ հեռանկար ունի։ Ռուսաստանը կշարունակի գերիշխել հացահատիկի շուկայում 2023-2024 թվականներին՝ չնայած Սև ծովում նավագնացության վտանգների վերաբերյալ անորոշությանը: Ըստ Agritel-ի՝ Եվրոպայի գյուղատնտեսական շուկաներում գնային ռիսկերի կառավարման ընկերության: «Ռուսական գերակայությունը կշարունակվի և անհրաժեշտ է համաշխարհային առաջարկի և պահանջարկի անկայունության պայմաններում», — հինգշաբթի Փարիզում կայացած մամուլի ասուլիսում ասաց Agritel-ի գյուղատնտեսական շուկայի գլխավոր վերլուծաբան Ալեքսանդր Մարին: Այս մասին գրում է Le Figaro-ն:
Ըստ USDA-ի կողմից օգոստոսին hրապարակված Wasde զեկույցի գնահատումների, ցորենի համաշխարհային արտադրությունը, որն օգտագործվում է հաց պատրաստելու համար, պետք է նվազի 2023-2024 թվականներին՝ պայմանավորված Կանադայում և Եվրոպայում բերքի կրճատմամբ: Ցորենի համաշխարհային մատակարարումները կնվազեն գրեթե 3 միլիոն տոննայով՝ հասնելով 793,37 միլիոնի, իսկ պաշարները փոքր-ինչ կնվազեն։
Այս համատեքստում Ռուսաստանը ամրապնդում է իր դիրքերը որպես աշխարհի առաջատար արտահանողի՝ մոտավորապես 49 մլն տոննա ցորենի արտահանմամբ։ Սա համաշխարհային առևտրի 23%-ն է (87,5 մլն տոննա գնահատված բերքով), ինչը «զգալիորեն բարձր է վերջին հինգ տարիների միջինից», ըստ Agritel-ի: «Սևծովյան տարածաշրջանին՝ Ռուսաստանից մինչև Բուլղարիա՝ Ուկրաինայի և Ռումինիայի միջոցով, բաժին է ընկնում ցորենի համաշխարհային արտահանման 40%-ին: Ճիշտ է, այսօր Սև ծովի արտահանման հզորության 30%-ը չի օգտագործվում: Արտահանման կարողությունների ևս 54%-ը վտանգի տակ է լարվածության էսկալացիայի պատճառով»,- ասել է Ալեքսանդր Մարին։
Վերջին տարիներին Ռուսաստանը հաստատվել է միջազգային շուկայում՝ հանգստացնելով ներկրողներին իր արտադրության կայունությամբ և ցորենի որակով, որը թանկ չի վաճառվում։ Միաժամանակ Ռուսաստանին հաջողվում է ընդլայնել մատակարարման իր ներուժը։ Ինչ վերաբերում է համաշխարհային պարենային անվտանգությանը, ապա ամենամեծ ռիսկն այսօր ընկնում է ծովային բաղադրիչի վրա, ընդգծում է փորձագետը՝ նշելով ուկրաինացի ֆերմերներից արտադրանքի մատակարարման «մեծ կայունությունը»։ Չնայած ռազմական համատեքստին՝ Agritel-ը 2023/2024 թվականներին Ուկրաինայում ցորենի արտադրությունը գնահատում է 20,5 միլիոն տոննա:
Լավ հեռանկարներ թե՛ Ռուսաստանի, թե՛ Ֆրանսիայի համար
Ընդհանուր առմամբ, պարենային ցորենի մատակարարումը մայրցամաքային Եվրոպայից (ըստ Agritel-ի դասակարգման՝ ԵՄ, Ռուսաստան և Ուկրաինա) մշտապես գտնվում է պատշաճ մակարդակի վրա: Ֆրանսիան, եթե ճիշտ վարվի, պետք է օգտվի պահից. եթե վերջինիս հաջողվի արտադրել 35 միլիոն տոննա փափուկ ցորեն(ինչպես ենթադրվում է, ապա առնվազն 17 միլիոն տոննա կարող է գնալ արտահանման շուկա։
Վերջին օրերին ֆրանսիական ցորենը կրկին մրցունակ է դարձել ռուսական ցորենի համամետությամբ, որի ապահովագրական վճարները բարձրացել են պատերազմական ռիսկերի պատճառով: Ֆրանսիան հույսեր ունի վերականգնել Հյուսիսային Աֆրիկայի ավանդական շուկաները և պայմանագրեր է կնքել Չինաստանի հետ, որտեղ պարենային ցորենի որակը վատանում է անձրևներից հետո: