Իրանի ու Սաուդյան Արաբիայի հակամարտության բնույթը, գլոբալ սպառնալիքներ
Սաուդյան Արաբիայի և Իրանի ընդհանուր ցուցանիշների համեմատություն.
Սաուդյան Արաբիա | Իրան | |
Բնակչությունը | 29 մլն | 83 մլն |
Տարածքը | 2,15 մլն քկմ | 1,65 մլն քկմ |
Կառավարման ձևը | Բացարձակ միապետություն | Նախագահական իսլամական հանրապետություն |
Պետական լեզուն | Արաբերեն | Պարսկերեն |
Կրոն | 90 % — սունիներ
10 % — շիաներ |
90 % — շիաներ
8 % — սունիներ |
ՀՆԱ | 745 մլրդ դոլար | 366 մլրդ դոլար |
Նավթի պահուստներ | 268 մլրդ բարել | 157 մլրդ բարել |
Գազի պահուստներ | 8,6 տրիլիոն խմ | 48,7 տրիլիոն խմ |
Ռազմական ծախսերը | 46,7 մլրդ դոլար | 10,2 մլրդ դոլար |
Բնական հարուստ ռեսուրսներ.
Երկու երկրներին էլ դրականորեն առանձնացնում է ածխաջրածնային հարուստ ռեսուրսների առկայությունը, իսկ մասնավորապես Սաուդյան Արաբիայի համար այդ գործոնն իր արտաքին քաղաքականության հիմնական խաղաքարտն է. նույնը չի կարելի ասել Իրանի վերաբերյալ:
Գերակայություն Մերձավոր Արևելքում.
Իրանն ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունները մշտապես ոչ բարիդրացիական բնույթ են կրել, քանի որ երկու երկրին էլ ցանկանում են իրենց հեգեմոնիան հաստատել Մերձավոր Արևելքում, իսկ հնարավորության դեպքումն նաև մնացյալ իսլամական աշխարհում:
Սունի և շիա հակասություն.
Երկու երկրների միջև ոչ բարիդրացիական հարաբերություններն ունեն խորքային՝ կրոնական ենթատեքստ: Իրանը շիա մահմեդականների հիմնական կենտրոնն է, իսկ Սաուդյան Արաբիան, որտեղ գտնվում է սունիների սրբավայր Մեքքան, ցանկանում է իրեն ներկայացնել որպես սունիների առաջնորդ: Դրանով պայմանավորված իրանա-սաուդական հարաբերությունները դառնում են բազմադարյան սունի-շիա լարվածության մասնավորության դրսևորում:
Ներկա միտումները.
Արաբական գարնան ընթացքում՝ 2011 թ. մարտ և նոյեմբեր ամիսներին շիա մահմեդականները Սաուդյան Արաբիայում ցույցեր անցկացրեցին, որոնք իշխանության կողմից դաժանաբար ցրվեցին: 2012 թ. Սաուդյան Արաբիայում ձերբակալվեց շիա քարոզիչ շեյխ Նիմր ալ-Նիմրը: 2016 թ. հունվարի 2-ին նա և 46 իր հետևորդները մահապատժի ենթարկվեցին: Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեյին դատապարտեց այդ վճիռը, իսկ հունվարի 3-ին իրանցիների ամբոխը հարձակվեց Թեհրանում սաուդյան դեսպանատն վրա: Ի պատասխան Էր Ռիադը Իրանի հետ հարաբերությունները խզեց՝ մեղադրելով իր երկրի ներքին գործերին միջամտելու մեջ:
Իրանի նկտրումները.
Սաուդյան Արաբիայում շիա մահմեդականները ապրում են հիմնականում Պարսից ծոցի ափամերձ շրջաններում, որտեղ երկրի հիմնական նավթային ռեսուրսներն են: Այդ շրջաններում անհնազանդության կամ շիաների գերկայության հաստատման դեպքում Սաուդյան Արաբիան որպես տարածաշրջանային դերակատար կկորցնի իր ազդեցությունը: Թեհրանն ամեն կերպ ձգտում է հասնել դրան:
Իրանը նաև հասկանում է, որ հակամարտությունը գլոբալացման մեծ վտանգներ ունի, ուստի փորձում է իրեն դաշնակիցներ գտնել ի դեմս Իրաքի, Սիրիայի, Ռուսաստանի, Չինաստանի և այլն:
Սաուդյան Արաբիայի նկտրումները.
Սաուդյան ղեկավարությունը հստակորեն հասկանում է, որ Իրանի ներուժը չափազանց մեծ է և նա միայնակ երբեք չի կարող վերջինիս ծնկի բերել: Դրա համար նրան պետք են դաշնակիցներ. առաջնահերթ անհրաժեշտ է համախմբել արաբ-սունիներին, սակայն սատելաիտային այդ պետությունների համախմբումը դեռ ոչինչ չի տա, ուստի պետք է Իրանի դեմ հանել Արևմուտքին, մասնավորապես ԱՄՆ-ին: Պատժամիջոցների ռեժիմը բավականին արդյունավետ գործիք էր Իրանի ամբիցիաները չեզոքացնելու համար:
Այդպիսով Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հակասությունը կարող են համաշխարհային առճակատման նախադրյալ դառնալ, եթե գերտերությունների առաջնորդները որոշումների կայացման ժամանակ բավարար ռացիոնալություն չցուցաբերեն: