ԵՄ դատարանը ուշագրավ որոշում է կայացրել
ԵՄ բարձրագույն դատարանը երեքշաբթի որոշում է կայացրել, որ պետական կառավարման մարմինը կարող է արգելել աշխատակիցներին տեսանելիորեն կրել որևէ նշան, որը բացահայտում է փիլիսոփայական կամ կրոնական համոզմունքները՝ «չեզոք վարչական միջավայր» ստեղծելու համար։ Այս մասին գրում է Այս մասին գրում է POLITICO-ն:
«Նման կանոնը խտրական չէ, եթե այն կիրառվում է ընդհանուր և անխտիր վերաբերում է այդ վարչակազմի ողջ անձնակազմին և սահմանափակվում է խիստ անհրաժեշտով», — ասվում է Եվրոպական միության արդարադատության դատարանի((CJEU) երեքշաբթի հրապարակված հաղորդագրության մեջ:
Վճիռը վերաբերում է Բելգիայի Անսի մունիցիպալիտետի մի կնոջ գործին, ով իր բողոքը ներկայացրել է տեղական դատարան՝ պնդելով, որ ոտնահարվել է իր կրոնի ազատությունը և որ ինքը խտրականության զոհ է դարձել այն բանից հետո, երբ իրեն արգելել են իսլամական գլխաշոր կրել իր աշխատավայրում։ Գլխաշորի որոշումից հետո քաղաքապետարանը փոխել է աշխատանքի պայմանները՝ արգելելով կրել գաղափարական կամ կրոնական պատկանելության բացահայտ նշաններ բոլոր աշխատողներին:
Լիեժի դատարանը բարձրագույն դատարանին հարցրեց, թե արդյոք քաղաքապետարանի կողմից պարտադրված խիստ չեզոքության կանոնը վերածվել է խտրականության, որը հակասում է ԵՄ օրենսդրությանը:
Կանոնը «կարող է համարվել որպես օբյեկտիվորեն արդարացված լեգիտիմ նպատակով»(The rule “may be regarded as being objectively justified by a legitimate aim”), — ասաց դատարանը, բայց ավելացրեց, որ հակառակ քաղաքականությունը, որը թույլ է տալիս կրել կրոնական խորհրդանիշներ, նույնպես արդարացված կլինի:
«Յուրաքանչյուր անդամ պետություն և ցանկացած ենթապետական մարմին իր իրավասությունների շրջանակում ունի հայեցողության սահման՝ մշակելու հանրային ծառայության չեզոքությունը, որը այն մտադիր է խթանել աշխատավայրում՝ կախված իր համատեքստից», — ասաց դատարանը։
Դատարանը հավելեց. «Սակայն այդ նպատակը պետք է հետապնդվի հետևողական և համակարգված կերպով, և դրան հասնելու համար ձեռնարկվող միջոցները պետք է սահմանափակվեն խիստ անհրաժեշտով։ Ազգային դատարանները պետք է ստուգեն, որ այդ պահանջները պահպանվում են»:
Նախորդ տարվա հոկտեմբերին ԵՄ դատարանը նաև վճռեց, որ գործատուի ներքին օրենքները, որոնք արգելում են աշխատավայրում բոլոր կրոնական, փիլիսոփայական կամ հոգևոր նշաններ կրելը, ուղղակի խտրականություն չի հանդիսանում (մահմեդական կնոջ և բելգիական ընկերության միջև վեճում՝ կապված գլխաշորի քաղաքականության հետ):