«Ռիսկի նվազեցման» ռիսկերը (The Risks of “De-Risking”)
Քանի որ գրեթե բոլորը համաձայն են, որ Արևմուտքի և Չինաստանի միջև տարանջատումը( “decoupling”) չափազանց ծախսատար է լինելու, Արևմտյան մայրաքաղաքներում նոր բառը փոխվել է «ռիսկի նվազում»: Բայց եթե քաղաքականություն մշակողները չպարզաբանեն, թե ինչ է նշանակում և ինչ չի նշանակում այդ տերմինը, այն կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ: Այս մասին գրում է հոդվածի հեղինակ Կառլ Բիլդտը project-syndicate-ում:
Մենք հենց նոր ականատես եղանք նոր հնչեղ բառի ծնունդին: Հանկարծ ԱՄՆ-ում և ամբողջ Եվրոպայում քաղաքականություն մշակողները ցանկանում են «ռիսկի նվազում» Չինաստանի հետ հարաբերությունները:
Տարանջատում տերմինը բավականին երկար ժամանակ ժողովրդականություն էր վայելում մինչև պարզվեց, որ գրեթե ոչ ոք կողմնակից չէ Չինաստանի և Արևմուտքի միջև վերջնական խզմանը: Աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսության հետ բոլոր կապերը խզելը ոչ ցանկալի է, ոչ էլ նույնիսկ իրագործելի, այնպես որ բոլորը կանգ են առել շատ ավելի անորոշ հայեցակարգի վրա:
Թեև տարանջատումը միանգամայն պարզ է, ռիսկի նվազումը բաց է բազմաթիվ մեկնաբանությունների համար: Ռիսկերը բնորոշ են տնտեսական գործունեությանը, և ռիսկի դիմելու պատրաստակամությունը շուկայական տնտեսություններում խթանում է նորարարությունը, աճը և ավելի մեծ բարգավաճումը: Եթե հնարավոր լիներ առանց ռիսկի տնտեսություն, այն ոչ մի պարգև չէր տա, և, հետևաբար, կհակվեր դեպի սկլերոզ:
Հսկայական բազմազգ ընկերություններից մինչև ընտանեկան փոքր բիզնեսներ՝ տնտեսական բոլոր դերակատարները մշտապես գնահատում են հնարավորություններն ու ռիսկերը և ձգտում են պահպանել խելամիտ հավասարակշռություն երկուսի միջև: Թեև որոշակի ռիսկն անխուսափելի է, մեծամասնությունը փորձում է կառավարել այն պատասխանատու կերպով: Այս իմաստով, ռիսկերի նվազումը ցանկացած բաց տնտեսության մշտական, անվիճելի հատկանիշ է:
Ինչ վերաբերում է Չինաստանին, Արևմտյան ընկերությունների մեծամասնության ռիսկերի պարգևատրման(risk-reward) հաշվարկն արդեն փոխվել է՝ ի պատասխան երկրի գնալով ավելի պետականակենտրոն և անվտանգությանն ուղղված տնտեսական քաղաքականության(state-centric and security-oriented economic policies): Այժմ, երբ Չինաստանի աճի հեռանկարները թուլացել են, վերջինիս տնտեսությունն այլևս այնքան գրավիչ չէ, որքան նախկինում: Վերջին զեկույցը Եվրոպական առևտրի պալատի Պեկինում — երկար ժամանակ հարգված է իր առողջ վերլուծական աշխատանքի համար — նկարում է նվազող հնարավորությունների և ավելի մեծ ռիսկերի մռայլ պատկեր: Այդ եզրակացությունն ամբողջությամբ հիմնված է այն ամենի վրա, ինչ կատարվում է հենց Չինաստանում, այլ ոչ թե Վաշինգտոնից և Բրյուսելից բխող քաղաքական հռետորաբանությունից: Եթե Չինաստանը հետ շրջվեր դեպի շուկաները և բաց լինել, Եվրոպական պալատի գնահատականը կփոխվեր:
Հաշվի առնելով վերջին փորձը՝ միանգամայն խելամիտ է կենտրոնանալ մատակարարման գլոբալ շղթաների վրա — համաշխարհային տնտեսության կենսական աղբյուրի — ավելի դիմացկուն դարձնելու ցնցումների և խափանումների նկատմամբ:
Քաղաքական նոր հռետորաբանությունը, սակայն, ավելի հեռուն է տանում ամեն ինչ: Այն ենթադրում է, որ Չինաստանի հետ առևտուրն իր էությամբ ռիսկային է՝ անկախ ներքին բիզնեսից և ներդրումային միջավայրից։ Արևմտյան առաջնորդներն գնալով ավելի են վախենում, որ Չինաստանը կօգտագործի առևտրային կամ այլ տնտեսական կապերը՝ քաղաքական ճնշում գործադրելու արևմտյան ընկերությունների կամ այն երկրների դեմ, որոնց ցանկանում է պատժել: Փաստորեն, այն արդեն արել է Ավստրալիայի նկատմամբ, թեև քիչ ազդեցություն է ունեցել:
Արդյո՞ք ապագայում առևտուրը կորցնելու ռիսկը լավ պատճառ է առևտուրից խուսափելու համար հիմա, երբ տարբերակը դեռ հասանելի է: Մարդը սովորաբար ինքնասպանություն չի անում մահվան վախը նվազեցնելու համար, և դեռ կարելի է հուսալ, որ Չինաստանի իշխանությունները կհասկանան, որ տնտեսական պարտադրանքի իրենց փորձերի մեծ մասը անհաջող է եղել: Նույնը վերաբերում է կառավարության վերադարձին ավելի պետական տնտեսության: Պատմությունը ցույց է տվել, որ այս մոտեցումը պարզապես չի գործում։
Արևմտյան երկրները, սակայն, չեն կարող անտեսել այն փաստը, որ Չինաստանը գերիշխում է մետաղների և հազվագյուտ հողային տարրերի մատակարարման մեջ, որոնք անհրաժեշտ են ցածր ածխածնային տնտեսության անցման համար:
Կա միայն մեկ ճանապարհ՝ դիմակայելու մարտահրավերին, որը Չինաստանը ներկայացնում է որպես հիմնական գերիշխող խաղացող կանաչ տեխնոլոգիաների շրջանակում: ԱՄՆ և Եվրոպական արդյունաբերությունները պետք է դառնան նույնքան մրցունակ, որքան իրենց Չինացի գործընկերները: Քանի դեռ սա տեղի չի ունեցել, իմաստ չունի հրաժարվել Չինաստանից ստացված արտադրանքներից, որոնք ավելի էժան են, ավելի լավը կամ երկուսը միասին: Այս ամենը իրականցնելը էլ ավելի կդժվարացի եվրոպական և ամերիկյան ընկերությունների առաջընթացը, ինչը, ի վերջո, կհետաձգի էներգետիկ անցումը:
Իրենց հերթին, չինացի պաշտոնյաներն ասել են, որ իրենք իմաստային տարբերություն չեն տեսնում ռիսկի նվազման հեռացնելու և տարանջատվելու միջև:
Բարձրացված լարվածությունը չի ծառայում որևէ մեկի շահերին: Բոլորը համաձայն են, որ պետք է խուսափել տարանջատումից: Այժմ խնդիրն է՝ ռիսկի նվազվան հայեցակարգի ռիսկի նվազումը(The task now is to de-risk the concept of de-risking), նախքան մենք անհարկի կերպով խաթարենք մեր տնտեսական հեռանկարները: