ԵՄ նախարարները կրկին ձախողում են գազի գնի սահմանաչափի որոշման ընդունումը
Եվրամիության էներգետիկայի նախարարները երեքշաբթի կրկին չկարողացան հաղթահարել իրենց խորը տարաձայնությունները բնական գազի գնի շեմի շուրջ: Շատերը հույս ունեին, որ կոմունալ վճարումները կէժանացնեն, որպեսզի մարդիկ կարողանան մի փոքր ավելի տաք մնալ ձմռան դաժան օրերին, եթե ոչ այս տարի, ապա ավելի ուշ: Գրում է APNEWS-ը:
Նախարարներն իրենց հինգերորդ արտակարգ հանդիպումից դուրս եկան դատարկաձեռն, քանի որ չեն կարողանում համաձայնության գալ գազի գնի առավելագույն սահմանաչափի շուրջ՝ վախենալով, որ համաշխարհային մատակարարները պարզապես կշրջանցեն Եվրոպան, երբ մյուսները ավելի շատ գումար առաջարկեն:
«Մեծ առաջընթաց եղավ, բայց վերջնական բեկում դեռ չկա», — ասել է գերմանացի նախարար Ռոբերտ Հաբեկը:
«Մենք այսօր այնքան մոտ էինք», — ասաց Չեխիայի արդյունաբերության նախարարը՝ հավելելով, որ նախարարները կհանդիպեն կրկին հաջորդ երկուշաբթի։ «Երկուշաբթի կլինի միայն մեկ բաց հարց քննարկման համար, և դա մեխանիզմի գործարկման գների մակարդակն է», որն ի սկզբանե եղել է հիմնական վեճը:
Նախարարը նշեց, որ ոչ ոք չի խնդրել, որ հարցը քննարկվի հինգշաբթի կայանալիք ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում: