Հայաստան — Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
ՀՀ — ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ոչ պաշտոնական թարգմանությունը:
ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ
ՆԱԽԱԲԱՆ
ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ,
ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ,
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ԻՌԼԱՆԴԻԱՆ,
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ,
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈԻՆԸ,
ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆԸ,
ՀՈՒՆԳԱՐԻԱՆ,
ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ,
ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ՌՈՒՄԻՆԻԱՆ,
ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ,
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ,
«Եվրոպական միության մասին» պայմանագրի, «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրի եւ «Ատոմային էներգիայի եվրոպական համայնք ստեղծելու մասին» պայմանագրի պայմանավորվող կողմերը, այսուհետ՝ անդամ պետություններ,
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ, եւ
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ, այսուհետ՝ Եվրատոմ՝
մի կողմից, եւ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝
մյուս կողմից,
այսուհետ համատեղ՝ Կողմեր,
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ Կողմերի միջեւ սերտ կապերը եւ նրանց ընդհանուր արժեքները, ինչպես նաեւ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրով նախկինում հաստատված կապերը ամրապնդելու եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) եւ Արեւելյան գործընկերության, ինչպես նաեւ սույն Համաձայնագրի շրջանակներում հավասար գործընկերության վրա հիմնված սերտ եւ կանոնավոր համագործակցությունը խթանելու նրանց ցանկությունը.
ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ԵՄ-Հայաստան համատեղ ԵՀՔ գործողությունների ծրագրի, այդ թվում՝ դրա ներածական դրույթների նշանակությունը, եւ Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերություններն ամրապնդելու եւ բարեփոխում ու մոտարկում իրականացնելու հարցում գործընկերության առաջնահերթությունների կարեւորությունը, այսուհետ՝ Հայաստանի Հանրապետությունում առաջ գնացող գործընթաց՝ այդպիսով նպաստելով քաղաքական եւ տնտեսական ընդլայնված համագործակցությանը.
ՀԱՆՁՆ ԱՌՆԵԼՈՎ հետագայում ամրապնդել հիմնարար ազատությունների, մարդու իրավունքների, այդ թվում՝ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների, ժողովրդավարական սկզբունքների, օրենքի գերակայության եւ արդյունավետ կառավարման նկատմամբ հարգանքը.
ՀԱՍՏԱՏԵԼՈՎ, որ ժողովրդավարության եւ առեւտրային տնտեսության ամրապնդմանն ուղղված ներքին բերափոխումները՝ մի կողմից, եւ հակամարտությունների կայուն կարգավորումը՝ մյուս կողմից, փոխկապակցված են: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում կայուն ժողովրդավարական բարեփոխումը կնպաստի ամբողջ տարածաշրջանում վստահության եւ կայունության մթնոլորտ ստեղծելուն.
ՀԱՆՁՆ ԱՌՆԵԼՈՎ հետագայում խթանել Հայաստանի Հանրապետության քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացումը, օրինակ, քաղաքացիական հասարակության, ինստիտուցիոնալ կառուցման, պետական կառավարման եւ քաղաքացիական ծառայության բարեփոխման, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաեւ ընդլայնված առեւտրային ու տնտեսական համագործակցության, այդ թվում՝ հարկային ոլորտում արդյունավետ կառավարման, աղքատության նվազեցման եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտների լայն շրջանակում, այդ թվում՝ արդարադատության, ազատության եւ անվտանգության ոլորտում լայնածավալ համագործակցության միջոցով.
ՀԱՆՁՆ ԱՌՆԵԼՈՎ լիարժեք իրականացնել Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, Միավորված ազգերի կազմակերպության 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, 1950 թվականի «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա) եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության համաժողովի 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտի (ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտ) նպատակները, սկզբունքները եւ դրույթները.
ԿՐԿԻՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼՈՎ միջազգային խաղաղությունը եւ անվտանգությունը խթանելու, ինչպես նաեւ համաձայնեցված ձեւաչափերով արդյունավետ բազմակողմանիության եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման մեջ ներգրավվելու իրենց ցանկությանը՝ մասնավորապես, այդ նպատակով համագործակցելով Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) շրջանակներում.
ՀԱՎԱՏԱՐԻՄ ԼԻՆԵԼՈՎ զանգվածային ոչնչացման զենքերի (ԶՈԶ) եւ դրանց մատակարարման միջոցների տարածման դեմ պայքարի համար եւ դրանց զինաթափման եւ չտարածման, ինչպես նաեւ միջուկային ապահովության եւ անվտանգության շուրջ համագործակցության համար միջազգային պարտավորություններին.
ԸՆԴՈՒՆԵԼՈՎ Հայաստանի Հանրապետության ակտիվ մասնակցության կարեւորությունը տարածաշրջանային համագործակցության ձեւաչափերում՝ ներառյալ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվողները. ընդունելով Հայաստանի Հանրապետության կողմից՝ միջազգային կազմակերպություններում եւ համագործակցության ձեւաչափերում իր մասնակցությանը եւ դրանից բխող իր առկա պարտավորություններին տրվող կարեւորությունը.
ՑԱՆԿԱՆԱԼՈՎ հետագայում սկսել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ եւ միջազգային խնդիրների, այդ թվում՝ տարածաշրջանային ասպեկտների վերաբերյալ կանոնավոր քաղաքական երկխոսություն՝ հաշվի առնելով Եվրոպական միության ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականությունը, այդ թվում՝ ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականությունը եւ Հայաստանի Հանրապետության համապատասխան քաղաքականությունները. ընդունելով Հայաստանի Հանրապետության կողմից՝ միջազգային կազմակերպություններում եւ համագործակցության ձեւաչափերում իր մասնակցությանը եւ դրանից բխող իր առկա պարտավորություններին տրվող կարեւորությունը.
ԸՆԴՈՒՆԵԼՈՎ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ երկարատեւ կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարեւորությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների եւ սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների եւ սկզբունքների, որոնք առնչվում են սպառնալիքից կամ ուժի կիրառումից խուսափելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը եւ անձանց հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը եւ արտացոլված են ԵԱՀԿ 2008 թվականի նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընդունված բոլոր հռչակագրերում. հաշվի առնելով նաեւ կարգավորման այս գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության հաստատված հանձնառությունը.
ՀԱՆՁՆ ԱՌՆԵԼՈՎ կանխարգելել կոռուպցիան եւ պայքարել դրա դեմ, պայքարել կազմակերպված հանցավորության դեմ եւ ամրապնդել ահաբեկչության դեմ պայքարի շուրջ համագործակցությունը.
ՀԱՆՁՆ ԱՌՆԵԼՈՎ համապարփակ մոտեցմամբ ամրապնդել միգրացիայի, ապաստանի տրամադրման եւ սահմանների կառավարման շուրջ իրենց երկխոսությունը եւ համագործակցությունը՝ ուշադրություն դարձնելով օրինական միգրացիային եւ անօրինական միգրացիայի ու մարդկանց թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված համագործակցությանը, ինչպես նաեւ հետընդունման վերաբերյալ համաձայնագրի արդյունավետ իրականացմանը.
ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼՈՎ, որ Կողմերի քաղաքացիների ընդլայնված շարժունակությունը անվտանգ եւ արդյունավետ կառավարվող միջավայրում շարունակում է մնալ հիմնական նպատակը եւ համապատասխան ժամանակահատվածում դիտարկելով Հայաստանի Հանրապետության հետ մուտքի արտոնագրի վերաբերյալ երկխոսության սկիզբը՝ պայմանով, որ արդյունավետ կառավարվող եւ անվտանգ շարժունակության պայմանները, այդ թվում՝ Կողմերի միջեւ կնքված՝ մուտքի արտոնագրերի դյուրացման եւ հետընդունման վերաբերյալ համաձայնագրերի արդյունավետ իրականացումը, լինեն տեղին.
ՀԱՎԱՏԱՐԻՄ ԼԻՆԵԼՈՎ ազատ առեւտրային տնտեսության սկզբունքներին եւ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող տնտեսական բարեփոխումներին նպաստելու Եվրոպական միության պատրաստակամությանը.
ԸՆԴՈՒՆԵԼՈՎ Կողմերի՝ տնտեսական համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը, այդ թվում՝ առեւտրի հետ կապված ոլորտներում՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Կողմերի անդամակցությունից բխող իրավունքներին ու պարտականություններին համապատասխան եւ այդ իրավունքների եւ պարտականությունների թափանցիկ եւ ոչ խտրական կիրառման միջոցով.
ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ, որ սույն Համաձայնագիրը երկու Կողմերի միջեւ տնտեսական հարաբերությունների եւ առավելապես առեւտրի ու ներդրումների զարգացման համար կստեղծի նոր միջավայր եւ կխթանի մրցակցությունը, որոնք տնտեսական վերակառուցման եւ արդիականացման համար կարեւոր նշանակություն ունեն.
ՀԱՆՁՆ ԱՌՆԵԼՈՎ հաշվի առնել կայուն զարգացման սկզբունքները.
ՀԱՆՁՆ ԱՌՆԵԼՈՎ ապահովել միջավայրի պաշտպանությունը՝ ներառյալ անդրսահմանային համագործակցությունը եւ բազմակողմ միջազգային համաձայնագրերի իրագործումը.
ՀԱՆՁՆ ԱՌՆԵԼՈՎ բարձրացնել էներգիայի մատակարարման անվտանգության եւ ապահովության մակարդակը՝ դյուրացնելով համապատասխան ենթակառուցվածքի զարգացումը, մեծացնելով շուկայի ինտեգրումը եւ նորմատիվային հիմքերի աստիճանական մոտարկումն այսուհետ հիշատակվող ԵՄ օրենսդրության առանցքային տարրերի հետ, ի թիվս այլնի, խթանելով էներգաարդյունավետությունը եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության՝ էներգիայի մատակարարողի, տարանցման եւ սպառող երկրների նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքներին հավատարիմ լինելու հետ կապված հանձնառությունները.
ՀԱՆՁՆ ԱՌՆԵԼՈՎ այսուհետ հիշատակվող միջուկային ապահովության եւ միջուկային անվտանգության բարձր մակարդակների համար.
ՀԱՍՏԱՏԵԼՈՎ ընդլայնված էներգետիկ համագործակցության անհրաժեշտությունը եւ Էներգետիկ խարտիայի պայմանագրի դրույթների ամբողջական պահպանման վերաբերյալ Կողմերի հանձնառությունը.
ՑԱՆԿԱՆԱԼՈՎ բարելավել հանրային առողջության եւ անվտանգության ու մարդու առողջության պաշտպանության մակարդակը՝ հաշվի առնելով կայուն զարգացման սկզբունքները, բնապահպանական կարիքները եւ կլիմայական փոփոխությունը.
ՀԱՆՁՆ ԱՌՆԵԼՈՎ ընդլայնել տարբեր երկրների մարդկանց միջեւ շփումները, այդ թվում՝ գիտության եւ տեխնոլոգիայի, կրթության եւ մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ոլորտներում համագործակցության եւ փորձի փոխանակման միջոցով.
ՀԱՆՁՆ ԱՌՆԵԼՈՎ խթանել միջսահմանային եւ միջտարածաշրջանային համագործակցությունը.
ԸՆԴՈՒՆԵԼՈՎ Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ իր օրենսդրությունն աստիճանաբար Եվրոպական միության օրենսդրության համապատասխան մասերին մոտարկելու, որպես լայնածավալ բարեփոխումներին ուղղված իր ջանքերի մաս՝ այն արդյունավետորեն իրականացնելու, եւ իր վարչական ու ինստիտուցիոնալ կարողությունները սույն Համաձայնագրի կատարումն ապահովելու համար անհրաժեշտ ծավալով զարգացնելու մասով, եւ ընդունելով Եվրոպական միության կայուն աջակցությունը՝ համագործակցության վերաբերյալ բոլոր առկա՝ Հայաստանի Հանրապետության բարեփոխումների արագությունն ու տնտեսական կարիքներն արտացոլող փաստաթղթերին համապատասխան՝ ներառյալ այդ հանձնառության հետ կապված տեխնիկական, ֆինանսական եւ տնտեսական աջակցությունը.
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ եթե սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերը որոշեն ազատության, անվտանգության եւ արդարադատության ոլորտներում կնքել հատուկ համաձայնագրեր, որոնք կնքվել են Եվրոպական միության կողմից՝ համաձայն «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրի երրորդ մասի V բաժնի, ապա հետագայում կնքվելիք նման համաձայնագրերի դրույթները պարտադիր չեն լինի Միացյալ Թագավորության եւ (կամ) Իռլանդիայի համար, եթե Եվրոպական միությունը Միացյալ Թագավորության եւ (կամ) Իռլանդիայի հետ միաժամանակ՝ իրենց նախորդ համապատասխան երկկողմ հարաբերությունների հետ կապված Հայաստանի Հանրապետությանը չի տեղեկացնում այն մասին, որ նման համաձայնագրերը պարտադիր են դարձել Միացյալ Թագավորության եւ (կամ) Իռլանդիայի համար՝ որպես Եվրոպական միության մաս՝ «Եվրոպական միության մասին» պայմանագրին եւ «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրին կից ներկայացվող՝ ազատության, անվտանգության եւ արդարադատության ոլորտների առնչությամբ Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի դիրքորոշման վերաբերյալ թիվ 21 արձանագրությանը համապատասխան: Նմանապես, Եվրոպական միության՝ հետագա ցանկացած ներքին միջոցառում, որն ընդունվել է սույն Համաձայնագրի իրականացման համար՝ «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրի երրորդ մասի V բաժնի համաձայն, պարտադիր չէ Միացյալ Թագավորության եւ (կամ) Իռլանդիայի համար, եթե վերջիններս չեն տեղեկացնում այդ միջոցառումներին մասնակցելու կամ դրանք ընդունելու իրենց ցանկության մասին՝ թիվ 21 արձանագրությանը համապատասխան. հաշվի առնելով նաեւ, որ հետագայում կնքվելիք նման համաձայնագրերը կամ Եվրոպական միության՝ հետագա նման ներքին միջոցառումները պետք է համապատասխանեն նշված պայմանագրերին կից ներկայացված՝ Դանիայի դիրքորոշման վերաբերյալ թիվ 22 արձանագրությանը.
ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ ՆԵՐՔՈՀԻՇՅԱԼԻ ՄԱՍԻՆ.
ՄԱՍ I
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 1
Նպատակները
Սույն Համաձայնագրի նպատակներն են՝
ա) ամրապնդել Կողմերի միջեւ համապարփակ քաղաքական եւ տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին եւ գործակալությունների աշխատանքներին.
բ) ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների վերաբերյալ քաղաքական երկխոսության շրջանակները՝ խթանելով Կողմերի միջեւ սերտ քաղաքական հարաբերությունների զարգացումը.
գ) նպաստել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության եւ քաղաքական, տնտեսական ու ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը.
դ) խթանել, պահպանել եւ ամրապնդել խաղաղությունը եւ կայունությունը եւ՛ տարածաշրջանային, եւ՛ միջազգային մակարդակներով, այդ թվում` լարվածության աղբյուրները վերացնելու համար ջանքերը համախմբելու, սահմանային անվտանգությունը ուժեղացնելու միջոցով, ինչպես նաեւ միջսահմանային համագործակցությունն ու բարիդրացիական հարաբերությունները խթանելով.
ե) ընդլայնել համագործակցությունն ազատության, անվտանգության եւ արդարադատության ոլորտում` նպատակ ունենալով ամրապնդել օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը.
զ) ընդլայնել շարժունակությունը եւ տարբեր երկրների մարդկանց միջեւ շփումը.
է) աջակցել Հայաստանի Հանրապետությանը՝ միջազգային համագործակցության միջոցով, այդ թվում՝ իր օրենսդրությունը Եվրոպական միության այսուհետ հիշատակվող օրենսդրությանը մոտարկելու միջոցով իր տնտեսական ներուժը զարգացնելու համար ջանքեր գործադրելու հարցում.
ը) հաստատել առեւտրի ոլորտում ընդլայնված համագործակցություն, որը համապատասխան ոլորտներում ապահովում է կանոնակարգող կայուն համագործակցություն` ԱՀԿ-ին անդամակցությունից բխող իրավունքներին եւ պարտականություններին համապատասխան, եւ
թ) ստեղծել պայմաններ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում ավելի ու ավելի սերտ համագործակցության համար:
ՀՈԴՎԱԾ 2
Ընդհանուր սկզբունքները
- Մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում եւ 1990 թվականի Նոր Եվրոպայի փարիզյան խարտիայում, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ համապատասխան այլ փաստաթղթերում, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ամրագրված ժողովրդավարական սկզբունքների, օրենքի գերակայության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը Կողմերի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմքն է եւ սույն Համաձայնագրի կարեւոր տարրը:
- Կողմերը վերահաստատում են ազատ շուկայական տնտեսության սկզբունքների, կայուն զարգացման, տարածաշրջանային համագործակցության եւ արդյունավետ բազմակողմանիության վերաբերյալ իրենց հանձնառությունը:
- Կողմերը կրկին հաստատում են իրենց կողմից արդյունավետ կառավարման սկզբունքների, ինչպես նաեւ իրենց միջազգային պարտավորությունների նկատմամբ հարգանքը, մասնավորապես այն պարտավորությունների, որոնք բխում են ՄԱԿ-ից, Եվրոպայի խորհրդից եւ ԵԱՀԿ-ից:
- Կողմերը պարտավորվում են պայքարել կոռուպցիայի դեմ, պայքարել անդրազգային կազմակերպված հանցավորության եւ ահաբեկչության տարբեր տեսակների դեմ, խթանել կայուն զարգացումը, պայքարել արդյունավետ բազմակողմանիության եւ ԶՈԶ-երի տարածման եւ դրանց մատակարարման համակարգերի դեմ, այդ թվում` ԵՄ քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ ատոմային ռիսկերի նվազեցման Գերազանցության կենտրոնի նախաձեռնությամբ: Հանձնառությունը համարվում է Կողմերի միջեւ հարաբերությունների եւ համագործակցության առանցքային գործոնը եւ նպաստում է տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը:
ՄԱՍ II
Քաղաքական երկխոսությունը ԵՎ բարեփոխումը. Արտաքին ԵՎ անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցությունը
ՀՈԴՎԱԾ 3
Քաղաքական երկխոսության նպատակները
- Հետագայում պետք է Կողմերի միջեւ սկսվի եւ ամրապնդվի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների, այդ թվում` արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի, ինչպես նաեւ ներքին բարեփոխումների շուրջ քաղաքական երկխոսություն: Այդ երկխոսությամբ կբարձրացվի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի շուրջ քաղաքական համագործակցության արդյունավետությունը` ընդունելով Հայաստանի Հանրապետության կողմից՝ միջազգային կազմակերպություններում եւ համագործակցության ձեւաչափերում իր մասնակցությանը եւ դրանից բխող իր առկա պարտավորություններին տրվող կարեւորությունը:
- Քաղաքական երկխոսության նպատակներն են՝
ա) հետագայում զարգացնել եւ ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների վերաբերյալ քաղաքական երկխոսությունը,
բ) ընդլայնել քաղաքական գործընկերությունը եւ բարձրացնել արտաքին եւ անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցության արդյունավետությունը,
գ) արդյունավետ բազմակողմանիության հիման վրա խթանել միջազգային խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունը,
դ) ամրապնդել միջազգային անվտանգության եւ ճգնաժամի կառավարման շուրջ Կողմերի միջեւ համագործակցությունը եւ երկխոսությունը՝ մասնավորապես համաշխարհային եւ տարածաշրջանային մարտահրավերները եւ դրանց հետ կապված սպառնալիքները հաղթահարելու նպատակով,
ե) ամրապնդել ԶՈԶ-երի տարածման եւ դրանց մատակարարման համակարգերի դեմ պայքարի շուրջ համագործակցությունը,
զ) աջակցել Կողմերի միջեւ ակնկալվող արդյունքների հիման վրա եւ գործնական համագործակցության հարցում՝ եվրոպական մայրցամաքում խաղաղության, անվտանգության եւ կայունության հասնելու համար,
է) ամրապնդել ժողովրդավարական սկզբունքների, օրենքի գերակայության, արդյունավետ կառավարման եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների ազատության եւ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ հարգանքը, եւ նպաստել համախմբված ներքին քաղաքական բարեփոխումներին,
ը) զարգացնել Կողմերի երկխոսությունը եւ խորացնել դրանց միջեւ համագործակցությունն անվտանգության եւ պաշտպանության ոլորտում,
թ) խթանել հակամարտությունների խաղաղ կարգավորումը,
ժ) խթանել ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված դրա նպատակներն ու սկզբունքները եւ մասնակից պետությունների միջեւ հարաբերություններն ուղղորդող սկզբունքները՝ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված կարգով, եւ
ժա) խթանել տարածաշրջանային համագործակցությունը, զարգացնել բարիդրացիական հարաբերությունները եւ բարձրացնել տարածաշրջանային անվտանգության մակարդակը, այդ թվում՝ տարածաշրջանային առեւտուրը եւ միջսահմանային տեղաշարժը խթանելու համար սահմանները բացելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելով:
ՀՈԴՎԱԾ 4
Ներքին բարեփոխումները
Կողմերը պետք է համագործակցեն՝
ա) ժողովրդավարական հաստատությունների կայունության ու արդյունավետության եւ օրենքի գերակայության զարգացման, համախմբվածության եւ ամրապնդման շուրջ,
բ) մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքն ապահովելու շուրջ,
գ) դատական եւ իրավական բարեփոխումների հետագա առաջընթացի շուրջ այնպես, որ ապահովվի դատական համակարգի, քրեական հետապնդման եւ իրավապահ համակարգի անկախությունը, որակն ու արդյունավետությունը,
դ) վարչական կարողությունն ամրապնդելու եւ իրավապահ մարմինների անկողմնակալությունը եւ արդյունավետ աշխատանքը երաշխավորելու շուրջ,
ե) հետագայում պետական կառավարման ոլորտում բարեփոխում իրականացնելու եւ հաշվետու, արդյունավետ, թափանցիկ եւ մասնագիտացված քաղաքացիական ծառայություն մշակելու շուրջ, եւ
զ) կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետության ապահովման շուրջ, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ միջազգային համագործակցության ամրապնդման եւ համապատասխան միջազգային այնպիսի իրավական փաստաթղթերի արդյունավետ իրականացման նպատակով, ինչպես օրինակ` ՄԱԿ-ի 2003 թվականի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիան:
ՀՈԴՎԱԾ 5
Արտաքին եւ անվտանգության քաղաքականությունը
- Կողմերը պետք է ակտիվացնեն արտաքին եւ անվտանգության քաղաքականության, այդ թվում` ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության ոլորտում իրենց երկխոսությունը եւ համագործակցությունը` ընդունելով Հայաստանի Հանրապետության կողմից՝ միջազգային կազմակերպություններում եւ համագործակցության ձեւաչափերում իր մասնակցությանը եւ դրանից բխող իր առկա պարտավորություններին տրվող կարեւորությունը, ինչպես նաեւ պետք է լուծեն, մասնավորապես, հակամարտության կանխարգելման եւ ճգնաժամի կառավարման, ռիսկի նվազեցման, կիբեռանվտանգության, անվտանգության ոլորտի բարեփոխման, տարածաշրջանային կայունության, զինաթափման, չտարածման, զենքի վերահսկման եւ արտահանման վերահսկման հետ կապված կոնկրետ խնդիրներ: Համագործակցությունը պետք է հիմնված լինի ընդհանուր արժեքների եւ փոխադարձ հետաքրքրությունների վրա եւ պետք է ուղղված լինի դրա արդյունավետության բարձրացմանը՝ օգտվելով երկկողմ, միջազգային եւ տարածաշրջանային հարթակներից, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ի:
- Կողմերը վերահաստատում են միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի վերաբերյալ իրենց հանձնառությունը՝ ներառյալ այն սկզբունքներն ու նորմերը, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում, եւ իրենց երկկողմ ու բազմակողմ հարաբերություններում այդ սկզբունքները խթանելու վերաբերյալ իրենց հանձնառությունը:
ՀՈԴՎԱԾ 6
Միջազգային նշանակության լուրջ հանցագործությունները եւ Միջազգային քրեական դատարանը
- Կողմերը վերահաստատում են, որ միջազգային հասարակության համար մտահոգիչ ամենալուրջ հանցագործությունները որպես ամբողջություն չպետք է անպատիժ մնան եւ որ դրանց արդյունավետ քրեական հետապնդումը պետք է ապահովվի՝ ազգային եւ միջազգային մակարդակով, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի մակարդակով միջոցներ ձեռնարկելու միջոցով:
- Կողմերը համարում են, որ Միջազգային քրեական դատարանի ստեղծումը եւ դրա արդյունավետ գործունեությունը միջազգային խաղաղության եւ արդարադատության համար կարեւոր զարգացում է: Կողմերի նպատակը պետք է լինի խաղաղության եւ միջազգային արդարադատության խթանման հարցում համագործակցության ամրապնդումը՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը եւ դրան հարակից փաստաթղթերը վավերացնելու եւ կիրարկելու միջոցով, ինչպես նաեւ հաշվի առնելով դրանց իրավական եւ սահմանադրական շրջանակները:
- Կողմերը համաձայնում են սերտորեն համագործակցել ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների եւ պատերազմական հանցագործությունների կանխարգելման շուրջ` օգտվելով համապատասխան երկկողմ եւ բազմակողմ շրջանակներից:
ՀՈԴՎԱԾ 7
Հակամարտության կանխարգելումը եւ ճգնաժամի կառավարումը
Կողմերը պետք է ամրապնդեն հակամարտությունների կանխարգելման եւ ճգնաժամի կառավարման ոլորտում գործնական համագործակցությունը, մասնավորապես, նպատակ ունենալով ապահովել ԵՄ-ի կողմից վարվող քաղաքացիական եւ ռազմական ճգնաժամի կառավարման գործառնություններում, ինչպես նաեւ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում համապատասխան զորավարժութուններին եւ վերապատրաստման դասընթացներին Հայաստանի Հանրապետության հնարավոր մասնակցությունը:
ՀՈԴՎԱԾ 8
Տարածաշրջանային կայունությունը եւ հակամարտությունների խաղաղ կարգավորումը
- Հետագա տարածաշրջանային համագործակցության պայմանները բարելավելու համար Կողմերը պետք է ակտիվացնեն իրենց համատեղ ջանքերը՝ խթանելով անդրսահմանային տեղաշարժով բաց սահմանների առկայությունը, բարիդրացիական հարաբերությունները եւ ժողովրդավարական զարգացումը՝ այդպիսով նպաստելով կայունությանը եւ անվտանգությանը, ինչպես նաեւ պետք է աշխատեն հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ:
- 1-ին պարբերության մեջ նշված ջանքերը պետք է հաջորդեն միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման ընդհանուր սկզբունքներին, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում եւ այլ համապատասխան բազմակողմ փաստաթղթերում, որոնց Կողմերը միավորվել են: Կողմերն ընդգծում են հակամարտությունների խաղաղ կարգավորման համար համաձայնեցված առկա ձեւաչափերի կարեւորությունը:
- Կողմերն ընդգծում են, որ զենքերի վերահսկողությունը եւ վստահության ու անվտանգության մթնոլորտ ստեղծելուն ուղղված միջոցները շարունակում են Եվրոպայում անվտանգության, կանխատեսելիության եւ կայունության համար մեծ կարեւորություն ունենալ:
ՀՈԴՎԱԾ 9
Զանգվածային ոչնչացման զենքերը, դրանց չտարածումը եւ զինաթափումը
- Կողմերը համարում են, որ ԶՈԶ-երի տարածումը եւ դրանց մատակարարման միջոցները` թե’ պետական եւ թե’ ոչ պետական դերակատարներին, ինչպիսիք են օրինակ ահաբեկիչները եւ մյուս հանցավոր խմբերը, ամենալուրջ սպառնալիքներից մեկն են միջազգային խաղաղության եւ կայունության համար: Հետեւաբար, Կողմերը համաձայնում են համագործակցել ԶՈԶ-երի տարածման եւ դրանց մատակարարման միջոցների դեմ պայքարի շուրջ եւ նպաստել դրան՝ լիարժեք համապատասխանելով եւ ազգային մակարդակով իրականացնելով զինաթափման եւ չտարածման վերաբերյալ միջազգային պայմանագրերով եւ համաձայնագրերով սահմանված իրենց առկա պարտավորությունները, ինչպես նաեւ այլ համապատասխան միջազգային պարտավորություններ: Կողմերը համաձայնում են, որ այս դրույթը համարվում է սույն Համաձայնագրի կարեւոր տարրը:
- Կողմերը համաձայնում են համագործակցել ԶՈԶ-երի տարածման եւ դրանց մատակարարման միջոցների դեմ պայքարի շուրջ եւ նպաստել դրան՝
ա) համապատասխան դեպքերում մյուս բոլոր վերաբերելի միջազգային փաստաթղթերը ստորագրելու, վավերացնելու կամ դրանց միանալու եւ դրանք լիարժեք իրականացնելու համար քայլեր ձեռնարկելու միջոցով, եւ
բ) հետագայում ազգային մակարդակով արտահանման նկատմամբ վերահսկողության, այդ թվում՝ ԶՈԶ-ի հետ կապված ապրանքների արտահանման եւ տարանցման նկատմամբ վերահսկողության, ինչպես նաեւ երկակի նշանակության տեխնոլոգիաներով ԶՈԶ-ի վերջնական սպառման նկատմամբ վերահսկողության արդյունավետ համակարգ մշակելու միջոցով:
- Կողմերը համաձայնում են հաստատել կանոնավոր քաղաքական երկխոսություն, որը կուղեկցի եւ կհաստատի սույն հոդվածում նշված տարրերը:
ՀՈԴՎԱԾ 10
Փոքր տրամաչափի զինատեսակների եւ թեթեւ զենքերի ու սովորական զենքի արտահանման նկատմամբ վերահսկողությունը
- Կողմերն ընդունում են, որ փոքր տրամաչափի զինատեսակների եւ թեթեւ զենքերի (ՓՏԶԹԶ), այդ թվում՝ դրանց փամփուշտների ապօրինի արտադրությունը եւ առեւտուրը, ինչպես նաեւ դրանց հավելյալ կուտակումը, կառավարման ցածր մակարդակը, ոչ պատշաճ ապահովված պաշարները եւ դրանց չվերահսկվող տարածումը շարունակում են սպառնալիք ներկայացնել միջազգային խաղաղության եւ անվտանգության համար:
- Կողմերը համաձայնում են պահպանել եւ լիարժեքորեն կատարել ՓՏԶԹԶ-ների, այդ թվում՝ դրանց փամփուշտների ապօրինի առեւտրի հետ կապված իրենց համապատասխան պարտավորությունները՝ համաձայն այն առկա միջազգային համաձայնագրերի, որոնց կողմն են նրանք հանդիսանում, եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի, ինչպես նաեւ համաձայն այդ ոլորտում կիրառելի այլ միջազգային փաստաթղթերի շրջանակներում դրանց հանձնառությունների, ինչպես օրինակ՝ Բոլոր ոլորտներում ՓՏԶԹԶ-ների ապօրինի առեւտրի կանխարգելմանը, դրա դեմ պայքարին եւ արմատախիլ անելուն ուղղված՝ ՄԱԿ-ի գործողությունների ծրագիրը:
- Կողմերը պարտավորվում են համագործակցել եւ ապահովել ՓՏԶԹԶ-ների, այդ թվում՝ դրանց փամփուշտների ապօրինի առեւտրի եւ ավելորդ կուտակումների ոչնչացման հետ կապված իրենց ջանքերի շուրջ համակարգումը, փոխլրացումը եւ սերտ համագործակցությունը՝ համաշխարհային, տարածաշրջանային, ենթատարածաշրջանային եւ, համապատասխան դեպքերում, ազգային մակարդակներով:
- Ավելին, Կողմերը համաձայնում են համագործակցել սովորական զենքերի վերահսկման ոլորտում՝ ռազմական տեխնոլոգիայի եւ սարքավորումների արտահանման վերահսկողությունը կարգավորող ընդհանուր կանոններ սահմանող՝ Խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 8-ի ընդհանուր դիրքորոշմանը[1] եւ Հայաստանի Հանրապետության համապատասխան ներպետական օրենսդրությանը համապատասխան:
- Կողմերը համաձայնում են հաստատել կանոնավոր քաղաքական երկխոսություն, որը կուղեկցի եւ կհաստատի սույն հոդվածում նշված տարրերը:
ՀՈԴՎԱԾ 11
Ահաբեկչության դեմ պայքարը
- Կողմերը վերահաստատում են ահաբեկչության դեմ պայքարի եւ դրա կանխարգելման կարեւորությունը եւ համաձայնում են միասին աշխատել երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով՝ ահաբեկչությունն իր բոլոր ձեւերով եւ դրսեւորումներով կանխարգելելու եւ դրա դեմ պայքարելու համար:
- Կողմերը համաձայնում են, որ ահաբեկչության դեմ պայքարը պետք է իրականացվի՝ լիովին պահպանելով օրենքի գերակայությունը եւ միջազգային իրավունքին, այդ թվում՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային օրենսդրությանը, փախստականների վերաբերյալ միջազգային օրենսդրությանը եւ միջազգային մարդասիրական օրենսդրությանը, ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին եւ ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ բոլոր համապատասխան միջազգային փաստաթղթերին լիովին համապատասխան:
- Կողմերը կարեւորում են ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ բոլոր կոնվենցիաների եւ արձանագրությունների համընդհանուր վավերացումը եւ լիարժեք իրագործումը: Կողմերը համաձայնում են շարունակել խթանել «Միջազգային ահաբեկչության մասին» համապարփակ կոնվենցիայի նախագծի վերաբերյալ երկխոսությունը եւ համագործակցել ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի համաշխարհային ռազմավարության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի եւ Եվրոպայի խորհրդի կոնվենցիաների կիրառման շուրջ: Կողմերը նաեւ համաձայնում են համագործակցել ահաբեկչության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի շուրջ միջազգային համաձայնությունը խթանելու համար:
ՄԱՍ III
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
ՀՈԴՎԱԾ 12
Օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը
- Ազատության, անվտանգության եւ արդարադատության ոլորտներում իրենց համագործակցության մեջ Կողմերը պետք է հատկապես կարեւորեն օրենքի գերակայության, այդ թվում՝ դատական համակարգի անկախության, արդարադատության մատչելիության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված արդար դատաքննության իրավունքի եւ քրեական գործերով դատավարական երաշխիքների եւ տուժողների իրավունքների ապահովումը:
- Կողմերը պետք է լիովին համագործակցեն իրավապահ, կոռուպցիայի դեմ պայքարի եւ արդարադատության իրականացման ոլորտների հաստատությունների արդյունավետ գործունեության շուրջ:
- Մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները հարգելը եւ խտրականությունն արգելելը պետք է ուղղորդեն ազատության, անվտանգության եւ արդարադատության շուրջ ողջ համագործակցությունը:
ՀՈԴՎԱԾ 13
Անձնական տվյալների պաշտպանությունը
Կողմերը համաձայնում են անձնական տվյալների բարձր մակարդակով պաշտպանությունն ապահովելու նպատակով համագործակցել՝ Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի եւ միջազգային իրավական փաստաթղթերին եւ ստանդարտներին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 14
Միգրացիայի, ապաստանի տրամադրման եւ սահմանների կառավարման հարցերի շուրջ համագործակցությունը
- 1. Կողմերը վերահաստատում են իրենց տարածքների միջեւ միգրացիոն հոսքերի համատեղ կառավարման կարեւորությունը եւ պետք է հաստատեն համապարփակ երկխոսություն միգրացիայի վերաբերյալ բոլոր հարցերի, այդ թվում՝ օրինական միգրացիայի, անօրինական միգրացիայից միջազգային պաշտպանության եւ դրա դեմ պայքարի, մարդկանց ապօրինի տեղափոխման եւ թրաֆիքինգի շուրջ:
- Համագործակցությունը պետք է հիմնված լինի Կողմերի միջեւ փոխադարձ խորհրդակցության միջոցով անցկացված հատուկ կարիքների գնահատման վրա եւ պետք է իրականացվի իրենց վերաբերելի գործող օրենսդրություններին համապատասխան: Մասնավորապես, այն պետք է ուղղված լինի՝
ա) միգրացիայի հիմքում ընկած պատճառների պարզաբանմանը,
բ) միջազգային պաշտպանության մասով ներպետական օրենսդրության եւ գործելակերպի մշակմանը եւ կիրարկմանը՝ նպատակ ունենալով կատարել 1951 թվականի «Փախստականների կարգավիճակի մասին» Ժնեւի կոնվենցիայի եւ Փախստականների կարգավիճակի վերաբերյալ 1967 թվականի արձանագրության եւ այլ այնպիսի վերաբերելի միջազգային փաստաթղթերի դրույթները, ինչպիսին է օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, եւ ապահովել «չվերադարձելիության» սկզբունքի պահպանումը,
գ) ընդունման կանոնների եւ ընդունված անձանց իրավունքների ու կարգավիճակի, օրինական բնակվող՝ քաղաքացի չհանդիսացող անձանց նկատմամբ արդարացի վերաբերմունքի եւ նրանց ինտեգրման, կրթության եւ վերապատրաստման, ինչպես նաեւ ռասիզմի ու օտարատյացության դեմ ուղղված միջոցառումներին,
դ) անօրինական միգրացիայի, միգրանտների ապօրինի տեղափոխման եւ մարդկանց թրաֆիքինգի դեմ ուղղված արդյունավետ եւ կանխարգելիչ քաղաքականության ստեղծմանը, այդ թվում՝ այն խնդրի լուծմանը, թե ինչպես պետք է պայքարել անօրինական ճանապարհով միգրանտներ ներս բերող եւ թրաֆիքինգ իրականացնող անձանց ցանցի դեմ, եւ թե ինչպես պետք է համապատասխան միջազգային փաստաթղթերի շրջանակներում պաշտպանել այդպիսի թրաֆիքինգի զոհերին,
ե) այնպիսի հարցերին, ինչպիսիք են միգրացիայի կառավարման, փաստաթղթերի անվտանգության, մուտքի արտոնագրի քաղաքականության եւ սահմանների կառավարման, ինչպես նաեւ միգրացիայի տեղեկատվական համակարգերի ոլորտներում կազմակերպումը, վերապատրաստումը, լավագույն փորձը եւ մյուս գործառնական միջոցները:
- Համագործակցությամբ կարող է նաեւ դյուրացվել զարգացման նպատակով շրջանառու միգրացիան:
ՀՈԴՎԱԾ 15
Անձանց տեղաշարժը եւ հետընդունումը
- Հետեւյալ համաձայնագրերով պարտավորություններ ստանձնած Կողմերն ապահովում են հետեւյալի լիարժեք կատարումը՝
ա). Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ «Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագիր (Հետընդունման համաձայնագիր), որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ին, եւ
բ) Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ «Մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիր (Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիր), որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ին:
- Կողմերը պետք է շարունակեն խթանել Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի միջոցով քաղաքացիների շարժունակությունը եւ համապատասխան ժամանակահատվածում քննարկեն մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հարցը՝ պայմանով, որ արդյունավետ կառավարվող եւ անվտանգ շարժունակության վերաբերյալ պայմանները գործեն: Նրանք պետք է համագործակցեն անկանոն միգրացիայի դեմ պայքարի շուրջ, այդ թվում՝ Հետընդունման համաձայնագիրը կիրառելու, ինչպես նաեւ սահմանների կառավարման քաղաքականությունը եւ իրավական ու գործառնական շրջանակները խթանելու միջոցով:
ՀՈԴՎԱԾ 16
Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարը
- Կողմերը պետք է համագործակցեն քրեական եւ ապօրինի գործողությունների դեմ պայքարի եւ դրանց կանխարգելման շուրջ՝ ներառյալ անդրազգային կազմակերպված գործողությունները կամ այլ հանցագործություններ, ինչպես օրինակ՝
ա) միգրանտների ապօրինի ներմուծում եւ մարդկանց թրաֆիքինգ,
բ) հրազենի, այդ թվում՝ ՓՏԶԹԶ-ների ապօրինի տեղափոխում եւ առեւտուր,
գ) արգելված թմրանյութերի ապօրինի տեղափոխում եւ առեւտուր,
դ) ապրանքների ապօրինի տեղափոխում եւ առեւտուր,
ե) տնտեսական եւ ֆինանսական ապօրինի գործողություններ, ինչպես օրինակ՝ կեղծում, հարկային խարդախություն եւ պետական գնումների հետ կապված խարդախություն,
զ) միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրերի միջոցների յուրացում,
է) ակտիվ եւ պասիվ կոռուպցիա՝ եւ՛ մասնավոր, եւ՛ պետական ոլորտներում,
ը) փաստաթղթերի կեղծում եւ կեղծ հայտարարությունների տարածում, եւ
թ) կիբեռհանցագործություն:
- Կողմերը պետք է ամրապնդեն իրավապահ մարմինների շրջանում երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային համագործակցությունը՝ ներառյալ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության (Եվրոպոլի) եւ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների միջեւ համագործակցության հնարավոր զարգացումը: Կողմերը պարտավորություն են ստանձնել արդյունավետորեն ներդնելու համապատասխան միջազգային ստանդարտները, մասնավորապես այն ստանդարտները, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի 2000 թվականի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիայում եւ դրա երեք արձանագրություններում: Կողմերը պետք է համագործակցեն ՄԱԿ-ի 2003 թվականի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիային, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի եւ ՏՀԶԿ-ի առաջարկություններին համապատասխան՝ կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի, գույքի հայտարարագրման ոլորտում թափանցիկության ապահովման, խախտումների մասին տեղեկացնող անձանց պաշտպանության եւ իրավաբանական անձանց վերջնական շահառուների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման շուրջ:
ՀՈԴՎԱԾ 17
Արգելված թմրանյութեր
- Իրենց համապատասխան լիազորությունների եւ իրավասությունների շրջանակներում Կողմերը պետք է համագործակցեն՝ արգելված թմրանյութերի, ինչպես նաեւ նոր հոգեակտիվ նյութերի կանխարգելմանն ու դրանց դեմ պայքարին ուղղված հավասարակշռված եւ ինտեգրված մոտեցումն ապահովելու շուրջ: Թմրանյութերի հետ կապված քաղաքականությունը եւ գործողությունները պետք է ուղղված լինեն արգելված թմրանյութերի կանխարգելմանն ու դրանց դեմ պայքարին, արգելված թմրանյութերի մատակարարումը, առեւտուրը եւ պահանջարկը նվազեցնելուն, ինչպես նաեւ թմրանյութերից կախվածության հետ կապված առողջական եւ սոցիալական հետեւանքների հաղթահարմանն ուղղված կառույցների ամրապնդմանը՝ նպատակ ունենալով նվազեցնել հասցվող վնասը, ինչպես նաեւ արդյունավետորեն կանխել թմրադեղերի, հոգեներգործուն կամ հոգեակտիվ նյութերի ապօրինի արտադրության համար օգտագործվող քիմիական պրեկուրսորների նպատակային օգտագործումից շեղումները:
- Կողմերը պետք է համաձայնության գան 1-ին պարբերության մեջ նշված նպատակներին հասնելու համար համագործակցության անհրաժեշտ մեթոդների շուրջ: Գործողությունները պետք է հիմնված լինեն համապատասխան միջազգային կոնվենցիաներով սահմանված ընդհանուր համաձայնեցված սկզբունքների վրա եւ պետք է ուղղված լինեն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի՝ 2016 թվականի ապրիլին անցկացված՝ Աշխարհում թմրանյութերի խնդրի վերաբերյալ հատուկ նիստի արդյունքների մասին փաստաթղթում ամրագրված առաջարկությունների իրականացմանը:
ՀՈԴՎԱԾ 18
Փողերի լվացում եւ ահաբեկչության ֆինանսավորում
- Կողմերը պետք է համագործակցեն՝ հատկապես ընդհանուր բնույթի եւ թմրանյութերի հետ կապված հանցագործություններում քրեական գործողությունների արդյունքում ստացված դրամական միջոցների լվացման, ինչպես նաեւ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով իրենց ֆինանսական եւ համապատասխան ոչ ֆինանսական համակարգերի օգտագործումը կանխելու նպատակով: Այդ համագործակցությունը տարածվում է հանցավոր ճանապարհով ստացված ակտիվների կամ դրամական միջոցների բռնագանձման վրա:
- Այս ոլորտում համագործակցությունը հնարավորություն է տալիս Կողմերի համապատասխան օրենսդրության եւ համապատասխան միջազգային փաստաթղթերի շրջանակներում իրականացնել համապատասխան տեղեկությունների փոխանակում, ինչպես նաեւ ընդունել փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի համապատասխան ստանդարտներ, որոնք համարժեք կլինեն այս ոլորտում ակտիվ համապատասխան միջազգային մարմինների, ինչպես օրինակ՝ Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական գործողությունների հանձնախմբի (ՖԱԹՖ) կողմից ընդունված ստանդարտներին:
ՀՈԴՎԱԾ 19
Ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը
- Error! Reference source not found.-րդ հոդվածով սահմանված՝ ահաբեկչության դեմ պայքարի հիմքում ընկած սկզբունքներին համապատասխան՝ Կողմերը վերահաստատում են ահաբեկչության դեմ պայքարի նկատմամբ իրավապահ եւ դատական համակարգերի մոտեցման կարեւորությունը եւ համաձայնում են համագործակցել ահաբեկչության կանխարգելման եւ դադարեցման շուրջ, մասնավորապես՝
ա) ահաբեկչական խմբերի եւ անհատների ու դրանց աջակցող ցանցերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման միջոցով՝ միջազգային եւ ներպետական, մասնավորապես, տվյալների պաշտպանության եւ գաղտնիության պահպանման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան,
բ) ահաբեկչության կանխարգելման եւ դադարեցման, միջոցների եւ մեթոդների կիրառման ու դրանց տեխնիկական հայեցակետերի, ինչպես նաեւ վերապատրաստումներ կազմակերպելու հետ կապված փորձի փոխանակման միջոցով՝ կիրառելի օրենսդրությանը համապատասխան,
գ) արմատականացման եւ հավաքագրման, արմատականացման դեմ պայքարելու եւ վերականգնումը խթանելու եղանակների վերաբերյալ տեսակետների փոխանակման միջոցով,
դ) ահաբեկչության մեջ կասկածվողների միջսահմանային տեղաշարժի եւ սահմանը հատելու, ինչպես նաեւ ահաբեկչական սպառնալիքների վերաբերյալ տեսակետների եւ փորձի փոխանակման միջոցով,
ե) ահաբեկչության դեմ պայքարում մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ, մասնավորապես, քրեական վարույթի հետ կապված լավագույն փորձի փոխանակման միջոցով,
զ) ահաբեկչական հանցագործությունների քրեականացումն ապահովելու միջոցով, եւ
է) քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ միջուկային ահաբեկչության սպառնալիքների դեմ ուղղված միջոցներ ձեռնարկելու եւ քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ ատոմային նյութերի՝ ահաբեկչական նպատակներով ձեռքբերումը, տեղափոխումը եւ օգտագործումը կանխարգելելու, ինչպես նաեւ բարձր ռիսկայնության քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ միջուկային սարքավորումների դեմ անօրինական գործողությունների կանխարգելման համար միջոցներ ձեռնարկելու միջոցով:
- Համագործակցությունը պետք է հիմնված լինի համապատասխան առկա գնահատումների վրա եւ իրականացվի Կողմերի միջեւ փոխադարձ խորհրդակցության միջոցով:
ՀՈԴՎԱԾ 20
Իրավական համագործակցությունը
- Կողմերը համաձայնում են զարգացնել քաղաքացիական եւ առեւտրային գործերի շուրջ դատական համագործակցությունը՝ քաղաքացիական գործերով դատական համագործակցության վերաբերյալ բազմակողմ կոնվենցիաների եւ, մասնավորապես, միջազգային իրավական համագործակցության եւ վեճերի, ինչպես նաեւ երեխաների պաշտպանության ոլորտներում միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ Հաագայի համաժողովի կոնվենցիաների վերաբերյալ բանակցությունների, դրանց վավերացման եւ կիրարկման մասով:
- Ինչ վերաբերում է քրեական գործերով դատական համագործակցությանը, Կողմերը պետք է փորձեն ամրապնդել համապատասխան բազմակողմ համաձայնագրերի հիման վրա փոխադարձ իրավական աջակցության շուրջ համագործակցությունը: Համապատասխան դեպքերում, այդպիսի համագործակցությունը պետք է ներառի ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի համապատասխան միջազգային փաստաթղթերին միանալը եւ դրանք կատարելը, ինչպես նաեւ Եվրոդատի եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջեւ ավելի սերտ համագործակցությունը:
ՀՈԴՎԱԾ 21
Հյուպատոսական պաշտպանությունը
Հայաստանի Հանրապետությունը համաձայնում է, որ ցանկացած ներկայացված անդամ պետության դիվանագիտական եւ հյուպատոսական մարմինները պետք է ապահովեն պաշտպանություն այնպիսի անդամ պետության ցանկացած քաղաքացու համար, որը Հայաստանի Հանրապետությունում չունի մշտական հասանելի ներկայացուցչություն տվյալ դեպքում արդյունավետորեն ապահովելու համար հյուպատոսական պաշտպանություն այն նույն պայմաններով, ինչ այդ անդամ պետության քաղաքացիների համար:
ՄԱՍ IV
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ 1
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 22
- Եվրոպական միությունը եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է խթանեն տնտեսական բարեփոխումների գործընթացը՝ յուրաքանչյուր տնտեսության հիմնարար սկզբունքների ընդհանուր ընկալումը եւ տնտեսական քաղաքականությունների ձեւավորումն ու իրականացումը բարելավելու միջոցով։
- Հայաստանի Հանրապետությունը պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկի՝ արդյունավետ գործող շուկայական տնտեսություն զարգացնելու եւ իր տնտեսական ու ֆինանսական կարգավորումներն ու քաղաքականությունները համապատասխան դեպքերում Եվրոպական միության տնտեսական ու ֆինանսական կարգավորումներին ու քաղաքականություններին աստիճանաբար մոտարկելու ուղղությամբ։ Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանի Հանրապետությանը՝ ապահովելու կայուն մակրոտնտեսական քաղաքականություններ՝ ներառյալ Կենտրոնական բանկի անկախությունը եւ գների կայունությունը, կայուն պետական ֆինանսները եւ արտարժույթի փոխանակման դրույքաչափի կայուն համակարգն ու վճարային հաշվեկշիռը։
ՀՈԴՎԱԾ 23
Այդ նպատակով, Կողմերը համաձայնում են կանոնավոր տնտեսական երկխոսություն անցկացնելու շուրջ, որն ուղղված կլինի՝
ա) մակրոտնտեսական միտումների եւ քաղաքականությունների, ինչպես նաեւ՝ կառուցվածքային բարեփոխումների, այդ թվում՝ տնտեսական զարգացման ռազմավարությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակմանը,
բ) փորձառության եւ լավագույն գործելակերպերի փոխանակմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պետական ֆինանսները, դրամավարկային քաղաքականության եւ արտարժույթի փոխանակման դրույքաչափին առնչվող հայեցակարգերը, ֆինանսական հատվածի քաղաքականությունը եւ տնտեսական վիճակագրությունը,
գ) տարածաշրջանային տնտեսական ինտեգրման, այդ թվում՝ Եվրոպական տնտեսական եւ արժութային միության գործունեության վերաբերյալ տեղեկությունների եւ փորձի փոխանակմանը,
դ) տնտեսության, ֆինանսների եւ վիճակագրության ոլորտներում երկկողմ համագործակցության կարգավիճակի վերանայմանը։
ՀՈԴՎԱԾ 24
Պետական հատվածի ներքին հսկողությունը եւ աուդիտի միջոցառումները
Կողմերը պետք է համագործակցեն պետական հատվածի ներքին հսկողության եւ արտաքին աուդիտի իրականացման հարցում՝ հետեւյալ նպատակներով՝
ա) ապակենտրոնացված կառավարչական հաշվետվողականության սկզբունքին, այդ թվում՝ ամբողջ պետական հատվածի համար անկախ ներքին աուդիտի գործառույթին համապատասխան՝ պետական ներքին հսկողության համակարգի հետագա զարգացումը եւ կիրարկումը Հայաստանի Հանրապետությունում՝ համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային ստանդարտների, շրջանակային հայեցակարգերի եւ ուղեցույցների ու Եվրոպական միության պատշաճ գործելակերպի հետ ներդաշնակեցմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած՝ պետական ներքին ֆինանսական հսկողության բարեփոխումների ծրագրի հիման վրա.
բ) Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական ստուգումների այնպիսի համարժեք համակարգի մշակումը, որը կլրացնի ներքին աուդիտի գործառույթը, այլ ոչ թե կկրկնօրինակի այն.
գ) Հայաստանի Հանրապետությունում պետական ներքին ֆինանսական հսկողության կենտրոնացված ներդաշնակեցման ստորաբաժանմանն աջակցումը եւ բարեփոխումների գործընթացն ուղղորդելուն առնչվող դրա կարողության ամրապնդումը.
դ) Վերահսկիչ պալատի՝ որպես Հայաստանի Հանրապետության՝ աուդիտ իրականացնող բարձրագույն հաստատության դերի հետագա ամրապնդումը՝ մասնավորապես դրա ֆինանսական, կազմակերպական եւ գործառնական անկախության տեսանկյունից՝ արտաքին աուդիտի (INTOSAI) [Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության] միջազգայնորեն ընդունված ստանդարտներին համապատասխան, եւ
ե) տեղեկությունների, փորձի եւ պատշաճ գործելակերպի փոխանակման գործընթացի ապահովումը։
ԳԼՈՒԽ 2
ՀԱՐԿՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 25
Կողմերը պետք է համագործակցեն հարկային ոլորտում պատշաճ կառավարումն ընդլայնելու հարցում՝ տնտեսական հարաբերությունները, առեւտուրը, ներդրումները եւ արդար համագործակցությունը հետագայում կատարելագործելու նպատակով։
ՀՈԴՎԱԾ 26
Հղում կատարելով 25-րդ հոդվածին՝ Կողմերն ընդունում են հարկային ոլորտում պատշաճ կառավարման սկզբունքները եւ պարտավորվում են իրականացնել դրանք, այլ կերպ ասած՝ թափանցիկության, տեղեկությունների փոխանակման եւ հարկային արդար մրցակցության սկզբունքներն այնպես, ինչպես Եվրոպական միության մակարդակով դրանք որդեգրել են անդամ պետությունները։ Այդ նպատակով, չհակասելով Եվրոպական միության եւ անդամ պետությունների իրավասություններին՝ Կողմերը պետք է կատարելագործեն միջազգային համագործակցությունը հարկային ոլորտում, խթանեն հարկային եկամուտների հավաքագրման գործընթացը եւ մշակեն միջոցառումներ՝ արդյունավետ կառավարման այդ սկզբունքների արդյունավետ իրականացման համար։
ՀՈԴՎԱԾ 27
Կողմերը պետք է ընդլայնեն եւ ամրապնդեն իրենց համագործակցությունը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի եւ հարկային վարչարարության կատարելագործմանն ու զարգացմանը, այդ թվում՝ հավաքագրման եւ հսկողության կարողությունների ընդլայնմանը, ապահովեն արդյունավետ հարկային հավաքագրում եւ ամրապնդեն հարկային խարդախությունների եւ հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարը։ Կողմերը չպետք է խտրականություն դնեն ներմուծված արտադրանքի եւ նմանատիպ տեղական արտադրանքի միջեւ՝ 1994 թվականի Սակագների եւ առեւտրի գլխավոր համաձայնագրի (ՍԱԳՀ 1994) I եւ III հոդվածներին համապատասխան։ Կողմերը պետք է ձգտեն ընդլայնել հարկային խարդախությունների եւ հարկերի վճարումից խուսափելու, մասնավորապես՝ «կարուսելային» խարդախությունների դեմ պայքարի փորձը կիսելու գործընթացը եւ համագործակցությունը, նաեւ՝ տրանսֆերային գնագոյացման եւ հակաօֆշորային կարգավորման հարցերում։
ՀՈԴՎԱԾ 28
Կողմերը պետք է զարգացնեն իրենց համագործակցությունը՝ խարդախությանը հակազդելու ու դրա դեմ պայքարելու եւ ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսանենգության դեմ պայքարի համատեղ քաղաքականություններ որդեգրելու նպատակով։ Համագործակցությունը պետք է ներառի տեղեկությունների փոխանակում։ Այդ նպատակով, Կողմերը պետք է ձգտեն ամրապնդել իրենց համագործակցությունը տարածաշրջանային համատեքստում եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2003 թվականի՝ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային համապատասխան։
ՀՈԴՎԱԾ 29
Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։
ԳԼՈՒԽ 3
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 30
Կողմերը պետք է մշակեն եւ ամրապնդեն վիճակագրությանն առնչվող հարցերի շուրջ իրենց համագործակցությունը՝ դրանով նպաստելով միջազգային մակարդակով համադրելի եւ արժանահավատ վիճակագրական տվյալներ ժամանակին տրամադրելու երկարաժամկետ նպատակի ապահովմանը։ Ակնկալվում է, որ կայուն, արդյունավետ եւ մասնագիտական անկախ ազգային վիճակագրական համակարգի միջոցով կտրամադրվեն այնպիսի տեղեկություններ, որոնք համապատասխան կլինեն Եվրոպական միությունում եւ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների, բիզնես գործունեությունների եւ որոշում կայացնողների համար՝ նրանց ընձեռելով դրա հիման վրա տեղեկացված ձեւով որոշումներ կայացնելու հնարավորություն։ Ազգային վիճակագրական համակարգի միջոցով պետք է պահպանվեն ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքները եւ հաշվի առնվեն վիճակագրության ոլորտի ԵՄ acquis-ը [օրենսդրություն]՝ ներառյալ Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգիրքը՝ ազգային վիճակագրական տվյալների ստեղծման գործընթացը եվրոպական նորմերի եւ ստանդարտների հետ համահարթեցման նպատակով։
ՀՈԴՎԱԾ 31
Վիճակագրության ոլորտում համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի՝
ա) ազգային վիճակագրական համակարգի կարողությունների, այդ թվում՝ իրավական հիմքի հետագա ամրապնդմանը, որակյալ տվյալների եւ մեթատվյալների ստեղծմանը, տարածման քաղաքականությանը եւ օգտագործողի համար հարմարավետությանը, եւ հաշվի առնելով պետական եւ մասնավոր հատվածների օգտագործողներին՝ գիտական համայնքը եւ հասարակությունն ընդհանուր առմամբ.
բ) Եվրոպական վիճակագրական համակարգում կիրառվող նորմերին եւ փորձին Հայաստանի Հանրապետության վիճակագրական համակարգի աստիճանական համահարթեցմանը.
գ) Եվրոպական միությանը տվյալների տրամադրման գործընթացի ճշգրիտ համակարգմանը՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային եւ եվրոպական մեթոդաբանությունների, այդ թվում՝ դասակարգումների կիրառումը.
դ) ազգային վիճակագրական ծառայության անձնակազմի մասնագիտական եւ կառավարման կարողությունների ընդլայնմանը՝ Եվրոպական միության վիճակագրական ստանդարտների կիրառումը խթանելու եւ Հայաստանի Հանրապետության վիճակագրական համակարգի զարգացմանը նպաստելու նպատակով.
ե) վիճակագրական «նոու-հաու»-ի զարգացման վերաբերյալ փորձի փոխանակմանը, եւ
զ) վիճակագրական տվյալների ստեղծման բոլոր գործընթացների եւ դրանց տարածման հարցում որակի ապահովման եւ կառավարման խթանմանը։
ՀՈԴՎԱԾ 32
Կողմերը պետք է համագործակցեն Եվրոպական վիճակագրական համակարգի շրջանակներում, որտեղ Եվրոստատը Եվրոպական միության վիճակագրական գրասենյակն է։ Այդ համագործակցությունը պետք է ապահովի վիճակագրական գրասենյակի մասնագիտական անկախությունը եւ Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքի սկզբունքների կիրառումը, ինչպես նաեւ կենտրոնացված լինի հետեւյալ ոլորտների վրա՝
ա) ժողովրդավարական վիճակագրություն՝ ներառյալ մարդահամարն ու սոցիալական վիճակագրությունը,
բ) գյուղատնտեսության վիճակագրություն՝ ներառյալ գյուղատնտեսական մարդահամարները,
գ) բիզնես վիճակագրություն՝ ներառյալ բիզնես ռեգիստրները եւ վիճակագրական նպատակներով վարչական աղբյուրների կիրառումը,
դ) մակրոտնտեսական վիճակագրություն՝ ներառյալ ազգային հաշիվները, արտաքին առեւտրի վիճակագրությունը, վճարային հաշվեկշիռների վիճակագրությունը եւ օտարերկրյա ուղղակի ներդրումների վիճակագրությունը,
ե) էներգետիկայի վիճակագրություն՝ ներառյալ հաշվեկշիռները,
զ) շրջակա միջավայրի վիճակագրություն,
է) տարածաշրջանային վիճակագրություն, եւ
ը) հորիզոնական գործունեություն՝ ներառյալ որակի ապահովումն ու կառավարումը, վիճակագրական դասակարգումները, ուսուցումը, տարածումը եւ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը։
ՀՈԴՎԱԾ 33
Կողմերը, մասնավորապես, պետք է փոխանակեն տեղեկությունները եւ փորձառությունը ու զարգացնեն իրենց համագործակցությունը՝ հաշվի առնելով աջակցության տարաբնույթ ծրագրերի շրջանակներում մեկնարկած վիճակագրական համակարգի բարեփոխման գործընթացում կուտակված փորձը։ Ջանքերը պետք է ուղղված լինեն վիճակագրությանն առնչվող ԵՄ acquis-ի հետ հետագա համահարթեցմանը՝ հիմնվելով Հայաստանի Հանրապետության վիճակագրական համակարգի զարգացման ազգային ռազմավարության վրա եւ հաշվի առնելով Եվրոպական վիճակագրական համակարգի զարգացումը։ Վիճակագրական տվյալների ստեղծման գործընթացում շեշտադրումը պետք է լինի վարչական փաստաթղթերի ընդլայնված կիրառումը եւ վիճակագրական ուսումնասիրությունների պարզեցումը՝ միեւնույն ժամանակ նկատի ունենալով նաեւ արձագանքների ստացման բեռի թեթեւացման անհրաժեշտությունը։ Ստեղծված տվյալները պետք է համապատասխան լինեն սոցիալական եւ տնտեսական կյանքի առանցքային ոլորտներում քաղաքականությունների մշակման եւ դրանց մոնիթորինգի համար։
ՀՈԴՎԱԾ 34
Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։ Հնարավորության սահմաններում, Եվրոպական վիճակագրական համակարգի շրջանակներում նախաձեռնված գործողությունները, այդ թվում՝ ուսուցումը, պետք է բաց լինեն Հայաստանի Հանրապետության մասնակցության համար։
ՀՈԴՎԱԾ 35
Հայաստանի Հանրապետության օրենսդրության աստիճանական մոտարկումը վիճակագրությանն առնչվող ԵՄ acquis-ին պետք է իրականացվի Եվրոստատի կողմից ստեղծված՝ ամեն տարի թարմացվող Վիճակագրական պահանջների ժողովածուի համաձայն, որը Կողմերը սույն Համաձայնագրի հավելված են համարում։
ՄԱՍ V
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՅԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳԼՈՒԽ 1
ՏՐԱՆՍՊՈՐՏԸ
ՀՈԴՎԱԾ 36
Կողմերը պետք է՝
ա) ընդլայնեն եւ ամրապնդեն տրանսպորտի ոլորտում իրենց համագործակցությունը՝ կայուն տրանսպորտային համակարգերի զարգացմանը նպաստելու նպատակով,
բ) խթանեն արդյունավետ, ապահով եւ անվտանգ տրանսպորտի աշխատանքը, ինչպես նաեւ՝ տրանսպորտային համակարգերի ինտերմոդալությունը եւ փոխգործողությունը, եւ
գ) փորձեն ընդլայնել իրենց տարածքների միջեւ հիմնական տրանսպորտային հաղորդակցության ուղիները։
ՀՈԴՎԱԾ 37
Տրանսպորտի ոլորտում համագործակցությունը պետք է ընդգրկի հետեւյալ ոլորտները՝
ա) կայուն ազգային տրանսպորտային այնպիսի քաղաքականության մշակումը, որը ներառում է տրանսպորտի բոլոր տեսակները՝ մասնավորապես նպատակ ունենալով ապահովել շրջակա միջավայրը չվնասող, արդյունավետ, ապահով եւ անվտանգ տրանսպորտային համակարգեր եւ խթանել տրանսպորտի ոլորտի հետ կապված նկատառումները քաղաքականության այլ ոլորտներում ինտեգրելու գործընթացը.
բ) ոլորտային ռազմավարությունների մշակումը՝ ազգային տրանսպորտային քաղաքականության լույսի ներքո (այդ թվում՝ միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխանելու նպատակով տեխնիկական սարքավորումների եւ տրանսպորտային միջոցների նորացմանը ներկայացվող իրավական պահանջները)՝ ճանապարհների, երկաթուղիների, ներքին ջրուղիների, ծովագնացության, ավիացիայի եւ ինտերմոդալության մասով, այդ թվում՝ գործողությունների իրականացման, վարչական պատասխանատվությունների, ինչպես նաեւ՝ ֆինանսական պլանների ժամանակացույցերն ու հենանիշները.
գ) ենթակառուցվածքներին առնչվող քաղաքականության կատարելագործումը՝ տրանսպորտի տարբեր տեսակներին առնչվող՝ ենթակառուցվածքների վերաբերյալ նախագծերը լավագույնս նախանշելու եւ գնահատելու նպատակով.
դ) սպասարկմանը, կարողությունների սահմանափակումներին եւ հաղորդակցության բացակայող ենթակառուցվածքին միտված ֆինանսավորման ռազմավարությունների մշակումը, ինչպես նաեւ՝ տրանսպորտին առնչվող նախագծերում մասնավոր հատվածի մասնակցության ակտիվացումը եւ խթանումը.
ե) համապատասխան միջազգային տրանսպորտային կազմակերպություններին եւ համաձայնագրերին, այդ թվում՝ միջազգային տրանսպորտային համաձայնագրերի եւ կոնվենցիաների հետեւողական կիրարկումն ու արդյունավետ իրականացումն ապահովելու ընթացակարգերին միանալը.
զ) համագործակցությունն ու տեղեկությունների փոխանակումը՝ տրանսպորտի բնագավառի այնպիսի տեխնոլոգիաների զարգացման եւ կատարելագործման նպատակով, ինչպիսիք են օրինակ՝ ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերը, եւ
է) տրանսպորտի բոլոր տեսակների կառավարման եւ շահագործման մեջ ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի ու տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը խթանելը, ինչպես նաեւ՝ ինտերմոդալությանը եւ տրանսպորտի աշխատանքը խթանող՝ կոմերցիոն կիրառությունների եւ տիեզերական համակարգերի կիրառության գործընթացում համագործակցությանն աջակցելը։
ՀՈԴՎԱԾ 38
- Համագործակցությունը պետք է նաեւ միտված լինի ուղեւորների եւ ապրանքների տեղաշարժի բարելավմանը՝ մեծացնելով Հայաստանի Հանրապետության, Եվրոպական միության եւ տարածաշրջանում երրորդ երկրների միջեւ տրանսպորտային հոսքերի անընդհատ երթեւեկությունը, խթանելով միջսահմանային տեղաշարժով բաց սահմանների առկայությունը՝ վարչական, տեխնիկական եւ այլ տեսակի խոչընդոտները վերացնելու միջոցով, ընդլայնելով գոյություն ունեցող տրանսպորտային ցանցերի շահագործումը եւ զարգացնելով ենթակառուցվածքը՝ մասնավորապես Կողմերը միմյանց կապող հիմնական ցանցերում։
- Համագործակցությունը պետք է ներառի սահմանային հատումները խթանող գործողություններ՝ հաշվի առնելով դեպի ծով ելք չունեցող երկրների առանձնահատկությունները, ինչին անդրադարձ է կատարվել համապատասխան միջազգային փաստաթղթերում։
- Համագործակցությունը պետք է ներառի տեղեկությունների փոխանակումն ու համատեղ գործունեությունը՝
ա) տարածաշրջանային մակարդակով՝ մասնավորապես նկատի ունենալով տարածաշրջանային տրանսպորտային համագործակցության այնպիսի միջոցառումների շրջանակներում արձանագրված առաջընթացը, ինչպիսին է Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքը (ՏՐԱՍԵԿԱ), եւ տրանսպորտի ոլորտում միջազգային մակարդակով ձեռնարկված մյուս նախաձեռնությունները, այդ թվում՝ նաեւ այնպիսիք, որոնք նպատակաուղղված են միջազգային տրանսպորտային կազմակերպություններին եւ Կողմերի վավերացրած միջազգային համաձայնագրերին ու կոնվենցիաներին, եւ
բ) Եվրոպական միության տարբեր տրանսպորտային գործակալությունների, ինչպես նաեւ՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում։
ՀՈԴՎԱԾ 39
- Կողմերի միջեւ փոխադարձ առեւտրային կարիքներին հարմարեցված՝ օդային տրանսպորտի համակարգված զարգացում եւ աստիճանական ազատականացում ապահովելու նպատակով՝ օդային տրանսպորտի բնագավառում շուկայի փոխադարձ հասանելիության պայմանները պետք է դիտարկվեն Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ «Ընդհանուր ավիացիոն տարածքի մասին» համաձայնագրին համապատասխան։
- Նախքան «Ընդհանուր ավիացիոն տարածքի մասին» համաձայնագիրը կնքելը Կողմերը չպետք է ձեռնարկեն այնպիսի քայլեր կամ գործողություններ, որոնք առավել սահմանափակող կամ խտրական են՝ նախքան սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը առկա իրավիճակի համեմատությամբ։
ՀՈԴՎԱԾ 40
Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։
ՀՈԴՎԱԾ 41
- Հայաստանի Հանրապետությունը պետք է իրականացնի իր օրենսդրության մոտարկում՝ Եվրոպական միության՝ I հավելվածում նշված ակտերին՝ այդ հավելվածի դրույթներին համապատասխան։
- Կարող է իրականացվել նաեւ կարգավորիչ մոտարկում՝ ոլորտային համաձայնագրերի միջոցով։
ԳԼՈՒԽ 2
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 42
- Կողմերը պետք է համագործակցեն էներգետիկ հարցերի շուրջ՝ գործընկերության, փոխադարձ շահի, թափանցիկության եւ կանխատեսելիության սկզբունքների հիման վրա։ Համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի այսուհետ դիտարկվելիք էներգետիկ հատվածի ոլորտներում կարգավորիչ ներդաշնակեցմանը՝ հաշվի առնելով անվտանգ, շրջակա միջավայրը չվնասող եւ մատչելի էներգիայի հասանելիությունն ապահովելու անհրաժեշտությունը։
- Համագործակցությունը պետք է ընդգրկի, ի թիվս այլնի, հետեւյալ ոլորտները՝
ա) էներգետիկ ռազմավարություններ եւ քաղաքականություններ, այդ թվում՝ էներգետիկ անվտանգությունը եւ էներգիայի մատակարարների ու էներգիայի արտադրության բազմազանությունը խթանելու նպատակով.
բ) էներգետիկ անվտանգության ընդլայնում, այդ թվում՝ էներգիայի աղբյուրների եւ դրա փոխանցման ուղիների բազմազանեցումը խթանելու միջոցով.
գ) մրցունակ էներգետիկ շուկաների զարգացում.
դ) վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման, էներգաարդյունավետության եւ էներգախնայողության խթանում.
ե) էներգիայի եւ տարածաշրջանային շուկաներ ինտեգրման շուրջ տարածաշրջանային համագործակցության խթանում.
զ) ընդհանուր կարգավորիչ դաշտի խթանում՝ նավթամթերքի, էլեկտրաէներգիայի եւ հնարավոր այլ էներգետիկ հումքի առեւտրին նպաստելու նպատակով, նաեւ՝ միջուկային անվտանգության առումով անվտանգության եւ ապահովության բարձր մակարդակին ուղղված մրցակցային հավասար պայմանների խթանում.
է) քաղաքացիական միջուկային էներգետիկայի հատված՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունները եւ կենտրոնանալով, մասնավորապես, միջուկային անվտանգության բարձր մակարդակների վրա՝ հիմք ընդունելով այսուհետ դիտարկվելիք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱՏԷՄԻԳ) ստանդարտները եւ Եվրոպական միության ստանդարտներն ու փորձը, նաեւ՝ կենտրոնանալով միջուկային անվտանգության բարձր մակարդակների վրա՝ հիմք ընդունելով միջազգային ուղենիշներն ու փորձը։ Այդ ոլորտում համագործակցությունը պետք է ներառի՝
- i) ապահովության, անվտանգության եւ թափոնների կառավարման ոլորտներում տեխնոլոգիաների, լավագույն գործելակերպերի փոխանակումը եւ վերապատրաստումը՝ ատոմային էլեկտրակայանների անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով,
- ii) Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը եւ այդ առումով ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունումը՝ հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը եւ կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով.
ը) գնային քաղաքականություններ, տարանցում եւ փոխադրում, մասնավորապես՝ էներգետիկ պաշարների փոխանցման համար ծախսերի վրա հիմնված ընդհանուր համակարգը, եւ անհրաժեշտության դեպքում՝ ածխաջրածնի պաշարների հասանելիության մասով հետագա ճշգրտումներ՝ համապատասխան դեպքերում.
թ) էներգետիկ շուկայի կարգավորման առանցքային սկզբունքներն արտացոլող կարգավորիչ հայեցակետերի, ինչպես նաեւ՝ մրցունակ, թափանցիկ եւ ծախսարդյունավետ սակագներով էներգետիկ ցանցերի ու ենթակառուցվածքների ոչ խտրական հասանելիության խթանում, եւ համարժեք ու անկախ վերահսկողություն.
ժ) գիտական եւ տեխնիկական համագործակցություն, այդ թվում՝ էներգիայի արտադրության, փոխադրման, մատակարարման եւ վերջնական օգտագործման ոլորտներում տեխնոլոգիաների զարգացման եւ կատարելագործման վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը՝ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահելով էներգաարդյունավետ եւ շրջակա միջավայրը չվնասող տեխնոլոգիաները։
ՀՈԴՎԱԾ 43
Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։
ՀՈԴՎԱԾ 44
Հայաստանի Հանրապետությունը պետք է իրականացնի իր օրենսդրության մոտարկում սույն Համաձայնագրի II հավելվածում նշված փաստաթղթերին՝ այդ հավելվածի դրույթներին համապատասխան։
ԳԼՈՒԽ 3
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ
ՀՈԴՎԱԾ 45
Կողմերը պետք է մշակեն եւ ամրապնդեն շրջակա միջավայրին առնչվող հարցերի շուրջ իրենց համագործակցությունը՝ դրանով նպաստելով տնտեսության էկոլոգիացման եւ կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի ապահովմանը։ Ակնկալվում է, որ շրջակա միջավայրի ընդլայնված պաշտպանությունից կշահեն Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու բիզնես գործունեությունները, այդ թվում՝ հանրային առողջության բարելավման, բնական պաշարների պահպանման եւ տնտեսական ու բնապահպանական արդյունավետության բարելավման, ինչպես նաեւ՝ առավել կայուն արտադրության կառուցվածքների ապահովմանը նպաստող ժամանակակից, ավելի մաքուր տեխնոլոգիաների օգտագործման միջոցով։ Համագործակցությունը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով Կողմերի՝ հավասարության եւ փոխադարձ օգուտի վրա հիմնված շահերը, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում Կողմերի միջեւ գոյություն ունեցող փոխկախվածությունը եւ այդ ոլորտում գործող բազմակողմ համաձայնագրերը։
ՀՈԴՎԱԾ 46
- Համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի շրջակա միջավայրի պահպանությանը, պաշտպանությանը, բարելավմանը եւ որակի վերականգնմանը, մարդու առողջության պաշտպանությանը, բնական պաշարների կայուն օգտահանմանը եւ տարածաշրջանային կամ գլոբալ բնապահպանական հիմնախնդիրներին առնչվող՝ միջազգային մակարդակով ձեռնարկվող միջոցառումների խթանմանը, այդ թվում՝ ստորեւ նշված ոլորտներում՝
ա) բնապահպանական կառավարում եւ հորիզոնական հարցեր՝ ներառյալ ռազմավարական պլանավորումը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը եւ շրջակա միջավայրի ռազմավարական գնահատումը, կրթությունն ու վերապատրաստումը, մոնիթորինգն ու շրջակա միջավայրին առնչվող տեղեկատվական համակարգերը, տեսչական ստուգումներն ու գործողությունների իրականացումը, բնապահպանական պատասխանատվությունը, բնապահպանական հանցագործությունների դեմ պայքարը, անդրսահմանային համագործակցությունը, հանրության համար շրջակա միջավայրին առնչվող տեղեկությունների հասանելիությունը, որոշումների կայացման գործընթացները եւ վարչական ու դատական վերանայման արդյունավետ ընթացակարգերը,
բ) օդի որակ,
գ) ջրի որակի եւ պաշարների կառավարում՝ ներառյալ հեղեղումների ռիսկի կառավարումը, ջրի սակավություն ու երաշտները,
դ) թափոնների կառավարում,
ե) բնության պաշտպանություն՝ ներառյալ անտառաբուծությունը եւ կենսաբանական բազմազանության պահպանումը,
զ) արդյունաբերական աղտոտում եւ արդյունաբերական վտանգներ,
է) քիմիական նյութերի կառավարում։
- Համագործակցությունը պետք է նաեւ նպատակաուղղված լինի շրջակա միջավայրը, բնապահպանական քաղաքականությունից բացի, այլ ոլորտային քաղաքականությունների մեջ ինտեգրելու գործընթացին։
ՀՈԴՎԱԾ 47
Կողմերը, ի թիվս այլնի, պետք է՝
ա) փոխանակեն տեղեկությունները եւ փորձառությունը,
բ) համագործակցեն տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով՝ հատկապես Կողմերի վավերացրած բնապահպանական բազմակողմ համաձայնագրերի մասով, եւ
գ) անհրաժեշտության դեպքում, համագործակցեն համապատասխան գործակալությունների շրջանակներում։
ՀՈԴՎԱԾ 48
Համագործակցությունը պետք է ընդգրկի, ի թիվս այլնի, հետեւյալ նպատակները՝
ա) Հայաստանի Հանրապետության համար շրջակա միջավայրին առնչվող ընդհանուր ազգային այնպիսի ռազմավարության մշակում, որն ընդգրկում է՝
- i) ծրագրված ինստիտուցիոնալ բարեփոխումներ (ժամանակացույցերով)՝ բնապահպանական օրենսդրության կիրարկումն ու իրականացումն ապահովելու նպատակով,
- ii) բնապահպանական վարչարարության իրավասությունների բաշխում՝ ազգային, տարածաշրջանային եւ համայնքային մակարդակներով,
iii) որոշումներ կայացնելու ընթացակարգեր եւ որոշումների իրականացում,
- iv) այլ ոլորտային քաղաքականությունների մեջ շրջակա միջավայրի ինտեգրման գործընթացը խթանելու ընթացակարգեր,
- v) կանաչ տնտեսությանը եւ էկոնորարարությանն ուղղված միջոցառումների խթանում, մարդկային եւ ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսների եւ վերահսկողության մեխանիզմի բացահայտում, եւ
բ) Հայաստանի Հանրապետության համար ոլորտային այն ռազմավարությունների մշակում (այդ թվում՝ գործողությունների իրականացման հստակ սահմանված ժամանակացույցերը եւ հենանիշները, վարչական պատասխանատվությունները, ինչպես նաեւ՝ ենթակառուցվածքներում ու տեխնոլոգիաներում ներդրումների ֆինանսավորման ռազմավարությունները), որոնք առնչվում են՝
(i) օդի որակին,
(ii) ջրի որակին եւ պաշարների կառավարմանը,
(iii) թափոնների կառավարմանը,
(iv) կենսաբազմազանությանը, բնության պահպանմանը եւ անտառաբուծությանը,
(v) արդյունաբերական աղտոտմանը եւ արդյունաբերական վտանգներին, եւ
(vi) քիմիական նյութերին։
ՀՈԴՎԱԾ 49
Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։
ՀՈԴՎԱԾ 50
Հայաստանի Հանրապետությունը պետք է իրականացնի իր օրենսդրության մոտարկում Եվրոպական միության՝ III հավելվածում նշված ակտերին ու միջազգային փաստաթղթերին՝ այդ հավելվածի դրույթներին համապատասխան։
ԳԼՈՒԽ 4
ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 51
Կողմերը պետք է մշակեն եւ ամրապնդեն իրենց համագործակցությունը՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործընթացում։ Համագործակցությունը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով Կողմերի՝ հավասարության եւ փոխադարձ օգուտի վրա հիմնված շահերը, ինչպես նաեւ այդ ոլորտում երկկողմ եւ բազմակողմ հանձնառությունների միջեւ գոյություն ունեցող փոխկախվածությունը։
ՀՈԴՎԱԾ 52
Համագործակցությունը պետք է խթանի ներպետական, տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով ձեռնարկվող միջոցառումները՝ կապված՝
ա) կլիմայի փոփոխության մեղմացման,
բ) կլիմայի փոփոխությանը հարմարեցման,
գ) կլիմայի փոփոխությունը հասցեագրելու շուկայական եւ ոչ շուկայական մեխանիզմի,
դ) նոր, անվտանգ, կայուն եւ հարմարեցված նորարարական ցածր ածխածնային տեխնոլոգիաների ուսումնասիրության, մշակման, ցուցադրման, տեղաբաշխման, փոխանցման ու տարածման,
ե) դեպի ընդհանուր եւ ոլորտային քաղաքականություններ կլիմայի հարցերով դիտարկումների ուղղորդման, եւ
զ) իրազեկության բարձրացման, կրթության եւ վերապատրաստման հետ։
ՀՈԴՎԱԾ 53
- Կողմերը, ի թիվս այլնի, պետք է՝
ա) փոխանակեն տեղեկությունները եւ փորձառությունը,
բ) ավելի մաքուր եւ շրջակա միջավայրի համար բարենպաստ տեխնոլոգիաների վերաբերյալ իրականացնեն համատեղ ուսումնասիրություններ եւ տեղեկությունների փոխանակում,
գ) տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով իրականացնեն համատեղ գործունեություն, այդ թվում՝ Կողմերի վավերացրած բնապահպանական բազմակողմ այնպիսի համաձայնագրերի մասով, ինչպիսիք են Միավորված ազգերի կազմակերպության 1992 թվականի՝ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան (ՄԱԿ-ի ԿՓՇԿ) եւ 2015 թվականի Փարիզյան համաձայնագիրը, եւ անհրաժեշտության դեպքում համատեղ գործունեություն իրականացնեն համապատասխան գործակալությունների շրջանակներում։
- Կողմերը պետք է հատուկ ուշադրություն դարձնեն անդրսահմանային հիմնահարցերին եւ տարածաշրջանային համագործակցությանը։
ՀՈԴՎԱԾ 54
Համագործակցությունը պետք է ընդգրկի, ի թիվս այլնի, հետեւյալ նպատակները՝
ա) 2015 թվականի Փարիզյան համաձայնագրի իրականացման միջոցառումները՝ սույն Համաձայնագրով սահմանված սկզբունքներին համապատասխան,
բ) կլիմայի փոփոխությանն առնչվող արդյունավետ գործողություններ ձեռնարկելու նպատակով կարողությունների շրջանակի ընդլայնմանն ուղղված միջոցառումները,
գ) կլիմայի փոփոխության երկարաժամկետ մեղմացման եւ դրան հարմարեցման համար կլիմային առնչվող ընդհանուր ռազմավարության եւ գործողությունների պլանի մշակումը,
դ) խոցելիության եւ հարմարեցման գնահատումների մշակումը,
ե) ցածր ածխածնային զարգացման պլանի մշակումը,
զ) կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված երկարաժամկետ միջոցառումների մշակումն ու իրականացումը՝ ջերմոցային գազերի արտանետումների քվոտաները հասցեագրելու միջոցով,
է) ածխածնի արտանետումների քվոտաների վաճառքի միջոցառումները,
ը) տեխնոլոգիաների փոխանցման գործընթացի խթանմանն ուղղված միջոցառումները,
թ) կլիմայի հարցերով դիտարկումները դեպի ոլորտային քաղաքականություններ ուղղորդելուն միտված միջոցառումները, եւ
ժ) օզոնային շերտը քայքայող նյութերին եւ ֆտոր պարունակող գազերին առնչվող միջոցառումները։
ՀՈԴՎԱԾ 55
Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։
ՀՈԴՎԱԾ 56
Հայաստանի Հանրապետությունը պետք է իրականացնի իր օրենսդրության մոտարկում Եվրոպական միության՝ IV հավելվածում նշված ակտերին ու միջազգային փաստաթղթերին՝ այդ հավելվածի դրույթներին համապատասխան։
ԳԼՈՒԽ 5
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 57
Կողմերը պետք է մշակեն եւ ամրապնդեն իրենց համագործակցությունը արդյունաբերական եւ ձեռնարկատիրական քաղաքականության շուրջ՝ դրանով բարելավելով գործարար միջավայրը բոլոր տնտեսական օպերատորների համար, սակայն առանձնահատուկ շեշտադրելով փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը (ՓՄՁ-ներ)։ Ընդլայնված համագործակցությամբ պետք է բարելավվի վարչական եւ կարգավորիչ իրավական դաշտը՝ Հայաստանի Հանրապետությունում եւ Եվրոպական միությունում գործող՝ Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության բիզնես գործունեությունների համար, եւ դա պետք է հիմնվի Եվրոպական միության ՓՄՁ-ների եւ արդյունաբերական քաղաքականությունների վրա՝ հաշվի առնելով այդ ոլորտում միջազգայնորեն ընդունված սկզբունքներն ու փորձը։
ՀՈԴՎԱԾ 58
Կողմերը պետք է համագործակցեն՝ հետեւյալ նպատակներով՝
ա) Եվրոպայի փոքր բիզնեսի ակտի սկզբունքների հիման վրա ՓՄՁ-ների զարգացման համար ռազմավարությունների իրականացում եւ իրականացման գործընթացի մոնիթորինգ՝ կանոնավոր կերպով հաշվետվություններ ներկայացնելու եւ երկխոսություն անցկացնելու միջոցով։ Այդ համագործակցությունը պետք է նաեւ կենտրոնացած լինի միկրո- եւ արհեստագործակցական ձեռնարկատիրության վրա, որոնք չափազանց կարեւոր են թե՛ Եվրոպական միության եւ թե՛ Հայաստանի Հանրապետության տնտեսությունների համար.
բ) տեղեկությունների եւ պատշաճ գործելակերպի փոխանակման միջոցով ծրագրային ավելի լավ պայմանների ստեղծում՝ դրանով նպաստելով բարելավված մրցունակությանը։ Այդ համագործակցությունը պետք է ներառի կառուցվածքային փոփոխությունների (վերակազմավորման) կառավարումը եւ բնապահպանական ու էներգետիկ այնպիսի հարցեր, ինչպիսիք են էներգաարդյունավետությունը եւ ավելի մաքուր արտադրությունը.
գ) կարգավորումների ու կարգավորիչ գործունեության պարզեցում եւ ռացիոնալացում՝ կարգավորիչ միջոցներին, այդ թվում՝ Եվրոպական միության սկզբունքներին առնչվող պատշաճ գործելակերպի փոխանակման առանձնահատուկ շեշտադրմամբ.
դ) նորարարական քաղաքականության զարգացման խրախուսում՝ գիտահետազոտական եւ նախագծային աշխատանքների առեւտրայնացմանն առնչվող (այդ թվում՝ տեխնոլոգիաների վրա հիմնված բիզնեսի մեկնարկի համար օժանդակ փաստաթղթերը) տեղեկությունների եւ պատշաճ գործելակերպի փոխանակման, կլաստերի զարգացման եւ ֆինանսների հասանելիության միջոցով.
ե) Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության բիզնես գործունեությունների եւ Եվրոպական միությունում եւ Հայաստանի Հանրապետությունում այդ բիզնես գործունեությունների եւ իշխանությունների միջեւ կապերի ընդլայնման խրախուսում.
զ) Հայաստանի Հանրապետությունում արտահանումը խթանող գործունեություն ստեղծելու գործընթացին աջակցություն.
է) ավելի բարենպաստ գործարար միջավայրի առկայության խթանում՝ նպատակ ունենալով ընդլայնել աճի ներուժը եւ ներդրումների հնարավորությունները.
ը) որոշակի ոլորտներում Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության արդիականացման եւ վերակազմավորման գործընթացի դյուրացում։
ՀՈԴՎԱԾ 59
Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։ Այդ երկխոսությանը պետք է ներգրավված լինեն նաեւ Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության բիզնես համայնքի ներկայացուցիչները։
ԳԼՈՒԽ 6
ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔԸ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 60
- Կողմերն ընդունում են բաժնետիրական ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենքի եւ կորպորատիվ կառավարման, ինչպես նաեւ՝ հաշվապահական հաշվառման եւ աուդիտի, գործող շուկայական տնտեսության ոլորտներում գործուն նորմերի եւ գործելակերպերի փաթեթի կարեւորությունը՝ կանխատեսելի եւ թափանցիկ գործարար միջավայրի հետ մեկտեղ, եւ ընդգծում այդ ոլորտներում կարգավորիչ համապատասխանեցման գործընթացը խթանելու կարեւորությունը։
- Կողմերը պետք է համագործակցեն հետեւյալի շուրջ՝
ա) գրանցված ընկերությունների կազմավորմանը եւ ներկայացմանն առնչվող տեղեկությունների մատչելիության եւ հասանելիության ապահովման վերաբերյալ լավագույն գործելակերպերի փոխանակում՝ թափանցիկ եւ մատչելի ձեւով.
բ) կորպորատիվ կառավարման քաղաքականության հետագա զարգացում՝ միջազգային եւ մասնավորապես՝ ՏՀԶԿ-ի ստանդարտներին համապատասխան.
գ) ցուցակված ընկերությունների համախմբված ֆինանսական հաշվետվություններին առնչվող Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) իրականացման եւ հետեւողական կիրառման խթանում.
դ) աուդիտորի եւ հաշվապահի մասնագիտական գործունեության կարգավորում եւ դրա նկատմամբ վերահսկողություն.
ե) աուդիտի միջազգային ստանդարտները եւ Հաշվապահների Միջազգային Դաշնության (ՀՄԴ) Էթիկայի կանոնագիրքը՝ նպատակ ունենալով մասնագիտացված կազմակերպությունների, աուդիտորական կազմակերպությունների եւ աուդիտորների կողմից ստանդարտների եւ էթիկայի նորմերի պահպանման միջոցով կատարելագործել աուդիտորների մասնագիտական մակարդակը։
ԳԼՈՒԽ 7
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԿԱՅԻՆ, ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
ՀՈԴՎԱԾ 61
Կողմերը համաձայնում են գործող օրենսդրության եւ գործելակերպերի կարեւորության հարցում եւ պայմանավորվում են համագործակցել ֆինանսական ծառայությունների ոլորտում՝ հետեւյալ նպատակներով՝
ա) ֆինանսական ծառայությունների կարգավորման գործընթացի կատարելագործում,
բ) ներդրողների եւ ֆինանսական ծառայություններն սպառողների արդյունավետ եւ համարժեք պաշտպանության ապահովում,
գ) գլոբալ ֆինանսական համակարգի կայունությանը եւ ամբողջականությանը նպաստում,
դ) ֆինանսական համակարգի տարբեր սուբյեկտների, այդ թվում՝ կարգավորում եւ վերահսկողություն իրականացնողների միջեւ համագործակցության խթանում,
ե) անկախ եւ արդյունավետ վերահսկողության գործընթացի խթանում։
ԳԼՈՒԽ 8
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ՀՈԴՎԱԾ 62
Կողմերը պետք է խթանեն տեղեկատվական հասարակության զարգացման շուրջ համագործակցությունը՝ հօգուտ քաղաքացիների ու բիզնես գործունեությունների՝ տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) լայնածավալ հասանելիության եւ մատչելի գներով ծառայությունների ավելի լավ որակի ապահովման միջոցով։ Այդ համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի էլեկտրոնային հաղորդակցության շուկաների հասանելիությունը դյուրացնելուն եւ խթանի այդ ոլորտում մրցակցությունն ու ներդրումները։
ՀՈԴՎԱԾ 63
Համագործակցությունը պետք է ընդգրկի, ի թիվս այլնի, հետեւյալ թեմաները՝
ա) տեղեկատվական հասարակությանն առնչվող ազգային ռազմավարությունների իրականացման վերաբերյալ տեղեկությունների եւ լավագույն գործելակերպերի փոխանակում՝ ներառելով, ի թիվս այլնի, լայնաշերտ հասանելիությունը, ցանցային անվտանգության բարելավումը եւ հանրության համար առցանց ծառայությունների զարգացումը խթանելուն միտված նախաձեռնությունները.
բ) տեղեկատվության, լավագույն գործելակերպերի եւ փորձի փոխանակում՝ նպատակ ունենալով խթանել էլեկտրոնային հաղորդակցությանն առնչվող համապարփակ կարգավորիչ շրջանակի մշակման գործընթացը եւ մասնավորապես՝ ամրապնդել կարգավորում իրականացնող ազգային անկախ մարմնի վարչական կարողությունը, խթանել սպեկտրի ռեսուրսների բարելավված օգտագործումը եւ նպաստել Հայաստանի Հանրապետությունում եւ Եվրոպական միության հետ ցանցերի միջեւ փոխգործողությանը։
ՀՈԴՎԱԾ 64
Կողմերը պետք է խթանեն էլեկտրոնային հաղորդակցությունների ոլորտում Եվրոպական միության կարգավորում իրականացնողների եւ Հայաստանի Հանրապետության կարգավորում իրականացնող ազգային մարմնի միջեւ համագործակցությունը։
ՀՈԴՎԱԾ 65
Հայաստանի Հանրապետությունը պետք է իրականացնի իր օրենսդրության մոտարկում Եվրոպական միության՝ V հավելվածում նշված ակտերին ու միջազգային փաստաթղթերին՝ այդ հավելվածի դրույթներին համապատասխան։
ԳԼՈՒԽ 9
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 66
Կողմերը պետք է համագործակցեն զբոսաշրջության ոլորտում՝ նպատակ ունենալով ամրապնդել մրցակցային եւ կայուն զբոսաշրջային արդյունաբերության զարգացումը՝ որպես տնտեսական աճի, հզորացման, զբաղվածության եւ արտարժույթի պահուստների գեներատոր։
ՀՈԴՎԱԾ 67
Երկկողմ, տարածաշրջանային եւ եվրոպական մակարդակով համագործակցությունը պետք է հիմնվի հետեւյալ սկզբունքների վրա՝
ա) տեղական համայնքների, մասնավորապես՝ գյուղական վայրերում, ամբողջականության եւ դրանց շահերի նկատմամբ հարգանքը,
բ) մշակութային ժառանգության կարեւորությունը, եւ
գ) զբոսաշրջության եւ շրջակա միջավայրի պահպանման միջեւ դրական փոխազդեցությունը։
ՀՈԴՎԱԾ 68
Համագործակցությունը պետք է ուղղված լինի հետեւյալ թեմաներին՝
ա) տեղեկությունների, լավագույն գործելակերպերի, փորձի փոխանակում եւ «նոու-հաու»-ի փոխանցում, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաների առնչությամբ,
բ) պետական, մասնավոր հատվածների եւ համայնքների շահերի միջեւ ռազմավարական գործընկերության հաստատում՝ զբոսաշրջության կայուն զարգացումն ապահովելու նպատակով,
գ) զբոսաշրջային արտադրանքի եւ շուկաների, ենթակառուցվածքի, մարդկային ռեսուրսների եւ ինստիտուցիոնալ կառույցների խթանում եւ զարգացում, ինչպես նաեւ՝ ճանապարհորդական ծառայություններում ի հայտ եկած խոչընդոտների հայտնաբերում եւ վերացում,
դ) արդյունավետ քաղաքականությունների եւ ռազմավարությունների, այդ թվում՝ իրավական, վարչական եւ ֆինանսական պատշաճ հայեցակարգերի մշակում եւ իրականացում,
ե) զբոսաշրջության վերաբերյալ վերապատրաստումներ եւ կարողությունների զարգացում՝ ծառայությունների չափանիշները բարելավելու նպատակով, եւ
զ) համայնքային զբոսաշրջության զարգացում եւ խթանում։
ՀՈԴՎԱԾ 69
Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։
ԳԼՈՒԽ 10
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 70
Կողմերը պետք է համագործակցեն գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացումը խթանելու շուրջ՝ մասնավորապես քաղաքականությունների եւ օրենսդրության աստիճանական համապատասխանեցման միջոցով։
ՀՈԴՎԱԾ 71
Գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման ոլորտում Կողմերի միջեւ համագործակցությունը պետք է ընդգրկի, ի թիվս այլնի, հետեւյալ նպատակները՝
ա) գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման քաղաքականություններին առնչվող փոխըմբռնման գործընթացի խթանում,
բ) քաղաքականությունների պլանավորման, գնահատման եւ իրականացման գործընթացներում վարչական կարողությունների ընդլայնում կենտրոնական եւ տեղական մակարդակով՝ Եվրոպական միության օրենսդրությանը եւ լավագույն գործելակերպերին համապատասխան,
գ) գյուղատնտեսական արտադրանքի կայունության եւ արդիականացման խթանում,
դ) գյուղատնտեսական համայնքների տնտեսական բարեկեցությունը խթանելու նպատակով գյուղական համայնքների զարգացման քաղաքականություններին առնչվող գիտելիքների եւ լավագույն գործելակերպերի կիսում,
ե) գյուղատնտեսական հատվածի մրցունակության եւ շուկաների արդյունավետության ու թափանցիկության բարելավում,
զ) որակի քաղաքականությունների եւ դրանց վերահսկման մեխանիզմների, մասնավորապես՝ աշխարհագրական նշումների եւ օրգանական գյուղատնտեսության խթանում,
է) գյուղատնտեսական արտադրողների շրջանում գյուղատնտեսությանն առնչվող գիտելիքների եւ փորձի տարածման ծառայությունների խթանում, եւ
ը) միջազգային այն կազմակերպությունների շրջանակում դիտարկվող հարցերի ներդաշնակեցման գործընթացի ընդլայնում, որոնց երկու Կողմերն էլ անդամակցում են։
ԳԼՈՒԽ 11
ՁԿՆԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՈՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 72
Կողմերը պետք է համագործակցեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այնպիսի հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ձկնարդյունաբերության եւ ծովագնացության կառավարմանը՝ դրանով նպաստելով ձկնարդյունաբերության ոլորտում ավելի սերտ երկկողմ, բազմակողմ եւ միջազգային համագործակցության զարգացմանը։
ՀՈԴՎԱԾ 73
Կողմերը պետք է ձեռնարկեն համատեղ գործողություններ, փոխանակեն տեղեկություններ եւ ցուցաբերեն փոխադարձ աջակցություն՝ նպատակ ունենալով խթանել՝
ա) կայուն զարգացման սկզբունքներին համահունչ՝ ձկնորսության եւ ձկնարդյունաբերության պատասխանատու կառավարումը՝ ձկան պաշարները եւ էկոհամակարգերը առողջ վիճակում պահպանելու նպատակով, եւ
բ) ջրային կենդանի ռեսուրսների կառավարման եւ պահպանման համար պատասխանատու՝ բազմակողմ եւ միջազգային համապատասխան կազմակերպությունների միջոցով համագործակցությունը՝ մասնավորապես համապատասխան միջազգային մոնիթորինգի եւ իրավակիրառ գործիքների ամրապնդման միջոցով։
ՀՈԴՎԱԾ 74
Կողմերը պետք է աջակցեն այնպիսի նախաձեռնություններին, ինչպիսիք են փորձի փոխադարձ փոխանակումը եւ աջակցության տրամադրումը՝ ձկնարդյունաբերության կայուն քաղաքականության իրականացում ապահովելու նպատակով, որն ընդգրկում է՝
ա) ձկնարդյունաբերության եւ ակվակուլտուրաների պաշարների կառավարումը,
բ) ձկնորսական գործունեության ստուգումն ու վերահսկողությունը,
գ) որսին, տարածքում տեղակայմանն առնչվող, կենսաբանական եւ տնտեսական տվյալների հավաքագրումը,
դ) շուկաների արդյունավետության բարելավումը, մասնավորապես՝ արտադրական կազմակերպությունների գործունեությունը խթանելու, ինչպես նաեւ սպառողներին տեղեկություններ տրամադրելու եւ շուկայահանման ստանդարտների ու հետագծելիության միջոցով,
ե) լճափ կամ նաեւ՝ լճակներ կամ գետաբերան ներառող տարածքների կայուն զարգացումը՝ ձկնարդյունաբերության ոլորտում զբաղվածության զգալի մակարդակի հետ մեկտեղ, եւ
զ) կայուն ակվակուլտուրաների վերաբերյալ օրենսդրությանն առնչվող փորձի՝ ինստիտուցիոնալ մակարդակով փոխանակումը եւ դրա գործնական կիրառումը բնական ավազաններում ու արհեստական լճերում։
ՀՈԴՎԱԾ 75
Հաշվի առնելով ձկնարդյունաբերության, տրանսպորտի, բնապահպանության ոլորտներում իրենց համագործակցությունը եւ ծովային հարցերին առնչվող այլ քաղաքականություններ՝ Կողմերը պետք է նաեւ համագործակցեն եւ անհրաժեշտության դեպքում՝ փոխադարձ աջակցություն ցուցաբերեն ծովագնացության հարցերի մասով, մասնավորապես՝ տարածաշրջանային եւ միջազգային համապատասխան ֆորումներում ակտիվ ինտեգրված մոտեցում ցուցաբերելով ծովագնացության հիմնահարցերին եւ պատշաճ կառավարմանը։
ԳԼՈՒԽ 12
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 76
Կողմերը պետք է զարգացնեն եւ ամրապնդեն իրենց համագործակցությունը հանքային արդյունաբերության եւ հումքի արտադրության ոլորտներում՝ նպատակ ունենալով խթանել փոխադարձ ըմբռնումը, գործարար միջավայրի բարելավումը, տեղեկությունների փոխանակումը եւ էներգետիկ ոլորտին չառնչվող այնպիսի հարցերի շուրջ համագործակցությունը, որոնք անդրադառնում են մասնավորապես մետաղական հանքաքարերի եւ արդյունաբերական նշանակության հանքանյութերի արդյունահանմանը։
ՀՈԴՎԱԾ 77
Կողմերը պետք է համագործակցեն հետեւյալ նպատակներով՝
ա) Կողմերի միջեւ նրանց հանքարդյունաբերության եւ հումքի ոլորտներում ընթացող զարգացումների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում,
բ) երկկողմ փոխանակումների գործընթացը խթանելու նպատակով հումքի առեւտրին առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակում,
գ) հանքարդյունաբերության կայուն զարգացմանն առնչվող տեղեկությունների եւ լավագույն գործելակերպի փոխանակում, եւ
դ) հանքարդյունաբերության ոլորտում վերապատրաստմանը, հմտություններին եւ անվտանգությանն առնչվող տեղեկությունների եւ լավագույն գործելակերպի փոխանակում։
ԳԼՈՒԽ 13
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ նորարարության ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 78
Կողմերը փոխադարձ շահի հիման վրա պետք է խթանեն գիտահետազոտության, տեխնոլոգիական զարգացման եւ նորարարության քաղաքացիական բոլոր ոլորտներում համագործակցությունը, որի նկատմամբ պետք է ապահովվի մտավոր սեփականության իրավունքների պատշաճ եւ արդյունավետ պաշտպանություն։
ՀՈԴՎԱԾ 79
78-րդ հոդվածում նշված համագործակցությունը պետք է ընդգրկի՝
ա) քաղաքական երկխոսությունը եւ գիտական ու տեխնոլոգիական տեղեկությունների փոխանակումը,
բ) յուրաքանչյուր Կողմի համապատասխան ծրագրերի համարժեք հասանելիությունն ապահովելու գործընթացի խթանումը,
գ) գիտահետազոտական հնարավորությունների ու Եվրոպական միության՝ Հետազոտությունների եւ նորարարությունների շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության գիտահետազոտական կառույցների մասնակցության ընդլայնման հետ կապված նախաձեռնությունները,
դ) հետազոտության եւ նորարարության բոլոր ոլորտներում գիտահետազոտական գործունեությանն առնչվող համատեղ նախագծերի խթանումը,
ե) հետազոտական եւ նորարարական աշխատանքներին երկու կողմերից ներգրավված գիտնականների, գիտահետազոտողների եւ գիտահետազոտական այլ անձնակազմի համար վերապատրաստումները եւ շարժի վերաբերյալ ծրագրերը,
զ) կիրառելի օրենսդրության շրջանակներում՝ սույն Համաձայնագրով նախատեսված գործունեությանը մասնակցող գիտաշխատողների ազատ տեղաշարժի եւ այդ գործունեության մեջ օգտագործման համար նախատեսված ապրանքների միջսահմանային տեղաշարժի խթանումը, եւ
է) փոխադարձ համաձայնության հիման վրա՝ հետազոտության եւ նորարարության ոլորտում համագործակցության մյուս ձեւերը։
ՀՈԴՎԱԾ 80
Համագործակցության այսպիսի գործունեություն իրականացնելիս պետք է ձգտել փոխգործակցության՝ Գիտության եւ տեխնոլոգիայի միջազգային կենտրոնի (ԳՏՄԿ) կողմից ֆինանսավորվող գործունեության եւ Եվրոպական միության ու Հայաստանի Հանրապետության միջեւ ֆինանսական համագործակցության շրջանակներում իրականացվող այլ գործունեությունների հետ՝ ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի VII մասի 1-ին գլխում։
ԳԼՈՒԽ 14
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ պաշտպանությունը
ՀՈԴՎԱԾ 81
Կողմերը պետք է համագործակցեն՝ սպառողների պաշտպանության բարձր մակարդակ եւ սպառողների պաշտպանության իրենց համակարգերի միջեւ համապատասխանություն ապահովելու համար։
ՀՈԴՎԱԾ 82
Անհրաժեշտության դեպքում, համագործակցությունը կարող է ներառել՝
ա) Եվրոպական միության օրենսդրությանը Հայաստանի Հանրապետության՝ սպառողներին առնչվող օրենսդրության մոտարկմանը նպատակաուղղվածություն՝ միեւնույն ժամանակ խուսափելով առեւտրում ի հայտ եկած խոչընդոտներից,
բ) սպառողների պաշտպանության համակարգերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման, այդ թվում՝ սպառողներին առնչվող օրենսդրության եւ դրա կատարման, սպառողական արտադրանքի անվտանգության, տեղեկությունների փոխանակման համակարգերի, սպառողների կրթության եւ հնարավորությունների ընդլայնման ու սպառողների իրավական պաշտպանության խթանում,
գ) վարչական աշխատողների եւ սպառողների շահերը ներկայացնող այլ անձանց վերապատրաստումներ, եւ
դ) սպառողների անկախ ասոցիացիաների զարգացման եւ սպառողների ներկայացուցիչների միջեւ շփումների խրախուսում։
ՀՈԴՎԱԾ 83
Հայաստանի Հանրապետությունը պետք է իրականացնի իր օրենսդրության մոտարկում Եվրոպական միության՝ VI հավելվածում նշված ակտերին ու միջազգային փաստաթղթերին՝ այդ հավելվածի դրույթներին համապատասխան։
ԳԼՈՒԽ 15
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 84
Կողմերը պետք է ամրապնդեն իրենց երկխոսությունը եւ համագործակցությունը՝ ուղղված Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) «Արժանապատիվ աշխատանք» ծրագիրը, զբաղվածության քաղաքականությունը, աշխատավայրում առողջությունը եւ անվտանգությունը, սոցիալական երկխոսությունը, սոցիալական պաշտպանությունը, սոցիալական ներգրավվածությունը, գենդերային հավասարությունը եւ խտրականության բացառումը խթանելուն՝ դրանով նպաստելով ավելի շատ եւ ավելի լավ աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության կրճատմանը, սոցիալական համերաշխության ընդլայնմանը, կայուն զարգացմանը եւ կյանքի որակի բարելավմանը։
ՀՈԴՎԱԾ 85
Տեղեկությունների եւ լավագույն գործելակերպի փոխանակման վրա հիմնված համագործակցությունը կարող է ընդգրկել հետեւյալ ոլորտներում հասցեագրման ենթակա որոշակի թվով հարցեր՝
ա) աղքատության կրճատում եւ սոցիալական համերաշխության ընդլայնում,
բ) զբաղվածության քաղաքականություն՝ ուղղված արժանապատիվ աշխատանքային պայմաններով ավելի շատ եւ ավելի լավ աշխատատեղեր ստեղծելուն՝ նաեւ ստվերային տնտեսության եւ ստվերային զբաղվածության մակարդակը նվազեցնելու նպատակով,
գ) աշխատաշուկային ուղղված ակտիվ միջոցառումների եւ զբաղվածության արդյունավետ ծառայությունների խթանում՝ աշխատաշուկաներն արդիականացնելու եւ աշխատաշուկայի կարիքներին համապատասխանություն ապահովելու համար,
դ) առավել ընդգրկուն աշխատաշուկաների եւ սոցիալական ապահովության այնպիսի համակարգերի խթանում, որոնցում ներառված են անապահով անձինք, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք եւ փոքրամասնությունների խմբերը ներկայացնող անձինք,
ե) հավասար հնարավորություններ եւ ոչ խտրական վերաբերմունք՝ ուղղված կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասար հնարավորությունների ապահովմանը եւ գենդերային հավասարության ընդլայնմանը, ինչպես նաեւ՝ սեռի, ռասայական կամ էթնիկ ծագման, կրոնի կամ դավանանքի, հաշմանդամության, տարիքի կամ սեռական կողմնորոշման հիմքով խտրականության դեմ պայքարին,
զ) սոցիալական քաղաքականություն՝ ուղղված սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը եւ սոցիալական պաշտպանության համակարգերի արդիականացմանը՝ որակի, հասանելիության եւ ֆինանսական կայունության առումով,
է) սոցիալական գործընկերների մասնակցության ընդլայնում եւ սոցիալական երկխոսության խթանում, այդ թվում՝ համապատասխան բոլոր շահագրգիռ կողմերի հնարավորություններն ամրապնդելու միջոցով,
ը) աշխատավայրում առողջության եւ անվտանգության խթանում, եւ
թ) կորպորատիվ սոցիալական պատասխանատվության խթանում։
ՀՈԴՎԱԾ 86
Կողմերը պետք է խրախուսեն համապատասխան բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ մասնավորապես՝ սոցիալական գործընկերների ներգրավումը Հայաստանի Հանրապետության քաղաքականության մշակման եւ բարեփոխումների գործընթացին եւ Կողմերի միջեւ սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցությանը։
ՀՈԴՎԱԾ 87
Կողմերը պետք է ձգտեն ընդլայնել զբաղվածության եւ սոցիալական քաղաքականության հարցերի շուրջ համագործակցությունը՝ տարածաշրջանային, բազմակողմ եւ միջազգային համապատասխան բոլոր ֆորումներում եւ կազմակերպություններում։
ՀՈԴՎԱԾ 88
Կողմերը պետք է խթանեն կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը եւ խրախուսեն պատասխանատվություն նախատեսող այնպիսի գործարար փորձը, ինչպիսին Բազմազգ ձեռնարկությունների համար ՏՀԶԿ ուղեցույցերով, ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրով, ԱՄԿ-ի՝ բազմազգ ձեռնարկություններին եւ սոցիալական քաղաքականությանն առնչվող սկզբունքների եռակողմ հռչակագրով եւ ISO 26000-ով խրախուսվող փորձն է։
ՀՈԴՎԱԾ 89
Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։
ՀՈԴՎԱԾ 90
Հայաստանը պետք է իրականացնի իր օրենսդրության մոտարկում Եվրոպական միության՝ VII հավելվածում նշված ակտերին ու միջազգային փաստաթղթերին՝ այդ հավելվածի դրույթներին համապատասխան:
ԳԼՈՒԽ 16
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ՀՈԴՎԱԾ 91
Առողջապահությանն առնչվող համընդհանուր արժեքներին եւ սկզբունքներին համապատասխան եւ որպես կայուն զարգացման ու տնտեսական աճի նախապայման՝ Կողմերը պետք է զարգացնեն իրենց համագործակցությունը հանրային առողջապահության ոլորտում՝ դրա մակարդակը բարձրացնելու նպատակով։
ՀՈԴՎԱԾ 92
Համագործակցությունը պետք է անդրադառնա վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու դրանց նկատմամբ հսկողությանը, այդ թվում՝ առողջապահության վերաբերյալ տեղեկությունների փոխանակման միջոցով՝ «բոլոր տեսակի քաղաքականությունների դեպքում՝ առողջապահության սկզբունք» մոտեցման խթանմանը, միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությանը, եւ առողջապահությանն առնչվող այնպիսի միջազգային համաձայնագրերի իրականացման խթանմանը, ինչպիսիք են Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2003 թվականի՝ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան եւ Միջազգային առողջապահական կանոնակարգերը։
ԳԼՈՒԽ 17
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 93
Համագործակցությունն ու քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու համար Կողմերը պետք է փոխգործակցեն կրթության եւ վերապատրաստման ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության կրթության եւ վերապատրաստման համակարգերը Եվրոպական միության քաղաքականություններին ու գործելակերպերին մոտարկելու նպատակով։ Կողմերը պետք է համագործակցեն մշտական կրթությունը խթանելու հարցում, ինչպես նաեւ խրախուսեն կրթության եւ վերապատրաստման բոլոր մակարդակներում համագործակցությունն ու թափանցիկությունը՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով մասնագիտական եւ բարձրագույն կրթությունը։
ՀՈԴՎԱԾ 94
Կրթության եւ վերապատրաստման ոլորտում համագործակցությունը պետք է կենտրոնացած լինի, ի թիվս այլնի, հետեւյալ ոլորտների վրա՝
ա) մշտական կրթության խթանում, ինչն աճի եւ աշխատատեղեր ստեղծելու բանալին է, եւ քաղաքացիներին կարող է ընձեռել հասարակության մեջ լիարժեք կերպով ներգրավվելու հնարավորություն,
բ) կրթության եւ վերապատրաստման համակարգերի, այդ թվում՝ պետական/քաղաքացիական ծառայողների վերապատրաստման համակարգերի արդիականացում, ինչպես նաեւ որակի, վերաբերելիության եւ հասանելիության մակարդակի բարձրացում կրթության սանդուղքի միջոցով՝ վաղ մանկության կրթությունից ու խնամքից մինչեւ միջնակարգ եւ բարձրագույն կրթություն,
գ) բարձրագույն կրթության ոլորտում համապատասխանեցման եւ համակարգված բարեփոխումների գործընթացի խթանում, ինչը բխում է Եվրոպական միության՝ Բարձրագույն կրթության արդիականացման ծրագրից եւ Բոլոնիայի գործընթացից,
դ) միջազգային գիտական համագործակցության ամրապնդում, Եվրոպական միության համագործակցության ծրագրերին մասնակցության ընդլայնում, ինչպես նաեւ ուսանողների եւ ուսուցիչների շարժի բարելավում,
ե) օտար լեզուներ սովորելու հարցում խրախուսում,
զ) ազգային որակավորումների շրջանակի մշակում՝ Եվրոպական որակավորումների շրջանակին համահարթեցված Տեղեկատվական կենտրոնների եվրոպական ցանցի եւ Ազգային ակադեմիական ճանաչման տեղեկատվական կենտրոնների (ՏԿԵՑ-ԱԱՃՏԿ) համայնքի շրջանակներում որակավորումների եւ կոմպետենտության ճանաչումն ու թափանցիկությունը բարելավելու նպատակով,
է) մասնագիտական կրթության եւ վերապատրաստման հետագա զարգացման նպատակով համագործակցության ընդլայնում՝ հաշվի առնելով Եվրոպական միությունում պատշաճ գործելակերպը, եւ
ը) Եվրաինտեգրման գործընթացի ընկալում եւ դրա վերաբերյալ իրազեկության ամրապնդում, ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում հարաբերությունների մասին գիտական երկխոսություն եւ Եվրոպական միության համապատասխան ծրագրերին մասնակցություն, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության ոլորտում։
ՀՈԴՎԱԾ 95
Կողմերը համաձայնում են երիտասարդությանն առնչվող հարցերում փոխգործակցության շուրջ՝ նպատակ ունենալով՝
ա) ամրապնդել երիտասարդությանն առնչվող քաղաքականության եւ երիտասարդների ու երիտասարդության հարցերով զբաղվող աշխատողների համար ոչ ֆորմալ կրթության ոլորտում համագործակցությունն ու փոխանակումները,
բ) խթանել հասարակական կյանքում բոլոր երիտասարդների ակտիվ մասնակցությունը,
գ) աջակցել երիտասարդների եւ երիտասարդության հարցերով զբաղվող աշխատողների շարժին՝ որպես ֆորմալ կրթական համակարգերից դուրս միջմշակութային երկխոսությունը խթանելու եւ գիտելիք, հմտություններ ու կոմպետենտություն ձեռք բերելու միջոց, այդ թվում՝ նաեւ կամավոր գործունեության միջոցով, եւ
դ) քաղաքացիական հասարակությանն աջակցելու նպատակով խթանել երիտասարդական կազմակերպությունների միջեւ համագործակցությունը։
ԳԼՈՒԽ 18
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ՀՈԴՎԱԾ 96
Կողմերը պետք է խթանեն մշակութային համագործակցությունը՝ Միավորված ազգերի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) 2005 թվականի «Մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանության եւ խրախուսման մասին» կոնվենցիայում ամրագրված սկզբունքների համաձայն։ Կողմերը պետք է ձգտեն քաղաքական կանոնավոր երկխոսության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ Եվրոպական միությունում եւ Հայաստանի Հանրապետությունում մշակութային արդյունաբերության զարգացման ոլորտներում։ Կողմերի միջեւ համագործակցությունը պետք է խթանի միջմշակութային երկխոսությունը, այդ թվում՝ Եվրոպական միությունից եւ Հայաստանի Հանրապետությունից մշակույթի ոլորտի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցության միջոցով։
ՀՈԴՎԱԾ 97
Համագործակցությունը պետք է կենտրոնացած լինի, ի թիվս այլնի՝
ա) մշակութային համագործակցության եւ մշակութային փոխանակումների վրա,
բ) արվեստի եւ արվեստագետների շարժի եւ մշակութային ոլորտի հնարավորությունների ամրապնդման վրա,
գ) միջմշակութային երկխոսության վրա,
դ) մշակույթի քաղաքականությանն առնչվող երկխոսության վրա,
ե) «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի վրա, եւ
զ) այնպիսի միջազգային ֆորումներում համագործակցության վրա, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ Եվրոպայի խորհուրդը՝ մշակութային բազմազանությանը աջակցելու եւ մշակութային ու պատմական ժառանգությունը պահպանելու եւ արժեւորելու նպատակով։
ԳԼՈՒԽ 19
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎ ՄԵԴԻԱ ԴԱՇՏՈՒՄ
ՀՈԴՎԱԾ 98
Կողմերը պետք է խթանեն համագործակցությունը տեսալսողական արդյունաբերության ոլորտում։ Համագործակցությունը պետք է ամրապնդի Եվրոպական միությունում եւ Հայաստանի Հանրապետությունում տեսալսողական արդյունաբերությունը, մասնավորապես՝ մասնագետների վերապատրաստման եւ տեղեկությունների փոխանակման միջոցով։
ՀՈԴՎԱԾ 99
- Կողմերը տեսալսողական արդյունաբերության եւ մեդիա քաղաքականությունների մասով պետք է մշակեն կանոնավոր երկխոսություն եւ համագործակցեն մեդիայի անկախությունն ու պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաեւ՝ Եվրոպական միության մեդիայի հետ կապերն ամրապնդելու համար՝ Եվրոպական ստանդարտներին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի ստանդարտներին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005 թվականի «Մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանության եւ խրախուսման մասին» կոնվենցիային համապատասխան։
- Համագործակցությունը, ի թիվս այլնի, կարող է ընդգրկել լրագրողներին եւ մեդիա դաշտի այլ մասնագետներին վերապատրաստելու, ինչպես նաեւ՝ մեդիա դաշտին աջակցելու հարցը։
ՀՈԴՎԱԾ 100
Համագործակցությունը պետք է կենտրոնացած լինի, ի թիվս այլնի՝
ա) տեսալսողական արդյունաբերության եւ մեդիա քաղաքականությունների վերաբերյալ երկխոսության վրա,
բ) միջազգային ֆորումներում (ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ ԱՀԿ-ն) համագործակցության վրա, եւ
գ) տեսալսողական արդյունաբերության եւ մեդիա դաշտում համագործակցության, այդ թվում՝ կինոյի ոլորտում համագործակցության վրա։
ԳԼՈՒԽ 20
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՊՈՐՏԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ՀՈԴՎԱԾ 101
Կողմերը պետք է խթանեն համագործակցությունը սպորտի եւ ֆիզիկական ակտիվության ոլորտում, մասնավորապես՝ տեղեկությունների եւ պատշաճ գործելակերպի փոխանակման միջոցով՝ նպատակ ունենալով խթանել առողջ ապրելակերպը, պատշաճ կառավարումը, ինչպես նաեւ՝ սպորտի դերը՝ սոցիալական եւ կրթական տեսանկյունից, եւ պայքարել սպորտի բնագավառում ի հայտ եկող այնպիսի սպառնալիքների դեմ, ինչպիսիք են Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության տարածքում դոպինգի կիրառումը, պայմանավորված խաղերի կազմակերպումը, ռասիզմը եւ բռնությունը։
ԳԼՈՒԽ 21
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ հետ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 102
Կողմերը քաղաքացիական հասարակության հետ համագործակցության շուրջ պետք է հաստատեն երկխոսություն՝ նպատակ ունենալով՝
ա) ամրապնդել Եվրոպական միությունում եւ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության բոլոր հատվածների միջեւ շփումները եւ տեղեկությունների ու փորձի փոխանակումը,
բ) ապահովել Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ դրա պատմության եւ մշակույթի մասին առավել շատ տեղեկացվածություն եւ Հայաստանի Հանրապետության ընկալումը Եվրոպական միությունում եւ մասնավորապես՝ անդամ պետություններում գտնվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների շրջանում՝ այդպիսով հետագա հարաբերությունների համար ապահովելով հնարավորությունների եւ մարտահրավերների մասին իրազեկության ավելի բարձր մակարդակ, եւ
գ) ապահովել Եվրոպական միության մասին առավել շատ տեղեկացվածություն եւ Եվրոպական միության ընկալումը Հայաստանի Հանրապետությունում եւ մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների շրջանում՝ չբացառելով այն արժեքների վրա կենտրոնացումը, որոնց վրա հիմնված են Եվրոպական միությունը, դրա քաղաքականություններն ու գործունեությունը։
ՀՈԴՎԱԾ 103
- Կողմերը պետք է խթանեն երկու կողմերից քաղաքացիական հասարակության շահագրգիռ անձանց միջեւ երկխոսությունը եւ համագործակցությունը՝ որպես Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունների անբաժանելի մաս։
- Այդպիսի երկխոսության եւ համագործակցության նպատակներն են՝
ա) ապահովել քաղաքացիական հասարակության ներգրավումը Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերություններին,
բ) ընդլայնել պետական որոշումների կայացման գործընթացին քաղաքացիական հասարակության մասնակցությունը, մասնավորապես՝ մի կողմից պետական հաստատությունների եւ մյուս կողմից ներկայացուցչական ընկերակցությունների ու քաղաքացիական հասարակության միջեւ բաց, թափանցիկ եւ կանոնավոր երկխոսություն հաստատելու միջոցով,
գ) խթանել ինստիտուցիոնալ զարգացման եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համախմբման գործընթացը տարբեր եղանակներով, այդ թվում, ի թիվս այլնի՝ իրավական պաշտպանության, ոչ պաշտոնական եւ պաշտոնական կապերի ստեղծման, փոխայցելությունների եւ աշխատաժողովների միջոցով, մասնավորապես՝ նկատի ունենալով քաղաքացիական հասարակության համար իրավական դաշտի կատարելագործումը, եւ
դ) յուրաքանչյուր կողմից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ընձեռել մյուս կողմի քաղաքացիական եւ սոցիալական գործընկերների միջեւ խորհրդատվությունների տրամադրման եւ երկխոսությունների անցկացման գործընթացներին ծանոթանալու հնարավորություն, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում պետական որոշումների կայացման գործընթացին քաղաքացիական հասարակությանը հետագայում ինտեգրելու նպատակով։
ՀՈԴՎԱԾ 104
Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ Կողմերի միջեւ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ, ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 105
- Կողմերը պետք է խթանեն տարածաշրջանային զարգացման քաղաքականության ոլորտում փոխադարձ ըմբռնումը եւ երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ տարածաշրջանային քաղաքականությունների ձեւավորման եւ իրականացման մեթոդները, բազմամակարդակ կառավարումը եւ գործընկերությունը՝ առանձնահատուկ շեշտադրելով անբարենպաստ վիճակում գտնվող տարածքների զարգացումը եւ տարածքային համագործակցությունը՝ ազգային, տարածաշրջանային եւ տեղական իշխանությունների, սոցիալ-տնտեսական գործիչների եւ քաղաքացիական հասարակության միջեւ հաղորդակցության ուղիներ ստեղծելու եւ տեղեկությունների ու փորձի փոխանակման գործընթացն ընդլայնելու նպատակով։
- Մասնավորապես, Կողմերը պետք է համագործակցեն՝ Հայաստանի Հանրապետության գործելակերպը հետեւյալ սկզբունքներին համապատասխանեցնելու նպատակով՝
ա) բազմամակարդակ կառավարման գործընթացի ամրապնդում այնքանով, որքանով այն ազդեցություն ունի կենտրոնական, տարածաշրջանային եւ տեղական կառավարման մակարդակների վրա՝ հատուկ կերպով շեշտադրելով տարածաշրջանի եւ տեղի շահագրգիռ կողմերին ներգրավելու գործընթացի ընդլայնման եղանակները,
բ) տարածաշրջանային զարգացման գործընթացում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ գործընկերության ամրապնդում, եւ
գ) տարածաշրջանային զարգացման ծրագրերի եւ նախագծերի իրականացման գործընթացում ներգրավված Կողմերի կողմից ֆինանսական աջակցության միջոցով համաֆինանսավորումը։
ՀՈԴՎԱԾ 106
- Կողմերը պետք է աջակցեն եւ ամրապնդեն տարածաշրջանային քաղաքականության շուրջ համագործակցությանը, այդ թվում՝ միջսահմանային համագործակցությանը եւ դրանց առնչվող կառավարման կառույցներում տեղական ու տարածաշրջանային մակարդակի իշխանությունների ներգրավվածությունը, իրավակիրառ օրենսդրական շրջանակի ստեղծման միջոցով ընդլայնեն համագործակցությունը, մշակեն հնարավորությունների զարգացման միջոցառումներ եւ օժանդակեն դրանց, եւ խթանեն միջսահմանային ու տարածաշրջանային տնտեսական եւ գործարար կապերի ամրապնդումը։
- Կողմերը պետք է համագործակցեն՝ տարածաշրջանային զարգացման եւ հողօգտագործման պլանավորման ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառույցների ինստիտուցիոնալ եւ գործառնական հնարավորություններն ամրապնդելու համար՝ ի թիվս այլնի, հետեւյալի միջոցով՝
ա) միջինստիտուցիոնալ համակարգման գործընթացի, մասնավորապես՝ տարածաշրջանային քաղաքականությունների մշակման եւ իրականացման գործընթացում կենտրոնական եւ տեղական վարչարարություն իրականացնող մարմինների ուղղահայաց եւ հորիզոնական փոխգործունեության մեխանիզմի կատարելագործում,
բ) միջսահմանային համագործակցությունը խթանելու համար տարածաշրջանային եւ տեղական իշխանությունների հնարավորությունների զարգացում՝ հաշվի առնելով Եվրոպական միության կարգավորումներն ու գործելակերպը, եւ
գ) տարածաշրջանային զարգացման քաղաքականություններին առնչվող գիտելիքների, տեղեկությունների եւ լավագույն գործելակերպերի կիսում՝ տեղական համայնքների տնտեսական բարեկեցությունը եւ շրջանների միատեսակ զարգացումը խթանելու համար։
ՀՈԴՎԱԾ 107
- Կողմերը պետք է ամրապնդեն եւ խրախուսեն միջսահմանային համագործակցության զարգացումը՝ սույն Համաձայնագրով նախատեսված այլ ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, բնապահպանությունը, հաղորդակցության ցանցերը, մշակույթը, կրթությունը, զբոսաշրջությունը եւ առողջապահությունը։
- Կողմերն անդրազգային եւ միջտարածաշրջանային ծրագրերի միջոցով պետք է ակտիվացնեն իրենց շրջանների միջեւ համագործակցությունը՝ խրախուսելով Հայաստանի Հանրապետության շրջանների մասնակցությունը Եվրոպական տարածաշրջանային կառույցներում եւ կազմակերպություններում եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման միջոցով խթանելով դրանց տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացումը։
- 2-րդ պարբերության մեջ նշված միջոցառումները պետք է տեղի ունենան ստորեւ նշվածների համատեքստում՝
ա) Եվրոպայի տարածաշրջանների հետ տարածքային համագործակցությունը շարունակելը (այդ թվում՝ անդրազգային եւ միջսահմանային համագործակցության ծրագրերի միջոցով),
բ) Արեւելյան գործընկերության շրջանակներում եւ Եվրոպական միության մարմինների, այդ թվում՝ Տարածաշրջանների կոմիտեի հետ համագործակցությունը, եւ Եվրոպայի տարածաշրջանային տարբեր նախագծերին ու նախաձեռնություններին մասնակցությունը, եւ
գ) համագործակցությունը, մասնավորապես, Սոցիալական եւ տնտեսական հարցերով եվրոպական կոմիտեի (ՍՏՀԵԿ) եւ Եվրոպական տիեզերական պլանավորման դիտարկումների ցանցի [the European Spatial Planning Observation Network] (ESPON) հետ։
ՀՈԴՎԱԾ 108
Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։
ԳԼՈՒԽ 23
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 109
Կողմերը պետք է մշակեն եւ ամրապնդեն իրենց համագործակցությունը՝ բնական եւ տեխնածին աղետների դեմ պայքարի գործընթացում։ Համագործակցությունը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով Կողմերի՝ հավասարության եւ փոխադարձ օգուտի վրա հիմնված շահերը, ինչպես նաեւ Կողմերի միջեւ գոյություն ունեցող փոխկախվածությունը եւ այդ ոլորտում իրականացվող բազմակողմ միջոցառումները։
ՀՈԴՎԱԾ 110
Համագործակցությունը պետք է ուղղված լինի բնական եւ տեխնածին աղետները կանխարգելելու, դրանց նախապատրաստվելու եւ արձագանքելու գործընթացների բարելավմանը։
ՀՈԴՎԱԾ 111
Կողմերը, մասնավորապես, երկկողմ հարաբերությունների հիման վրա եւ (կամ) բազմակողմ ծրագրերի շրջանակներում պետք է փոխանակեն տեղեկությունններն ու փորձառությունը եւ իրականացնեն համատեղ միջոցառումներ։ Համագործակցությունը կարող է ընթանալ, մասնավորապես, քաղաքացիական պաշտպանության ոլորտում Կողմերի միջեւ կնքված հատուկ համաձայնագրերի եւ (կամ) ձեռք բերված վարչական պայմանավորվածությունների իրականացման միջոցով։ Կողմերը սույն Համաձայնագրով նախատեսված կամ ծրագրված միջոցառումների համար կարող են համատեղ սահմանել հատուկ ուղեցույցներ եւ (կամ) աշխատանքային պլաններ։
ՀՈԴՎԱԾ 112
Համագործակցությունը կարող է ընդգրկել հետեւյալ նպատակները՝
ա) կոնտակտային մանրամասների փոխանակում եւ կանոնավոր կերպով դրանց թարմացում՝ երկխոսության շարունակականությունն ապահովելու եւ 24-ժամյա ռեժիմով միմյանց հետ կապ հաստատելու նպատակով,
բ) խոշոր արտակարգ իրավիճակների դեպքում փոխադարձ աջակցության խթանում՝ անհրաժեշտության եւ բավարար ռեսուրսների առկայության դեպքում,
գ) Եվրոպական միության կամ Հայաստանի Հանրապետության վրա ազդեցություն ունեցող մեծամասշտաբ արտակարգ իրավիճակների վերաբերյալ 24-ժամյա ռեժիմով նախազգուշացումների եւ թարմացված տեղեկությունների, այդ թվում՝ աջակցության վերաբերյալ պահանջների եւ առաջարկների փոխանակում,
դ) արտակարգ իրավիճակների դեպքում Կողմերի կողմից այն երրորդ երկրներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ տեղեկությունների փոխանակում, որտեղ գործում է ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը,
ե) հյուրընկալող երկրի աջակցության շուրջ համագործակցություն՝ աջակցություն խնդրելու կամ տրամադրելու դեպքում,
զ) աղետները կանխարգելելու, դրանց նախապատրաստվելու եւ արձագանքելու ոլորտում լավագույն գործելակերպի եւ ուղեցույցների փոխանակում,
է) աղետների ռիսկի նվազեցման շուրջ համագործակցություն, որը, մասնավորապես, հասցեագրում է, ինստիտուցիոնալ կապերն ու պաշտպանությունը, տեղեկատվությունը, կրթությունն ու հաղորդակցությունը, եւ լավագույն գործելակերպը՝ միտված տարերային աղետների ազդեցությունը կանխարգելելուն կամ մեղմելուն,
ը) աղետների կառավարմանն առնչվող վտանգի ու ռիսկի գնահատման եւ աղետների վերաբերյալ գիտելիքների բազայի կատարելագործման շուրջ համագործակցություն,
թ) շրջակա միջավայրի եւ հանրային առողջության վրա աղետների ազդեցության գնահատման շուրջ համագործակցություն,
ժ) քաղաքացիական պաշտպանության հարցերին առնչվող մասնագիտական տեխնիկական աշխատաժողովներին եւ գիտաժողովներին փորձագետների հրավիրում,
ժա) յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար՝ Եվրոպական միության եւ (կամ) Հայաստանի Հանրապետության կողմից կազմակերպվող հատուկ պրակտիկ դասընթացներին եւ վերապատրաստումներին դիտորդների հրավիրում, եւ
ժբ) քաղաքացիական պաշտպանության առկա հնարավորությունների առավել արդյունավետ կիրառության շուրջ համագործակցության ամրապնդում։
ՄԱՍ VI
ԱՌԵՎՏՈՒՐ ԵՎ ԱՌԵՎՏՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
ԳԼՈՒԽ 1
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐ
ՀՈԴՎԱԾ 113
Ազգերի առավել բարենպաստության ռեժիմ
- Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի ապրանքների համար պետք է տրամադրի ազգերի առավել բարենպաստության ռեժիմ՝ 1994 թվականի ապրիլի 15-ին կնքված «Առեւտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին» Մարաքեշի համաձայնագրի (ԱՀԿ համաձայնագիր) 1Ա հավելվածում ընդգրկված՝ 1994 թվականի Սակագների եւ առեւտրի գլխավոր համաձայնագրի (ՍԱԳՀ 1994) I հոդվածին, այդ թվում՝ դրա բացատրական ծանոթագրություններին համապատասխան, որոնք ներառվել են սույն Համաձայնագրում եւ mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով) կազմում են դրա անբաժանելի մասը։
- Սույն հոդվածի 1-ին պարբերությունը չի կիրառվում Կողմերից որեւէ մեկի կողմից մեկ այլ երկրի ապրանքների համար տրամադրվող արտոնյալ ռեժիմի նկատմամբ՝ ՍԱԳՀ-ին (1994 թվական) համապատասխան։
ՀՈԴՎԱԾ 114
Ազգային ռեժիմը
Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի ապրանքների համար տրամադրում է ազգային ռեժիմ՝ ՍԱԳՀ-ի (1994 թվական) III հոդվածին, այդ թվում՝ դրա բացատրական ծանոթագրություններին համապատասխան, որոնք ներառվել են սույն Համաձայնագրում եւ, mutatis mutandis, կազմում են դրա անբաժանելի մասը։
ՀՈԴՎԱԾ 115
Ներմուծման տուրքերը եւ վճարները
Յուրաքանչյուր Կողմ կիրառում է ներմուծման տուրքեր եւ վճարներ՝ ԱՀԿ համաձայնագրով սահմանված՝ իր կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան։
ՀՈԴՎԱԾ 116
Արտահանման տուրքերը, հարկերը եւ մյուս վճարները
Որեւէ Կողմ չի կարող սահմանել կամ շարունակել կիրառել տուրքեր, հարկեր կամ մյուս Կողմի տարածք ապրանքների արտահանման համար սահմանված կամ դրա հետ կապված որեւէ այլ վճար, որը գերազանցում է ներքին շուկայի համար նախատեսված նույնանման ապրանքների համար սահմանված չափը։
ՀՈԴՎԱԾ 117
Ներմուծման եւ արտահանման սահմանափակումները
- Կողմերից որեւէ մեկը, ՍԱԳՀ-ի (1994 թվական) XI հոդվածին եւ դրա բացատրական ծանոթագրություններին համապատասխան, մյուս Կողմի որեւէ ապրանքի ներմուծման կամ մյուս Կողմի տարածք որեւէ ապրանքի արտահանման կամ արտահանման նպատակով վաճառքի համար, տուրքերից, հարկերից կամ այլ վճարներից բացի, չի կարող սահմանել կամ կիրառել որեւէ արգելք կամ սահմանափակում՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք դրանք ներդրվել են քվոտաների, ներմուծման կամ արտահանման լիցենզիաների կամ այլ միջոցների կիրառման արդյունքում։ Այս նպատակով, ՍԱԳՀ-ի (1994 թվական) XI հոդվածը, այդ թվում՝ դրա բացատրական ծանոթագրությունները ներառվել են սույն Համաձայնագրում եւ mutatis mutandis կազմում են դրա անբաժանելի մասը։
- Կողմերը պետք է փոխանակեն երկակի նշանակության ապրանքների արտահանման նկատմամբ հսկողությանը վերաբերող տեղեկությունները եւ լավագույն փորձը՝ նպատակ ունենալով Եվրոպական միությունում եւ Հայաստանի Հանրապետությունում ապահովել արտահանման նկատմամբ հսկողության միանման մոտեցում։
ՀՈԴՎԱԾ 118
Վերամշակման ենթարկված ապրանքներ
- Կողմերը համաձայնում են վերամշակման ենթարկված ապրանքների համար տրամադրել այն նույն ռեժիմը, որը տրամադրվում է նոր արտադրված նույնանման ապրանքների համար։ Կողմը կարող է պահանջել վերամշակման ենթարկված ապրանքների հատուկ պիտակավորում՝ սպառողներին շփոթության մեջ գցելուց խուսափելու նպատակով։
- Որպես հստակեցում, 117-րդ հոդվածի 1-ին պարբերությունը վերաբերում է վերամշակման ենթարկված ապրանքների նկատմամբ կիրառվող արգելքներին եւ սահմանափակումներին։
- Սույն Համաձայնագրի եւ ԱՀԿ համաձայնագրերի շրջանակներում իր կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան՝ Կողմը կարող է պահանջել, որպեսզի վերամշակման ենթարկված ապրանքները՝
ա) իր տարածքում բաշխման կամ վաճառքի նպատակներով ճանաչվեն այդպիսին, եւ
բ) համապատասխանեն բոլոր կիրառելի տեխնիկական պահանջներին, որոնք կիրառվում են նոր արտադրված համարժեք ապրանքների նկատմամբ։
- Եթե Կողմը սահմանում կամ շարունակում է կիրառել արգելքներ կամ սահմանափակումներ օգտագործված ապրանքների նկատմամբ, ապա այն չպետք է կիրառի այդ միջոցները վերամշակված ապրանքների նկատմամբ։
- Սույն հոդվածի նպատակներով, վերամշակված ապրանք նշանակում է այն ապրանքը, որը՝
ա) ամբողջությամբ կամ մասամբ բաղկացած է նախկինում օգտագործված ապրանքների մասերից, եւ
բ) նոր արտադրված բնօրինակի համեմատությամբ ունի օգտագործման եւ շահագործման նույնանման պայմաններ եւ դրա համար տրվում է նույնպիսի երաշխիք, ինչ նոր ապրանքի համար։
ՀՈԴՎԱԾ 119
Ապրանքների ժամանակավոր ներմուծումը
Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմին ազատում է ժամանակավոր ներմուծված ապրանքների համար ներմուծման վճարներից եւ տուրքերից՝ դրա համար պարտադիր ուժ ունեցող՝ ապրանքների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ միջազգային համաձայնագրերով նախատեսված դեպքերում եւ այդ համաձայնագրերի ընթացակարգերին համապատասխան։ Վճարներից ազատելու այս ընթացակարգը կիրառվում է յուրաքանչյուր Կողմի օրենքներին եւ կանոնակարգերին համապատասխան։
ՀՈԴՎԱԾ 120
Տարանցիկ փոխադրում
Կողմերը համաձայնում են, որ տարանցման ազատության սկզբունքը սույն Համաձայնագրի նպատակների իրականացման կարեւոր պայման է։ Այդ հանգամանքով պայմանավորված՝ յուրաքանչյուր Կողմ պարտավոր է տրամադրել մյուս Կողմի մաքսային տարածքից փոխադրվող կամ մյուս Կողմի մաքսային տարածք ուղեւորվող ապրանքների՝ իր տարածքով տարանցման ազատություն՝ ՍԱԳՀ-ի (1994 թվական) V հոդվածին, այդ թվում՝ դրա բացատրական ծանոթագրություններին համապատասխան, որոնք ներառվել են սույն Համաձայնագրում եւ mutatis mutandis կազմում են դրա անբաժանելի մասը։
ՀՈԴՎԱԾ 121
Առեւտրի պաշտպանությունը
- Սույն Համաձայնագրում ոչինչ չի սահմանափակում կամ ազդում հետեւյալ փաստաթղթերին համապատասխան՝ յուրաքանչյուր Կողմի իրավունքների եւ պարտավորությունների վրա.
ա) ՍԱԳՀ-ի (1994 թվական) XIX հոդված եւ ԱՀԿ համաձայնագրի 1Ա հավելվածում ընդգրկված՝ «Պաշտպանական միջոցների մասին» համաձայնագիր,
բ) ԱՀԿ համաձայնագրի 1Ա հավելվածում ընդգրկված՝ «Գյուղատնտեսության մասին» համաձայնագրի՝ հատուկ պաշտպանական միջոցների վերաբերյալ 5-րդ հոդված, եւ
գ) ՍԱԳՀ-ի (1994 թվական) VI հոդված, ԱՀԿ համաձայնագրի 1Ա հավելվածում ընդգրկված՝ «1994 թվականի Սակագների եւ առեւտրի գլխավոր համաձայնագրի VI հոդվածի իրականացման մասին» համաձայնագիր եւ ԱՀԿ համաձայնագրի 1Ա հավելվածում ընդգրկված՝ «Սուբսիդիաների եւ փոխհատուցման միջոցների մասին» համաձայնագիր։
- 1-ին պարբերության մեջ նշված՝ գործող իրավունքների եւ պարտավորությունների ու դրանցից բխող միջոցառումների նկատմամբ չեն կիրառվում սույն Համաձայնագրի՝ վեճերի լուծման մասին դրույթները։
ՀՈԴՎԱԾ 122
Բացառություններ
- Կողմերը հաստատում են, որ ՍԱԳՀ-ի (1994 թվական) XX հոդվածով, այդ թվում՝ դրա բացատրական ծանոթագրություններով իրենց վերապահված իրավունքները եւ պարտավորությունները կիրառվում են սույն Համաձայնագրով նախատեսված ապրանքների առեւտրի նկատմամբ։ Այդ նպատակով ՍԱԳՀ-ի (1994 թվական) XX հոդվածը, այդ թվում՝ դրա բացատրական ծանոթագրությունները ներառվել են սույն Համաձայնագրում եւ mutatis mutandis կազմում են դրա անբաժանելի մասը։
- Կողմերը գիտակցում են, որ ՍԱԳՀ-ի (1994 թվական) XX հոդվածի «թ» եւ «ժ» ենթապարբերություններով նախատեսված որեւէ միջոց ձեռնարկելուց առաջ այն Կողմը, որը մտադիր է միջոցներ ձեռնարկել, մյուս Կողմին տրամադրում է ամբողջ համապատասխան տեղեկությունները՝ Կողմերի համար ընդունելի լուծում գտնելու նպատակով։ Կողմերը կարող են համաձայնության գալ տարաձայնություններին վերջ դնելու համար անհրաժեշտ ցանկացած միջոցի շուրջ։ Եթե այդ տեղեկությունները տրամադրելուց հետո 30 օրվա ընթացքում ձեռք չի բերվում համաձայնություն, ապա Կողմը կարող է տվյալ ապրանքի նկատմամբ կիրառել սույն հոդվածով սահմանված միջոցները։ Եթե անհապաղ գործողություններ պահանջող բացառիկ եւ ծայրահեղ հանգամանքները անհնար են դարձնում նախնական տեղեկությունների տրամադրումը կամ ուսումնասիրության կատարումը, ապա միջոցներ ձեռնարկելու մտադրություն ունեցող Կողմը կարող է անմիջապես կիրառել այնպիսի նախազգուշական միջոցներ, որոնք անհրաժեշտ են իրավիճակը կարգավորելու համար, ու դրա մասին անմիջապես տեղեկացնում է մյուս Կողմին։
ԳԼՈՒԽ 2
ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏ
ՀՈԴՎԱԾ 123
Մաքսային համագործակցությունը
- Կողմերն ամրապնդում են մաքսային ոլորտում համագործակցությունը՝ առեւտուրը խթանելու, առեւտրի թափանցիկ միջավայր ապահովելու, մատակարարման շղթայի անվտանգության մակարդակը բարձրացնելու, սպառողների անվտանգությունն ապահովելու, մտավոր սեփականության իրավունքները խախտող ապրանքների հոսքը կանխելու, ինչպես նաեւ մաքսանենգության եւ խարդախության դեմ պայքարելու նպատակով։
- 1-ին պարբերության մեջ նշված խնդիրներն իրագործելու նպատակով եւ հասանելի ռեսուրսների սահմաններում Կողմերը մասնավորապես համագործակցում են՝
ա) մաքսային օրենսդրությունը, կանոնակարգերը, գործելակերպը եւ դրա հետ կապված պարտադիր ուժ ունեցող որոշումները բարելավելու եւ մաքսային ընթացակարգերը պարզեցնելու նպատակով՝ մաքսային եւ առեւտրի դյուրացման ոլորտում կիրառվող, այդ թվում՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության, Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից մշակված միջազգային կոնվենցիաներին ու ստանդարտներին, մասնավորապես՝ «Մաքսային ընթացակարգերի պարզեցման եւ ներդաշնակեցման մասին» միջազգային կոնվենցիային (Վերանայված Կիոտոյի կոնվենցիային) համապատասխան, եւ հաշվի առնելով Եվրոպական միության կողմից մշակված գործիքները եւ լավագույն գործելակերպերը, այդ թվում՝ մաքսային հայեցակարգերը.
բ) արդիական մաքսային համակարգեր, այդ թվում՝ մաքսազերծման տեխնոլոգիաներ, լիազորված տնտեսական օպերատորների վերաբերյալ դրույթներ, ռիսկի վրա հիմնված վերլուծությունների եւ հսկողության ավտոմատացված համակարգեր, ապրանքների բացթողման պարզեցված ընթացակարգեր, հետմաքսային հսկողության համակարգեր, մաքսային արժեքի որոշման թափանցիկ համակարգ, ինչպես նաեւ մաքսային եւ գործարար ոլորտների միջեւ գործընկերության մասին դրույթներ ներդնելու նպատակով.
գ) մաքսային ոլորտում, մասնավորապես՝ սահմանին բարեվարքության բարձր չափանիշների կիրառումը խրախուսելու նպատակով՝ 2003 թվականի հունիսին վերանայված՝ Մաքսային ոլորտում արդյունավետ կառավարման եւ բարեվարքության վերաբերյալ Մաքսային համագործակցության խորհրդի հռչակագրում (Վերանայված Արուշայի հռչակագիր) ամրագրված սկզբունքներն արտացոլող միջոցների կիրառմամբ.
դ) լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաեւ վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու եւ տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով՝ պլանավորման ու կարողությունների զարգացման, ինչպես նաեւ բարեվարքության բարձր չափանիշներ ապահովելու համար.
ե) անհրաժեշտության դեպքում համապատասխան տեղեկություններ եւ տվյալներ փոխանակելու նպատակով՝ պահպանելով հատուկ կատեգորիայի տվյալների գաղտնիության եւ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ յուրաքանչյուր Կողմի իրավական պահանջները.
զ) անհրաժեշտ եւ նպատակահարմար լինելու դեպքում՝ Կողմերի մաքսային մարմինների կողմից իրականացվող համակարգված մաքսային գործողություններին մասնակցելու նպատակով,
է) անհրաժեշտ եւ նպատակահարմար լինելու դեպքում՝ լիազորված տնտեսական օպերատորների վերաբերյալ ծրագրերի եւ մաքսային հսկողության, այդ թվում՝ առեւտրի դյուրացմանն ուղղված համարժեք միջոցառումների փոխադարձ ճանաչումն ապահովելու նպատակով.
ը) անհրաժեշտ եւ նպատակահարմար լինելու դեպքում՝ համապատասխան մաքսային տարանցման համակարգերի փոխկապակցվածությունն ապահովելու հնարավորությունների ստեղծման նպատակով, եւ
թ) Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ երկկողմ առեւտրային հարաբերություններում մաքսային ոլորտին առնչվող պարտավորությունների կատարումը խթանելու, այդ թվում՝ ապրանքների ծագման երկիրը որոշելու հետ կապված համագործակցության նպատակով։
ՀՈԴՎԱԾ 124
Փոխադարձ վարչական աջակցությունը
Չհակասելով սույն Համաձայնագրով, մասնավորապես՝ դրա 123-րդ հոդվածով նախատեսված համագործակցության մյուս ձեւերին, Կողմերը պարտավորվում են մաքսային հարցերի շուրջ միմյանց տրամադրել փոխադարձ վարչական աջակցություն՝ սույն Համաձայնագրի՝ «Մաքսային հարցերով փոխադարձ վարչական աջակցության վերաբերյալ» արձանագրության դրույթներին համապատասխան։
ՀՈԴՎԱԾ 125
Մաքսային արժեքը
- Կողմերը «ՍԱԳՀ-ի (1994 թվական) VII հոդվածի իրականացման մասին» համաձայնագրի դրույթները, այդ թվում՝ հետագայում դրանցում կատարված ցանկացած փոփոխություն, կիրառում են Կողմերի միջեւ առեւտրում մաքսային նպատակներով ապրանքների մաքսային արժեքի որոշման նկատմամբ։ Այդ դրույթները ներառվում են սույն Համաձայնագրում եւ mutatis mutandis կազմում են դրա անբաժանելի մասը։
- Կողմերը համագործակցում են՝ մաքսային արժեքի որոշման հետ կապված հարցերի շուրջ միասնական մոտեցում ունենալու նպատակով։
ՀՈԴՎԱԾ 126
Մաքսային հարցերով ենթակոմիտեն
- Սույնով ստեղծվում է Մաքսային հարցերով ենթակոմիտեն։ 2. Մաքսային հարցերով ենթակոմիտեն պարբերաբար անցկացնում է հանդիպումներ եւ վերահսկում է սույն գլխի կիրարկումը՝ ներառյալ առեւտուրը հեշտացնող մաքսային համագործակցության, միջսահմանային մաքսային համագործակցության եւ կառավարման, մաքսային ոլորտին առնչվող տեխնիկական աջակցության հարցերը, ապրանքների ծագման երկիրը որոշելու մասին կանոնները, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը մաքսային ընթացակարգերի կիրառման միջոցով, ինչպես նաեւ մաքսային հարցերով փոխադարձ վարչական աջակցությունը։
- Մաքսային հարցերով ենթակոմիտեն, մասնավորապես՝
ա) ապահովում է սույն գլխի եւ սույն Համաձայնագրի՝ Մաքսային հարցերով փոխադարձ վարչական աջակցության վերաբերյալ արձանագրության պատշաճ գործելը,
բ) սույն գլուխը եւ սույն Համաձայնագրի՝ Մաքսային հարցերով փոխադարձ վարչական աջակցության վերաբերյալ արձանագրությունը կիրարկելու նպատակով կատարում է գործնական կարգավորումներ ու ձեռնարկում միջոցառումներ, այդ թվում՝ տեղեկությունների եւ տվյալների փոխանակման, մաքսային հսկողության եւ առեւտրային գործընկերության ծրագրերի փոխադարձ ճանաչման եւ փոխհամաձայնեցված օգուտների վերաբերյալ,
գ) փոխանակում է կարծիքներ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող որեւէ կետի, այդ թվում՝ դրա կիրարկման եւ կիրառման համար անհրաժեշտ հետագա միջոցների եւ ռեսուրսների շուրջ, եւ
դ) անհրաժեշտության դեպքում Գործընկերության կոմիտեին տալիս է հանձնարարականներ։
ԳԼՈՒԽ 3
ԱՌԵՎՏՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 127
Նպատակը
Սույն գլխով նպատակ է հետապնդվում Կողմերի միջեւ հեշտացնել ապրանքների առեւտուրը՝ ԱՀԿ Համաձայնագրի 1Ա հավելվածում ընդգրկված՝ «Առեւտրի տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագրի (ԱՏԽ համաձայնագիր) շրջանակներում ստեղծելով առեւտրի ավելորդ խոչընդոտները կանխելու, բացահայտելու եւ վերացնելու համակարգ։
ՀՈԴՎԱԾ 128
Գործողության ոլորտը եւ սահմանումները
- Սույն գլուխը կիրառվում է ԱՏԽ համաձայնագրով սահմանված այն ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի եւ համապատասխանության գնահատման ընթացակարգերի՝ Կողմերի կողմից նախապատրաստման, ընդունման եւ կիրառման նկատմամբ, որոնք ազդում են կամ կարող են ազդել Կողմերի միջեւ իրականացվող ապրանքների առեւտրի վրա։
- Չնայած 1-ին պարբերությանը՝ սույն գլուխը չի կիրառվում ԱՀԿ Համաձայնագրի 1Ա հավելվածում ներկայացված՝ «Սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» համաձայնագրում (ՍԲՍ համաձայնագիր) սահմանված սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումների նկատմամբ, ինչպես նաեւ պետական մարմինների կողմից սեփական արտադրության կամ իրենց սպառման պահանջների համար պատրաստված գնման մասնագրերի նկատմամբ։
- Սույն գլխի նպատակներով կիրառվում են ԱՏԽ համաձայնագրի 1-ին հավելվածով սահմանված սահմանումները։
ՀՈԴՎԱԾ 129
ԱՏԽ համաձայնագիր
Կողմերը հաստատում են ԱՏԽ համաձայնագրին համապատասխան միմյանց նկատմամբ ունեցած իրավունքներն ու պարտավորությունները, որը ներառված է սույն Համաձայնագրում եւ կազմում է դրա անբաժանելի մասը։
ՀՈԴՎԱԾ 130
Առեւտրի տեխնիկական խոչընդոտների հարցերով համագործակցությունը
- Կողմերն ամրապնդում են ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի, չափագիտության, շուկայի ուսումնասիրության, հավաստագրման եւ համապատասխանության գնահատման ընթացակարգերի շուրջ իրենց համագործակցությունը՝ նպատակ ունենալով ընդլայնել փոխադարձ պատկերացումներն իրենց համապատասխան համակարգերի մասին եւ դյուրացնել իրենց համապատասխան շուկաներ մուտքը։ Այդ նպատակով, Կողմերը փորձում են սահմանել եւ մշակել որոշակի հարցին կամ ոլորտին վերաբերելի կարգավորման հարցերով համագործակցության մեխանիզմներ եւ նախաձեռնություններ, որոնք այդ թվում կարող են ներառել հետեւյալը՝
ա) իրենց համապատասխան տեխնիկական կանոնակարգերի եւ համապատասխանության գնահատման ընթացակարգերի պատրաստման եւ կիրառման վերաբերյալ տեղեկությունների եւ փորձի փոխանակում,
բ) տեխնիկական կանոնակարգերի եւ համապատասխանության գնահատման ընթացակարգերի համապատասխանեցման կամ համաձայնեցման հնարավորության ուղղությամբ աշխատանք,
գ) չափագիտության, ստանդարտացման, համապատասխանության գնահատման եւ հավաստագրման համար պատասխանատու Կողմերի համապատասխան մարմինների միջեւ համագործակցության խրախուսում, եւ
դ) ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի, համապատասխանության գնահատման ընթացակարգերի եւ հավաստագրման վերաբերյալ զարգացումների մասին համապատասխան տարածաշրջանային եւ միջազգային ֆորումներում տեղեկությունների փոխանակում։
2 Փոխադարձ առեւտուրը խթանելու նպատակով Կողմերը պետք է՝
ա) փորձեն նվազեցնել տեխնիկական կանոնակարգերի, չափագիտության, ստանդարտացման, շուկայի ուսումնասիրության, հավաստագրման եւ համապատասխանության գնահատման ընթացակարգերի հետ կապված իրենց միջեւ առկա տարբերությունները, այդ թվում՝ խրախուսելով միջազգայնորեն համաձայնեցված գործիքների կիրառումը,
բ) խրախուսեն միջազգային նորմերին համապատասխան հավաստագրման գործընթացի կիրառումը՝ օժանդակելով համապատասխանության գնահատման մարմինների տեխնիկական կարողությունների եւ նրանց գործունեության գնահատմանը, եւ
գ) խրախուսեն Հայաստանի Հանրապետության եւ դրա համապատասխան ազգային մարմինների մասնակցությունն այն եվրոպական եւ միջազգային կազմակերպությունների աշխատանքներին ու հնարավորության դեպքում՝ այդ կառույցներին անդամակցությունը, որոնք գործունեություն են իրականացնում ստանդարտների, համապատասխանության գնահատման, հավաստագրման, չափագիտության ոլորտներում եւ ունեն դրանց հետ կապված գործառույթներ։
- Կողմերը պետք է նախաձեռնեն եւ իրականացնեն այնպիսի գործընթաց, որով աստիճանաբար կարելի է հասնել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտների եւ համապատասխանության գնահատման ընթացակարգերի մոտարկման։
- Այն ոլորտների համար, որոնցում հասել են համապատասխանեցման, Կողմերը կարող են դիտարկել համապատասխանության գնահատման մասին համաձայնագրերի շուրջ բանակցություններ վարելու եւ արդյունաբերական արտադրանքը ճանաչելու հնարավորությունը։
ՀՈԴՎԱԾ 131
Մակնշումը եւ պիտակավորումը
- Չհակասելով սույն Համաձայնագրի 129-րդ հոդվածի դրույթներին եւ հաշվի առնելով մակնշմանն ու պիտակավորմանը ներկայացվող պահանջների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերը՝ Կողմերը վերահաստատում են ԱՏԽ համաձայնագրի 2.2 հոդվածի սկզբունքները, որոնց համաձայն՝ այդ պահանջները չեն մշակվում, ընդունվում կամ կիրառվում միջազգային առեւտրի անհարկի խոչընդոտներ ստեղծելու նպատակով կամ այդ դիտավորությամբ։ Այդ նպատակով, մակնշմանը կամ պիտակավորմանը ներկայացվող այդպիսի պահանջներով չպետք է սահմանափակվի առեւտուրը ավելին, քան անհրաժեշտ է օրինական նպատակին հասնելու համար՝ հաշվի առնելով այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ դրանք չկատարելու հետեւանքով։ Կողմերը խրախուսում են մակնշմանը ներկայացվող՝ միջազգայնորեն ներդաշնակեցված պահանջների կիրառումը։ Հնարավորության դեպքում, Կողմերը պետք է ընդունեն պոկվող կամ ոչ մշտական պիտակներով դրոշմավորումը:
- Մասնավորապես, պարտադիր մակնշման կամ պիտակավորման պահանջների առնչությամբ Կողմերը պետք է՝
ա) փորձեն երկկողմանի առեւտրում նվազագույնի հասցնել մակնշմանը կամ պիտակավորմանը ներկայացվող իրենց համապատասխան պահանջները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք անհրաժեշտ են առողջության, անվտանգության, շրջակա միջավայրի պաշտպանության համար, պետական քաղաքականության այլ ողջամիտ նպատակներով,
բ) իրենց իրավունք վերապահեն՝ պիտակի կամ մականշվածքի վրա զետեղվող տեղեկությունները Կողմի կողմից նշված լեզվով ձեւակերպելու պահանջ ներկայացնելու:
ՀՈԴՎԱԾ 132
Թափանցիկությունը
- Չհակասելով 12-րդ գլխի դրույթներին՝ յուրաքանչյուր Կողմ իր՝ տեխնիկական կանոնակարգերի եւ համապատասխանության գնահատման ընթացակարգերի մշակման ընթացակարգերով ապահովում է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային քննարկումները համապատասխան վաղ փուլում, երբ դեռեւս կարելի է ներկայացնել եւ հաշվի առնել հանրային քննարկումների ընթացքում արված դիտողությունները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա հնարավոր չէ արտակարգ իրավիճակի կամ դրա վտանգի առկայության պատճառով՝ պայմանավորված անվտանգությամբ, առողջությամբ, շրջակա միջավայրի պաշտպանությամբ կամ ազգային անվտանգությամբ:
- ԱՏԽ համաձայնագրի 2.9 հոդվածին համապատասխան յուրաքանչյուր Կողմ առաջարկվող տեխնիկական կանոնակարգերի կամ համապատասխանության գնահատման ընթացակարգերի մասին ծանուցելուց հետո դիտողություններ ներկայացնելու համար համապատասխան վաղ փուլում տրամադրում է որոշակի ժամկետ: Այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգերի կամ համապատասխանության գնահատման ընթացակարգերի առաջարկվող նախագծերի վերաբերյալ խորհրդակցության գործընթացը բաց է հասարակության համար, յուրաքանչյուր Կողմ թույլ է տալիս մյուս Կողմին կամ մյուս Կողմի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մասնակցելու հանրային քննարկումներին իր ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համեմատությամբ ոչ պակաս բարենպաստ պայմաններով:
- Կողմերից յուրաքանչյուրն ապահովում է իր կողմից ընդունված տեխնիկական կանոնակարգերի եւ համապատասխանության գնահատման ընթացակարգերի՝ հանրության համար հասանելիությունը:
ԳԼՈՒԽ 4
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 133
Նպատակը
Սույն գլխի նպատակն է սահմանել Կողմերի միջեւ առեւտրում, ինչպես նաեւ կենդանիների բարեկեցության հարցում համագործակցության գործընթացում սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումների (ՍԲՍ) նկատմամբ կիրառելի սկզբունքները: Կողմերն այդ սկզբունքները կիրառում են այնպես, որպեսզի դյուրացնեն առեւտուրը՝ պահպանելով յուրաքանչյուր Կողմի՝ մարդկանց, կենդանիների եւ բույսերի կյանքի կամ առողջության պաշտպանության մակարդակը:
ՀՈԴՎԱԾ 134
Բազմակողմ համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները
Կողմերը հաստատում են ՍԲՍ համաձայնագրով ստանձնած իրենց իրավունքները եւ պարտավորությունները:
ՀՈԴՎԱԾ 135
Սկզբունքները
- Կողմերն ապահովում են ՍԲՍ միջոցառումների մշակումը եւ կիրառումը համաչափության, թափանցիկության, խտրականության բացառման եւ գիտական հիմնավորման սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտները, ինչպես օրինակ՝ 1951 թվականի Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայով (ԲՊՄԿ), Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) եւ Կոդեքս Ալիմենտարիուս հանձնաժողովի (Կոդեքս) կողմից սահմանված ստանդարտները։
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ իր ՍԲՍ միջոցառումներով կամայականորեն կամ անհիմն տարբերակում չդրվի իր տարածքի եւ մյուս Կողմի տարածքի միջեւ այն դեպքում, երբ գերակայում են նույնական կամ նույնանման պայմանները: ՍԲՍ միջոցառումները չեն կարող կիրառվել որպես առեւտուրը սահմանափակող քողարկված միջոցներ:
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է ՍԲՍ միջոցառումների, ընթացակարգերի եւ հսկողության իրականացումը:
- Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի իրավասու մարմնից ստացված՝ տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ հարցմանն արձագանքում է ոչ ուշ, քան հարցումն ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում եւ ներմուծված ապրանքների համար ոչ պակաս բարենպաստ ձեւով՝ ի համեմատություն նույնանման տեղական արտադրանքի:
ՀՈԴՎԱԾ 136
Ներմուծմանը ներկայացվող պահանջները
- Ներմուծող Կողմի՝ ներմուծմանը ներկայացվող պահանջները կիրառելի են արտահանող Կողմի ամբողջ տարածքում՝ 137-րդ հոդվածին համապատասխան:
- Հավաստագրերով սահմանված՝ ներմուծմանը ներկայացվող պահանջները հիմնված են Կոդեքսի, ԿԱՀԿ-ի եւ ԲՊՄԿ-ի սկզբունքների վրա, եթե ներմուծմանը ներկայացվող պահանջների համար հիմք չի ծառայում ռիսկերի գիտական գնահատումը, որն իրականացվել է ՍԲՍ համաձայնագրի դրույթներին համապատասխան:
- Ներմուծման թույլտվության մեջ նշված պահանջները չպետք է ներառեն ավելի խիստ սանիտարական եւ անասնաբուժական պայմաններ, քան սահմանված է 2-րդ պարբերության մեջ նշված հավաստագրերում:
ՀՈԴՎԱԾ 137
Կենդանիների եւ բույսերի առողջության հետ կապված միջոցառումները
- Կողմերը ճանաչում են վնասատուներից ու հիվանդություններից զերծ տարածքների եւ վնասատուների ու հիվանդությունների տարածվածության ցածր մակարդակ ունեցող տարածքների հայեցակարգը՝ ՍԲՍ համաձայնագրին եւ համապատասխան Կոդեքս, ԿԱՀԿ եւ ԲՊՄԿ սկզբունքներին, ուղեցույցներին եւ հանձնարարականներին համապատասխան:
- Վնասատուներից ու հիվանդություններից զերծ տարածքները եւ վնասատուների ու հիվանդությունների տարածվածության ցածր մակարդակ ունեցող տարածքները որոշելիս Կողմերը դիտարկում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են աշխարհագրական տեղադիրքը, էկոհամակարգերը, համաճարակաբանական վերահսկողությունը եւ այդ տարածքներում սանիտարական կամ բուսասանիտարական հսկողության արդյունավետությունը:
ՀՈԴՎԱԾ 138
Ստուգումները եւ աուդիտը
Ներմուծող Կողմը կարող է արտահանող Կողմի տարածքում վերջինիս ստուգումների եւ հավաստագրման համակարգերը գնահատելու նպատակով իր հաշվին իրականացնել ստուգումներ եւ աուդիտ։ Այդ ստուգումները եւ աուդիտն իրականացվում են համապատասխան միջազգային ստանդարտների, ուղեցույցների եւ հանձնարարականների համաձայն։
ՀՈԴՎԱԾ 139
Տեղեկությունների փոխանակումը եւ համագործակցությունը
- Կողմերը քննարկում են ՍԲՍ ու կենդանիների բարեկեցությանն ուղղված առկա միջոցառումների եւ դրանց մշակման ու իրականացման վերաբերյալ տեղեկությունները եւ փոխանակում են դրանք։ Այսպիսի քննարկումներ եւ տեղեկությունների փոխանակում իրականացնելիս անհրաժեշտության դեպքում պետք է հաշվի առնել ՍԲՍ համաձայնագիրն ու Կոդեքսի, ԿԱՀԿ-ի եւ ԲՊՄԿ-ի ստանդարտները, ուղեցույցները կամ հանձնարարականները։
- Կողմերը համաձայնում են համագործակցել կենդանիների առողջության, կենդանիների բարեկեցության կամ բույսերի առողջության հետ կապված հարցերով՝ այդ ոլորտներում կարողությունների զարգացման նպատակով իրականացնելով տեղեկությունների, հատուկ գիտելիքների եւ փորձի փոխանակում։
- Կողմերից որեւէ մեկի խնդրանքի հիման վրա Կողմերը ժամանակին սկսում են ՍԲՍ հարցերի շուրջ երկխոսություն՝ ՍԲՍ-ի հետ կապված հարցերը եւ սույն գլխով նախատեսված ցանկացած հրատապ հարց քննարկելու նպատակով։ Գործընկերության կոմիտեն կարող է ընդունել այդպիսի երկխոսություններ վարելու ընթացակարգային կանոններ։
- Կողմերը նշանակում եւ պարբերաբար փոփոխում են սույն գլխով նախատեսված հարցերի վերաբերյալ հաղորդակցության նպատակով կապի ապահովման կենտրոններ։
ՀՈԴՎԱԾ 140
Թափանցիկությունը
Յուրաքանչյուր Կողմ պետք է՝
ա) առեւտրի նկատմամբ կիրառվող ՍԲՍ միջոցառումների եւ, մասնավորապես, մյուս Կողմի ներմուծման նկատմամբ կիրառվող ՍԲՍ պահանջների մասով ապահովի թափանցիկություն,
բ) մյուս Կողմի հարցման հիման վրա եւ այդ հարցումը ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում պետք է ուղարկի ՍԲՍ այն պահանջները, որոնք կիրառվում են որոշակի արտադրանքի ներմուծման նկատմամբ, այդ թվում՝ տեղեկություն այն մասին, թե արդյոք անհրաժեշտ է ռիսկի գնահատում, եւ
գ) մյուս Կողմին ծանուցում է հանրության, կենդանիների կամ բույսերի առողջության համար որեւէ լուրջ կամ զգալի ռիսկի, այդ թվում՝ պարենի խիստ պակասության մասին։ Այս ծանուցումը կատարվում է գրավոր՝ այդ ռիսկի հայտնաբերման օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում։
ԳԼՈՒԽ 5
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐ, ՀԻՄՆԱԴՐՈՒՄ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐ
ԲԱԺԻՆ Ա
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 141
Նպատակը, գործողության ոլորտը եւ շրջանակը
- Կողմերը, հաստատելով ԱՀԿ համաձայնագրով ստանձնած իրենց համապատասխան հանձնառությունները, սույնով սահմանում են հիմնադրման եւ ծառայությունների առեւտրի փոխադարձ աստիճանական ազատականացման եւ էլեկտրոնային առեւտրի հարցերով համագործակցության համար անհրաժեշտ միջոցառումները։
- Սույն գլխում ոչինչ չպետք է մեկնաբանվի այնպես, որ Կողմերի համար սահմանվի 8-րդ գլխով կարգավորվող պետական գնումների մասով որեւէ պարտավորություն։
- Սույն գլուխը չի կիրառվում Կողմի կողմից տրամադրված՝ 10-րդ գլխով կարգավորվող սուբսիդիաների նկատմամբ։
- Սույն գլխին համապատասխան՝ յուրաքանչյուր Կողմի վերապահվում է քաղաքականության իրավաչափ նպատակներին հասնելու համար միջոցներ ձեռնարկելու եւ պահպանելու իրավունք։
- Սույն գլուխը չի կիրառվում Կողմի աշխատաշուկա մուտք գործելու փորձ կատարող ֆիզիկական անձանց վերաբերող միջոցառումների, ինչպես նաեւ քաղաքացիությանը, ռեզիդենտությանը կամ մշտական հիմունքներով զբաղվածությանը վերաբերող միջոցառումների նկատմամբ:
- Սույն գլխով որեւէ Կողմի չի արգելվում միջոցներ կիրառել՝ կարգավորելու համար ֆիզիկական անձանց մուտքը կամ նրանց ժամանակավոր կացությունն իր տարածքում, այդ թվում՝ այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են իր սահմանների ամբողջականությունը պահպանելու եւ իր սահմաններով ֆիզիկական անձանց պատշաճ տեղաշարժն ապահովելու համար՝ պայմանով, որ այդ միջոցները չեն կիրառվում այնպես, որպեսզի վերացվեն կամ նվազեն սույն գլխին կամ սույն Համաձայնագրի հավելվածներին համապատասխան որեւէ առանձին հանձնառության շրջանակներում մյուս Կողմի կողմից ստացվող առավելությունները։
ՀՈԴՎԱԾ 142
Սահմանումները
Սույն գլխի նպատակներով՝
ա) «միջոցներ» նշանակում է Կողմի կողմից իրականացվող ցանկացած միջոց՝ օրենքի, կանոնակարգի, կանոնի, ընթացակարգի, որոշման, վարչական ներգործության միջոցների կամ ցանկացած այլ ձեւով.
բ) «Կողմի կողմից ընդունվող կամ կիրառվող միջոցներ» նշանակում է միջոցներ, որոնք ձեռնարկվել են՝
(i) Կողմի կենտրոնական, տարածաշրջանային կամ տեղական կառավարությունների ու իշխանությունների կողմից, եւ
(ii) Կողմի ոչ պետական մարմինների կողմից՝ այդ Կողմի կենտրոնական, տարածաշրջանային կամ տեղական կառավարությունների կամ իշխանությունների կողմից պատվիրակված լիազորություններն իրականացնելիս.
գ) «Կողմի ֆիզիկական անձ» նշանակում է որեւէ անդամ պետության քաղաքացի՝ այդ երկրի օրենսդրությանը համապատասխան, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ դրա օրենսդրությանը համապատասխան.
դ) «իրավաբանական անձ» նշանակում է կիրառելի օրենսդրությանը համապատասխան՝ պատշաճորեն հիմնադրված կամ այլ կերպ կազմավորված կազմակերպություն, որը հետապնդում է շահույթ ստանալու նպատակ կամ այդպիսի նպատակ չի հետապնդում, հանդիսանում է մասնավոր կամ պետական սեփականություն, այդ թվում՝ կորպորացիա, վստահության վրա հիմնված ընկերակցություն, գործընկերություն, համատեղ ձեռնարկություն, անհատ ձեռնարկատեր կամ ասոցիացիա.
ե) «Կողմի իրավաբանական անձ» նշանակում է իրավաբանական անձ, որը ստեղծվել է անդամ պետության եւ Եվրոպական միության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան եւ որի իրավաբանական հասցեն, կենտրոնական վարչական մարմինը կամ գործունեության հիմնական վայրն այն տարածքում է, որի նկատմամբ կիրառվում է «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագիրը կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.
այն իրավաբանական անձը, որի միայն իրավաբանական հասցեն կամ կենտրոնական վարչական մարմինն է գտնվում այն տարածքում, որի նկատմամբ կիրառվում է «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագիրը կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, չի համարվում Եվրոպական միության կամ Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձ, եթե դրա գործունեությունն իրական կամ շարունակական կապվածություն չունի համապատասխանաբար Եվրոպական միության կամ Հայաստանի Հանրապետության տնտեսության հետ.
չնայած նախորդ պարբերություններին՝ Եվրոպական միության կողմի կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված եւ համապատասխանաբար Եվրոպական միության անդամ պետությունների կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից վերահսկվող ծովային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունները նույնպես համարվում են Կողմի իրավաբանական անձ, եթե դրանց նավերը գրանցված են անդամ պետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում՝ դրանց համապատասխան օրենսդրության համաձայն, եւ նավարկում են այդ անդամ պետության կամ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո.
զ) «Կողմի իրավաբանական անձի դուստր ընկերություն» նշանակում է իրավաբանական անձ, որը փաստացի վերահսկվում է այդ Կողմի մեկ այլ իրավաբանական անձի կողմից1.
է) «իրավաբանական անձի մասնաճյուղ» նշանակում է իրավաբանական անձ չհամարվող ստորաբաժանում, որը մշտական բնույթ ունի, օրինակ՝ կազմում է մայր ընկերության մասը, ունի կառավարման կառուցվածք եւ նյութական միջոցներ՝ երրորդ կողմի հետ գործնական հարցերով բանակցելու համար, այնպես, որ վերջինս, գիտենալով հանդերձ, որ անհրաժեշտության դեպքում կարող է իրավական բնույթի փոխհարաբերություններ ունենալ մայր ընկերության՝ արտերկրում գտնվող գլխամասային գրասենյակի հետ, ստիպված չէ անմիջականորեն գործ ունենալ մայր ընկերության հետ, այլ կարող է բիզնես գործարքներ իրականացնել մայր ընկերության մաս հանդիսացող ստորաբաժանման միջոցով․
ը) հիմնադրում նշանակում է՝
(i) Կողմի իրավաբանական անձանց մասով՝ իրավաբանական անձինք, որոնք համապատասխանաբար Եվրոպական միությունում կամ Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձի ստեղծման, այդ թվում՝ ձեռքբերման կամ մասնաճյուղ կամ ներկայացուցչություն հիմնելու միջոցով նախաձեռնում կամ իրականացնում է տնտեսական գործունեություն,
(ii) Կողմի ֆիզիկական անձանց մասով՝ ֆիզիկական անձինք, որոնք որպես ինքնազբաղված անձ նախաձեռնում եւ իրականացնում են տնտեսական գործունեություն կամ հիմնում են այնպիսի ձեռնարկություններ, մասնավորապես՝ ընկերություններ, որոնք կլինեն նրանց փաստացի վերահսկողության տակ.
թ) «տնտեսական գործունեություն»՝ ներառում է արդյունաբերական, առեւտրային եւ մասնագիտական բնույթի գործունեությունը եւ արհեստագործական աշխատանքները, եւ չի ներառում այն գործունեությունը, որն իրականացվում է պետական իշխանության լիազորություններ իրականացնելիս.
ժ) «գործառնություններ» նշանակում է տնտեսական գործունեության իրականացում.
ժա) «ծառայություններ» նշանակում է ցանկացած ոլորտում մատուցվող ցանկացած ծառայություն՝ բացառությամբ այն ծառայությունների, որոնք մատուցվում են պետական իշխանության լիազորություններ իրականացնելիս.
ժբ) «պետական իշխանության լիազորություններ իրականացնելիս մատուցվող ծառայություններ եւ իրականացվող այլ աշխատանքներ» նշանակում է այն ծառայությունները կամ աշխատանքները, որոնք կատարվում են ո՛չ առեւտրային հիմունքներով, եւ ո՛չ էլ մրցակցության մեջ մտնելով մեկ կամ մի քանի տնտեսական օպերատորների հետ.
ժգ) «ծառայությունների միջսահմանային մատուցում» նշանակում է ծառայությունների մատուցում՝
(i) մի Կողմի տարածքից մյուս Կողմի տարածք, կամ
(ii) մի Կողմի տարածքում մյուս Կողմի ծառայության սպառողին․
ժդ) «ծառայություն մատուցող» նշանակում է Կողմի ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը մատուցում կամ ցանկանում է մատուցել ծառայություն.
ժե) «ձեռնարկատեր» նշանակում է Կողմի ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը հաստատություն հիմնելու միջոցով իրականացնում կամ ցանկանում է իրականացնել տնտեսական գործունեություն։
ԲԱԺԻՆ Բ
ՀԻՄՆԱԴՐՈՒՄ
ՀՈԴՎԱԾ 143
Գործողության ոլորտը
Սույն բաժինը կիրառվում է տնտեսական գործունեության բոլոր ոլորտներում հիմնադրմանը վերաբերող՝ Կողմերի կողմից ընդունված կամ կիրառվող միջոցների նկատմամբ, բացառությամբ՝
ա) միջուկային նյութերի օգտահանման, արտադրության եւ մշակման1,
բ) զենքի, զինամթերքի եւ ռազմական գույքի արտադրության եւ առեւտրի,
գ) տեսալսողական ծառայությունների,
դ) ազգային ծովային կաբոտաժի2, եւ
ե) չվացուցակով նախատեսված կամ չնախատեսված ներպետական եւ միջազգային օդային փոխադրումների ծառայությունների1, եւ այն ծառայությունների, որոնք անմիջականորեն կապված են փոխադրումների ընթացքում իրավունքների իրացման հետ՝ բացառությամբ՝
(i) օդանավի վերանորոգման եւ տեխնիկական սպասարկման ծառայությունների, որոնց ընթացքում դադարեցվում է օդանավի շահագործումը,
(ii) օդային փոխադրման ծառայությունների վաճառքի եւ շուկայահանման,
(iii) համակարգչային ամրագրման համակարգերի (ՀԱՀ) ծառայությունների,
(iv) վերգետնյա սպասարկման ծառայությունների, եւ
(v) օդանավակայանի շահագործման ծառայությունների։
ՀՈԴՎԱԾ 144
Ազգային ռեժիմը եւ ազգերի առավել բարենպաստության ռեժիմը
- VIII-Ե հավելվածում նշված վերապահումներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից տրամադրում է.
ա) Եվրոպական միության ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից դուստր ընկերությունների, մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների հիմնադրման մասով՝ իր իրավաբանական անձանց, մասնաճյուղերին եւ ներկայացուցչություններին կամ ցանկացած երրորդ երկրի իրավաբանական անձանց, մասնաճյուղերին եւ ներկայացուցչություններին տրամադրվող ռեժիմի համեմատությամբ ոչ պակաս բարենպաստ ռեժիմ՝ պայմանավորված այն հանգամանքով, թե որն է ավելի բարենպաստ, եւ
բ) Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից դուստր ընկերությունների, մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների գործունեության մասով՝ հիմնադրվելու դեպքում իր իրավաբանական անձանց, մասնաճյուղերին եւ ներկայացուցչություններին կամ ցանկացած երրորդ երկրի իրավաբանական անձանց, մասնաճյուղերին եւ ներկայացուցչություններին տրամադրվող ռեժիմի համեմատությամբ ոչ պակաս բարենպաստ ռեժիմ՝ պայմանավորված այն հանգամանքով, թե որն է ավելի բարենպաստ1։
- VIII-Ա հավելվածում նշված վերապահումներին համապատասխան՝ Եվրոպական միությունը սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից տրամադրում է.
ա) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից դուստր ընկերությունների, մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների հիմնադրման մասով՝ իր իրավաբանական անձանց, մասնաճյուղերին եւ ներկայացուցչություններին կամ ցանկացած երրորդ երկրի իրավաբանական անձանց, մասնաճյուղերին եւ ներկայացուցչություններին Եվրոպական միության կողմից տրամադրվող ռեժիմի համեմատությամբ ոչ պակաս բարենպաստ ռեժիմ՝ պայմանավորված այն հանգամանքով, թե որն է ավելի բարենպաստ, եւ
բ) Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից դուստր ընկերությունների, մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների գործունեության մասով՝ հիմնադրվելու դեպքում իր իրավաբանական անձանց, մասնաճյուղերին եւ ներկայացուցչություններին կամ ցանկացած երրորդ երկրի իրավաբանական անձանց, մասնաճյուղերին եւ ներկայացուցչություններին տրամադրվող ռեժիմի համեմատությամբ ոչ պակաս բարենպաստ ռեժիմ՝ պայմանավորված այն հանգամանքով, թե որն է ավելի բարենպաստ։2
- VIII-Ա եւ VIII-Ե հավելվածներում ներկայացված վերապահումներին համապատասխան՝ Կողմերը չեն կարող ընդունել նոր միջոցներ, որոնցով խտրականություն է արվում իրենց տարածքում մյուս Կողմի իրավաբանական անձանց հիմնադրման մասով կամ, հիմնադրվելու դեպքում, այդ իրավաբանական անձանց գործունեության մասով՝ ի համեմատություն իրենց իրավաբանական անձանց:
ՀՈԴՎԱԾ 145
Գնահատումը
Հիմնադրման պայմաններն աստիճանաբար ազատականացնելու նպատակով Գործընկերության կոմիտեն առեւտրի ձեւավորման հարցերով հանդիպումներ անցկացնելիս պարբերաբար գնահատում է հաստատության հիմնադրմանը վերաբերող իրավական դաշտը1 եւ հիմնադրման միջավայրը։
ՀՈԴՎԱԾ 146
Այլ համաձայնագրեր
Սույն գլխում ոչինչ չի սահմանափակում Կողմերի ներդրողների՝ էլ ավելի բարենպաստ ռեժիմից օգտվելու իրավունքը՝ նախատեսված ներդրումների վերաբերյալ գոյություն ունեցող կամ ապագայում կնքվող որեւէ միջազգային համաձայնագրով, որի կողմերն են անդամ պետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը։
ՀՈԴՎԱԾ 147
Մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների համար ստանդարտ ռեժիմը
- 144-րդ հոդվածի դրույթներով չի արգելվում Կողմի կողմից իր տարածքում մյուս Կողմի իրավաբանական անձանց մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների՝ առանց առաջին Կողմի տարածքում գրանցվելու հիմնադրմանը եւ գործունեությանը վերաբերող որոշակի միջոցների կիրառությունը, եթե այդ միջոցները չեն գրանցվել առաջին Կողմի տարածքում, ինչը հիմնավորվում է իր տարածքում գրանցված իրավաբանական անձանց մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների համեմատությամբ այդ մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների միջեւ առկա իրավական կամ տեխնիկական բնույթի տարբերություններով, կամ ֆինանսական ծառայությունների դեպքում՝ ողջամիտ պատճառներով։
- Այդ իրավական կամ տեխնիկական բնույթի տարբերությունների հետեւանքով կամ ֆինանսական ծառայությունների դեպքում՝ ողջամիտ պատճառներով պայմանավորված մոտեցման տարբերությունը չպետք է լինի ավելին, քան խստորեն անհրաժեշտ է։
ԲԱԺԻՆ Գ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԱՏՈՒՑՈՒՄ
ՀՈԴՎԱԾ 148
Գործողության ոլորտը
Սույն բաժինը կիրառվում է Կողմերի՝ ծառայությունների բոլոր ոլորտներում ծառայությունների միջսահմանային մատուցման հետ կապված միջոցների նկատմամբ, բացառությամբ՝
ա) տեսալսողական ծառայությունների,
բ) ազգային ծովային կաբոտաժի1, եւ
գ) չվացուցակով նախատեսված կամ չնախատեսված ներպետական եւ միջազգային օդային փոխադրումների ծառայությունների2 եւ այն ծառայությունների, որոնք անմիջականորեն կապված են փոխադրումների իրականացման ժամանակ իրավունքների իրացման հետ՝ բացառությամբ՝
(i) օդանավի վերանորոգման եւ տեխնիկական սպասարկման ծառայությունների, որոնց ընթացքում դադարեցվում է օդանավի շահագործումը,
(ii) օդային փոխադրման ծառայությունների վաճառքի եւ շուկայահանման,
(iii) համակարգչային ամրագրման համակարգերի (ՀԱՀ) ծառայությունների,
- iv) վերգետնյա սպասարկման ծառայությունների, եւ
- v) օդանավակայանի շահագործման ծառայությունների։
ՀՈԴՎԱԾ 149
Շուկայի հասանելիությունը
- Ծառայությունների միջսահմանային մատուցման ձեւով շուկայի հասանելիության հետ կապված՝ յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի ծառայությունների մասով եւ ծառայություններ մատուցողներին տրամադրում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը նախատեսված է VIII-Բ եւ VIII-Զ հավելվածներում առկա հատուկ հանձնառություններով։
- Այն ոլորտներում, որոնց հետ կապված ստանձնվել են շուկայի հասանելիության ապահովման վերաբերյալ հանձնառություններ, յուրաքանչյուր Կողմ ո՛չ տարածքային ստորաբաժանման եւ ո՛չ էլ իր ամբողջ տարածքի մակարդակով չի ընդունում կամ չի շարունակում կիրառել հետեւյալ միջոցները, եթե այլ բան նշված չէ VIII-Բ եւ VIII-Զ հավելվածներում.
ա) ծառայություն մատուցողների քանակի սահմանափակումներ՝ քանակական քվոտաների, մենաշնորհների, ծառայության բացառիկ մատուցողների կամ տնտեսական կարիքները գնահատելու պահանջ առաջադրելու ձեւով,
բ) ծառայության մատուցման հետ կապված գործարքների ընդհանուր արժեքի սահմանափակումներ կամ ակտիվների սահմանափակումներ՝ քանակական քվոտաներ սահմանելու կամ տնտեսական կարիքները գնահատելու պահանջ առաջադրելու ձեւով, կամ
գ) ծառայության հետ կապված գործառնությունների ընդհանուր թվի կամ ծառայության արդյունքի՝ սահմանված թվային միավորներով արտահայտված ընդհանուր քանակի սահմանափակումներ՝ քվոտաների կամ տնտեսական կարիքները գնահատելու պահանջ առաջադրելու ձեւով:
ՀՈԴՎԱԾ 150
Ազգային ռեժիմը
- Այն ոլորտներում, որոնց համար շուկայի հասանելիության ապահովման վերաբերյալ ստանձնած հանձնառությունները ներառված են VIII-Բ եւ VIII-Զ հավելվածներում եւ հաշվի առնելով դրանցում սահմանված ցանկացած պայման ու չափորոշիչ, յուրաքանչյուր Կողմ միջսահմանային ծառայությունների մատուցման վրա ազդող բոլոր միջոցառումների առնչությամբ մյուս Կողմի ծառայություններին ու ծառայություն մատուցողներին տրամադրում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմը, որն այդ Կողմը տրամադրել է իր նույնանման ծառայությունների հետ կապված եւ ծառայություն մատուցողներին։
- Կողմը կարող է բավարարել 1-ին պարբերության պահանջը՝ մյուս Կողմի ծառայությունների հետ կապված եւ ծառայություն մատուցողներին ֆորմալ առումով տրամադրելով նույնական կամ տարբերվող ռեժիմ՝ այն ռեժիմի համեմատությամբ, որն ինքը տրամադրել է իր նույնանման ծառայությունների հետ կապված եւ ծառայություն մատուցողներին։
- Ֆորմալ առումով նույնական կամ ֆորմալ առումով տարբերվող ռեժիմը համարվում է պակաս բարենպաստ, եթե այն փոփոխում է մրցակցության պայմանները՝ հօգուտ այդ Կողմի ծառայությունների եւ ծառայություն մատուցողների՝ համեմատած մյուս Կողմի նույնանման ծառայությունների եւ ծառայություն մատուցողների հետ։
- Սույն հոդվածին համապատասխան ստանձնած առանձին հանձնառությունները չպետք է մեկնաբանվեն այնպես, որպեսզի որեւէ Կողմից փոխհատուցում պահանջվի ներհատուկ մրցակցային անբարենպաստ պայմանի համար, որը համապատասխան ծառայությունների կամ ծառայություն մատուցողների օտարերկրյա ծագում ունենալու հետեւանք է։
ՀՈԴՎԱԾ 151
Հանձնառությունների ցանկերը
- Կողմերից յուրաքանչյուրի կողմից սույն գլխի համաձայն եւ վերապահումների արդյունքում ազատականացված ոլորտները, այդ ոլորտներում մյուս Կողմի ծառայությունների եւ ծառայություն մատուցողների նկատմամբ կիրառվող շուկայի հասանելիության ու ազգային ռեժիմի սահմանափակումները սահմանված են VIII-Բ եւ VIII-Զ հավելվածներում ներառված հանձնառությունների ցանկերում։
- Չսահմանափակելով Կողմերի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք գոյություն ունեն կամ կարող էին ծագել «Անդրսահմանային հեռուստատեսության մասին» 1989 թվականի եվրոպական կոնվենցիայի եւ «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» 1992 թվականի եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ VIII-Բ եւ VIII-Զ հավելվածներում ներառված հանձնառությունների ցանկերը չեն ներառում տեսալսողական ծառայությունների վերաբերյալ հանձնառությունները։
ՀՈԴՎԱԾ 152
Գնահատումը
Կողմերի միջեւ ծառայությունների միջսահմանային մատուցումն աստիճանաբար ազատականացնելու նպատակով Գործընկերության կոմիտեն առեւտրի ձեւավորման հարցերով հանդիպելիս պարբերաբար գնահատում է 149-151-րդ հոդվածներում նշված հանձնառությունների ցանկը։ Այդ գնահատումն իրականացնելիս հաշվի է առնվում, ի թիվս այլնի, 169-րդ, 180-րդ եւ 192-րդ հոդվածներում նշված աստիճանական մոտարկման գործընթացը եւ դրա ազդեցությունը Կողմերի միջեւ ծառայությունների միջսահմանային մատուցման համար մնացյալ խոչընդոտների վերացման վրա։
ԲԱԺԻՆ Դ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ
ՀՈԴՎԱԾ 153
Գործողության ոլորտը եւ սահմանումները
- Սույն բաժինը վերաբերում է Կողմերի՝ իրենց տարածքներ հիմնական աշխատակիցների, վերապատրաստում անցնող շրջանավարտների, առեւտրային ներկայացուցիչների, պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցողների եւ անկախ մասնագետների մուտք գործելու եւ այնտեղ ժամանակավոր կացության հետ կապված միջոցառումներին՝ չսահմանափակելով 141-րդ հոդվածի 5-րդ պարբերությունը։
Սույն բաժնի նպատակներով՝
ա) «հիմնական աշխատակիցներ» նշանակում է ֆիզիկական անձինք, որոնք աշխատում են Կողմերից մեկի՝ շահույթ չհետապնդող կազմակերպություն չհանդիսացող իրավաբանական անձի կազմում1, պատասխանատու են հաստատության հիմնադրման կամ պատշաճ հսկողության, կառավարման եւ գործունեության համար եւ որոնք համարվում են կամ «բիզնես այցելուներ՝ հիմնադրման նպատակներով» կամ «ներկորպորատիվ փոխադրվողներ».
բ) «բիզնես այցելուներ՝ հիմնադրման նպատակներով» նշանակում է ավագ պաշտոն զբաղեցնող ֆիզիկական անձինք, որոնք պատասխանատու են հաստատություն հիմնելու համար, չեն առաջարկում կամ մատուցում ծառայություններ կամ չեն ներգրավվում հաստատության գործունեության նպատակների համար չպահանջվող ցանկացած տնտեսական գործունեության մեջ եւ վարձատրություն չեն ստանում ընդունող Կողմի տարածքում գտնվող աղբյուրից.
գ) «ներկորպորատիվ փոխադրվողներ» նշանակում է ֆիզիկական անձինք, որոնք առնվազն մեկ տարի աշխատել են Կողմի իրավաբանական անձի մոտ կամ այնտեղ եղել են գործընկեր, ժամանակավորապես տեղափոխվել են այնպիսի հաստատություն, որը կարող է լինել մյուս Կողմի տարածքում իրավաբանական անձի դուստր ընկերությունը, մասնաճյուղը կամ գլխավոր ընկերությունը եւ որը դասվում է կամ «կառավարիչների» կամ «մասնագետների» շարքին.
դ) «կառավարիչներ» նշանակում է իրավաբանական անձի կազմում ավագ պաշտոն զբաղեցնող ֆիզիկական անձինք, որոնք հիմնականում պատասխանատու են հաստատության կառավարման համար՝ ենթարկվելով ընդհանուր վերահսկողության կամ ղեկավարվելով գլխավորապես տնօրենների խորհրդի կողմից կամ կազմակերպության բաժնետերերի կամ նրանց համարժեք անձանց կողմից եւ որոնց պարտականությունները ներառում են առնվազն՝
(i) հաստատությունը կամ դրա վարչությունը կամ ստորաբաժանումը ղեկավարելը,
(ii) վերահսկման, մասնագիտական կամ կառավարչական գործառույթներ իրականացնող այլ աշխատակիցներին վերահսկելը կամ հսկողությունը, եւ
(iii) անձամբ աշխատանքի վերցնելու կամ աշխատանքից ազատելու կամ պաշտոնները համալրելու, պաշտոնից ազատելու կամ մյուս աշխատակիցներին ցուցումներ տալու իրավասությունը.
ե) «մասնագետներ» նշանակում է Կողմի իրավաբանական անձի կազմում աշխատող անձինք, որոնք ունեն հաստատության արտադրության, գիտահետազոտական սարքավորումների, արտադրության տեխնոլոգիաների, գործընթացների, ընթացակարգերի կամ կառավարման համար կարեւոր նեղ մասնագիտական գիտելիքներ.
այդ գիտելիքները գնահատելիս պետք է հաշվի առնել ոչ միայն հաստատության նպատակներով հատուկ գիտելիքները, այլեւ այն, թե արդյոք անձն ունի հատուկ տեխնիկական գիտելիքներ ենթադրող աշխատանքի կամ առեւտրի տեսակին վերաբերող պատշաճ մասնագիտական փորձ ներառող որակավորման բարձր աստիճան՝ ներառյալ անդամությունը հավատարմագրված մասնագիտական կառույցին.
զ) «վերապատրաստում անցնող շրջանավարտներ» նշանակում է ֆիզիկական անձինք, որոնք առնվազն մեկ տարի աշխատում են մի Կողմի իրավաբանական անձի մոտ կամ դրա մասնաճյուղում, ունեն բարձրագույն կրթության դիպլոմ եւ ժամանակավորապես տեղափոխվել են իրավաբանական անձի՝ մյուս Կողմի տարածքում գտնվող հաստատություն՝ մասնագիտական առաջխաղացման նպատակներով կամ բիզնեսի արտադրական տեխնոլոգիաների կամ մեթոդների վերաբերյալ վերապատրաստում անցնելու նպատակով1.
է) «առեւտրային ներկայացուցիչներ»1 նշանակում է ֆիզիկական անձինք, որոնք մի Կողմի ծառայություններ մատուցողների կամ ապրանքներ մատակարարողների ներկայացուցիչներն են, որոնք ցանկանում են մուտք գործել մյուս Կողմի տարածք եւ ժամանակավորապես գտնվել այնտեղ՝ ծառայությունների կամ ապրանքների վաճառքի վերաբերյալ բանակցելու կամ այդ մատակարարի համար ծառայություններ կամ ապրանքներ վաճառելու վերաբերյալ համաձայնություններ ձեռք բերելու նպատակով, որոնք չեն ներգրավվում հանրության համար ուղղակիորեն վաճառք իրականացնելու գործընթացում, վարձատրություն չեն ստանում ընդունող Կողմի տարածքում տեղակայված աղբյուրից եւ որոնք կոմիսիոներ չեն.
ը) «պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցողներ» նշանակում է ֆիզիկական անձինք, որոնք աշխատում են Կողմի իրավաբանական անձի մոտ, որն անձնակազմի աշխատանքի տեղավորման եւ աշխատողների տրամադրման ծառայություններ իրականացնող գործակալություն չէ, չի գործում այդպիսի գործակալության միջոցով, մյուս Կողմի տարածքում հաստատություն չունի եւ կնքել է վերջին Կողմի տարածքում վերջնական սպառողին ծառայություններ մատուցելու վերաբերյալ bona fide պայմանագիր, որով նախատեսվում է նրա աշխատողների՝ ժամանակավոր հիմունքներով ներկայությունն այդ Կողմի տարածքում՝ ծառայությունների մատուցման պայմանագիրը կատարելու նպատակով[2].
թ) «անկախ մասնագետներ» նշանակում է ֆիզիկական անձինք, որոնք ներգրավված են ծառայության մատուցման մեջ եւ հիմնադրված են որպես ինքնազբաղված անձինք Կողմի տարածքում, որոնք մյուս Կողմի տարածքում հաստատություն չունեն եւ որոնք կնքել են վերջին Կողմի տարածքում վերջնական սպառողին ծառայություններ մատուցելու վերաբերյալ bona fide պայմանագիր (բացի անձնակազմի աշխատանքի տեղավորման եւ աշխատողների տրամադրման ծառայություններ իրականացնող գործակալության միջոցով), որով նախատեսվում է նրանց՝ ժամանակավոր հիմունքներով ներկայությունն այդ Կողմի տարածքում՝ ծառայությունների մատուցման պայմանագիրը կատարելու նպատակով3.
ժ) «որակավորում» նշանակում է դիպլոմներ, վկայագրեր եւ ֆորմալ որակավորման մասին այլ ապացույցներ, որոնք տրվել են օրենսդրական, կարգավորող կամ վարչական դրույթներին համապատասխան նշանակված մարմնի կողմից, եւ որոնք հավաստում են մասնագիտական վերապատրաստումը հաջողությամբ ավարտելը:
ՀՈԴՎԱԾ 154
Հիմնական աշխատակիցները եւ վերապատրաստում անցնող շրջանավարտները
- Բ բաժնի համաձայն կատարված եւ VIII-Գ հավելվածում նշված վերապահումներով կարգավորվող յուրաքանչյուր ոլորտի դեպքում յուրաքանչյուր Կողմ թույլ է տալիս մյուս Կողմի ձեռնարկատերերին իրենց հաստատությունում աշխատանքի վերցնել այդ մյուս Կողմի ֆիզիկական անձանց՝ պայմանով, որ այդ աշխատողները 153-րդ հոդվածով սահմանված հիմնական աշխատակիցներ եւ վերապատրաստում անցնող շրջանավարտներ են: Հիմնական աշխատակիցների եւ վերապատրաստում անցնող շրջանավարտների մուտքը եւ ժամանակավոր կացությունը ներկորպորատիվ փոխադրվողների դեպքում մինչեւ երեք տարի ժամանակահատվածով է, հաստատության գործունեության նպատակներով բիզնես այցելուների դեպքում՝ 90 օր ցանկացած 12-ամսյա ժամանակահատվածում, եւ մեկ տարի՝ վերապատրաստում անցնող շրջանավարտների դեպքում:
- Բ բաժնին համապատասխան յուրաքանչյուր ոլորտի դեպքում այն միջոցները, որոնք Կողմը չի ընդունում կամ կիրառում կա՛մ տարածաշրջանային ստորաբաժանման կա՛մ էլ իր ամբողջ տարածքի մակարդակով, սահմանվում են որպես այն ֆիզիկական անձանց ընդհանուր թվի՝ թվային քվոտաների կամ տնտեսական կարիքների գնահատման պահանջի ձեւով սահմանափակումներ, ինչպես նաեւ որպես խտրական սահմանափակումներ, որոնց ձեռնարկատերը կարող է կոնկրետ ոլորտում աշխատանքի վերցնել որպես հիմնական աշխատակիցներ եւ վերապատրաստում անցնող շրջանավարտներ, եթե VIII-Գ հավելվածով այլ բան նախատեսված չէ:
ՀՈԴՎԱԾ 155
Առեւտրային ներկայացուցիչները
Բ եւ Գ բաժիններին համապատասխան կատարված եւ VIII-Գ հավելվածներում նշված վերապահումներով կարգավորվող յուրաքանչյուր ոլորտի դեպքում յուրաքանչյուր Կողմ թույլ է տալիս առեւտրային ներկայացուցիչների մուտքը եւ ժամանակավոր կացությունը մինչեւ 90 օր ժամկետով՝ ցանկացած 12-ամսյա ժամանակահատվածում:
ՀՈԴՎԱԾ 156
Պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցողները
- Կողմերը հաստատում են պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցողների մուտքի եւ ժամանակավոր կացության վերաբերյալ իրենց համապատասխան պարտավորությունները, որոնք բխում են ԱՀԿ-ի՝ «Ծառայությունների առեւտրի մասին գլխավոր համաձայնագրով» ստանձնած իրենց հանձնառություններից:
- VIII-Դ եւ VIII-Է հավելվածներին համապատասխան՝ յուրաքանչյուր Կողմ թույլ է տալիս իր տարածքում ծառայությունների մատուցումը մյուս Կողմի պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցողների կողմից՝ հետեւյալ պայմաններին համապատասխան.
ա) ֆիզիկական անձինք պետք է ծառայությունների մատուցման մեջ ներգրավված լինեն ժամանակավոր հիմունքներով՝ որպես այն իրավաբանական անձի աշխատողներ, որը ստորագրել է ծառայությունների մատուցման պայմանագիր՝ 12 ամիսը չգերազանցող ժամկետով.
բ) մյուս Կողմի տարածք մուտք գործող ֆիզիկական անձինք պետք է առաջարկեն այդ ծառայությունները որպես այն իրավաբանական անձի աշխատողներ, որը ծառայություններ է մատուցել մյուս Կողմի տարածք մուտք գործելու վերաբերյալ դիմում ներկայացնելու օրվան անմիջապես նախորդող առնվազն մեկ տարվա ընթացքում, եւ բացի դրանից, մյուս Կողմի տարածք մուտք գործելու վերաբերյալ դիմում ներկայացնելու օրվա դրությամբ պայմանագրի առարկա հանդիսացող գործունեության ոլորտում պետք է ունենան առնվազն երեք տարվա մասնագիտական փորձ1.
գ) մյուս Կողմի տարածք մուտք գործող ֆիզիկական անձինք պետք է ունենան՝
(i) բարձրագույն կրթության դիպլոմ կամ համարժեք մակարդակի գիտելիքների առկայությունը հավաստող որակավորում,2 եւ
(ii) մասնագիտական որակավորումներ, որոնք պահանջվում են այն Կողմի օրենքների եւ կանոնակարգերի կամ այլ միջոցների համաձայն գործունեություն իրականացնելու համար, որտեղ մատուցվում է ծառայությունը.
դ) մյուս Կողմի տարածքում ծառայություններ մատուցելու դիմաց ֆիզիկական անձինք չեն ստանում այլ վարձատրություն, բացի այն իրավաբանական անձի կողմից վճարվող վարձատրությունից, որի մոտ աշխատում է ֆիզիկական անձը.
ե) շահագրգիռ Կողմի տարածք ֆիզիկական անձի մուտք գործելը եւ ժամանակավոր կացությունն ընդհանուր առմամբ չի կարող գերազանցել վեց ամիսը կամ, Լյուքսեմբուրգի դեպքում, 25 շաբաթը՝ ցանկացած 12-ամսյա ժամանակահատվածի ընթացքում կամ պայմանագրի տեւողության ժամկետով՝ նայած որն է ավելի կարճ.
զ) սույն հոդվածի դրույթներով տրամադրվող հասանելիությունը վերաբերում է միայն ծառայությունների մատուցում հանդիսացող այն գործունեությանը, որը պայմանագրի առարկան է, եւ չի ենթադրում այն Կողմի տարածքում տրվող մասնագիտական կոչումով գործունեություն իրականացնելու իրավունք, որտեղ մատուցվում է ծառայությունը, եւ
է) ծառայությունների մատուցման պայմանագրով ընդգրկված անձանց թիվը չի կարող լինել ավելին, քան անհրաժեշտ է պայմանագիրը կատարելու համար՝ այն Կողմի օրենքներին եւ կանոնակարգերին կամ այլ միջոցներին համապատասխան, որտեղ մատուցվում է ծառայությունը:
ՀՈԴՎԱԾ 157
Անկախ մասնագետները
VIII-Դ եւ VIII-Է հավելվածներին համապատասխան՝ յուրաքանչյուր Կողմ թույլ է տալիս դեպի իր տարածք ծառայությունների մատուցումը մյուս Կողմի անկախ մասնագետների կողմից՝ հետեւյալ պայմաններին համապատասխան.
ա) ֆիզիկական անձինք պետք է ծառայությունների մատուցման մեջ ներգրավված լինեն ժամանակավոր հիմունքներով՝ որպես մյուս Կողմի տարածքում հիմնադրված ինքնազբաղված անձինք, եւ պետք է ստորագրած լինեն ծառայությունների մատուցման պայմանագիր` 12 ամիսը չգերազանցող ժամկետով.
բ) մյուս Կողմի տարածք մուտք գործող ֆիզիկական անձինք մյուս Կողմի տարածք մուտք գործելու վերաբերյալ դիմում ներկայացնելու օրվա դրությամբ պետք է պայմանագրի առարկա հանդիսացող գործունեության ոլորտում ունենան առնվազն վեց տարվա մասնագիտական փորձ.
գ) մյուս Կողմի տարածք մուտք գործող ֆիզիկական անձինք պետք է ունենան՝
(i) բարձրագույն կրթության դիպլոմ կամ համարժեք մակարդակի գիտելիքների առկայությունը հավաստող որակավորում1, եւ
(ii) մասնագիտական որակավորումներ, որոնք պահանջվում են այն Կողմի օրենքների եւ կանոնակարգերի կամ այլ միջոցների համաձայն գործունեություն իրականացնելու համար, որտեղ մատուցվում է ծառայությունը.
դ) շահագրգիռ Կողմի տարածք ֆիզիկական անձի մուտք գործելը եւ այնտեղ ժամանակավոր կացությունն ընդհանուր առմամբ չի կարող գերազանցել վեց ամիսը կամ, Լյուքսեմբուրգի դեպքում, 25 շաբաթը՝ ցանկացած 12-ամսյա ժամանակահատվածի ընթացքում կամ պայմանագրի տեւողության ժամկետով՝ նայած որն է ավելի կարճ, եւ
ե) սույն հոդվածի դրույթներով տրամադրվող հասանելիությունը վերաբերում է միայն ծառայությունների մատուցում հանդիսացող այն գործունեությանը, որը պայմանագրի առարկան է, եւ չի ենթադրում այն Կողմի տարածքում տրվող մասնագիտական կոչումով գործունեություն իրականացնելու իրավունք, որտեղ մատուցվում է ծառայությունը:
ԲԱԺԻՆ Ե
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
ԵՆԹԱԲԱԺԻՆ I
ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 158
Գործողության ոլորտը եւ սահմանումները
- Սույն բաժինը կիրառվում է Կողմերի՝ լիցենզավորմանը ներկայացվող պահանջների եւ ընթացակարգերի, որակավորմանը ներկայացվող պահանջների եւ ընթացակարգերի հետ կապված այն միջոցների նկատմամբ, որոնք վերաբերում են՝
ա) ծառայությունների միջսահմանային մատուցմանը,
բ) իրենց տարածքում Կողմի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հիմնադրվելուն, եւ
գ) իրենց տարածքում 153-րդ հոդվածում նշված ֆիզիկական անձանց կատեգորիաների ժամանակավոր կացությանը:
- Ծառայությունների միջսահմանային մատուցման դեպքում սույն բաժինը կիրառվում է միայն այն ոլորտների նկատմամբ, որոնց մասով Կողմը ստանձնել է որոշակի հանձնառություններ, եւ այնքանով, որքանով կիրառվում են այդ հանձնառությունները: Հաստատության դեպքում սույն բաժինը չի կիրառվում ոլորտների նկատմամբ այն մասով, որի վերաբերյալ ներկայացվել է VIII-Ա եւ VIII-Ե հավելվածներում նշված վերապահում: Ֆիզիկական անձանց ժամանակավոր կացության դեպքում սույն բաժինը չի կիրառվում ոլորտների նկատմամբ այն մասով, որի վերաբերյալ ներկայացվել է VIII-Գ, VIII-Դ եւ VIII-Է հավելվածներում նշված վերապահումը:
- Սույն բաժինը չի կիրառվում միջոցների նկատմամբ այնքանով, որքանով դրանք ըստ ժամանակացույցի սահմանափակումներ են:
- Սույն բաժնի նպատակներով՝
ա) «լիցենզավորման պահանջներ» նշանակում է որակավորմանը ներկայացվող պահանջներից տարբերվող էական պահանջներ, որոնց ֆիզիկական կամ իրավաբանական անձը պետք է համապատասխանի, որպեսզի 1-ին պարբերության մեջ նշված գործունեությունն իրականացնելու համար թույլտվություն ստանա, փոփոխի այն կամ երկարաձգի դրա ժամկետը.
բ) «լիցենզավորման ընթացակարգեր» նշանակում է վարչական կամ ընթացակարգային կանոններ, որոնք պետք է պահպանի այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որը ցանկանում է ձեռք բերել 1-ին պարբերության մեջ նշված գործունեությունն իրականացնելու թույլտվություն, ներառյալ՝ լիցենզիայի փոփոխումը կամ դրա ժամկետի երկարաձգումը, որպեսզի կարողանա ապահովել լիցենզավորման պահանջների կատարումը.
գ) «որակավորման պահանջներ» նշանակում է էական պահանջներ, որոնք վերաբերում են ֆիզիկական անձի՝ ծառայություն մատուցելու իրավասությանը, եւ որոնք պահանջվում է ներկայացնել ծառայություն մատուցելու թույլտվություն ստանալու նպատակով.
դ) «որակավորման ընթացակարգեր» նշանակում է վարչական կամ ընթացակարգային կանոններ, որոնք պետք է պահպանի ֆիզիկական անձը, որպեսզի ապահովի համապատասխանությունը որակավորման պահանջներին՝ ծառայություն մատուցելու թույլտվություն ստանալու նպատակով, եւ
ե) «իրավասու մարմին» նշանակում է ցանկացած կենտրոնական, տարածաշրջանային կամ տեղական կառավարություն եւ մարմին կամ ոչ կառավարական մարմին, որն իրականացնում է կենտրոնական կամ տարածաշրջանային կամ տեղական կառավարությունների կամ մարմինների կողմից վերապահված լիազորություններ, որը որոշում է կայացնում ծառայություններ մատուցելու թույլտվության վերաբերյալ՝ այդ թվում հաստատության միջոցով, կամ ծառայությունների մատուցումից զատ այլ տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով հաստատություն հիմնադրելու թույլտվության վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ 159
Լիցենզավորման եւ որակավորման պայմանները
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որպեսզի լիցենզավորմանը ներկայացվող պահանջների եւ ընթացակարգերի, ինչպես նաեւ որակավորմանը ներկայացվող պահանջների եւ ընթացակարգերի հետ կապված միջոցառումները հիմնված լինեն այնպիսի չափորոշիչների վրա, որոնք իրավասու մարմիններին հնարավորություն չեն տալիս կամայականորեն իրականացնել գնահատման իրենց լիազորությունները:
- 1-ին պարբերությունում նշված չափորոշիչներն են`
ա) հանրային քաղաքականության նպատակին համաչափ,
բ) հստակ եւ ոչ երկիմաստ,
գ) օբյեկտիվ,
դ) նախասահմանված,
ե) նախապես հրապարակված, եւ
զ) թափանցիկ եւ մատչելի:
- Թույլտվությունը կամ լիցենզիան շնորհվում է այն ժամանակ, երբ պատշաճ ուսումնասիրության արդյունքում սահմանվում է, որ թույլտվություն կամ լիցենզիա ստանալու պայմանները բավարարվել են:
- Յուրաքանչյուր Կողմ պետք է ունենա կամ ձեւավորի դատական, արբիտրաժային կամ վարչական տրիբունալներ կամ ընթացակարգեր, որոնք, շահագրգիռ ձեռնարկատիրոջ կամ ծառայություններ մատուցողի պահանջի դեպքում, կապահովեն գործի անհապաղ վերանայում, եւ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, կտրամադրեն իրավական պաշտպանության պատշաճ միջոցներ այն վարչական որոշումների մասով, որոնք վերաբերում են հիմնադրմանը, ծառայությունների միջսահմանային մատուցմանը կամ ֆիզիկական անձանց՝ բիզնես նպատակներով ժամանակավոր ներկայությանը: Եթե այդպիսի ընթացակարգերն անկախ չեն այն գործակալությունից, որի իրավասությանն է վերապահված նշված վարչական որոշում կայացնելը, ապա Կողմերից յուրաքանչյուրն ապահովում է, որ ընթացակարգերով փաստացի նախատեսվեն օբյեկտիվ եւ անկողմնակալ վերանայման մեխանիզմներ:
- Այն դեպքում, երբ տվյալ գործունեության համար նախատեսված լիցենզիաների թիվը սահմանափակ է առկա բնական ռեսուրսների կամ տեխնիկական հնարավորությունների սղության պատճառով, յուրաքանչյուր Կողմ հնարավոր թեկնածուների նկատմամբ կիրառում է ընտրության ընթացակարգ, որն ապահովում է անկողմնակալության եւ թափանցիկության լիարժեք երաշխիքներ՝ ներառյալ, մասնավորապես, ընթացակարգի մեկնարկի, իրականացման եւ ավարտի մասին պատշաճ հրապարակայնությունը:
- Սույն հոդվածում նշված պահանջներին համապատասխան՝ ընտրության գործընթացի կանոնները սահմանելիս յուրաքանչյուր Կողմ կարող է հաշվի առնել հանրային քաղաքականության օրինական նպատակները, այդ թվում՝ առողջության, անվտանգության, շրջակա միջավայրի պաշտպանության եւ մշակութային ժառանգության պահպանության նկատառումները:
ՀՈԴՎԱԾ 160
Լիցենզավորման եւ որակավորման ընթացակարգերը
- Լիցենզավորման եւ որակավորման ընթացակարգերը եւ պաշտոնական ընթացակարգերը պետք է լինեն հստակ, նախապես հրապարակվեն եւ լինեն այնպիսին, որ դիմումատուների համար ապահովվի իրենց դիմումների օբյեկտիվ եւ անկողմնակալ ուսումնասիրություն:
- Լիցենզավորման եւ որակավորման ընթացակարգերը եւ պաշտոնական ընթացակարգերը պետք է լինեն հնարավորինս պարզ եւ չպետք է անտեղի բարդացնեն կամ հետաձգեն ծառայության մատուցումը: Լիցենզավորման համար վճարվող ցանկացած վճար1, որը դիմումատուները հնարավոր է վճարեն իրենց դիմումների հետ կապված, պետք է լինի ողջամիտ եւ թույլտվություն տրամադրելու նշված ընթացակարգերի արժեքին համաչափ:
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է լիցենզավորման կամ թույլտվություն տրամադրելու գործընթացում իրավասու մարմնի կողմից օգտագործվող ընթացակարգերի եւ նրա կողմից կայացված որոշումների անկողմնակալություն բոլոր դիմումատուների համար: Իրավասու մարմինն անկախ է որոշումներ կայացնելիս եւ հաշվետու չէ այն ծառայություններ մատուցողին, որի համար պահանջվում է լիցենզիան կամ թույլտվությունը:
- Այն դեպքում, երբ դիմումներ ներկայացնելու համար սահմանված են որոշակի ժամկետներ, դիմումը ներկայացնելու նպատակով դիմումատուին տրամադրվում է ողջամիտ ժամկետ: Իրավասու մարմինը դիմումին ընթացք է տալիս առանց անհարկի ուշացման: Հնարավորության դեպքում, դիմումներն ընդունվում են էլեկտրոնային ձեւաչափով՝ վավերականության նույն պայմաններով, ինչ թղթային տարբերակի դեպքում:
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է դիմումի ուսումնասիրություն, այդ թվում՝ դրա վերաբերյալ վերջնական որոշման կայացում՝ լրացված դիմումը ներկայացնելուց հետո ողջամիտ ժամկետում: Յուրաքանչյուր Կողմ միջոցներ է ձեռնարկում դիմումն ուսումնասիրելու համար ողջամիտ ժամկետներ սահմանելու ուղղությամբ:
- Իրավասու մարմինը ոչ ամբողջական դիմումը ստանալուց հետո ողջամիտ ժամկետում այդ մասին տեղեկացնում է դիմումատուին, հնարավորություն է տալիս ուղղելու թերությունները եւ հնարավորության դեպքում տրամադրում է դիմումն ամբողջականացնելու համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններ:
- Հնարավորության դեպքում, փաստաթղթերի բնօրինակների փոխարեն կարող են ընդունվել փաստաթղթերի վավերացված օրինակները:
- Եթե դիմումը մերժվում է, ապա իրավասու մարմինն այդ մասին գրավոր եւ առանց անհարկի ուշացման տեղեկացնում է դիմումատուին: Որպես կանոն, դիմումատուն տեղեկացվում է նաեւ դիմումը մերժելու պատճառների եւ որոշումը բողոքարկելու ժամկետի մասին` այդպիսի պահանջ ներկայացնելու դեպքում:
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ լիցենզիան կամ թույլտվությունը շնորհվելուն պես ուժի մեջ մտնեն առանց անհարկի ուշացման՝ դրանում նշված ժամկետներին եւ պայմաններին համապատասխան:
ԵՆԹԱԲԱԺԻՆ II
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 161
Փոխադարձ ճանաչումը
- Սույն գլխում ոչինչ չի խոչընդոտում Կողմին՝ պահանջել, որպեսզի ֆիզիկական անձինք ունենան անհրաժեշտ որակավորումներ եւ մասնագիտական փորձ, որոնք գործունեության նշված ոլորտի համար պահանջվում են այն տարածքում, որտեղ ծառայությունը մատուցվում է:
- Յուրաքանչյուր Կողմ իր տարածքի համապատասխան մասնագիտական մարմիններին խրախուսում է որակավորումների եւ մասնագիտական փորձի փոխադարձ ճանաչման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել Գործընկերության կոմիտե՝ առեւտրի ձեւավորման հարցերով հանդիպման ժամանակ՝ թույլտվության տրամադրման, լիցենզավորման, ձեռնարկատերերի եւ ծառայություններ մատուցողների գործունեության եւ հավաստագրման եւ, մասնավորապես, մասնագիտական ծառայությունների համար յուրաքանչյուր Կողմի կիրառած չափորոշիչները ձեռնարկատերերի եւ ծառայություններ մատուցողների կողմից, ամբողջապես կամ մասամբ, կատարելու նպատակով:
- 2-րդ պարբերության մեջ նշված առաջարկությունը ստանալուն պես Գործընկերության կոմիտեն առեւտրի ձեւավորման հարցերով հանդիպելիս ողջամիտ ժամկետում ուսումնասիրում է այդ առաջարկությունը՝ պարզելու համար, թե արդյոք այն համահունչ է սույն Համաձայնագրին, եւ այնտեղ ներառված տեղեկությունների հիման վրա գնահատում է, մասնավորապես՝
ա) որքանով են ծառայություններ մատուցողների եւ ձեռնարկատերերի թույլտվության, լիցենզիաների, գործունեության եւ հավաստագրման համար յուրաքանչյուր Կողմի կիրառած ստանդարտներն ու չափորոշիչները համընկնում, եւ
բ) որակավորումների եւ մասնագիտական փորձի փոխադարձ ճանաչման վերաբերյալ համաձայնագրի հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա:
- Եթե 3-րդ պարբերության մեջ նշված պահանջները բավարարվում են, ապա Գործընկերության կոմիտեն, առեւտրի ձեւավորման հարցերով հանդիպելիս, սահմանում է փոխադարձ ճանաչման վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցելու համար անհրաժեշտ քայլերը, եւ դրանից հետո Կողմերի իրավասու մարմիններին առաջարկում է սկսել բանակցությունները:
- Ցանկացած այդպիսի համաձայնագիր պետք է համապատասխանի ԱՀԿ համաձայնագրի համապատասխան դրույթներին, մասնավորապես՝ ԱՀԿ համաձայնագրի 1Բ հավելվածում ընդգրկված՝ Ծառայությունների առեւտրի մասին գլխավոր համաձայնագրի (ԾԱԳՀ) VII հոդվածին:
ՀՈԴՎԱԾ 162
Թափանցիկությունը եւ գաղտնի տեղեկությունների բացահայտումը
- Յուրաքանչյուր Կողմ անհապաղ պատասխանում է մյուս Կողմի՝ ընդհանուր կիրառության իր որեւէ միջոցառման կամ միջազգային համաձայնագրի վերաբերյալ որոշակի տեղեկություններ տրամադրելու մասին բոլոր պահանջներին, որոնք առնչվում են սույն Համաձայնագրին կամ ազդում են դրա վրա: Կողմերից յուրաքանչյուրը մյուս Կողմի ձեռնարկատերերին եւ ծառայություն մատուցողներին, պահանջի հիման վրա, այդ հարցերի վերաբերյալ որոշակի տեղեկություններ տրամադրելու նպատակով նաեւ հիմնում է մեկ կամ ավելի տեղեկատվական կետեր: Կողմերը միմյանց ծանուցում են տեղեկատվական կետերի մասին սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում: Պարտադիր չէ, որ տեղեկատվական կետերն օրենքների եւ կանոնակարգերի դեպոզիտարիաներ լինեն:
- Սույն Համաձայնագրի դրույթներով չի կարող նախատեսվել որեւէ Կողմի կողմից այնպիսի գաղտնի տեղեկություններ տրամադրելու պահանջ, որոնց բացահայտումը կխոչընդոտի օրենքի կատարման ապահովումը կամ որեւէ այլ կերպ կհակասի հանրային շահին, կամ որոնք կարող են սահմանափակել պետական կամ մասնավոր առանձին ձեռնարկությունների իրավաչափ առեւտրային շահերը:
ԵՆԹԱԲԱԺԻՆ III
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 163
Համակարգչային ծառայությունների վերաբերյալ պայմանավորվածությունը
- Համակարգչային ծառայությունների առեւտուրը Բ, Գ եւ Դ բաժիններին համապատասխան ազատականացնելիս Կողմերն ապահովում են 2-4-րդ պարբերություններին համապատասխանությունը:
- Հիմնական ապրանքների դասակարգում (ՀԱԴ)1 [3] 84, որը Միավորված ազգերի կազմակերպության կողմից համակարգչային եւ հարակից ծառայությունները նկարագրելու համար օգտագործվող ծածկագիրն է, ընդգրկում է համակարգչային եւ հարակից բոլոր ծառայությունները մատուցելու համար օգտագործվող հիմնական գործառույթները. համակարգչային ծրագրեր, որոնք սահմանվում են որպես հրահանգների խմբեր, որոնք անհրաժեշտ են համակարգիչն աշխատեցնելու եւ հաղորդակցելու համար (ներառյալ դրանց մշակումն ու իրականացումը), տվյալների մշակում եւ պահում, եւ հարակից ծառայություններ, ինչպիսիք են խորհրդատվությունը եւ հաճախորդների աշխատակիցների վերապատրաստումը: Տեխնոլոգիական առաջընթացը հանգեցրել է այդ ծառայությունների առաջարկի աճի՝ որպես հարակից ծառայությունների ամբողջություն կամ փաթեթ, որը կարող է ներառել այս հիմնական գործառույթների որոշ մասը կամ բոլորը: Օրինակ՝ այնպիսի ծառայությունները, ինչպիսիք են կայքերի կամ դոմենների տեղաբաշխումը, տվյալների խորքային վերլուծության ծառայությունները եւ ցանցային հաշվարկը, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է համակարգչային հիմնական գործառույթների համակցությունից:
- Համակարգչային եւ հարակից ծառայությունները, անկախ նրանից, թե արդյոք դրանք մատուցվում են ցանցի միջոցով, այդ թվում՝ ինտերնետի, ներառում են բոլոր այն ծառայությունները, որոնց համաձայն տրամադրվում է՝
ա) համակարգիչների կամ համակարգչային համակարգերի կամ դրանց մասով խորհրդատվություն, մարտավարություն, վերլուծություն, պլանավորում, մասնագրում, դիզայն, մշակում, տեղադրում, իրականացում, ինտեգրում, փորձարկում, վրիպազերծում, թարմացում, աջակցություն, տեխնիկական աջակցություն, կամ կառավարում,
բ) համակարգչային ծրագրեր, որոնք սահմանվում են որպես հրահանգների խմբեր, որոնք անհրաժեշտ են համակարգիչն աշխատեցնելու եւ հաղորդակցելու համար (իրար միջեւ եւ իրենցից)` ներառյալ համակարգիչների կամ համակարգչային ծրագրերի կամ դրանց մասով խորհրդատվություն, մարտավարություն, վերլուծություն, պլանավորում, մասնագրում, դիզայն, մշակում, տեղադրում, իրականացում, ինտեգրում, փորձարկում, վրիպազերծում, թարմացում, ադապտացում, ընթացիկ սպասարկում, աջակցություն, տեխնիկական աջակցություն, կառավարում կամ օգտագործում,
գ) տվյալների մշակում, տվյալների պահում, տվյալների տեղաբաշխում կամ տվյալների բազայի ծառայություն,
դ) գրասենյակային մեքենաների եւ սարքավորումների, ներառյալ՝ համակարգիչների սպասարկման եւ վերանորոգման ծառայություններ, կամ
ե) հաճախորդների անձնակազմի վերապատրաստման ծառայություններ՝ կապված համակարգչային ծրագրերի, համակարգիչների կամ համակարգչային համակարգերի հետ, եւ այլուր չդասակարգված:
- Համակարգչային եւ հարակից ծառայությունները հնարավորություն են տալիս մատուցել այլ ծառայություններ, ինչպես օրինակ՝ բանկային, եւ՛ էլեկտրոնային, եւ՛ այլ միջոցներով: Այդպիսի դեպքերում կարեւոր է տարբերակել հնարավորություն տվող ծառայությունը, ինչպես օրինակ՝ կայքերի տեղաբաշխման կամ հավելվածների տեղաբաշխման, եւ բովանդակությունը կամ էլեկտրոնային տարբերակով մատուցվող հիմնական ծառայությունը, ինչպես օրինակ՝ բանկային ծառայությունը, որը մատակարարվում է էլեկտրոնային եղանակով: Այդպիսի դեպքերում բովանդակությունը կամ հիմնական ծառայությունը չի կարգավորվում ՀԱԴ84-ով:
ԵՆԹԱԲԱԺԻՆ IV
ՓՈՍՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ1
ՀՈԴՎԱԾ 164
Գործողության ոլորտը եւ սահմանումները
- Սույն ենթաբաժնով սահմանվում են փոստային բոլոր ծառայությունների կարգավորման սկզբունքները:
- Սույն ենթաբաժնի եւ Բ, Գ եւ Դ բաժինների նպատակով՝
ա) «լիցենզիա» նշանակում է կարգավորող մարմնի կողմից անհատ մատակարարին շնորհված թույլտվություն, որը պահանջվում է նախքան տվյալ ծառայությունը մատուցելու գործունեությունը սկսելը, եւ
բ) «համընդհանուր ծառայություն» նշանակում է Կողմի տարածքի բոլոր կետերում սահմանված որակի փոստային ծառայությունների նվազագույն խմբի մշտական մատուցում:
ՀՈԴՎԱԾ 165
Շուկայի գործունեությունը խաթարող գործելակերպի կանխարգելումը
Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որպեսզի համընդհանուր ծառայությունների հետ կապված պարտավորություններին կամ փոստային մենաշնորհին ենթակա փոստային ծառայություններ մատուցողը ձեռնպահ մնա շուկայի գործունեությունը խաթարող գործելակերպից, ինչպիսիք են՝
ա) այդպիսի ծառայությունների մատուցումից ստացված շահույթի օգտագործումն էքսպրես առաքման ծառայությունների կամ որեւէ ոչ համընդհանուր առաքման ծառայության մատուցման խաչաձեւ սուբսիդավորման նպատակով, եւ
բ) սակագների կամ համընդհանուր ծառայությունների հետ կապված պարտավորություններին կամ փոստային մենաշնորհին ենթակա փոստային ծառայությունների մատուցման այլ ժամկետների ու պայմանների մասով անհիմն կերպով այնպիսի հաճախորդների միջեւ տարբերակումը, ինչպիսիք են բիզնես հաճախորդները, մեծ քանակությամբ նամակներ ուղարկողները կամ էքսպեդիտորները:
ՀՈԴՎԱԾ 166
Համընդհանուր ծառայություններ
- Յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի սահմանելու համընդհանուր ծառայության մասով պարտավորության այն տեսակը, որը ցանկանում է ունենալ: Այդպիսի պարտավորությունները, per se (որպես այդպիսին), չեն համարվի հակամրցակցային՝ պայմանով, որ դրանք կիրառվեն թափանցիկ, ոչ խտրական եւ մրցակցային տեսակետից չեզոք եղանակով եւ անհրաժեշտից ավելի ծանրաբեռնող չլինեն տվյալ Կողմի սահմանած՝ համընդհանուր ծառայության այդ տեսակի համար։
- Օգտագործողների կարիքները բավարարելու նկատառումով՝ համընդհանուր ծառայության սակագները մատչելի են։
ՀՈԴՎԱԾ 167
Լիցենզիաները
- Յուրաքանչյուր Կողմ պետք է միջոցներ ձեռնարկի համընդհանուր ծառայության մեջ չընդգրկված ծառայությունների համար պահանջվող լիցենզիաները պարզ գրանցմամբ փոխարինելու համար:
- Այն դեպքում, երբ պահանջվում է լիցենզիա՝
ա) լիցենզիաների ժամկետներն ու պայմանները, որոնք չեն կարող լինել ավելի խիստ, քան անհրաժեշտ է դրանցով հետապնդվող նպատակին հասնելու համար, պետք է հասանելի լինեն հանրությանը,
բ) դիմումատուն պետք է տեղեկացվի լիցենզիա տալը մերժելու հիմքերի մասին՝ նման պահանջ ներկայացվելու դեպքում, եւ
գ) յուրաքանչյուր Կողմ պետք է նախատեսի անկախ մարմնի միջոցով բողոքարկման այնպիսի ընթացակարգ, որը կլինի թափանցիկ, ոչ խտրական եւ օբյեկտիվ չափանիշների վրա հիմնված:
ՀՈԴՎԱԾ 168
Կարգավորող մարմնի անկախությունը
Կարգավորող մարմինն, օրենքին համապատասխան, անկախ է որեւէ փոստային եւ առաքման ծառայություններ մատուցողից եւ հաշվետու չէ նրան: Կարգավորող մարմնի որոշումները եւ դրա կողմից կիրառվող ընթացակարգերն անկողմնակալ են շուկայի բոլոր մասնակիցների համար:
ՀՈԴՎԱԾ 169
Աստիճանական մոտարկումը
Կողմերը ճանաչում են Հայաստանի Հանրապետության՝ փոստային ծառայությունների վերաբերյալ օրենսդրությունը Եվրոպական միության օրենսդրությանն աստիճանական մոտարկման կարեւորությունը:
ԵՆԹԱԲԱԺԻՆ V
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 170
Գործողության ոլորտը եւ սահմանումները
- Սույն ենթաբաժնով սահմանվում են էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի տրամադրման եւ ծառայությունների մատուցման կարգավորման սկզբունքները, որոնք ազատականացվել են Բ, Գ եւ Դ բաժինների համաձայն:
- Սույն ենթաբաժնի նպատակներով՝
ա) «էլեկտրոնային հաղորդակցության ցանց» նշանակում է փոխանցման համակարգեր եւ, եթե կիրառելի է, փոխանջատման կամ երթուղման սարքավորումներ եւ այլ ռեսուրսներ, ներառյալ՝ ոչ ակտիվ ցանցային տարրեր, որոնք թույլ են տալիս ազդանշաններ փոխանցել մալուխով, ռադիոյով, օպտիկական կամ այլ էլեկտրամագնիսական միջոցներով.
բ) «էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն» նշանակում է ծառայություն, որն ամբողջությամբ կամ հիմնականում բաղկացած է էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ազդանշանների փոխանցումից՝ ներառյալ ցանցերի միջոցով հեռարձակման նպատակով օգտագործվող հեռահաղորդակցության ծառայությունները եւ փոխանցման ծառայությունները. այդ ծառայությունները չեն ներառում այնպիսի ծառայություններ, որոնք մատուցում կամ իրականացնում են խմբագրական հսկողություն այն բովանդակության նկատմամբ, որը հեռարձակվում է էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի եւ ծառայությունների միջոցով.
գ) «հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն» նշանակում է էլեկտրոնային հաղորդակցության ծառայության որեւէ տեսակ, որը Կողմն ուղղակիորեն կամ ըստ էության պահանջում է, որպեսզի հասանելի լինի հանրությանը.
դ) «հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց» նշանակում է էլեկտրոնային հաղորդակցության ցանց, որն ամբողջությամբ կամ հիմնականում օգտագործվում է հանրությանը հասանելի էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու նպատակով եւ որն օժանդակում է տեղեկությունների փոխանցմանը ցանցային վերջնակետերի միջեւ.
ե) «հանրային հեռահաղորդակցության ծառայություն» նշանակում է հեռահաղորդակցության ցանկացած փոխադրման ծառայություն, որը Կողմն ուղղակիորեն կամ ըստ էության պահանջում է, որպեսզի հասանելի լինի հանրությանը. այդպիսի ծառայությունները կարող են ներառել, ի թիվս այլնի, հեռագիրը, հեռախոսը, տելեքսը եւ տվյալների փոխանցումը, որը սովորաբար ներառում է երկու կամ ավելի կետերի միջեւ հաճախորդի կողմից մատակարարվող տեղեկությունների փոխանցումն իրական ժամանակում՝ առանց հաճախորդի տեղեկությունների ձեւի կամ բովանդակության որեւէ փոփոխության վերջնակայանների միջեւ․
զ) «էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորող մարմին» նշանակում է այն մարմինը կամ մարմինները, որոնց Կողմը տվել է սույն ենթաբաժնում նշված էլեկտրոնային հաղորդակցությունը կարգավորելու իրավասություն.
է) «էական հարմարություններ» նշանակում է հանրային հաղորդակցության ցանցի եւ ծառայության հարմարություններ, որոնք՝
(i) բացառապես կամ առավելապես մատուցվում են մեկ կամ սահմանափակ թվով մատակարարների կողմից, եւ
(ii) ծառայություն մատուցելու նպատակով չեն կարող տնտեսապես կամ տեխնիկապես փոխարինվել.
ը) «հարակից հարմարություններ» նշանակում է այն հարակից ծառայությունները, ֆիզիկական ենթակառուցվածքները եւ մյուս հարմարությունները կամ տարրերը, որոնք գործում են էլեկտրոնային հաղորդակցության ցանցին կամ ծառայությանը հարակից՝ հնարավոր դարձնելով այդ ցանցով կամ ծառայության միջոցով ծառայությունների մատուցումը կամ նման հնարավորություն ունեն եւ, ի թիվս այլնի, ներառում են շենքերը կամ շենքերի մուտքերը, շենքի մալուխային գծերը, անտենաները, աշտարակները եւ մյուս օժանդակ կառույցները, անցուղիները, խողովակաշարերը, կայմերը, դիտահորերը եւ խցիկները.
թ) էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում «խոշոր օպերատորը1» էական հարմարությունների նկատմամբ հսկողության կամ շուկայում իր դիրքն օգտագործելու արդյունքում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների համապատասխան շուկայում մասնակցության պայմանների վրա (հաշվի առնելով գինը եւ մատակարարումը) էականորեն ազդելու կարողություն ունեցող մատակարարն է.
ժ) «հասանելիություն» նշանակում է հարմարությունները կամ ծառայություններն այլ մատակարարին սահմանված պայմաններով հասանելի դարձնելը՝ էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու նպատակով, որը ներառում է, ի թիվս այլնի՝
(i) ցանցային տարրերի եւ հարակից հարմարությունների հասանելիությունը, որը կարող է ներառել սարքավորումների հաղորդակցությունը ֆիքսված կամ ոչ ֆիքսված միջոցներով, մասնավորապես, դա ներառում է տեղական հանգույցի եւ այն հարմարությունների ու ծառայությունների հասանելիությունը, որոնք անհրաժեշտ են տեղական հանգույցի միջոցով ծառայություն մատուցելու համար,
(ii) ֆիզիկական ենթակառուցվածքին հասանելիությունը՝ ներառյալ շենքերին, անցուղիներին եւ կայմերին,
(iii) համակարգչային ծրագրերի համապատասխան համակարգերին, այդ թվում՝ գործառնական աջակցության համակարգերին հասանելիությունը,
(iv) տեղեկատվական համակարգերին կամ տվյալների բազաներին հասանելիությունը՝ նախնական պատվիրման, տրամադրման, պատվիրման, սպասարկման եւ վերանորոգման հայտերի եւ գանձումների նպատակով,
- v) համարների վերահաղորդմանը կամ համարժեք գործառույթներ առաջարկող համակարգերին հասանելիությունը,
(vi) ֆիքսված եւ շարժական ցանցերին հասանելիությունը, մասնավորապես՝ ռոումինգի նպատակով, եւ
(vii) վիրտուալ ցանցային ծառայություններին հասանելիությունը.
ժա) «փոխկապակցում» նշանակում է միեւնույն կամ տարբեր մատակարարների կողմից օգտագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի ֆիզիկական եւ տրամաբանական կապակցում՝ մեկ մատակարարի օգտագործողներին միեւնույն կամ մեկ այլ մատակարարի օգտագործողների հետ հաղորդակցվելու հնարավորություն տալու կամ մեկ այլ մատակարարի կողմից մատուցվող ծառայություններին հասանելիություն ունենալու նպատակով, այնպիսի ծառայությունները, որոնք կարող են մատուցել ներգրավված կողմերը կամ ցանցերին հասանելիություն ունեցող այլ կողմեր.
ժբ) «համընդհանուր ծառայություն» նշանակում է սահմանված որակի ծառայությունների նվազագույն խումբը, որը պետք է Կողմի տարածքում հասանելի լինի բոլոր օգտագործողներին՝ անկախ աշխարհագրական դիրքից, եւ լինի մատչելի. դրանց շրջանակը եւ իրականացումը որոշում է Կողմերից յուրաքանչյուրը.
ժգ) «համարի տեղափոխելիություն» նշանակում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների բոլոր այն բաժանորդներին ընձեռված հնարավորություն, որոնք հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների միեւնույն կատեգորիայի մատուցողների միջեւ անցում կատարելիս դիմում են միեւնույն վայրում միեւնույն հեռախոսահամարները պահպանելու պահանջով՝ առանց որակի, վստահելիության կամ հարմարության վատթարացման:
ՀՈԴՎԱԾ 171
Կարգավորող մարմինը
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ իր Էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը եւ ծառայությունները կարգավորող մարմիններն իրավաբանորեն առանձին եւ գործառույթի մասով անկախ լինեն էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի, էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների ցանկացած մատուցողից կամ էլեկտրոնային սարքավորումների ցանկացած մատակարարից:
- Այն կողմը, որն ունի էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների կամ ծառայություններ մատուցողների նկատմամբ սեփականության կամ հսկողության իրավունք, ապահովում է կարգավորող գործառույթի կառուցվածքային արդյունավետ առանձնացումը սեփականության կամ հսկողության իրավունքի հետ կապված գործունեությունից։ Կարգավորող մարմինը գործում է անկախ եւ ազգային օրենսդրությամբ իրեն հանձնարարված այդ առաջադրանքների կատարման վերաբերյալ ցուցումներ չի հայցում կամ ստանում որեւէ այլ մարմնից:
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ իր կարգավորող մարմինները ունենան բավականաչափ լիազորություններ, որպեսզի կարգավորեն ոլորտը, եւ ունենան համապատասխան ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներ, որպեսզի կատարեն իրենց հանձնարարված առաջադրանքը: Միայն 7-րդ պարբերության մեջ նշված բողոքարկման մարմինները լիազորություն ունեն կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու կարգավորող մարմինների որոշումները։
Կարգավորող մարմնին հանձնարարված առաջադրանքները հրապարակվում են հեշտ հասանելի եւ հստակ ձեւաչափով, մասնավորապես, եթե այդ առաջադրանքները հանձնարարվել են մեկից ավելի մարմինների: Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ իր կարգավորող մարմիններն ունենան առանձին տարեկան բյուջեներ: Բյուջեները պետք է հրապարակվեն:
- Կարգավորող մարմինների որոշումները եւ դրանց կողմից օգտագործվող ընթացակարգերն անկողմնակալ են շուկայի բոլոր մասնակիցների նկատմամբ:
- Կարգավորող մարմինների լիազորություններն իրականացվում են թափանցիկ եւ ժամանակին:
- Կարգավորող մարմինները լիազորություն ունեն ապահովելու, որ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորները եւ ծառայություններ մատուցողները, նման պահանջ ներկայացվելու դեպքում, նրանց անհապաղ տրամադրեն բոլոր տեղեկությունները, ներառյալ՝ ֆինանսական տեղեկությունները, որոնք կարգավորող մարմիններին անհրաժեշտ են իրենց առաջադրված խնդիրներն իրագործելու համար՝ սույն ենթաբաժնին համապատասխան: Պահանջված տեղեկությունները պետք է լինեն կարգավորող մարմինների կողմից իրենց առջեւ դրված խնդիրների կատարմանը համաչափ, եւ դրանց հետ պետք է գործ ունենալ գաղտնիության պահանջների պահպանմամբ:
- Ցանկացած օգտագործող կամ օպերատոր, որին վերաբերում է կարգավորող մարմնի որոշումը, իրավունք ունի բողոքարկելու այդ որոշումը ներգրավված կողմերից անկախ գործող բողոքարկման մարմնին: Այդ մարմինը, որը կարող է լինել դատարանը, պետք է ունենա համապատասխան մասնագիտական փորձառություն, որպեսզի կարողանա արդյունավետորեն իրականացնել իր գործառույթները։ Գործի հանգամանքները պետք է պատշաճ կերպով հաշվի առնվեն, իսկ բողոքարկման մեխանիզմը պետք է լինի արդյունավետ: Վերանայման ընթացակարգերի համար պատասխանատու այն մարմինների մասով, որոնք իրենց բնույթով դատական մարմիններ չեն, յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ դրանց կողմից ընդունված որոշումների համար միշտ ներկայացվի գրավոր հիմնավորում, իսկ դրանց որոշումները նաեւ ենթակա լինեն վերանայման անկողմնակալ եւ անկախ դատական մարմնի կողմից: Բողոքարկման մարմինների կողմից ընդունված որոշումները պետք է արդյունավետորեն կատարվեն: Կախված բողոքարկման արդյունքից՝ կարգավորող մարմնի որոշումը պահպանում է իր ուժը, եթե միջանկյալ միջոցներ չեն շնորհվում՝ ներպետական օրենսդրությանը համապատասխան։
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ կարգավորող մարմնի ղեկավարը կամ, եթե կիրառելի է, կոլեգիալ մարմնի՝ կարգավորող մարմնի կազմում այդ գործառույթն իրականացնող անդամները կամ նրանց փոխարինող անձինք պաշտոնից ազատվեն միայն այն դեպքում, եթե նրանք այլեւս չեն բավարարում ներպետական օրենսդրությամբ նախապես սահմանված՝ իրենց պարտականությունների կատարման համար պահանջվող պայմանները։ Այդպիսի որոշումը հրապարակվում է պաշտոնանկ անելու պահին։ Կարգավորող մարմնի՝ պաշտոնից ազատված ղեկավարին կամ, եթե կիրառելի է, այդ գործառույթն իրականացնող կոլեգիալ մարմնի անդամներին տրվում է ազատման պատճառները հիմնավորող փաստաթուղթ, եւ նրանք իրավունք ունեն պահանջելու դրա հրապարակումը, եթե դա այլ կերպ չի կարող տեղի ունենալ, ինչի դեպքում այն պետք է հրապարակվի։
ՀՈԴՎԱԾ 172
Էլեկտրոնային հաղորդակցության ցանցեր տրամադրելու եւ ծառայություններ մատուցելու թույլտվությունը
- Յուրաքանչյուր Կողմ թույլատրում է էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի տրամադրումը կամ ծառայությունների մատուցումը, եթե դա հնարավոր է, պարզ ծանուցման միջոցով: Չի պահանջվում, որ ծանուցումից հետո տվյալ ծառայություն մատուցողը նախքան թույլտվությունից բխող իրավունքներն իրականացնելը կարգավորող մարմնից ստանա հստակ որոշում կամ որեւէ այլ վարչական ակտ: Այդպիսի թույլտվությունից բխող իրավունքներն ու պարտականությունները հրապարակվում են հեշտ հասանելի ձեւով: Պարտականությունները պետք է համաչափ լինեն տվյալ ծառայության բովանդակությանը:
- Անհրաժեշտության դեպքում, Կողմը կարող է պահանջել ռադիոհաճախականությունների եւ թվերի օգտագործման իրավունքի լիցենզիա, որպեսզի հնարավոր լինի՝
ա) խուսափել վնասակար միջամտությունից,
բ) ապահովել ծառայության տեխնիկական որակը,
գ) երաշխավորել ռադիոհաճախականության տիրույթի արդյունավետ օգտագործումը, կամ
դ) իրականացնել ընդհանուր շահերից բխող այլ նպատակներ:
- Եթե Կողմը պահանջում է լիցենզիա, ապա այն պետք է՝
ա) հրապարակի լիցենզավորման բոլոր չափորոշիչները եւ լիցենզիայի համար ներկայացված դիմումի հետ կապված որոշում կայացնելու համար սովորաբար պահանջվող ողջամիտ ժամանակահատվածի մասին տեղեկություն,
բ) լիցենզիա տրամադրելը մերժելու պատճառները գրավոր տրամադրի դիմումատուին՝ այդպիսի պահանջ ներկայացվելու դեպքում,
գ) դիմումատուին հնարավորություն տա լիցենզիա տրամադրելը մերժելու դեպքում դիմելու բողոքարկման մարմին:
- Վարչական բոլոր ծախսերը մատակարարների վրա են դրվում օբյեկտիվության, թափանցիկության, համաչափության եւ նվազագույն ծախսերի սկզբունքով: 1-ին պարբերության մեջ նշված թույլտվության կամ 2-րդ պարբերության մեջ նշված լիցենզիայով ծառայություն մատուցող կամ ցանց տրամադրող օպերատորների նկատմամբ Կողմի կողմից նշանակված ցանկացած վարչական ծախս, ընդհանուր առմամբ, սահմանափակվում է միայն տվյալ թույլտվության եւ լիցենզիայի տրամադրման, վերահսկման եւ իրականացման համար փաստացի վարչական ծախսերով: Այդ վարչական ծախսերը կարող են ներառել միջազգային համագործակցության, ներդաշնակեցման եւ ստանդարտացման, շուկայի վերլուծության, մոնիթորինգի համապատասխանության եւ շուկայի այլ հսկողության, ինչպես նաեւ կարգավորման աշխատանքների հետ կապված ծախսերը, որոնք ներառում են օրենսդրության եւ վարչական որոշումների, ինչպես օրինակ՝ հասանելիության եւ փոխկապակցման վերաբերյալ որոշումների նախապատրաստումն ու կատարումը:
Առաջին ենթապարբերության մեջ նշված վարչական վճարները չեն ներառում աճուրդի, տենդերի համար նախատեսված վճարները կամ կոնցեսիա տրամադրելու ոչ խտրական մյուս միջոցները կամ համընդհանուր ծառայությունների մատուցման համար նախատեսված պարտադիր վճարները։
ՀՈԴՎԱԾ 173
Սահմանափակ ռեսուրսները
- Սահմանափակ ռեսուրսների, այդ թվում՝ ռադիոհաճախականության տիրույթի, թվերի եւ սերվիտուտի իրավունքի բաշխումը եւ դրանք օգտագործելու իրավունքի շնորհումն իրականացվում են բաց, օբյեկտիվ, ժամանակին, թափանցիկ, ոչ խտրական եւ համաչափ ձեւով: Յուրաքանչյուր կողմ պետք է այնպես անի, որ իր ընթացակարգերը հիմնված լինեն օբյեկտիվ, թափանցիկ, ոչ խտրական եւ համաչափ չափորոշիչների վրա:
- Բաշխված հաճախականությունների միջակայքերի ներկա իրավիճակի մասին տեղեկությունները ենթակա են հրապարակման, իսկ կառավարության կողմից առանձին նպատակներով օգտագործման համար բաշխված ռադիոհաճախականության տիրույթների վերաբերյալ մանրամասների հրապարակում չի պահանջվում:
- Յուրաքանչյուր Կողմ իրավունք է վերապահում սահմանելու եւ կիրառելու տիրույթի եւ հաճախականության կառավարման միջոցառումներ, որոնց արդյունքում կարող են սահմանափակվել էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների թիվը՝ պայմանով, որ դա արվի սույն Համաձայնագրին համապատասխան: Այդ իրավունքը ներառում է հաճախականությունների միջակայքերը բաշխելու հնարավորությունը՝ հաշվի առնելով ներկա եւ ապագա կարիքներն ու տիրույթների հասանելիությունը: Կողմի՝ տիրույթներ բաշխելու եւ տրամադրելու, ինչպես նաեւ հաճախականությունը կառավարելու միջոցառումները, per se, 144-րդ, 149-րդ եւ 150-րդ հոդվածներին չհամապատասխանող միջոցառումներ չեն:
ՀՈԴՎԱԾ 174
Հասանելիությունը եւ փոխկապակցումը
- Հասանելիությունը եւ փոխկապակցումը պետք է սկզբունքորեն համաձայնեցվեն տվյալ օպերատորների միջեւ առեւտրային բանակցությունների հիման վրա:
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների բոլոր օպերատորներն ունենան իրար հետ փոխկապակցման շուրջ բանակցելու իրավունք, իսկ մեկ այլ օպերատորի կողմից նման պահանջ ներկայացվելու դեպքում՝ պարտավորություն՝ հանրությանը հասանելի էլեկտրոնային հաղորդակցության ցանցեր տրամադրելու եւ ծառայություններ մատուցելու նպատակով: Որեւէ Կողմ չպետք է կիրառի իրավական կամ վարչական ներգործության որեւէ միջոց, որը հասանելիություն կամ փոխկապակցում շնորհող օպերատորներին պարտավորեցնում է համարժեք ծառայությունների համար տարբեր օպերատորների առաջարկել տարբեր պայմաններ կամ նրանց վրա դնել այնպիսի պարտավորություններ, որոնք առնչություն չունեն մատուցվող ծառայությունների հետ:
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ մատակարարները, որոնք հասանելիության կամ փոխկապակցման վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով իրականացվող բանակցությունների ընթացքում մեկ այլ մատակարարից ձեռք են բերում տեղեկություններ, այդ տեղեկությունները կարողանան օգտագործել բացառապես այն նպատակով, որի համար դրանք տրամադրվել են եւ շարունակաբար պահպանեն փոխանցված կամ պահված տեղեկությունների գաղտնիությունը:
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ իր տարածքում խոշոր օպերատորն էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողներին ողջամիտ եւ ոչ խտրական1 ժամկետներով եւ պայմաններով ընձեռի իր այն հիմնական հարմարություններին հասանելիության հնարավորություն, որոնք, ի թիվս այլնի, ներառում են ցանցային տարրեր, հարակից հարմարություններ եւ օժանդակ ծառայություններ:
- Հանրային հեռահաղորդակցության ծառայությունների դեպքում խոշոր օպերատորի հետ փոխկապակցումն ապահովվում է ցանցի՝ տեխնիկապես հնարավոր ցանկացած կետում: Այդպիսի փոխկապակցում տրամադրվում է՝
ա) ոչ խտրական ժամկետներով, պայմաններով (այդ թվում՝ տեխնիկական ստանդարտների, մասնագրերի, որակի եւ պահպանման առումով) եւ դրույքաչափով, ինչպես նաեւ այնպիսի որակով, որը պակաս բարենպաստ չէ, քան այն, որը տրամադրվում է այդպիսի խոշոր օպերատորի կողմից տրամադրվող նույնատիպ ծառայությունների համար, կամ իրար հետ չփոխկապակցված օպերատորների կողմից տրամադրվող նույնատիպ ծառայությունների կամ էլ դրանց դուստր ձեռնարկությունների կամ այլ փոխկապակցված անձանց համար.
բ) ժամանակին, այնպիսի ժամկետներով, պայմաններով (այդ թվում՝ տեխնիկական ստանդարտների, մասնագրերի, որակի եւ պահպանման առումով) եւ ծախսերի վրա հիմնված դրույքաչափով, որոնք թափանցիկ են, ողջամիտ, հաշվի են առնում տնտեսական իրագործելիությունը եւ բավարար չափով տարանջատված են այնպես, որ օպերատորը կարիք չունենա վճարելու այն ցանցային տարրերի կամ հարմարությունների համար, որոնք մատուցվող ծառայության համար չեն պահանջվում, եւ
գ) պահանջի դեպքում՝ օգտագործողների մեծ մասին առաջարկվող ցանցային վերջնակետերից բացի այն կետերում, որոնց համար վճարվում են այնպիսի գումարներ, որոնք ներառում են անհրաժեշտ օժանդակ հարմարություններ կառուցելու ծախսը:
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ հրապարակվեն խոշոր օպերատորի նկատմամբ կիրառելի փոխկապակցման ընթացակարգերը, իսկ այդ խոշոր օպերատորները հրապարակեն կա՛մ իրենց փոխկապակցման համաձայնագրերը, կա՛մ, հնարավորության դեպքում, փոխկապակցման իրենց օրինակելի առաջարկները:
ՀՈԴՎԱԾ 175
Խոշոր օպերատորների մրցակցային երաշխիքները
Յուրաքանչյուր Կողմ համապատասխան միջոցներ է ընդունում կամ իրականացնում՝ առանձին կամ միասին խոշոր օպերատոր հանդիսացող մատակարարների հակամրցակցային գործելակերպը կանխելու նպատակով: Այդ հակամրցակցային գործելակերպը, մասնավորապես, ներառում է՝
ա) հակամրցակցային խաչաձեւ սուբսիդավորման մեջ ներգրավվելը,
բ) մրցակիցներից ստացված տեղեկությունները հակամրցակցային նպատակներով օգտագործելը, եւ
գ) էական հարմարությունների մասին տեխնիկական այն տեղեկությունները եւ առեւտրային առումով համապատասխան այն տեղեկություններն այլ ծառայություններ մատուցողների համար ժամանակին հասանելի չդարձնելը, որոնք նրանց անհրաժեշտ են ծառայություններ մատուցելու համար:
ՀՈԴՎԱԾ 176
Համընդհանուր ծառայություն
- Յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի սահմանելու համընդհանուր ծառայություն մատուցելու պարտավորության այն տեսակը, որը ցանկանում է ունենալ:
- Համընդհանուր ծառայություն մատուցելու այդ պարտավորությունները per se չեն համարվում հակամրցակցային՝ պայմանով, որ դրանք կիրառվեն համաչափ, թափանցիկ, օբյեկտիվ եւ ոչ խտրական ձեւով: Այդպիսի պարտավորությունների կիրառումը պետք է նաեւ չեզոք լինի մրցակցության նկատմամբ եւ չլինի ավելի ծանրաբեռնող, քան անհրաժեշտ է Կողմի սահմանած համընդհանուր ծառայության տեսակի համար:
- Բոլոր Էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորները եւ (կամ) ծառայություններ մատուցողները պարտավոր են մատուցել համընդհանուր ծառայություններ: Համընդհանուր ծառայություններ մատուցողների նշանակումը կատարվում է արդյունավետ, թափանցիկ եւ ոչ խտրական մեխանիզմի միջոցով: Անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր Կողմ գնահատում է, թե արդյոք համընդհանուր ծառայություն մատուցելը ոչ արդարացի բեռ է համընդհանուր ծառայություն մատուցելու համար նշանակված օպերատոր(ներ)ի համար: Այդպիսի գնահատման արդյունքներով արդարացված լինելու դեպքում եւ հաշվի առնելով շուկայի շահույթը, որը ստանում է համընդհանուր ծառայություն առաջարկող օպերատորը, կարգավորող մարմինները սահմանում են, թե արդյոք անհրաժեշտ է սահմանել մեխանիզմ՝ տվյալ օպերատոր(ներ)ին փոխհատուցում տրամադրելու կամ համընդհանուր ծառայության պարտավորությունների գծով զուտ ծախսերը կիսելու համար:
ՀՈԴՎԱԾ 177
Հեռախոսահամարների տեղափոխելիությունը
Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ հանրային հաղորդակցության էլեկտրոնային ծառայություններ մատուցողներն ապահովեն ողջամիտ ժամկետներով եւ պայմաններով հեռախոսահամարների տեղափոխելիությունը:
ՀՈԴՎԱԾ 178
Տեղեկատվության գաղտնիությունը
Յուրաքանչյուր Կողմ ապահովում է էլեկտրոնային հաղորդակցության եւ հարակից թրաֆիքի տվյալների գաղտնիությունը հանրային հաղորդակցության էլեկտրոնային ցանցերի եւ հանրորեն հասանելի էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների միջոցով՝ չսահմանափակելով ծառայությունների առեւտուրը։
ՀՈԴՎԱԾ 179
Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում ծագած վեճերի լուծումը
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ Էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների կամ ծառայություններ մատուցողների միջեւ սույն ենթաբաժնից բխող իրավունքների եւ պարտավորությունների առնչությամբ վեճ առաջանալու դեպքում նշված կարգավորող մարմինը, շահագրգիռ կողմերից մեկի պահանջով, պարտադիր որոշում կայացնի՝ վեճը հնարավորինս սեղմ ժամկետում եւ ցանկացած դեպքում քառամսյա ժամկետում լուծելու համար՝ բացառությամբ բացառիկ հանգամանքների:
- Այն դեպքում, երբ այդպիսի վեճը վերաբերում է ծառայությունների միջսահմանային մատուցմանը, կարգավորող մարմինները համակարգում են իրենց ջանքերը, որպեսզի հասնեն վեճի լուծմանը:
- Կարգավորող մարմնի որոշումը հրապարակվում է՝ հաշվի առնելով առեւտրային գաղտնիքի վերաբերյալ պահանջները։ Շահագրգիռ կողմերին ներկայացվում են այն հիմնավորումները, որոնք կարգավորող մարմինը որպես հիմք է ընդունել որոշում կայացնելիս, եւ շահագրգիռ կողմերը ունեն այդ որոշումը բողոքարկելու իրավունք՝ 172-րդ հոդվածի 7-րդ պարբերությանը համապատասխան:
- Սույն հոդվածում նշված ընթացակարգը չի սահմանափակում շահագրգիռ կողմերից որեւէ մեկի՝ դատարան հայց ներկայացնելու իրավունքը։
ՀՈԴՎԱԾ 180
Աստիճանական մոտարկումը
Կողմերը ճանաչում են էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Եվրոպական Միության համապատասխան օրենսդրության հետ աստիճանաբար մոտարկելու կարեւորությունը:
ԵՆԹԱԲԱԺԻՆ VI
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 181
Գործողության ոլորտը եւ սահմանումները
- Սույն ենթաբաժինը վերաբերում է ֆինանսական ծառայությունների մատուցմանը վերաբերող միջոցներին, երբ ֆինանսական ծառայություններն ազատականացվում են՝ Բ, Գ եւ Դ բաժինների համաձայն:
- Սույն գլխի նպատակներով՝ «ֆինանսական ծառայություն» նշանակում է ֆինանսական բնույթի ցանկացած ծառայություն, որն առաջարկում է Կողմի ֆինանսական ծառայություն մատուցողը: Ֆինանսական ծառայությունների մեջ մտնում են ապահովագրական եւ ապահովագրությանն առնչվող ծառայությունները, ինչպես նաեւ բանկային եւ մյուս ֆինանսական ծառայությունները։
- 2-րդ պարբերության մեջ նշված ապահովագրական եւ ապահովագրությանն առնչվող ծառայությունների մեջ մտնում են՝
ա) ուղղակի ապահովագրությունը (ներառյալ համաապահովագրությունը)՝
(i) կյանքի, եւ
(ii) ոչ կյանքի,
բ) վերապահովագրությունը եւ ռետրոցեսսիան,
գ) ապահովագրական միջնորդությունը, ինչպես օրինակ՝ բրոքերությունն ու գործակալությունը, եւ
դ) ապահովագրությանն օժանդակ ծառայությունները, ինչպես օրինակ՝ խորհրդատվական, ակտուարային, ռիսկերի գնահատման եւ պահանջների կառավարման ծառայությունները:
- 2-րդ պարբերության մեջ նշված բանկային եւ այլ ֆինանսական ծառայությունների (բացառությամբ ապահովագրական եւ ապահովագրությանն առնչվող ծառայությունների) մեջ մտնում են՝
ա) հանրությունից ավանդների եւ վճարման ենթակա այլ միջոցների ընդունումը,
բ) բոլոր տեսակի փոխատվությունների տրամադրումը՝ ներառյալ սպառողական վարկերը, հիպոթեքային վարկերը, ֆակտորինգը եւ առեւտրային գործարքի ֆինանսավորումը,
գ) ֆինանսական լիզինգը,
դ) վճարային եւ դրամական փոխանցումների բոլոր ծառայությունները՝ ներառյալ վարկային, վճարային եւ դեբետային քարտերը, ճամփորդական չեքերը եւ բանկային վճարագրերը,
ե) երաշխիքներն ու հանձնառությունները,
զ) հետեւյալի առքուվաճառքը՝ իր հաշվին կամ հաճախորդների հաշվին, բորսայում, արտաբորսայական շուկայում կամ այլ կերպ.
(i) դրամական շուկայի գործիքներ (այդ թվում՝ չեկեր, մուրհակներ, ավանդային հավաստագրեր),
(ii) արտարժույթ,
(iii) ածանցյալ գործիքներ՝ ներառելով ֆյուչերսներն ու օպցիոնները՝ սակայն չսահմանափակվելով դրանով,
(iv) փոխարժույթի եւ տոկոսադրույքի հետ կապված գործիքներ, այդ թվում՝ այնպիսի գործիքներ, ինչպիսիք են՝ սվոպերը, դրույքաչափի վերաբերյալ ֆորվարդային համաձայնագրերը,
(v) փոխանցելի արժեթղթեր, եւ
(iv) այլ փոխանցելի գործիքներ եւ ֆինանսական ակտիվներ, այդ թվում՝ ձուլածո.
Է) արժեթղթերի բոլոր տեսակների թողարկմանը մասնակցությունը՝ ներառյալ երաշխավորմանը եւ տեղաբաշխմանը որպես գործակալ (հանրային կամ մասնավոր) մասնակցությունը եւ այդպիսի թողարկման հետ կապված ծառայությունների տրամադրումը,
ը) դրամական միջնորդությունը,
թ) ակտիվների կառավարումը, ինչպես օրինակ՝ կանխիկ միջոցների կամ պորտֆելի կառավարումը, կոլեկտիվ ներդրումների կառավարման բոլոր տեսակները, կենսաթոշակային ֆոնդի կառավարումը, պահառության, դեպոզիտար եւ տրաստային ծառայությունները,
ժ) ֆինանսական ակտիվների, այդ թվում՝ արժեթղթերի, ածանցյալ գործիքների եւ այլ փոխանցելի գործիքների համար վճարային եւ քլիրինգային ծառայությունները,
ժա) ֆինանսական տեղեկությունների տրամադրումն ու փոխանցումը, ինչպես նաեւ ֆինանսական տվյալների մշակումը եւ հարակից ծրագրային ապահովումը, եւ
ժբ) խորհրդատվական, միջնորդային եւ այլ օժանդակ ֆինանսական ծառայությունները՝ սույն պարբերության մեջ նշված բոլոր գործողությունների առնչությամբ՝ ներառյալ վարկային տեղեկատվությունն ու վերլուծությունը, ներդրումների եւ պորտֆելի վերաբերյալ ուսումնասիրությունն ու խորհրդատվությունը, ձեռքբերման, կորպորատիվ վերակազմակերպման եւ ռազմավարության վերաբերյալ խորհրդատվությունը:
- Սույն ենթաբաժնի նպատակներով՝
ա) «ֆինանսական ծառայություն մատուցող» նշանակում է Կողմի ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը ցանկանում է մատուցել կամ մատուցում է ֆինանսական ծառայություններ, ինչը սակայն չի ներառում հանրային սուբյեկտներին.
բ) «հանրային սուբյեկտ» նշանակում է՝
(i) Կողմի կառավարություն, կենտրոնական բանկ կամ ֆինանսական մարմին, կամ Կողմի սեփականությունը հանդիսացող կամ դրա հսկողության ներքո գործող սուբյեկտ, որն ըստ էության իրականացնում է կառավարության գործառույթներ կամ կառավարության նպատակներով գործունեություն՝ բացառությամբ այն սուբյեկտի, որն ըստ էության առեւտրային պայմաններով ֆինանսական ծառայություններ է մատուցում, կամ
(ii) մասնավոր սուբյեկտ, որն այդ գործառույթները կատարելիս իրականացնում է սովորաբար կենտրոնական բանկի կամ ֆինանսական մարմնի կողմից իրականացվող գործառույթներ.
գ) «ֆինանսական նոր ծառայություն» նշանակում է ֆինանսական բնույթի ծառայություն, այդ թվում՝ ծառայություններ, որոնք առնչվում են այն գոյություն ունեցող կամ նոր պրոդուկտին կամ այդ պրոդուկտը մատուցելու եղանակին, որոնք Կողմի տարածքում չեն մատուցվում որեւէ ֆինանսական ծառայություն մատուցողի կողմից, որոնք սակայն մատուցվում են մյուս Կողմի տարածքում:
ՀՈԴՎԱԾ 182
Պրուդենցիալ կարգավորում
- Սույն Համաձայնագրում ոչինչ չի կարող խոչընդոտել Կողմին պրուդենցիալ նպատակներով ընդունել կամ շարունակել կիրառել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են՝
ա) ներդրողների, ավանդատուների, ապահովագրված անձանց կամ այն անձանց պաշտպանությունը, որոնց նկատմամբ ֆինանսական ծառայություն մատուցողը կրում է ֆիդուցիար պատասխանատվություն,
բ) դրա ֆինանսական համակարգի ամբողջականության եւ կայունության ապահովումը:
- Այդ միջոցներն ավելի ծանրաբեռնող չեն կարող լինել, քան անհրաժեշտ է դրանցով հետապնդվող նպատակներին հասնելու համար:
- Սույն Համաձայնագրում նշված ոչինչ չպետք է մեկնաբանվի այնպես, որպեսզի Կողմից պահանջվի բացահայտել անհատ սպառողների գործերի կամ հաշիվների վերաբերյալ տեղեկություններ կամ հանրային սուբյեկտների տիրապետության տակ գտնվող որեւէ գաղտնի կամ ծառայողական տեղեկություն:
ՀՈԴՎԱԾ 183
Արդյունավետ եւ թափանցիկ կարգավորումը
- Կողմերից յուրաքանչյուրը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի շահագրգիռ բոլոր անձանց նախապես տրամադրի իր կողմից ընդունման համար ներկայացված ընդհանուր կիրառության որեւէ միջոցի մասին տեղեկություններ՝ շահագրգիռ անձանց այդ միջոցների վերաբերյալ դիտարկումներ անելու հնարավորություն ընձեռելու նպատակով: Այդ ներկայացված միջոցները տրամադրվում են՝
ա) պաշտոնական հրապարակման միջոցով, կամ
բ) գրավոր կամ էլեկտրոնային այլ ձեւով:
- Յուրաքանչյուր կողմ շահագրգիռ անձանց համար հասանելի է դարձնում ֆինանսական ծառայությունների մատուցման վերաբերյալ դիմումները լրացնելու հետ կապված իր պահանջները:
Դիմումատուի պահանջով տվյալ Կողմը դիմումատուին տեղեկացնում է նրա դիմումի կարգավիճակի մասին: Եթե տվյալ Կողմը դիմումատուից լրացուցիչ տեղեկատվություն է պահանջում, ապա այդ մասին պետք է դիմումատուին տեղեկացնի առանց անհիմն ուշացումների:
- Յուրաքանչյուր Կողմ գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը՝ ապահովելու համար իր տարածքում ֆինանսական ծառայությունների բնագավառն ու հարկերից խուսափելու դեմ պայքարը կարգավորելու եւ վերահսկելու հետ կապված միջազգայնորեն համաձայնեցված ստանդարտների իրագործումը եւ կիրառումը: Միջազգայնորեն համաձայնեցված այդպիսի ստանդարտներից են, ի թիվս այլնի՝
ա) Բազելյան կոմիտեի «Արդյունավետ բանկային վերահսկողության հիմնարար սկզբունքները»,
բ) Ապահովագրական վերահսկողների միջազգային ասոցիացիայի «Ապահովագրության հիմնարար սկզբունքները»,
գ) Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության «Արժեթղթերի կարգավորման նպատակներն ու սկզբունքները»,
դ) ՏՀԶԿ-ի «Հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման համաձայնագիրը»,
ե) G20-ի «Հարկման նպատակով թափանցիկության եւ տեղեկությունների փոխանակման մասին հայտարարությունը», եւ
զ) Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական գործողությունների հանձնախմբի «Փողերի լվացման վերաբերյալ քառասուն առաջարկները» եւ «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ ուղղված թվով ինը հատուկ առաջարկությունները»:
- Կողմերը պետք է ուշադրության առնեն «Մեծ յոթնյակի» երկրների ֆինանսների նախարարների կողմից հրապարակված «Տեղեկատվության փոխանակման տասը հիմնական սկզբունքները» եւ պետք է գործադրեն բոլոր հնարավոր ջանքերը՝ այդ սկզբունքներն իրենց միջեւ կիրառելու համար:
ՀՈԴՎԱԾ 184
Ֆինանսական նոր ծառայությունները
Յուրաքանչյուր Կողմ մեկ այլ Կողմի ֆինանսական ծառայություններ մատուցողին թույլ է տալիս մատուցել ցանկացած այնպիսի ֆինանսական նոր ծառայություններ, որոնք իրենց տեսակով նման են այն ծառայություններին, որոնք Կողմն իր սեփական ֆինանսական ծառայություններ մատուցողներին թույլ կտար մատուցել այդպիսի հանգամանքներում՝ իր ներպետական օրենսդրությանը համապատասխան: Կողմը կարող է որոշել իրավական այն ձեւը, որով ծառայությունը կարող է մատուցվել եւ կարող է ծառայությունը մատուցելու համար թույլտվություն պահանջել: Այն դեպքում, երբ առկա է այդպիսի թույլտվության պահանջ, ապա ողջամիտ ժամկետում կայացվում է որոշում եւ թույլտվությունը կարող է մերժվել միայն 182-րդ հոդվածին համապատասխան պրուդենցիալ նկատառումներով:
ՀՈԴՎԱԾ 185
Տվյալների մշակումը
- Յուրաքանչյուր Կողմ մեկ այլ Կողմի՝ ֆինանսական ծառայություն մատուցողին թույլ է տալիս էլեկտրոնային կամ այլ ձեւով տեղեկություններ փոխանցել իր տարածք կամ իր տարածքից, որպեսզի հնարավոր լինի իրականացնել տվյալների մշակում, եթե այդպիսի ֆինանսական ծառայություն մատուցողի գործունեության բնականոն ընթացքի ժամանակ նման մշակում իրականացնելու անհրաժեշտություն կա:
- 1-ին պարբերության համաձայն՝ ոչինչ չի խոչընդոտում Կողմի՝ անձնական տվյալները պաշտպանելու եւ գաղտնիություն պահպանելու իրավունքի իրացումն այնքան ժամանակ, քանի դեռ այդ իրավունքը չի օգտագործվում սույն Համաձայնագիրը շրջանցելու համար:
- Յուրաքանչյուր Կողմ ընդունում է կամ շարունակում է կիրառել գաղտնիության եւ մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար համապատասխան երաշխիքներ՝ կապված, հատկապես, անձնական տվյալների փոխանցման հետ:
ՀՈԴՎԱԾ 186
Հատուկ բացառությունները
- Սույն գլխում ոչինչ չի կարող մեկնաբանվել այնպես, որպեսզի Կողմին, այդ թվում՝ իր հանրային սուբյեկտներին, արգելվի իր տարածքում բացառիկ իրավունքներով իրականացնել գործողություններ կամ մատուցելու ծառայություններ, որոնք հասարակության կենսաթոշակային ապահովման պլանի կամ սոցիալական անվտանգության՝ օրենքով սահմանված համակարգի մաս են կազմում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործողությունները կարող են իրականացվել, Կողմի ներպետական կարգավորմանը համապատասխան, ֆինանսական ծառայություն մատուցողների կողմից՝ հանրային սուբյեկտների կամ մասնավոր հաստատությունների հետ մրցակցային հիմունքներով:
- Սույն Համաձայնագիրը չի վերաբերում կենտրոնական բանկի կամ ֆինանսական մարմնի կամ որեւէ այլ հանրային սուբյեկտի կողմից դրամավարկային կամ արժույթի կարգավորման ոլորտներում իրականացվող գործունեությանը:
- Սույն գլխում ոչինչ չի կարող մեկնաբանվել այնպես, որպեսզի Կողմին, այդ թվում՝ իր հանրային սուբյեկտներին, արգելվի իր տարածքում բացառիկ իրավունքներով իրականացնել գործունեություն կամ մատուցել ծառայություններ Կողմի կամ դրա հանրային սուբյեկտների ֆինանսական միջոցների հաշվին կամ դրանց երաշխիքով կամ դրանք օգտագործելով:
ՀՈԴՎԱԾ 187
Ինքնակարգավորվող կազմակերպությունները
Եթե Կողմը պահանջում է ինքնակարգավորվող որեւէ կազմակերպությանը, արժեթղթերի կամ ֆյուչերսների բորսային կամ շուկային, քլիրինգային կազմակերպություններին կամ որեւէ այլ կազմակերպությանը կամ ասոցիացիային անդամակցություն, մասնակցություն կամ հասանելիություն, որպեսզի մյուս Կողմի ֆինանսական ծառայություններ մատուցողները կարողանան ֆինանսական ծառայությունները մատուցել տվյալ Կողմի ֆինանսական ծառայություն մատուցողների հետ հավասար հիմունքներով, կամ եթե Կողմն այդպիսի սուբյեկտներին ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրում է ֆինանսական ծառայություններ մատուցելու հետ կապված արտոնություններ կամ առավելություններ, ապա Կողմն ապահովում է 144-րդ եւ 150-րդ հոդվածներում նշված պարտավորությունների կատարումը:
ՀՈԴՎԱԾ 188
Քլիրինգային եւ վճարային համակարգերը
144-րդ եւ 150-րդ հոդվածներում նշված ազգային ռեժիմ տրամադրող պայմաններին համապատասխան՝ յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի՝ իր տարածքում հիմնադրված ֆինանսական ծառայություն մատուցողներին ընձեռում է հանրային սուբյեկտների կողմից գործարկվող վճարային եւ քլիրինգային համակարգերի, ինչպես նաեւ սովորական բիզնեսի բնականոն ընթացքի ժամանակ հասանելի պետական ֆինանսավորման եւ վերաֆինանսավորման գործիքներին հասանելիության հնարավորություն: Սույն պարբերությունը նախատեսված չէ Կողմի կենտրոնական բանկի կողմից տրամադրվող փոխառություններին հասանելիություն ապահովելու համար:
ՀՈԴՎԱԾ 189
Ֆինանսական կայունությունը եւ ֆինանսական ծառայությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում
Կողմերը ճանաչում են ֆինանսական ծառայությունների համապատասխան կարգավորման կարեւորությունը՝ ֆինանսական կայունություն, արդար եւ արդյունավետ շուկաներ եւ ներդրողների, ավանդապահների, ապահովագրված անձանց եւ այն անձանց պաշտպանությունն ապահովելու նպատակով, որոնց նկատմամբ ֆինանսական ծառայություն մատուցողը կրում է ֆիդուցիար պատասխանատվություն: Ֆինանսական ծառայությունների այդպիսի կարգավորման դեպքում միջազգային լավագույն փորձի չափանիշներն ընդհանուր ուղենիշ են մասնավորապես այն առումով, թե ինչպես են դրանք իրականացվում Եվրոպական միությունում: Այդ համատեքստում, Հայաստանի Հանրապետությունը պետք է համապատասխան ձեւով իրականացնի ֆինանսական ծառայությունների իր կարգավորումների մոտարկումը Եվրոպական միության օրենսդրությանը:
ԵՆԹԱԲԱԺԻՆ VII
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 190
Գործողության ոլորտը եւ նպատակները
Սույն ենթաբաժնով սահմանվում է միջազգային տրանսպորտային ծառայությունների ազատականացման վերաբերյալ սկզբունքները՝ Բ, Գ եւ Դ բաժինների համաձայն:
ՀՈԴՎԱԾ 191
Սահմանումները
- Սույն ենթաբաժնի եւ Բ, Գ եւ Դ բաժինների նպատակներով՝
ա) «միջազգային ծովային փոխադրում» նշանակում է «դռնից դուռ» եւ խառը տիպի փոխադրումների գործառնություններ, որն իրենից ներկայացնում է մեկից ավելի փոխադրամիջոցների օգտագործմամբ ապրանքների փոխադրում՝ ներառյալ ծովային հատվածը, մեկ ընդհանուր տրանսպորտային փաստաթղթի հիման վրա եւ, այս կապակցությամբ, ներառում է փոխադրման այլ եղանակներով փոխադրումներ իրականացնողների հետ ուղիղ կապ հաստատելու իրավունքը.
բ) «ծովային բեռների բեռնման եւ բեռնաթափման ծառայություններ» նշանակում է նավահանգստային բեռնորդ ընկերությունների, այդ թվում՝ տերմինալների օպերատորների, բայց ոչ նավահանգստի աշխատողների կողմից իրականացվող գործողություններ, երբ այս աշխատուժը ձեւավորվում է բեռնման եւ բեռնաթափման աշխատանքներ իրականացնող ընկերություններից եւ տերմինալների օպերատորներից անկախ։ Նշված գործողությունները ներառում են հետեւյալ գործողությունների կազմակերպումը եւ վերահսկումը՝
(i) բեռների բեռնումը նավի վրա կամ դրանց բեռնաթափումը նավից,
(ii) բեռների ամրացումը կառանաթոկերով կամ դրանց անջատումը կառանաթոկերից,
(iii) բեռների ընդունումը (առաքումը) կամ պահպանումը՝ նախքան առաքումը կամ բեռնաթափումից հետո.
գ) «մաքսազերծման ծառայություններ» կամ «մաքսային բրոքերների ծառայություններ» նշանակում է մեկ այլ կողմի անունից ներմուծման, արտահանման կամ բեռների տարանցիկ փոխադրման հետ կապված մաքսային ձեւակերպումներ իրականացնելու գործունեություն՝ անկախ այն հանգամանքից, թե այդ ծառայությունը ծառայություն տրամադրողի հիմնական գործունեությունն է, թե դրան սովորաբար լրացնող ծառայություն.
դ) «բեռնարկղերի տեղակայման եւ պահեստավորման ծառայություններ» նշանակում է նավահանգստում կամ ցամաքային տարածքում բեռների պահեստավորման գործողություններ՝ դրանք բեռնելու կամ բեռնաթափելու, վերանորոգելու կամ ապրանքներն ուղարկելու համար հասանելի դարձնելու նպատակով.
ե) «ծովային գործակալության ծառայություններ» նշանակում է գործունեություն, որը ներառում է աշխարհագրական տվյալ տարածքում որպես գործակալ բեռնափոխադրման մեկ կամ ավելի գծերի կամ բեռնափոխադրման ընկերությունների առեւտրային շահերը ներկայացնելը՝ հետեւյալ նպատակներով՝
(i) ծովային փոխադրումների եւ հարակից ծառայությունների շուկայահանում եւ վաճառք, սակագներ առաջարկելուց մինչեւ հաշիվ ապրանքագրեր, եւ ընկերությունների անունից նավաբեռնագրերի տրամադրում, անհրաժեշտ հարակից ծառայությունների ձեռքբերում եւ վերավաճառք, փաստաթղթերի պատրաստում եւ բիզնես տեղեկությունների տրամադրում, եւ
(ii) նավի պայմանականչը կամ, անհրաժեշտության դեպքում, բեռների տեղափոխումը կազմակերպող ընկերությունների անունից գործելը.
զ) «բեռնառաքման ծառայություններ» նշանակում է գործունեություն, որը ներառում է բեռն ուղարկողի անունից առաքումը կազմակերպելու եւ վերահսկելու գործողությունները՝ փոխադրման եւ հարակից ծառայությունների ձեռքբերման, փաստաթղթերի նախապատրաստման եւ բիզնես տեղեկությունների տրամադրման միջոցով, եւ
է) «ֆիդերային ծառայություններ» նշանակում է Կողմի տարածքում տեղակայված նավահանգիստների միջեւ միջազգային բեռների նախնական եւ դեպի վերջնակետ փոխադրումը ծովով՝ մասնավորապես բեռնարկղերով:
- Ինչ վերաբերում է միջազգային ծովային փոխադրումներին, Կողմերը պետք է ապահովեն առեւտրային հիմունքներով բեռների առանց սահմանափակումների հասանելիության, միջազգային ծովային փոխադրման ծառայություններ մատուցելու ազատության սկզբունքի, ինչպես նաեւ այդպիսի ծառայություններ մատուցելու շրջանակներում ազգային ռեժիմի արդյունավետ կիրառությունը:
- Հաշվի առնելով միջազգային ծովային փոխադրումների շրջանակում Կողմերի միջեւ ազատականացման ներկա մակարդակը՝ յուրաքանչյուր Կողմ պետք է՝
ա) արդյունավետորեն կիրառի միջազգային ծովային շուկաների առանց սահմանափակումների հասանելիության եւ կոմերցիոն ու ոչ խտրական հիմունքներով առեւտրի սկզբունքը, եւ
բ) մյուս Կողմի դրոշը կրող կամ մյուս Կողմի ծառայություն մատուցողների կողմից գործարկվող նավերին առաջարկի ոչ պակաս բարենպաստ պայմաններ, քան առաջարկում է իր սեփական նավերին կամ երրորդ երկրի նավերին՝ կախված այն հանգամանքից, թե դրանցից որն է առավել բարենպաստ՝ կապված, ի թիվս այլնի, նավահանգիստների հասանելիության, նավահանգիստների ենթակառուցվածքից եւ ծառայություններից օգտվելու եւ ծովային օժանդակ ծառայություններից օգտվելու, ինչպես նաեւ դրանց հետ կապված տուրքերի եւ վճարների, մաքսային հարմարությունների եւ բեռնման ու բեռնաթափման համար նախատեսված նավամատույցների, հարմարանքների տրամադրման հետ:
- 3-րդ պարբերության մեջ նշված սկզբունքները կիրառելիս յուրաքանչյուր Կողմ՝
ա) երրորդ երկրների հետ միջազգային ծովային փոխադրման ծառայությունների վերաբերյալ կնքվող հետագա համաձայնագրերում բեռների փոխադրման գործողությունները բաշխելու վերաբերյալ կետեր չի նշում՝ ներառյալ չոր եւ հեղուկ բեռները եւ գծային փոխադրումները, իսկ նախկինում կնքված համաձայնագրերում բեռների փոխադրման գործողությունները բաշխելու վերաբերյալ կետերի առկայության դեպքում՝ ողջամիտ ժամկետներում դադարեցնում է դրանք, եւ
բ) սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո վերացնում է ցանկացած միակողմանի միջոց եւ վարչական, տեխնիկական եւ այլ խոչընդոտ կամ զերծ է մնում այդպիսի խոչընդոտներ ստեղծելուց, որոնք կարող են քողարկված սահմանափակումներ լինել կամ խտրական ազդեցություն ունենալ միջազգային ծովային փոխադրումների ոլորտում ծառայություններն ազատ մատուցելու վրա:
- Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի՝ միջազգային ծովային փոխադրումների ծառայություններ մատուցողներին թույլ է տալիս իր տարածքում ունենալ հաստատություն՝ հիմնադրմանը եւ շահագործմանը ներկայացվող ոչ պակաս բարենպաստ պայմաններով, քան այն պայմանները, որոնք տրամադրվել են իր երկրի կամ երրորդ երկրի ծառայություն մատուցողներին՝ պայմանավորված այն հանգամանքով, թե դրանցից որն է առավել բարենպաստ:
- Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի՝ միջազգային ծովային փոխադրումների ծառայություններ մատուցողների համար ողջամիտ եւ ոչ խտրական ժամկետներով ու պայմաններում հասանելի է դարձնում հետեւյալ ծառայությունները նավահանգստում՝ նավարկում, քարշակում եւ օգնություն քարշակելիս, լիցքավորում, մթերքներով, վառելիքով եւ ջրով ապահովում, աղբահանություն եւ բալաստային թափոնների հեռացում, նավահանգստի կապիտանի ծառայություններ, նավիգացիոն սարքավորումներ եւ ափամերձ գործառնական ծառայություններ, որոնք կարեւոր են նավի շահագործման համար, այդ թվում՝ կապ, ջրամատակարարում եւ էլեկտրամատակարարում, խարսխակայան, նավակայան եւ կառանման ծառայություններ:
- Յուրաքանչյուր Կողմ թույլատրում է այնպիսի սարքավորումների տեղաշարժը, ինչպիսիք են դատարկ բեռնարկղերը, որոնք որպես բեռ փոխհատուցման դիմաց չեն փոխադրվում Հայաստանի Հանրապետության նավահանգիստների կամ անդամ պետության նավահանգիստների միջեւ:
- Յուրաքանչյուր Կողմ, ըստ համապատասխան մարմնի կողմից տրված թույլտվության, մյուս Կողմի միջազգային ծովային փոխադրումների ծառայություններ մատուցողներին թույլ է տալիս մատուցել ֆիդերային ծառայություններ իրենց ազգային նավահանգիստների միջեւ:
ՀՈԴՎԱԾ 192
Աստիճանական մոտարկումը
Կողմերն ընդունում են տրանսպորտային ծառայությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Եվրոպական Միության համապատասխան օրենսդրությանն աստիճանական մոտարկման կարեւորությունը:
ԲԱԺԻՆ Զ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐ
ԵՆԹԱԲԱԺԻՆ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 193
Նպատակներն ու սկզբունքները
- Կողմերը, ընդունելով, որ էլեկտրոնային առեւտուրը բարձրացնում է առեւտրի հնարավորությունները բազմաթիվ ոլորտներում, նպատակ ունեն խթանելու իրենց միջեւ էլեկտրոնային առեւտրի զարգացումը՝ մասնավորապես համագործակցելով էլեկտրոնային առեւտրի վերաբերյալ սույն գլխով նախատեսված դրույթների շրջանակներում:
- Կողմերը համաձայնում են, որ էլեկտրոնային առեւտրի զարգացումը պետք է լիարժեք ձեւով համապատասխանի տվյալների պաշտպանության միջազգային ամենաբարձր ստանդարտներին, որպեսզի հնարավոր լինի ապահովել էլեկտրոնային առեւտրով զբաղվողների տվյալների գաղտնիությունը:
- Կողմերը էլեկտրոնային փոխանցումները Գ բաժնի իմաստով պետք է դիտարկեն որպես ծառայությունների մատուցում, որի համար մաքսատուրքեր չեն վճարվում:
ՀՈԴՎԱԾ 194
Էլեկտրոնային առեւտրի կարգավորման հայեցակետերը
- Կողմերն իրականացնում են երկխոսություն էլեկտրոնային առեւտրի շրջանակներում բարձրացված կարգավորման հարցերի շուրջ: Երկխոսությունը, ի թիվս այլնի, վերաբերում է հետեւյալ հարցերին՝
ա) հանրությանը տրված էլեկտրոնային ստորագրությունների հավաստագրերի ճանաչում եւ հավաստագրման միջսահմանային ծառայությունների դյուրացում,
բ) միջնորդ ծառայություն մատուցողների պատասխանատվությունը՝ կապված տեղեկությունների փոխանցման կամ պահման հետ՝
(i) անցանկալի էլեկտրոնային առեւտրային հաղորդագրությունների վերաբերյալ մոտեցումների ձեւավորում, եւ
(ii) էլեկտրոնային առեւտրի շրջանակներում սպառողների պաշտպանություն, եւ
գ) էլեկտրոնային առեւտրի զարգացման հետ առնչություն ունեցող ցանկացած այլ հարց:
- Այդպիսի երկխոսությունը կարող է իրականացվել 1-ին պարբերության մեջ նշված հարցերի վերաբերյալ յուրաքանչյուր Կողմի համապատասխան օրենսդրության, ինչպես նաեւ այդ օրենսդրության կիրարկման վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ձեւով:
ԵՆԹԱԲԱԺԻՆ II
ՄԻՋՆՈՐԴ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 195
Միջնորդների ծառայություններից օգտվելը
Կողմերն ընդունում են, որ երրորդ կողմերը կարող են իրենց համապատասխան ներպետական օրենսդրությունը խախտող գործողությունների հետ կապված օգտվել միջնորդների ծառայություններից: Հաշվի առնելով այդ հնարավորությունը` յուրաքանչյուր կողմ պետք է միջնորդ ծառայություններ մատուցողների համար ընդունի կամ շարունակի կիրառել սույն ենթաբաժնում նշված պատասխանատվության միջոցները:
ՀՈԴՎԱԾ 196
Միջնորդ ծառայություն մատուցողների պատասխանատվությունը․ «զուտ փոխանցում»
- Այն դեպքում, երբ մատուցվում է տեղեկատվական հասարակությանը բնորոշ ծառայություն, որը ներառում է ծառայություն ստացողի կողմից տրամադրված տեղեկությունների` հաղորդակցության ցանցով փոխանցում կամ հաղորդակցության ցանցի հասանելիության ապահովում, յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որպեսզի ծառայություն մատուցողը պատասխանատվություն չկրի փոխանցված տեղեկությունների համար` պայմանով, որ ծառայություն մատուցողը՝
ա) չի նախաձեռնում տեղեկությունների փոխանցումը,
բ) չի ընտրում փոխանցված տեղեկությունները ստացողին, եւ
գ) չի ընտրում կամ փոփոխում փոխանցվող տեղեկությունները:
- 2. 1-ին պարբերության մեջ նշված տեղեկությունների փոխանցումը եւ հասանելիության ապահովումը ներառում է փոխանցված տեղեկությունների ավտոմատ, միջանկյալ եւ կարճաժամկետ պահպանումը, քանի որ այն կատարվում է միայն հաղորդակցության ցանցում տեղեկությունների փոխանցման նպատակով եւ պայմանով, որ տեղեկությունները չեն պահվում ավելի երկար ժամանակով, քան անհրաժեշտ է փոխանցման համար:
3 Սույն հոդվածը, յուրաքանչյուր Կողմի իրավական համակարգերին համապատասխան, չի սահմանափակում դատարանի կամ վարչական իշխանության իրավասությունը՝ պահանջելու վերացնել կամ կանխել ծառայություն մատուցողի կողմից թույլ տրված իրավախախտումը:
ՀՈԴՎԱԾ 197
Միջնորդ ծառայություն մատուցողների պատասխանատվությունը․ «շտեմում»
- Այն դեպքում, երբ մատուցվում է տեղեկատվական հասարակությանը բնորոշ ծառայություն, որը ներառում է ծառայություն ստացողի կողմից տրամադրված տեղեկությունների` հաղորդակցության ցանցով փոխանցում, յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որպեսզի ծառայություն մատուցողը պատասխանատվություն չկրի այդ տեղեկությունների ավտոմատ, միջանկյալ եւ ժամանակավոր պահպանման համար, որի կատարման միակ նպատակը ծառայություն ստացողի պահանջով տեղեկությունների հետագա փոխանցումն է՝ պայմանով, որ ծառայություն մատուցողը՝
ա) չի փոփոխում տեղեկությունները,
բ) կատարում է տեղեկությունների հասանելիության վերաբերյալ պայմանները,
գ) պահպանում է տեղեկությունների թարմացմանը վերաբերող` ոլորտում լայն ճանաչում ունեցող եւ կիրառվող կանոնները,
դ) տեղեկությունների օգտագործման վերաբերյալ տվյալներ ձեռքբերելու համար չի միջամտում լայն ճանաչում ունեցող եւ ոլորտում լայնորեն կիրառվող տեխնոլոգիայի օրինական օգտագործմանը, եւ
ե) գործում է արագ` հանելու իր կողմից պահված տեղեկությունները կամ արգելափակելու դրանց հասանելիությունը, երբ տեղեկանա, որ փոխանցման առաջնային աղբյուրում տեղեկությունները հանվել են ցանցից կամ արգելափակվել է դրանց հասանելիությունը, կամ դատարանը կամ վարչական մարմինը կարգադրել են տեղեկությունների հանումը կամ դրանց հասանելիության արգելափակումը:
- Սույն հոդվածը չի սահմանափակում դատարանի կամ վարչական մարմնի իրավասությունը՝ պահանջելու վերացնել կամ կանխել ծառայություն մատուցողի կողմից թույլ տված իրավախախտումը` յուրաքանչյուր Կողմի իրավական համակարգին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 198
Միջնորդ ծառայություն մատուցողների պատասխանատվությունը․ «հոսթինգ»
- Այն դեպքում, երբ մատուցվում է տեղեկատվական հասարակությանը բնորոշ ծառայություն, որը ներառում է ծառայություն ստացողի կողմից տրամադրված տեղեկությունների պահպանում, Կողմերն ապահովում են, որպեսզի ծառայություն մատուցողը պատասխանատվություն չկրի ծառայություն ստացողի խնդրանքով պահված տեղեկությունների համար` պայմանով, որ ծառայություն մատուցողը․
ա) տեղյակ չէ կամ չունի տեղեկություններ անօրինական գործողության մասին եւ, ինչ վերաբերում է վնասի հատուցմանը, տեղեկացված չէ այն փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք վկայում են անօրինական գործողության կամ տեղեկությունների մասին, կամ
բ) նման տեղեկություն ստանալով, արագ գործում է` տեղեկությունները հանելու կամ դրանց հասանելիությունը արգելափակելու նպատակով:
- 1-ին պարբերությունը չի կիրառվում, եթե ծառայություն ստացողը գործում է ծառայություն մատուցողի լիազորության շրջանակներում կամ վերահսկողության ներքո:
- Սույն հոդվածը չի սահմանափակում, յուրաքանչյուր Կողմի իրավական համակարգերին համապատասխան, դատարանի կամ վարչական իշխանության իրավասությունը` պահանջելու ծառայություն մատուցողից վերացնել կամ կանխել թույլ տրված իրավախախտումը, կամ Կողմի իրավասությունը` սահմանելու տեղեկությունների հանումը կամ դրանց մատչելիության կասեցումը կարգավորող ընթացակարգերը:
ՀՈԴՎԱԾ 199
Վերահսկման ընդհանուր պարտականություն չսահմանելը
- Կողմերը ծառայություն մատուցողների համար չեն սահմանում նրանց կողմից 196-րդ, 197-րդ եւ 198-րդ հոդվածներով կարգավորվող ծառայություններ մատուցելիս փոխանցվող կամ պահվող տեղեկությունների բովանդակության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ անօրինական գործողությունների մասին վկայող փաստեր կամ հանգամանքներ որոնելու ընդհանուր պարտականություն:
- Յուրաքանչյուր Կողմ կարող է տեղեկատվական հասարակությանը բնորոշ ծառայություն մատուցողների համար սահմանել պարտականություններ` ժամանակին տեղեկացնելու իրավասու պետական մարմիններին իրականացված ենթադրյալ անօրինական գործողությունների եւ իրենց ծառայությունը ստացողների կողմից տրամադրված տեղեկությունների մասին, կամ կարող են սահմանել իրավասու մարմիններին, վերջիններիս պահանջով, իրենց ծառայությունը ստացողների, որոնց հետ նրանք կնքել են տեղեկությունները պահպանելու պայմանագրեր, ինքնության նույնականացումը հնարավոր դարձնող տեղեկությունները տրամադրելու պարտականություն:
ԲԱԺԻՆ Է
ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 200
Ընդհանուր բնույթի բացառությունները
- Չհակասելով սույն Համաձայնագրով նախատեսված ընդհանուր բացառություններին՝ սույն գլխի դրույթները ենթակա են սույն 2-րդ եւ 3-րդ պարբերություններում նշված բացառություններին:
- Այն պահանջին համապատասխան, համաձայն որի նշված միջոցները չեն կարող կիրառվել այնպես, որ դիտարկվեն որպես կամայական միջոց կամ չարդարացված խտրականություն այն երկրների միջեւ, որտեղ առկա են նույնանման պայմաններ, կամ հաստատության կամ ծառայությունների միջսահմանային մատուցման հետ կապված թաքնված սահմանափակում, սույն գլխում ոչինչ չի կարող մեկնաբանվել այնպես, որ որեւէ Կողմի խոչընդոտի ընդունել կամ իրականացնել հետեւյալ միջոցները, որոնք՝
ա) անհրաժեշտ են հանրային անվտանգությունը կամ հանրության բարքերը պաշտպանելու կամ հանրային կարգը պահպանելու համար,
բ) անհրաժեշտ են մարդկանց, կենդանիների կամ բույսերի կյանքի կամ առողջության պաշտպանության համար,
գ) առնչվում են սպառվող բնական ռեսուրսներին, եթե այդպիսի միջոցները կիրառվում են Կողմի ձեռնարկատերերին ներկայացվող կամ ծառայությունների ներպետական մատուցման կամ սպառման հետ կապված սահմանափակումների հետ համատեղ,
դ) անհրաժեշտ են ազգային գեղարվեստական, պատմական գանձերի կամ հնագիտական արժեքների պաշտպանության համար,
ե) անհրաժեշտ են՝ ապահովելու համար համապատասխանությունը սույն գլխի դրույթներին չհակասող օրենքների կամ կանոնակարգերի հետ, այդ թվում՝ այն դրույթների հետ, որոնք վերաբերում են՝
(i) ապօրինի եւ խարդախ գործելակերպը կամ պայմանագրերը չկատարելու արդյունքում առաջացող հետեւանքները կանխարգելելուն,
(ii) անհատների անձնական կյանքի պաշտպանությանը՝ կապված անձնական տվյալների մշակման ու տարածման եւ անհատական գրառումների եւ հաշիվների գաղտնիության պաշտպանության հետ, կամ
(iii) ապահովությանը, կամ
զ) չեն համապատասխանում 144-րդ եւ 150-րդ հոդվածներին՝ պայմանով, որ ռեժիմների տարբերությունը պայմանավորված է մյուս Կողմի տնտեսական գործունեության, ձեռնարկատերերի կամ ծառայություններ մատուցողների նկատմամբ արդյունավետ կամ խելամիտ ձեւով ուղղակի հարկերի սահմանմամբ եւ հավաքագրմամբ1:
- Սույն գլուխը եւ սույն Համաձայնագրի VIII հավելվածը չեն կիրառվում Կողմերի սոցիալական անվտանգության համապատասխան համակարգերի նկատմամբ կամ յուրաքանչյուր Կողմի տարածքում իրականացվող այն գործողությունների նկատմամբ, որոնք, թեկուզ երբեմն, կապված են պետական մարմնի լիազորություններ իրականացնելու հետ:
ՀՈԴՎԱԾ 201
Հարկման միջոցները
Սույն գլխին համապատասխան տրամադրված առավել բարենպաստության ռեժիմը չի տարածվում հարկման այն ռեժիմի վրա, որ Կողմերը տրամադրում են կամ հետագայում կտրամադրեն այն համաձայնագրերի հիման վրա, որոնք Կողմերի միջեւ կնքվել են կրկնակի հարկումից խուսափելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 202
Անվտանգության նկատառումներով արվող բացառությունները
Սույն Համաձայնագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել այնպես, որպեսզի՝
ա) որեւէ Կողմից պահանջվի այնպիսի տեղեկատվություն, որի բացահայտումը հակասում է այդ Կողմի անվտանգության էական շահերին,
բ) խոչընդոտի որեւէ Կողմի այնպիսի գործողություններ ձեռնարկելը, որոնք այդ Կողմը համարում է անհրաժեշտ իր անվտանգության էական շահերի պաշտպանության համար՝
(i) զենքի, զինամթերքի կամ ռազմական գույքի արտադրության կամ առեւտրի հետ կապված,
(ii) ուղղակիորեն կամ անուղղակիորեն ռազմական հաստատության մատակարարման նպատակով իրականացված տնտեսական գործունեության հետ կապված,
(iii) տրոհվող եւ ջերմամիջուկային նյութերի կամ այն նյութերի հետ կապված, որոնցից պատրաստվել են դրանք, կամ
(iv) միջազգային հարաբերություններում պատերազմի ժամանակ կամ այլ արտակարգ իրավիճակում իրականացված, կամ
գ) խոչընդոտի Կողմի կողմից միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման նպատակներով ստանձնած պարտավորությունների համաձայն գործողություններ ձեռնարկելը:
ԲԱԺԻՆ Ը
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 203
Գնահատումը
Երկկողմ ներդրումները դյուրացնելու նպատակով Կողմերը, ոչ ուշ, քան սույն Համաձայնագիրն ուժի մտնելուց երեք տարի հետո եւ, այդուհետ՝ պարբերաբար, համատեղ գնահատում են ներդրումային միջավայրն ու ներդրումների վերաբերյալ իրավական դաշտը: Այդ գնահատման հիման վրա Կողմերը հաշվի են առնում բանակցություններ սկսելու հնարավորությունը՝ սույն Համաձայնագիրը ներդրումների, այդ թվում` ներդրումների պաշտպանության վերաբերյալ դրույթներով լրացնելու նպատակով:
ԳԼՈՒԽ 6
ԸՆԹԱՑԻԿ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԿԱՊԻՏԱԼԻ ՏԵՂԱՇԱՐԺ
ՀՈԴՎԱԾ 204
Ընթացիկ վճարումները
Կողմերը չպետք է սահմանեն որեւէ սահմանափակում եւ պետք է թույլ տան Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվին ցանկացած վճարման կամ փոխանցման կատարում ազատ փոխարկելի արժույթով եւ Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայնագրի հոդվածներին համապատասխան։
ՀՈԴՎԱԾ 205
Կապիտալի տեղաշարժը
- Կապիտալի եւ վճարային հաշվեկշռի ֆինանսական հաշվի հետ կապված գործարքների առնչությամբ Կողմերը, սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, ապահովում են ընդունող երկրի օրենսդրությանը համապատասխան եւ 5-րդ գլխի դրույթներին համապատասխան կատարված ուղղակի ներդրումներին1 առնչվող կապիտալի ազատ տեղաշարժը եւ այդ ներդրված կապիտալի ու դրա արդյունքում ստացված ցանկացած եկամտի վճարումը կամ ռեպատրիացիան (վերահայրենականացում)։
- 1-ին պարբերության մեջ չներառված կապիտալի եւ վճարային հաշվեկշռի ֆինանսական հաշվի վերաբերյալ գործարքների առնչությամբ յուրաքանչյուր Կողմ, սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից եւ չհակասելով սույն Համաձայնագրի մյուս դրույթներին, ապահովում է հետեւյալի հետ կապված կապիտալի ազատ տեղաշարժը.
ա) այն առեւտրային գործարքների, այդ թվում՝ ծառայությունների մատուցման հետ կապված վարկեր, որոնցում մասնակցություն ունի Կողմերից մեկի ռեզիդենտը,
բ) մյուս Կողմի ներդրողների կողմից վերցված բանկային փոխառություններ եւ վարկեր, եւ
գ) իրավաբանական անձի կապիտալում մասնակցություն, ինչպես սահմանված է 142-րդ հոդվածով` չունենալով կայուն տնտեսական կապեր հաստատելու կամ պահպանելու մտադրություն։
- Չհակասելով սույն Համաձայնագրի մյուս դրույթներին՝ Կողմերը Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների միջեւ կապիտալի տեղաշարժի ու ընթացիկ վճարումների համար չպետք է սահմանեն որեւէ նոր սահմանափակում եւ չպետք է գործող միջոցառումներին հաղորդեն էլ ավելի սահմանափակող բնույթ։
ՀՈԴՎԱԾ 206
Բացառությունները
Ըստ այն պահանջի, որ այդպիսի միջոցները չեն կիրառվում այնպիսի ձեւով, որը կհամարվեր կամայական միջոց կամ անհիմն խտրականություն այն երկրների միջեւ, որտեղ տիրում են միանման պայմաններ, կամ քողարկված սահմանափակում՝ կապված կապիտալի տեղաշարժի հետ, սույն գլխում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես խոչընդոտ որեւէ Կողմի կողմից այն միջոցների ընդունմանը կամ իրականացմանը, որոնք՝
ա) անհրաժեշտ են հանրային անվտանգությունը, հանրային բարոյականությունը պաշտպանելու կամ հանրային կարգը պահպանելու համար,
բ) անհրաժեշտ են ապահովելու համար համապատասխանությունը սույն մասի դրույթների հետ անհամապատասխանություններ չունեցող օրենքների կամ կարգավորումների հետ, այդ թվում՝ այն դրույթների հետ, որոնք առնչություն ունեն հետեւյալի հետ՝
(i) քրեական հանցագործությունների, խաբեությունների եւ խարդախությունների կանխում, կամ նրանց, որոնք անհրաժեշտ են պայմանագրի համար պարտավորությունների չկատարման հետեւանքները վերացնելու համար, ինչպես օրինակ` սնանկություն, անվճարունակություն եւ պարտատերերի իրավունքի պաշտպանություն,
(ii) Կողմերի ֆինանսական համակարգի ամբողջականությունն ու կայունությունն ապահովելու համար ընդունված կամ պահպանված միջոցներ,
(iii) արժեթղթերի, օպցիոնների, ֆյուչերսների կամ այլ ածանցյալ գործիքների թողարկում, առքուվաճառք կամ դրանցով գործառնությունների կատարում,
(iv) փոխանցումների վերաբերյալ ֆինանսական հաշվետվությունների կամ հաշիվների վարում, երբ անհրաժեշտ է աջակցել իրավապահ կամ ֆինանսական կարգավորման մարմիններին, կամ
(v) դատական կամ վարչական վարույթներով որոշումների կամ վճիռների կատարման ապահովում:
ՀՈԴՎԱԾ 207
Պաշտպանական միջոցները
Եթե, բացառիկ դեպքերում, ի հայտ են գալիս լուրջ դժվարություններ՝ կապված՝ Հայաստանի Հանրապետության դեպքում՝ փոխարժեքի քաղաքականության կամ դրամավարկային քաղաքականության վարման հետ կամ, Եվրոպական Միության դեպքում՝ տնտեսական եւ դրամավարկային միության գործունեության հետ, կամ եթե Կողմը ունի վճարումների մեծ հաշվեմնացորդ կամ արտաքին ֆինանսավորման հետ կապված դժվարություններ, կամ եթե կա այդպիսի դժվարությունների վտանգ, ապա տվյալ Կողմը կարող է մեկ տարին չգերազանցող ժամկետով ձեռնարկել պաշտպանական միջոցներ, որոնք խիստ անհրաժեշտ են Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կապիտալի տեղաշարժի, վճարումների կամ փոխանցումների համար։ Պաշտպանական միջոցը ընդունող կամ կիրառող Կողմը պետք է տեղեկացնի մյուս Կողմին ցանկացած պաշտպանական միջոցի ընդունման մասին եւ հնարավորինս շուտ ներկայացնի դրանց վերացման ժամանակացույցը։
ՀՈԴՎԱԾ 208
Դյուրացումը
Կողմերի միջեւ կապիտալի տեղաշարժը դյուրացնելու նպատակով Կողմերը պետք է խորհրդակցեն միմյանց հետ՝ սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու գործընթացին նպաստելու համար։
ԳԼՈՒԽ 7
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԻՆ Ա
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 209
Նպատակները
Սույն գլխի նպատակներն են՝
ա) դյուրացնել Կողմերի միջեւ նորարարական արտադրանքների եւ ստեղծագործական աշխատանքների արտադրությունը եւ առեւտրայնացումը՝ նպաստելով յուրաքանչյուր Կողմի համար ավելի կայուն եւ ներառական տնտեսության ձեւավորմանը, եւ
բ) հասնել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության եւ իրականացման պատշաճ ու արդյունավետ մակարդակի։
ՀՈԴՎԱԾ 210
Պարտավորությունների բնույթը եւ շրջանակը
- Կողմերը պետք է ապահովեն մտավոր սեփականությանը վերաբերող այն միջազգային պայմանագրերի պատշաճ եւ արդյունավետ իրականացումը, որոնց Կողմերն են նրանք՝ ներառյալ ԱՀԿ համաձայնագրի 1Գ հավելվածում ընդգրկված «Մտավոր սեփականության իրավունքների՝ առեւտրին առնչվող հայեցակետերի մասին» ԱՀԿ համաձայնագիրը (ԹՐԻՓՍ համաձայնագիր)։ Սույն գլխով լրացվում եւ էլ ավելի մասնավորեցվում են ԹՐԻՓՍ համաձայնագրի եւ մտավոր սեփականության ոլորտում մյուս միջազգային պայմանագրերի շրջանակներում Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները։
- Սույն Համաձայնագրի նպատակով՝ «մտավոր սեփականություն» եզրույթը վերաբերում է առնվազն սույն գլխի Բ բաժնում նշված մտավոր սեփականության բոլոր կատեգորիաներին։
- Մտավոր սեփականության պաշտպանությունը ներառում է վերջին անգամ 1967 թվականի Ստոկհոլմյան ակտով վերանայված «Արդյունաբերական սեփականության պահպանության մասին» 1883 թվականի Փարիզյան կոնվենցիայի (Փարիզյան կոնվենցիա (1967)) 10bis հոդվածում նշված կարգով անբարեխիղճ մրցակցությունից պաշտպանությունը։
ՀՈԴՎԱԾ 211
Իրավունքների սպառումը
Յուրաքանչյուր Կողմ պետք է տրամադրի մտավոր սեփականության իրավունքների ազգային կամ տարածաշրջանային մակարդակով սպառման ռեժիմ։
ԲԱԺԻՆ Բ
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ
ԵՆԹԱԲԱԺԻՆ I
Հեղինակային իրավունքը եւ հարակից իրավունքները
ՀՈԴՎԱԾ 212
Տրամադրվող պաշտպանությունը
- Կողմերը պահպանում են այն իրավունքներն ու կատարում այն պարտավորությունները, որոնք սահմանված են`
ա) «Գրական եւ գեղարվեստական ստեղծագործությունների պահպանության մասին» Բեռնի կոնվենցիայով (Բեռնի կոնվենցիա),
բ) «Կատարողների, հնչյունագրեր արտադրողների եւ հեռարձակող կազմակերպությունների իրավունքների պահպանության մասին» Հռոմի կոնվենցիայով (Հռոմի կոնվենցիա),
գ) ԹՐԻՓՍ համաձայնագրով,
դ) ՄՍՀԿ-ի «Հեղինակային իրավունքի մասին» պայմանագրով (ՄՀԻՊ),
ե) ՄՍՀԿ «Կատարումների եւ հնչյունագրերի մասին» պայմանագրով (ՄԿՀՊ):
- Կողմերը պետք է գործադրեն բոլոր ողջամիտ ջանքերը՝ «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագրին միանալու համար։
ՀՈԴՎԱԾ 213
Հեղինակները
Յուրաքանչյուր Կողմ հեղինակներին վերապահում է բացառիկ իրավունք թույլատրելու կամ արգելելու՝
ա) իրենց ստեղծագործությունների ուղղակի կամ անուղղակի, ժամանակավոր կամ մշտական վերարտադրումը ցանկացած միջոցներով կամ ցանկացած ձեւով՝ ամբողջությամբ կամ մասնակի,
բ) ցանկացած ձեւով իրենց ստեղծագործությունների բնօրինակի կամ դրանց օրինակների տարածումը հանրության շրջանում՝ վաճառքի կամ որեւէ այլ եղանակով,
գ) իրենց ստեղծագործությունները հանրությանը հաղորդալարով կամ առանց հաղորդալարի որեւէ հաղորդում՝ ներառյալ իրենց ստեղծագործությունները հանրությանը մատչելի դարձնելն այնպիսի ձեւով, որ հանրության անդամները կարողանան օգտվել դրանցից իրենց կողմից անհատապես ընտրված ցանկացած վայրում եւ պահին, եւ
դ) իրենց ստեղծագործությունների բնօրինակի եւ դրանց օրինակների վարձույթը եւ փոխատվությունը։
ՀՈԴՎԱԾ 214
Կատարողները
Յուրաքանչյուր Կողմ կատարողներին վերապահում է բացառիկ իրավունք թույլատրելու կամ արգելելու՝
ա) իրենց կատարումների ամրագրումը1,
բ) իրենց կատարումների ամրագրված տարբերակների ուղղակի կամ անուղղակի, ժամանակավոր կամ մշտական վերարտադրումը ցանկացած միջոցներով կամ ցանկացած ձեւով՝ ամբողջությամբ կամ մասնակի,
գ) ցանկացած ձեւով իրենց կատարումների ամրագրված տարբերակների տարածումը հանրության շրջանում՝ վաճառքի կամ որեւէ այլ եղանակով,
դ) իրենց կատարումների ամրագրված տարբերակները հանրությանը հաղորդալարով կամ առանց հաղորդալարի հասանելի դարձնելն այնպիսի ձեւով, որ հանրության անդամները կարողանան օգտվել դրանցից իրենց կողմից անհատապես ընտրված ցանկացած վայրում եւ պահին,
ե) իրենց կատարումների՝ առանց հաղորդալարի հեռարձակումը եւ դրանք հանրությանը հաղորդումը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կատարումն ինքնին արդեն հեռարձակված կատարում է կամ պատրաստված է ամրագրված կատարումից,
զ) իրենց կատարումների ամրագրված տարբերակների վարձույթը եւ փոխատվությունը։
ՀՈԴՎԱԾ 215
Հնչյունագրեր արտադրողները
Յուրաքանչյուր Կողմ հնչյունագրեր արտադրողներին վերապահում է բացառիկ իրավունք թույլատրելու կամ արգելելու՝
ա) իրենց հնչյունագրերի ուղղակի կամ անուղղակի, ժամանակավոր կամ մշտական վերարտադրումը ցանկացած միջոցներով կամ ցանկացած ձեւով՝ ամբողջությամբ կամ մասնակի,
բ) իրենց հնչյունագրերի, այդ թվում՝ դրանց օրինակների տարածումը հանրության շրջանում՝ վաճառքի կամ որեւէ այլ միջոցով,
գ) իրենց հնչյունագրերը հանրությանը հաղորդալարով կամ առանց հաղորդալարի մատչելի դարձնելն այնպիսի ձեւով, որ հանրության անդամները կարողանան օգտվել դրանցից իրենց կողմից անհատապես ընտրված ցանկացած վայրում եւ պահին, եւ
դ) իրենց հնչյունագրերի վարձույթը եւ փոխատվությունը։
ՀՈԴՎԱԾ 216
Հեռարձակող կազմակերպությունները
Յուրաքանչյուր Կողմ հեռարձակող կազմակերպություններին վերապահում է բացառիկ իրավունք թույլատրելու կամ արգելելու՝
ա) դրանց հաղորդումների ամրագրումը՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք հաղորդվում են հաղորդալարով թե առանց հաղորդալարի, ներառյալ` մալուխային կամ արբանյակային հաղորդումը,
բ) իրենց հեռարձակումների ամրագրված տարբերակների ուղղակի կամ անուղղակի, ժամանակավոր կամ մշտական վերարտադրումը ցանկացած միջոցներով կամ ցանկացած ձեւով՝ ամբողջությամբ կամ մասնակի՝ անկախ այն հանգամանքից, թե այս հաղորդումները հեռարձակվում են հաղորդալարով թե առանց հաղորդալարի, ներառյալ` մալուխային կամ արբանյակային հաղորդումը,
գ) իրենց հաղորդումների ամրագրված տարբերակները հանրությանը հաղորդալարով կամ առանց հաղորդալարի մատչելի դարձնելն այնպիսի ձեւով, որ հանրության անդամները կարողանան օգտվել դրանցից իրենց կողմից անհատապես ընտրված ցանկացած վայրում եւ պահին,
դ) իրենց հաղորդումների ամրագրված տարբերակների տարածումը հանրության շրջանում՝ վաճառքի կամ որեւէ այլ միջոցով, եւ
ե) իրենց հաղորդումների՝ առանց հաղորդալարի վերահեռարձակումը, ինչպես նաեւ իրենց հաղորդումները հանրությանը հաղորդումը, եթե այդ հաղորդումն իրականացվում է հանրության համար մուտքի վճարի դիմաց հասանելի վայրերում։
ՀՈԴՎԱԾ 217
Հեռարձակումը եւ հանրությանը հաղորդումը
Յուրաքանչյուր Կողմ նախատեսում է իրավունք` ապահովելու համար օգտագործողի կողմից կատարողներին եւ հնչյունագրեր արտադրողներին միանվագ, արդարացի վարձատրության վճարումը, եթե առեւտրային նպատակով լուսընծայված հնչյունագիրը կամ այդ հնչյունագրի վերարտադրումն օգտագործվում է առանց հաղորդալարի հեռարձակելու կամ հանրությանը ցանկացած ձեւով հաղորդելու համար: Յուրաքանչյուր Կողմ ապահովում է համապատասխան կատարողների եւ հնչյունագիր արտադրողների միջեւ նշված վարձատրության բաժանումը: Կատարողների եւ հնչյունագիր արտադրողների միջեւ համաձայնության բացակայության դեպքում յուրաքանչյուր Կողմ կարող է սահմանել նշված վարձատրությունը միմյանց միջեւ բաժանելու հետ կապված պայմաններ:
ՀՈԴՎԱԾ 218
Պաշտպանության ժամկետը
- Բեռնի կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով գրական կամ գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակի տնտեսական իրավունքները գործում են հեղինակի կյանքի ընթացքում եւ նրա մահից հետո առնվազն 70 տարի՝ անկախ այն օրվանից, երբ ստեղծագործությունն օրինական ճանապարհով մատչելի է դարձվում հանրությանը:
- Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության դեպքում 1-ին պարբերությամբ նախատեսված ժամկետը հաշվարկվում է կենդանի մնացած վերջին համահեղինակի մահից հետո:
- Անանուն կամ կեղծանվամբ լուսընծայված ստեղծագործությունների դեպքում, պաշտպանության ժամկետը առնվազն 70 տարի է՝ ստեղծագործությունն օրինական ճանապարհով հանրությանը մատչելի դարձնելու պահից: Այնուամենայնիվ, եթե հեղինակի կողմից ընդունված կեղծանունը կասկած չի հարուցում նրա ինքնության վերաբերյալ, կամ եթե հեղինակը հրապարակում է իր ինքնությունն առաջին նախադասության մեջ նշված ժամանակահատվածում, ապա կիրառելի պաշտպանության ժամկետն 1-ին պարբերությամբ սահմանված ժամկետն է:
- Եթե Կողմը նախատեսում է կոլեկտիվ ստեղծագործությունների վերաբերյալ կամ որպես իրավատեր սահմանված իրավաբանական անձի համար կոնկրետ իրավունքներ, ապա պաշտպանության ժամկետը հաշվարկվում է 3-րդ պարբերությանը համապատասխան՝ բացառությամբ, երբ այդ ստեղծագործությունը ստեղծած ֆիզիկական անձինք ճանաչվում են որպես այդպիսիք ստեղծագործության այն տարբերակներում, որոնք մատչելի են դարձվում հանրությանը: Սույն պարբերությունը չի սահմանափակում նույնականացված հեղինակների իրավունքները, որոնց ճանաչելի ներդրումները ներառված են այդ ստեղծագործություններում, որոնց ներդրումների նկատմամբ կիրառվում են 1-ին կամ 2-րդ պարբերությունները:
- Եթե ստեղծագործությունը հրատարակվում է հատորներով, մասերով, պրակներով, համարներով կամ միջարկներով, եւ եթե պահպանության ժամկետը սկսում է գործել ստեղծագործությունն օրինական ճանապարհով հանրությանը մատչելի դարձնելու պահից, ապա պաշտպանության ժամկետը այդպիսի յուրաքանչյուր մասի համար գործում է առանձին։
- Այն ստեղծագործությունների դեպքում, որոնց համար պաշտպանության ժամկետը չի հաշվարկվում հեղինակի կամ համահեղինակների մահից հետո, եւ որոնք օրինական ճանապարհով հանրությանը մատչելի չեն դարձվել դրանց ստեղծումից հետո 70 տարվա ընթացքում, պաշտպանությունը դադարում է:
- Կինեմատոգրաֆիական կամ տեսալսողական ստեղծագործությունների պաշտպանության ժամկետը լրանում է կենդանի մնացած հետեւյալ անձանցից վերջինի մահվանից ոչ շուտ, քան 70 տարի հետո, անկախ այն հանգամանքից, թե այդ անձինք ճանաչվել են համահեղինակներ, թե ոչ. գլխավոր ռեժիսոր, սցենարի հեղինակ, երկխոսության հեղինակ եւ կինեմատոգրաֆիական կամ տեսալսողական ստեղծագործության մեջ օգտագործելու համար հատուկ գրված երաժշտության հեղինակ։
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ ցանկացած անձ, որը հեղինակային իրավունքի պաշտպանության ժամկետը լրանալուց հետո առաջին անգամ օրինական ճանապարհով հրապարակում կամ օրինական ճանապարհով հանրությանն է հաղորդում նախկինում չհրապարակված ստեղծագործություն, օգտվում է հեղինակի տնտեսական իրավունքներին համարժեք պաշտպանությունից: Այդպիսի իրավունքների պաշտպանության ժամկետը 25 տարի է՝ հաշվված ստեղծագործությունն առաջին անգամ օրինական ճանապարհով հրապարակելու կամ օրինական ճանապարհով հանրությանը հաղորդելու պահից:
- Տեսալսողական գործառույթներ կատարողների տնտեսական իրավունքները դադարում են կատարման օրվանից առնվազն 50 տարի հետո։ Այնուամենայնիվ, եթե կատարման ամրագրումն օրինական ճանապարհով լուսընծայվել է կամ այդ ժամանակահատվածում օրինական ճանապարհով հաղորդվել է հանրությանը, ապա իրավունքները դադարում են այդպիսի առաջին լուսընծայման կամ առաջին անգամ հանրությանը հաղորդելու օրվանից առնվազն 50 տարի հետո՝ կախված այն հանգամանքից, թե որն է ավելի շուտ տեղի ունեցել:
- Կատարողների եւ հնչյունագրեր արտադրողների տնտեսական իրավունքները դադարում են առաջին լուսընծայման կամ առաջին անգամ հանրությանը հաղորդելու օրվանից 70 տարի հետո՝ կախված այն հանգամանքից, թե որն է ավելի շուտ տեղի ունեցել։ Կողմը կարող է ընդունել արդյունավետ միջոցներ ապահովելու համար 50 տարի հետո պաշտպանության 20 տարվա ընթացքում ստացված եկամուտների արդարացի բաժանումը կատարողների եւ արտադրողների միջեւ։
- Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողների տնտեսական իրավունքները դադարում են ամրագրումը կատարելու պահից առնվազն 50 տարի հետո: Այնուամենայնիվ, եթե այդ ժամանակահատվածում ֆիլմն օրինական ճանապարհով լուսընծայվել է կամ օրինական ճանապարհով հաղորդվել է հանրությանը, ապա իրավունքները դադարում են առաջին այդպիսի լուսընծայման կամ առաջին անգամ հանրությանը հաղորդելու օրվանից առնվազն 50 տարի հետո՝ կախված այն հանգամանքից, թե որն է ավելի շուտ տեղի ունեցել։
- Հեռարձակող կազմակերպությունների տնտեսական իրավունքները դադարում են հաղորդումն առաջին անգամ հեռարձակելու պահից առնվազն 50 տարի հետո, անկախ այն հանգամանքից, թե այդ հաղորդումը հեռարձակվում է հաղորդալարով կամ առանց հաղորդալարի՝ ներառյալ մալուխային կամ արբանյակային կապը:
- Սույն հոդվածով սահմանված ժամկետները պետք է հաշվարկվեն դրանք ի հայտ բերող իրադարձությանը հաջորդող տարվա հունվարի մեկից:
ՀՈԴՎԱԾ 219
Տեխնիկական միջոցների պաշտպանությունը
- Յուրաքանչյուր Կողմ պետք է ապահովի պատշաճ իրավական պաշտպանություն ցանկացած արդյունավետ տեխնոլոգիական միջոց շրջանցելու նկատմամբ, որը տվյալ անձը իրականացնում է՝ գիտակցելով կամ գիտակցելու համար բավարար հիմքեր ունենալով, որ ինքն այդ նպատակն է հետապնդում։
- Յուրաքանչյուր Կողմ պետք է տրամադրի պատշաճ իրավական պաշտպանություն այնպիսի սարքերի, արտադրանքների կամ բաղադրատարրերի արտադրության, ներմուծման, տարածման, վաճառքի, վարձույթով տալու, վաճառքի կամ վարձույթով տալու նպատակով գովազդի, կամ առեւտրային նպատակներով տիրապետման կամ ծառայությունների մատուցման նկատմամբ, որոնք՝
ա) առաջադրվում, գովազդվում կամ շուկայահանվում են որեւէ արդյունավետ տեխնոլոգիական միջոց շրջանցելու նպատակով,
բ) ունեն ցանկացած արդյունավետ տեխնոլոգիական միջոց շրջանցելուց բացի այլ, սահմանափակ առեւտրային կարեւորություն ներկայացնող նպատակ կամ կիրառություն, կամ
գ) հիմնականում նախագծված, արտադրված, հարմարեցված կամ կատարված են ցանկացած արդյունավետ տեխնոլոգիական միջոց շրջանցելու հնարավորություն ստեղծելու կամ այն դյուրացնելու նպատակով։
- Սույն գլխի նպատակներով «տեխնոլոգիական միջոցներ» արտահայտությունը նշանակում է որեւէ տեխնոլոգիա, սարք կամ բաղադրատարր, որը նախատեսված է իր բնականոն աշխատանքի ընթացքում կանխարգելելու կամ սահմանափակելու այնպիսի ստեղծագործությունների կամ այլ օբյեկտի նկատմամբ այն գործողությունները, որոնք թույլատրված չեն որեւէ հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ կողմից՝ ներպետական օրենսդրությամբ նախատեսված կարգով։ Տեխնոլոգիական միջոցները համարվում են «արդյունավետ», եթե պահպանվող ստեղծագործության կամ այլ օբյեկտի օգտագործումը վերահսկվում է իրավատերերի կողմից` կիրառելով մուտքի վերահսկման կամ պաշտպանության գործընթաց, ինչպես օրինակ՝ ստեղծագործության կամ այլ օբյեկտի ծածկագրումը, խառնաշփոթ դասավորումը կամ այլ ձեւով ձեւափոխումը կամ պատճենումը վերահսկելու մեխանիզմը, որով ապահովվում է պաշտպանության նպատակը:
ՀՈԴՎԱԾ 220
Իրավունքների կառավարման վերաբերյալ տեղեկությունների պաշտպանությունը
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է պատշաճ իրավական պաշտպանություն ցանկացած անձի նկատմամբ, որն առանց թույլտվության, գիտակցաբար իրականացնում է հետեւյալ գործողությունները.
ա) իրավունքների կառավարման վերաբերյալ ցանկացած էլեկտրոնային տեղեկության վերացում կամ փոփոխում,
բ) սույն գլխով պահպանվող ստեղծագործությունների կամ այլ օբյեկտների տարածում, տարածման նպատակով ներմուծում, հեռարձակում, հանրությանը հաղորդում կամ հանրությանը մատչելի դարձնելը, որոնցում էլեկտրոնային իրավունքի կառավարման վերաբերյալ տեղեկությունը վերացվել կամ փոփոխվել է առանց թույլտվության, եթե այդ անձը գիտակցում է կամ բավարար հիմքեր ունի գիտակցելու, որ այդպես վարվելով նա դրդում է ազգային օրենսդրությամբ նախատեսված ցանկացած հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքի խախտման, ստեղծում է այդպիսի հնարավորություն, նպաստում է դրան կամ թաքցնում է այն։
- Սույն գլխի նպատակներով, «իրավունքների կառավարման վերաբերյալ տեղեկություն» արտահայտությունը նշանակում է իրավատերերի կողմից տրամադրված ցանկացած տեղեկություն, որով նույնականացվում է սույն գլխում նշված ստեղծագործությունը կամ այլ օբյեկտ, հեղինակը կամ ցանկացած այլ իրավատեր, կամ ստեղծագործության կամ այլ օբյեկտի օգտագործման ժամկետների ու պայմանների մասին տեղեկությունները, ինչպես նաեւ այդպիսի տեղեկություններ ներկայացնող ցանկացած թիվ կամ ծածկագիր։
- 1-ին պարբերությունը կիրառվում է այն դեպքում, երբ ցանկացած այդպիսի տեղեկություն կապված է սույն գլխում նշված ստեղծագործության կամ այլ օբյեկտի օրինակի հետ կամ ի հայտ է գալիս այն հանրությանը հաղորդելու առնչությամբ։
ՀՈԴՎԱԾ 221
Բացառությունները եւ սահմանափակումները
- Յուրաքանչյուր Կողմ կարող է առանձին հատուկ դեպքերում նախատեսել 213-218-րդ հոդվածներով սահմանված իրավունքների սահմանափակումներ կամ բացառություններ, որոնք չեն հակասում օբյեկտի բնականոն օգտագործմանը եւ անհիմն չեն հակասում այն կոնվենցիաներին եւ միջազգային պայմանագրերին համապատասխան իրավատերերի օրինական շահերին, որոնց կողմերն են նրանք։
- Յուրաքանչյուր Կողմ նախատեսում է, որ 213-217-րդ հոդվածներում նշված վերարտադրման այն ժամանակավոր գործողությունների վրա, որոնք ունեն կարճաժամկետ կամ կողմնակի բնույթ, կազմում են տեխնոլոգիական գործընթացի անքակտելի եւ նշանակալից մասը, եւ որոնց միակ նպատակն է՝ ա) երրորդ անձանց ցանցում միջնորդի կողմից հետագայում ստեղծվելիք ստեղծագործության կամ այլ օբյեկտի հեռարձակման հնարավորություն ստեղծելը, կամ բ) հետագայում ստեղծվելիք ստեղծագործության կամ այլ օբյեկտի օրինական օգտագործման հնարավորություն ստեղծելը, եւ որոնք չունեն անկախ տնտեսական նշանակություն, 213-217-րդ հոդվածներով նախատեսված վերարտադրման իրավունքը չի տարածվում:
ՀՈԴՎԱԾ 222
Արվեստագետների՝ արվեստի ստեղծագործությունների վերավաճառքից վարձատրություն ստանալու իրավունքը
- Յուրաքանչյուր Կողմ հօգուտ արվեստի ստեղծագործության բնօրինակի հեղինակի նախատեսում է վերավաճառքից վարձատրություն ստանալու իրավունք, որը պետք է սահմանվի որպես հեղինակի կողմից ստեղծագործության առաջին փոխանցումից հետո դրա ցանկացած վերավաճառքի համար ստացած վաճառքի գնի հիման վրա ռոյալթի ստանալու անօտարելի իրավունք, որից հնարավոր չէ հրաժարվել՝ նույնիսկ նախապես։
- 1-ին պարբերությունում նշված իրավունքը կիրառվում է վերավաճառքի բոլոր գործողությունների նկատմամբ, որոնցում որպես վաճառողներ, գնորդներ կամ միջնորդներ ներգրավված են արվեստի շուկայի մասնագետներ, ինչպիսիք են վաճառասրահները, պատկերասրահները եւ, ընդհանուր առմամբ, արվեստի գործերի ցանկացած դիլերներ։
- Յուրաքանչյուր Կողմ կարող է նախատեսել, որ 1-ին պարբերությունում նշված իրավունքը չի կիրառվում վերավաճառքի գործողությունների նկատմամբ, եթե վաճառողը ստեղծագործությունը ձեռք է բերել անմիջապես հեղինակից՝ վերավաճառքից ավելի քիչ, քան երեք տարի առաջ, եւ եթե վերավաճառքի գինը չի գերազանցում որոշակի նվազագույն գումարը:
- Ռոյալթին վճարում է վաճառողը։ Յուրաքանչյուր Կողմ կարող է նախատեսել, որ 2-րդ պարբերությունում նշված ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից մեկը՝ բացի վաճառողից, միանձնյա կամ վաճառողի հետ համապարտ պատասխանատվություն է կրում ռոյալթիի վճարման համար։
- Գանձման ընթացակարգը եւ ռոյալթիների գումարները որոշվում են ներպետական օրենսդրությամբ:
ՀՈԴՎԱԾ 223
Իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարման շուրջ համագործակցությունը
- Կողմերը խթանում են կոլեկտիվ հիմունքներով կառավարող իրենց համապատասխան կազմակերպությունների միջեւ համագործակցությունը՝ Կողմերի տարածքներում ստեղծագործությունների եւ այլ պաշտպանվող կարգավորման առարկաների հասանելիությանը եւ այդպիսի ստեղծագործություններն ու այլ պաշտպանվող կարգավորման առարկաներն օգտագործելու դիմաց ռոյալթիների փոխանցմանն օժանդակելու նպատակով:
- Կողմերը պետք է խթանեն կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների թափանցիկությունը, մասնավորապես՝ նրանց կողմից գանձվող ռոյալթիների, նրանց կողմից գանձած ռոյալթիների նկատմամբ կիրառվող նվազեցումների, գանձված ռոյալթիների օգտագործման, բաշխման քաղաքականության եւ դրանց տեսակակազմի մասով:
- Կողմերը պարտավորվում են ապահովել, որ այն դեպքում, երբ մի Կողմի տարածքում հիմնադրված կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունը ներկայացուցչության համաձայնագրի միջոցով ներկայացնում է մյուս Կողմի տարածքում հիմնադրված կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությանը, ներկայացնող կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունը խտրականություն չդրսեւորի ներկայացվող կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության իրավատերերի նկատմամբ:
- Ներկայացնող կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունը պետք է պարտք գումարները ճշգրտորեն, պարբերաբար եւ պատշաճորեն վճարի ներկայացվող կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությանը, ինչպես նաեւ ներկայացվող կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությանը տրամադրի տեղեկություններ՝ իր անունից գանձած ռոյալթիների գումարի եւ այդ ռոյալթիներից կատարված նվազեցումների վերաբերյալ:
ԵՆԹԱԲԱԺԻՆ II
Ապրանքային նշանները
ՀՈԴՎԱԾ 224
Միջազգային համաձայնագրերը
Յուրաքանչյուր Կողմ՝
ա) պահպանում է Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի արձանագրությունը,
բ) պահպանում է Ապրանքային նշանների իրավունքի մասին պայմանագրի եւ Նշանների գրանցման համար ապրանքների եւ ծառայությունների միջազգային դասակարգման Նիցցայի համաձայնագրի պահանջները, եւ
գ) գործադրում են բոլոր խելամիտ ջանքերը՝ Ապրանքային նշանների իրավունքի մասին Սինգապուրի պայմանագրին միանալու համար:
ՀՈԴՎԱԾ 225
Ապրանքային նշանով վերապահվող իրավունքները
Գրանցված ապրանքային նշանը իրավատիրոջը վերապահում է դրա նկատմամբ բացառիկ իրավունքներ։ Իրավատերն իրավունք ունի արգելելու բոլոր երրորդ անձանց առանց իր թույլտվության առեւտրի ընթացքում օգտագործել`
ա) որեւէ նշան, որը նույնական է այն ապրանքների կամ ծառայությունների համար գրանցված ապրանքային նշանի հետ, որոնք նույնական են այն ապրանքների եւ ծառայությունների հետ, որոնց համար գրանցվել է տվյալ ապրանքային նշանը, եւ
բ) ցանկացած նշան, որը նման կամ նույնական է այն ապրանքների կամ ծառայությունների ապրանքային նշանին, որոնք նման կամ նույնական են գրանցված ապրանքային նշան ունեցող ապրանքներին կամ ծառայություններին, եթե դրանց օգտագործման պատճառով կարող էր լինել հանրության կողմից վերջիններս շփոթելու հավանականություն, այդ թվում` այդ նշանի եւ ապրանքային նշանի միջեւ զուգորդման հավանականություն։
ՀՈԴՎԱԾ 226
Գրանցման ընթացակարգը
- Յուրաքանչյուր Կողմ նախատեսում է ապրանքային նշանների գրանցման համակարգ, որտեղ ապրանքային նշանների հարցերով համապատասխան մարմնի կողմից կայացված յուրաքանչյուր վերջնական բացասական որոշում հաղորդվում է գրավոր եւ պատշաճ հիմնավորված է:
- Յուրաքանչյուր Կողմ նախատեսում է ապրանքային նշանի հայտերի դեմ առարկելու հնարավորություն եւ ապրանքային նշանի հայտատուի համար այդ առարկությանը պատասխանելու հնարավորություն:
- Յուրաքանչյուր Կողմ տրամադրում է ապրանքային նշանների հայտերի եւ ապրանքային նշանների գրանցումների վերաբերյալ տվյալների հանրամատչելի էլեկտրոնային բազա: Ապրանքային նշանների հայտերի տվյալների բազան հասանելի է առնվազն այն ժամկետի ընթացքում, երբ հայտի դեմ կարող է առարկություն ներկայացվել:
ՀՈԴՎԱԾ 227
Հանրահայտ ապրանքային նշանները
Հանրահայտ ապրանքային նշանների պահպանությունն ուժի մեջ դնելու նպատակով, ինչպես նշված է Փարիզյան կոնվենցիայի (1967 թվական) 6bis հոդվածում եւ ԹՐԻՓՍ համաձայնագրի 16-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ պարբերություններում, յուրաքանչյուր Կողմ կիրառում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) անդամ պետությունների ասամբլեաների 1999 թվականի սեպտեմբերի 20-ից մինչեւ 29-ը տեղի ունեցած հանդիպումների երեսունչորսերորդ շարքին Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզի Միության ասամբլեայի եւ ՄՍՀԿ Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Հանրահայտ նշանների պաշտպանության մասին դրույթների վերաբերյալ համատեղ առաջարկությունը:
ՀՈԴՎԱԾ 228
Ապրանքային նշանով վերապահվող իրավունքներից բացառությունները
Յուրաքանչյուր Կողմ`
ա) նախատեսում է նկարագրական եզրույթների արդար օգտագործումը, այդ թվում` աշխարհագրական նշումների արդար օգտագործումը` որպես ապրանքային նշանով վերապահվող իրավունքներից սահմանափակ բացառություններ, եւ
բ) կարող է նախատեսել ապրանքային նշանով վերապահվող իրավունքներից այլ սահմանափակ բացառություններ:
Այդպիսի բացառություններ նախատեսելիս յուրաքանչյուր Կողմ պետք է հաշվի առնի ապրանքային նշանի սեփականատիրոջ եւ երրորդ կողմերի օրինական շահերը:
ՀՈԴՎԱԾ 229
Չեղյալ հայտարարելու հիմքերը
- Յուրաքանչյուր Կողմ նախատեսում է, որ ապրանքային նշանի գրանցումը ենթակա է չեղյալ հայտարարման, եթե առնվազն երեք տարի անընդմեջ ժամանակահատվածում այն համապատասխան տարածքում իրական օգտագործման մեջ չի դրվել այն ապրանքների եւ ծառայությունների հետ կապված, որոնց համար գրանցվել է, եւ չկան չօգտագործման պատշաճ պատճառներ:
Ոչ ոք չի կարող պահանջել, որ ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքները չեղյալ հայտարարվեն, եթե եռամյա նվազագույն ժամկետի ավարտի եւ գրանցումը չեղյալ հայտարարելու մասին դիմում ներկայացնելու միջեւ ընկած միջակայքում սկսվել կամ վերականգնվել է ապրանքային նշանի իրական օգտագործումը:
Այնուամենայնիվ, ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու մասին դիմում ներկայացնելուն նախորդող երեք ամսվա ընթացքում (այդ ժամկետն սկսվել է առնվազն երեք տարի անընդմեջ չօգտագործման ժամկետի ավարտից ոչ շուտ) ապրանքային նշանի օգտագործման սկիզբը կամ վերականգնումը հաշվի չի առնվում, եթե օգտագործումն սկսելու կամ վերականգնելու նախապատրաստումը տեղի է ունեցել միայն այն բանից հետո, երբ ապրանքային նշանի իրավատիրոջը հայտնի է դարձել, որ կարող է ներկայացվել գրանցումը չեղյալ հայտարարելու մասին դիմում:
- Ապրանքային նշանի գրանցումը նաեւ ենթակա է չեղյալ հայտարարման, եթե այն գրանցվելու օրվանից հետո՝
ա) իրավատիրոջ գործունեության կամ անգործության հետեւանքով ապրանքային նշանը դարձել է համընդհանուր օգտագործման անվանում այն ապրանքի կամ ծառայության վաճառքի մեջ, որի համար այն գրանցված է, կամ
բ) ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ այն ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ դրա օգտագործումը, որոնց համար այն գրանցված է, հանրությանը կարող է մոլորության մեջ գցել, մասնավորապես այդ ապրանքների կամ ծառայությունների բնույթի, որակի կամ աշխարհագրական ծագման հարցում։
ԵՆԹԱԲԱԺԻՆ III
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 230
Կիրառության ոլորտը
- Սույն ենթաբաժինը կիրառվում է այն աշխարհագրական նշումների պահպանության նկատմամբ, որոնք ծագում են Կողմերի տարածքներում:
- Կողմի այն աշխարհագրական նշումները, որոնք պահպանելու է մյուս Կողմը, ենթակա են միայն սույն ենթաբաժնին, եթե դրանք կարգավորվում են 231-րդ հոդվածում նշված օրենսդրության գործողության շրջանակով:
ՀՈԴՎԱԾ 231
Հաստատված աշխարհագրական նշումները
- Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության՝ IX հավելվածի Ա մասում նշված օրենսդրությունը` Եվրոպական միությունը եզրակացնում է, որ այդ օրենսդրությունը համապատասխանում է նույն հավելվածի Բ մասում ամրագրված տարրերին:
- Ուսումնասիրելով Եվրոպական միության՝ IX հավելվածի Ա մասում նշված օրենսդրությունը` Հայաստանի Հանրապետությունը եզրակացնում է, որ այդ օրենսդրությունը համապատասխանում է նույն հավելվածի Բ մասում ամրագրված տարրերին:
- Ավարտելով առարկության ընթացակարգը եւ ուսումնասիրելով Եվրոպական միության՝ X հավելվածում նշված այն աշխարհագրական նշումները, որոնք գրանցվել են Եվրոպական միության կողմից՝ IX հավելվածի Ա մասում նշված օրենսդրության համաձայն, Հայաստանի Հանրապետությունը պետք է պահպանի դրանք՝ սույն Համաձայնագրում սահմանված պահպանության մակարդակին համապատասխան:
- Ավարտելով առարկության ընթացակարգը եւ ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության՝ X հավելվածում նշված այն աշխարհագրական նշումները, որոնք գրանցվել են Հայաստանի Հանրապետության կողմից՝ IX հավելվածի Ա մասում նշված օրենսդրության համաձայն, Եվրոպական միությունը պետք է պահպանի դրանք՝ սույն Համաձայնագրում սահմանված պահպանության մակարդակին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 232
Նոր աշխարհագրական նշումների ավելացումը
- Կողմերը կարող են, 240-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ սահմանված ընթացակարգին համապատասխան, X հավելվածում ամրագրված պահպանվող աշխարհագրական նշումների ցանկում ավելացնել նոր աշխարհագրական նշումներ: Այդ աշխարհագրական նշումները կարող են ցանկում ավելացվել յուրաքանչյուր Կողմի համար ընդունելի ձեւով առարկության ընթացակարգն ավարտելուց եւ նոր աշխարհագրական նշումներն ուսումնասիրելուց հետո` 231-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ պարբերություններին համապատասխան:
- Կողմերը 1-ին պարբերության մեջ նշված ցանկում նոր աշխարհագրական նշումներ ավելացնելու որեւէ պարտավորություն չունեն, եթե՝
ա) աշխարհագրական նշումը կհակասեր բույսի սորտի կամ կենդանու ցեղատեսակի անվանը եւ, որպես արդյունք, հավանաբար կմոլորեցներ սպառողներին արտադրանքի իրական ծագման առումով,
բ) համբավ ունեցող կամ հանրահայտ ապրանքային նշանի լույսի ներքո, այդ աշխարհագրական նշման պահպանությունը կարող էր մոլորեցնել սպառողներին արտադրանքի իրական ծագման առնչությամբ, կամ
գ) եզրույթի անվանումն ընդհանրական է:
ՀՈԴՎԱԾ 233
Աշխարհագրական նշումների պահպանության շրջանակը
- X հավելվածում նշված աշխարհագրական նշումները յուրաքանչյուր Կողմի կողմից պաշտպանվում են հետեւյալից՝
ա) պահպանվող անվանման՝ ցանկացած ուղղակի կամ ուղղակի առեւտրային օգտագործումից՝ այնպիսի համեմատելի արտադրանքի համար, որը չի համապատասխանում պահպանվող անվանման ապրանքային հատկորոշումներին, կամ այնքանով, որքանով որ այդպիսի օգտագործումը վնասում է աշխարհագրական նշման համբավին,
բ) ցանկացած չարաշահումից, նմանակումից կամ վերարտադրումից, նույնիսկ եթե արտադրանքի իրական ծագումը նշված է կամ եթե պահպանվող անվանումը թարգմանված է, սղագրված, տառադարձված կամ ուղեկցվում է այնպիսի արտահայտությամբ, ինչպիսին է «ոճ», «տեսակ», «մեթոդ», «արտադրվում է», «նմանակում», «համ եւ հոտ», «նման» կամ նմանատիպ արտահայտությամբ,
գ) արտադրանքի ծագման վայրի, ծագման, բնույթի կամ էական հատկանիշների հետ կապված որեւէ այլ կեղծ կամ մոլորության մեջ գցող նշումից, որը զետեղված է ներքին կամ արտաքին փաթեթավորման վրա, տվյալ արտադրանքին վերաբերող գովազդային նյութերում կամ փաստաթղթերում կամ բեռնարկղի մեջ արտադրանքի փաթեթավորման վրա, ինչը կարող է սխալ տպավորություն ստեղծել դրա ծագման առումով, եւ
դ) որեւէ այլ գործողությունից, որը կարող է սպառողին մոլորության մեջ գցել արտադրանքի իրական ծագման առումով։
- Պահպանվող աշխարհագրական նշումները Կողմերի տարածքներում ընդհանրական չեն դառնում:
- Եթե աշխարհագրական նշումներն ամբողջությամբ կամ մասամբ համանուն են,ապա պահպանությունը շնորհվում է յուրաքանչյուր այդպիսի աշխարհագրական նշմանը՝ պայմանով, որ այն օգտագործվել է բարեխղճորեն՝ պատշաճ կերպով հաշվի առնելով տեղական եւ ավանդական կիրառությունը, ինչպես նաեւ մոլորության գործնական ռիսկերը:
Չսահմանափակելով ԹՐԻՓՍ համաձայնագրի 23-րդ հոդվածը, Կողմերը փոխադարձաբար որոշում են օգտագործման այն գործնական պայմանները, որոնցով համանուն աշխարհագրական նշումները կտարբերակվեն միմյանցից՝ հաշվի առնելով շահագրգիռ արտադրողների նկատմամբ արդարացի վերաբերմունք եւ սպառողներին մոլորության մեջ չգցելն ապահովելու անհրաժեշտությունը:
Այն համանուն անվանումը, որը սպառողներին մոլորության մեջ է գցում, որ նա կարծի, որ արտադրանքը ստացվել է այլ տարածքից, չի գրանցվում, եթե նույնիսկ անվանումը ճշգրիտ է այնքանով, որքանով առնչվում է տվյալ արտադրանքի ծագման տարածքին, տարածաշրջանին կամ վայրին։
- Եթե Կողմը երրորդ երկրի հետ բանակցությունների համատեքստում առաջարկում է պահպանել երրորդ երկրի այն աշխարհագրական նշումը, որը համանուն է սույն ենթաբաժնի համաձայն պահպանվող` մյուս Կողմի աշխարհագրական նշման հետ, ապա վերջինիս տեղեկացնում են եւ տալիս հնարավորություն մեկնաբանելու՝ նախքան երրորդ կողմի աշխարհագրական նշումը դառնա պահպանվող:
- Սույն ենթաբաժնում ոչինչ չի պարտադրում Կողմին պահպանել մյուս Կողմի այն աշխարհագրական նշումը, որն իր ծագման երկրում չի պահպանվում կամ դադարում է պահպանվել:
Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմին ծանուցում է, թե արդյոք աշխարհագրական նշումը դադարում է պահպանվել իր ծագման երկրում: Այդպիսի ծանուցումը կատարվում է 240-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան:
- Սույն Համաձայնագրում ոչինչ չի սահմանափակում առեւտրի ընթացքում ցանկացած անձի՝ բիզնեսում այդ անձի անվանումը կամ այդ անձի իրավանախորդի անվանումն օգտագործելու իրավունքը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ անվանումն օգտագործվում է այնպես, որ մոլորեցնում է սպառողներին:
ՀՈԴՎԱԾ 234
Աշխարհագրական նշումներն օգտագործելու իրավունքը
- Սույն ենթաբաժնով պահպանվող աշխարհագրական նշումը կարող է օգտագործվել համապատասխան հատկորոշումներին համապատասխանող գյուղատնտեսական արտադրանք, սննդամթերք, գինիներ, բուրավետացված գինիներ կամ սպիրտային խմիչքներ շուկայահանող ցանկացած օպերատորի կողմից:
- Աշխարհագրական նշումը սույն ենթաբաժնով պահպանվող դառնալուց հետո այդպիսի պահպանվող անվանման օգտագործումը ենթակա չէ օգտագործողների որեւէ գրանցման կամ լրացուցիչ տուրքերի գանձման:
ՀՈԴՎԱԾ 235
Ապրանքային նշանների հետ կապը
- Կողմը մերժում է գրանցել կամ անվավեր է ճանաչում այն ապրանքային նշանը, որը համապատասխանում է 233-րդ հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված իրավիճակներից որեւէ մեկին՝ կապված նման արտադրանքների պահպանվող աշխարհագրական նշման հետ՝ պայմանով, որ ապրանքային նշանը գրանցելու հայտը ներկայացվել է նշված տարածքում աշխարհագրական նշումը պահպանելու հայտի ներկայացման օրվանից հետո:
- 231-րդ հոդվածում նշված աշխարհագրական նշումների համար պահպանման հայտ ներկայացնելու օրը սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրն է:
- 232-րդ հոդվածում նշված աշխարհագրական նշումների համար պահպանման հայտ ներկայացնելու օրը մյուս Կողմին աշխարհագրական նշումը պահպանելու վերաբերյալ պահանջ փոխանցելու օրն է:
- Չսահմանափակելով 232-րդ հոդվածի 2-րդ պարբերության «բ» կետը՝ յուրաքանչյուր Կողմ X հավելվածում նշված աշխարհագրական նշումները պահպանում է, եթե առկա է ավելի վաղ գրանցված ապրանքային նշան: Ավելի վաղ գրանցված ապրանքային նշան նշանակում է ապրանքային նշան, որի օգտագործումը համապատասխանում է 233-րդ հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված իրավիճակներից մեկին եւ որի համար մի Կողմի տարածքում հայտ է ներկայացվել, որը գրանցվել կամ բարեխիղճ օգտագործմամբ հաստատվել է, եթե այդպիսի հնարավորություն նախատեսված է Կողմի օրենսդրությամբ, մինչեւ մյուս Կողմի՝ սույն Համաձայնագրով աշխարհագրական նշումը պահպանելու հայտը ներկայացնելու օրը: Այսպիսի ապրանքային նշանը կարող է շարունակել օգտագործվել, եւ դրա գործողության ժամկետը կարող է երկարաձգվել՝ անկախ աշխարհագրական նշման պահպանությունից՝ պայմանով, որ Կողմերից որեւէ մեկի՝ ապրանքային նշանների մասին օրենսդրությամբ առկա չեն ապրանքային նշանն անվավեր կամ չեղյալ ճանաչելու հիմքեր:
- 4-րդ պարբերությունից շեղում կատարելով՝ Հայաստանի Հանրապետության այն ավելի վաղ գրանցված ապրանքային նշանները, որոնք բաղկացած են Եվրոպական միության «Կոնյակ» կամ «Շամպայն» աշխարհագրական նշումից կամ պարունակում են այդ նշումները՝ ներառյալ նման արտադրանքի համար գրանցված եւ համապատասխան հատկորոշմանը չհամապատասխանող սղագրության կամ թարգմանության մեջ, անվավեր կամ չեղյալ են ճանաչվում կամ փոփոխվում, որպեսզի վերացնեն այդ անվանումը որպես ամբողջ ապրանքային նշանի տարր՝ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո «Կոնյակի» եւ «Շամպայնի» համար համապատասխանաբար ամենաուշը 14 տարվա եւ երկու տարվա ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 236
Պահպանության հետ կապված պահանջների կատարումը
Յուրաքանչյուր Կողմ իր պետական մարմինների կողմից իրականացվող պատշաճ վարչարարության միջոցով ապահովում է 233-235-րդ հոդվածներին համապատասխան աշխարհագրական նշումների պահպանության հետ կապված պահանջների կատարումը: Յուրաքանչյուր Կողմ այդպիսի պահպանություն ապահովում է նաեւ շահագրգիռ անձի պահանջով:
ՀՈԴՎԱԾ 237
Անցումային դրույթները
- Այն ապրանքները, որոնք, ներպետական օրենսդրությանը համապատասխան, արտադրվել եւ պիտակավորվել են մինչեւ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը, սակայն որոնք չեն համապատասխանում Համաձայնագրի պահանջներին, կարող են շարունակել վաճառվել սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչեւ դրանց պահուստային պաշարները սպառվեն:
- Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո հաշված համապատասխան 24 տարի անցումային ժամկետի ընթացքում «Կոնյակի» համար եւ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց 3 տարի անցումային ժամկետի ընթացքում «Շամպայնի» համար Եվրոպական միության այդ աշխարհագրական նշումների՝ սույն Համաձայնագրի համաձայն պահպանությունը չի բացառում այդ անվանումների օգտագործումը Հայաստանի Հանրապետությունից ծագող եւ երրորդ երկրներ արտահանվող արտադրանքի վրա, եթե տվյալ երրորդ երկրի օրենքները եւ կանոնակարգերը թույլ են տալիս այդպես, որպեսզի նշեն եւ ներկայացնեն Հայաստանի Հանրապետությունից ծագող որոշակի համեմատելի արտադրանքներ՝ պայմանով, որ՝
ա) անվանումը պիտակավորված է բացառապես ոչ լատինատառ,
բ) արտադրանքի իրական ծագումը հստակորեն պիտակավորված է տեսանելիության միեւնույն տիրույթում, եւ
գ) ներկայացման մեջ ոչինչ մոլորության մեջ չի գցի հանրությանը արտադրանքի իրական ծագման առումով։
- Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո 13 տարի անցումային ժամկետի ընթացքում «Կոնյակի» համար եւ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո հաշված երկու տարի անցումային ժամկետի ընթացքում Շամպայնի» համար Եվրոպական միության այդ աշխարհագրական նշումների՝ սույն Համաձայնագրի համաձայն պահպանությունը չի բացառում այդ անվանումների օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում՝ պայմանով, որ՝
ա) անվանումը պիտակավորված է բացառապես ոչ լատինատառ,
բ) արտադրանքի իրական ծագումը հստակորեն պիտակավորված է տեսանելիության միեւնույն տիրույթում, եւ
գ) ներկայացման մեջ ոչինչ մոլորության մեջ չի գցի սպառողներին արտադրանքի իրական ծագման առումով։
- Հայաստանի Հանրապետությունից ծագող ապրանքների համար Եվրոպական միության «Կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման սահուն եւ արդյունավետ դադարեցումը խթանելու, ինչպես նաեւ արտահանման շուկաներում Հայաստանի Հանրապետության արդյունաբերությանն իր մրցունակ դիրքը պահպանելուն աջակցելու նպատակով Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն: Այդ աջակցությունը, որը տրամադրվելու է ԵՄ օրենսդրությանը համապատասխան, մասնավորապես ներառում է գործողություններ՝ ուղղված նոր անուն մշակելուն եւ ներքին ու արտահանման ավանդական շուկաներում նոր անունը խթանելուն, գովազդելուն եւ շուկայահանելուն:
- 4-րդ պարբերությունում նշված ԵՄ աջակցության կոնկրետ գումարները, տեսակները, մեխանիզմները եւ ժամկետները սահմանվում են ֆինանսական եւ տեխնիկական աջակցության փաթեթում, որի շուրջ Կողմերը միանշանակ համաձայնության կգան սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: Կողմերը համատեղ մշակում են աջակցության այդպիսի փաթեթի առաջադրանքները՝ հիմնվելով այն կարիքների մանրակրկիտ գնահատման վրա, որոնց ուղղված է այդ աջակցությունը: Այդ գնահատումը պետք է իրականացվի Կողմերի կողմից համատեղ ընտրված միջազգային խորհրդատվական ընկերության կողմից:
- Այն դեպքում, երբ Եվրոպական միությունը չի տրամադրում 4-րդ պարբերությունում նշված ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը, Հայաստանի Հանրապետությունը կարող է դիմել 13-րդ գլխով նախատեսված վեճերի կարգավորման մեխանիզմին եւ, հաջողության դեպքում, կասեցնել 2-րդ եւ 3-րդ պարբերություններից բխող պարտավորությունները:
- Եվրոպական միության ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը տրամադրվում է ոչ ուշ, քան սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո ութ տարվա ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 238.
Ընդհանուր կանոնները
- 231-րդ եւ 232-րդ հոդվածներում նշված արտադրանքների ներկրումը, արտահանումը եւ առեւտրականացումն իրականացվում է այն Կողմի տարածքում կիրառվող օրենքներին եւ կարգավորումներին համապատասխան, որտեղ արտադրանքները շուկայահանվում են:
- Աշխարհագրական նշումների հարցերով ենթակոմիտեն պետք է, 240-րդ հոդվածի համաձայն, դիտարկի այն գրանցված աշխարհագրական նշման արտադրանքի հատկորոշումների վերաբերյալ հացերը, որը հաստատվել է այն Կողմի իշխանությունների կողմից, որի տարածքում ծագում է այդ արտադրանքը՝ ներառյալ դրա հետ կապված ցանկացած փոփոխության վերաբերյալ հարցերը:
- Սույն ենթաբաժնով պահպանվող աշխարհագրական նշումները կարող է չեղարկել միայն այն Կողմը, որտեղից ծագում է արտադրանքը:
ՀՈԴՎԱԾ 239
Համագործակցությունն ու թափանցիկությունը
- Կողմերը կա՛մ ուղղակիորեն, կա՛մ 240-րդ հոդվածի համաձայն ստեղծված Աշխարհագրական նշումների հարցերով ենթակոմիտեի միջոցով, կապ են պահպանում սույն ենթաբաժնի իրականացման եւ գործառության հետ կապված բոլոր հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, Կողմը կարող է մյուս Կողմից պահանջել արտադրանքի հատկորոշումների ու դրանց փոփոխությունների եւ վերահսկողության ազգային մարմինների կապի ապահովման կենտրոնների վերաբերյալ տեղեկություններ:
- Յուրաքանչյուր Կողմ կարող է հանրամատչելի դարձնել սույն ենթաբաժնով պահպանվող աշխարհագրական նշումների հատկորոշումները կամ դրանց ամփոփագիրը եւ մյուս Կողմի՝ սույն ենթաբաժնի համաձայն պահպանվող աշխարհագրական նշումներին համապատասխանող վերահսկողության ազգային մարմինների կապի ապահովման կենտրոնների վերաբերյալ տեղեկությունները:
ՀՈԴՎԱԾ 240
Աշխարհագրական նշումների հարցերով ենթակոմիտեն
- Սույնով Կողմերը ստեղծում են Աշխարհագրական նշումների հարցերով ենթակոմիտե՝ կազմված Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներից՝ սույն ենթաբաժնի իրականացումը վերահսկելու եւ աշխարհագրական նշումների վերաբերյալ նրանց համագործակցությունն ու երկխոսությունն ամրապնդելու նպատակով:
- Աշխարհագրական նշումների հարցերով ենթակոմիտեն որոշումներն ընդունում է ընդհանուր համաձայնությամբ: Այն սահմանում է իր սեփական ընթացակարգային կանոնները։ Աշխարհագրական նշումների հարցերով ենթակոմիտեն հանդիպում է Կողմերից ցանկացածի պահանջով՝ հաջորդաբար Եվրոպական միությունում եւ Հայաստանի Հանրապետությունում՝ Կողմերի կողմից համաձայնեցված վայրում ու ժամանակին եւ ձեւով, որը կարող է ներառել տեսակոնֆերանսի միջոցով, սակայն ոչ ուշ, քան նման պահանջ ներկայացվելուց 90 օր հետո:
- Աշխարհագրական նշումների հարցերով ենթակոմիտեն նաեւ հետեւում է սույն ենթաբաժնի պատշաճ գործառությանը եւ կարող է քննարկել ցանկացած հարց՝ կապված դրա իրականացման եւ գործառնության հետ: Մասնավորապես, այն պատասխանատու է՝
ա) յուրաքանչյուր Կողմի տարածքում կիրառելի օրենսդրությանը հղումների առնչությամբ IX հավելվածի Ա մասը փոփոխելու համար,
բ) աշխարհագրական նշումների գրանցման տարրերի եւ վերահսկողության առնչությամբ IX հավելվածի Բ մասը փոփոխելու համար,
գ) աշխարհագրական նշումների ցանկի առնչությամբ X հավելվածը փոփոխելու համար,
դ) աշխարհագրական նշումների եւ աշխարհագրական նշումների բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ցանկացած այլ հարցի վերաբերյալ օրենսդրական եւ քաղաքականության մշակումների մասին տեղեկություններ փոխանակելու համար,
ե) սույն ենթաբաժնին համապատասխան պահպանությունը հաշվի առնելու նպատակով աշխարհագրական նշումների մասին տեղեկություններ փոխանակելու համար:
ԵՆԹԱԲԱԺԻՆ IV
Նմուշները
ՀՈԴՎԱԾ 241
Միջազգային համաձայնագրերը
Կողմերը պահպանում են Արդյունաբերական նմուշների միջազգային գրանցման մասին Հաագայի համաձայնագրի 1999 թվականի Ժնեւյան ակտը:
ՀՈԴՎԱԾ 242
Գրանցված նմուշների պահպանությունը
- Կողմերն ապահովում են ինքնուրույն ստեղծված նոր եւ ինքնատիպ նմուշների պահպանությունը: Այդ պահպանությունը տրամադրվում է գրանցմամբ եւ դրանց իրավատերերին վերապահում է բացառիկ իրավունք՝ սույն ենթաբաժնի դրույթներին համապատասխան։
Սույն ենթաբաժնի նպատակներով՝ Կողմը կարող է անհատական բնույթի նմուշը համարել ինքնատիպ:
- Համալիր արտադրանքի բաղադրիչ մաս կազմող արտադրանքի նկատմամբ կիրառված կամ դրանում ներառված նմուշը համարվում է նոր եւ ինքնատիպ միայն՝
ա) եթե բաղադրիչ մասը համալիր արտադրանքի մեջ ներառվելուց հետո տեսանելի է մնում վերջինիս բնականոն օգտագործման ընթացքում, եւ
բ) այնքանով, որքանով բաղադրիչ մասի այդ տեսանելի հատկանիշներն իրենցով բավարարում են նորության եւ ինքնատիպության մասով պահանջները:
- 2-րդ պարբերության «ա» կետում օգտագործվող «բնականոն օգտագործում» եզրույթը նշանակում է օգտագործում վերջին օգտագործողի կողմից՝ բացառությամբ պահպանման, սպասարկման եւ վերանորոգման աշխատանքների։
- Գրանցված նմուշի իրավատերն իրավունք ունի արգելելու սեփականատիրոջ համաձայնությունը չունեցող երրորդ կողմերին այդպիսի արտադրանքն առնվազն պատրաստել, առաջարկել վաճառքի համար, վաճառել, ներկրել, արտահանել, պահեստավորել կամ օգտագործել պահպանվող նմուշը կրող կամ մարմնավորող իրեր, երբ այդպիսի գործողությունները ձեռնարկվում են առեւտրային նպատակներով, չափից ավելի վնասում են նմուշի բնականոն շահագործումը կամ համատեղելի չեն բարեխիղճ առեւտրային գործելակերպի հետ:
- Հասանելի պահպանության տեւողությունը կազմում է 25 տարի:
ՀՈԴՎԱԾ 243
Չգրանցված նմուշներին տրամադրվող պահպանությունը
- Եվրոպական միությունն ու Հայաստանի Հանրապետությունը նախատեսում են իրավական միջոցներ, որպեսզի կանխեն արտադրանքի չգրանցված արտաքին տեսքի օգտագործումը, միայն եթե վիճարկվող օգտագործումն առաջանում է արտադրանքի չգրանցված արտաքին տեսքի կրկնօրինակումից: Այդպիսի օգտագործումն առնվազն ներառում է արտադրանքը վաճառքի համար առաջարկելը, շուկայահանելը, ներմուծելը կամ արտահանելը:
- Արտադրանքի չգրանցված արտաքին տեսքի համար հասանելի պահպանության տեւողությունը կազմում է առնվազն երեք տարի այն օրվանից, երբ նմուշը հանրությանը հասանելի է դարձվել Կողմերից մեկի տարածքում:
ՀՈԴՎԱԾ 244
Բացառություններն ու բացառումները
- Յուրաքանչյուր Կողմ կարող է նախատեսել սահմանափակ բացառություններ նմուշների պահպանությունից՝ պայմանով, որ այդպիսի բացառություններն անհիմն կերպով չեն հակասում պահպանվող նմուշների բնականոն շահագործմանը եւ անհիմն կերպով վնաս չեն պատճառում պահպանվող նմուշի սեփականատիրոջ օրինական շահերին՝ հաշվի առնելով երրորդ կողմերի օրինական շահերը:
- Նմուշի պահպանությունը չի տարածվում հիմնականում տեխնիկական կամ գործառական նկատառումներով թելադրված նմուշների վրա: Մասնավորապես, նմուշի իրավունքը չի տարածվում արտադրանքի արտաքին տեսքի հատկանիշների վրա, որոնք պարտադիր պետք է վերարտադրվեն իրենց ճշգրիտ ձեւով եւ չափերով, որպեսզի այն արտադրանքը, որում արդյունաբերական նմուշը ներառված է կամ կիրառված, կարողանա մեխանիկորեն կապակցված լինել մեկ այլ արտադրանքին կամ տեղադրված լինել դրա մեջ, շուրջը կամ դիմաց այնպես, որ այդ արտադրանքներից յուրաքանչյուրը կարողանա կատարել իր գործառույթը։
ՀՈԴՎԱԾ 245
Հեղինակային իրավունքի հետ կապը
Նմուշը պահպանության իրավունք ունի նաեւ Կողմի՝ հեղինակային իրավունքի մասին օրենքով՝ այն օրվանից, երբ նմուշը ստեղծվել է կամ որեւէ ձեւով ամրագրվել: Այն ծավալը եւ պայմանները, որոնցով այդպիսի պահպանությունը տրամադրվում է՝ ներառյալ ինքնատիպության պահանջվող մակարդակը, որոշում է յուրաքանչյուր Կողմ՝ իր ներպետական օրենքներին եւ կարգավորումներին համապատասխան:
ԵՆԹԱԲԱԺԻՆ V
ԱՐՏՈՆԱԳՐԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 246
Միջազգային համաձայնագրերը
Կողմերը պահպանում են Արտոնագրային համագործակցության մասին համաձայնագիրը եւ գործադրում բոլոր խելամիտ ջանքերը Արտոնագրային իրավունքի մասին համաձայնագրին համապատասխանելու համար:
ՀՈԴՎԱԾ 247
Արտոնագրերը եւ հանրային առողջապահությունը
- Կողմերն ընդունում են ԱՀԿ նախարարական համաժողովի կողմից 2001 թվականի նոյեմբերի 14-ին ընդունված` ԹՐԻՓՍ համաձայնագրի եւ հանրային առողջապահության մասին հռչակագրի կարեւորությունը: Սույն ենթաբաժնով սահմանված իրավունքներն ու պարտավորությունները մեկնաբանելիս եւ իրականացնելիս Կողմերն ապահովում են այդ Հռչակագրի հետ համապատասխանությունը:
- Կողմերը հետեւում եւ նպաստում են ԱՀԿ Գլխավոր խորհրդի 2003 թվականի օգոստոսի 30-ի «ԹՐԻՓՍ համաձայնագրի եւ հանրային առողջապահության մասին Դոհայի հռչակագրի 6-րդ պարբերության կիրարկման մասին» որոշման իրականացմանը:
ՀՈԴՎԱԾ 248
Լրացուցիչ պաշտպանության վկայագիրը
- Կողմերն ընդունում են, որ դեղագործական եւ բույսերի պաշտպանության արտադրանքների նկատմամբ, որոնք իրենց համապատասխան տարածքներում պաշտպանվում են արտոնագրով, կարող է մինչեւ շուկայահանվելը կիրառվել վարչական թույլտվության ընթացակարգ: Կողմերն ընդունում են, որ արտոնագրի համար հայտ ներկայացնելու եւ արտադրանքն իրենց համապատասխան շուկաներում շուկայահանելու առաջին թույլտվության միջեւ ընկած ժամկետը, ինչպես այդ նպատակով սահմանված է իրենց համապատասխան օրենսդրությամբ, կարող է կրճատել արտոնագրով սահմանված արդյունավետ պաշտպանության ժամկետը:
- Յուրաքանչյուր Կողմ նախատեսում է պաշտպանության հետագա ժամկետ դեղագործական կամ բույսերի պաշտպանության այն արտադրանքի համար, որը պաշտպանված է արտոնագրով եւ որի նկատմամբ կիրառվել է վարչական թույլտվության ընթացակարգ, որը հավասար է 1-ին պարբերության երկրորդ նախադասության մեջ նշված ժամկետին՝ նվազեցված հինգ տարի ժամկետով:
- Չնայած 2-րդ պարբերությանը՝ պաշտպանության հետագա ժամկետի տեւողությունը չի կարող գերազանցել հինգ տարին:
Միությունում այն դեղագործական արտադրանքների դեպքում, որոնց համար իրականացվել են մանկաբարձական ուսումնասիրություններ, եւ այդ ուսումնասիրությունների արդյունքներն արտացոլված են արտադրանքի մասին տեղեկատվության մեջ, հնարավոր է ժամկետի հետագա 6 ամսով երկարաձգում:
ԵՆԹԱԲԱժԻՆ VI
ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 249
Առեւտրային գաղտնիքների պաշտպանության շրջանակը
- Կողմերը հաստատում են ԹՐԻՓՍ համաձայնագրի 39-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ պարբերություններով սահմանված իրենց հանձնառությունները: Յուրաքանչյուր Կողմ ապահովում է քաղաքացիական դատավարության պատշաճ ընթացակարգեր եւ իրավական պաշտպանության միջոցներ առեւտրային գաղտնիքի տիրապետող ցանկացած անձի համար՝ առեւտրային գաղտնիքի ձեռքբերումը, օգտագործումը կամ բացահայտումը կանխելու, եւ դրա դիմաց վնասի փոխհատուցում ստանալու համար, երբ դա իրականացվել է ազնիվ առեւտրային գործելակերպին հակասող ձեւով:
- Սույն ենթաբաժնի նպատակներով՝
ա) «առեւտրային գաղտնիք» նշանակում է տեղեկություն, որը՝
(i) գաղտնի է այն առումով, որ այն ամբողջությամբ կամ իր բաղադրիչների ճշգրիտ փոխդասավորվածությամբ եւ համախմբությամբ ընդհանուր առմամբ հայտնի չէ կամ դյուրամատչելի չէ այն շրջանակների անձանց, որոնք սովորաբար գործ են ունենում տեղեկությունների նշված տեսակի հետ,
(ii) ունի առեւտրային արժեք, քանի որ այն գաղտնի է, եւ
(iii) հանգամանքների ներքո ենթարկվել է տեղեկությունն օրինական կերպով վերահսկող անձի կողմից ձեռնարկված ողջամիտ քայլերի՝ այն գաղտնի պահելու նպատակով.
բ) «առեւտրային գաղտնիքի տիրապետող» նշանակում է ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն օրինական ձեւով վերահսկում է առեւտրային գաղտնիքը:
- Սույն ենթաբաժնի նպատակներով՝ ազնիվ առեւտրային գործելակերպին հակասող են համարվում արարքի առնվազն հետեւյալ ձեւերը՝
ա) առեւտրային գաղտնիքի ձեռքբերումն առանց առեւտրային գաղտնիքի տիրապետողի համաձայնության, երբ դա իրականացվել է առեւտրային գաղտնիքի տիրապետողի օրինական վերահսկողության տակ գտնվող այնպիսի փաստաթղթեր, առարկաներ, նյութեր, սուբստանցիաներ կամ էլեկտրոնային ֆայլեր չթույլատրված կերպով մուտք գործելու, դրանց յուրացման կամ կրկնօրինակման միջոցով, որոնք պարունակում են առեւտրային գաղտնիք կամ որոնցից կարող է եզրահանգվել առեւտրային գաղտնիք.
բ) առեւտրային գաղտնիքի օգտագործումը կամ բացահայտումը, երբ դա իրականացվել է առանց առեւտրային գաղտնիքի տիրապետողի համաձայնության՝ այն անձի կողմից, որը համարվում է, որ`
(i) առեւտրային գաղտնիքը ձեռք է բերել «ա» կետում նշված ձեւով,
(ii) խախտել է գաղտնիության մասին համաձայնագիրը կամ առեւտրային գաղտնիքը չբացահայտելու որեւէ այլ պարտավորություն, կամ
(iii) խախտել է առեւտրային գաղտնիքի օգտագործումը սահմանափակելու՝ պայմանագրային կամ որեւէ այլ պարտավորություն.
գ) առեւտրային գաղտնիքի ձեռքբերումը, օգտագործումը կամ բացահայտումը, երբ դա իրականացվել է այն անձի կողմից, որը ձեռքբերման, օգտագործման կամ բացահայտման պահին իմացել կամ տվյալ հանգամանքներում պետք է իմացած լիներ, որ առեւտրային գաղտնիքն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստացվել է մեկ այլ անձից, որը «բ» կետի իմաստով ապօրինաբար օգտագործում կամ բացահայտում էր առեւտրային գաղտնիքը՝ ներառյալ երբ անձը դրդել է մեկ այլ անձի իրականացնելու այդ կետում նշված գործողությունները:
- Սույն ենթաբաժնում ոչինչ չի հասկացվում որպես որեւէ Կողմին ուղղված պահանջ, որ արարքի հետեւյալ ձեւերից որեւէ մեկը համարի ազնիվ առեւտրային գործելակերպին հակասող.
ա) համապատասխան տեղեկության անկախ հայտնաբերում կամ ստեղծում անձի կողմից,
բ) արտադրանքի հակառակ նախագծում այն անձի կողմից, որն օրինականորեն տիրապետում է դրան եւ որն ազատ է համապատասխան տեղեկության ձեռքբերումը սահմանափակելու իրավականորեն վավեր որեւէ պարտականությունից,
գ) համապատասխան ներպետական օրենքով պահանջված կամ թույլատրված տեղեկության ձեռքբերումը, օգտագործումը կամ բացահայտումը,
դ) բնականոն զբաղվածության ընթացքում ազնվորեն ձեռք բերված իրենց փորձի եւ հմտությունների օգտագործումն աշխատողների կողմից:
- Սույն ենթաբաժնում ոչինչ չի հասկացվում որպես արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության սահմանափակում՝ ներառյալ լրատվամիջոցների ազատությունը, որը պաշտպանվում է Կողմերից յուրաքանչյուրի իրավազորության ներքո:
ՀՈԴՎԱԾ 250
Քաղաքացիական դատավարության ընթացակարգերն ու առեւտրային գաղտնիքների իրավական պաշտպանության միջոցները
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ 249-րդ հոդվածում նշված քաղաքացիական դատավարությանը մասնակցող կամ այդ իրավական վարույթի մաս կազմող փաստաթղթերին հասանելիություն ունեցող որեւէ անձի չթույլատրվի օգտագործել կամ բացահայտել որեւէ առեւտրային գաղտնիք կամ ենթադրյալ առեւտրային գաղտնիք, որն իրավասու դատական մարմիններն, ի պատասխան շահագրգիռ կողմի պատշաճ հիմնավորված դիմումի, ճանաչել են գաղտնի, եւ որի մասին նրանք իմացել են այդպիսի մասնակցության կամ հասանելիության արդյունքում:
- 249-րդ հոդվածում նշված քաղաքացիական դատավարության ընթացքում յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ իր դատական մարմիններն ունենան առնվազն հետեւյալն անելու լիազորություն.
ա) ձեռնարկել ժամանակավոր միջոցներ՝ կանխելու համար առեւտրային գաղտնիքի՝ ազնիվ առեւտրային գործելակերպին հակասող ձեւով ձեռքբերումը, օգտագործումը կամ բացահայտումը.
բ) ձեռնարկել դատական պաշտպանության միջոցներ՝ կանխելու համար առեւտրային գաղտնիքի՝ ազնիվ առեւտրային գործելակերպին հակասող ձեւով ձեռքբերումը, օգտագործումը կամ բացահայտումը.
գ) կարգադրել այն անձին, որն իմացել կամ պետք է իմացած լիներ, որ ինքն առեւտրային գաղտնիքը ձեռք էր բերում, օգտագործում կամ բացահայտում ազնիվ առեւտրային գործելակերպին հակասող ձեւով, վճարել առեւտրային գաղտնիքի տիրապետողին այդպիսի ձեռքբերման, օգտագործման կամ բացահայտման արդյունքում փաստացի կրած վնասի չափին համապատասխան փոխհատուցում.
դ) ձեռնարկել հատուկ միջոցներ՝ պահպանելու համար առեւտրային գաղտնիքի՝ ազնիվ առեւտրային գործելակերպին հակասող ձեւով ենթադրյալ ձեռքբերման, օգտագործման կամ բացահայտման հետ կապված քաղաքացիական վարույթի ընթացքում հրապարակված ցանկացած առեւտրային գաղտնիքի կամ ենթադրյալ առեւտրային գաղտնիքի գաղտնիությունը. այդպիսի հատուկ միջոցները, համապատասխան Կողմի ներպետական օրենքին համապատասխան, կարող են ներառել`
(i) որոշ փաստաթղթերին հասանելիությունն ամբողջությամբ կամ մասամբ սահմանափակելու,
(ii) լսումներին եւ դրանց համապատասխան արձանագրություններին կամ տառադարձումներին հասանելիությունը սահմանափակելու, եւ
(iii) դատական որոշման ոչ գաղտնի այն տարբերակը հասանելի դարձնելու հնարավորություն, որում առեւտրային գաղտնիք պարունակող հատվածները հեռացվել կամ խմբագրվել են, եւ
ե) իրավական պաշտպանության միջոցների կամ այդ վարույթի ընթացքում հրապարակված առեւտրային գաղտնիքի կամ ենթադրյալ առեւտրային գաղտնիքի պաշտպանության առնչությամբ դատարանի կողմից 1-ին պարբերության կամ սույն պարբերության «դ» կետի համաձայն ընդունված միջոցների խախտման համար կողմերի նկատմամբ կամ դատարանի իրավազորությանը ենթակա այլ անձանց նկատմամբ կիրառել պատժամիջոցներ:
- Կողմերից չի պահանջվում ապահովել 249-րդ հոդվածում նշված դատական ընթացակարգեր եւ իրավական պաշտպանության միջոցներ այն դեպքում, երբ ազնիվ առեւտրային գործելակերպին հակասող արարքն իրականացվում է, իրենց համապատասխան ներպետական օրենքի համաձայն, ոչ իրավաչափ արարքը, սխալ արարքը կամ ապօրինի գործողությունը հայտնաբերելու համար կամ օրենքով ճանաչված օրինական շահը պաշտպանելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 251
Դեղագործական արտադրանքը շուկայահանելու թույլտվություն ստանալու համար ներկայացված տվյալների պաշտպանությունը
- Յուրաքանչյուր Կողմ դեղագործական արտադրանքը շուկայահանելու (շուկայահանման թույլտվություն) թույլտվություն ստանալու համար ներկայացված առեւտրային գաղտնիք կազմող տեղեկությունները պաշտպանում է երրորդ կողմերին բացահայտելուց, եթե գերիշխող առողջապահական շահերով այլ բան նախատեսված չէ: Ցանկացած գաղտնի բիզնես տեղեկատվություն նույնպես պետք է պաշտպանվի անարդար առեւտրային գործելակերպից:
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ շահագրգիռ Կողմի տարածքում շուկայահանման առաջին թույլտվությունից հետո՝ ութ տարի ժամկետով, շուկայահանման թույլտվություն շնորհելու համար պատասխանատու պետական մարմինը հաշվի չառնի գաղտնի բիզնես տեղեկատվությունը կամ նախակլինիկական հետազոտությունների կամ կլինիկական փորձարկումների արդյունքները, որոնք տրամադրվել են շուկայահանման թույլտվության առաջին հայտում եւ հետագայում անձի կամ սուբյեկտի կողմից՝ անկախ նրանից՝ պետական, թե մասնավոր, ներկայացվել են դեղագործական արտադրանքը շուկայահանելու թույլտվության մեկ այլ հայտի օգտին՝ առանց այն անձի կամ սուբյեկտի հստակ համաձայնության, որը ներկայացրել է այդ տվյալները, եթե երկու Կողմերի կողմից ճանաչված միջազգային համաձայնագրերով այլ բան նախատեսված չէ:
- Շահագրգիռ Կողմի տարածքում շուկայահանման առաջին թույլտվության շնորհման օրվանից հետո տասը տարվա ընթացքում շուկայահանման առաջին թույլտվության մեջ տրամադրված նախակլինիկական հետազոտությունների կամ կլինիկական փորձարկումների արդյունքների հիման վրա հետագայում ներկայացված ցանկացած հայտի համար շնորհված շուկայահանման թույլտվությամբ չի թույլատրվում դեղագործական արտադրանքը շուկայահանել, եթե հետագա հայտատուն չի ներկայացնում նախակլինիկական հետազոտությունների կամ կլինիկական փորձարկումների սեփական արդյունքները (կամ այն նախակլինիկական հետազոտությունների կամ կլինիկական փորձարկումների արդյունքները, որոնք օգտագործվել են այդ տեղեկությունները տրամադրած կողմի համաձայնությամբ)՝ բավարարելով միեւնույն պահանջներին, ինչ առաջին հայտատուն: Սույն պարբերությունում սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքները շուկայում չեն թույլատրվում:
- Ի հավելումն, 3-րդ պարբերությունում նշված տասը տարի ժամկետը երկարաձգվում է առավելագույնը մինչեւ 11 տարի, եթե թույլտվություն ստանալուն հաջորդող առաջին ութ տարվա ընթացքում թույլտվության իրավատերը ստանում է թույլտվություն մեկ կամ ավելի նոր բուժական ցուցումների համար, որոնք ենթադրաբար կստեղծեն կլինիկական զգալի առավելություններ՝ գործող բուժումների համեմատ:
ՀՈԴՎԱԾ 252
Բույսերի պաշտպանության արտադրանքների վերաբերյալ տվյալների պաշտպանությունը
- Յուրաքանչյուր Կողմ ճանաչում է առաջին անգամ ներկայացված փորձարկման կամ ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ հաշվետվության սեփականատիրոջ՝ բույսերի պաշտպանության արտադրանքի շուկայահանման համար թույլտվություն ստանալու ժամանակավոր իրավունքը: Այդպիսի ժամկետի ընթացքում փորձարկման կամ ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը չի օգտագործվում ի օգուտ որեւէ այլ անձի, որը նպատակ ունի ստանալ բույսերի պաշտպանության արտադրանքի շուկայահանման թույլտվություն, բացի այն դեպքից, երբ տրվել է առաջին սեփականատիրոջ հստակ համաձայնությունը: Սույն ենթաբաժնում ժամանակավոր իրավունքն այսուհետ նշվում է որպես «տվյալների պաշտպանություն»:
- 1-ին պարբերության մեջ նշված փորձարկման կամ ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը պետք է բավարարի հետեւյալ պայմաններին.
ա) անհրաժեշտ լինել թույլտվության կամ թույլտվության մեջ փոփոխություն կատարելու համար՝ այլ մշակաբույսերի վրա օգտագործումը թույլ տալու համար, եւ
բ) վավերացված լինել որպես պատշաճ լաբորատոր գործելակերպի կամ պատշաճ փորձարարական գործելակերպի սկզբունքներին համապատասխանող։
- Տվյալների պաշտպանության ժամկետը տվյալ Կողմի տարածքում իրավասու մարմնի կողմից շնորհված առաջին թույլտվությունից հետո առնվազն տասը տարի է: Բույսերի պաշտպանության՝ ցածր ռիսկի արտադրանքների համար ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 13 տարի:
- 3-րդ պարբերության մեջ նշված ժամկետները փոքրածավալ օգտագործումների համար թույլտվության գործողության ժամկետի յուրաքանչյուր երկարաձգման համար երկարաձգվում են երեք ամսով, եթե այդպիսի թույլտվությունների հայտերը թույլտվության իրավատիրոջ կողմից ներկայացվում են իրավասու մարմնի կողմից առաջին թույլտվության շնորհումից առնվազն հինգ տարի հետո: Տվյալների պաշտպանության ընդհանուր ժամկետը ոչ մի դեպքում չի կարող գերազանցել 13 տարին։ Բույսերի պաշտպանության՝ ցածր ռիսկի արտադրանքների համար տվյալների պաշտպանության ընդհանուր ժամկետը ոչ մի դեպքում չի կարող գերազանցել 15 տարին։
«Փոքրածավալ օգտագործում» նշանակում է Կողմի տարածքում բույսերի պաշտպանության արտադրանքի օգտագործում այն բույսերի կամ բույսերի արտադրանքի վրա, որոնք լայնորեն չեն աճեցվում տվյալ Կողմի տարածքում կամ լայնորեն չեն աճեցվում բույսերի պաշտպանության բացառիկ կարիքները բավարարելու համար:
- Հետազոտությունը կամ ուսումնասիրությունը նույնպես պաշտպանվում է, եթե դա անհրաժեշտ է թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման կամ թույլտվության վերանայման համար։ Այդպիսի դեպքերում տվյալների պաշտպանության ժամկետը 30 ամիս է։
- Ողնաշարավոր կենդանիների վրա կատարվող կրկնակի փորձարկումից խուսափելու համար յուրաքանչյուր Կողմ սահմանում է Կողմերի համապատասխան տարածքներում հիմնադրված հայտատուին եւ նախորդ թույլտվությունների իրավատերերին առեւտրային գաղտնիք կազմող տեղեկություններ փոխանակելուն պարտավորեցնող միջոցներ:
ԵՆԹԱԲԱԺԻՆ VII
ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 253
Բույսերի սորտերը
- Յուրաքանչյուր Կողմ պաշտպանում է բույսերի սորտերի նկատմամբ իրավունքները Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային կոնվենցիային (UPOV) համապատասխան, որը ներառում է նաեւ սելեկցիոների իրավունքներից բացառությունները, որոնք նշված են այդ Կոնվենցիայի 15-րդ հոդվածում, եւ համագործակցում են՝ այդ իրավունքները պաշտպանելու եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով։
- Հայաստանի Հանրապետության նկատմամբ սույն հոդվածը կիրառվում է ոչ ուշ, քան սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից երեք տարի հետո։
ԲԱԺԻՆ Գ
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
ԵՆԹԱԲԱԺԻՆ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 254
Ընդհանուր պարտավորությունները
- Կողմերը վերահաստատում են ԹՐԻՓՍ համաձայնագրով, մասնավորապես դրա III մասով իրենց ստանձնած պարտավորությունները: Յուրաքանչյուր Կողմ ապահովում է սույն բաժնի լրացուցիչ միջոցները, ընթացակարգերը եւ իրավական պաշտպանության միջոցները, որոնք անհրաժեշտ են մտավոր սեփականության իրավունքների իրականացումն ապահովելու համար։ Այդ միջոցները, ընթացակարգերը եւ իրավական պաշտպանության միջոցները պետք է լինեն արդարացի ու անաչառ եւ չպետք է առաջացնեն անհարկի բարդություններ կամ ծախսեր կամ պատճառ դառնան չհիմնավորված ժամկետներ սահմանելու կամ անտեղի ուշացումների համար։
- 1-ին պարբերության մեջ նշված միջոցները, ընթացակարգերը եւ իրավական պաշտպանության միջոցները պետք է լինեն արդյունավետ, համաչափ ու տարհամոզիչ եւ պետք է կիրառվեն այնպես, որ օրինական առեւտրի համար որեւէ խոչընդոտ չստեղծեն եւ նախատեսեն երաշխիքներ դրանց չարաշահումների դեմ։
- Սույն բաժնի II ենթաբաժնի նպատակներով՝ «մտավոր սեփականության իրավունքներ» հասկացությունը պետք է ընդգրկի առնվազն հետեւյալ իրավունքները.
ա) հեղինակային իրավունքը,
բ) հեղինակային իրավունքին հարակից այլ իրավունքներ,
գ) տվյալների բազաներ մշակողի հատուկ (sui generis) իրավունքը,
դ) կիսահաղորդչային ապրանքների տոպոլոգիաներ մշակողի իրավունքները,
ե) ապրանքային նշանների նկատմամբ իրավունքները,
զ) նմուշի նկատմամբ իրավունքները,
է) արտոնագրային իրավունքները, այդ թվում՝ լրացուցիչ պաշտպանության վկայագրից ծագող իրավունքները,
ը) աշխարհագրական նշումների,
թ) օգտակար մոդելների նկատմամբ իրավունքները,
ժ) բույսերի նոր սորտերի նկատմամբ իրավունքները, եւ
ժա) ապրանքային անվանումների նկատմամբ իրավունքներն այնքանով, որքանով դրանք տվյալ ներպետական օրենսդրությամբ պաշտպանվում են որպես բացառիկ իրավունքներ։
Առեւտրային գաղտնիքների նկատմամբ իրավունքները ներառված չեն սույն ենթաբաժնում։ Առեւտրային գաղտնիքների նկատմամբ իրավունքների իրականացման ապահովմանն անդրադարձ է կատարվում 250-րդ հոդվածում։
ՀՈԴՎԱԾ 255
Դիմում ներկայացնելու իրավունք ունեցողները
Յուրաքանչյուր Կողմ որպես սույն բաժնով եւ ԹՐԻՓՍ համաձայնագրի III մասով սահմանված միջոցները, ընթացակարգերը եւ իրավական պաշտպանության միջոցների կիրառումը պահանջելու իրավունք ունեցող անձինք ճանաչում է՝
ա) մտավոր սեփականության իրավունքների իրավատերերին՝ կիրառվող իրավունքին համապատասխան,
բ) այդ իրավունքներն օգտագործելու թույլտվություն ունեցող մյուս բոլոր անձանց, մասնավորապես՝ լիցենզառուներին, այնքանով, որքանով դա թույլատրվում է կիրառվող օրենքով եւ դրան համապատասխան,
գ) մտավոր սեփականության իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող մարմիններին, որոնք պարբերաբար ճանաչվում են որպես մտավոր սեփականության իրավունքների իրավատերերին ներկայացնելու իրավունք ունեցողներ՝ այնքանով, որքանով դա թույլատրվում է կիրառվող օրենքով եւ դրան համապատասխան,
դ) պաշտպանություն իրականացնող մասնագիտացված մարմիններին, որոնք պարբերաբար ճանաչվում են որպես մտավոր սեփականության իրավունքների իրավատերերին ներկայացնելու իրավունք ունեցողներ՝ այնքանով, որքանով դա թույլատրվում է կիրառվող օրենքով եւ դրան համապատասխան։
ԵՆԹԱԲԱԺԻՆ II
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 256
Ապացույցների պահպանմանն ուղղված միջոցները
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ, նույնիսկ նախքան գործն ըստ էության քննող վարույթ հարուցելը, իրավասու դատական մարմինները, հիմնվելով այն կողմի պահանջի վրա, որը ներկայացրել է ողջամտության սահմաններում հասանելի ապացույցներ՝ հիմնավորելու համար իր պնդումներն այն մասին, որ մտավոր սեփականության իր իրավունքը խախտվել է կամ կարող է խախտվել, կարողանան պահանջել ձեռնարկել անհապաղ եւ արդյունավետ ժամանակավոր միջոցներ՝ ենթադրյալ խախտման վերաբերյալ համապատասխան ապացույցի պահպանման համար՝ գաղտնի տեղեկությունների պաշտպանությունն ապահովելու պայմանով։
- 1-ին պարբերության մեջ նշված ժամանակավոր միջոցները կարող են ներառել մտավոր սեփականության իրավունքը ենթադրաբար խախտող ապրանքների մանրամասն նկարագրությունը` նմուշներ վերցնելու միջոցով կամ առանց դրա, կամ դրանց առգրավումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ այդ ապրանքների արտադրության մեջ կամ տարածման համար օգտագործված նյութերն ու սարքավորումները եւ դրանց վերաբերող փաստաթղթերը։ Այդ միջոցները, անհրաժեշտության դեպքում, առանց մյուս կողմին լսելու, կիրառվում են հատկապես այն դեպքում, երբ ցանկացած ուշացում կարող է անդառնալի վնաս պատճառել իրավատիրոջը, կամ երբ առկա է ապացույցի ոչնչացման ակնհայտ վտանգ։ Մյուս Կողմն ունի ողջամիտ ժամկետում լսվելու իրավունք։
ՀՈԴՎԱԾ 257
Տեղեկություններ ստանալու իրավունքը
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ մտավոր սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ քաղաքացիական վարույթի ընթացքում եւ ի պատասխան հայցվորի՝ հիմնավոր ու համաչափ պահանջի՝ իրավասու դատական մարմինները կարողանան իրավախախտից կամ ցանկացած այլ անձից, որը հանդիսանում է դատական վարույթի մասնակից կամ վկա, պահանջել տեղեկություններ ներկայացնել մտավոր սեփականության իրավունքը խախտող ապրանքների կամ ծառայությունների ծագման եւ տարածման ցանցերի վերաբերյալ։
Սույն պարբերության նպատակներով «ցանկացած այլ անձ» եզրույթը նշանակում է այն անձը, որը՝
ա) ինչպես պարզվել է, առեւտրային մակարդակով տիրապետում է հեղինակային իրավունքը խախտող ապրանքները,
բ) ինչպես պարզվել է, առեւտրային մակարդակով օգտվել է հեղինակային իրավունքը խախտող ծառայություններից,
գ) ինչպես պարզվել է, առեւտրային մակարդակով մատուցել է ծառայություններ, որոնք օգտագործվել են իրավունքը խախտող գործողություններ կատարելու համար, կամ
դ) սույն պարբերությամբ նախատեսված անձի կողմից նշվել է որպես ապրանքների արտադրության, մշակման կամ տարածման կամ ծառայությունների մատուցման գործունեությամբ զբաղվող անձ։
Սույն պարբերության մեջ նշված տեղեկությունները, անհրաժեշտության դեպքում, ընդգրկում են՝
ա) ապրանքները կամ ծառայությունները արտադրողների, մշակողների, տարածողների, մատակարարողների եւ դրանց մյուս նախկին իրավատերերի, ինչպես նաեւ ենթադրյալ մեծածախ ու մանրածախ առեւտրով զբաղվողների անուններն ու հասցեները, եւ
բ) արտադրված, մշակված, առաքված, ստացված կամ պատվիրված ապրանքների կամ ծառայությունների ծավալների, ինչպես նաեւ դրանք ձեռք բերելու գների վերաբերյալ տեղեկություններ։
- Սույն հոդվածը կիրառվում է՝ չհակասելով օրենսդրական մյուս դրույթներին, որոնք՝
ա) իրավատիրոջը տալիս են ավելի ամբողջական տեղեկություններ ստանալու իրավունք,
բ) կարգավորում են սույն հոդվածի համաձայն տրամադրված տեղեկությունների օգտագործումը քաղաքացիական կամ քրեական գործերով վարույթներում,
գ) կարգավորում են տեղեկություններ ստանալու իրավունքի չարաշահման համար նախատեսվող պատասխանատվության հարցը,
դ) հնարավորություն են տալիս հրաժարվել տրամադրելու այնպիսի տեղեկություններ, որոնք 1-ին պարբերությունում նշված անձին կստիպեն ընդունել մտավոր սեփականության իրավունքի խախտման մեջ իր կամ իր մերձավոր ազգականների մասնակցության փաստը, կամ
ե) կարգավորում են տեղեկատվության աղբյուրների գաղտնիության պահպանության կամ անձնական տվյալների մշակման հետ կապված հարցերը։
ՀՈԴՎԱԾ 258
Ժամանակավոր եւ նախազգուշական միջոցները
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ դատական մարմինները կարողանան, դիմումատուի պահանջով, ենթադրյալ իրավախախտի մասով ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ մտավոր սեփականության իրավունքի ցանկացած նախապատրաստվող խախտում կանխելու համար: Դատական մարմինները կարող են նաեւ ժամանակավոր հիմունքներով, իսկ անհրաժեշտության դեպքում` ներպետական օրենսդրությամբ նախատեսված լինելու դեպքում՝ պարբերական տուգանքների միջոցով արգելել այդ իրավունքի ենթադրյալ խախտումները, որոնք շարունակական բնույթ ունեն, կամ խախտումը շարունակվելու դեպքում երաշխիքների տրամադրում պահանջելու միջոցով` իրավատիրոջ համար փոխհատուցում ապահովելու նպատակով։ Հայցի ապահովման միջոց կարող է նույն պայմաններով ձեռնարկվել նաեւ այն միջնորդի մասով, ում մատուցած ծառայությունները երրորդ կողմն օգտագործում է մտավոր սեփականության իրավունքը խախտելու համար։
- Հայցի ապահովման միջոց կարող է ձեռնարկվել նաեւ՝ պահանջելով առգրավել կամ ոչնչացման նպատակով հանձնել մտավոր սեփականության իրավունքի խախտման մեջ կասկածվող ապրանքները՝ առեւտրային ցանց դրանց մուտքը կամ տեղաշարժը կանխելու նպատակով։
- Եթե ենթադրյալ խախտումը կատարվում է առեւտրային մակարդակում, ապա յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ այն դեպքում, երբ դիմումատուն ներկայացնում է այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են վտանգել վնասների հատուցումը, դատական մարմինները կարողանան հանձնարարել ենթադրյալ իրավախախտի շարժական եւ անշարժ գույքի վրա, որպես նախազգուշական միջոց, արգելանք դնել, ինչպես նաեւ սառեցնել նրա բանկային հաշիվները եւ այլ ակտիվները։ Այդ նպատակով իրավասու մարմինները կարող են պահանջել ներկայացնել բանկային, ֆինանսական կամ առեւտրային փաստաթղթեր կամ ապահովել համապատասխան տեղեկատվության մատչելիությունը։
ՀՈԴՎԱԾ 259
Ուղղիչ միջոցները
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ իրավասու դատական մարմինները, դիմումատուի պահանջով եւ չսահմանափակելով խախտման հետեւանքով իրավատիրոջը պատճառված վնասների հատուցման իրավունքը, եւ առանց որեւէ փոխհատուցում նախատեսելու, կարողանան հանձնարարել առնվազն առեւտրային ցանցերից վերջնականապես հանել կամ վերացնել այն ապրանքները, որոնք, ինչպես իրենք պարզել են, խախտում են մտավոր սեփականության իրավունքը։ Անհրաժեշտության դեպքում իրավասու դատական մարմինները կարող են հանձնարարել նաեւ վերացնել այն նյութերը կամ սարքավորումները, որոնք հիմնականում օգտագործվում են մտավոր սեփականության իրավունքը խախտող ապրանքների արտադրության կամ մշակման համար։
- Կողմերի դատական մարմիններն իրավասություն ունեն հանձնարարելու, որ 1-ին պարբերության մեջ նշված միջոցներն իրականացվեն իրավախախտի հաշվին, եթե որոշակի պատճառներով հակառակը չի հիմնավորվում։
ՀՈԴՎԱԾ 260
Կարգադրությունները
Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ այն դեպքում, երբ դատարանի որոշմամբ հաստատվում է մտավոր սեփականության իրավունքի խախտման փաստը, դատական մարմինները կարողանան իրավախախտի, ինչպես նաեւ այն միջնորդի մասով, ում մատուցած ծառայությունները երրորդ կողմն օգտագործում է մտավոր սեփականության իրավունքը խախտելու համար, արձակել կարգադրություն՝ շարունակական բնույթ ունեցող խախտումը վերացնելու նպատակով։
ՀՈԴՎԱԾ 261
Այլընտրանքային միջոցները
Կողմը կարող է սահմանել, որ անհրաժեշտության դեպքում եւ այն անձի պահանջով, որի նկատմամբ կարող են կիրառվել 259-րդ կամ 260-րդ հոդվածով սահմանված միջոցները, իրավասու դատական մարմինները կարող են որոշել, որ նշված հոդվածներով սահմանված միջոցները կիրառելու փոխարեն տուժող կողմին պետք է վճարվի դրամական փոխհատուցում: Այդպիսի դրամական փոխհատուցումը վճարվում է, եթե այդ միջոցների համար պատասխանատու անձը չի գործել դիտավորությամբ կամ անզգուշությամբ, եւ եթե 269-րդ եւ 270-րդ հոդվածներով սահմանված միջոցների կիրառումը կարող է անհամաչափ վնաս պատճառել այդ անձին, եւ եթե տուժող կողմին վճարվող դրամական փոխհատուցումը ողջամտության սահմաններում համարվում է բավարար։
ՀՈԴՎԱԾ 262
Վնասները
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ դատական մարմինները, տուժող կողմի դիմումի հիման վրա, իրավախախտից, որը գիտակցաբար կամ գիտակցելու համար բավարար հիմքեր ունենալով զբաղվել է իրավախախտ գործունեությամբ, պահանջեն իրավատիրոջը վճարել նրան պատճառված վնասի դիմաց, որը համաչափ է խախտման արդյունքում իրավատիրոջ կրած իրական վնասին։ Դատական մարմինները վնասների չափը որոշելիս՝
ա) հաշվի են առնում համապատասխան բոլոր հանգամանքները, ինչպես օրինակ՝ տնտեսական բացասական հետեւանքները, այդ թվում՝ շահույթի կորուստները, որոնք կրել է տուժող կողմը, իրավախախտի կողմից ոչ արդարացի կերպով ստացված շահույթը, իսկ համապատասխան դեպքերում՝ տնտեսական գործոններից տարբեր այլ տարրեր, ինչպես օրինակ՝ խախտման արդյունքում իրավատիրոջը պատճառված բարոյական վնասը, կամ
բ) որպես «ա» կետի այլընտրանք՝ նրանք համապատասխան դեպքերում կարող են վնասների չափը սահմանել միանվագ գումարի ձեւով՝ հիմնվելով այնպիսի տարրերի վրա, ինչպիսիք են առնվազն ռոյալթիները կամ վճարները, որոնք կպահանջվեին, եթե իրավախախտը մտավոր սեփականության տվյալ իրավունքն օգտագործելու թույլտվություն խնդրեր։
- Եթե իրավախախտն առանց գիտակցելու կամ գիտակցելու համար բավարար հիմքեր չունենալով զբաղվել է իրավախախտ գործունեությամբ, ապա Կողմը կարող է սահմանել, որ դատական մարմինները կարող են հօգուտ տուժող կողմի պահանջել շահույթի վերադարձ կամ վնասների դիմաց վճարում, որոնք կարող են նախորոք սահմանվել։
ՀՈԴՎԱԾ 263
Դատական ծախսերը
Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ գործը շահող կողմի կրած՝ հիմնավորված եւ համաչափ դատական ծախսերը եւ մյուս ծախսերը, որպես կանոն, կատարի պարտվող կողմը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա հակասում է արդարության սկզբունքին։
ՀՈԴՎԱԾ 264
Դատական որոշումների հրապարակումը
Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ մտավոր սեփականության իրավունքի խախտման հարցով հարուցված վարույթում դատական մարմինները կարողանան, դիմումատուի պահանջով եւ իրավախախտի հաշվին, հանձնարարել ձեռնարկելու համապատասխան միջոցներ՝ որոշման վերաբերյալ տեղեկությունները տարածելու համար, այդ թվում՝ որոշումը ցուցադրելով եւ այն ամբողջությամբ կամ մասամբ հրապարակելով։
ՀՈԴՎԱԾ 265
Հեղինակ կամ սեփականատեր լինելու կանխավարկածը
Կողմերը գիտակցում են, որ սույն բաժնով նախատեսված միջոցները, ընթացակարգերը եւ իրավական պաշտպանության միջոցները կիրառելու նպատակով՝ հեղինակ լինելու փաստը ճանաչելու եւ, հետեւաբար, մտավոր սեփականության իրավունքի խախտման հարցով վարույթ հարուցելու իրավունք ունենալու համար բավարար է, որ գրական կամ գեղարվեստական ստեղծագործության հեղինակի անունը սահմանված ձեւով հայտնվի ստեղծագործության վրա, եթե չկան հակառակի վերաբերյալ ապացույցներ:
ԵՆԹԱԲԱԺԻՆ III
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԱՊԱՀՈՎԵԼԸ
ՀՈԴՎԱԾ 266
Իրավունքների իրականացումը սահմանային մակարդակով ապահովելը
- Մտավոր սեփականության իրավունքների իրականացման ապահովմանն ուղղված սահմանային միջոցները կիրառելիս յուրաքանչյուր Կողմ ապահովում է համապատասխանությունը ՍԱԳՀ (1994 թվական) եւ ԹՐԻՓՍ համաձայնագրերով սահմանված իրենց պարտավորություններին։
2 .Կողմերի մաքսային տարածքներում մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով Կողմերի համապատասխան մաքսային մարմինները ձեռնարկում են մի շարք միջոցառումներ՝ 3-րդ եւ 4-րդ պարբերություններում նշված՝ մտավոր սեփականության իրավունքի խախտման մեջ կասկածվող ապրանքների փոխադրման դեպքերը բացահայտելու նպատակով։ Այդ միջոցառումները ներառում են ռիսկերի վերլուծության մեթոդները, որոնք հիմնված են, ի թիվս այլնի, իրավունքի հիման վրա ստացված տեղեկությունների, հետախուզական գործողությունների եւ բեռների զննման արդյունքում ձեռք բերված տվյալների վրա։
- Յուրաքանչյուր Կողմի մաքսային մարմինները, իրավատերերի պահանջի հիման վրա, միջոցներ են ձեռնարկում՝ մաքսային հսկողության ներքո այն ապրանքների բացթողումը արգելելու կամ կասեցնելու համար, որոնց մասով կասկածներ կան, որ դրանք խախտում են ապրանքային նշանների նկատմամբ իրավունքները, հեղինակային իրավունքները եւ հարակից իրավունքները, աշխարհագրական նշումների, արտոնագրային, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքները, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների եւ բույսերի սորտերի նկատմամբ իրավունքները։
- Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան երեք տարի հետո Կողմերը նախաձեռնում են քննարկումներ իրենց համապատասխան մաքսային մարմինների՝ սեփական նախաձեռնությամբ մաքսային հսկողության ներքո այն ապրանքների բացթողումն արգելելու կամ կասեցնելու իրավունքների վերաբերյալ, որոնց մասով կասկածներ կան, որ դրանք խախտում են ապրանքային նշանների նկատմամբ իրավունքները, հեղինակային իրավունքները եւ հարակից իրավունքները, աշխարհագրական նշումների, արտոնագրային, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքները, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների եւ բույսերի սորտերի նկատմամբ իրավունքները։
- Չնայած 3-րդ պարբերությանը՝ Կողմը որեւէ պարտավորություն չունի կիրառելու, սակայն կարող է որոշել կիրառել այդ միջոցները մեկ այլ երկրի շուկայում իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ վաճառքի հանված ապրանքների ներմուծումների նկատմամբ։
- Կողմերը համաձայնում են համագործակցել մտավոր սեփականության իրավունքի խախտման մեջ կասկածվող ապրանքների միջազգային առեւտրի հարցում։ Այդ նպատակով, յուրաքանչյուր Կողմ պատրաստ է իր մաքսային ծառայությունում ստեղծել կապի ապահովման կենտրոն եւ այդ մասին ծանուցել մյուս Կողմին։ Այդպիսի համագործակցությունը ներառում է իրավատերերից տեղեկությունների ստացման մեխանիզմների, լավագույն գործելակերպերի եւ ռիսկերի կառավարման ռազմավարությունների հետ կապված փորձի վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը, ինչպես նաեւ այնպիսի տեղեկությունների փոխանակումը, որոնք կօգնեն բացահայտել մտավոր սեփականության իրավունքի խախտման մեջ կասկածվող ապրանքներ պարունակող փոխադրումները։ Ցանկացած տեղեկություն ներկայացվում է յուրաքանչյուր Կողմի տարածքում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ դրույթների լիակատար պահպանմամբ։
- Չսահմանափակվելով համագործակցության մյուս ձեւերով՝ կկիրառվի «Մաքսային հարցերով փոխադարձ վարչական աջակցության վերաբերյալ» արձանագրությունը՝ մտավոր սեփականության իրավունքների իրականացումը սահմանային մակարդակով ապահովելու նպատակով։
- Չսահմանափակվելով Գործընկերության կոմիտեի ընդհանուր իրավասությամբ՝ 126-րդ հոդվածում նշված Մաքսային ենթակոմիտեն ապահովում է սույն բաժնի պատշաճ իրականացումն ու կիրառումը, սահմանում է առաջնահերթություններն ու նախատեսում երկու Կողմերի իրավասու մարմինների միջեւ համագործակցության համապատասխան ընթացակարգերը։
ԵՆԹԱԲԱԺԻՆ IV
ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 267
Վարքագծի կանոնները
- Յուրաքանչյուր Կողմ խրախուսում է՝
ա) առեւտրային կամ մասնագիտական միավորումների կամ կազմակերպությունների կողմից վարքագծի կանոնների մշակումը, որոնք ուղղված կլինեն մտավոր սեփականության իրավունքների իրականացման ապահովմանը նպաստելուն, եւ
բ) վարքագծի կանոնների նախագծի եւ վարքագծի կանոնների կիրառման ցանկացած գնահատման արդյունքների ներկայացումը յուրաքանչյուր Կողմի իրավասու մարմիններին։
ՀՈԴՎԱԾ 268
Համագործակցությունը
- Կողմերը համագործակցում են՝ սույն գլխով ստանձնած հանձնառությունների եւ պարտավորությունների իրականացմանն օժանդակելու նպատակով։
2.Կողմերի միջեւ համագործակցության ոլորտներն ընդգրկում, սակայն չեն սահմանափակվում հետեւյալով՝
ա) մտավոր սեփականության իրավունքները կարգավորող իրավական դաշտի եւ դրանց պաշտպանության ու իրականացման ապահովման համապատասխան կանոնների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում, ինչպես նաեւ Եվրոպական միությունում եւ Հայաստանի Հանրապետությունում այդ հարցերի հետ կապված օրենսդրական առաջընթացի մասով փորձի փոխանակում,
բ) մտավոր սեփականության իրավունքների իրականացման ապահովման վերաբերյալ փորձի եւ տեղեկությունների փոխանակում,
գ) կենտրոնական ու տարածքային մակարդակներում մաքսային, ոստիկանության, վարչական եւ դատական մարմինների կողմից մտավոր սեփականության իրավունքների իրականացման ապահովման վերաբերյալ փորձի փոխանակում,
դ) կեղծված ապրանքների արտահանումները կանխելու հետ կապված գործողությունների փոխհամաձայնեցում, այդ թվում` երրորդ երկրների հետ,
ե) կարողությունների զարգացում եւ աշխատողների փոխանակում եւ վերապատրաստում,
զ) մտավոր սեփականության իրավունքների վերաբերյալ տեղեկությունների հավաքում եւ տարածում, ադ թվում` բիզնես շրջանակներում եւ քաղաքացիական հասարակությունում, ինչպես նաեւ սպառողների եւ իրավատերերի շրջանում մտավոր սեփականության իրավունքների հետ կապված հարցերի վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացում,
է) ինստիտուցիոնալ համագործակցության ընդլայնում, օրինակ՝ երկու Կողմերի` մտավոր սեփականության հարցերով զբաղվող գրասենյակների միջեւ,
ը) մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության քաղաքականությունների վերաբերյալ լայն հասարակության իրազեկության բարձրացման եւ ուսուցման ակտիվորեն խրախուսում, այդ թվում` հիմնական լսարանը պարզելու նպատակով արդյունավետ ռազմավարություններ մշակելու եւ մտավոր սեփականության իրավունքների խախտումների հետեւանքների, ինչպես օրինակ՝ առողջության ու անվտանգության համար ռիսկերի եւ կազմակերպված հանցագործությունների հետ կապի վերաբերյալ սպառողների եւ զանգվածային լրատվության միջոցների իրազեկության մակարդակը բարձրացնելու նպատակով հաղորդակցման ծրագրեր ստեղծելու միջոցով։
- Չխախտելով եւ լրացնելով 1-ին եւ 2-րդ պարբերությունները՝ Կողմերը պետք է անհրաժեշտության դեպքում արդյունավետ երկխոսություններ վարեն մտավոր սեփականության իրավունքների հետ կապված խնդիրների վերաբերյալ («IP Dialogue»)՝ անդրադառնալով սույն գլխով կարգավորվող մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության եւ դրանց իրականացման ապահովման թեմաներին, ինչպես նաեւ դրան առնչվող այլ խնդիրներին։
ԳԼՈՒԽ 8
ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 269 ԱՀԿ-ի «Պետական գնումների մասին» համաձայնագրի հետ կապը
Կողմերը հաստատում են 2012 թվականի «Պետական գնումների մասին» վերանայված համաձայնագրով1 (ԱՀԿ-ի «Պետական գնումների մասին» համաձայնագիր) իրենց ստանձնած փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները: ԱՀԿ-ի «Պետական գնումների մասին» համաձայնագրով սահմանված այդ իրավունքներն ու պարտավորությունները, այդ թվում` յուրաքանչյուր Կողմի` իր I հավելման համապատասխան հավելվածներով սահմանված մասնագրերը սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում եւ կիրառվում են վեճերի երկկողմ կարգավորման ժամանակ, ինչպես նախատեսված է 13-րդ գլխով։
ՀՈԴՎԱԾ 270 Կիրառության լրացուցիչ ոլորտը
- Կողմերն ԱՀԿ-ի «Պետական գնումների մասին» համաձայնագրի I-IV, VI-XV, XVI.1-XVI.3, XVII եւ XVIII հոդվածների դրույթները mutatis mutandis կիրառում են սույն Համաձայնագրի XI հավելվածում նշված գնումների նկատմամբ։
- Գործընկերության կոմիտեն կարող է որոշել փոփոխություններ կատարել սույն Համաձայնագրի XI հավելվածի մեջ: Ինչ վերաբերում է Կողմի կողմից այդ հավելվածում լրացումներ եւ ուղղումներ կատարելուն, ապա Կողմերը ԱՀԿ-ի «Պետական գնումների մասին» համաձայնագրի XIX հոդվածը կիրառում են mutatis mutandis` այդ մասին ուղղակիորեն համապատասխան ծանուցում ներկայացնելով մյուս Կողմին, իսկ վեճերի կարգավորման մասին վկայակոչվում է 13-րդ Գլխում:
ՀՈԴՎԱԾ 271
Լրացուցիչ կանոնները
Կողմերն ինչպես ԱՀԿ-ի «Պետական գնումների մասին» համաձայնագրի I հավելման իրենց համապատասխան հավելվածերով, այնպես էլ սույն Համաձայնագրի XI հավելվածով կարգավորվող գնումների նկատմամբ կիրառում են հետեւյալ լրացուցիչ կանոնները՝
Գնումների հայտարարությունների էլեկտրոնային հրապարակումը
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ նախատեսված գնումների բոլոր հայտարարությունները անվճար եւ ուղղակիորեն հասանելի լինեն էլեկտրոնային միջոցներով՝ համացանցում մուտքի մեկ ընդհանուր հնարավորությամբ։ Բացի դրանից, հայտարարությունները կարող են հրապարակվել նաեւ համապատասխան թղթային կրիչի վրա։ Ցանկացած այդպիսի կրիչ պետք է լայնորեն տարածված լինի, իսկ այդ հայտարարությունները պետք է հեշտ հասանելի լինեն հանրությանը՝ առնվազն մինչեւ հայտարարության մեջ նշված ժամկետը լրանալը։
Գնահատման ընթացակարգերին ներկայացվող պահանջները
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ ԱՀԿ-ի «Պետական գնումների մասին» համաձայնագրի XVIII հոդվածում նշված գնահատման ընթացակարգերի առնչությամբ ձեռնարկված միջոցները ներառեն հետեւյալ լիազորությունները՝
ա) հնարավորինս շուտ եւ դատական կարգով ձեռնարկել միջանկյալ միջոցներ՝ ենթադրյալ խախտումը վերացնելու կամ շոշափվող շահերին պատճառվող հետագա վնասը կանխելու նպատակով, ներառյալ միջոցներ՝ պետական գնման պայմանագրի կնքման գործընթացը կամ պատվիրատուի կողմից ընդունված ցանկացած որոշման իրականացումը կասեցնելու կամ դրանց կասեցումն ապահովելու նպատակով,
բ) վերացնել անօրինական որոշումները կամ ապահովել դրանց վերացումը, այդ թվում՝ նախատեսվող կամ պլանավորված գնումների հայտարարություններում, պայմանագրային փաստաթղթերում կամ պայմանագրի կնքման գործընթացին առնչվող որեւէ այլ փաստաթղթում առկա խտրական բնույթի տեխնիկական, տնտեսական կամ ֆինանսական բնութագրերի հանումը, եւ
գ) փոխհատուցում տրամադրել խախտման հետեւանքով վնաս կրած անձանց։
- Պայմանագիր կնքելու մասին որոշումը գնահատելիս յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ պատվիրատուն չկարողանա կնքել պայմանագիրը, քանի դեռ գնահատող մարմինը միջանկյալ միջոցներ կիրառելու կամ գնահատում իրականացնելու մասին դիմումի մասով որոշում չի կայացրել։ Կասեցումն ավարտվում է ոչ շուտ, քան 6-րդ պարբերությունում նշված անգործության ժամկետը լրանալը։
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ գնահատման համար պատասխանատու մարմինների կողմից կայացված որոշումներն արդյունավետորեն իրականացվեն։
- Անկախ գնահատման մարմինների անդամները չպետք է լինեն պատվիրատուների ներկայացուցիչներ։
Գնահատման ընթացակարգերի համար պատասխանատու մարմինների առնչությամբ, որոնք իրենց բնույթով դատական մարմիններ չեն, յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ`
ա) նրանց որոշումների համար միշտ տրվեն գրավոր հիմնավորումներ.
բ) անկախ գնահատող մարմնի կողմից ձեռնարկված ենթադրյալ ապօրինի ցանկացած միջոց կամ դրան վերապահված լիազորությունների իրականացման ընթացքում ենթադրյալ ցանկացած թերություն ենթակա լինի դատարանի կամ մեկ այլ անկախ մարմնի կողմից վերանայման, որը դատարան է կամ տրիբունալ եւ անկախ է թե՛ պատվիրատուից, եւ թե՛ գնահատող մարմնից.
գ) այդպիսի անկախ մարմնի անդամները պաշտոնում նշանակվում եւ պաշտոնից ազատվում են դատական համակարգի անդամներին պաշտոնում նշանակելու եւ պաշտոնից ազատելու համար սահմանված՝ նրանց նշանակման համար պատասխանատու մարմնին, նրանց պաշտոնավարման ժամկետին եւ պաշտոնից ազատելուն վերաբերող նույն պայմաններով.
դ) առնվազն այս անկախ մարմնի նախագահը ունի այն նույն իրավական եւ մասնագիտական որակավորումները, որոնք ունեն դատական մարմինների անդամները, եւ
ե) անկախ մարմինն իր որոշումները կայացնում է՝ առաջնորդվելով այնպիսի ընթացակարգով, որի դեպքում երկու կողմին էլ տրվում է իրենց կարծիքն արտահայտելու հնարավորություն, իսկ այդ որոշումները յուրաքանչյուր Կողմի կողմից սահմանված միջոցներով պարտադիր իրավական ուժ ունեն։
Անգործության ժամկետը
- Պատվիրատուն չի կարող պայմանագիրը կնքել սույն գլխով նախատեսված պայմանագիրը կնքելու մասին որոշման հիման վրա նախքան`
ա) համապատասխան հայտ ներկայացրած մասնակիցներին եւ թեկնածուներին ֆաքսով կամ էլեկտրոնային միջոցներով պայմանագիրը կնքելու մասին որոշումն ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հաշվարկվող առնվազն 10 օրացուցային օր տեւողությամբ անգործության ժամկետը լրանալը, կամ
բ) հաղորդակցության այլ միջոցներ օգտագործելու դեպքում՝ նախքան համապատասխան հայտ ներկայացրած մասնակիցներին եւ թեկնածուներին պայմանագիրը կնքելու մասին որոշումն ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հաշվարկվող առնվազն 15 օրացուցային օր տեւողությամբ անգործության ժամկետը լրանալը, կամ պայմանագիրը կնքելու մասին որոշումն ստանալու օրվանից հետո առնվազն 10 օրացուցային օր տեւողությամբ ժամկետը լրանալը։
Որպես այլընտրանք՝ Կողմը կարող է նախատեսել, որ անգործության ժամկետն սկսվի պայմանագիրը կնքելու մասին որոշումն անվճար հիմունքներով էլեկտրոնային կրիչի վրա հրապարակելուց հետո՝ ԱՀԿ-ի «Պետական գնումների մասին» համաձայնագրի XVI.2 հոդվածի համաձայն։ Հայտ ներկայացրած մասնակիցները համարվում են ներգրավված, եթե նրանց մասնակցությունը դեռեւս վերջնականորեն չի բացառվել։ Բացառման մասին որոշումը համարվում է վերջնական, եթե դրա մասին ծանուցվել է հայտ ներկայացրած համապատասխան մասնակիցներին, եւ անկախ գնահատող մարմնի կողմից կամ համարվել է օրինական, կամ այլեւս չի կարող գնահատվել։ Թեկնածուները համարվում են ներգրավված, եթե պատվիրատուն մինչեւ հայտ ներկայացրած համապատասխան մասնակիցներին պայմանագիրը կնքելու մասին որոշման մասին ծանուցելը նրանց դիմումը մերժելու մասին տեղեկատվությունը հասանելի չի դարձրել։
- Կողմը կարող է նախատեսել, որ 6-րդ պարբերության առաջին ենթապարբերության «ա» եւ «բ» կետերում նշված անգործության ժամկետները չկիրառվեն հետեւյալ դեպքերում՝
ա) եթե 6-րդ պարբերության երրորդ ենթապարբերության իմաստով հայտ ներկայացրած միակ ներգրավված մասնակիցն այն անձն է, ում հետ կնքվել է պայմանագիր, եւ ներգրավված այլ թեկնածուներ չկան,
բ) շրջանակային համաձայնագրի հիման վրա կնքված պայմանագրի դեպքում, եւ
գ) գնումների դինամիկ համակարգի վրա հիմնված հատուկ պայմանագրի դեպքում։
Չեղյալ հայտարարելը
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ պայմանագիրը չեղյալ հայտարարվի պատվիրատուից կամ դատական մարմնից անկախ գնահատող մարմնի կողմից, կամ որ չեղյալ հայտարարելը լինի այդ մարմնի որոշմամբ, եթե պատվիրատուն պայմանագիրը կնքել է առանց նախապես պայմանագրի մասին ծանուցում հրապարակելու այն դեպքում, երբ դա թույլատրելի չէ։
Պայմանագիրը չեղյալ հայտարարելու հետեւանքները նախատեսվում են յուրաքանչյուր Կողմի օրենսդրությամբ, որը կարող է նախատեսել պայմանագրային բոլոր պարտավորությունների հետադարձ ուժով դադարեցում կամ դեռ չկատարված պարտավորությունների դադարեցում։ Այս դեպքում յուրաքանչյուր Կողմ նախատեսում է այլ պատժամիջոցների կիրառումը։
- Կողմը կարող է նախատեսել, որ գնահատող մարմինը կամ դատական մարմինը չի կարող պայմանագիրը չեղյալ հայտարարել, նույնիսկ եթե պայմանագիրն արդեն կնքվել է անօրինականորեն, եթե գնահատող մարմինը կամ դատական մարմինը բոլոր համապատասխան փաստերը քննելուց հետո գտնում է, որ ընդհանուր գերակա շահերը պահանջում են ուժի մեջ պահել պայմանագիրը։ Այդ դեպքում յուրաքանչյուր Կողմ կիրառում է այլընտրանքային պատժամիջոցներ։
Հիմնադրված կազմակերպությունների մասով խտրականության բացառումը
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ մյուս Կողմի մատակարարներին, որոնք իր տարածքում առեւտրային գործունեություն են իրականացնում իրավաբանական անձ հիմնադրելու, կազմավորելու կամ որպես իրավաբանական անձ գործունեություն իրականացնելու եղանակով, շնորհվի ազգային ռեժիմ՝ իր տարածքում այդ Կողմի կողմից իրականացվող պետական գնումների մասով։ Այս պարտավորությունը գործում է՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք գնումը կարգավորվում է ԱՀԿ-ի «Պետական գնումների մասին» համաձայնագրի I հավելման՝ Կողմերի վերաբերյալ հավելվածներով կամ սույն Համաձայնագրի XI հավելվածով, թե՝ ոչ։
ԱՀԿ-ի «Պետական գնումների մասին» համաձայնագրի III հոդվածով նախատեսված ընդհանուր բացառությունները կիրառվում են։
ԳԼՈՒԽ 9
ԱՌԵՎՏՈՒՐԸ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 272
Նպատակները եւ գործողության ոլորտը
- Կողմերը վկայակոչում են «Շրջակա միջավայրի եւ զարգացման մասին» ՄԱԿ-ի 1992 թվականի 21-րդ օրակարգը, «Աշխատանքի վայրում հիմնարար սկզբունքների եւ իրավունքների մասին» ԱՄԿ-ի 1998 թվականի հռչակագիրը, Յոհանեսբուրգի 2002 թվականի Կայուն զարգացման իրականացման ծրագիրը, «Ազգային եւ միջազգային մակարդակներում լրիվ եւ արդյունավետ զբաղվածության ու բոլորի համար արժանապատիվ աշխատանքի համար բարենպաստ միջավայրի ստեղծումը, եւ դրա ազդեցությունը կայուն զարգացման վրա» խորագրով՝ ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի 2006 թվականի նախարարական հռչակագիրը, «Արդար գլոբալացման համար սոցիալական արդարության մասին» ԱՄԿ-ի 2008 թվականի հռչակագիրը, ՄԱԿ-ի՝ 2012 թվականի «Ապագան, որ մենք ուզում ենք» խորագրով Կայուն զարգացման համաժողովի ամփոփիչ փաստաթուղթը եւ «Վերափոխենք աշխարհը. կայուն զարգացման օրակարգ 2030» խորագրով՝ ՄԱԿ-ի՝ 2015 թվականին ընդունված «Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգը»: Կողմերը վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ խթանելու միջազգային առեւտրի զարգացումն այնպես, որ նպաստեն կայուն զարգացման նպատակի իրականացմանը, ներկա ու ապագա սերունդների բարեկեցությանը եւ ապահովեն, որ այդ նպատակը ներառվի ու արտացոլվի իրենց առեւտրային հարաբերությունների բոլոր մակարդակներում։
- Կողմերը վերահաստատում են կայուն զարգացման ճանապարհով շարժվելու իրենց հանձնառությունը, որի հիմնական սկզբունքները՝ տնտեսական զարգացումը, սոցիալական զարգացումը եւ շրջակա միջավայրի պաշտպանությունն իրարից անկախ են եւ փոխլրացնում են միմյանց։ Նրանք ընդգծում են առեւտրին առնչվող աշխատանքը եւ շրջակա միջավայրի խնդիրներն առեւտրի եւ կայուն զարգացման նկատմամբ գլոբալ մոտեցման մաս համարելու կարեւորությունը։
- Սույն գլխում «աշխատանք» հասկացությունը ներառում է ԱՄԿ-ի ռազմավարական այն նպատակներին վերաբերող խնդիրները, որոնք Արժանապատիվ աշխատանքի օրակարգի հիմքն են կազմում, ինչպես նախատեսվել է «Արդար գլոբալացման համար սոցիալական արդարության մասին» ԱՄԿ-ի 2008 թվականի հռչակագրով։
ՀՈԴՎԱԾ 273
Կարգավորելու իրավունքը եւ պաշտպանության մակարդակները
Ընդունելով յուրաքանչյուր Կողմի՝ իր կայուն զարգացման քաղաքականությունները եւ առաջնահերթությունները որոշելու, իր պետության ներսում շրջակա միջավայրի եւ աշխատանքի պաշտպանության մակարդակները հաստատելու եւ 274-րդ եւ 275-րդ հոդվածներում նշված՝ միջազգայնորեն ճանաչված ստանդարտներով եւ համաձայնագրերով իր ստանձնած հանձնառությամբ առաջնորդվելով իր համապատասխան օրենքներն ու քաղաքականությունները մշակելու եւ փոփոխելու իրավունքը, յուրաքանչյուր Կողմ ձգտում է ապահովել, որ իր օրենքներն ու քաղաքականությունները նախատեսեն եւ խրախուսեն շրջակա միջավայրի եւ աշխատանքի պաշտպանության բարձր մակարդակ եւ ձգտում են շարունակել բարելավել այդ օրենքներն ու քաղաքականությունները եւ դրանց համար հիմք հանդիսացող պաշտպանության մակարդակը։
ՀՈԴՎԱԾ 274
Միջազգային աշխատանքային ստանդարտները եւ համաձայնագրերը
- Կողմերը բոլորի համար լրիվ եւ արդյունավետ զբաղվածությունը եւ արժանապատիվ աշխատանքն ընդունում են որպես գլոբալացումը կառավարելու համար առանցքային տարրեր, եւ վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ խթանելու միջազգային առեւտրի զարգացումն այնպես, որ այն նպաստի բոլորի համար լրիվ եւ արդյունավետ զբաղվածության ու արժանապատիվ աշխատանքի ապահովմանը։ Այդ համատեքստում, Կողմերը պարտավորվում են անհրաժեշտության դեպքում խորհրդակցել եւ համագործակցել միմյանց հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ առեւտրին առնչվող աշխատանքային խնդիրների լուծման հարցում։
- Կողմերը՝ որպես ԱՄԿ-ի եւ ԱՄԿ-ի 1998 թվականի «Աշխատանքի վայրում հիմնարար սկզբունքների եւ իրավունքների մասին» հռչակագրի եւ դրա լրացումների անդամ ստանձնած պարտավորություններին համապատասխան, պարտավորվում են հարգել, խրախուսել եւ իրենց օրենքներում ու գործելակերպերում ու իրենց ամբողջ տարածքում կիրառել աշխատանքի՝ միջազգայնորեն ճանաչված հիմնարար ստանդարտները, ինչպես սահմանված են ԱՄԿ-ի հիմնարար կոնվենցիաներով եւ այդ կոնվենցիաների արձանագրություններով, եւ մասնավորապես՝
ա) միավորման ազատությունը եւ կոլեկտիվ պայմանագիր կնքելու իրավունքի արդյունավետ ճանաչումը,
բ) հարկադիր կամ պարտադիր աշխատանքի բոլոր ձեւերի վերացումը,
գ) երեխայի աշխատանքի արդյունավետ վերացումը, եւ
դ) աշխատանքի եւ մասնագիտության մասով խտրականության բացառումը։
- Կողմերը վերահաստատում են իրենց օրենքներում եւ գործելակերպերում անդամ պետությունների եւ Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխանաբար վավերացված՝ ԱՄԿ-ի հիմնարար, առաջնահերթային եւ մյուս կոնվենցիաները եւ այդ կոնվենցիաների արձանագրություններն արդյունավետորեն կիրարկելու հանձնառությունը։
- Կողմերը պետք է նաեւ դիտարկեն ԱՄԿ-ի մյուս առաջնահերթային եւ այլ այն կոնվենցիաները վավերացնելու հարցը, որոնք ԱՄԿ-ի կողմից դասակարգվում են որպես թարմացված։ Այդ համատեքստում Կողմերը պարբերաբար տեղեկություններ են փոխանակում իրենց մոտ տիրող իրավիճակի եւ վավերացման գործընթացում առկա առաջընթացի վերաբերյալ։
- Կողմերն ընդունում են, որ աշխատանքի վայրում հիմնարար սկզբունքների եւ իրավունքների խախտումը չի կարող վկայակոչվել կամ այլ կերպ օգտագործվել որպես հիմնավոր համեմատական առավելություն, եւ որ այդ աշխատանքային ստանդարտները չպետք է օգտագործվեն հովանավորչական առեւտրի նպատակներով։
ՀՈԴՎԱԾ 275
Շրջակա միջավայրի բազմակողմ կարգավորումը եւ համաձայնագրերը
- Կողմերն ընդունում են շրջակա միջավայրի միջազգային կարգավորման եւ համաձայնագրերի կարեւորությունը միջազգային համայնքի կողմից գլոբալ կամ տարածքային մակարդակներում շրջակա միջավայրի հետ կապված խնդիրների լուծման հարցում եւ շեշտում են առեւտրի ու շրջակա միջավայրի միջեւ փոխադարձ աջակցությունը մեծացնելու անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում, Կողմերը պարտավորվում են անհրաժեշտության դեպքում խորհրդակցել եւ համագործակցել շրջակա միջավայրի՝ առեւտրին առնչվող խնդիրների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ շրջակա միջավայրի՝ առեւտրին առնչվող այլ հարցերի շուրջ բանակցությունների մասով։
- Կողմերը վերահաստատում են իրենց օրենքներում եւ գործելակերպերում շրջակա միջավայրի այն բազմակողմ համաձայնագրերն (ՇՄԲՀ) արդյունավետորեն իրականացնելու հանձնառությունը, որոնց կողմ են իրենք հանդիսանում։
- Կողմերը պարբերաբար տեղեկություններ են փոխանակում իրենց մոտ տիրող իրավիճակի եւ ՇՄԲՀ-ների կամ դրանց փոփոխությունների վավերացման հարցում առաջընթացի վերաբերյալ։
- Կողմերը վերահաստատում են «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի 1992 թվականի շրջանակային կոնվենցիան (ՄԱԿԿՓՇԿ), դրա 1998 թվականի Կիոտոյի արձանագրությունը եւ 2015 թվականի Փարիզյան համաձայնագիրն իրականացնելու եւ դրանց նպատակներն իրագործելու իրենց հանձնառությունը։ Նրանք պարտավորվում են փոխգործակցել՝ ՄԱԿԿՓՇԿ-ով սահմանված բազմակողմ եւ կանոնների վրա հիմնված ռեժիմն ամրապնդելու նպատակով եւ համագործակցել ՄԱԿԿՓՇԿ-ի եւ դրան առնչվող համաձայնագրերի ու որոշումների համաձայն՝ կլիմայի փոփոխության խնդրի վերաբերյալ միջազգային շրջանակային ծրագրի հետագա զարգացման եւ իրականացման հարցում։
- Սույն Համաձայնագրում ոչինչ չի խոչընդոտում Կողմերի կողմից այնպիսի միջոցների ձեռնարկումն ու իրականացումը, որոնք ուղղված են այն ՇՄԲՀ-ների իրականացմանը, որոնց կողմ են իրենք հանդիսանում՝ պայմանով, որ այդ միջոցները չկիրառվեն այնպես, որ հանգեցնեն Կողմերի միջեւ կամայական կամ չարդարացված խտրականության դրսեւորման կամ առեւտրի քողարկված սահմանափակման։
ՀՈԴՎԱԾ 276
Կայուն զարգացմանը նպաստող առեւտուրը եւ ներդրումները
Կողմերը վերահաստատում են տնտեսական, սոցիալական եւ շրջակա միջավայրի ոլորտներում կայուն զարգացման նպատակի իրականացման համար առեւտրի դերը մեծացնելու իրենց հանձնառությունը։ Այդ առնչությամբ, Կողմերը`
ա) ընդունում են, որ աշխատանքի հիմնարար ստանդարտները եւ արժանապատիվ աշխատանքը կարող են դրական ազդեցություն ունենալ տնտեսական արդյունավետության, նորարարության եւ արտադրողականության վրա, եւ փորձում են առեւտրային եւ աշխատանքային քաղաքականությունների միջեւ ավելի մեծ համապատասխանություն ապահովել.
բ) ձգտում են նպաստել եւ խրախուսել շրջակա միջավայրի համար անվտանգ ապրանքների եւ ծառայությունների առեւտուրն ու դրանցում կատարվող ներդրումները, այդ թվում՝ համապատասխան ոչ սակագնային խոչընդոտների կարգավորման միջոցով.
գ) ձգտում են աջակցել կլիմայի փոփոխությունների մեղմացման եւ դրանց հարմարեցման համար կարեւոր նշանակություն ունեցող այնպիսի ապրանքների եւ ծառայությունների առեւտրի եւ դրանցում կատարվող ներդրումների համար խոչընդոտների վերացմանը, ինչպիսիք են՝ կայուն վերականգնվող էներգիան եւ էներգաարդյունավետ արտադրանքներն ու ծառայությունները, այդ թվում՝
(i) այնպիսի քաղաքականություն որդեգրելու միջոցով, որը նպաստում է առկա լավագույն տեխնոլոգիաների օգտագործմանը,
(ii) այնպիսի ստանդարտները խրախուսելու միջոցով, որոնք համապատասխանում են շրջակա միջավայրի եւ տնտեսական կարիքներին, եւ
(iii) առեւտրի համար տեխնիկական խոչընդոտները նվազագույնի հասցնելու միջոցով.
դ) համաձայնում են խրախուսել այնպիսի ապրանքների առեւտուրը, որոնք նպաստում են բարելավված սոցիալական պայմանների եւ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից խելամիտ գործելակերպերի ձեւավորմանը, ներառյալ այն ապրանքների առեւտուրը, որոնք կազմում են կայունության ապահովման այնպիսի կամավոր համակարգերի առարկան, ինչպիսիք են, օրինակ, արդար եւ պատշաճ առեւտրային համակարգերը եւ էկոլոգիական դրոշմավորումը, եւ
ե) համաձայնում են խրախուսել կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, այդ թվում՝ տեղեկությունների եւ լավագույն փորձի փոխանակման միջոցով։ Այդ առնչությամբ, Կողմերը վկայակոչում են միջազգայնորեն ճանաչված սկզբունքները եւ ուղեցույցները, ինչպիսիք են՝ Բազմազգ ձեռնարկությունների համար ՏՀԶԿ-ի ուղեցույցները, ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագիրը եւ ԱՄԿ-ի՝ 1977 թվականի Բազմազգ ձեռնարկություններին եւ սոցիալական քաղաքականությանն առնչվող սկզբունքների եռակողմ հռչակագիրը։
ՀՈԴՎԱԾ 277
Կենսաբանական բազմազանությունը
- Կողմերն ընդունում են կայուն զարգացման հասնելու համար կենսաբանական բազմազանության՝ որպես առանցքային տարրի պահպանությունն ու կայուն օգտագործումն ապահովելու կարեւորությունը եւ վերահաստատում են կենսաբանական բազմազանությունը պահպանելու եւ կայուն կերպով օգտագործելու իրենց հանձնառությունը՝ 1992 թվականի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիային եւ դրա վավերացված արձանագրություններին ու Կենսաբանական բազմազանության մասին ռազմավարական ծրագրին, 1973 թվականի «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի մասին» կոնվենցիային (CITES) եւ միջազգային այլ փաստաթղթերին համապատասխան, որոնց կողմ են իրենք հանդիսանում։
- Այդ նպատակով Կողմերը պետք է`.
ա) առեւտրային գործունեություն ձեռնարկելիս խրախուսեն բնական պաշարների կայուն օգտագործումը եւ նպաստեն կենսաբանական բազմազանության պահպանմանը,
բ) տեղեկություններ փոխանակեն բնական պաշարներից պատրաստված արտադրանքների առեւտրի ուղղությամբ գործողությունների վերաբերյալ, որոնք նպատակ ունեն կանխելու կենսաբանական բազմազանության կորուստը եւ նվազեցնելու կենսաբանական բազմազանության վրա ճնշումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ համագործակցեն՝ իրենց համապատասխան քաղաքականությունների ազդեցությունն առավելագույնի հասցնելու եւ դրանց միջեւ փոխադարձ աջակցություն ապահովելու նպատակով,
գ) խրախուսեն «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի մասին» կոնվենցիայի հավելվածներում այնպիսի տեսակների ներառումը, որոնք համապատասխանում են նշված Կոնվենցիայի շրջանակներում ներառվելու համար սահմանված չափորոշիչներին.
դ) ձեռնարկեն եւ իրականացնեն արդյունավետ միջոցներ՝ վայրի կենդանիների եւ բույսերի, այդ թվում՝ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի մասին» կոնվենցիայով պաշտպանվող տեսակների ապօրինի առեւտուրը կանխելու համար եւ համագործակցեն այդ ապօրինի առեւտրի դեմ պայքարի հարցում.
ե) համագործակցեն տարածքային եւ գլոբալ մակարդակներում՝ նպատակ ունենալով խրախուսել`
(i) բնական կամ գյուղատնտեսական էկոհամակարգերում կենսաբանական բազմազանության, այդ թվում՝ վտանգված տեսակների, դրանց աճելավայրերի (բնակության միջավայրերի), հատկապես՝ բնության հատուկ պահպանվող տարածքների եւ գենետիկական բազմազանության պահպանումն ու կայուն օգտագործումը,
(ii) էկոհամակարգերի վերականգնումը եւ կենդանի ու անկենդան բնական պաշարների կամ էկոհամակարգերի օգտագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության վերացումը կամ նվազեցումը, եւ
(iii) գենետիկական պաշարների հասանելիության ապահովումը եւ դրանց օգտագործումից ստացված օգուտների արդար ու համարժեք բաշխումը։
ՀՈԴՎԱԾ 278
Անտառների կայուն կառավարումը եւ անտառային արտադրանքների առեւտուրը
- Կողմերն ընդունում են անտառների պահպանումն ու կայուն կառավարումն ապահովելու կարեւորությունը եւ Կողմերի տնտեսական, շրջակա միջավայրի ու սոցիալական նպատակների իրագործման հարցում անտառների նշանակությունը։
- Այդ նպատակով, Կողմերը պետք է`
ա) խրախուսեն անտառային այն արտադրանքների առեւտուրը, որոնք ստացվել են կայուն ձեւով կառավարվող անտառներից եւ մթերվել են մթերման երկրի ներպետական օրենսդրությանը համապատասխան.
բ) փոխանակեն տեղեկություններ կայուն կերպով կառավարվող անտառներից ստացված բնափայտի եւ բնափայտից ստացված արտադրանքների սպառմանն ուղղված միջոցների վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ համագործակցեն՝ այդպիսի միջոցներ մշակելու համար.
գ) միջոցներ ձեռնարկեն՝ անտառածածկ տարածքների պահպանումը խրախուսելու եւ ապօրինի հատումների ու դրանց առնչվող առեւտրի դեմ պայքարելու համար, այդ թվում, անհրաժեշտության դեպքում, երրորդ երկրների նկատմամբ.
դ) փոխանակեն տեղեկություններ անտառների կառավարման բարելավման ուղղությամբ գործողությունների վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ համագործակցեն՝ ապօրինի մթերված բնափայտը եւ բնափայտից ստացված արտադրանքները առեւտրային հոսքերից բացառելուն ուղղված իրենց համապատասխան քաղաքականությունների ազդեցությունն առավելագույնի հասցնելու եւ դրանց փոխադարձ աջակցություն ապահովելու համար.
ե) խրախուսեն «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի մասին» կոնվենցիայի հավելվածներում բնափայտի այնպիսի տեսակների ներառումը, որոնք համապատասխանում են նշված Կոնվենցիայի շրջանակներում՝ ներառվելու համար սահմանված չափորոշիչներին, եւ
զ) համագործակցեն տարածքային եւ գլոբալ մակարդակներում՝ անտառածածկ տարածքների պահպանումը եւ անտառների բոլոր տեսակների կայուն կառավարումը խրախուսելու նպատակով՝ անտառների պատասխանատու կառավարումը խթանող հավաստագրման գործընթաց օգտագործելու միջոցով։
ՀՈԴՎԱԾ 279
Կենդանի ծովային ռեսուրսների առեւտուրը եւ կայուն կառավարումը
Հաշվի առնելով ձկնային պաշարների պատասխանատու կառավարումը կայուն ձեւով ապահովելու կարեւորությունը, ինչպես նաեւ խրախուսելով առեւտրի արդյունավետ կառավարումը՝ Կողմերը պետք է՝
ա) խրախուսեն ձկնային տնտեսության կառավարման բնագավառում լավագույն գործելակերպերը՝ ձկնային պաշարների՝ էկոհամակարգային մոտեցման վրա հիմնված պահպանումը եւ կառավարումը կայուն ձեւով ապահովելու նպատակով,
բ) ձեռնարկեն արդյունավետ միջոցներ՝ ձկնորսության նկատմամբ հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելու նպատակով,
գ) խրախուսեն տվյալների հավաքման համակարգված մեթոդները եւ երկկողմ գիտական համագործակցությունը՝ ձկնորսական տնտեսության կառավարման հարցում ներկայիս գիտական խորհրդատվությունը բարելավելու նպատակով,
դ) համագործակցեն ապօրինի, չգրանցված ու չկարգավորվող ձկնորսության եւ ձկնորսությանն առնչվող այլ գործունեության դեմ պայքարելու հարցում՝ համալիր, արդյունավետ եւ թափանցիկ միջոցներ ձեռնարկելով, եւ
ե) մշակեն քաղաքականություններ եւ ձեռնարկեն միջոցներ՝ ապօրինի, չգրանցված ու չկարգավորվող արտադրանքն առեւտրային հոսքերից եւ իրենց շուկաներից բացառելու համար՝ Միավորված ազգերի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ)՝ Ապօրինի, չգրանցված եւ չկարգավորվող ձկնորսությունը կանխարգելելուն, կանխելուն եւ վերացնելուն ուղղված գործողությունների միջազգային ծրագրին համապատասխան։
ՀՈԴՎԱԾ 280
Պաշտպանության մակարդակների պահպանումը
- Կողմերն ընդունում են, որ նպատակահարմար չէ աջակցել առեւտրին կամ ներդրումներին` նվազեցնելով շրջակա միջավայրի կամ աշխատանքի վերաբերյալ ներպետական օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության մակարդակները:
- Կողմը չի հրաժարվում կամ շեղում կատարում, կամ չի առաջարկում հրաժարվել կամ շեղում կատարել շրջակա միջավայրի կամ աշխատանքի ոլորտը կարգավորող օրենքներից` որպես առեւտրի կամ ներդրումների ապահովման, ձեռքբերման, ընդլայնման կամ պահպանման կամ իր տարածքում ներդրողի համար խրախուսում:
- Կողմը չի հրաժարվում շարունակական կամ պարբերական գործողությունների կամ անգործության միջոցով շրջակա միջավայրի կամ աշխատանքի ոլորտները կարգավորող օրենքները՝ որպես առեւտրի կամ ներդրումների կատարման համար խրախուսում, արդյունավետորեն կիրառելուց:
ՀՈԴՎԱԾ 281
Գիտական տեղեկությունները
Շրջակա միջավայրի եւ աշխատանքի պայմանների պաշտպանությանն ուղղված այն միջոցները նախապատրաստելիս եւ կիրառելիս, որոնք կարող են ազդել Կողմերի միջեւ առեւտրի կամ ներդրումների վրա, յուրաքանչյուր Կողմ հաշվի է առնում գիտական եւ տեխնիկական առկա տեղեկությունները, ինչպես նաեւ համապատասխան միջազգային ստանդարտները, ուղեցույցները եւ հանձնարարականները, եթե դրանք առկա են, այդ թվում՝ նախազգուշացման սկզբունքը:
ՀՈԴՎԱԾ 282
Թափանցիկությունը
Յուրաքանչյուր Կողմ, իր ներպետական օրենսդրությանը եւ կանոնակարգերին ու 12-րդ գլխին համապատասխան, ապահովում է, որ շրջակա միջավայրի եւ աշխատանքի պայմանների պաշտպանությանն ուղղված ցանկացած միջոց, որը կարող է ազդել առեւտրի կամ ներդրումների վրա, մշակվի, ներկայացվի եւ իրականացվի թափանցիկ ձեւով՝ պատշաճ ծանուցման եւ հանրային խորհրդակցության, ինչպես նաեւ ոչ պետական սուբյեկտների հետ պատշաճորեն եւ ժամանակին հաղորդակցվելու եւ նրանց հետ խորհրդակցություններ անցկացնելու միջոցով:
ՀՈԴՎԱԾ 283
Կայուն զարգացման վրա ազդեցությունների գնահատում
Կողմերը պարտավորվում են վերանայել, վերահսկել եւ գնահատել կայուն զարգացման վրա սույն Համաձայնագրի իրականացման ազդեցությունը իրենց համապատասխան մասնակցային գործընթացների եւ հաստատությունների, ինչպես նաեւ սույն Համաձայնագրի համաձայն ստեղծվածների միջոցով, օրինակ` առեւտրին առնչվող կայունության վրա ազդեցության գնահատումների միջոցով:
ՀՈԴՎԱԾ 284
Առեւտրի եւ կայուն զարգացման ուղղությամբ համատեղ աշխատելը
- Կողմերն ընդունում են սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու համար շրջակա միջավայրը եւ աշխատանքը կարգավորող քաղաքականությունների՝ առեւտրին առնչվող հայեցակետերի ուղղությամբ համատեղ աշխատելու կարեւորությունը: Նրանք կարող են համագործակցել, ի թիվս այլնի, հետեւյալ ոլորտներում՝
ա) միջազգային հարթակներում, այդ թվում՝ մասնավորապես, ԱՀԿ-ի, ԱՄԿ-ի, Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի ծրագրի (ՄԱԿ-ի շրջակա միջավայր), Միավորված ազգերի կազմակերպության զագացման ծրագրի եւ ԲԲՀ-ների շրջանակներում առեւտրի եւ կայուն զարգացման՝ աշխատանքի կամ շրջակա միջավայրի հայեցակետեր,
բ) առեւտրի կայունության վրա ազդեցության գնահատումների մեթոդաբանություն եւ ցուցիչներ,
գ) աշխատանքի եւ շրջակա միջավայրի ոլորտը կարգավորող կանոնակարգերի, նորմերի եւ ստանդարտների՝ առեւտրի վրա ազդեցություն, ինչպես նաեւ առեւտրի եւ ներդրումների կանոնների՝ աշխատանքի եւ շրջակա միջավայրի վրա ազդեցություններ, այդ թվում` աշխատանքի եւ շրջակա միջավայրի ոլորտը կարգավորող կանոնակարգերի եւ քաղաքականության զարգացման վրա,
դ) կայուն զարգացման վրա սույն Համաձայնագրի դրական եւ բացասական ազդեցություններ եւ դրանք ամրապնդելու, կանխարգելելու կամ մեղմացնելու եղանակները` հաշվի առնելով նաեւ Կողմերից մեկի կամ երկուսի կողմից իրականացված կայունության վրա ազդեցության գնահատումները,
ե) առեւտրի համատեքստում նշանակություն ունեցող հիմնարար, գերակա եւ այլ գործող ԱՄԿ կոնվենցիաների եւ այդ կոնվենցիաների արձանագրությունների, ինչպես նաեւ ԲԲՀ-ների վավերացման ու արդյունավետ իրականացման խթանում,
զ) մասնավոր եւ պետական ոլորտներում հավաստագրման, հետագծելիության եւ պիտակավորման, այդ թվում՝ էկոպիտակավորման սխեմաների խթանում,
է) կորպորատիվ սոցիալական պատասխանատվության խթանում, օրինակ՝ միջազգայնորեն ճանաչված ուղեցույցների եւ սկզբունքների վերաբերյալ իրազեկության բարձրացմանը, դրանց հավատարիմ մնալուն, դրանք հետեւողականորեն կատարելուն ուղղված գործողությունների միջոցով,
ը) ԱՄԿ Արժանապատիվ աշխատանքի օրակարգի՝ առեւտրին առնչվող հայեցակետեր, այդ թվում՝ առեւտրի եւ լրիվ ու արդյունավետ զբաղվածության միջեւ փոխկապակցվածության, աշխատանքային շուկայի կարգավորման, աշխատանքային հիմնարար ստանդարտների, աշխատանքային իրավունքները պաշտպանելու համար իրավական պաշտպանության արդյունավետ համակարգերի (այդ թվում՝ աշխատանքային տեսչությունների), աշխատանքային վիճակագրության, մարդկային ռեսուրսների զարգացման եւ հարատեւ կրթության, սոցիալական պաշտպանության եւ սոցիալական ներառման, սոցիալական երկխոսության եւ գենդերային հավասարության վերաբերյալ,
թ) ԲԲՀ-ների՝ առեւտրին առնչվող հայեցակետեր՝ ներառյալ մաքսային համագործակցությունը,
ժ) ներկայիս եւ ապագա` կլիմայի փոփոխության միջազգային ռեժիմի` առեւտրին առնչվող հայեցակետեր՝ ներառյալ ցածր ածխածնային տեխնոլոգիաները եւ էներգաարդյունավետությունը խթանելու միջոցները,
ժա) կենսաբանական բազմազանության պահպանումը եւ կայուն օգտագործումը խթանելուն, այդ թվում՝ կենդանական ծագման արտադրանքների ապօրինի առեւտրի դեմ պայքարին ուղղված՝ առեւտրին առնչվող միջոցներ,
ժբ) անտառների պահպանումը եւ կայուն կառավարումը խթանելուն ուղղված՝ առեւտրին առնչվող միջոցներ՝ այդպիսով նվազեցնելով անտառահատման, այդ թվում՝ ապօրինի հատումների դեպքերը, եւ
ժգ) կայուն ձկնորսության գործելակերպերը եւ կայուն կերպով կառավարվող ձկնային արտադրանքների առեւտուրը խթանելուն ուղղված՝ առեւտրին առնչվող միջոցներ:
- Կողմերը փոխանակում են տեղեկություններ առեւտրային, սոցիալական եւ շրջակա միջավայրի նպատակների միջեւ կապը եւ փոխադարձ աջակցությունը խթանելուն ուղղված իրենց գործողությունների վերաբերյալ եւ կիսում դրանց հետ կապված փորձը: Ավելին, Կողմերն ամրապնդում են կայուն զարգացման այնպիսի հարցերի շուրջ իրենց համագործակցությունը եւ երկխոսությունը, որոնք առաջանում են իրենց առեւտրային հարաբերությունների համատեքստում:
- Այդպիսի համագործակցությունը եւ երկխոսությունն ընդգրկում են համապատասխան շահագրգիռ կողմեր, մասնավորապես, սոցիալական գործընկերներ, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության այլ կազմակերպություններ, մասնավորապես, 366-րդ հոդվածի համաձայն ստեղծված Քաղաքացիական հասարակության հարթակի միջոցով:
- Գործընկերության կոմիտեն կարող է ընդունել այդպիսի համագործակցության եւ երկխոսության համար կանոններ:
ՀՈԴՎԱԾ 285
Վեճերի կարգավորումը
Սույն մասի 13-րդ գլխի 3-րդ բաժնի II ենթաբաժինը չի կիրառվում սույն գլխի առնչությամբ առաջացած վեճերի նկատմամբ: Ցանկացած այդպիսի վեճի դեպքում՝ 325-րդ եւ 326-րդ հոդվածների համաձայն արբիտրաժային կոլեգիայի կողմից իր վերջնական զեկույցը ներկայացնելուց հետո, Կողմերը, հաշվի առնելով այդ զեկույցը, քննարկում են կիրառման ենթակա հարմար միջոցները: Գործընկերության կոմիտեն վերահսկում է ցանկացած այդպիսի միջոցի կիրառումը եւ հսկողության տակ պահում այդ հարցը, այդ թվում՝ 284-րդ հոդվածի 3-րդ պարբերության մեջ նշված մեխանիզմի միջոցով:
ԳԼՈՒԽ 10
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԻՆ Ա
ՀՈԴՎԱԾ 286
Սկզբունքները
Կողմերն ընդունում են իրենց առեւտրային եւ ներդրումային հարաբերություններում ազատ եւ չխաթարված մրցակցության կարեւորությունը: Կողմերը հաստատում են, որ հակամրցակցային բիզնես գործելակերպերը եւ պետության միջամտությունները կարող են խաթարել շուկաների պատշաճ գործունեությունը եւ նվազեցնել առեւտրի ազատականացման օգուտները:
ԲԱԺԻՆ Բ
Հակամենաշնորհ եվ միաձուլումներ
ՀՈԴՎԱԾ 287
Օրենսդրական դաշտը
- Յուրաքանչյուր Կողմ ընդունում կամ կիրառում է իր համապատասխան օրենքը, որը կիրառվում է տնտեսության1 բոլոր ոլորտների նկատմամբ եւ արդյունավետորեն անդրադառնում է հետեւյալ բոլոր գործելակերպերին.
ա) այն ձեռնարկությունների միջեւ հորիզոնական եւ ուղղահայաց համաձայնությունները, ձեռնարկությունների միավորումների կողմից կայացված որոշումները եւ համաձայնեցված գործելակերպերը, որոնց նպատակը կամ ազդեցությունը մրցակցությունը կանխելը, սահմանափակելը կամ խաթարելն է,
բ) մեկ կամ ավելի ձեռնարկությունների կողմից գերիշխող դիրքի չարաշահումները,
գ) ձեռնարկությունների միջեւ համակենտրոնացումները, որոնք էապես խոչընդոտում են արդյունավետ մրցակցությանը, մասնավորապես, գերիշխող դիրքի ստեղծման կամ ամրապնդման հետեւանքով:
Սույն գլխի նպատակներով այսուհետ սույն օրենքը կկոչվի մրցակցության մասին օրենք1:
- Բոլոր ձեռնարկությունները՝ մասնավոր թե պետական, ենթակա են 1-ին պարբերության մեջ նշված մրցակցության մասին օրենքի կարգավորմանը: Մրցակցության մասին օրենքի կիրառումը չպետք է խոչընդոտի հանրային շահ ներկայացնող որոշակի այնպիսի առաջադրանքներն ըստ օրենքի կամ փաստացի կատարելուն, որոնք կարող են հանձնարարվել տվյալ ձեռնարկություններին: Կողմի մրցակցության մասին օրենքի բացառությունները պետք է սահմանափակված լինեն հանրային շահ ներկայացնող առաջադրանքներով՝ հանրային քաղաքականության ցանկալի նպատակին համաչափ եւ թափանցիկ:
ՀՈԴՎԱԾ 288
Իրականացումը
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է գործնականորեն անկախ մարմինների առկայությունը, որոնք պատասխանատու կլինեն 287-րդ հոդվածում նշված մրցակցության մասին օրենքի լրիվ կիրառման ու արդյունավետ իրականացման համար եւ կունենան դրա համար անհրաժեշտ համապատասխան լիազորություններն ու ռեսուրսները:
- Կողմերը մրցակցության մասին իրենց համապատասխան օրենքը կիրառում են թափանցիկ եւ ոչ խտրական ձեւով` պահպանելով ընթացակարգային արդարության սկզբունքները եւ տվյալ ձեռնարկությունների պաշտպանության իրավունքը` անկախ նրանց քաղաքացիությունից կամ սեփականության կարգավիճակից:
ՀՈԴՎԱԾ 289
Համագործակցությունը
- Սույն Համաձայնագրի նպատակներն իրականացնելու եւ արդյունավետ մրցակցության իրականացումն ամրապնդելու համար Կողմերը հաստատում են, որ իրենց ընդհանուր շահերից է բխում ամրապնդել մրցակցության քաղաքականության զարգացման եւ հակամենաշնորհի ու միաձուլումների վերաբերյալ գործերի քննության հարցում համագործակցությունը:
- Այդ նպատակով, Կողմերի մրցակցային մարմինները հնարավորության եւ անհրաժեշտության դեպքում կփորձեն համակարգել միեւնույն կամ վերաբերելի գործերին առնչվող՝ կիրառման հետ կապված իրենց գործողությունները:
- 1-ին պարբերության մեջ նշված համագործակցությունը դյուրացնելու համար Կողմերի մրցակցային մարմինները կարող են փոխանակել տեղեկատվություն:
ԲԱԺԻՆ Գ
Սուբսիդիաներ
ՀՈԴՎԱԾ 290
Սկզբունքները
Կողմերը համաձայնում են, որ Կողմի կողմից սուբսիդիաները կարող են տրվել այն դեպքում, երբ դրանք անհրաժեշտ են հանրային քաղաքականության նպատակին հասնելու համար: Այնուամենայնիվ, Կողմերը հաստատում են, որ որոշ սուբսիդիաներ կարող են խաթարել շուկաների պատշաճ գործունեությունը եւ նվազեցնել առեւտրի ազատականացման օգուտները: Որպես կանոն, Կողմը չպետք է ապրանքներ կամ ծառայություններ տրամադրող ձեռնարկություններին տա սուբսիդիաներ, եթե այդ սուբսիդիաները բացասաբար են ազդում կամ կարող են ազդել մրցակցության կամ առեւտրի վրա:
ՀՈԴՎԱԾ 291
Սահմանումները եւ գործողության ոլորտը
- Սույն գլխի նպատակներով սուբսիդիան միջոց է, որ կատարում է ԱՀԿ համաձայնագրի 1Ա հավելվածում ընդգրկված «Սուբսիդավորման եւ փոխհատուցման միջոցների մասին» համաձայնագրի (ՍՓՄ համաձայնագիր) 1.1 հոդվածով սահմանված պայմանները՝ անկախ այն հանգամանքից, թե այն տրվել է ապրանքներ կամ ծառայություններ մատուցող ձեռնարկությանը, թե՝ ոչ:
1-ին ենթապարբերությունը չի հակասում ԱՀԿ շրջանակներում իրականացվող՝ ծառայությունների դիմաց սուբսիդիաների սահմանման վերաբերյալ հետագա քննարկումների արդյունքներին: Կախված ԱՀԿ մակարդակով այդ քննարկումների զարգացումներից՝ Կողմերը կարող են ընդունել որոշում Գործընկերության կոմիտեի կողմից այս առնչությամբ սույն Համաձայնագիրը թարմացնելու վերաբերյալ:
- Սույն գլուխը տարածվում է սուբսիդիայի վրա միայն այն դեպքում, երբ այդ սուբսիդիան համարվում է հատուկ՝ ՍՓՄ համաձայնագրի 2-րդ հոդվածին համապատասխան: Սույն Համաձայնագրի 295-րդ հոդվածով կարգավորվող ցանկացած սուբսիդիա համարվում է հատուկ:
- Սույն գլուխը տարածվում է բոլոր ձեռնարկություններին, այդ թվում՝ պետական եւ մասնավոր ձեռնարկություններին տրվող սուբսիդիաների վրա: Սույն բաժնի կանոնների կիրառումը չպետք է խոչընդոտի հանրային շահ ներկայացնող որոշակի այնպիսի ծառայությունների՝ ըստ օրենքի կամ փաստացի իրականացմանը, որոնք հանձնարարվել են տվյալ ձեռնարկությանը: Սույն բաժնում կանոնների կիրառումից բացառությունները պետք է սահմանափակվեն հանրային շահ ներկայացնող առաջադրանքներով՝ դրանց վերապահված հանրային քաղաքականության նպատակին համաչափ եւ թափանցիկ:
- Սույն Համաձայնագրի 294-րդ հոդվածը չի կիրառվում ԱՀԿ համաձայնագրի 1Ա հավելվածում ընդգրկված՝ Գյուղատնտեսության մասին համաձայնագրով (Գյուղատնտեսության մասին համաձայնագիր) կարգավորվող ապրանքների առեւտրին առնչվող սուբսիդիաների նկատմամբ:
- 294-րդ եւ 295-րդ հոդվածները չեն տարածվում տեսալսողական ոլորտի վրա:
ՀՈԴՎԱԾ 292
ԱՀԿ-ի հետ հարաբերությունները
Սույն գլխի դրույթները կիրառվում են՝ չխախտելով յուրաքանչյուր անդամի՝ ԾԱԳՀ-ի XV հոդվածով, ՍԱԳՀ-ի (1994 թվական) VI հոդվածով, ՍՓՄ համաձայնագրով եւ Գյուղատնտեսության մասին համաձայնագրով սահմանված իրավունքներն ու պարտավորությունները:
ՀՈԴՎԱԾ 293
Թափանցիկությունը
- Յուրաքանչյուր երկու տարին մեկ յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմին ծանուցում է հաշվետու ժամանակահատվածում տրամադրված սուբսիդիաների իրավական հիմքերի, ձեւի, քանակի կամ բյուջեի եւ, հնարավորության դեպքում, այն ստացողի մասին:
- Այդպիսի ծանուցումը համարվում է կատարված, եթե հաջորդ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ից Կողմը հասանելի է դարձնում համապատասխան տեղեկատվությունը կամ նրա անունից դրանք տեղադրվում են հանրամատչելի կայքէջում: Առաջին ծանուցումը հասանելի է դառնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան երկու տարվա ընթացքում:
- ՍՓՄ համաձայնագրի համաձայն ծանուցված սուբսիդիաների դեպքում այդ ծանուցումը համարվում է կատարված այն դեպքում, երբ Կողմը կատարում է ՍՓՄ համաձայնագրի 25-րդ հոդվածի համաձայն սահմանված ծանուցման հետ կապված պարտավորությունները՝ պայմանով, որ ծանուցումը պարունակի սույն հոդվածի 1-ին պարբերության համաձայն պահանջվող տեղեկատվությունը:
ՀՈԴՎԱԾ 294
Խորհրդակցությունները
- Եթե Կողմը գտնում է, որ մյուս Կողմի կողմից տրված՝ սույն գլխի 295-րդ հոդվածում չընդգրկված սուբսիդիաները կարող են բացասական ազդեցություն ունենալ նրա շահերի վրա, ապա այդ Կողմը կարող է արտահայտել իր վերաբերմունքը այն Կողմի նկատմամբ, որին տրվել է սուբսիդիան եւ պահանջել տվյալ հարցի շուրջ խորհրդակցություններ: Պահանջն ստացած Կողմը լիարժեքորեն եւ բարյացակամորեն դիտարկում է այդ պահանջը:
- Չսահմանափակելով 293-րդ հոդվածով սահմանված թափանցիկության պահանջները եւ նպատակ ունենալով լուծել հարցը՝ խորհրդակցությունները պետք է, մասնավորապես, ուղղված լինեն քաղաքականության նպատակը կամ այդ սուբսիդիաների տրման նպատակը, տվյալ սուբսիդիայի չափը հաստատելուն եւ առեւտրի ու ներդրումների վրա սուբսիդիայի բացասական ազդեցությունների գնահատում իրականացնելու հնարավորություն տվող տվյալների հաստատմանը:
- Խորհրդակցությունը դյուրացնելու նպատակով պահանջն ստացած Կողմը տրամադրում է տեղեկատվություն տվյալ սուբսիդիայի վերաբերյալ պահանջը ստանալու օրվանից 60 օրվա ընթացքում:
- Եթե պահանջող Կողմը տվյալ սուբսիդիայի վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց հետո գտնում է, որ խորհրդակցություններով շոշափվող սուբսիդիան անհամաչափ ձեւով բացասական ազդեցություն է ունենում կամ կարող է բացասական ազդեցություն ունենալ պահանջող Կողմի առեւտրային կամ ներդրումային շահերի վրա, ապա պահանջն ստացած Կողմը ջանքեր է գործադրում պահանջող Կողմի առեւտրային եւ ներդրումային շահերի վրա այդ սուբսիդիայի հետեւանքով առաջացած բացասական ազդեցությունները վերացնելու կամ նվազեցնելու համար:
ՀՈԴՎԱԾ 295
Որոշակի պայմաններով սուբսիդիաներ
Յուրաքանչյուր Կողմ պայմաններ է կիրառում հետեւյալ սուբսիդիաների նկատմամբ այնքանով, որքանով դրանք բացասական են ազդում կամ կարող են ազդել մյուս Կողմի առեւտրի կամ ներդրումների վրա.
ա) այնպիսի իրավական պայմանավորվածությունը, որի համաձայն կառավարությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատասխանատու է որոշ ձեռնարկությունների պարտքերը կամ պարտավորությունները մարելու համար, թույլատրվում է այն պայմանով, որ պարտքերի եւ պարտավորությունների մարումը սահմանափակվում է այդ պարտքերի եւ պարտավորությունների չափի կամ այդ պատասխանատվության տեւողության հետ կապված.
բ) անվճարունակ կամ սնանկ ձեռնարկություններին տարբեր ձեւերով (այդ թվում՝ փոխառություններ եւ երաշխիքներ, դրամական ձեւով նպաստ, կապիտալի ներդրումներ, շուկայական գներից ցածր գներով ակտիվների տրամադրում եւ հարկերից ազատում) մեկ տարուց ավելի ժամկետով սուբսիդիաների տրամադրումը թույլատրվում է պայմանով, որ նախապատրաստվել է իրատեսական ենթադրությունների հիման վրա վերակազմավորման արդյունավետ ծրագիր՝ նպատակ ունենալով անվճարունակ կամ սնանկ ձեռնարկություններին ողջամիտ ժամանակում վերադարձնել երկարաժամկետ կենսունակության եւ դարձնել այն ձեռնարկությունը, որն ինքնուրույն կարող է ծածկել վերակազմավորման ծախսերը: 1 2
ՀՈԴՎԱԾ 296
Սուբսիդիաների օգտագործումը
Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ ձեռնարկությունները Կողմի կողմից տրամադրվող սուբսիդիաներն օգտագործեն միայն հանրային քաղաքականության այն նպատակով, որի համար սուբսիդիաները տրվել են:
ԲԱԺԻՆ Դ
Ընդհանուր դրույթներ
ՀՈԴՎԱԾ 297
Վեճերի կարգավորումը
Սույն Համաձայնագրի՝ 13-րդ գլխով նախատեսված կարգով Կողմերից ոչ մեկը չի կարգավորում սույն գլխի Բ բաժնի կամ 294-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն ծագող ցանկացած հարցի հետ կապված վեճ:
ՀՈԴՎԱԾ 298
Գաղտնիությունը
- Սույն գլխի համաձայն տեղեկատվություն փոխանակելիս Կողմերը հաշվի են առնում մասնագիտական եւ բիզնես գաղտնիության առնչությամբ իրենց համապատասխան օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները եւ ապահովում են բիզնես գաղտնիքի եւ այլ գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը:
- Սույն գլխի համաձայն փոխանցված ցանկացած տեղեկատվություն այն ստացող Կողմի կողմից պետք է դիտարկվի որպես գաղտնի, եթե մյուս Կողմը, իր ներպետական օրենսդրությանը համապատասխան, չի թույլատրել այդ տեղեկատվության հրապարակումը կամ լայն հանրության համար այն հասանելի չի դարձրել։
ՀՈԴՎԱԾ 299
Վերանայման վերաբերյալ դրույթը
Կողմերը մշտապես վերանայում են այն հարցերը, որոնց անդրադարձ է կատարվում է սույն գլխում: Յուրաքանչյուր Կողմ կարող է այդ հարցերն ուղղել Գործընկերության կոմիտեին: Կողմերը պետք է սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր հինգ տարին մեկ վերանայել սույն գլխի կատարման ընթացքը, եթե երկու Կողմերն այլ համաձայնության չեն գալիս:
ԳԼՈՒԽ 11
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ
ՀՈԴՎԱԾ 300
Պատվիրակված լիազորություն
Եթե այլ բան նախատեսված չէ, ապա յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ ցանկացած ձեռնարկություն, այդ թվում՝ պետական ձեռնարկություն, հատուկ իրավունքներ կամ արտոնություններ կամ մենաշնորհի կարգավիճակ ստացած ձեռնարկություն, որին կառավարման որեւէ մակարդակում Կողմը պատվիրակել է կանոնակարգող, վարչական կամ կառավարման այլ լիազորություն, գործի համաձայն Կողմի` այդ լիազորության կատարմամբ սույն Համաձայնագրով սահմանված պարտավորություններին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 301
Սահմանումները
Սույն գլխի նպատակներով կիրառվում են հետեւյալ սահմանումները՝
ա) «պետական ձեռնարկություն» նշանակում է այնպիսի ձեռնարկություն, այդ թվում՝ դուստր ձեռնարկություն, որտեղ Կողմը ուղղակիորեն կամ անուղղակիորեն՝
(i) տիրապետում է ձեռնարկության բաժնետիրական կապիտալի 50%-ից ավելիին կամ ձեռնարկության կողմից տրված բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 50%-ից ավելին,
(ii) կարող է նշանակել ձեռնարկության տնօրենների խորհրդի կամ համարժեք մարմնի անդամների կեսից ավելիին, կամ
(iii) կարող է հսկողություն իրականացնել ձեռնարկության նկատմամբ:
բ) «հատուկ իրավունքներ եւ արտոնություններ ստացած ձեռնարկություն» նշանակում է ցանկացած ձեռնարկություն, այդ թվում՝ ցանկացած սուբսիդիա՝ պետական կամ մասնավոր, որին Կողմը իրավունքի կամ փաստի ուժով տվել է հատուկ իրավունքներ կամ արտոնություններ: Կողմը տալիս է հատուկ իրավունքներ կամ արտոնություններ այն դեպքում, երբ դրանով ապրանք կամ ծառայություն մատուցելու համար լիազորված ձեռնարկությունների թիվը սահմանվում է կամ սահմանափակվում է մինչեւ երկու կամ դրանից ավելի, այլ ոչ թե առաջնորդվում այն օբյեկտիվ, համամասնական եւ ոչ խտրական չափանիշներով, որոնք էապես ազդում են միեւնույն աշխարհագրական տարածքում միեւնույն ապրանքը կամ ծառայությունը էականորեն համարժեք պայմաններով մատուցող ցանկացած այլ ձեռնարկության կարողությունների վրա.
գ) «մենաշնորհի կարգավիճակ ստացած» նշանակում է առեւտրային գործողություններով զբաղվող անձ կամ անձանց խումբ կամ պետական գործակալություն կամ դրա ցանկացած սուբսիդիա, որը Կողմի տարածքի համապատասխան շուկայում նշանակվել է որպես ապրանքը կամ ծառայությունը միակ մատուցող կամ գնորդ, սակայն չի ներառում այն անձին, որին տրվել է մտավոր սեփականության բացառիկ իրավունք՝ միայն այդպիսի իրավունքի տրման պատճառով.
դ) «առեւտրային գործողություններ» նշանակում է այնպիսի գործողություններ, որոնց վերջնական արդյունքը այնպիսի ապրանքի արտադրությունը կամ ծառայության մատուցումն է, որը համապատասխան շուկայում վաճառվելու է ձեռնարկության կողմից սահմանված քանակով ու գնով, եւ որոնք ձեռնարկվում են շահույթ ստանալու նպատակով, սակայն չեն ներառում այն ձեռնարկության կողմից ձեռնարկված գործողությունները, որոնք՝
(i) շահույթ չեն հետապնդում,
(ii) գործում են ինքնարժեքով վաճառքի հիմքով, կամ
(iii) մատուցում են հանրային ծառայություններ.
ե) «առեւտրային նկատառումներ» նշանակում է գին, որակ, մատչելիություն, իրացվելիություն, տրանսպորտային փոխադրում եւ գնման կամ վաճառքի հետ կապված այլ պայմաններ. կամ այլ գործոններ, որոնք սովորաբար հաշվի են առնվում համապատասխան բիզնեսում կամ արդյունաբերության մեջ շուկայական տնտեսության սկզբունքներին համապատասխան գործող ձեռնարկության առեւտրային որոշումների կայացման ժամանակ:
զ) «նշանակել» նշանակում է սահմանել մենաշնորհ կամ լիազորություն տալ դրա համար կամ ընդլայնել լրացուցիչ ապրանք կամ ծառայություն մատուցելու համար մենաշնորհի շրջանակները:
ՀՈԴՎԱԾ 302
Կիրառության ոլորտը
- Կողմերը հաստատում են ՍԱԳՀ-ի (1994 թվական) XVII հոդվածի 1-3-րդ պարբերությունների, ՍԱԳՀ-ի (1994 թվական) XVII հոդվածի մեկնաբանության մասին փոխհամաձայնության, ինչպես նաեւ ԾԱԳՀ-ի VIII հոդված 1-ին, 2-րդ եւ 5-րդ պարբերությունների համաձայն սահմանված իրենց իրավունքներն ու պարտավորությունները:
- Սույն գլուխը կիրառվում է 300-րդ հոդվածում նշված բոլոր այն ձեռնարկությունների նկատմամբ, որոնք ներգրավված են առեւտրային գործունեության մեջ: Եթե ձեռնարկությունը համատեղում է առեւտրային եւ ոչ առեւտրային գործունեությունը,1 ապա սույն գլխով կարգավորվում է միայն առեւտրային գործունեությունը:
- Սույն գլուխը կիրառվում է 300-րդ հոդվածում նշված՝ կառավարման կենտրոնական եւ ենթակենտրոնական մակարդակներում բոլոր ձեռնարկությունների նկատմամբ:
- Սույն գլուխը չի կիրառվում Կողմի՝ 278-րդ եւ 279-րդ հոդվածներում ընդգրկված գնումների իմաստով կամ դրա գնումներով զբաղվող կազմակերպությունների կողմից կատարվող գնումների նկատմամբ։
- Սույն գլուխը չի կիրառվում ցանկացած այնպիսի ծառայության նկատմամբ, որը մատուցվում է պետական իշխանության լիազորություններն իրականացնելիս՝ ԾԱԳՀ-ի իմաստով:
- 304-րդ հոդվածը՝
ա) չի կիրառվում 143-րդ եւ 148-րդ հոդվածներով սահմանված ոլորտների նկատմամբ.
բ) չի կիրառվում պետական ձեռնարկության, հատուկ իրավունքներ կամ արտոնություններ կամ մենաշնորհի կարգավիճակ ստացած ձեռնարկության ցանկացած միջոցի նկատմամբ, եթե Կողմի վերապահումը, որը կատարվել է 144-րդ հոդվածի համաձայն սահմանված ազգային ռեժիմի կամ ազգերի առավել բարենպաստության ռեժիմի պարտավորություններին հակառակ, ինչպես նախատեսված է VIII-Ա հավելվածով՝ Եվրոպական միության դեպքում, կամ VIII-Ե հավելվածով՝ Հայաստանի Հանրապետության դեպքում, տվյալ Կողմի ժամանակացույցում, կիրառելի կլինի այն դեպքում, երբ այդ նույն միջոցը ընդունվի կամ պահպանվի այդ Կողմի կողմից, եւ
գ) կիրառվում է պետական ձեռնարկության, հատուկ իրավունքներ կամ արտոնություններ կամ մենաշնորհի կարգավիճակ ստացած ձեռնարկության առեւտրային գործողությունների նկատմամբ, եթե նույն գործողությունը կազդի այն ծառայությունների առեւտրի վրա, որի առնչությամբ Կողմը, 149-րդ եւ 150-րդ հոդվածների համաձայն, հանձնառություն է ստանձնել՝ համապատասխանելով Եվրոպական միության դեպքում՝ VIII-Բ հավելվածով եւ Հայաստանի Հանրապետության դեպքում՝ VIII-Զ հավելվածով նախատեսված՝ տվյալ Կողմի ժամանակացույցում սահմանված պայմաններին կամ որակավորումներին:
ՀՈԴՎԱԾ 303
Ընդհանուր դրույթներ
- Չսահմանափակելով սույն գլխի համաձայն սահմանված՝ Կողմերի իրավունքները եւ պարտավորությունները, սույն գլխով Կողմերին չի արգելվում ստեղծել կամ պահպանել պետական ձեռնարկություններ, կամ սահմանել կամ պահպանել մենաշնորհներ, կամ ձեռնարկություններին հատուկ իրավունքներ կամ արտոնություններ տալ:
- Կողմերից որեւէ մեկը չպետք է սույն գլխի կիրառության ոլորտում ընդգրկվող ձեռնարկությունից պահանջի կամ խրախուսի, որ վերջինս գործի սույն Համաձայնագրին ոչ համապատասխան ձեւով:
ՀՈԴՎԱԾ 304
Ոչ խտրական վերաբերմունքը եւ առեւտրային նկատառումները
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ իր պետական ձեռնարկությունները, մենաշնորհի կարգավիճակ ստացած եւ հատուկ իրավունքներ ու արտոնություններ ստացած ձեռնարկությունները առեւտրային գործունեությամբ զբաղվելիս՝
ա) գործեն իրենց կողմից կատարվող՝ ապրանքների կամ ծառայությունները գնելու կամ վաճառելու ժամանակ առեւտրային նկատառումներին համապատասխան, բացառությամբ իրենց հանրային ծառայության մանդատի ցանկացած պայման կատարելուն, որը հակասում է «բ» կետին,
բ) ապրանքները կամ ծառայություններն իր կողմից գնելու ժամանակ`
(i) մյուս Կողմի ձեռնարկության կողմից մատուցվող ապրանքների կամ ծառայությունների համար տրամադրում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որն ինքը տրամադրում է Կողմի ձեռնարկությունների կողմից մատուցվող նույնանման ապրանքի կամ նույնանման ծառայության համար, եւ
(ii) մյուս Կողմի ձեռնարկությունների կողմից մատուցվող ապրանքների կամ ծառայությունների համար տրամադրում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որն ինքը տրամադրում է այդ Կողմի տարածքի համապատասխան շուկայում հիմնադրված ձեռնարկությունների կողմից մատուցվող նույնանման ապրանքների կամ նույնանման ծառայությունների համար, եւ
գ) ապրանքները կամ ծառայությունները իրենց կողմից վաճառելու ժամանակ՝
(i) մյուս Կողմի ձեռնարկությանը տրամադրում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որն ինքը տրամադրում է Կողմի ձեռնարկություններին, եւ
(ii) մյուս Կողմի ձեռնարկություններին տրամադրում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որն ինքը տրամադրում է այդ Կողմի տարածքի համապատասխան շուկայում հիմնադրված ձեռնարկություններին։
- 1-ին պարբերությամբ պետական ձեռնարկություններին, հատուկ իրավունքներ կամ արտոնություններ կամ մենաշնորհի կարգավիճակ ստացած ձեռնարկություններին չի արգելվում`
ա) գնել կամ մատուցել ապրանքներ կամ ծառայություններ տարբեր ժամկետներով կամ պայմաններով, այդ թվում՝ գնի հետ կապված՝ պայմանով, որ այդ ժամկետների եւ պայմանների միջեւ տարբերությունները կատարվում են առեւտրային նկատառումներին, եւ
բ) հրաժարվել ապրանքներ կամ ծառայություններ գնելուց կամ մատուցելուց` պայմանով, որ այդ մերժումը կատարվում է առեւտրային նկատառումներով:
ՀՈԴՎԱԾ 305
Կարգավորման սկզբունքները
- Յուրաքանչյուր Կողմ փորձում է ապահովել, որ 300-րդ հոդվածում նշված ձեռնարկությունները հետեւեն կորպորատիվ կառավարման՝ միջազգայնորեն ճանաչված չափանիշներին:
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ ցանկացած կարգավորման մարմին կամ դրա կողմից սահմանվող կամ պահպանվող գործառույթ հաշվետու չլինի այն ձեռնարկություններից որեւէ մեկին, որն ինքը՝ իր կարգավորման գործառույթը արդյունավետորեն եւ անաչառորեն կատարելու նպատակով այնպիսի նույնանման հանգամանքներում, որոնք վերաբերում են իր կողմից կարգավորվող բոլոր ձեռնարկություններին, այդ թվում՝ պետական ձեռնարկություններին, հատուկ իրավունքներ կամ արտոնություններ եւ մենաշնորհի կարգավիճակ ստացած ձեռնարկություններին1:
Այն անաչառությունը, որով կարգավորման մարմինն իրականացնում է իր՝ կարգավորման գործառույթները, պետք է գնահատվի՝ հաշվի առնելով այդ կարգավորման մարմնի ընդհանուր մոդելը կամ գործելակերպը:
Այն ոլորտների դեպքում, որտեղ Կողմերը մյուս գլուխներում համաձայնության են եկել կարգավորման մարմնին առնչվող որոշ պարտավորությունների շուրջ, գերակշռում է մյուս գլուխների համապատասխան դրույթը, ինչպես սահմանված է սույն Համաձայնագրով:
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է օրենքների եւ կանոնակարգերի, այդ թվում՝ 300-րդ հոդվածում նշված ձեռնարկությունների վերաբերյալ օրենքների ու կանոնակարգերի հետեւողական եւ ոչ խտրական ձեւով իրականացումը։
ՀՈԴՎԱԾ 306
Թափանցիկությունը
- Եթե Կողմը հիմքեր ունի կարծելու, որ 200-րդ հոդվածում նշված՝ մյուս Կողմի ձեռնարկության կամ ձեռնարկությունների առեւտրային գործունեությունը բացասական ազդեցություն է ունենում սույն գլխի համաձայն սահմանված իր շահերի վրա, եւ սույն գլխի կիրառության շրջանակներում, ապա այն կարող է այդ Կողմից գրավոր պահանջել, որպեսզի վերջինս տրամադրի սույն գլխով կարգավորվող գործողությունների հետ կապված ձեռնարկության գործունեության վերաբերյալ տեղեկատվություն: Այդպիսի տեղեկատվություն տրամադրելու պահանջներում նշվում են տվյալ ձեռնարկությունը, ապրանքները կամ ծառայությունները եւ շուկաները, ու դրանցում ներառվում են ցուցիչներ այն մասին, որ ձեռնարկությունը զբաղվում է այնպիսի գործունեությամբ, որը խոչընդոտում է Կողմերի միջեւ առեւտրին կամ ներդրումներին:
- 1-ին պարբերության համաձայն տրամադրված տեղեկատվությունը ներառում է հետեւյալը.
ա) ձեռնարկության սեփականատերերի եւ ձայների կառուցվածքը՝ նշելով բաժնետոմսերի տոկոսները եւ ձայնի այն իրավունքների տոկոսները, որոնք 300-րդ հոդվածում նշված Կողմը կամ ձեռնարկությունը միասին ունեն,
բ) ցանկացած այնպիսի արտոնյալ բաժնետոմսի կամ արտոնյալ ձայնի իրավունքի կամ այլ իրավունքների նկարագրությունը, որոնք ունի 300-րդ հոդվածում նշված Կողմը կամ ձեռնարկությունը, եթե այդ իրավունքները տարբերվում են այդ անձի ընդհանուր հասարակ բաժնետոմսերի հետ կապված իրավունքներից,
գ) ձեռնարկության կազմակերպչական կառուցվածքը. այդպիսի ձեռնարկությունում վերահսկողություն իրականացնող՝ տնօրենների խորհրդի կամ համարժեք մարմնի կազմը. եւ տարբեր ձեռնարկությունների կամ ձեռնարկությունների խմբերի միջեւ բաժնետոմսերի համատեղ տիրապետումը կամ այլ կապեր, ինչպես նշված է 300-րդ հոդվածում,
դ) կառավարության վարչությունների կամ պետական մարմինների կողմից ձեռնարկության կարգավորման կամ վերահսկման նկարագրությունը, հաշվետվություններ ներկայացնելու կարգի նկարագրությունը1, եւ կառավարության կամ ցանկացած պետական մարմնի՝ կառավարիչներին պաշտոնի նշանակելու, պաշտոնից ազատելու կամ վարձատրելու հետ կապված իրավունքներն ու գործելակերպերը,
ե) տարեկան եկամուտը կամ ընդհանուր ակտիվները, կամ երկուսն էլ, եւ
զ) բացառությունները, չհամապատասխանող միջոցները, անձեռնմխելիությունները եւ ցանկացած այլ միջոց, այդ թվում՝ 300-րդ հոդվածում նշված ցանկացած ձեռնարկության նկատմամբ պահանջն ստացած Կողմի տարածքում կիրառելի առավել բարենպաստության ռեժիմը։
- 2-րդ պարբերության «ա» եւ «ե» կետերը չեն տարածվում ՓՄՁ-ների վրա, ինչպես սահմանված է Կողմի օրենքներով եւ կանոնակարգերով։
- 1-ին եւ 2-րդ պարբերություններով ոչինչ չի պահանջում, որ որեւէ Կողմ հրապարակի այնպիսի գաղտնի տեղեկատվություն, որը չի համապատասխանի իր օրենքներին եւ կանոնակարգերին, կխոչընդոտի օրենքի կատարման ապահովմանը կամ որեւէ այլ կերպ կհակասի հանրային շահին, կամ կսահմանափակի առանձին ձեռնարկությունների օրինական առեւտրային շահերը:
ԳԼՈՒԽ 12
Թափանցիկությունը
ՀՈԴՎԱԾ 307
Սահմանումները
Սույն գլխի նպատակներով՝
ա) «ընդհանուր կիրառության միջոցները» ներառում են այն օրենքները, կանոնակարգերը, որոշումները, ընթացակարգերը եւ ընդհանուր կիրառության վարչական ակտերը, որոնք կարող են ազդեցություն ունենալ սույն Համաձայնագրում ընդգրկված ցանկացած հարցի վրա.
բ) «շահագրգիռ անձ» նշանակում է ցանկացած ֆիզիկական եւ իրավաբանական անձ, որի վրա կարող է ազդեցություն ունենալ ընդհանուր կիրառության միջոցը:
ՀՈԴՎԱԾ 308
Նպատակը եւ գործողության ոլորտը
Կողմերն, ընդունելով իրենց համապատասխան նորմատիվ-իրավական դաշտի` իրենց միջեւ առեւտրի եւ նեդրումների վրա ունեցող ազդեցությունը, ներկայացնում են կանխատեսելի կարգավորող դաշտ եւ տնտեսական օպերատորների, մասնավորապես` ՓՄՁ-ների համար արդյունավետ ընթացակարգեր:
ՀՈԴՎԱԾ 309
Հրապարակումը
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ընդունված ընդհանուր կիրառության միջոցները՝
ա) պաշտոնապես սահմանված միջոցներով, այդ թվում՝ էլեկտրոնային միջոցներով անմիջապես եւ հեշտությամբ հասանելի դառնան այնպես, որ ցանկացած անձ կարողանա ծանոթանալ դրանց,
բ) հնարավորինս հստակեցնեն այդ միջոցների նպատակը եւ հիմնավորումը, եւ
գ) այդպիսի միջոցների հրապարակման եւ դրանց ուժի մեջ մտնելու միջեւ տրամադրեն բավարար ժամանակ՝ բացառությամբ պատշաճ հիմնավորված դեպքերի:
- Յուրաքանչյուր Կողմ՝
ա) վաղ համապատասխան փուլում փորձում է հրապարակել ընդհանուր կիրառության ցանկացած միջոց ընդունելու կամ փոփոխելու համար ցանկացած առաջարկություն, այդ թվում՝ այդ առաջարկության նպատակի եւ հիմնավորման բացատրությունը,
բ) շահագրգիռ անձանց համար տրամադրում է ողջամիտ հնարավորություններ, որպեսզի նրանք մեկնաբանություններ անեն ընդհանուր կիրառության ցանկացած միջոց ընդունելու կամ փոփոխելու համար ցանկացած առաջարկության վերաբերյալ, մասնավորապես՝ բավարար ժամանակ տալով այդ հնարավորությունների համար, եւ
գ) փորձում է հաշվի առնել շահագրգիռ անձանց կողմից ստացված՝ ցանկացած այդպիսի առաջարկության հետ կապված մեկնաբանությունները:
ՀՈԴՎԱԾ 310
Հարցումները եւ կապի ապահովման կենտրոնները
- Յուրաքանչյուր Կողմ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից նշանակում է կապի ապահովման կենտրոն՝ սույն Համաձայնագրի արդյունավետ իրականացումն ապահովելու եւ սույն Համաձայնագրում ընդգրկված ցանկացած հարցի վերաբերյալ Կողմերի միջեւ հաղորդակցությունը դյուրացնելու համար։
- Մյուս Կողմի պահանջով կապի ապահովման կենտրոնը պարզում է, թե որն է տվյալ հարցի համար պատասխանատու մարմինը կամ պաշտոնատար անձը եւ անհրաժեշտության դեպքում աջակցում են պահանջող Կողմի հետ հաղորդակցությունը դյուրացնելու հարցում:
- Յուրաքանչյուր Կողմ ստեղծում եւ գործարկում է ցանկացած անձի կողմից ստացված՝ ընդհանուր կիրառության՝ առաջարկվող կամ գործող միջոցների եւ դրանց կիրառման ձեւերի վերաբերյալ հարցումներին պատասխանելու համար համապատասխան մեխանիզմներ, այդ թվում՝ այդ միջոցների կիրառման հետ կապված: Հարցումները կարող են հասցեագրվել 1-ին պարբերության համաձայն ստեղծված կապի ապահովման կենտրոնների միջոցով կամ այլ համապատասխան մեխանիզմով, եթե սույն Համաձայնագրով չի սահմանվում հատուկ մեխանիզմ:
- Յուրաքանչյուր Կողմ նախատեսում է այնպիսի ընթացակարգեր, որոնք հասանելի կլինեն այն անձանց համար, որոնք ձգտում են լուծել սույն Համաձայնագրի համաձայն սահմանված ընդհանուր կիրառության միջոցների կիրառման հետեւանքով ծագող խնդիրները: Այդ ընթացակարգերը չեն սահմանափակում Կողմերի կողմից սույն Համաձայնագրի համաձայն սահմանվող կամ պահպանվող բողոքարկման կամ վերանայման ընթացակարգերը: Դրանք նաեւ չեն սահմանափակում 13-րդ գլխի համաձայն սահմանված՝ Կողմերի իրավունքները եւ պարտավորությունները:
- Կողմերն ընդունում են, որ սույն Հոդվածով նախատեսված պատասխանը չի կարող լինել միանշանակ կամ ունենալ պարտադիր իրավական ուժ, սակայն ունի միայն տեղեկատվական նպատակներ, եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան օրենքներով եւ կանոնակարգերով:
- Կողմի պահանջով մյուս Կողմն առանց անհարկի ձգձգման տրամադրում է տեղեկատվություն եւ պատասխանում ընդհանուր կիրառության ցանկացած միջոցի վերաբերյալ այնպիսի հարցերին կամ ընդհանուր կիրառության ցանկացած միջոց ընդունելու եւ փոփոխելու ցանկացած այնպիսի առաջարկությանը, որոնք, ըստ պահանջն ստացած Կողմի, կարող են ազդեցություն ունենալ սույն Համաձայնագրի գործողության վրա՝ անկախ նրանից, թե պահանջն ստացած Կողմը նախկինում ծանուցվել է այդ միջոցի մասին, թե՝ ոչ:
ՀՈԴՎԱԾ 311
Ընդհանուր կիրառության միջոցների կառավարումը
Յուրաքանչյուր Կողմ միասնական, օբյեկտիվ, անաչառ եւ ողջամիտ կերպով ապահովում է ընդհանուր կիրառության բոլոր միջոցների կատարումը: Այդ նպատակով, առանձին դեպքերում մյուս Կողմի որոշակի անձանց, ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ այդ միջոցները կիրառելիս յուրաքանչյուր Կողմ՝
ա) փորձում է, իր ներպետական օրենսդրությանը համապատասխան, ողջամիտ ծանուցում տրամադրել այն շահագրգիռ անձանց, որոնց վրա ուղղակիորեն ազդել է վարույթը այն մասին, թե երբ է հարուցվել վարույթը, այդ թվում՝ վարույթի բնույթի նկարագրության, իրավական մարմնի այն որոշման, որի համաձայն հարուցվել է վարույթը եւ հակասող ցանկացած հարցի ընդհանուր նկարագրության վերաբերյալ,
բ) այդ շահագրգիռ անձանց ընձեռում է ողջամիտ հնարավորություններ, որպեսզի նախքան վերջնական վարչարարություն իրականացնելը ի պաշտպանություն իրենց դիրքորոշման ներկայացնեն փաստեր եւ փաստարկներ այնքանով, որքանով թույլ կտա ժամանակը, վարույթի բնույթը եւ հանրային շահը, եւ
գ) Ապահովում է, որ իր ընթացակարգերը համապատասխանեն իր ներպետական օրենսդրությանը եւ հիմնված լինեն դրա վրա:
ՀՈԴՎԱԾ 312
Վերանայումը եւ բողոքարկումը
- Յուրաքանչյուր Կողմ, իր ներպետական օրենսդրությանը համապատասխան, հաստատում է դատական, արբիտրաժային կամ վարչական տրիբունալները կամ ընթացակարգերը եւ հետեւում դրանց՝ շտապ վերանայման եւ, հիմնավորված դեպքերում, սույն Համաձայնագրում ընդգրկված հարցերի հետ կապված վարչարարությունն ուղղելու նպատակով, Այդ տրիբունալները կամ ընթացակարգերը պետք է լինեն անաչառ եւ անկախ վարչարարության իրականացմամբ օժտված գրասենյակից կամ մարմնից, եւ դրանց համար պատասխանատու մարմինները չպետք է էական հետաքրքրություն ունենան հարցի լուծման առնչությամբ:
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ ցանկացած այդպիսի տրիբունալի ընթացակարգում վարույթի կողմերին տրվի՝
ա) իրենց համապատասխան դիրքորոշումները պնդելու կամ պաշտպանելու ողջամիտ հնարավորության իրավունք, եւ
բ) ապացույցների եւ ձայնագրություններ ներկայացնելու կամ, իր ներպետական օրենսդրությամբ պահանջվելու դեպքում, վարչական մարմին կողմից կատարված ձայնագրության վրա հիմնված որոշման իրավունք։
- Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ կիրառման կամ հետագա վերանայման ենթակա որոշումը, ինչպես նախատեսված է իր ներպետական օրենսդրությամբ, կատարվի գրասենյակի կամ մարմնի կողմից, եւ ղեկավարում է քննության առարկա վարչական գործողության մասով գրասենյակի կամ մարմնի գործելակերպը:
ՀՈԴՎԱԾ 313
Կարգավորման լավագույն փորձը եւ վարչական վարքագիծը
- Կողմերը պետք է համագործակցեն կարգավորող որակը եւ կատարումը խթանելու շուրջ, այդ թվում՝ իրենց համապատասխան կարգավորող բարեփոխումների գործընթացների եւ կարգավորող ազդեցության գնահատումների վերաբերյալ տեղեկատվության եւ լավագույն փորձի փոխանակման միջոցով:
- Կողմերը հավանություն են տալիս լավագույն վարչական վարքագծի սկզբունքներին եւ համաձայնում են համագործակցել այդ սկզբունքները խթանելու շուրջ, այդ թվում՝ տեղեկատվության եւ լավագույն փորձի փոխանակման միջոցով:
ՀՈԴՎԱԾ 314
Գաղտնիությունը
Սույն գլխի դրույթներով չի պահանջվում որեւէ Կողմի կողմից այնպիսի գաղտնի տեղեկատվություն տրամադրելու պահանջ, որոնց բացահայտումը կխոչընդոտի օրենքի կատարման ապահովմանը կամ որեւէ այլ կերպ կհակասի հանրային շահին, կամ որոնք կարող են սահմանափակել պետական կամ մասնավոր առանձին ձեռնարկությունների օրինական առեւտրային շահերը:
ՀՈԴՎԱԾ 315
Հատուկ դրույթներ
Սույն գլխի դրույթները կիրառվում են՝ չխախտելով սույն Համաձայնագրի այլ գլուխներով սահմանված ցանկացած որոշակի կանոն:
ԳԼՈՒԽ 13
ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
ԲԱԺԻՆ Ա
ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
ՀՈԴՎԱԾ 316
Նպատակը
Սույն գլխի նպատակն է Կողմերի միջեւ ծագած՝ սույն Համաձայնագրի մեկնաբանման եւ կիրառման հետ կապված ցանկացած վեճից խուսափելու եւ այն կարգավորելու համար ստեղծել արդյունավետ եւ իրական մեխանիզմ՝ հնարավորության դեպքում փոխադարձ համաձայնությամբ լուծման հասնելու համար:
ՀՈԴՎԱԾ 317
Կիրառության ոլորտը
Սույն գլուխը կիրառվում սույն մասի դրույթների մեկնաբանման եւ կիրառման հետ կապված ցանկացած վեճի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ:
ԲԱԺԻՆ Բ
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 318
Խորհրդակցությունները
- Կողմերը փորձում են ցանկացած վեճ լուծել բարեխղճորեն խորհրդակցություններ սկսելու միջոցով՝ փոխադարձ համաձայնությամբ լուծման հասնելու նպատակով:
- Կողմը պահանջում է խորհրդակցություններ՝ մյուս Կողմին գրավոր պահանջը, իսկ Գործընկերության կոմիտեին՝ դրա պատճենը ներկայացնելու միջոցով՝ նշելով քննության առարկա համարվող միջոցը եւ սույն մասի դրույթները, որոնք համարվում են կիրառելի:
- Խորհրդակցություններն անց են կացվում պահանջն ստանալուց հետո 20 օրվա ընթացքում եւ տեղի են ունենում, եթե Կողմերն այլ համաձայնության չեն գալիս, այն Կողմի տարածքում, որին ուղղված է պահանջը: Խորհդակցությունները համարվում են ավարտված պահանջը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում, եթե երկու Կողմերը չեն համաձայնում շարունակել խորհրդակցությունները: Խորհրդակցությունները եւ, մասնավորապես, բացահայտված ողջ տեղեկատվությունը եւ խորհրդակցությունների ընթացքում Կողմերի դիրքորոշումները պետք է լինեն գաղտնի եւ ցանկացած հետագա վարույթի ժամանակ չսահմանափակեն Կողմերից որեւէ մեկի իրավունքները։
- Հրատապ հարցերի, այդ թվում՝ արագ փչացող ապրանքների, սեզոնային ապրանքների կամ ծառայությունների կամ էներգիային առնչվող հարցերի վերաբերյալ խորհրդակցությունները անց են կացվում պահանջն ստացած Կողմի կողմից պահանջն ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում եւ համարվում են ավարտված այդ 15 օրվա ընթացքում, եթե Կողմերը չեն համաձայնում շարունակել խորհրդակցությունները:
- Խորհրդակցություններ պահանջող Կողմը կարող է դիմել արբիտրաժին՝ 319-րդ հոդվածին համապատասխան, եթե՝
ա) Կողմը, որին ուղղված է պահանջը, խորհրդակցություններ անցկացնելու պահանջին չի արձագանքում այն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում,
բ) խորհրդակցությունները չեն անցկացվում սույն հոդվածի 3-րդ կամ 4-րդ պարբերությամբ սահմանված ժամկետներում,
գ) Կողմերը համաձայնության են գալիս խորհրդակցություններ չանցկացնելու շուրջ, կամ
դ) խորհրդակցություններն ավարտվել են եւ փոխադարձ համաձայնությամբ որեւէ լուծման չեն հանգել:
- Խորհրդակցությունների ընթացքում յուրաքանչյուր Կողմ տրամադրում է բավարար փաստացի տեղեկատվություն, որպեսզի հնարավոր լինի ավարտել այն կարգի ուսումնասիրությունը, որի դեպքում քննության առարկա համարվող միջոցը կարող է ազդեցություն ունենալ սույն մասին դրույթների գործողության եւ կիրառման վրա: Յուրաքանչյուր Կողմ փորձում է ապահովել իր իրավասու պետական կառավարման մարմինների այն աշխատակիցների մասնակցությունը, որոնք խորհրդակցությունների ենթակա հարցի վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ ունեն:
ՀՈԴՎԱԾ 319
Հաշտարարությունը
- Ցանկացած ժամանակ յուրաքանչյուր Կողմ կարող է պահանջել, որ մյուս Կողմն սկսի ցանկացած այնպիսի միջոցի հետ կապված հաշտարարության ընթացակարգ, որը բացասական ազդեցություն է ունենում Կողմերի միջեւ առեւտրի կամ ներդրումների վրա:
- Հաշտարարության ընթացակարգը նախաձեռնվում, իրականացվում եւ դադարեցվում է Հաշտարարության մեխանիզմին համապատասխան։
- Գործընկերության կոմիտեն իր առաջին հանդիպման ժամանակ որոշմամբ ընդունում է Հաշտարարության մեխանիզմ եւ կարող է որոշում կայացնել դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։
ԲԱԺԻՆ Գ
ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
ԵՆԹԱԲԱԺԻՆ I
ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
ՀՈԴՎԱԾ 320
Արբիտրաժային ընթացակարգի նախաձեռնումը
- Եթե Կողմերը խոհրդակցությունների միջոցով չեն կարգավորել վեճը, ինչպես նախատեսված է 318-րդ հոդվածով, ապա խորհրդակցություններ պահանջող Կողմը կարող է պահանջել ստեղծել արբիտրաժային կոլեգիա՝ սույն հոդվածին համապատասխան:
- Արբիտրաժային կոլեգիա ստեղծելու մասին պահանջը գրավոր ներկայացվում է մյուս Կողմին եւ Գործընկերության կոմիտեին: Բողոքարկող Կողմը իր պահանջում մատնանշվում է քննության առարկա հանդիսացող հատուկ միջոցը եւ բացատրում, թե ինչպես այդ միջոցը չի համապատասխանում սույն մասի դրույթներին, այնպես որ այն բավարար լինի բողոքի իրավական հիմքը հստակ ներկայացնելու համար:
ՀՈԴՎԱԾ 321
Արբիտրաժային կոլեգիայի ստեղծումը
- Արբիտրաժային կոլեգիան կազմված է երեք արբիտրից:
- Կողմին, որի դեմ ներկայացվել է բողոքը, արբիտրաժային կոլեգիա ստեղծելու գրավոր պահանջը ներկայացնելուց հետո 14 օրվա ընթացքում Կողմերը խորհրդակցում են, որպեսզի համաձայնության գան արբիտրաժային կոլեգիայի կազմի վերաբերյալ:
- Այն դեպքում, երբ Կողմերը սույն հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված ժամկետում չեն կարողանում համաձայնության գալ արբիտրաժային կոլեգիայի կազմի վերաբերյալ, յուրաքանչյուր Կողմ, այդ պարբերության մեջ սահմանված ժամկետը լրանալուց հետո հինգ օրվա ընթացքում, այդ Կողմի՝ 339-րդ հոդվածի համաձայն սահմանված ցանկում ներառված ենթացանկից նշանակում է արբիտր: Եթե Կողմերից որեւէ մեկը չի նշանակում արբիտր, ապա, մյուս Կողմի պահանջով, արբիտրն ընտրվում է այդ Կողմի՝ 339-րդ Գործընկերության կոմիտեի նախագահի կամ նախագահի կողմից պատվիրակված անձի կողմից վիճակահանության միջոցով:
- Եթե Կողմերը սույն հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված ժամկետում արբիտրաժային կոլեգիայի նախագահի վերաբերյալ համաձայնության չեն գալիս, ապա Գործընկերության կոմիտեի նախագահը կամ նախագահի կողմից պատվիրակված անձը, Կողմերից մեկի պահանջով, 339-րդ հոդվածի համաձայն սահմանված ցանկում ներառված նախագահների ենթացանկից վիճակահանության միջոցով ընտրում է արբիտրաժային կոլեգիայի նախագահ:
- Գործընկերության կոմիտեի նախագահը կամ նախագահի կողմից պատվիրակված անձը 3-րդ կամ 4-րդ պարբերություններում նշված պահանջն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում ընտրում է արբիտրներին:
- Արբիտրաժային կոլեգիայի ստեղծման ամսաթիվն այն ամսաթիվն է, երբ ընտրված բոլոր երեք արբիտրները Աշխատակարգի համաձայն ծանուցել են իրենց կողմից նշանակումն ընդունելու մասին:
- Եթե սույն հոդվածի 3-րդ կամ 4-րդ պարբերություններում նշված պահանջը ներկայացնելու ժամանակ 339-րդ հոդվածով նախատեսված ցանկերից որեւէ մեկը չի սահմանվում կամ չի պարունակում բավարար անուններ, ապա արբիտրների կազմը ձեւավորվում է այն անհատներից վիճակահանության միջոցով, որոնք պաշտոնապես առաջարկվել են Կողմերից մեկի կամ երկուսի կողմից:
ՀՈԴՎԱԾ 322
ԽՆԴԻՐՆԵՐԸ
- Եթե արբիտրներին ընտրելուց հետո 5 օրվա ընթացքում Կողմերն այլ համաձայնության չեն գալիս, ապա արբիտրաժային կոլեգիայի խնդիրներն են՝
«Սույն Համաձայնագրի V մասի՝ վեճերի նկատմամբ Կողմերի կողմից կիրառվող համապատասխան դրույթների լույսի ներքո ուսումնասիրել արբիտրաժային կոլեգիա ստեղծելու մասին պահանջում ներկայացված հարցը՝ այդ համապատասխան դրույթների հետ տվյալ միջոցի համատեղելիությունը որոշելու եւ սույն Համաձայնագրի 324-րդ, 325-րդ, 326-րդ եւ 338-րդ հոդվածներին համապատասխան՝ Վեճերի կարգավորման վերաբերյալ զեկույց ներկայացնելու համար: »
- Կողմերը պետք է իրենց կողմից համաձայնության գալուց հետո երեք օրվա ընթացքում արբիտրաժային կոլեգիային ծանուցեն իրենց համաձայնեցված խնդիրների մասին:
ՀՈԴՎԱԾ 323
Արբիտրաժային կոլեգիայի նախնական որոշումը հրատապության մասին
Կողմը պահանջով արբիտրաժային կոլեգիան, իր ստեղծման օրվանից 10 օրվա ընթացքում, որոշում է, թե արդյոք նա դեպքը համարում է հրատապ: Մյուս Կողմը միաժամանակ ծանուցվում է արբիտրաժային կոլեգիա ներկայացված այդպիսի պահանջի մասին:
ՀՈԴՎԱԾ 324
Արբիտրաժային կոլեգիայի զեկույցները
- Արբիտրաժային կոլեգիան Կողմերին ներկայացնում է միջանկյալ զեկույց` նշելով բացահայտված փաստերը, համապատասխան դրույթների կիրառելիությունը եւ իր կողմից արվող բոլոր եզրահանգումների եւ առաջարկությունների հիմնական հիմնավորումները:
- Յուրաքանչյուր Կողմ արբիտրաժային կոլեգիա կարող է ներկայացնել միջանկյալ զեկույցի որոշակի ասպեկտները վերանայելու գրավոր պահանջ՝ այն ստանալու օրվանից 14 օրվա ընթացքում: Այդ պահանջի մասին միաժամանակ ծանուցվում է մյուս Կողմը:
- Քննարկելով միջանկյալ զեկույցի վերաբերյալ Կողմերի ներկայացրած ցանկացած գրավոր մեկնաբանություն, արբիտրաժային կոլեգիան կարող է փոփոխել իր զեկույցը եւ հարկ եղած դեպքում կատարել ցանկացած լրացուցիչ ուսումնասիրություն:
- Արբիտրաժային կոլեգիայի վերջնական զեկույցում ներկայացվում են բացահայտված փաստերը, սույն մասին համապատասխան դրույթների կիրառելիությունը եւ իր կողմից արվող բոլոր եզրահանգումների եւ եզրակացությունների հիմնական հիմնավորումները: Վերջնական զեկույցն ընդգրկում է միջանկյալ վերանայման փուլում արված փաստարկների բավարար քննարկում եւ պարունակում է Կողմերի հարցերին եւ դիտարկումներին հստակ պատասխաններ:
ՀՈԴՎԱԾ 325
Արբիտրաժային կոլեգիայի միջանկյալ զեկույցը
- Արբիտրաժային կոլեգիան Կողմերին ներկայացնում է միջանկյալ զեկույց՝ արբիտրաժային կոլեգիայի ստեղծման օրվանից ոչ ուշ, քան 90 օրվա ընթացքում: Եթե արբիտրաժային կոլեգիան համարում է, որ այս վերջնաժամկետը հնարավոր չէ պահպանել, արբիտրաժային կոլեգիայի նախագահը Կողմերին եւ Գործընկերության կոմիտեին գրավոր ծանուցում է այդ մասին՝ նշելով ուշացման պատճառները եւ այն օրը, երբ արբիտրաժային կոլեգիան պլանավորում է ներկայացնել իր միջանկյալ զեկույցը: Ոչ մի հանգամանքներում միջանկյալ զեկույցը չպետք է ներկայացվի ավելի ուշ, քան արբիտրաժային կոլեգիայի ստեղծման օրվանից 120 օրվա ընթացքում:
- 323-րդ հոդվածում նշված հրատապ, այդ թվում՝ շուտ փչացող ապրանքների, սեզոնային ապրանքների կամ ծառայությունների կամ էներգիային առնչվող դեպքերում, արբիտրաժային կոլեգիան գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը՝ արբիտրաժային կոլեգիայի ստեղծման օրվանից 45 օրվա ընթացքում եւ, ցանկացած դեպքում, ոչ ուշ, քան 60 օր հետո միջանկյալ զեկույցը ներկայացնելու համար:
- Յուրաքանչյուր Կողմ արբիտրաժային կոլեգիա կարող է ներկայացնել միջանկյալ զեկույցի որոշակի ասպեկտները վերանայելու գրավոր պահանջ՝ 324-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ այն ստանալու օրվանից 14 օրվա ընթացքում: Այդ պահանջի մասին միաժամանակ ծանուցվում է մյուս Կողմը: Կողմը կարող է մյուս Կողմի պահանջի վերաբերյալ ներկայացնել մեկնաբանություն՝ արբիտրաժային կոլեգիա գրավոր պահանջը ներկայացնելու օրվանից 7 օրվա ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 326
Արբիտրաժային կոլեգիայի վերջնական զեկույցը
- Արբիտրաժային կոլեգիան Կողմերին եւ Գործընկերության կոմիտե ներկայացնում է վերջնական զեկույց՝ արբիտրաժային կոլեգիայի ստեղծման օրվանից ոչ ուշ, քան 120 օրվա ընթացքում: Եթե արբիտրաժային կոլեգիան համարում է, որ այս վերջնաժամկետը հնարավոր չէ պահպանել, արբիտրաժային կոլեգիայի նախագահը Կողմերին եւ Գործընկերության կոմիտեին գրավոր ծանուցում է այդ մասին՝ նշելով ուշացման պատճառները եւ այն օրը, երբ արբիտրաժային կոլեգիան պլանավորում է ներկայացնել իր վերջնական զեկույցը: Ոչ մի հանգամանքներում վերջնական զեկույցը չպետք է ներկայացվի ավելի ուշ, քան արբիտրաժային կոլեգիայի ստեղծման օրվանից 150 օրվա ընթացքում:
- 323-րդ հոդվածում նշված հրատապ, այդ թվում՝ շուտ փչացող կամ սեզոնային ապրանքների կամ ծառայությունների կամ էներգիային առնչվող դեպքերում, արբիտրաժային կոլեգիան գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը՝ արբիտրաժային կոլեգիայի ստեղծման օրվանից 60 օրվա ընթացքում վերջնական զեկույցը ներկայացնելու համար: Ոչ մի հանգամանքներում վերջնական զեկույցը չպետք է ներկայացվի ավելի ուշ, քան արբիտրաժային կոլեգիայի ստեղծման օրվանից 75 օրվա ընթացքում:
Ենթաբաժին II
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 327
Համապատասխանությունը արբիտրաժային կոլեգիայի վերջնական զեկույցին
Այն Կողմը, որի դեմ ներկայացվել է բողոքը, ձեռնարկում է անհրաժեշտ միջոց՝ արբիտրաժային կոլեգիայի վերջնական զեկույցին անհապաղ եւ բարեխղճորեն համապատասխանելու համար` սույն մասի դրույթներին այն համապատասխանեցնելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 328
Համապատասխանության համար ողջամիտ ժամկետը
- Եթե անմիջապես հնարավոր չէ ապահովել համապատասխանությունը, Կողմերը փորձում են համաձայնեցնել վերջնական զեկույցին համապատասխանությունն ապահովելու համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետ: Նման դեպքում, այն Կողմը, որի դեմ ներկայացվել է բողոքը, վերջնական զեկույցը ստանալու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում բողոք ներկայացնող Կողմին եւ Գործընկերության կոմիտեին ծանուցում է համապատասխանության համար պահանջվող ժամկետի («ողջամիտ ժամկետի») մասին:
- Ողջամիտ ժամկետի շուրջ Կողմերի միջեւ տարաձայնության դեպքում բողոք ներկայացնող Կողմը 1-ին պարբերությունում նշված ծանուցումը ստանալու օրվանից 20 օրվա ընթացքում կարող է ներկայացնել գրավոր պահանջ՝ սկզբնական արբիտրաժային կոլեգիայի կողմից ողջամիտ ժամկետի տեւողությունը որոշելու վերաբերյալ: Նման պահանջը միաժամանակ ներկայացվում է մյուս Կողմին եւ Գործընկերության կոմիտե: Արբիտրաժային կոլեգիան Կողմերին եւ Գործընկերության կոմիտե ներկայացնում է իր սահմանած ողջամիտ ժամկետը՝ պահանջը ստանալու օրվանից 20 օրվա ընթացքում:
- Այն Կողմը, որի դեմ ներկայացվել է բողոքը, բողոք ներկայացնող Կողմին գրավոր ծանուցում է վերջնական զեկույցին համապատասխանության ապահովման գործում առաջընթացի մասին: Այդ ծանուցումն արվում է գրավոր եւ ներկայացվում է ողջամիտ ժամկետը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ:
- Ողջամիտ ժամկետը կարող է երկարացվել Կողմերի միջեւ փոխադարձ համաձայնությամբ:
ՀՈԴՎԱԾ 329
Արբիտրաժային կոլեգիայի վերջնական զեկույցին համապատասխանելու համար ձեռնարկված ցանկացած միջոցի վերանայում
- Այն Կողմը, որի դեմ ներկայացվել է բողոքը, բողոք ներկայացնող Կողմին եւ Գործընկերության կոմիտեին ծանուցում է վերջնական զեկույցին համապատասխանելու համար իր ձեռնարկած ցանկացած միջոցի մասին: Այդ ծանուցումը ներկայացվում է ողջամիտ ժամկետի ավարտից առաջ:
- 1-ին պարբերությանը համապատասխան ծանուցված ցանկացած միջոցի առկայության կամ այդ միջոցի՝ սույն մասի դրույթներին համապատասխանության վերաբերյալ Կողմերի միջեւ տարաձայնության դեպքում բողոք ներկայացնող Կողմը սկզբնական արբիտրաժային կոլեգիա կարող է ներկայացնել հարցի վերաբերյալ որոշում կայացնելու գրավոր պահանջ: Այդ պահանջի մասին միաժամանակ ծանուցվում է այն Կողմը, որի դեմ ներկայացվել է բողոքը: Նման պահանջում մատնանշվում է քննության առարկա հանդիսացող կոնկրետ միջոցը եւ բացատրվում, թե ինչպես նման միջոցը չի համապատասխանում սահմանված դրույթներին՝ այնպիսի եղանակով, որը հստակ ներկայացնում է բողոքի իրավական հիմքը: Արբիտրաժային կոլեգիան ներկայացնում է իր զեկույցը Կողմերին եւ Գործընկերության կոմիտե պահանջը ստանալու օրվանից 45 օրվա ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 330
Իրավական պաշտպանության ժամանակավոր միջոցները անհամապատասխանության դեպքում
- Եթե այն Կողմը, որի դեմ ներկայացվել է բողոքը, արբիտրաժային կոլեգիայի վերջնական զեկույցին համապատասխանությունն ապահովելու նպատակով ձեռնարկված ցանկացած միջոցի մասին չի ծանուցում մինչեւ ողջամիտ ժամկետը լրանալը կամ եթե արբիտրաժային կոլեգիան որոշում է, որ չկա որեւէ այդպիսի միջոց, կամ 329-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ ծանուցված միջոցը չի համապատասխանում սույն մասի դրույթներով սահմանված՝ Կողմի պարտավորություններին, Կողմը, որի դեմ ներկայացվել է բողոքը, բողոք ներկայացնող Կողմի պահանջով եւ այդ Կողմի հետ խորհրդակցություններից հետո, ներկայացնում է ժամանակավոր փոխհատուցման առաջարկ:
- Եթե բողոք ներկայացնող Կողմը որոշում է չպահանջել 1-ին պարբերությունում նշված ժամանակավոր փոխհատուցման առաջարկը, կամ եթե ներկայացվում է նման պահանջ, ողջամիտ ժամկետը ավարտվելու կամ 329-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում նշված արբիտրաժային կոլեգիայի զեկույցը ներկայացնելու օրվանից 30 օրվա ընթացքում ձեռք չի բերվում համաձայնություն փոխհատուցման վերաբերյալ, բողոք ներկայացնող Կողմն իրավունք ունի կասեցնել սույն մասի դրույթներից ծագող պարտավորությունները՝ այդ մասին ծանուցելով մյուս Կողմին եւ Գործընկերության կոմիտեին: Ծանուցման մեջ նշվում է պարտավորությունների կասեցման սահմանները, որոնք չպետք է գերազանցեն խախտման հետեւանքով առաջացած չեղյալ հայտարարմանը կամ սահմանափակմանը համարժեք սահմանները: Բողոք ներկայացնող Կողմը կարող է կասեցում կիրառել Կողմի, որի դեմ ներկայացվել է բողոքը՝ ծանուցումը ստանալուց հետո 10-րդ օրվանից սկսած, եթե Կողմը, որի դեմ ներկայացվել է բողոքը, չի պահանջել պարբերությամբ սահմանված արբիտրաժային ընթացակարգ:
- Եթե Կողմը, որի դեմ ներկայացվել է բողոքը, համարում է, որ պարտավորության նախատեսված կասեցումը գերազանցում է խախտման հետեւանքով առաջացած չեղյալ հայտարարմանը կամ սահմանափակմանը համարժեք սահմանները, այն կարող է սկզբնական արբիտրաժային կոլեգիա ներկայացնել հարցի վերաբերյալ որոշում կայացնելու գրավոր պահանջ: Բողոք ներկայացնող Կողմը եւ Գործընկերության կոմիտեն ծանուցվում են նման պահանջի մասին մինչեւ 2-րդ պարբերությունում նշված տասնօրյա ժամկետը լրանալը: Սկզբնական արբիտրաժային կոլեգիան Կողմերին եւ Գործընկերության կոմիտե ներկայացնում է պարտավորությունների կասեցման սահմանների մասին իր զեկույցը` պահանջը ներկայացնելու օրվանից 30 օրվա ընթացքում: Պարտավորությունները չեն կասեցվում, քանի դեռ սկզբնական արբիտրաժային կոլեգիան չի ներկայացրել իր զեկույցը: Կասեցումը պետք է համապատասխանի սկզբնական արբիտրաժային կոլեգիայի՝ կասեցման սահմանների մասին զեկույցին:
- Սույն հոդվածում նշված պարտավորությունների կասեցումը եւ փոխհատուցումը ժամանակավոր բնույթ են կրում եւ չեն կիրառվում, եթե՝
ա) Կողմերը, 334-րդ հոդվածի համաձայն, գտել են փոխհամաձայնեցված լուծում,
բ) Կողմերը համաձայնել են, որ 329-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ ծանուցված միջոցի արդյունքում Կողմը, որի դեմ ներկայացվել է բողոքը, համապատասխանում է սույն մասի դրույթներին, կամ
գ) ցանկացած միջոց, որը արբիտրաժային կոլեգիայի կողմից, 329-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն, համարվել է սույն մասին դրույթներին չհամապատասխանող, վերացվել կամ փոփոխվել է այնպես, որ համապատասխանի այդ դրույթներին:
ՀՈԴՎԱԾ 331
Անհամապատասխանության դեպքում իրավական պաշտպանության ժամանակավոր միջոցների կիրառումից հետո համապատասխանությունն ապահովելու նպատակով ձեռնարկած ցանկացած միջոցի վերանայում
- Կողմը, որի դեմ ներկայացվել է բողոքը, բողոք ներկայացնող Կողմին եւ Գործընկերության կոմիտեին ծանուցում է արբիտրաժային կոլեգիայի զեկույցին համապատասխանությունն ապահովելու նպատակով զիջումները կասեցնելուց հետո կամ ժամանակավոր փոխհատուցում կիրառելուց հետո ձեռնարկած միջոցի մասին՝ կախված կոնկրետ դեպքից: Բացառությամբ 2-րդ պարբերությամբ սահմանված դեպքերի, բողոք ներկայացնող Կողմը դադարեցնում է զիջումների կասեցումը` ծանուցումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում: Այն դեպքերում, երբ կիրառվել է փոխհատուցում, եւ բացառությամբ 2-րդ պարբերությունում նշված դեպքերի, Կողմը, որի դեմ ներկայացվել է բողոքը, կարող է դադարեցնել նման փոխհատուցման կիրառումը՝ արբիտրաժային կոլեգիայի զեկույցին համապատասխանելու մասին իր ծանուցումից հետո 30 օրվա ընթացքում:
- Եթե Կողմերը չեն գալիս համաձայնության առ այն, թե արդյոք միջոցը, որի մասին ծանուցվել է, ապահովում է Կողմի, որի դեմ ներկայացվել է բողոքը՝ համապատասխանությունը կարգավորվող դրույթներին, ծանուցումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում բողոք ներկայացնող Կողմը սկզբնական արբիտրաժային կոլեգիա ներկայացնում է հարցի վերաբերյալ որոշում կայացնելու գրավոր պահանջ: Նման պահանջ միաժամանակ ներկայացվում է մյուս Կողմին եւ Գործընկերության կոմիտե: Արբիտրաժային կոլեգիայի զեկույցը ներկայացվում է Կողմերին եւ Գործընկերության կոմիտե՝ պահանջը ներկայացնելու օրվանից 45 օրվա ընթացքում: Եթե արբիտրաժային կոլեգիան որոշում է, որ համապատասխանությունն ապահովելու համար ձեռնարկած միջոցը համապատասխանում է սույն մասի դրույթներին, պարտավորությունների կասեցումը կամ փոխհատուցումը, կախված կոնկրետ դեպքից, դադարեցվում է: Եթե արբիտրաժային կոլեգիան որոշում է, որ միջոցը, որի մասին 1-ին պարբերության համաձայն ծանուցել է Կողմը, որի դեմ ներկայացվել է բողոքը, չի համապատասխանում սույն մասի դրույթներին, պարտավորությունների կասեցման կամ փոխհատուցման սահմանները, անհրաժեշտության դեպքում, համապատասխանեցվում են արբիտրաժային կոլեգիայի զեկույցի լույսի ներքո:
ԵՆԹԱԲԱԺԻՆ III
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 332
Արբիտրների փոխարինումը
Եթե սույն գլխում նշված արբիտրաժային վարույթի ժամանակ սկզբնական արբիտրաժային կոլեգիան կամ որոշ անդամներ չեն կարող մասնակցել, դուրս են գալիս կոլեգիայից կամ անհրաժեշտ է, որ փոխարինվեն, քանի որ նրանք չեն համապատասխանում Վարքագծի կանոնագրքի պահանջներին, կիրառվում է 321-րդ հոդվածով սահմանված ընթացակարգը: Զեկույցը ներկայացնելու ժամկետը կարող է երկարացվել նոր արբիտր նշանակելու համար անհրաժեշտ ժամկետով՝ առավելագույնը մինչեւ 20 օր:
ՀՈԴՎԱԾ 333
Արբիտրաժի եւ համապատասխանության ապահովման ընթացակարգերի կասեցումը եւ դադարեցումը
Արբիտրաժային կոլեգիան, ցանկացած ժամանակ, երկու Կողմերի պահանջով, կասեցնում է իր աշխատանքը՝ Կողմերի հետ համաձայնեցված եւ ոչ ավելի, քան 12 հաջորդական ամիս ժամկետով: Արբիտրաժային կոլեգիան վերսկսում է իր աշխատանքները մինչեւ նշված ժամկետի ավարտը՝ երկու Կողմերի գրավոր պահանջով, կամ նշված ժամկետը ավարտվելուց հետո՝ Կողմերից մեկի գրավոր պահանջով: Պահանջը ներկայացնող Կողմը այդ մասին տեղեկացնում է, համապատասխանաբար, Գործընկերության կոմիտեի նախագահին եւ մյուս Կողմին: Եթե որեւէ Կողմ չի պահանջում վերսկսել արբիտրաժային կոլեգիայի աշխատանքը մինչեւ կասեցման՝ համաձայնեցված ժամկետը լրանալը, ընթացակարգը դադարեցվում է: Արբիտրաժային կոլեգիայի աշխատանքի կասեցման դեպքում սույն գլխում նշված համապատասխան ժամկետները երկարացվում են արբիտրաժային կոլեգիայի աշխատանքի կասեցման նույն ժամկետով:
ՀՈԴՎԱԾ 334
Փոխհամաձայնեցված լուծում
- Կողմերը, սույն գլխով սահմանված վեճի առնչությամբ, ցանկացած ժամանակ կարող են գտնել փոխհամաձայնեցված լուծում:
- Եթե փոխհամաձայնեցված լուծումը ձեռք է բերվում կոլեգիայի ընթացակարգերի կամ հաշտարարության ընթացակարգի ընթացքում, Կողմերը, անհրաժեշտության դեպքում, համատեղ ծանուցում են Գործընկերության կոմիտեին եւ արբիտրաժային կոլեգիայի նախագահին կամ հաշտարարին նման լուծման մասին: Նման ծանուցման դեպքում արբիտրաժային կոլեգիայի ընթացակարգերը կամ հաշտարարության ընթացակարգերը դադարեցվում են:
- Կողմերից յուրաքանչյուրը ձեռնարկում է համաձայնեցված ժամկետում փոխհամաձայնեցված լուծումն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցներ: Իրականացնող Կողմը ոչ ուշ, քան համաձայնեցված ժամկետի ավարտին մյուս Կողմին գրավոր տեղեկացնում է փոխհամաձայնեցված լուծման իրականացման համար ձեռնարկած ցանկացած միջոցի մասին:
ՀՈԴՎԱԾ 335
Կանոնակարգը եւ Վարքագծի կանոնագիրքը
- Սույն գլխում նշված վեճերի կարգավորման ընթացակարգերը կարգավորվում են սույն գլխով, Կանոնակարգով եւ Վարքագծի կանոնագրքով:
- Գործընկերության կոմիտեն իր առաջին հանդիպման ժամանակ որոշմամբ ընդունում է Կանոնակարգը եւ Վարքագծի կանոնագիր եւ կարող է որոշում կայացնել դրանցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ;
- Արբիտրաժային կոլեգիայի նիստերը բաց են հանրության համար, եթե այլ բան նախատեսված չէ Կանոնակարգով:
ՀՈԴՎԱԾ 336
Տեղեկությունները եւ տեխնիկական հարցերով խորհրդատվությունը
- Արբիտրաժային կոլեգիան, Կողմի պահանջով եւ պահանջի մասին միաժամանակ ծանուցելով արբիտրաժային կոլեգիային եւ մյուս Կողմին, կամ իր սեփական նախաձեռնությամբ կարող է պահանջել ցանկացած տեղեկություն, որ այն համարում է անհրաժեշտ իր գործառույթներն իրականացնելու համար, այդ թվում՝ վեճի մեջ ներգրավված Կողմերից: Կողմերն անհապաղ եւ ամբողջությամբ պատասխանում են արբիտրաժային կոլեգիայի՝ նման տեղեկության վերաբերյալ պահանջին:
- Արբիտրաժային կոլեգիան, Կողմի պահանջով եւ պահանջի մասին միաժամանակ ծանուցելով արբիտրաժային կոլեգիային եւ մյուս Կողմին, կամ իր սեփական նախաձեռնությամբ, կարող է հայցել ցանկացած տեղեկություն, որ այն համարում է անհրաժեշտ իր գործառույթներն իրականացնելու համար: Արբիտրաժային կոլեգիան, երբ համարում է անհրաժեշտ, իրավունք ունի դիմել փորձագետին՝ կարծիքի համար: Արբիտրաժային կոլեգիան, նման փորձագետներ ընտրելուց առաջ, խորհրդակցում է Կողմերի հետ:
- Կողմի տարածքում հաստատված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, Կանոնակարգի համաձայն, կարող են արբիտրաժային կոլեգիային ներկայացնել amicus curiae համառոտ գրառումներ:
- Սույն հոդվածի համաձայն ձեռք բերված ցանկացած տեղեկություն պետք է բացահայտվի յուրաքանչյուր Կողմին եւ ներկայացվի նրանց՝ մեկնաբանությունների համար:
ՀՈԴՎԱԾ 337
Մեկնաբանման կանոններ
Արբիտրաժային կոլեգիան մեկնաբանում է սույն մասի դրույթները միջազգային հանրային իրավունքի, այդ թվում՝ Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թվականի Վիեննայի կոնվենցիայով ամրագրված մեկնաբանության սովորութային կանոնների համաձայն: Արբիտրաժային կոլեգիան նաեւ հաշվի է առնում ԱՄԿ-ի փորձագիտական խմբերի զեկույցների եւ ԱՄԿ-ի Վեճերի կարգավորման մարմնի կողմից հաստատված բողոքարկման մարմնի զեկույցների համապատասխան մեկնաբանումները: Արբիտրաժային կոլեգիայի զեկույցները չեն կարող ավելացնել կամ պակասեցնել սույն Համաձայնագրով սահմանված Կողմերի իրավունքները եւ պարտավորությունները:
ՀՈԴՎԱԾ 338
Արբիտրաժային կոլեգիայի որոշումները եւ զեկույցները
- Արբիտրաժային կոլեգիան գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը բոլոր որոշումներն ընդհանուր համաձայնության հիման վրա կայացնելու համար: Այնուամենայնիվ, այն դեպքում, երբ հնարավոր չէ որոշումը կայացնել ընդհանուր համաձայնության հիման վրա, խնդրո առարկայի վերաբերյալ որոշումը կայացվում է ձայների մեծամասնությամբ: Արբիտրների չհամընկնող կարծիքները ոչ մի դեպքում չեն բացահայտվում:
- Արբիտրաժային կոլեգիայի զեկույցում ներկայացվում են բացահայտված փաստերը, համապատասխան դրույթների կիրառելիությունը եւ իր կողմից արվող բոլոր եզրահանգումների եւ եզրակացությունների հիմնական հիմնավորումները:
- Արբիտրաժային կոլեգիայի որոշումները եւ զեկույցները անվերապահորեն ընդունվում են Կողմերի կողմից եւ չեն առաջացնում որեւէ իրավունք կամ պարտավորություն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար:
- Գործընկերության կոմիտեն արբիտրաժային կոլեգիայի զեկույցը դարձնում է հանրորեն մատչելի՝ Կանոնակարգով սահմանված կարգով ապահովելով գաղտնի տեղեկությունների պաշտպանությունը:
ԲԱԺԻՆ Գ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 339
Արբիտրների ցանկ
- Գործընկերության կոմիտեն, Կողմերի առաջարկների հիման վրա, եւ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 6 ամիս հետո, կազմում է առնվազն 15 անձից բաղկացած ցանկ, ովքեր ցանկանում են եւ կարող են հանդես գալ որպես արբիտրներ: Ցանկը պետք է բաղկացած լինի երեք ենթացանկից՝ մեկական ենթացանկ յուրաքանչյուր Կողմի համար եւ մեկ այնպիսի անձանց ենթացանկ, ովքեր չեն հանդիսանում Կողմերից ոչ մեկի քաղաքացի եւ հանդես են գալու որպես արբիտրաժային կոլեգիայի նախագահ: Յուրաքանչյուր ենթացանկ պետք է ընդգրկի առնվազն հինգ անձ: Գործընկերության կոմիտեն ապահովում է ցանկի պատշաճ վարումը:
- Արբիտրները պետք է ունենան իրավունքի, միջազգային առեւտրի եւ սույն մասի դրույթներին վերաբերող այլ հարցերի մեծ փորձառություն: Նրանք պետք է լինեն անկախ, հանդես գան որպես անհատ եւ չստանան ցուցումներ որեւէ կազմակերպությունից կամ կառավարությունից կամ չլինեն փոխկապակցված որեւէ Կողմի կառավարության հետ եւ պետք է պահպանեն Վարքագծի կանոնագրքի պահանջները: Նախագահը պետք է նաեւ ունենա փորձ վեճերի կարգավորման ընթացակարգերի ոլորտում:
- Գործընկերության կոմիտեն կարող է կազմել սույն մասի դրույթներով սահմանված որոշակի ոլորտներում գիտելիքներ եւ փորձ ունեցող 15 անձից բաղկացած լրացուցիչ ցանկեր: Կողմերի համաձայնությամբ, նման լրացուցիչ ցանկերն օգտագործվում են սույն գլխի 321-րդ հոդվածով սահմանված ընթացակարգի համաձայն արբիտրաժային կոլեգիա կազմավորելու համար:
ՀՈԴՎԱԾ 340
Ֆորումի ընտրությունը
- Երբ ծագում է վեճ սույն Համաձայնագրով սահմանված որեւէ պարտավորության կամ մեկ այլ միջազգային համաձայնագրով, որոնց կողմ են հանդիսանում Կողմերը, այդ թվում՝ ԱՄԿ համաձայնագրով սահմանված որեւէ էականորեն համարժեք պարտավորության ենթադրյալ խախտման կոնկրետ միջոցի վերաբերյալ, Կողմը, որը ցանկանում է ստանալ իրավական պաշտպանություն, ընտրում է վեճի լուծման ֆորումը:
- Երբ Կողմն ընտրել է ֆորումը եւ նախաձեռնել է սույն գլխով կամ այլ միջազգային համաձայնագրով սահմանված վեճերի կարգավորման ընթացակարգերը, Կողմը չի նախաձեռնում 1-ին պարբերության մեջ նշված կոնկրետ միջոցին վերաբերող այլ համաձայնագրով սահմանված վեճերի կարգավորման ընթացակարգեր, բացառությամբ եթե առաջին ընտրված ֆորումը ընթացակարգային կամ իրավազորության հետ կապված պատճառներով եզրահանգումներ չի կայացնում:
- Սույն հոդվածի նպատակներով՝
ա) սույն գլխի համաձայն վեճերի կարգավորման ընթացակարգերը համարվում են նախաձեռնված Կողմի կողմից` 320-րդ հոդվածով սահմանված կարգով համապատասխան կոլեգիա ստեղծելու պահանջի ներկայացմամբ,
բ) ԱՀԿ համաձայնագրին համապատասխան վեճերի կարգավորման ընթացակարգերը համարվում են նախաձեռնված Կողմի կողմից՝ ԱՀԿ-ի «Վեճերի կարգավորումը կարգավորող կանոնների եւ ընթացակարգերի մասին փոխհամաձայնության» 6-րդ հոդվածին համապատասխան կոլեգիա ստեղծելու պահանջի ներկայացմամբ,
գ) այլ համաձայնագրին համապատասխան վեճերի կարգավորման ընթացակարգերը համարվում են նախաձեռնված այդ համաձայնագրի համապատասխան դրույթների համաձայն:
- Չհակասելով 2-րդ պարբերությանը, սույն Համաձայնագրում ոչինչ չի խոչընդոտում Կողմին իրականացնել ԱՄԿ-ի Վեճերի կարգավորման մարմնի կողմից լիազորված պարտավորությունների կասեցում: ԱՄԿ համաձայնագիրը չի վկայակոչվում՝ խոչընդոտելու սույն գլխով սահմանված պարտավորությունների կասեցումը:
ՀՈԴՎԱԾ 341
Ժամկետները
- Սույն գլխում սահմանված բոլոր ժամկետները, այդ թվում արբիտրաժային կոլեգիաների կողմից իրենց զեկույցների ներկայացման համար նախատեսված ժամկետները հաշվարկվում են օրացուցային օրերով, որոնց առաջին օրը համարվում է այն գործողությանը կամ փաստին հաջորդող օրը, որին դրանք վերաբերում են, եթե այլ բան սահմանված չէ:
- Սույն գլխում նշված ցանկացած ժամկետ կարող է փոփոխվել վեճի կողմ հանդիսացող Կողմերի միջեւ փոխադարձ համաձայնությամբ: Արբիտրաժային կոլեգիան ցանկացած ժամանակ Կողմերին կարող է առաջարկել փոփոխել սույն գլխում նշված ցանկացած ժամկետ՝ նշելով առաջարկի պատճառները:
ՀՈԴՎԱԾ 342
Գործի փոխանցումը Եվրոպական միության արդարադատության դատարան
- 2-րդ պարբերությամբ նախատեսված ընթացակարգերը կիրառվում են 169-րդ, 180-րդ, 189-րդ եւ 192-րդ հոդվածների՝ համապատասխանեցման դրույթների վերաբերյալ վեճերի նկատմամբ:
- Երբ 1-ին պարբերության մեջ նշված վեճի արդյունքում առաջ է գալիս Միության իրավունքի դրույթի մեկնաբանության հարց, արբիտրաժային կոլեգիան պահանջում է, որ Եվրոպական միության արդարադատության դատարանը որոշում կայացնի տվյալ հարցի վերաբերյալ՝ պայմանով, որ այդ հարցն անհրաժեշտ է արբիտրաժային կոլեգիայի որոշման համար: Նման դեպքերում արբիտրաժային կոլեգիայի որոշումների նկատմամբ կիրառվող վերջնաժամկետները կասեցվում են, մինչեւ Եվրոպական միության արդարադատության դատարանը կայացնի իր որոշումը: Եվրոպական միության արդարադատության դատարանի որոշումը պարտադիր է արբիտրաժային կոլեգիայի համար:
մԱս VII
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈՒ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 343
Հայաստանի Հանրապետությունը պետք է օգտվի Եվրոպական միության համապատասխան ֆինանսավորման մեխանիզմների եւ գործիքների միջոցով տրամադրվող ֆինանսական աջակցությունից։ Հայաստանի Հանրապետությունը կարող է նաեւ օգտվել Ներդրումների եվրոպական բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ միջազգային այլ ֆինանսական կառույցների կողմից տրամադրվող վարկերից։ Ֆինանսական աջակցությունը նպաստում է սույն Համաձայնագրի նպատակների ապահովմանը եւ տրամադրվում է սույն գլխին համապատասխան։
ՀՈԴՎԱԾ 344
- Ֆինանսական աջակցության հիմնական սկզբունքները պետք է համապատասխանեն Եվրոպական միության Ֆինանսական գործիքների վերաբերյալ համապատասխան կանոնակարգերին։
- Եվրոպական միության ֆինանսական աջակցության՝ Կողմերի կողմից համաձայնեցված առաջնահերթ ոլորտները պետք է նշված լինեն տարեկան գործողությունների ծրագրերում, որոնք կիրառելիության դեպքում՝ հիմնված են քաղաքականությունների համաձայնեցված առաջնահերթություններն արտացոլող բազմամյա ծրագրերի շրջանակներում։ Այդ ծրագրերում սահմանված ֆինանսական աջակցության գումարներում հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության կարիքները, ոլորտների հնարավորությունները եւ սույն Համաձայնագրով նախատեսված ոլորտներում բարեփոխումների առաջընթացը։
- Առկա ռեսուրսների օպտիմալ կիրառումը հնարավոր դարձնելու նպատակով Կողմերը պետք է ձգտեն ապահովել, որ Եվրոպական միության աջակցությունն իրականացվի այլ դոնոր երկրների, դոնոր կազմակերպությունների եւ միջազգային ֆինանսական կառույցների հետ սերտ համագործակցությամբ եւ համակարգմամբ, եւ օգնության արդյունավետության միջազգային սկզբունքներին համապատասխան։
- Հայաստանի Հանրապետության կողմից պահանջ ներկայացվելու եւ կիրառելի պայմանների առկայության դեպքում Եվրոպական միությունը կարող է մակրոֆինանսական աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետությանը։
ՀՈԴՎԱԾ 345
Ֆինանսական աջակցության իրավական, վարչական եւ տեխնիկական հիմնարար բազան պետք է սահմանվի Կողմերի միջեւ կնքված համապատասխան համաձայնագրերի շրջանակներում։
ՀՈԴՎԱԾ 346
Գործընկերության խորհուրդը պետք է տեղեկացվի ֆինանսական աջակցության իրականացման եւ առաջընթացի ու սույն Համաձայնագրի նպատակներն ապահովելու գործընթացի վրա դրա ազդեցության մասին։ Հետեւաբար, Կողմերի համապատասխան մարմինները փոխադարձաբար եւ մշտապես պետք է տրամադրեն մոնիթորինգի եւ գնահատման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն։
ՀՈԴՎԱԾ 347
Կողմերը պետք է իրականացնեն աջակցությունը՝ կայուն ֆինանսական կառավարման սկզբունքներին համապատասխան եւ համագործակցեն՝ ի պաշտպանություն Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսական շահերի՝ սույն մասի 2-րդ գլխին համապատասխան։
ԳԼՈՒԽ 2
ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈՒ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 348
Սահմանումները
Սույն գլխի նպատակներով կիրառվում են սույն Համաձայնագրի արձանագրության մեջ սահմանված սահմանումները։
ՀՈԴՎԱԾ 349
Գործողության ոլորտը
Սույն գլուխը կիրառելի է Կողմերի միջեւ հետագայում կնքվելիք ցանկացած համաձայնագրի կամ ֆինանսավորման փաստաթղթի, ինչպես նաեւ՝ Եվրոպական միության ցանկացած ֆինանսավորման այնպիսի փաստաթղթի դեպքում, որին Հայաստանի Հանրապետության իշխանությունները կամ Հայաստանի Հանրապետության իրավազորության տակ գտնվող այլ մարմիններ կամ անձինք կարող են միանալ՝ չհակասելով լրացուցիչ ցանկացած այլ դրույթի, որով նախատեսվում են աուդիտներ, տեղում իրականացվող ստուգումներ, տեսչական զննություններ, հսկողություններ եւ խարդախության դեմ պայքարի միջոցառումներ, այդ թվում՝ Աուդիտորների եվրոպական դատարանի եւ Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի (ԽՊԵԳ) կողմից իրականացվող միջոցառումները։
ՀՈԴՎԱԾ 350
Խարդախությունը, կոռուպցիան եւ ցանկացած այլ անօրինական գործունեություն կանխելուն եւ դրա դեմ պայքարելուն ուղղված միջոցառումները
Կողմերը պետք է ձեռնարկեն արդյունավետ միջոցառումներ՝ ԵՄ ֆինանսական միջոցների իրականացմանն առնչվող խարդախությունը, կոռուպցիան եւ ցանկացած այլ անօրինական գործունեություն կանխելու եւ դրա դեմ պայքարելու համար, այդ թվում՝ սույն Համաձայնագրով նախատեսված ոլորտներում փոխադարձ վարչական աջակցության եւ փոխադարձ իրավական աջակցության միջոցներով։
ՀՈԴՎԱԾ 351
Աշխատանքային մակարդակով տեղեկատվության փոխանակումը եւ հետագա համագործակցությունը
- Սույն գլխի պատշաճ իրականացման նպատակով Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները պետք է կանոնավոր կերպով փոխանակեն տեղեկատվություն եւ Կողմերից որեւէ մեկի խնդրանքով իրականացնեն խորհրդատվություններ։
- Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը Հայաստանի Հանրապետության իր գործընկերների հետ կարող է համաձայնության գալ խարդախության դեմ պայքարի ոլորտում հետագա համագործակցության, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ աշխատանքային պայմանավորվածությունների շուրջ։
- Անձնական տվյալների մշակման եւ փոխանցման համար կիրառվում է սույն 13-րդ հոդվածը։
ՀՈԴՎԱԾ 352
Եվրոն եւ դրամը կեղծումից պաշտպանելու շուրջ համագործակցությունը
Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները պետք է համագործակցեն՝ եվրոն եւ դրամը կեղծումից արդյունավետ կերպով պաշտպանելու նպատակով։ Այդ համագործակցությունը պետք է ներառի եվրոյի եւ դրամի կեղծումը կանխելու եւ դրա դեմ պայքարելու համար անհրաժեշտ աջակցությունը, այդ թվում՝ տեղեկատվության փոխանակումը։
ՀՈԴՎԱԾ 353
Խարդախության, կոռուպցիայի եւ օրինախախտումների կանխարգելումը
- ԵՄ ֆինանսական միջոցների իրականացումը Հայաստանի Հանրապետության իշխանություններին վերապահվելու դեպքում վերջիններս պետք է կանոնավոր կերպով ստուգեն, որ ԵՄ ֆինանսական միջոցներով ֆինանսավորվող գործունեություններն իրականացվեն պատշաճ կերպով։ Նրանք պետք է ձեռնարկեն համապատասխան ցանկացած միջոցառում եւ վերացնեն օրինախախտումներն ու խարդախությունը։
- Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է ձեռնարկեն համապատասխան ցանկացած միջոցառում՝ ակտիվ կամ պասիվ կոռուպցիայի փորձերը կանխելու եւ վերացնելու եւ ԵՄ ֆինանսական միջոցների իրականացմանն առնչվող ընթացակարգերի ցանկացած փուլում շահերի բախումը բացառելու ուղղությամբ։
- Հայաստանի Հանրապետության իշխանությունները Եվրոպական հանձնաժողովին պետք է տեղեկացնեն կանխարգելմանն ուղղված ձեռնարկված ցանկացած միջոցառման մասին։
- Հետեւաբար, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները Եվրոպական հանձնաժողովին պետք է տրամադրեն ԵՄ ֆինանսական միջոցների իրականացմանն առնչվող ցանկացած տեղեկատվություն եւ դա պետք է անեն՝ չհետաձգելով իրենց ընթացակարգերում կամ համակարգերում էական ցանկացած փոփոխություն։
ՀՈԴՎԱԾ 354
Քննությունը եւ քրեական հետապնդումը
Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է ապահովեն խարդախության, կոռուպցիայի կամ ցանկացած այլ օրինախախտման, այդ թվում՝ շահերի բախման կասկածելի եւ փաստացի դեպքերով քննություն եւ քրեական հետապնդում՝ հետամուտ լինելով ազգային կամ ԵՄ հսկողության իրականացմանը։ Անհրաժեշտության դեպքում Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակն այդ հանձնարարականի հարցով կարող է աջակցել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին։
ՀՈԴՎԱԾ 355
Խարդախության, կոռուպցիայի եւ օրինախախտումների վերաբերյալ հաղորդումները
- Հայաստանի Հանրապետության իշխանությունները Եվրոպական հանձնաժողովին պետք է անհապաղ փոխանցեն ԵՄ ֆինանսական միջոցների իրականացմանն առնչվող խարդախության, կոռուպցիայի կամ ցանկացած այլ օրինախախտման, այդ թվում՝ շահերի բախման կասկածելի կամ փաստացի դեպքերի մասին ցանկացած տեղեկատվություն, որի վերաբերյալ իրենց հայտնի է դարձել։ Խարդախության եւ կոռուպցիայի կասկածի դեպքում պետք է տեղեկացվի նաեւ Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը։
- Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է նաեւ հաղորդեն սույն հոդվածին համապատասխան փոխանցվող փաստերի առնչությամբ ձեռնարկված բոլոր միջոցառումների մասին։ Եթե խարդախության, կոռուպցիայի կամ ցանկացած այլ օրինախախտման կասկածելի կամ փաստացի դեպքերի մասին չի հաղորդվում, ապա Հայաստանի Հանրապետության իշխանությունները Եվրոպական հանձնաժողովին պետք է տեղեկացնեն դրա մասին ենթակոմիտեի համապատասխան տարեկան հանդիպման ժամանակ։
ՀՈԴՎԱԾ 356
Աուդիտները
- Եվրոպական հանձնաժողովը եւ Աուդիտորների եվրոպական դատարանն իրավասու են ուսումնասիրելու՝ արդյոք ԵՄ ֆինանսական միջոցների իրականացմանն առնչվող բոլոր ծախսերը կատարվել են օրինական ու կանոնավոր կերպով եւ արդյոք ֆինանսական կառավարումը կայուն է եղել։
- Աուդիտները պետք է իրականացվեն ստանձնած պարտավորությունների եւ կատարված վճարումների հիման վրա։ Դրանք պետք է հիմնված լինեն գրանցված տվյալների վրա, եւ անհրաժեշտության դեպքում՝ իրականացվեն տեղում՝ ԵՄ ֆինանսական միջոցների իրականացման գործընթացը կառավարող կամ դրան մասնակցող ցանկացած մարմնի, այդ թվում՝ ԵՄ ֆինանսական միջոցներն ուղղակի կամ անուղղակի կերպով ստացած բոլոր շահառուների, կապալառուների եւ ենթակապալառուների տարածքներում։ Աուդիտները կարող են անցկացվել նախքան տվյալ ֆինանսական տարվա համար հաշիվների փակումը եւ հաշվեկշռային մնացորդի վճարման օրվանից հետո հինգ տարիների կտրվածքով։
- Եվրոպական հանձնաժողովի տեսուչները կամ Եվրոպական Հանձնաժողովի կամ Աուդիտորների եվրոպական դատարանի կողմից լիազորված այլ անձինք կարող են անցկացնել փաստաթղթային ստուգումներ կամ ստուգումներ՝ տեղում եւ աուդիտներ՝ ԵՄ ֆինանսական միջոցների իրականացման գործընթացը կառավարող կամ դրան մասնակցող ցանկացած մարմնի եւ Հայաստանի Հանրապետությունում դրա ենթակապալառուների տարածքներում։
- Եվրոպական հանձնաժողովի կամ Եվրոպական հանձնաժողովի կամ Աուդիտորների եվրոպական դատարանի կողմից լիազորված այլ անձանց համար պետք է պատշաճ կերպով ապահովվի տեղանքների, աշխատանքների ու փաստաթղթերի եւ այդ աուդիտներն անցկացնելու համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվության, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով տեղեկատվության հասանելիությունը։ Հասանելիության այդ իրավունքը պետք է փոխանցվի Հայաստանի Հանրապետության բոլոր պետական կառույցներին եւ պետք է հստակ կերպով սահմանվի սույն Համաձայնագրում նշված գործիքներն իրականացնելու համար կնքված պայմանագրերում։
- Իրենց հանձնարարականները կատարելիս Աուդիտորների եվրոպական դատարանը եւ Հայաստանի Հանրապետության աուդիտ իրականացնող մարմինները պետք է համագործակցեն վստահության ոգով՝ միեւնույն ժամանակ պահպանելով իրենց անկախությունը։
ՀՈԴՎԱԾ 357
Տեղում իրականացվող ստուգումները
- Սույն Համաձայնագրի շրջանակներում Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակն իրավասու է տեղում իրականացնել ստուգումներ եւ տեսչական զննություններ՝ Եվրոպական միության ֆինանսական շահերը պաշտպանելու նպատակով։
- Տեղում իրականացվող ստուգումները եւ տեսչական զննությունները պետք է նախապատրաստվեն եւ անցկացվեն Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի կողմից՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների հետ սերտ համագործակցությամբ։
- Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է ժամանակին տեղեկացվեն ստուգումների եւ տեսչական զննությունների օբյեկտի, նպատակի եւ իրավական հիմքի մասին, որպեսզի կարողանան անհրաժեշտ աջակցություն տրամադրել։ Հետեւաբար, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների պաշտոնատար անձինք իրավասու են մասնակցելու տեղում իրականացվող ստուգումներին եւ տեսչական զննություններին։
- Եթե հարցին առնչվող Հայաստանի Հանրապետության իշխանությունները շահագրգիռ լինեն, ապա տեղում իրականացվող ստուգումները եւ տեսչական զննությունները կարող են անցկացվել համատեղ՝ Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի եւ իրենց կողմից։
- Եթե տնտեսական օպերատորը խոչընդոտում է տեղում իրականացվող ստուգմանը կամ տեսչական զննությանը, ապա Հայաստանի Հանրապետության իշխանությունները Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն այդ հարցում աջակցություն են տրամադրում Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակին, քանի որ դա անհրաժեշտ է, որպեսզի վերջինս կարողանա կատարել իր պարտականությունը՝ տեղում ստուգում կամ տեսչական զննություն իրականացնելիս։
ՀՈԴՎԱԾ 358
Վարչական միջոցառումները եւ պատժամիջոցները
Եվրոպական հանձնաժողովի կողմից տնտեսական օպերատորների նկատմամբ կարող են սահմանվել վարչական միջոցառումներ եւ պատժամիջոցներ՝ Խորհրդի No 2988/95 կանոնակարգին (ԵՀ, Եվրատոմ) 1, Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի թիվ 966/2012 կանոնակարգին (ԵՀ, Եվրատոմ)2 եւ Հանձնաժողովի թիվ 1268/2012 պատվիրակված կանոնակարգին (ԵՄ)3 համապատասխան։ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից կարող են սահմանվել առաջին նախադասության մեջ նշված վարչական միջոցառումները եւ պատժամիջոցները լրացնող լրացուցիչ միջոցառումներ եւ պատժամիջոցներ՝ կիրառելի ազգային օրենսդրությանը համապատասխան։
ՀՈԴՎԱԾ 359
Ֆինանսական միջոցների հետ վերադարձը
- ԵՄ ֆինանսական միջոցների իրականացումը Հայաստանի Հանրապետության իշխանություններին վերապահվելու դեպքում Եվրոպական Հանձնաժողովն իրավասու է հետ վերադարձնել անհարկի կերպով վճարված ԵՄ ֆինանսական միջոցները, մասնավորապես՝ ֆինանսական շտկումների միջոցով։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է ձեռնարկեն ցանկացած համապատասխան միջոցառում՝ անհարկի կերպով վճարված ԵՄ ֆինանսական միջոցները հետ վերադարձնելու համար։ Եվրոպական հանձնաժողովը պետք է հաշվի առնի այդ ԵՄ ֆինանսական միջոցների կորուստը կանխելուն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումները։
- 1-ին պարբերության մեջ նշված դեպքերում Եվրոպական հանձնաժողովը դիտարկվող հարցի շուրջ պետք է խորհրդակցի Հայաստանի Հանրապետության հետ՝ նախքան հետ վերադարձի վերաբերյալ որեւէ որոշում կայացնելը։ Հետ վերադարձի վերաբերյալ վեճերը պետք է քննվեն Գործընկերության խորհրդում։
- Սույն մասի դրույթները, որով ֆինանսական պարտավորություն է սահմանվում պետություններից բացի, նաեւ անձանց նկատմամբ, կիրառելի է Հայաստանի Հանրապետությունում՝ հետեւյալ սկզբունքների համաձայն՝
ա) այդպիսի որոշումների կատարման ժամանակ պետք է առաջնորդվել Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքացիական դատավարության նորմերով։ Որոշումը կատարելու հրամանը, առանց որոշման իսկության հաստատումից բացի այլ ձեւականության, տրվում է այն ազգային մարմնի կողմից, որին Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է այդ նպատակով։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Եվրոպական միության հանձնաժողովին եւ արդարադատության դատարանին տեղեկացնում է այդ ազգային մարմնի ինքնության մասին.
բ) «ա» կետում նշված ձեւականությունները Եվրոպական հանձնաժողովի պահանջով կատարելուց հետո Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կարող է ընթացք տալ որոշման կատարմանը՝ հարցն ուղղակիորեն ներկայացնելով իրավասու մարմին.
գ) որոշման կատարմանն առնչվող որոշման օրինականությունը ենթակա է Եվրոպական միության արդարադատության դատարանի կողմից հսկողությանը։ Որոշման կատարումը կարող է կասեցվել միայն Եվրոպական միության արդարադատության դատարանի որոշմամբ։ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության իշխանություններին տեղեկացնում է որոշման կատարումը կասեցնելու վերաբերյալ Եվրոպական միության արդարադատության դատարանի կողմից կայացված ցանկացած որոշման մասին։ Հայաստանի Հանրապետության դատարաններն իրավասու են քննելու որոշումները սահմանված կարգի խախտմամբ կատարելու վերաբերյալ բողոքները։
- Եվրոպական միության արդարադատության դատարանի կողմից կայացված վճիռները, սույն գլխի շրջանակներում նախատեսված պայմանագրում սահմանված արբիտրաժային դրույթի համաձայն, ենթակա են կատարման նույն պայմաններով։
ՀՈԴՎԱԾ 360
Գաղտնիությունը
Սույն գլխով նախատեսված ցանկացած ձեւով փոխանցված կամ ձեռքբերված տեղեկությունները ենթակա են մասնագիտական գաղտնիությանը եւ պաշտպանվում են այնպես, ինչպես նմանատիպ տեղեկությունները պաշտպանվում են Հայաստանի Հանրապետության օրենքով եւ Եվրոպական միության կառույցների նկատմամբ կիրառելի համապատասխան դրույթներով։ Այդպիսի տեղեկությունները չեն կարող փոխանցվել այլ անձանց, բացի Եվրոպական միության կառույցներում, անդամ պետություններում կամ Հայաստանի Հանրապետությունում գործող այնպիսի անձանցից, ովքեր իրենց գործառույթներից ելնելով՝ պետք է տեղյակ լինեն դրանց մասին կամ դրանք չեն կարող օգտագործվել՝ Կողմերի ֆինանսական շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելուց բացի, այլ նպատակներով։
ՀՈԴՎԱԾ 361
Օրենսդրության մոտարկումը
Հայաստանի Հանրապետությունը պետք է իրականացնի իր օրենսդրության մոտարկում՝ XII հավելվածում նշված Եվրոպական միության ակտերին ու միջազգային փաստաթղթերին՝ այդ հավելվածի դրույթներին համապատասխան։
2-րդ գլխին առնչվող հայտարարությունը (Խարդախությանն առնչվող դրույթներ)
VII մասի 2-րդ գլխում նշված որեւէ օրինախախտում, խարդախություն, կամ ակտիվ կամ պասիվ կոռուպցիայի փորձերը վերացնելու եւ ԵՄ ֆինանսական միջոցների իրականացման ցանկացած փուլում շահերի բախումը բացառելու համար համապատասխան միջոցառում ձեռնարկելու պարտավորությունը չի դիտարկվում որպես Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո գտնվող մարմինների եւ անձանց կողմից ստանձնվող պարտավորությունների հետ կապված Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պատասխանատվություն։
Եվրոպական միությունը VII, մասի 2-րդ գլխին համապատասխան հսկողության իր իրավունքն իրացնելիս պետք է հարգի բանկային գաղտնիության վերաբերյալ ներպետական նորմերը։
Բաժին VIII
Ինստիտուցիոնալ, ընդհանուր ԵՎ եզրափակիչ դրույթներ
ԳԼՈՒԽ 1
Ինստիտուցիոնալ շրջանակ
ՀՈԴՎԱԾ 362
Գործընկերության խորհուրդ
- Սույնով ստեղծվում է Գործընկերության խորհուրդ: Այն վերահսկում եւ պարբերաբար գնահատում է սույն Համաձայնագրի կիրարկումը:
- Գործընկերության խորհուրդը բաղկացած է Կողմերի նախարարական մակարդակով ներկայացուցիչներից, ու պարբերաբար՝ տարին մեկ անգամ, եւ համապատասխան հանգամանքներից ելնելով հանդիպում է կայացնում: Գործընկերության խորհուրդը կարող է հանդիպել ցանկացած կազմով՝ փոխադարձ համաձայնությամբ:
- Գործընկերության խորհուրդն ուսումնասիրում է սույն Համաձայնագրի շրջանակներում ծագած ցանկացած մեծ նշանակության հարց եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմանի կամ միջազգային բնույթի այլ հարցեր՝ սույն Համաձայնագրի նպատակների իրագործման համար:
- Գործընկերության խորհուրդը սահմանում է իր սեփական գործունեության կարգը։
- Գործընկերության խորհուրդը հաջորդաբար նախագահում են Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը:
- Սույն Համաձայնագրի նպատակների իրագործման համար, սույն Համաձայնագրով սահմանված դեպքերում, Գործընկերության խորհուրդն ունի սույն Համաձայնագրի շրջանակներում որոշումներ ընդունելու լիազորություն: Որոշումները պարտադիր են Կողմերի համար, որոնք պետք է ձեռնարկեն դրանց կիրարկման համար պատշաճ միջոցներ: Գործընկերության խորհուրդը կարող է նաեւ ներկայացնել առաջարկություններ: Այն իր որոշումները եւ առաջարկություններն ընդունում է Կողմերի միջեւ համաձայնությամբ՝ պատշաճորեն պահպանելով համապատասխան ներքին ընթացակարգերի իրականացումն ավարտելու գործընթացը:
- Գործընկերության խորհուրդը ծառայում է որպես քննարկման հարթակ՝ Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության, մշակման փուլում գտնվող եւ գործող օրենսդրական ակտերի ու դրանց կիրարկման, իրականացման ու համապատասխանության ապահովման միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համար:
- Գործընկերության խորհուրդն ունի հավելվածները թարմացնելու կամ փոփոխելու լիազորություն՝ չհակասելով սույն Համաձայնագրի VI բաժնով սահմանված հատուկ դրույթներին:
ՀՈԴՎԱԾ 363
Գործընկերության կոմիտե
- Սույնով ստեղծվում է Գործընկերության կոմիտե: Այն աջակցում է Գործընկերության խորհրդին դրա պարտականությունների եւ գործառույթների կատարման հարցում:
- Գործընկերության կոմիտեն որպես կանոն կազմված է Կողմերի՝ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ընտրված ներկայացուցիչներից:
- Գործընկերության կոմիտեն հաջորդաբար նախագահում են Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը:
- Գործընկերության խորհուրդն իր գործունեության կարգով սահմանում է Գործընկերության կոմիտեի պարտականությունները եւ գործառույթները, որի պարտավորությունների մեջ է մտնում Գործընկերության խորհրդի հանդիպումների նախապատրաստումը:
Գործընկերության կոմիտեն հանդիպում է առնվազն տարին մեկ անգամ։
- Գործընկերության խորհուրդը Գործընկերության կոմիտեին կարող է պատվիրակել ցանկացած լիազորություն, այդ թվում՝ պարտադիր որոշումներ ընդունելու լիազորությունը:
- Գործընկերության կոմիտեն ունի որոշումներ ընդունելու լիազորություն այն ոլորտներում, որոնցում Գործընկերության խորհուրդն իր լիազորությունները պատվիրակել է նրան, ինչպես նաեւ՝ սույն Համաձայնագրով սահմանված դեպքերում: Այդ որոշումները պարտադիր են Կողմերի համար, որոնք պետք է ձեռնարկեն դրանց կիրարկման համար պատշաճ միջոցներ: Գործընկերության կոմիտեն իր որոշումներն ընդունում է Կողմերի միջեւ համաձայնությամբ՝ պատշաճորեն պահպանելով համապատասխան ներքին ընթացակարգերի իրականացումն ավարտելու գործընթացը:
- VI. բաժնի խնդիրները հասցեագրելու նպատակով Գործընկերության կոմիտեն հանդիպում է հատուկ կազմով: Գործընկերության կոմիտեն այդ ձեւաչափով հանդիպում է առնվազն տարին մեկ անգամ։
ՀՈԴՎԱԾ 364
Ենթակոմիտեներ եւ այլ մարմիններ
- Գործընկերության կոմիտեին աջակցում են սույն Համաձայնագրի շրջանակներում ստեղծված ենթակոմիտեները եւ այլ մարմինները:
- Գործընկերության խորհուրդը կարող է որոշում ընդունել՝ սույն Համաձայնագրի կիրարկման համար անհրաժեշտ ենթակոմիտեներ եւ այլ մարմիններ հատուկ ոլորտներում ստեղծելու մասին՝ սահմանելով դրանց կազմը, պարտականությունները եւ գործառույթները:
- Ենթակոմիտեները Գործընկերության կոմիտեին պարբերաբար ներկայացնում են հաշվետվություն իրենց գործունեության մասին:
- Որեւէ ենթակոմիտեի գոյությունը չի խոչընդոտում Կողմերից որեւէ մեկի կողմից ցանկացած հարց ուղղակիորեն Գործընկերության կոմիտեին ներկայացնելը, այդ թվում՝ դրա առեւտրային ձեւաչափով հանդես գալու դեպքում:
ՀՈԴՎԱԾ 365
Պառլամենտական գործընկերության կոմիտե
- Սույնով ստեղծվում է Պառլամենտական գործընկերության կոմիտե: Մի կողմից այն կազմված է Եվրոպական պառլամենտի անդամներից, մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի անդամներից, եւ
Նրանց համար ծառայում է որպես քննարկման հարթակ՝ հանդիպումների մասնակցելու եւ կարծիքներ փոխանակելու համար: Դրա հանդիպումներն անցկացվում են դրա կողմից սահմանված պարբերականությամբ:
- Պառլամենտական գործընկերության կոմիտեն սահմանում է իր սեփական գործունեության կարգը։
- Պառլամենտական գործընկերության կոմիտեն հերթականությամբ նախագահում են, համապատասխանաբար, Եվրոպական պառլամենտի անդամները եւ Հայաստանի Ազգային ժողովի անդամները՝ դրա գործունեության կարգով սահմանվելիք դրույթների համաձայն:
- Պառլամենտական գործընկերության կոմիտեն կարող է սույն Համաձայնագրի կիրարկման մասով համապատասխան տեղեկատվություն պահանջել Գործընկերության խորհրդից, որն այնուհետեւ Պառլամենտական գործընկերության կոմիտեին է տրամադրում պահանջված տեղեկատվությունը:
- Պառլամենտական գործընկերության կոմիտեն տեղեկացվում է Գործընկերության խորհրդի որոշումների եւ առաջարկությունների մասին:
- Պառլամենտական գործընկերության կոմիտեն կարող է ներկայացնել առաջարկություններ Գործընկերության խորհրդին:
- Պառլամենտական գործընկերության կոմիտեն կարող է ստեղծել խորհրդարանական գործընկերության ենթակոմիտեներ:
ՀՈԴՎԱԾ 366
Քաղաքացիական հասարակության հարթակ
- Կողմերը խթանում են իրենց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պարբերաբար հանդիպումները՝ սույն Համաձայնագրի կիրարկման վերաբերյալ նրանց տեղեկացված պահելու եւ նրանց համապատասխան ներդրումն ապահովելու նպատակով:
- Սույնով ստեղծվում է Քաղաքացիական հասարակության հարթակ:
Այն ծառայում է որպես քննարկման հարթակ՝ հանդիպումներին մասնակցելու եւ կարծիքներ փոխանակելու համար, եւ կազմված է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, այդ թվում՝ Եվրոպական տնտեսական եւ սոցիալական հարցերով կոմիտեի անդամներից՝ Եվրոպական միության կողմից, եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, ցանցերից եւ հարթակներից, այդ թվում՝ Արեւելյան գործընկերության ազգային հարթակի ներկայացուցիչներից՝ Հայաստանի Հանրապետության կողմից: Դրա հանդիպումներն անցկացվում են դրա կողմից սահմանված պարբերականությամբ:
- Քաղաքացիական հասարակության հարթակը սահմանում է իր սեփական գործունեության կարգը։ Այդ գործունեության կարգը, ի թիվս այլնի, ներառում է թափանցիկության, ներառականության եւ ռոտացիայի սկզբունքները:
- Քաղաքացիական հասարակության հարթակը հաջորդաբար նախագահում են, համապատասխանաբար, Եվրոպական միության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ դրա գործունեության կարգով սահմանվելիք դրույթների համաձայն:
- Քաղաքացիական հասարակության հարթակը տեղեկացվում է Գործընկերության խորհրդի որոշումների եւ առաջարկությունների մասին:
- Քաղաքացիական հասարակության հարթակը կարող է առաջարկություններ ներկայացնել Գործընկերության խորհրդին, Գործընկերության կոմիտեին եւ Պառլամենտական գործընկերության կոմիտեին:
- Գործընկերության կոմիտեն եւ Պառլամենտական գործընկերության կոմիտեն կազմակերպում են պարբերաբար շփումներ Քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչների հետ՝ սույն Համաձայնագրի նպատակների իրագործման մասին նրանց կարծիքները ստանալու նպատակով:
Գլուխ 2
Ընդհանուր ԵՎ եզրափակիչ դրույթներ
ՀՈԴՎԱԾ 367
Դատարանների եւ վարչական մարմինների մատչելիություն
Սույն Համաձայնագրի շրջանակներում յուրաքանչյուր Կողմ հանձնառում է ապահովել, որ մյուս Կողմի ֆիզիկական եւ իրավաբանական անձինք ունենան իրենց առանձին եւ գույքային իրավունքների պաշտպանության նպատակով իրենց իրավասու դատարաններ եւ վարչական մարմիններ դիմելու իրավունք՝ առանց խտրականության՝ իր քաղաքացիների համեմատ:
ՀՈԴՎԱԾ 368
Անվտանգությանն առնչվող բացառություններ
Սույն Պայմանագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի այնպես, որ՝
ա) Կողմերից որեւէ մեկից պահանջվի ներկայացնել ցանկացած այնպիսի տեղեկատվություն, որի հրապարակումը դրա կողմից կհամարվի իր անվտանգության էական շահերին հակասող,
բ) Կողմերից որեւէ մեկին խոչընդոտի ձեռնարկել ցանկացած այնպիսի գործողություն, որն այն կհամարի անհրաժեշտ՝ ելնելով իր անվտանգության էական շահերի պաշտպանությունից, եւ որը՝
- i) կապված է զենքի, զինամթերքի կամ ռազմական գույքի արտադրության կամ առեւտրի հետ.
- ii) վերաբերում է ռազմական հաստատության մատակարարման նպատակով ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրականացված տնտեսական գործունեությանը.
iii) վերաբերում է տրոհվող եւ ջերմամիջուկային նյութերին կամ այն նյութերին, որոնցից պատրաստվել են դրանք, կամ
- iv) ձեռնարկվել է պատերազմի ժամանակ կամ այլ արտակարգ իրավիճակում՝ միջազգային հարաբերությունների շրջանակներում:
գ) Կողմերից որեւէ մեկին խոչընդոտի ձեռնարկել՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված իր պարտավորությունների կատարմանն ուղղված ցանկացած գործողություն՝ խաղաղության ու միջազգային անվտանգության ապահովման համար:
ՀՈԴՎԱԾ 369
Խտրականության բացառում
- Սույն Համաձայնագրով կարգավորվող ոլորտներում եւ չհակասելով դրանում պարունակվող ցանկացած հատուկ դրույթի՝
ա) Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպական միության եւ դրա անդամ պետությունների մասով կիրառվող կարգավորումները չեն առաջացնում որեւէ խտրականություն անդամ պետությունների կամ դրանց ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջեւ. եւ
բ) Եվրոպական միության կամ դրա անդամ պետությունների կողմից Հայաստանի Հանրապետության մասով կիրառվող կարգավորումները չեն առաջացնում որեւէ խտրականություն Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջեւ:
- 1-ին պարբերությունը չի հակասում՝ հարկաբյուջետային օրենսդրության համապատասխան դրույթները՝ բնակության վայրի հիմքով համանման իրավիճակում չգտնվող հարկատուների նկատմամբ կիրառելու Կողմերի իրավունքին:
ՀՈԴՎԱԾ 370
Աստիճանական համապատասխանեցում
Հայաստանի Հանրապետությունը պետք է աստիճանաբար համապատասխանեցնի իր օրենսդրությունը Եվրոպական միության իրավունքին, ինչպես նշված է հավելվածներում՝ հիմք ընդունելով սույն Համաձայնագրի Համաձայնագրով եւ այդ հավելվածների դրույթներին համապատասխան նախատեսված հանձնառությունները: Սույն հոդվածը չի հակասում սույն Համաձայնագրի VI բաժնով նախատեսված որեւէ հատուկ դրույթի:
ՀՈԴՎԱԾ 371
Դինամիկ համապատասխանեցում
Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ԵՄ իրավունքին աստիճանաբար համապատասխանեցնելու նպատակին համահունչ՝ Գործընկերության խորհուրդը պարբերաբար վերանայում եւ թարմացնում է սույն Համաձայնագրի հավելվածները, ի թիվս այլնի, ԵՄ իրավունքի զարգացումը եւ Կողմերի կողմից պատշաճ համարվող միջազգային փաստաթղթերով սահմանված կիրառելի չափանիշներն արտացոլելու նպատակով՝ հաշվի առնելով Կողմերի՝ համապատասխան ներքին ընթացակարգերի իրականացումն ավարտելու գործընթացը:
Սույն հոդվածը չի հակասում VI Բաժնով սահմանված որեւէ հատուկ դրույթի:
ՀՈԴՎԱԾ 372
Համապատասխանեցման մշտադիտարկում եւ գնահատում
- Մշտադիտարկում նշանակում է սույն Համաձայնագրով կարգավորվող միջոցների կիրարկման եւ իրականացման հարցում գրանցված առաջընթացի շարունակական գնահատում:
Կողմերը համագործակցում են սույն Համաձայնագրով ստեղծված ինստիտուցիոնալ մարմինների շրջանակներում՝ մշտադիտարկման գործընթացը դյուրացնելու նպատակով:
- Եվրոպական միությունը գնահատում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Եվրոպական միության իրավունքին համապատասխանեցնելու գործընթացը՝ սույն Համաձայնագրով սահմանված կարգով:
Այդ գնահատումը ներառում է կիրարկման եւ իրականացման հայեցակետերը:
Այդ գնահատումները կարող են իրականացվել Եվրոպական միության կողմից առանձին եւ Եվրոպական միության կողմից՝ Հայաստանի Հանրապետության հետ համաձայնությամբ:
Գնահատման գործընթացը դյուրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միությանը հաշվետվություն է ներկայացնում համապատասխանեցման գործընթացում գրանցված առաջընթացի վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում՝ նախքան սույն Համաձայնագրով Եվրոպական միության իրավական ակտերի մասով սահմանված անցումային ժամանակահատվածի ավարտը:
Հաշվետվության ներկայացման եւ գնահատման գործընթացներով, այդ թվում՝ գնահատման մեթոդներով եւ հաճախականությամբ պետք է հաշվի առնվեն սույն Համաձայնագրով կամ սույն Համաձայնագրով ստեղծված ինստիտուցիոնալ մարմինների որոշումներով սահմանված հատուկ մեթոդները:
- Համապատասխանեցման գործընթացի գնահատումը կարող է, անհրաժեշտության դեպքում, ներառել տեղում իրականացվող առաքելություններ՝ Եվրոպական միության հաստատությունների, մարմինների եւ գործակալությունների, հասարակական կառույցների, վերահսկիչ մարմինների, անկախ փորձագետների եւ այլոց մասնակցությամբ:
ՀՈԴՎԱԾ 373
Մշտադիտարկման, այդ թվում՝ համապատասխանեցման գործընթացի գնահատման արդյունքները
- 11-րդ հոդվածում նշված մշտադիտարկման գործունեության, այդ թվում՝ համապատասխանեցման գործընթացի գնահատման արդյունքները քննարկվում են սույն Համաձայնագրի շրջանակներում ստեղծված համապատասխան մարմիններում: Նման մարմինները կարող են ընդունել համատեղ առաջարկություններ, որոնք ներկայացվում են Գործընկերության խորհրդին:
- Եթե Կողմերը համաձայնում են VI բաժնով կարգավորվող անհրաժեշտ միջոցները կիրարկված լինելու եւ տվյալ պահին իրականացվելու շուրջ, նաեւ 335-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, ընդունում է որոշում հետագա շուկայի բացման վերաբերյալ՝ VI բաժնով կանխատեսված դեպքերում:
- Սույն հոդվածի 1-ին պարբերությանը համապատասխան՝ Գործընկերության խորհրդին ներկայացված համատեղ առաջարկության կամ նման առաջարկություն չընդունելու վրա չի տարածվում սույն VI բաժնով սահմանված վեճերի լուծման գործընթացը:
Աշխարհագրական նշումների հարցերով ենթակոմիտեի կողմից ընդունված որոշման կամ համապատասխան որոշում չընդունելու վրա չի տարածվում VI բաժնով սահմանված վեճերի լուծման գործընթացը:
ՀՈԴՎԱԾ 374
Սահմանափակումները վճարային հաշվեկշռի եւ արտաքին ֆինանսական դժվարությունների դեպքում
- Որեւէ Կողմի մոտ վճարային հաշվեկշռի հետ կապված կամ արտաքին ֆինանսական լուրջ դժվարությունների առկայության կամ դրանց առաջացման վտանգի դեպքում, տվյալ Կողմը կարող է սահմանել կամ պահպանել այնպիսի պաշտպանական կամ սահմանափակող միջոցներ, որոնք ազդում են կապիտալի, վճարումների կամ տրանսֆերտների շարժի վրա:
- 1-ին պարբերության մեջ նշված միջոցները՝
ա) համանման իրավիճակում որեւէ Կողմի համար չպետք է սահմանեն ավելի նվազ նպաստավոր պայմաններ, քան Կողմ չհանդիսացող սուբյեկտի համար.
բ) պետք է, կիրառելի լինելու դեպքում, համահունչ լինեն 1944 թվականի Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայնագրի հոդվածներին.
գ) պետք է խուսափեն մյուս Կողմի առեւտրային, տնտեսական եւ ֆինանսական շահերին անհիմն վնաս պատճառելուց.
դ) պետք է լինեն ժամանակավոր եւ աստիճանաբար վերացվեն 1-ին պարբերության մեջ նշված իրավիճակի բարելավման հետ մեկտեղ։
- Ապրանքների առեւտրի դեպքում Կողմը կարող է սահմանել կամ պահպանել սահմանափակող միջոցներ՝ իր վճարային հաշվեկշիռը կամ արտաքին ֆինանսական դիրքը պաշտպանելու համար: Նման միջոցները պետք է համապատասխանեն ՍԱԳՀ-ին (1994թ.) եւ ՍԱԳՀ-ի (1994թ.) Վճարային հաշվեկշռի դրույթների մասին համաձայնությանը:
- Ծառայությունների առեւտրի դեպքում Կողմը կարող է սահմանել սահմանափակող միջոցներ իր վճարային հաշվեկշիռը կամ արտաքին ֆինանսական դիրքը պաշտպանելու նպատակով: Նման միջոցները պետք է համապատասխանեն ԾԱԳՀ-ին:
- 1-ին պարբերության մեջ նշված սահմանափակող միջոցներ պահպանող կամ սահմանած ցանկացած Կողմ անհապաղ տեղեկացնում է մյուս Կողմին դրանց մասին, եւ հնարավորինս շուտ ներկայացնում դրանց վերացման վերաբերյալ ժամանակացույց:
- Սույն հոդվածով սահմանափակումներ սահմանվելու կամ պահպանվելու դեպքում, Գործընկերության կոմիտեում անհապաղ անցկացվում են խորհրդակցություններ, եթե նման խորհրդակցություններ այլ կերպ չեն անցկացվում սույն Համաձայնագրի շրջանակներից դուրս:
- Խորհրդակցությունների շրջանակներում գնահատվում են՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելուն հանգեցրած՝ վճարային հաշվեկշռի հետ կապված կամ արտաքին ֆինանսական դժվարությունները՝ հաշվի առնելով ի թիվս այլնի այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝
ա) դժվարությունների բնույթը եւ աստիճանը,
բ) արտաքին տնտեսական եւ առեւտրային միջավայրը, կամ
գ) հասանելի համարվող՝ այլընտրանքային ուղղիչ միջոցները:
- Խորհրդակցությունների շրջանակներում հասցեագրվում են ցանկացած սահմանափակող միջոցի համապատասխանությունը 1-ին եւ 2-րդ պարբերություններին:
- Նման խորհրդակցությունների ժամանակ Կողմերը պետք է ընդունեն Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ներկայացված՝ փոխարժեքի, դրամային պահուստների եւ վճարային հաշվեկշռի հետ կապված բոլոր վիճակագրական գնահատականները եւ այլ փաստեր, իսկ եզրակացությունները պետք է հիմնված լինեն Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից համապատասխան Կողմի վճարային հաշվեկշռի եւ արտաքին ֆինանսական դիրքի գնահատման վրա:
ՀՈԴՎԱԾ 375
Հարկում
- Սույն Համաձայնագիրը հարկման միջոցների նկատմամբ կիրառվում է միայն այնքանով, որքանով այդ կիրառումն անհրաժեշտ է սույն Համաձայնագրի դրույթների գործողությունն ապահովելու համար:
- Սույն Համաձայնագրում ոչինչ չի մեկնաբանվում այնպես, որ խոչընդոտի՝ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրերով, այլ հարկային կարգավորումներով կամ ներպետական հարկաբյուջետային օրենսդրությամբ նախատեսված հարկային դրույթների համաձայն հարկերից խուսափելու կամ դրանք շրջանցելու դեպքերի կանխարգելմանն ուղղված ցանկացած միջոց սահմանելը կամ իրականացնելը:
ՀՈԴՎԱԾ 376
Պատվիրակված լիազորություն
Սույն Համաձայնագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում, յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ ցանկացած անձ, այդ թվում՝ պետական ձեռնարկություն, ձեռնարկություն, որին շնորհվել են հատուկ իրավունքներ կամ արտոնություններ կամ մենաշնորհի կարգավիճակ ստացած ձեռնարկություն, որին կառավարական որեւէ մակարդակում Կողմը պատվիրակել է կանոնակարգող, վարչական կամ այլ լիազորություն, գործի համաձայն Կողմի՝ այդ լիազորության իրականացմանն ուղղված եւ սույն Համաձայնագրով սահմանված պարտավորությունների համաձայն:
ՀՈԴՎԱԾ 377
Պարտավորությունների կատարում
- Կողմերը պետք է ձեռնարկեն պահանջվող ցանկացած միջոց՝ սույն Համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները կատարելու համար: Նրանք պետք է ապահովեն սույն Համաձայնագրով սահմանված նպատակների իրագործումը:
- Կողմերը համաձայնում են, ցանկացած Կողմի պահանջով, պատշաճ ուղիներով անհապաղ անցկացնել խորհրդակցություն՝ սույն Համաձայնագրի մեկնաբանությանը կամ կիրարկմանը եւ Կողմերի միջեւ հարաբերությունների այլ համապատասխան հայեցակետերին վերաբերող ցանկացած հարց քննարկելու համար:
- Յուրաքանչյուր Կողմ, սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրարկման վերաբերյալ ցանկացած վեճ հանձնում է Գործընկերության խորհրդի քննությանը՝ 378-րդ հոդվածով սահմանված կարգով:
- Գործընկերության խորհուրդը կարող է լուծել վեճը՝ 378-րդ հոդվածով սահմանված կարգով կատարման համար պարտադիր որոշում ընդունելու միջոցով:
ՀՈԴՎԱԾ 378
Վեճերի լուծում
- Կողմերի միջեւ սույն Համաձայնագրի մեկնաբանության կամ կիրարկման հետ կապված վեճ ծագելու դեպքում, ցանկացած Կողմ մյուս Կողմին եւ Գործընկերության խորհրդին ներկայացնում է պաշտոնական պահանջ՝ վեճի առարկա հարցը լուծելու համար:
Շեղում կատարելով սահմանվածից՝ VI բաժնի դրույթների մեկնաբանման կամ կիրարկման վերաբերյալ վեճերը բացառապես կարգավորվում են VI բաժնի 13-րդ գլխով։
- Կողմերը պետք է ձգտեն լուծել վեճը, բարեխղճորեն խորհրդակցություններ անցկացնելով Գործընկերության խորհրդում՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում փոխադարձաբար ընդունելի լուծման հասնելու համար:
- Գործընկերության կոմիտեի կամ 364-րդ հոդվածով նախատեսված որեւէ այլ մարմնի ցանկացած հանդիպման ժամանակ՝ Կողմերի միջեւ համաձայնությամբ կամ որեւէ Կողմի պահանջով: Խորհրդակցությունները կարող են անցկացվել նաեւ գրավոր:
- Կողմերը Գործընկերության խորհրդին, Գործընկերության կոմիտեին եւ համապատասխան այլ ենթակոմիտեներին կամ մարմիններին տրամադրում են իրավիճակի մանրամասն ուսումնասիրության համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը:
- Վեճը համարվում է լուծված, երբ Գործընկերության խորհուրդը, 377-րդ հոդվածի 4-րդ պարբերությանը համապատասխան սահմանված կարգով, ընդունում է կատարման համար պարտադիր որոշում վեճի առարկա հարցը լուծելու համար կամ երբ հայտարարում է, որ վեճը լուծվել է:
- Խորհրդակցությունների ժամանակ հրապարակված տեղեկատվությունը պետք է գաղտնի պահվի:
ՀՈԴՎԱԾ 379
Համապատասխան միջոցներ պարտավորությունները չկատարելու դեպքում
- Կողմը կարող է ձեռնարկել համապատասխան միջոցներ, եթե վիճարկվող հարցը չի լուծվում՝ 378-րդ հոդվածի համաձայն վեճի լուծման պաշտոնական պահանջի մասին ծանուցելուց հետո երեք ամսվա ընթացքում, եւ եթե բողոք ներկայացնող Կողմը շարունակում է համարել, որ մյուս Կողմը չի կատարել սույն Համաձայնագրով նախատեսված համապատասխան պարտավորությունը:
Խորհրդակցության անցկացման համար նախատեսված եռամսյա ժամկետի վերաբերյալ պահանջը չի տարածվում սույն հոդվածի 3-րդ պարբերությամբ սահմանված բացառիկ դեպքերի վրա:
- Համապատասխան միջոցներ ընտրելիս նախապատվությունը տրվում է նրանց, որոնք նվազագույն չափով են խաթարում սույն Համաձայնագրի գործողությունը:
Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ պարբերությամբ սահմանված դեպքերի՝ նման միջոցները չեն կարող ներառել սույն Համաձայնագրի դրույթներով նախատեսված՝ VI բաժնով սահմանված իրավունքների կամ պարտավորությունների կասեցումը:
Սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված միջոցների մասին պետք է անհապաղ տեղեկացնել Գործընկերության խորհրդին, եւ դրանք պետք է սույն Համաձայնագրի 377-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն հանդիսանան խորհրդակցությունների առարկա, եւ 378-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ պարբերություններին համապատասխան՝ վեճի լուծման առարկա:
- Վերը նշված 1-ին եւ 2-րդ պարբերություններով նախատեսված բացառությունները վերաբերում են՝
ա) սույն Համաձայնագիրը չեղյալ հայտարարելուն, ինչը չի թույլատրվում միջազգային իրավունքի ընդհանուր կանոններով, կամ
բ) մյուս Կողմի կողմից սույն 2-րդ հոդվածում եւ 9-րդ հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված ցանկացած էական պայման խախտելուն:
ՀՈԴՎԱԾ 380
Կապն այլ միջազգային համաձայնագրերի հետ
- Սույն Համաձայնագիրը փոխարինում է՝ մի կողմից՝ Եվրոպական համայնքների եւ դրանց անդամ պետությունների եւ մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության միջեւ 1996 թվականի ապրիլի 22-ին Լյուքսենբուրգում ստորագրված եւ 1999 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին /ԳՀՀ/:
Կողմերի միջեւ կնքված բոլոր այլ համաձայնագրերում ԳՀՀ-ին կատարված հղումները մեկնաբանվում են որպես սույն Համաձայնագրին կատարվող հղում:
- Մինչեւ սույն Համաձայնագրի շրջանակներում չապահովվեն հավասար իրավունքներ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար, սույն Համաձայնագիրը չի տարածվի այն իրավունքների վրա, որոնք վերապահվել են նրանց՝ մի կողմից՝ մեկ կամ մի քանի անդամ պետությունների եւ մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության համար պարտադիր՝ գործող համաձայնագրերով:
- Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության կոնկրետ ոլորտներին վերաբերող՝ գործող համաձայնագրերը սույն Համաձայնագրով կարգավորվող ամբողջական երկկողմ հարաբերությունների եւ ընդհանուր ինստիտուցիոնալ շրջանակի մասն են կազմում:
- Կողմերը կարող են լրացնել սույն Համաձայնագիրը՝ կնքելով հատուկ համաձայնագրեր վերջինիս շրջանակներում գտնվող ցանկացած ոլորտում:
Նման հատուկ համաձայնագրերը սույն Համաձայնագրով կարգավորվող ամբողջական երկկողմ հարաբերությունների եւ ընդհանուր ինստիտուցիոնալ շրջանակի անբաժանելի մասն են կազմում:
- Չհակասելով «Եվրոպական միության մասին» պայմանագրի եւ «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրի համապատասխան դրույթներին՝ ո՛չ սույն Համաձայնագիրը, ո՛չ էլ դրա շրջանակներում ձեռնարկած գործողությունները չեն ազդում անդամ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության հետ երկկողմանի համագործակցության գործողություններ նախաձեռնելու կամ, անհրաժեշտության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության նոր համաձայնագրեր կնքելու լիազորությունների վրա:
ՀՈԴՎԱԾ 381
Գործողության ժամկետ
- Սույն Համաձայնագիրը կնքվում է անժամկետ:
- Ցանկացած Կողմ կարող է չեղյալ համարել սույն Համաձայնագիրը՝ դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով մյուս Կողմին: Սույն Համաձայնագիրը դադարեցվում է նման ծանուցում ստանալու օրվանից 6 ամիս հետո:
ՀՈԴՎԱԾ 382
Կողմերի սահմանումը
Սույն Համաձայնագրի նպատակներով՝ «Կողմեր» եզրույթը նշանակում է մի կողմից՝ Եվրոպական միություն կամ դրա անդամ պետություններ, կամ էլ՝ Եվրոպական միություն եւ անդամ պետություններ՝ «Եվրոպական միության մասին» պայմանագրով եւ «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրով դրանց վերապահված համապատասխան լիազորությունների համաձայն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ այն վերաբերում է նաեւ Եվրատոմին՝ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքը հիմնադրող պայմանագրով սահմանված իր լիազորությունների համաձայն, եւ մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետություն:
ՀՈԴՎԱԾ 383
Տարածքային կիրառություն
Սույն Համաձայնագիրը կիրառվում է, մի կողմից՝ այն տարածքներում, որտեղ կիրառվում են «Եվրոպական միության մասին» պայմանագիրը եւ «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագիրը եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքը հիմնադրող պայմանագիրը եւ այդ պայմանագրերով սահմանված պայմաններում, եւ մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության տարածքում:
ՀՈԴՎԱԾ 384
Համաձայնագրի ավանդապահ
Եվրոպական միության Խորհրդի Գլխավոր քարտուղարությունը սույն Համաձայնագրի ավանդապահն է:
ՀՈԴՎԱԾ 385
Ուժի մեջ մտնելը, եզրափակիչ դրույթներ եւ ժամանակավոր կիրարկում
- Կողմերը վավերացնում կամ հաստատում են սույն Համաձայնագիրը՝ իրենց սեփական ընթացակարգերի համաձայն: Վավերացման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում ավանդապահին:
- Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վավերացման կամ հաստատման մասին վերջին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը:
- Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել գրավոր ձեւով՝ Կողմերի ընդհանուր համաձայնությամբ: Այդ փոփոխություններն ուժի մեջ են մտնում՝ սույն հոդվածի դրույթների համաձայն:
- Սույն Համաձայնագրի հավելվածները եւ արձանագրությունները դրա անբաժանելի մասն են կազմում:
- Չնայած 2-րդ պարբերությանը՝ Եվրոպական Միությունը եւ Հայաստանի Հանրապետությունը կարող են ժամանակավորապես կիրարկել սույն Համաձայնագիրն ամբողջությամբ կամ մասամբ՝ իրենց համապատասխան ներքին ընթացակարգերի եւ օրենսդրության համաձայն՝ ըստ անհրաժեշտության:
- Ժամանակավոր կիրարկումն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից հետեւյալը ստանալու օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը՝
ա) Եվրոպական միության ծանուցումն՝ այդ նպատակի համար անհրաժեշտ ընթացակարգերի ավարտի մասին՝ սույն Համաձայնագրի այն հատվածների մատնանշմամբ, որոնք պետք է կիրառվեն ժամանակավորապես, եւ
բ) Հայաստանի Հանրապետության կողմից իր ներքին ընթացակարգերի եւ կիրառելի օրենսդրության համաձայն վավերացման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու մասին վկայությունը:
- Սույն Համաձայնագրի համապատասխան դրույթների, այդ թվում՝ դրա համապատասխան հավելվածների եւ արձանագրությունների նպատակով՝ նման դրույթներում «սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվան» կատարված ցանկացած հղում ենթադրում է «սույն Համաձայնագիրը ժամանակավորապես կիրառելու օրը»՝ 5-րդ պարբերության համաձայն:
- Ժամանակավոր կիրառման ժամանակահատվածում ԳՀՀ-ի դրույթները շարունակում են գործել այնքանով, որքանով դրանց վրա չի տարածվում սույն Համաձայնագրի ժամանակավոր կիրառումը:
- Ցանկացած Կողմ կարող է ավանդապահին ներկայացնել գրավոր ծանուցում սույն Համաձայնագրի ժամանակավոր կիրառումը դադարեցնելու մասին: Ժամանակավոր կիրառումը դադարեցնելն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից ծանուցումը ստանալուց վեց ամիս հետո:
ՀՈԴՎԱԾ 386
Նույնական տեքստերը
Սույն Համաձայնագիրը կազմվում է երկու օրինակից՝ հայերեն, բուլղարերեն, խորվատերեն, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, անգլերեն, էստոներեն, ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, հունգարերեն, իտալերեն, լատիշերեն, լիտվերեն, մալթերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, սլովակերեն, սլովեներեն, իսպաներեն, շվեդերեն եւ հայերեն, որոնց դեպքում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ, ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ,
ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ,
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ԻՌԼԱՆԴԻԱՆ,
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ,
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈԻՆԸ,
ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆԸ,
ՀՈՒՆԳԱՐԻԱՆ,
ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ,
ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ՌՈՒՄԻՆԻԱՆ,
ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ,
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸԵՎ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԸ ԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՎԵԼՎԱԾ I
V ՄԱՍԻ՝ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՅԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԼՈՒԽ 1-Ի՝ ՏՐԱՆՍՊՈՐՏ
Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է սահմանված ժամկետներում աստիճանաբար մոտարկել իր օրենսդրությունը Եվրոպական միության հետեւյալ օրենսդրությանը եւ միջազգային փաստաթղթերին։
Ճանապարհային փոխադրումներ
Տեխնիկական պայմաններ
Խորհրդի 1992 թվականի փետրվարի 10-ի 92/6/ԵՏՀ հրահանգ Համայնքի տարածքում որոշ կարգերի ավտոտրանսպորտային միջոցներում արագության սահմանափակիչներ տեղադրելու եւ օգտագործելու մասին
Ժամանակացույց. 92/6/ԵՏՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։
Համայնքում երթեւեկող որոշ տեսակի ճանապարհատրանսպորտային միջոցների` ազգային եւ միջազգային երթեւեկության ժամանակ թույլատրելի առավելագույն եզրաչափերը եւ միջազգային երթեւեկության ժամանակ դրանց թույլատրելի առավելագույն զանգվածը սահմանող՝ Խորհրդի 1996 թվականի հուլիսի 25-ի 96/53/ԵՀ հրահանգ՝ փոփոխություններով
Ժամանակացույց. 96/53 հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարվա ընթացքում։
Համայնքում երթեւեկող որոշ տեսակի ճանապարհատրանսպորտային միջոցների` ազգային եւ միջազգային երթեւեկության ժամանակ թույլատրելի առավելագույն եզրաչափերը եւ միջազգային երթեւեկության ժամանակ դրանց թույլատրելի առավելագույն զանգվածը սահմանող՝ Խորհրդի 96/53/ԵՀ հրահանգը փոփոխող՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2015 թվականի ապրիլի 29-ի 2015/719 հրահանգ (ԵՄ)
2015/719 հրահանգով (ԵՄ) կատարված փոփոխությունները կիրառվում են 2017 թվականի մայիսի 7-ից
Ժամանակացույց. 2015/719 հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում։
2009/40/ԵՀ հրահանգն ուժը կորցրած ճանաչող՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2014 թվականի ապրիլի 3-ի 2014/45/ԵՄ հրահանգ մոտոտրանսպորտային միջոցների եւ դրանց կցորդների շահագործման համար պիտանիության պարբերական փորձարկումների մասին
2000/30/ԵՀ հրահանգն ուժը կորցրած ճանաչող՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2014 թվականի ապրիլի 3-ի 2014/47/ԵՄ հրահանգ Միության տարածքում երթեւեկող առեւտրային տրանսպորտային միջոցների շահագործման համար պիտանիության՝ ճանապարհներին տեխնիկական զննման մասին
Ժամանակացույց. 2014/47/ԵՄ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 4 տարվա ընթացքում։
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009 թվականի մայիսի 6-ի 2009/40/ԵՀ հրահանգ մոտոտրանսպորտային միջոցների եւ դրանց կցորդների շահագործման համար պիտանիության փորձարկումների մասին՝ փոփոխություններով, որը կիրառվում է մինչեւ 2018 թվականի մայիսի 19-ը
Ժամանակացույց. 2009/40/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 4 տարվա ընթացքում։
2009/40/ԵՀ հրահանգն ուժը կորցրած ճանաչող՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2014 թվականի ապրիլի 3-ի 2014/45/ԵՄ հրահանգ մոտոտրանսպորտային միջոցների եւ դրանց կցորդների շահագործման համար պիտանիության պարբերական փորձարկումների մասին, որը ենթակա է կիրարկման 2018 թվականի մայիսի 20-ից
Ժամանակացույց. 2014/45/ԵՄ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 4 տարվա ընթացքում։
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2000 թվականի հունիսի 6-ի 2000/30/ԵՀ հրահանգ Միության տարածքում երթեւեկող առեւտրային տրանսպորտային միջոցների շահագործման համար պիտանիության՝ ճանապարհներին տեխնիկական զննման մասին՝ փոփոխություններով, որը կիրառվում է մինչեւ 2018 թվականի մայիսի 19-ը
Ժամանակացույց. 2000/30/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարվա ընթացքում։
Անվտանգության պայմաններ
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի 2006/126/ԵՀ հրահանգ վարորդական վկայականների մասին։ Կիրառվում են սույն Հրահանգի հետեւյալ դրույթները.
— Վարորդական վկայականների կարգերի ներդրումը (3-րդ հոդված)
— Վարորդական վկայականը տրամադրելու պայմանները (4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ հոդվածներ եւ Հավելված III)
— Գործնական վարման հմտության ստուգմանը ներկայացվող պահանջները (Հավելված II)
Ժամանակացույց. 2006/126/ԵՀ հրահանգի սույն դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում։
Խորհրդի 1995 թվականի հոկտեմբերի 6-ի 95/50/ԵՀ հրահանգ վտանգավոր ապրանքների ճանապարհային փոխադրումների ստուգումների միասնական ընթացակարգերի մասին
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2008 թվականի սեպտեմբերի 24-ի 2008/68/ԵՀ հրահանգ վտանգավոր ապրանքների ներցամաքային փոխադրման մասին
Խորհրդի 76/767/ԵՏՀ, 84/525/ԵՏՀ, 84/526/ԵՏՀ, 84/527/ԵՏՀ եւ 1999/36/ԵՀ հրահանգներն ուժը կորցրած ճանաչող՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2010 թվականի հունիսի 16-ի 2010/35/ԵՄ հրահանգ ճնշման տակ աշխատող շարժական սարքավորումների մասին
Ժամանակացույց. 2008/68/ԵՀ, 95/50/ԵՀ եւ 2010/35/ԵՄ հրահանգների դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 4 տարվա ընթացքում (8 տարվա ընթացքում՝ երկաթուղու համար)։
Սոցիալական պայմաններ
Խորհրդի 1985 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 3821/85 կանոնակարգ (ԵՏՀ) ավտոմոբիլային տրանսպորտում ձայնագրող սարքավորումների մասին՝ փոփոխություններով, որը կիրառվում է նախքան Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2014 թվականի փետրվարի 4-ի թիվ 165/2014 կանոնակարգի (ԵՄ) 46-րդ հոդվածի կիրառելի դառնալը։
Ժամանակացույց. թիվ 3821/85 կանոնակարգի (ԵՏՀ) դրույթները վերաբերում են միայն միջազգային փոխադրումներին եւ ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարվա ընթացքում։
Խորհրդի թիվ 3821/85 (ԵՏՀ) եւ թիվ 2135/98 (ԵՀ) կանոնակարգերը փոփոխող եւ Խորհրդի թիվ 3820/85 կանոնակարգը (ԵՏՀ) ուժը կորցրած ճանաչող՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2006 թվականի մարտի 15-ի թիվ 561/2006 կանոնակարգ (ԵՀ) ավտոմոբիլային տրանսպորտին վերաբերող որոշակի սոցիալական օրենսդրության ներդաշնակեցման մասին՝ փոփոխություններով
Ժամանակացույց. թիվ 561/2006 կանոնակարգի (ԵՀ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարվա ընթացքում։
«Ավտոմոբիլային տրանսպորտում ձայնագրող սարքավորումների մասին» Խորհրդի թիվ 3821/85 կանոնակարգն (ԵՏՀ) ուժը կորցրած ճանաչող եւ «Ավտոմոբիլային տրանսպորտին վերաբերող որոշակի սոցիալական օրենսդրության ներդաշնակեցման մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի թիվ 561/2006 կանոնակարգը (ԵՀ) փոփոխող՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2014 թվականի փետրվարի 4-ի թիվ 165/2014 կանոնակարգ (ԵՄ) ավտոմոբիլային տրանսպորտում պտուտաչափերի մասին, որը 1985 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 3821/85 կանոնակարգի (ԵՏՀ) առնչությամբ, կիրառվում է թիվ 165/2014 կանոնակարգի (ԵՄ) 46-րդ հոդվածում նշված կիրարկող ակտերի կիրառման ամսաթվից։
Ժամանակացույց. թիվ 165/2014 կանոնակարգի (ԵՄ)՝ միջազգային փոխադրումներին վերաբերող դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում։
Խորհրդի 88/599/ԵՏՀ հրահանգն ուժը կորցրած ճանաչող՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2006/22/ԵՀ հրահանգ ավտոմոբիլային տրանսպորտի գործունեությանն առնչվող սոցիալական օրենսդրությանը վերաբերող Խորհրդի թիվ 3820/85 (ԵՏՀ) եւ թիվ 3821/85 (ԵՏՀ) կանոնակարգերի կիրարկման համար նվազագույն պայմանների մասին
Ժամանակացույց. 2006/22/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարվա ընթացքում՝ Միջազգային փոխադրումների մասով։
Ավտոճանապարհային փոխադրումներ իրականացնող օպերատորի գործունեությամբ զբաղվելու համար նրա կողմից բավարարվելիք պայմաններին վերաբերող ընդհանուր կանոնները սահմանող եւ Խորհրդի 96/26/ԵՀ հրահանգն ուժը կորցրած ճանաչող՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 1071/2009 կանոնակարգ (ԵՀ)՝ փոփոխություններով
Ժամանակացույց. թիվ 1071/2009 կանոնակարգի (ԵՀ) դրույթները՝ 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ (առանց ֆինանսական վիճակի դրամական արտահայտության), 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ հոդվածները եւ հավելվածը I-ը ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 8 տարվա ընթացքում։
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2002 թվականի մարտի 1-ի 2002/15/ԵՀ հրահանգ ավտոճանապարհային փոխադրումների ոլորտում շրջիկ բնույթի աշխատանքներ կատարող անձանց աշխատաժամանակը կազմակերպելու մասին
Ժամանակացույց. 2002/15/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարվա ընթացքում։
Խորհրդի 3820/85 կանոնակարգը (ԵՏՀ) եւ Խորհրդի 91/439/ԵՏՀ հրահանգը փոփոխող եւ Խորհրդի 76/914/ԵՏՀ հրահանգն ուժը կորցրած ճանաչող` Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2003 թվականի հուլիսի 15-ի 2003/59/ԵՀ հրահանգ ապրանքներ եւ մարդկանց փոխադրող որոշ տրանսպորտային միջոցների վարորդների նախնական որակավորման եւ պարբերական վերապատրաստման մասին
Ժամանակացույց. 2003/59/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարվա ընթացքում։
Ֆիսկալ պայմաններ
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 1999 թվականի հունիսի 17-ի 1999/62/ԵՀ հրահանգ որոշ ենթակառուցվածքներից օգտվելու համար բեռնատար փոխադրամիջոցների հարկման մասին
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2004 թվականի ապրիլի 29-ի 2004/52/ԵՀ հրահանգ Համայնքում ճանապարհային վճարի էլեկտրոնային համակարգերի փոխգործողության մասին
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2004 թվականի ապրիլի 29-ի 2004/54/ԵՀ հրահանգ Անդրեվրոպական ճանապարհային ցանցի թունելներին ներկայացվող նվազագույն անվտանգության պահանջների մասին
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2008 թվականի նոյեմբերի 19-ի 2008/96/ԵՀ հրահանգ ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարման մասին
Ժամանակացույց. 1999/62/ԵՀ, 2004/52/ԵՀ, 2004/54/ԵՀ եւ 2008/96/ԵՀ հրահանգների դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարվա ընթացքում։
Երկաթուղային փոխադրումներ
Շուկայի եւ ենթակառուցվածքի հասանելիություն
Եվրոպական միասնական երկաթուղային տարածք սահմանող՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 21-ի 2012/34/ԵՀ հրահանգ
Կիրառվում են սույն Հրահանգի հետեւյալ դրույթները՝
— Կառավարման անկախության ներդրում եւ ֆինանսական իրավիճակի բարելավում
— Ենթակառուցվածքի կառավարման եւ տրանսպորտային գործունեության առանձնացում
— Լիցենզիաների ներդրում
Ժամանակացույց. 2012/34/ԵՀ հրահանգի սույն դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում։
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2010 թվականի սեպտեմբերի 22-ի 913/2010 կանոնակարգ (ԵՄ) Մրցունակ բեռնափոխադրումների համար եվրոպական երկաթուղային ցանցի վերաբերյալ՝ փոփոխություններով
Ժամանակացույց. Ասոցիացիայի խորհուրդը կսահմանի 913/2010 կանոնակարգի (ԵՄ) դրույթների կիրարկման ժամանակացույցը սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարվա ընթացքում։
Տեխնիկական եւ անվտանգության պայմաններ, փոխգործողություն
«Երկաթուղային ձեռնարկությունների լիցենզավորման մասին» Խորհրդի 95/18/ԵՀ հրահանգը եւ «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի հզորությունների հատկացման եւ երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օգտագործման վճարների գանձման եւ անվտանգության ապահովման վկայագրի տրամադրման մասին» 2001/14/ԵՀ հրահանգը փոփոխող (Երկաթուղային տրանսպորտի անվտանգության հրահանգ)՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2004 թվականի ապրիլի 29-ի 2004/49/ԵՀ հրահանգ Համայնքի երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին
Ժամանակացույց. 2004/49/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 2007/59/ԵՀ հրահանգ Համայնքի երկաթուղային համակարգում գնացքաքարշեր եւ գնացքներ վարող մեքենավարների հավաստագրման մասին
Ժամանակացույց. 2007/59/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում։
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2008 թվականի հունիսի 17-ի 2008/57/ԵՀ հրահանգ Համայնքում երկաթուղային համակարգի փոխգործողության մասին
Ժամանակացույց. 2008/57/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 6 տարվա ընթացքում։
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2008 թվականի սեպտեմբերի 24-ի 2008/68/ԵՀ հրահանգ վտանգավոր ապրանքների ներցամաքային փոխադրման մասին
Ժամանակացույց. 2008/68/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում։
Համակցված փոխադրումներ
Խորհրդի 1992 թվականի դեկտեմբերի 7-ի 92/106/ԵՏՀ հրահանգ անդամ պետությունների միջեւ ապրանքների համակցված փոխադրման որոշակի տեսակների համար ընդհանուր կանոններ սահմանելու մասին
Ժամանակացույց. 92/106/ԵՏՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում։
Խորհրդի 1191/69 եւ 1107/70 կանոնակարգերն (ԵՏՀ) ուժը կորցրած ճանաչող՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 23-ի 1370/2007 կանոնակարգ (ԵՀ) երկաթգծով եւ ճանապարհով իրականացվող հանրային ուղեւորատար փոխադրումների ծառայությունների մասին՝
Ժամանակացույց. 1370/2007 կանոնակարգի (ԵՀ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարվա ընթացքում։
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 23-ի 1371/2007 կանոնակարգ (ԵՀ) երկաթուղային տրանսպորտից օգտվող ուղեւորների իրավունքների եւ պարտավորությունների մասին
Ժամանակացույց. 1371/2007 կանոնակարգի (ԵՀ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարվա ընթացքում։
Օդային փոխադրումներ
— Կնքել եւ իրականացնել «Ընդհանուր ավիացիոն տարածքի մասին» համապարփակ համաձայնագիրը
— Չհակասելով «Ընդհանուր ավիացիոն տարածքի մասին» համաձայնագրի կնքմանը` ապահովել օդային փոխադրումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության եւ ԵՄ անդամ պետությունների միջեւ երկկողմանի համաձայնագրերի իրականացումը եւ համակարգված մշակումը՝ հաշվի առնելով «հորիզոնական համաձայնագրով» կատարվող փոփոխությունները։
Ծովային փոխադրումներ
Ծովային անվտանգություն՝ Դրոշի պետություն/ դասակարգման խմբեր
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009 թվականի ապրիլի 23-ի 2009/15/ԵՀ հրահանգ նավերի ստուգում եւ տեխնիկական զննում իրականացնող կազմակերպությունների ու ծովագնացության կառավարման մարմինների համապատասխան գործողությունների համար ընդհանուր կանոնների եւ ստանդարտների մասին՝ փոփոխություններով
Ժամանակացույց. 2009/15/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009 թվականի ապրիլի 23-ի թիվ 391/2009 կանոնակարգ (ԵՀ) նավերի ստուգում եւ տեխնիկական զննում իրականացնող կազմակերպությունների համար ընդհանուր կանոնների եւ ստանդարտների մասին՝ փոփոխություններով
Ժամանակացույց. թիվ 391/2009 կանոնակարգի (ԵՀ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 20-ի 2013/54/ԵՄ հրահանգ «Ծովային աշխատանքի մասին» կոնվենցիային համապատասխանության եւ դրա կատարման՝ դրոշի պետությունների որոշ պարտականությունների վերաբերյալ, 2006 թ.
Ժամանակացույց. 2013/54/ԵՄ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի թիվ 391/2009 կանոնակարգի (ԵՀ) 6-րդ եւ 7-րդ հոդվածներին համապատասխան նավերի ստուգում եւ տեխնիկական զննում իրականացնող կազմակերպությունների նկատմամբ տուգանքների եւ պարբերական տույժերի նշանակման ու հավատարմագրման դադարեցման մանրամասն կանոնները սահմանող՝ Հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 18-ի թիվ 788/2014 կանոնակարգ (ԵՄ)
Ժամանակացույց. թիվ 788/2014 կանոնակարգի (ԵՄ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում:
Խորհրդի թիվ 613/91 կանոնակարգը (ԵՏՀ) ուժը կորցրած ճանաչող՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2004 թվականի ապրիլի 21-ի թիվ 789/2004 կանոնակարգ (ԵՀ) բեռնափոխադրող եւ ուղեւորատար նավերը Համայնքի ներսում ռեեստրների միջեւ տեղափոխելու մասին՝ փոփոխություններով
Ժամանակացույց. թիվ 789/2004 կանոնակարգի (ԵՀ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։
Դրոշի պետությունը
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009 թվականի ապրիլի 23-ի 2009/21/ԵՀ հրահանգ դրոշի պետությանը ներկայացվող պահանջներին համապատասխանության մասին
Ժամանակացույց. 2009/21/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում:
Նավահանգստի պետությունը
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009 թվականի ապրիլի 23-ի 2009/16/ԵՀ հրահանգ նավահանգստի պետությունների կողմից վերահսկողության մասին՝ փոփոխություններով
Ժամանակացույց. 2009/16/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009/16 ԵՀ հրահանգի 14-րդ հոդվածը կիրարկող` Հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 428/2010 կանոնակարգ (ԵՄ)՝ նավերի ընդլայնված ստուգումների առնչությամբ
Ժամանակացույց. թիվ 428/2010 կանոնակարգի (ԵՄ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009/16/ԵՀ հրահանգի 10(3) հոդվածը կիրարկող` Հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 801/2010 կանոնակարգ (ԵՄ)՝ դրոշի պետության չափորոշիչների առնչությամբ
Ժամանակացույց. թիվ 801/2010 կանոնակարգի (ԵՄ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009/16/ԵՀ հրահանգի 10(3) եւ 27-րդ հոդվածները կիրարկող` Հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 802/2010 կանոնակարգ (ԵՄ)՝ ընկերությունների գործունեության արդյունավետության առնչությամբ
Ժամանակացույց. թիվ 802/2010 կանոնակարգի (ԵՄ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում
Նավահանգստի պետությունների կողմից վերահսկողությունն իրականացնող տեսուչների նույնականացման քարտի միասնական մոդելը սահմանող՝ Հանձնաժողովի 1996 թվականի հունիսի 25-ի 96/40/ԵՀ հրահանգ
Ժամանակացույց. 96/40/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում
Դժբախտ պատահարների հետաքննություն
Ծովային տրանսպորտի ոլորտում վթարների հետաքննությունը կարգավորող հիմնարար սկզբունքները սահմանող՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009 թվականի ապրիլի 23-ի 2009/18/ԵՀ հրահանգ
Ժամանակացույց. 2009/18/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009/18/ԵՀ հրահանգի 10-րդ հոդվածի համաձայն, Հանձնաժողովի հետ համագործակցությամբ անդամ պետությունների կողմից սահմանված՝ մշտական համագործակցության շրջանակի ընթացակարգային կանոններն ընդունող՝ Հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 5-ի թիվ 651/2011 կիրարկող կանոնակարգ (ԵՄ)
Ժամանակացույց. թիվ 651/2011 կանոնակարգի (ԵՄ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում:
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009/18/ԵՀ հրահանգի 5(4) հոդվածի համաձայն մշակված՝ ծովային վթարների եւ պատահարների հետաքննության միասնական մեթոդաբանություն ընդունող՝ Հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 1286/2011 կանոնակարգ (ԵՄ)
Ժամանակացույց. թիվ 1286/2011 կանոնակարգի (ԵՄ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում:
Պատասխանատվություն եւ ապահովագրություն
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009 թվականի ապրիլի 23-ի թիվ 392/2009 կանոնակարգ (ԵՀ) դժբախտ պատահարների դեպքում ծովով ուղեւորափոխադրումներ իրականացնող անձանց պատասխանատվության մասին
Ժամանակացույց. թիվ 392/2009 կանոնակարգի (ԵՀ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում:
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009 թվականի ապրիլի 23-ի 2009/20/ԵՀ հրահանգ նավերի սեփականատերերի՝ ծովային ոլորտին առնչվող հայցերի մասով ապահովագրության մասին
Ժամանակացույց. 2009/20/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2006 թվականի փետրվարի 5-ի թիվ 336/2006 կանոնակարգ (ԵՀ) Համայնքում անվտանգության կառավարման միջազգային կանոնակարգի իրականացման մասին՝ փոփոխություններով
Ժամանակացույց. թիվ 336/2006 կանոնակարգի (ԵՀ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։
Ուղեւորատար նավեր
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009 թվականի մայիսի 6-ի 2009/45/ԵՀ հրահանգ ուղեւորատար նավերում անվտանգության կանոնների եւ ստանդարտների մասին՝ փոփոխություններով
Ժամանակացույց. 2009/45/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում:
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2003 թվականի ապրիլի 14-ի 2003/25/ԵՀ հրահանգ «ro-ro» ուղեւորատար նավերի կայունության հատուկ պահանջների մասին՝ փոփոխություններով
Ժամանակացույց. 2003/25/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։
Խորհրդի 1999 թվականի ապրիլի 29-ի 1999/35/ԵՀ հրահանգ սովորական «ro-ro» լաստանավերի եւ արագընթաց ուղեւորատար նավերի ապահով շահագործման նպատակով պարտադիր տեխնիկական զննումների համակարգի մասին՝ փոփոխություններով
Ժամանակացույց. 1999/35/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։
Խորհրդի 1998 թվականի հունիսի 18-ի 98/41/ԵՀ հրահանգ Համայնքի անդամ պետությունների նավահանգիստների միջեւ նավարկող ուղեւորատար նավերում գտնվող անձանց գրանցման մասին
Ժամանակացույց. 98/41/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։
Նավերի երթեւեկության դիտանցման եւ հաշվետվողականության ընթացակարգերը
Համայնքի նավերի երթեւեկության դիտանցման եւ տեղեկատվության համակարգը հիմնող եւ Խորհրդի 93/75/ԵՏՀ հրահանգն ուժը կորցրած ճանաչող՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2002 թվականի հունիսի 27-ի 2002/59/ԵՀ հրահանգ՝ փոփոխություններով
Ժամանակացույց. 2002/59/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։
2002/6/ԵՀ հրահանգն ուժը կորցրած ճանաչող՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի 2010/65/ԵՄ հրահանգ անդամ պետությունների նավահանգիստներ ժամանող եւ (կամ) մեկնող նավերի համար հաշվետվողականության ընթացակարգերի մասին՝
Ժամանակացույց. 2010/65/ԵՄ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։
Տեխնիկական անվտանգության պահանջներ
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2012 թվականի հունիսի 13-ի 530/2012 կանոնակարգ (ԵՄ) մեկկորպուսանի նավթատար նավերի համար երկկորպուսանի կամ համարժեք նախագծի պահանջներն արագ ներմուծելու մասին
Մեկկորպուսանի տանկերները շահագործումից հանելու համար ժամանակացույցը կհամապատասխանի Նավերից առաջացող աղտոտումը կանխարգելող միջազգային կոնվենցիայում սահմանված ժամանակացույցին։
Խորհրդի 96/98/ԵՀ հրահանգն ուժը կորցրած ճանաչող (առ 2016 թվականի սեպտեմբերի 18-ը)՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2014 թվականի հուլիսի 23-ի 2014/90/ԵՄ հրահանգ նավային սարքավորումների մասին
Ժամանակացույց. 2014/90/ԵՄ կանոնակարգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում:
Չփաթեթավորված բեռների փոխադրման նավերի անվտանգ բեռնավորման եւ բեռնաթափման համար ներդաշնակեցված պահանջներ եւ ընթացակարգեր սահմանող՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի դեկտեմբերի 4-ի 2001/96/ԵՀ հրահանգ
Ժամանակացույց. 2001/96/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում:
Խորհրդի 1994 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 2978/94 կանոնակարգ (ԵՀ) առանձին բալաստ նավթատար նավերում բալաստի հատվածի տարողունակության չափում իրականացնելու վերաբերյալ ԾՄԿ-ի Ա.747(18) որոշումն իրականացնելու մասին` փոփոխություններով
Ժամանակացույց. թիվ 2978/94 կանոնակարգի (ԵՀ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում
24 մետր եւ ավել երկարություն ունեցող ձկնորսական նավերի համար ներդաշնակեցված անվտանգության ռեժիմ սահմանող՝ Խորհրդի 1997 թվականի դեկտեմբերի 11-ի 97/70/ԵՀ հրահանգ՝ փոփոխություններով
Ժամանակացույց. 97/70/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում
Անձնակազմ
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2008 թվականի նոյեմբերի 19-ի 2008/106/ԵՀ հրահանգ նավաստիների վերապատրաստման նվազագույն մակարդակի մասին՝ փոփոխություններով
Ժամանակացույց. 2008/106/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում
2001/25/ԵՀ հրահանգը փոփոխող՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2005 թվականի սեպտեմբերի 7-ի 2005/45/ԵՀ հրահանգ անդամ պետությունների կողմից տրամադրված նավաստիների վկայագրի փոխադարձ ճանաչման մասին
Ժամանակացույց. 2005/45/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում:
Խորհրդի 1978 թվականի դեկտեմբերի 21-ի 79/115/ԵՏՀ հրահանգ Հյուսիսային ծովում եւ Անգլիական նեղուցում հեռավոր նավարկության նավատարների կողմից նավերի նավարկման վերաբերյալ
Ժամանակացույց. 79/115/ԵՏՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։
Շրջակա միջավայր
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2003 թվականի ապրիլի 14-ի թիվ 782/2003 կանոնակարգ (ԵՀ) նավերի վրա օրգանոտին միացությունների արգելման վերաբերյալ
Ժամանակացույց. թիվ 782/2003 կանոնակարգի (ԵՀ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում:
Նավերի վրա օրգանոտին միացությունների արգելման վերաբերյալ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի թիվ 782/2003 կանոնակարգի (ԵՀ) 6(3) եւ 7-րդ հոդվածներն ուժի մեջ դնող եւ այդ կանոնակարգը փոփոխող՝ Հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 13-ի թիվ 536/2008 (ԵՀ) կանոնակարգ
Ժամանակացույց. թիվ 536/2008 կանոնակարգի (ԵՀ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում:
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2000 թվականի նոյեմբերի 27-ի 2000/59/ԵՀ հրահանգ նավերից գոյացող թափոնների եւ բեռների մնացորդների համար նավահանգիստների ընդունման հարմարությունների մասին՝ փոփոխություններով
Ժամանակացույց. 2000/59/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2005 թվականի սեպտեմբերի 7-ի 2005/35/ԵՀ հրահանգ նավերից առաջացող աղտոտման եւ աղտոտման հետ կապված իրավախախտումների համար պատժամիջոցների՝ ներառյալ քրեական պատժամիջոցների ներդրման մասին
Ժամանակացույց. 2005/35/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2014 թվականի հուլիսի 23-ի թիվ 911/2014 կանոնակարգ (ԵՄ) նավերից ու նավթի եւ գազի կայանքներից առաջացող ծովային աղտոտմանն արձագանքման ոլորտում Եվրոպական ծովային անվտանգության գործակալության գործունեության բազմամյա ֆինանսավորման մասին
Ժամանակացույց. թիվ 911/2014 կանոնակարգի (ԵՄ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։
93/12/ԵՏՀ հրահանգը փոփոխող՝ Խորհրդի 1999 թվականի ապրիլի 26-ի 1999/32/ԵՀ հրահանգ որոշակի հեղուկ վառելիքներում ծծմբի պարունակության նվազեցման վերաբերյալ
Ժամանակացույց. 1999/32/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում:
2009/16/ԵՀ հրահանգը փոփոխող՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2015 թվականի ապրիլի 29-ի 2015/757 կանոնակարգ (ԵՄ) ծովային տրանսպորտից ածխաթթու գազի արտանետումների դիտանցման, հաշվետվությունների ներկայացման եւ ստուգման վերաբերյալ
Ժամանակացույց. 2015/757 կանոնակարգի (ԵՄ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում:
Թիվ 1013/2006 կանոնակարգը (ԵՀ) եւ 2009/16/ԵՀ հրահանգը փոփոխող՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 1257/2013 կանոնակարգ (ԵՄ) նավերի վերամշակման մասին
Ժամանակացույց. թիվ 1257/2013 կանոնակարգի (ԵՄ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում:
Եվրոպական ծովային անվտանգության գործակալությունը եւ Անվտանգ ծովերի եւ նավերից առաջացող աղտոտման կանխարգելման հարցերով կոմիտեն
Եվրոպական ծովային անվտանգության գործակալությունը հիմնադրող թիվ 1406/2002 կանոնակարգը (ԵՀ) փոփոխող՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 2016/1625 կանոնակարգ (ԵՄ)՝ փոփոխություններով
Ժամանակացույց. թիվ 2016/1625 կանոնակարգի (ԵՄ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում:
Անվտանգ ծովերի եւ նավերից առաջացող աղտոտման կանխարգելման հարցերով կոմիտեն (ԱԾԿ-ն) հիմնադրող եւ Ծովային անվտանգության եւ նավերից առաջացող աղտոտման կանխարգելման վերաբերյալ կանոնակարգերը փոփոխող՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 2099/2002 կանոնակարգ (ԵՀ)՝ փոփոխություններով
Ժամանակացույց. թիվ 2099/2002 կանոնակարգի (ԵՀ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում:
Սոցիալական պայմաններ
Խորհրդի 1992 թվականի մարտի 31-ի 92/29/ԵՏՀ հրահանգ նավերի վրա բժշկական սպասարկումը բարելավելու նպատակով անվտանգության եւ առողջության նվազագույն պահանջների մասին
Ժամանակացույց. 92/29/ԵՏՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում:
Խորհրդի 1999 թվականի հունիսի 21-ի 1999/63/ԵՀ հրահանգը Եվրոպական համայնքի նավերի սեփականատերերի ասոցիացիայի (ԵՀՆՍԱ) եւ Տրանսպորտի ոլորտում աշխատողների՝ Եվրոպական միությունում գործող միությունների ֆեդերացիայի կողմից կնքված՝ «Ծովագնացների աշխատաժամանակի կազմակերպման մասին» համաձայնագրի վերաբերյալ՝ Հավելված. «Ծովագնացների աշխատաժամանակի կազմակերպման մասին» Եվրոպական համաձայնագիր
Ժամանակացույց. 1999/63/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում:
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 1999 թվականի դեկտեմբերի 13-ի 1999/95/ԵՀ հրահանգ Համայնքի նավահանգիստներ մուտք գործող նավերի վրա աշխատող նավաստիների աշխատաժամանակի վերաբերյալ դրույթների կատարման մասին
Ժամանակացույց. 1999/95/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում:
ՀԱՎԵԼՎԱԾ II
V ՄԱՍԻ՝ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՅԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԼՈՒԽ 2-Ի՝ ԷՆԵՐԳԵՏՒԿԱ
Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է սահմանված ժամկետներում աստիճանաբար մոտարկել իր օրենսդրությունը Եվրոպական միության հետեւյալ օրենսդրությանը;
Էլեկտրականություն
2003/54/ԵՀ հրահանգն ուժը կորցրած ճանաչող՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009 թվականի հուլիսի 13-ի 2009/72/ԵՀ հրահանգ էլեկտրաէներգիայի ներքին շուկայի ընդհանուր կանոնների մասին
Ժամանակացույց. 2009/72/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 8 տարվա ընթացքում։
Սակայն, 3-րդ, 6-րդ, 13-րդ, 15-րդ, 33-րդ, 38-րդ հոդվածների մասով Խորհուրդը համապատասխան ժամանակահատվածում իրականացման համար կոնկրետ ժամկետ կսահմանի։
թիվ 1228/2003 կանոնակարգը (ԵՀ) ուժը կորցրած ճանաչող՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009 թվականի հուլիսի 13-ի թիվ 714/2009 (ԵՀ) կանոնակարգ էլեկտրաէներգիայի միջսահմանային փոխանակման ցանցին միանալու պայմանների մասին
Խորհուրդը համապատասխան ժամանակահատվածում թիվ 714/2009 կանոնակարգի (ԵՀ) իրականացման համար կոնկրետ ժամկետ կսահմանի։
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2006 թվականի հունվարի 18-ի 2005/89/ԵՀ հրահանգ էլեկտրամատակարարման եւ ենթակառուցվածքների ոլորտում ներդրումների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցների վերաբերյալ
Ժամանակացույց. 2005/89/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 6 տարվա ընթացքում։
Նավթ
Չմշակված նավթի եւ (կամ) նավթամթերքների նվազագույն պաշարների պահպանման մասով անդամ պետությունների պարտավորություն սահմանող՝ Խորհրդի 2009 թվականի սեպտեմբերի 14-ի 2009/119/ԵՀ հրահանգ
Ժամանակացույց. 2009/119/ԵՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։
Ենթակառուցվածք
Խորհրդի թիվ 617/2010 կանոնակարգը (ԵՄ, Եվրատոմ) փոխարինող եւ Խորհրդի թիվ 736/96 կանոնակարգը (ԵՀ) ուժը կորցրած ճանաչող՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2014 թվականի փետրվարի 26-ի թիվ 256/2014 կանոնակարգ (ԵՄ) Եվրոպական միությունում էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերի մասին Հանձնաժողովին ծանուցելու վերաբերյալ
Ժամանակացույց. թիվ 256/2014 կանոնակարգի (ԵՄ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում։
Կիրարկող Կանոնակարգ.
— Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի թիվ 256/2014 կանոնակարգի (ԵՄ) 3-րդ եւ 5-րդ հոդվածներում նշված ծանուցման ձեւը եւ տեխնիկական մանրամասները սահմանող եւ Հանձնաժողովի թիվ 2386/96 (ԵՀ) եւ թիվ (833/2010) (ԵՄ, Եվրատոմ) կանոնակարգերն ուժը կորցրած ճանաչող՝ Հանձնաժողովի 2014 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 1113/2014 կիրարկող կանոնակարգ (ԵՄ)
Ժամանակացույց. թիվ 1113/2014 կիրարկող կանոնակարգի (ԵՄ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում։
Ածխաջրածինների հետախուզում եւ երկրաբանական որոնում
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 1994 թվականի մայիսի 30-ի 94/22/ԵՏՀ հրահանգ ածխաջրածինների հետախուզման, երկրաբանական որոնման եւ արտադրության համար թույլտվությունների տրամադրման եւ օգտագործման պայմանների մասին[4]
Ժամանակացույց. 94/22/ԵՏՀ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում։
Էներգաարդյունավետություն
2009/125/ԵՀ եւ 2010/30/ԵՄ հրահանգները փոփոխող եւ 2004/8/ԵՀ եւ 2006/32/ԵՀ հրահանգներն ուժը կորցրած ճանաչող՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 25-ի 2012/27/ԵՄ հրահանգ էներգաարդյունավետության մասին
Ժամանակացույց. 2012/27/ԵՄ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 4 տարվա ընթացքում։
Կիրարկող հրահանգներ/կանոնակարգեր.
— Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2012/27/ԵՄ հրահանգին ի կիրառումն էլեկտրաէներգիայի եւ ջերմային էներգիայի անջատ արտադրության արդյունավետության ներդաշնակեցված բազային (հղումային) արժեքները վերանայող եւ Հանձնաժողովի 2011/877/ԵՄ կիրարկող որոշումն ուժը կորցրած ճանաչող՝ Հանձնաժողովի 2015 թվականի հոկտեմբերի 12-ի 2015/2402 պատվիրակված կանոնակարգ (ԵՄ)
Ժամանակացույց. 2015/2402 պատվիրակված կանոնակարգի (ԵՄ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2010 թվականի մայիսի 19-ի 2010/31/ԵՄ հրահանգ շենքերի էներգաարդյունավետության մասին
Ժամանակացույց. 2010/31/ԵՄ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։
Կիրարկող Կանոնակարգ.
— «Շենքերի եւ դրանց կառուցվածքային տարրերի համար էներգաարդյունավետության նվազագույն պահանջների ծախսային օպտիմալության մակարդակների հաշվարկման համեմատական մեթոդաբանական համակարգ ստեղծելու միջոցով շենքերի էներգաարդյունավետության մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2010/31/ԵՄ հրահանգը լրացնող՝ Հանձնաժողովի 2012 թվականի հունվարի 16-ի թիվ 244/2012 պատվիրակված կանոնակարգ (ԵՄ)
— «Շենքերի եւ դրանց կառուցվածքային տարրերի համար էներգաարդյունավետության նվազագույն պահանջների ծախսային օպտիմալության մակարդակների հաշվարկման համեմատական մեթոդաբանական համակարգ ստեղծելու միջոցով շենքերի էներգաարդյունավետության մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2010/31/ԵՄ հրահանգը լրացնող՝ Հանձնաժողովի 2012 թվականի հունվարի 16-ի թիվ 244/2012 պատվիրակված կանոնակարգին կից տրվող ուղենիշներ (2012/C 115/01)
Ժամանակացույց. թիվ 244/2012 պատվիրակված կանոնակարգի սույն դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009 թվականի ապրիլի 23-ի 2009/33/ԵՀ հրահանգ էկոլոգիապես մաքուր եւ էներգաարդյունավետ ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործումը խթանելու մասին
Ժամանակացույց. 2009/33/ԵՀ հրահանգի սույն դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 8 տարվա ընթացքում։
Էներգիա սպառող արտադրանքի էկոնախագծմանը ներկայացվող պահանջները սահմանող շրջանակ ստեղծող՝ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 21-ի 2009/125/ԵՀ հրահանգ
Ժամանակացույց. 2009/125/ԵՀ հրահանգի սույն դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։
Կիրարկող կանոնակարգեր՝
— «Էլեկտրական եւ էլեկտրոնային կենցաղային եւ գրասենյակային սարքավորումների սպասման ու անջատված ռեժիմներում էլեկտրաէներգիայի սպառման առումով էկոնախագծման պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2005/32/ԵՀ հրահանգը կիրարկող՝ Հանձնաժողովի թիվ 1275/2008 կանոնակարգ (ԵՀ)
— «Հեռուստացույցների պարզ կցուրդների էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2005/32/ԵՀ հրահանգը կիրարկող՝ Հանձնաժողովի թիվ 107/2009 կանոնակարգ (ԵՀ)
— «Կենցաղային ոչ ուղղորդված լամպերի էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2005/32/ԵՀ հրահանգը կիրարկող՝ Հանձնաժողովի 2009 թվականի մարտի 18-ի թիվ 244/2009 կանոնակարգ (ԵՀ)
— «Սնման արտաքին աղբյուրների առանց բեռնվածքի էլեկտրաէներգիայի սպառմանը եւ ակտիվության ռեժիմի միջին արդյունավետությանն առնչվող` էկոնախագծման մասով պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2005/32/ԵՀ հրահանգը կիրարկող՝ Հանձնաժողովի 2009 թվականի ապրիլի 6-ի թիվ 278/2009 կանոնակարգ (ԵՀ)
— «Էլեկտրական շարժիչների էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2005/32/ԵՀ հրահանգը կիրարկող՝ Հանձնաժողովի 2009 թվականի հուլիսի 22-ի թիվ 640/2009 կանոնակարգ (ԵՀ)
— «Ավտոնոմ եւ արտադրատեսակների մեջ ինտեգրված անխցուկային շրջանառու պոմպերի էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2005/32/ԵՀ հրահանգը կիրարկող՝ Հանձնաժողովի 2009 թվականի հուլիսի 22-ի թիվ 641/2009 կանոնակարգ (ԵՀ)
— «125 Վ-ից մինչեւ 500 կՎ էլեկտրական հզորությամբ շարժիչներով աշխատող օդափոխիչների էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009/125/ԵՀ հրահանգը կիրարկող՝ Հանձնաժողովի 2011 թվականի մարտի 30-ի թիվ 327/2011 կանոնակարգ (ԵՄ)
Ժամանակացույց. թիվ 1275/2008, թիվ 107/2009, թիվ 244/2009, թիվ 278/2009, թիվ 640/2009, թիվ 641/2009 եւ թիվ 327/2011 կանոնակարգերի (ԵՀ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 8 տարվա ընթացքում։
— «Կենցաղային սառնարանային տեխնիկայի էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2005/32/ԵՀ հրահանգը կիրարկող՝ Հանձնաժողովի 2009 թվականի հուլիսի 22-ի թիվ 643/2009 կանոնակարգ (ԵՀ)
Ժամանակացույց. թիվ 643/2009 կանոնակարգի (ԵՀ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 6 տարվա ընթացքում։
— «Հեռուստացույցների էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2005/32/ԵՀ հրահանգը կիրարկող՝ Հանձնաժողովի 2009 թվականի հուլիսի 22-ի թիվ 642/2009 կանոնակարգ (ԵՀ)
Ժամանակացույց. թիվ 642/2009 կանոնակարգի (ԵՀ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 6 տարվա ընթացքում։
— «Կենցաղային լվացքի մեքենաների էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009/125/ԵՀ հրահանգը կիրարկող՝ Հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 1015/2010 կանոնակարգ (ԵՄ)
Ժամանակացույց. թիվ 1015/2010 կանոնակարգի (ԵՄ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 6 տարվա ընթացքում։
— «Կենցաղային սպասք լվացող մեքենաների էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009/125/ԵՀ հրահանգը կիրարկող՝ Հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 1016/2010 կանոնակարգ (ԵՄ)
Ժամանակացույց. թիվ 1016/2010 կանոնակարգի (ԵՄ) դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 6 տարվա ընթացքում։
— «Հեղուկ կամ գազային վառելիքով աշխատող նոր տեսակի ջրատաքացուցիչ կաթսաներին ներկայացվող արդյունավետության պահանջների մասին» Հանձնաժողովի 1992 թվականի մայիսի 21-ի 92/42/ԵՏՀ կանոնակարգ
— «Առանց համակցված բալաստի ֆլյուորեսցենտային լամպերի, բարձր ինտենսիվության պարպումային լամպերի եւ նշված լամպերն աշխատացնող բալաստների ու լուսատուների էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2005/32/ԵՀ հրահանգը կիրարկող եւ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2000/55/ԵՀ հրահանգն ուժը կորցրած ճանաչող՝ Հանձնաժողովի 2009 թվականի մարտի 18-ի թիվ 245/2009 կանոնակարգ (ԵՀ)
— «Կենցաղային ոչ ուղղորդված լույս արձակող լամպերի ուլտրամանուշակագույն ճառագայթման մասով էկոնախագծման պահանջների մասին» թիվ 244/2009 կանոնակարգը (ԵՀ) փոփոխող՝ Հանձնաժողովի 2009 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 859/2009 կանոնակարգ (ԵՀ)
— «Առանց համակցված բալաստի ֆլյուորեսցենտային լամպերի, բարձր ինտենսիվության պարպումային լամպերի եւ նման լամպերն աշխատացնող բալաստների ու լուսատուների էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Հանձնաժողովի թիվ 245/2009 կանոնակարգը (ԵՀ) փոփոխող՝ Հանձնաժողովի 2010 թվականի ապրիլի 21-ի թիվ 347/2010 կանոնակարգ (ԵՄ)
— «Օդորակիչների եւ կենցաղային օդափոխիչների էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009/125/ԵՀ հրահանգը կիրարկող՝ Հանձնաժողովի 2012 թվականի մարտի 6-ի թիվ 206/2012 կանոնակարգ (ԵՄ)
— «Ջրային պոմպերի էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009/125/ԵՀ հրահանգը կիրարկող՝ Հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 25-ի թիվ 547/2012 կանոնակարգ (ԵՄ)
— «Ավտոնոմ եւ արտադրատեսակների մեջ ինտեգրված անխցուկային շրջանառու պոմպերի էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» թիվ 641/2009 կանոնակարգը (ԵՀ) փոփոխող՝ Հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 11-ի թիվ 622/2012 կանոնակարգ (ԵՄ)
— «Կենցաղային թմբուկային չորացման մեքենաների էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009/125/ԵՀ հրահանգը կիրարկող՝ Հանձնաժողովի 2012 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 932/2012 կանոնակարգ (ԵՄ)
— «Ուղղորդված լույսի լամպերի, լուսարձակող դիոդային լամպերի եւ նմանատիպ սարքավորումների էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009/125/ԵՀ հրահանգը կիրարկող՝ Հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 1194/2012 կանոնակարգ (ԵՄ)
— «Համակարգիչների եւ սերվերների էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009/125/ԵՀ հրահանգը կիրարկող՝ Հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 26-ի թիվ 617/2013 կանոնակարգ (ԵՄ)
— «Փոշեկուլների էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009/125/ԵՀ հրահանգը կիրարկող՝ Հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 8-ի թիվ 666/2013 կանոնակարգ (ԵՄ)
— «Էլեկտրական եւ էլեկտրոնային կենցաղային եւ գրասենյակային սարքավորումների՝ սպասման ու անջատված ռեժիմներում էլեկտրաէներգիայի սպառման էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» թիվ 1275/2008 կանոնակարգը (ԵՀ) եւ «Հեռուստացույցների էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» թիվ 642/2009 կանոնակարգը (ԵՀ) փոփոխող՝ Հանձնաժողովի 2013 թվականի օգոստոսի 22-ի թիվ 801/2013 կանոնակարգ (ԵՄ)
— «Սենքի տաքացուցիչների եւ համակցված տաքացուցիչների էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009/125/ԵՀ հրահանգը կիրարկող՝ Հանձնաժողովի 2013 թվականի օգոստոսի 2-ի թիվ 813/2013 կանոնակարգ (ԵՄ)
— «Ջրատաքացուցիչների եւ ունակային ջրատաքացուցիչների էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009/125/ԵՀ հրահանգը կիրարկող՝ Հանձնաժողովի 2013 թվականի օգոստոսի 2-ի թիվ 814/2013 կանոնակարգ (ԵՄ)
— «Էլեկտրական շարժիչների էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2005/32/ԵՀ հրահանգը կիրարկող թիվ 640/2009 կանոնակարգը (ԵՀ) փոփոխող՝ Հանձնաժողովի 2014 թվականի հունվարի 6-ի թիվ 4/2014 կանոնակարգ (ԵՄ)
— «Կենցաղային խոհանոցային սարքերի էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009/125/ԵՀ հրահանգը կիրարկող՝ Հանձնաժողովի 2014 թվականի հունվարի 14-ի թիվ 66/2014 կանոնակարգ (ԵՄ)
— «Փոքր, միջին եւ մեծ ուժային տրանսֆորմատորների էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009/125/ԵՀ հրահանգը կիրարկող՝ Հանձնաժողովի 2014 թվականի մայիսի 21-ի թիվ 548/2014 կանոնակարգ (ԵՄ)
— «Օդափոխիչ կայանքների էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009/125/ԵՀ հրահանգը կիրարկող՝ Հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 7-ի թիվ 1253/2014 կանոնակարգ (ԵՄ)
— «Մասնագիտացված սառնարանային պահարանների, արագ սառեցման պահարանների, գոլորշեցուցիչների եւ տեխնոլոգիական պաղեցնող սարքավորումների էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009/125/ԵՀ հրահանգը կիրարկող՝ Հանձնաժողովի 2015 թվականի մայիսի 5-ի թիվ 2015/1095 կանոնակարգ (ԵՄ)
— «Պինդ վառելիքով աշխատող՝ սենքի տեղային տաքացուցիչների էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009/125/ԵՀ հրահանգը կիրարկող՝ Հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 24-ի թիվ 2015/1185 կանոնակարգ (ԵՄ)
— «Սենքի տեղային տաքացուցիչների էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009/125/ԵՀ հրահանգը կիրարկող՝ Հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 28-ի թիվ 2015/1188 կանոնակարգ (ԵՄ)
— «Պինդ վառելիքով աշխատող կաթսաների էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2009/125/ԵՀ հրահանգը կիրարկող՝ Հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 28-ի թիվ 2015/1189 կանոնակարգ (ԵՄ)
— «Կենցաղային ոչ ուղղորդված լամպերի էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Հանձնաժողովի թիվ 244/2009 կանոնակարգը եւ «Առանց համակցված բալաստի ֆլյուորեսցենտային լամպերի, բարձր ինտենսիվության պարպումային լամպերի եւ նման լամպերն աշխատացնող բալաստների ու լուսատուների էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Հանձնաժողովի թիվ 245/2009 կանոնակարգը (ԵՀ) փոփոխող եւ Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2000/55/ԵՀ հրահանգը եւ «Ուղղորդված լույսի լամպերի, լուսարձակող դիոդային լամպերի եւ նմանատիպ սարքավորումների էկոնախագծմանը ներկայացվող պահանջների մասին» Հանձնաժողովի թիվ 1194/2012 կանոնակարգը (ԵՄ) ուժը կորցրած ճանաչող՝ Հանձնաժողովի 2015 թվականի օգոստոսի 25-ի թիվ 2015/1428 կանոնակարգ (ԵՄ)
Խորհուրդը կանոնավոր կերպով կգնահատի սույն կանոնակարգերի իրականացման համար կոնկրետ ժամկետներ սահմանելու հնարավորությունը։
Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 2010 թվականի մայիսի 19-ի 2010/30/ԵՄ հրահանգ էներգիա սպառող արտադրանքի կողմից էներգիայի եւ այլ ռեսուրսների սպառման վերաբերյալ՝ պիտակավորման եւ արտադրանքի ստանդարտ տեխնիկական բնութագրի միջոցով նշում կատարելու մասին
Ժամանակացույց. 2010/30/ԵՄ հրահանգի դրույթները ենթակա են կիրարկման սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 4 տարվա ընթացքում։