Ռուսաստանի դեմ ներդրված պատժամիջոցների ու պատասխան քայլերի ժամանակագրությունը
Ղրիմի «անեքսիայի» և Ուկրաինայի հարավ-արևելքում «անջատողական ուժերին աջակցելու» հիմնավորմամբ Արևմուտքը (ԱՄՆ, Եվրամիություն, «Մեծ յոթնյակ» և այլն) Ռուսաստանի դեմ քաղաքական ու տնտեսական սահմանափակումներ կիրառեցին: Երեք տարվա ընթացքում հարյուրավոր ընկերություններ, կազմակերպություններ ու անձինք հայտնել են արևմտյան սանկցիաների ցանկում: Մոսկվան որոշ դեպքում դիմում է պատասխան քայլերի, սակայն հակադարձ միջոցներն անհամամասնորեն փոքր են:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների, հակընդդեմ քայլերի (շեղատառերով), այս խնդրին առնչվող հարակից իրադարձությունների (թավ տառերով) ժամանակագրությունը հետևյալն է.
2014 թ.
16.03.2014 – Ղրիմում և Սևաստոպոլում անցկացվեց պետական կարգավիճակի մասին հանրաքվե:
17.03.2014 – ԱՄՆ—ը բարձրաստիճան ռուս և ուկրաինացի 11 պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոց հաստատեց:
17.03.2014 – Եվրամիության արտաքին գործերի նախարարները համաձայնեցին ռուս և ուկրաինացի 21 պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանել:
17.03. 2014 – Կանադայի իշխանությունները Ռուսաստանի և Ղրիմի թվով 10 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ մուտքի արտոնագրի սահմանափակում դրեցին և տնտեսական սանկցիաներ ներդրեցին:
19.03.2014 – Ավստրալիան պատժամիջոցներ հաստատեց Ռուսաստանի ու Ուկրաինայի 12 քաղաքացիների հանդեպ, ովքեր «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սպառնալիքի առումով սկզբունքային դեր են խաղացել»:
20.03.2014 – ԱՄՆ-ը ընդլայնեց պատժամիջոցների ցանկը (20 պաշտոնյա և 1 ընկերություն):
20.03.2014 – ՌԴ արտգործնախարարությունը հրապարակեց ԱՄՆ թվով 9 պաշտոնյաներից ցանկ, ում արգելվեց մուտք գործել Ռուսաստան:
21.03.2014 – Կանադան ընդլայնեց պատժամիջոցների ցանկը (14 պաշտոնյա և 1 ընկերություն):
21.03.2014 – Եվրամիության առաջնորդները որոշում ընդունեցին Ռուսաստանի դեմ սանկցիաների երկրորդ մակարդակի անցնելու, ներառվեցին ևս 12 պաշտոնյաներ:
23.03.2014 – Նոր Զելանդիան պատժամիջոցներ հաստատեց այն անձանց համար, ովքեր պատասխանատու են համարվում Ղրիմը Ռուսաստանին միացնելու համար:
24.03.2014 – ՌԴ արտգործնախարարությունը հաստատեց կանադացի թվով 13 պաշտոնյաների,, հասարակական գործիչների ցանկը, ում արգելվեց մուտք գործել Ռուսաստան (այդ թվում նաև 1 ընկերություն):
28.03.2014 – Մոսկվան ընդլայնեց ԱՄՆ, ԵՄ և Կանադայի դեմ պատժամիջոցների ցանկը:
02.04.2014 – Շվեյցարիան արգելեց ԵՄ պատժամիջոցների ցանկում ընգրկված թվով 33 ռուս պաշտոնյաների ֆինանսական օպերացիաների իրականացումը:
07.04.2014 — Կիևը ՌԴ քաղաքացիների համար Ուկրաինայում գտնվելու ժամկետը սահմանափակեց մինչև 90 օր:
11.04.2014 – ԱՄՆ-ը սանկցիաներ հաստատեց Ղրիմի թվով 7 պաշտոնյաների և 1 ընկերության հանդեպ:
11.04.2014 – Չեռնոգորիան, Իսլանդիան, Ալբանիան, Նորվեգիան և Ուկրաինան միացան ԵՄ պատժամիջոցներին:
12.04.2014 — Կանադան պատժամիջոցներ հաստատեց Ղրիմի թվով 2 պաշտոնյաների և 1 ընկերության հանդեպ:
15.04.2014 – Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը թույլատրեց բանակը գործի դնել հակաահաբեկչական օպերացիաների համար:
28.04.2014 – Եվրամիությունը որոշում ընդունեց պատժամիջոցների ցանկ ևս 15 անձով ընդլայնել:
28.04.2014 – ԱՄՆ իշխանությունն ընդլայնեցին սանկցիաների ցուցակը (ևս 7 պաշտոնյա և 17 ընկերություն):
29.04.2014 – Կանադան պատժամիջոցներ սահմանեց 9 պաշտոնյայի և 2 ընկերության նկատմամբ:
29.04.2014 – Ճապոնիան պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի թվով 23 պաշտոնյայի նկատմամբ:
02.05.2014 – Շվեյցարիան ֆինանսական սահմանափակումներ հաստատեց 15 քաղաքացու նկատմամբ:
04.05.2014 – Կանադան հավելյալ տնտեսական պատժամիջոցներ հաստատեց թվով 16 ընկերության նկատմամբ:
11.05.2014 – Լուգանցկի և Դոնեցկի մարզերում ընթացան կարգավիճակի մասին հանրաքվեներ: Ավելի ուշ ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները հայտարարեցին ինքնիշխանության և Նովոռոսիա պետության մեջ միավորվելու մասին:
12.05.2014 – Եվրամիության խորհուրդը պատժամիջոցների ցանկում ներառեց 13 պաշտոնյայի և 2 ընկերություն:
13.05.2014 – Կանադայի իշխանությունները պատժամիջոցներ հաստատեցին 12 անձի նկատմամբ (ՌԴ քաղաքացիներ և Ուկրաինայի ֆեդերալիզացման կողմնակիցներ):
19.05.2014 – Շվեյցարիան միացավ ԵՄ պատժամիջոցների հավելյալ ցանկին:
21.04.2014 – Ավստրալիայի կառավարությունը պատժամիջոցներ սահմանեց 38 պաշտոնյայի և 11 ընկերության նկատմամբ:
25.05.2014 – Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթեց Պետրո Պորոշենկոն:
26.05.2014 – Ուկրաինան միացավ Եվրամիության պատժամիջոցներին (28 քաղաքացի և 2 ընկերություն)
26.05.2014 – Չեռնոգորիան, Իսլանդիան, Ալբանիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան միացան Եվրամիության նոր պատժամիջոցներին (13 քաղաքացի և 2 ընկերություն):
16.06.2014 – Պետրո Պորոշենկոն արգելեց Ռուսաստանի հետ ցանկացած ռազմա-տեխնիկական համագործակցություն:
19.06.2014 – Ավստրալիան հրապարակեց ավելի վաղ պատժամիջոցների ենթարկված թվով 50 անձանց ու 11 ընկերության ցանկը:
21.06.2014 – Ուկրաինան և Եվրամիությունը բրյուսելյան գագաթնաժողովի ժամանակ ստորագրեցին ասոցացման և ազատ առևտրի համաձայնագիրը:
21.06.2014 – Կանադայի պատժամիջոցների ցանկում ներառվեցին ևս 11 անձ և 1 ընկերություն:
11.07.2014 – Եվրամիությունը սանկցիաներ հաստատեց ևս 11 անձի նկատմամբ:
11.07.2014 – Լատվիան արգելեց թվով 16 քաղաքացիների մուտքն իրենց երկիր:
16.07.2014 – ԱՄՆ-ը պատժամիջոց հաստատեց ևս 4 անձի և 15 ընկերության նկատմամբ (հիմնականում ռազմաարդյունաբերական և հումքային ընկերություններ):
17.07.2014 – Դոնեցկում կործանվեց մալայզիական «Բոինգ-777» ինքնաթիռը:
21.07.2014 – Լատվիայի արտգործնախարարությունն արգելեց Ռուսաստանի թվով 3 մշակույթի գործիչների մուտքն իրենց երկիր:
24.07.2014 – Կանադան սահմանափակումներ դրեց թվով 8 անձի և 12 ընկերության նկատմամբ:
25.07.2014 – Եվրամիությունն ընդլայնեց սանկցիաների ցուցակը՝ ներառելով ՌԴ և Ուկրաինայի 15 քաղաքացու և 18 ընկերություն:
29.07.2014 – ԱՄՆ պատժամիջոցներ սահմանեց ռուսական 3 բանկի և 1 ընկերության նկատմամբ:
30.07.2014 – Եվրամիություն հրապարակեց սանկցիաների նոր ցանկը (8 անձ և 3 ընկերություն):
05.08.2014 – Շվեյցարիայի կառավարությունը ընդլայնեց պատժամիջոցների ցանկը Ուկրաինայի հարցում ՌԴ դիրքորոշման պատճառով:
05.08.2014 – Ճապոնիայի կառավարությունը նոր պատժամիջոցներ հաստատեց թվով 40 անձի և ղրիմյան 2 ընկերության նկատմամբ:
06.08.2014 – Ռուսաստանը սահմանափակումներ դրեց իր հանդեպ պատժամիջոցներ կիրառող երկրներից գյուղատնտեսական արտադրանքների, հումքի և մթերքի ներմուծման հարցում:
06.08.2014 – Կանադան ընդլայնեց պատժամիջոցների ցանկը (19 անձ և 22 ընկերություն):
11.08.2014 – ՌԴ կառավարությունը սահմանափակեց թեթև արդյունաբերության արտասահմանյան ապրանքների պետական գնումները:
11.08.2014 – Նորվեգիան միացավ Եվրամիության պատժամիջոցներին (34 անձ, 21 ընկերություն):
14.08.2014- Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայությունը որոշ ռուսական ավիաընկերությունների հանդեպ իր օդային տարածքով թռիչքների հատուկ ռեժիմ հաստատեց:
14.08.2014 – Ուկրաինայի խորհրդարանն օրենք ընդունեց, որոնք ավելին քան 20 տիպի պատժամիջոցներ հաստատվեցին Ռուսաստանի հանդեպ՝ ներառյալ էներգառեսուրսների տրանզիտի դադարեցումը:
22.08.2014 – Ռուսական հումանիտար օգնության բեռնատարները հատեցին Ուկրաինայի սահմանը, ժամանեցին Լուգանսկ:
22.08.2014 – Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ սահմանեց Ճապոնիայի դեմ:
28.08.2014 – Ուկրաինայի ազգային խորհուրդը Ուկրաինայի անվտանգության ծառայությանը փոխանցեց Ռուսաստանի 49 քաղաքացիների ցանկը՝ «անցանկալի անձ» հայտարարելու համար:
01.09.2014 – Ավստրալիայի կառավարությունը ուժեղացրեց պատժամիջոցները մի շարք ընկերությունների հանդեպ:
02.09.2014 – Ավստրալիան հրապարակեց ընդլայնված սանկցիոն ցուցակը (63 անձ և 21 ընկերություն):
05.09.2014 – Ստորագրվեցին Մինսկի արձանագրությունները, որոնք ենթադրում էին Դոնբասում կրակի դադարեցում:
11.09.2014 – Ուկրաինայի իշխանությունները արգելեցին 3-5 տարով երկիր մուտք գործել ռուսական լրատվամիջոցների թվով 35 ներկայացուցչի:
12.09.2014 – Եվրամիությունը սահմանափակեց թվով 20 ռուսական ընկերության մուտքը ԵՄ շուկա, պատժամիջոցների ենթարկվեցին ևս 24 ֆիզիկական անձ:
12.09.2014 – ԱՄՆ պատժամիջոցներ հաստատեց ռուսական թվով 19 ընկերության նկատմամբ (այդ թվում նավթագազային ընկերություններ):
12.09.2014 – Ուկրաինայում հրապարակվեց և ուժ մեջ մտած «Պատժամիջոցների մասին» օրենքը:
16.09.2014 – Կանադան սանկցիոն ցանկը ընդլայնեց 4 անձով և 6 ընկերությամբ:
19.09.2014 – Մշակվեց Մինսկի արձանագրությունների իրականացման հուշագիրը:
24.09.2014 – Ճապոնիան սահմանափակումներ դրեց ռուսական 5 բանկ նկատմամբ
15.10.2014 – Եվրամիության պատժամիջոցներին միացան Չեռնոգորիան, Իսլանդիան, Ալբանիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան, Ուկրաինան և Եվրագոտու երկրները (24 անձ, 20 ընկերություն):
21.10.2014 – Մոսկովյան «Վնուկովո» օդանավակայանից մեկնելիս ֆրանսիական «Total» էներգետիկ կոնցեռնի նախագահ Քրիստոֆ դե Մարժերին
24.10.2014 – Լատվիայի սև ցուցակում հայտնվեց ռուս դերասան Իվան Օխլոբիստինը:
28.10.2014 – Ուկրաինան արգելեց թվով 14 ռուսական մշակույթի գործիչների մուտքը իր երկրի տարածք:
01.11.2014 – Ռիգայի սև ցուցակը համալրեց նաև ռուս դերասան Միխայիլ Պորեչենկովը:
01.11.2014 – Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագիրը ուժի մեջ մտավ (բացառությամբ տնտեսական մասի):
02.11.2014 – Ինքնահռչակ ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում տեղի ունեցան պետության ղեկավարների ու պատգամավորների ընտրություններ:
12.11.2014 – Շվեյցարիան ևս միացավ ԵՄ պատժամիջոցներին (24 անձ, 20 ընկերություն):
29.11.2014 – Եվրամիությունը սանկցիոն ցուցակում ներառեց ևս 13 անձի ու 5 կազմակերպություն:
09.12.2014 – Ճապոնիայի նոր սահմանափակումների ցանկում հայտնվեցին 26 անձ և 14 ընկերություն:
16.12.2014 – Շվեյցարիան միացավ Եվրամիության կողմի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի դեմ սանկցիաներին (13 անձ ու 5 կազմակերպություն):
18.12.2014 – Տեղի ունեցավ Եվրամիության պետությունների ղեկավարների գագաթնաժողովը Բրյուսելում:
19.12.2014 – ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ նոր պատժամիջոցների հրաման է ստորագրել Ռուսաստանի և նրան միացած Ղրիմի դեմ (17 անձ, 7 կազմակերպություն):
19.12.2014 – Կանադայի սանկցիոն ցուցակում ներառվեցին ևս 11 անձ:
20.12.2014 – Ղրիմի դեմ Եվրամիության տնտեսական և զբոսաշրջային պատժամիջոցներն ուժի մեջ մտան:
26.12.2014 – Visa և MasterCard վճարային համակարգերը դադարեցրեցին Ղրիմում իրենց քարտերի սպասարկումը:
2015
09.01.2015 – Դոնբասում իրավիճակը սրվեց, ուկրաինական բանակ ինտենսիվացրեց կրակն ապստամբների դիրքերի ուղղությամբ:
25.01.2015 – Ուկրաինան միացավ Եվրամիության, ԱՄՆ-ի, «Մեծ յոթնյակի» երկրների, Շվեյցարիայի բոլոր պատժամիջոցներին ընդդեմ Ռուսաստանի:
28.01.2015 – ԵԽԽՎ-ում Ռուսաստանը մինչև ապրիլ զրկվեց ձայնի իրավունքից:
29.01.2015 – Եվրամիությունը երկարաձգեց պատժամիջոցները մինչև 2015 թ. սեպտեմբեր (132 անձ, 48 կազմակերպություն)
11.02.2015 – Մինսկում ընթացան «նորմանդյան քառյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Ուկրաինա) բանակցությունները:
12.02.2015 – Ուկրաինան արգելեց ռուս դերասան Ալեքսնադր Միխայիլովի մուտքն իրենց երկիր:
16.02.2015 – ԵՄ պատժամիջոցների ցանկում հայտնվեցին ևս 19 քաղաքացի և 9 կազմակերպություն:
18.02.2015 – Կանադան սանկցիաներ հաստատեց 37 անձի և 17 կազմակերպության նկատմամբ:
18.02.2015 – Ուկրաինական «Նավթոգազ» ընկերությունը դադարեցրեց երկրի հարավ-արևելք գազի մատակարարումը:
25.02.2015 – Ուկրաինայի Ռադան հայտարարեց, որ շուրջ 100 ռուսական լրատվամիջոցների աշխատակիցների հավատարմագրումը խորհրդարանում կասեցված է մինչև Դոնեցկում և Լոգանսկում հակաահաբեկչական օպերացիայի ավարտը:
01.03.2015 – Ուկրաինան արգելեց ՌԴ քաղաքացիների մուտքն իրենց երկիր ներքին անձնագրերով ու ծննդյան վկայականներով:
04.03.2015 – Դոնեցկի Զասյադկո հանքում պայթյուն տեղի ունեցավ:
04.03.2015 – ԱՄՆ-ը պատժամիջոցները երկարաձգեցին մեկ տարով (66 անձ, 64 կազմակերպություն):
06.03.2015 – Շվեյցարիան արգելք դրեց Ղրիմի և Սևաստոպոլի հետ առևտրային հարաբերություններին:
11.03.2014 – ԱՄՆ հրապարակեց 14 անձանցից և 2 կազմակերպությունից բաղկացած նոր սանկցիոն ցանկը:
13.03.2015 -Եվրամիությունը մինչ 2015 թ. սեպտեմբերի 15-ը երկարաձգեց 150 ֆիզիկական և 37 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցները:
18.03.2015 – Մոլդովան արգելեց ՌԴ երկու քաղաքացու մուտքն իրենց երկիր:
19.03.2015 – Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը:
19.03.2015 – Ռուսաստանի պատասխան սև ցուցակում ներառվեցին ավելին քան 200 անձ:
23.03.2015 – Մոլդովան արգելեց «Ռուսաստանն այսօր» գործակալության ռադիոհաղորդավար Արմեն Գասպարյանի մուտքը իրենց երկիր:
30.03.2015 – Ուկրաինան անհատական տնտեսական պատժամիջոցներ ներդրեց թվով 84 անձանց հանդեպ, ովքեր առնչություն ունեին Նադեժդա Սավչենկոյի, Օլեգ Սենցովի և Ալեքսանդր Կոլչենկոյի ձերբակալության և դատավարության հետ:
31.03.2015 – Ավստրալիայի պատժամիջոցները (2014 թ. սեպտմբերին հռչակված) մտան ուժի մեջ:
20.04.2015 – ԵԽԽՎ—ն որոշեց չքննարկել ռուսական պատվիրակության լիազորությունների հարցը և փոխադրեց քննարկում հունիս ամիս:
25.04.2015 – Նորվեգիան միացավ ԵՄ թարմացված պատժամիջոցներին (ևս 19 անձ, 9 կազմակերպություն):
13.05.2015 – Հյուսիս—Ղրիմյան ջրագիծը դադարեցրեց ջուր մատակարարել դեպի Ղրիմ:
21.05.2015 – Ուկրաինայի Ռադան չեղարկեց Ռուսաստանի հետ ռազմական ոլորտի համագործակցության 5 միջպետական համաձայնագիր:
30.05.2015 – Ռուսաստանն արգելեց թվով 89 եվրոպացի քաղաքական ու ռազմական գործիչների մուտքն իրենց երկիր:
04.06.2015 — «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը Բրյուսելում սկսեց աշխատանքներն առանց Ռուսաստանի:
19.06.2015 – Եվրամիությունը երկարաձգեց Ղրիմի և Սևաստոպոլի դեմ պատժամիջոցները մինչև 2016 թ. հունիսի 23-ը:
22.06.2015 – Ուժի մեջ մտավ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները մինչև 2016 թ. հունվարի 31-ը երկարաձգելու մասին Եվրամիության որոշումը:
24.06.2015 – Հրապարակվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը Եվրամիության հետ հարաբերություններում հատուկ տնտեսական միջոցների գործողությունը մեկ տարով երկարաձգելու մասին:
24.06.2015 – Եվրոպայի խորհուրդը ԵԽԽՎ—ում ռուսական պատվիրակության հանդեպ սահմանափակումներն երկարաձգվեց մինչև 2016 թ. հունվար:
29.06.2015 – Կանադան հռչակեց սանկցիոն ցուցակը ևս 3 ֆիզիկական և 14 իրավաբանական անձանցով ընդլայնելու մասին:
29.07.2015 – ՄԱԿ—ի Անվտանգության խորհուրդը մալայզիական «Բոինգ-777» ինքնաթիռի կործանման վերաբերյալ բանաձև առաջադրեց, Ռուսաստանը «վետո» դրեց այդ փաստաթղթի ընդունմանը:
29.07.2015 – Եվրամիության օրինակով հակառուսական պատժամիջոցների ցանկը ընդլայնեցին Չերնոգորիան, Ալբանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Ուկրաինան:
30.07.2015 – ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարեց պատժամիջոցների ցանկը ընդլայնումը (11 անձ, 15 ընկեություն):
07.08.2015 – ԱՄՆ-ը պաստժամիջոցներ հաստատեց «Գազպրոմի» խոշորագույն հանքավայրերի նկատմամբ:
31.08.2015 – Ուկրաինայի անվտանգության ծառայությունն արգելեց Ռուսաստանի թվով 16 մշակույթի գործիչների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը իրենց երկիր:
02.09.2015 – ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ հաստատեց ռուսական 29 կազմակերպությունների նկատմամբ:
15.09.2015 – Եվրամիության խորհուրդը երկարաձգեց պատժամիջոցները մինչև 2016 թ. մարտի 15 (149 անձ, 37 կազմակերպություն):
16.09.2015 – Պետրո Պորոշենկոն հրամանագիր ստորագրեց Ռուսաստանի դեմ մեկ տարի ժամկետով սանկցիաների կիրառման մասին:
22.09.2015 – Ուկրաինան պատժամիջոցներ հաստատեց թվով 382 ֆիզիկական և 105 իրավաբանական անձանց նկատմամբ:
25.09.2015 – Ուկրաինան արգելեց ռուսական թվով 17 ավիաընկերությունների թռիչքներն իր տարածքով:
30.09.2015 – Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսեց կետային ավիացիոն հարվածներ հասցնել «Իսլամական պետության» նկատմամբ:
05.10.2015 – ԱՄՆ հակառուսական սանկցիաների ցուցակը համալրեցին ևս 3 քաղաքացի:
13.10.2015 – Նիդերլանդների անվտանգության խորհուրդը և ռուսական «Ալմազ—Անտեյ» կոնցեռնի մասնագետները ներկայացրեցին մալայզիական ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքները:
22.10.2015 – Եվրահանձնաժողովը արգելեց թվով 6 ռուսական բանկերի համար ֆինանսական հետազոտություններ անցկացնել:
25.10.2015 – Ուկրաինան ամբողջությամբ դադարեցրեց Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը:
22.11.2015 – Ուկրաինան դադարեցրեց դեպ Ղրիմ էլեկտրաէներգիայի մատակարարումները:
24.11.2015 – Սիրիայում ռուսական «Սու-24» ռմբակոծիչը խոցվեց թուրքական «Ֆ-16» կործանիչ ինքնաթիռի կողմից:
25.11.2015 – ԱՄՆ ընդլայնեց պատժամիջոցները Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով (4 անձ, 6 ընկերություն):
01.12.2015 — ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրաման ստորագրեց Թուրքիայի դեմ հատուկ տնտեսական միջոցներ ձեռնարկելու համար:
02.12.2015 – Սկսեց գործել դեպի Ղրիմ էլեկտրաէներգիայի կամրջի առաջին գիծը:
19.12.2015 – Չեռնոգորիան երկարացրեց Ղրիմի նկատմամբ պատժամիջոցները մինչև 2016 թ. հունիսի 23:
21.12.2015 – Եվրամիությունը պատժամիջոցները երկարաձգեցին մինև 2016 թ. հուլիսի 31-ը:
22.12.2015 – ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ հաստատեցին (12 անձ, 106 ընկերություն):
2016 թ.
01.01.2016 – Ռուսաստանը կասեցրել է ԱՊՀ ազատ առևտրի գոտու պայմանագրի գործունեությունը պաշտոնական Կիևի համար՝ Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ուժի մեջ մտնելու պատճառով:
02.01.2016 – Ուկրաինան կասեցրեց Ռուսաստանի հետ ԱՊՀ ազատ առևտրի գոտու պայմանագրի գործունեությունը:
10.01.2016 – Ուկրաինայում ուժի մեջ մտավ Ռուսաստանից ապրանքների ներմուծման արգելքը:
20.01.2016 – Ուկրաինան հրապարակեց էմբարգոյի տակ հայտնված ռուսական ապրանքների ընդլայնված ցանկը:
02.03.2016 – ԱՄՆ-ը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգեց (110 անձ, 204 կազմակերպություն):
10.03.2016 – Եվրամիությունը երկարաձգեց հակառուսական պատժամիջոցները (146 անձ, 37 կազմակերպություն):
27.05.2016 – Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն սանկցիաներ հաստատեց ռուսական լրատվամիջոցների թվով 17 ղեկավար անձանց նկատմամբ:
29.06.2016 – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկարաձգեց Արևմուտքից պարենամթերքի էմբարգոն մինչև 2017 թ. դեկտմեբերի 31-ը:
01.07.2016 – Եվրամիությունը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարաձգեց մինչև 2017 թ. հունվարի 31-ը:
06.07.2016 – Ուկրաինայի կառավարությունը արգելեց Ռուսաստանից ապրանքների ներմուծումը մինչև 2017 թվականի դեկտմեբերի 31-ը:
29.07.2016 – Կիևը կասեցրեց դեպի Ուկրաինա ռուսական ընկերությունների թվով 243 ապրանքատեսակների ներմուծումը:
06.08.2016 – Ռուսաստանը երկարաձգեց սննդամթերքի էմբարգոն մինչև 2017 թ. դեկտեմբերի 31-ը:
31.08.2016 – Ուկրաինան երկարաձգեց և ընդլայնեց հակառուսական պատժամիջոցները (638 անձ, 151 կազմակերպություն):
01.09.2016 – ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ հաստատեց ռուսական «Գազպրոմի» դուստր ընկերությունների, այլ կազմակերպությունների և քաղաքացիների նկատմամբ (17 ֆիզիկական, 70 իրավաբանական անձ):
06.09.2016 – ԱՄՆ առևտրի նախարարությունը պատժամիջոցներ սահմանեց ռուսական 11 ընկերության նկատմամբ:
15.09.2016 – Եվրամիությունը երկարաձգեց պատժամիջոցները մինչև 2017 թ. մարտ (146 անձ, 37 կազմակերպություն):
17.10.2016 — Պետրո Պորոշենկոն ընդլայնեց պատժամիջոցների ցանկը (700 անձ, 270 կազմակերպություն):
25.10.2016 – Ուկրաինան, Չեռնոգորիան, Ալբանիան, Լիխտենշետեյնը և Նորվեգիանն միացան Եվրամիության կողմից պատժամիջոցները երկարաձգելու որոշմանը:
08.11.2016 – Եվրամիության սանկցիաներից ցանկն ավելացվեց 6 անձանցով:
15.11.2016 – ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոց հաստատեց ՌԴ պետդումայում Ղրիմը ներկայացնող 6 պատգամավորների նկատմամբ:
28.11.2016 – Կանադայի իշխանությունները սանկցիոն ցուցակում ընդգրկեցին ՌԴ պետդումայում Ղրիմը ներկայացնող 6 պատգամավորներին:
19.12.2016 – Եվրամիությունը երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները մինչև 2017 թ. հուլիսի 31-ը:
20.12.2016 – ԱՄՆ-ը ընդլայնեց հակառուսական սանկցիաները (7 անձ, 10 կազմակերպություն):
23.12.2016 – ԱՄՆ-ը 23 ռուսական ընկերություն ավելացրեց պատժամիջոցների ցուցակի մեջ
29.12.2016 – Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հակառուսական պատժամիջոցներն երկարաձգեց ևս մեկ տարով:
2017 թ.
14.01.2017 — ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները (140 անձ, 303 կազմակերպություն):
13.03.2017 – Եվրամիությունը կես տարով երկարաձգեց հակառուսական սանկցիաները (150 անձ, 37 կազմակերպություն):
16.03.2017 – Ուկրաինան 5 ռուսական բանկերի նկատմամբ մեկ տարի ժամկետով սահմանափակումներ դրեց:
25.03.2017 – ԱՄՆ-ը ռուսական 8 ընկերության նկատմամբ պատժամիջոցներ ներդրեց՝ կապված զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ամերիկյան օրենքի հետ:
16.05.2017 – Ուկրաինան ընդլայնեց և երկարաձգեց Ռուսաստանի դեմ սանկցիաները (1228 անձ, 458 կազմակերպություն):
20.06.2017 – ԱՄՆ-ը ընդլայնեց պատժամիջոցների ցանկը (19 անձ, 19 ընկերություն):
2017 թվականի հուլիսի 27-ի տվյալներով Ռուսաստանի թվով 448 ֆիզիկական և 387 իրավաբանական անձ արևմտյան պատժամիջոցների ցանկում են, ի պատասխան Ռուսաստանը արգելքներ է դրել 32 քաղաքացիների նկատմամբ: