Ո՞վ է լինելու ՆԱՏՕ-ի հաջորդ ղեկավարը
Նախագահ Ջո Բայդենն աջակցում է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեին՝ դառնալու ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը, չորեքշաբթի ասել է ամերիկացի պաշտոնյան։ Այս մասին գրում է POLITICO-ն:
Բայդենի աջակցությունը, ամենայն հավանականությամբ, կստիպի ավելի շատ դաշնակիցներին ընդունել Ռյուտեի թեկնածությունը: Ամերիկացի պաշտոնյան ստացել է անանունություն՝ բացահայտելու նախագահի աջակցությունը մի հարցում, որը մասին հարապարակայնորեն չի խոսվել:
POLITICO-ն չորեքշաբթի ավելի վաղ հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների երկու երրորդը աջակցում է Ռյուտեի թեկնածությանը՝ստանձնելու ռազմական դաշինքի ղեկավարությունը այս տարվա վերջին:
ՆԱՏՕ-ի ներկայիս ղեկավար Յենս Սթոլթենբերգի պաշտոնավարման ժամկետը ավարտվում է հոկտեմբերին:
Ճնշումները մեծանում են՝ հաստատելու Ռյուտեի ղեկավարության հայտը նախքան հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը տեղի կունենա Վաշինգտոնում՝ նշելու դաշինքի 75-ամյակը:
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հետաքրքրություն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր պաշտոնի նկատմամբ նոյեմբերին POLITICO-ի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ: Բայց ՆԱՏՕ-ի պաշտոնյաներն ասում են, որ նա այդ ցուցակի մեջ չէ, քանի որ չի հայտարարել իր թեկնածության մասին: Նույնը վերաբերում է Լատվիայի արտաքին գործերի նախարարին, որը նախորդ տարի մինի մեդիա շրջագայություն կատարեց՝ ջրերը փորձարկելու համար:
Ռյուտեն չի քննարկել դաշինքը գլխավորելու իր հայտը նախորդ շաբաթավերջին Մյունխենի անվտանգության համաժողովում, որտեղ հավաքվել էին համաշխարհային առաջնորդներ՝ ասելով, որ իր դասը սովորել է դեռ հոկտեմբերին, երբ առաջարկեց, որ հետաքրքրված է աշխատանքով:
Դաշինքի մեծ մտահոգություններից մեկը 2024 թվականին և դրանից հետո այն է, թե ինչպես աշխատել առանձին երկրների հետ, որոնք վերականգնում են իրենց պահեստները երկու տարի զենք և տեխնիկա ուղարկելուց հետո Ուկրաինա, և նախկինում համեմատաբար քիչ ծախսեր էին կատարել պաշտպանության վրա Խորհրդային Միության փլուզումից հետո :