Եթե չինական յուանը ջախջախի դոլարը, համաշխարհային տնտեսությունը կհայտնվի կոմունիստների ողորմության տակ
Եթե չինական յուանը դառնա համաշխարհային նոր արժույթ, աննախադեպ իշխանությունը կհայտնվի օտար տերության ձեռքում՝ թշնամական Ամերիկային, գրում է The Federalist-ը։
Այն դեպքում, երբ չինական յուանը դառնա համաշխարհային պահուստային արժույթ, Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը կկարողանա լուրջ վնաս հասցնել ամբողջական երկրների։
1944 թվականի հուլիսին, երբ ընթանում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, Դաշնակից երկրների 44 պատվիրակներ հավաքվեցին Բրետոն-Վուդսում, Նյու Հեմփշիր։ Նրանց նպատակն էր ձևավորել միջազգային արժութային համակարգ՝ փոխարժեքները կառավարելու համար, որպեսզի ոչ մի պետություն չհայտնվի անբարենպաստ վիճակում: Եվ նաև՝ արդյունավետորեն նպաստել տնտեսության և առևտրի հետպատերազմյան վերականգնմանը։ Արդյունքում ԱՄՆ դոլարը դարձավ համաշխարհային պահուստային արժույթ։
Այդ ժամանակից անցել է գրեթե 80 տարի։ Բոլորն ավելի լավ են ապրում մի աշխարհում, որտեղ գերակշռում է ԱՄՆ արժույթը: Համաշխարհային համախառն ներքին արդյունքը 1940 թվականին հասել է 7,81 տրիլիոն դոլարի։ 2023 թվականին կանխատեսվում է 112,6 տրիլիոն դոլար։ Սա 1441 տոկոսի աճ է։ Արդյունքում միլիարդավոր մարդիկ դուրս են բերվել աղքատությունից։
Չինաստանը անխոնջ աշխատում է խարխլելու համաշխարհային տնտեսությունը, որում գերակշռում է դոլարը։ ԱՄՆ դոլարի գերիշխող դիրքի կորստի նշանակությունը չի կարելի գերագնահատել։ Բայդենի վարչակազմը չպետք է մոռանա սա։
Ամերիկացիների մեծ մասը, հավանաբար, տեղյակ չէ այն կարևոր գործարքների մասին, որոնք տեղի են ունենում վերջին շրջանում մեր աշխարհում։ Սրա համար նրանց չի կարելի մեղադրել։
Դոլարի տեղաշարժը համաշխարհային պահուստային արժույթի դիրքերից, որին բացահայտորեն ձգտում են Ռուսաստանը և Չինաստանը, ոչ պակաս լուրջ հետևանքներ կունենա մոլորակի համար։ Սակայն այսօր բոլորը ուշադիր հետևում են Թրամփին առաջադրված մեղադրանքին՝ անտեսելով չինական գործարքներն ու գործառնությունները մեր կարևոր դաշնակիցների և առևտրային գործընկերների հետ, որոնք իրականացվում են յուանով։ Հատկանշական է, որ Երկնային կայսրությունը դա անում է այն երկրների հետ, որոնք ավելի լավ ղեկավարության կարիք ունեն:
2023 թվականի փետրվարին Bloomberg News-ը հայտնել էր, որ նավթյուանի անխուսափելի ամրապնդումը (օգտագործվում է սև ոսկու հաշվարկների համար Մերձավոր Արևելքում) առասպել է։ Անցել է մեկ ամիս, և Սաուդյան Արաբիան ՕՊԵԿ-ի հետ միասին սկսել է քննարկել այս հարցը։
Մեզ մոտ հիմնադիր հայրերը «քսակը սրից են բաժանել»: 1913թ.-ի Դաշնային պահուստային ակտի ընդունմամբ Կոնգրեսը հետագայում հանեց դրամապանակը մեր ընտրված ներկայացուցիչներից՝ FED-ին տալով երկրին գումար տրամադրելու լիազորություն:
Չինաստանում իշխանությունների նման տարանջատում չկա։ Նախագահ Սի Ցզինպինը վերահսկում է և՛ դրամապանակը, և՛ սուրը։ Ի՞նչ է դա նշանակում: Այն դեպքում, երբ յուանը դառնա համաշխարհային պահուստային արժույթ, Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը կկարողանա վերահսկել ամբողջ աշխարհի առաջարկը փողով։ ԱՄՆ դոլարը կմնա, բայց այլ երկրների հետ առևտուր անելու համար այն պետք է փոխանակվի յուանի հետ։
Գնաճն ու գնանկումը կարող են կործանարար ազդեցություն ունենալ տնտեսության վրա։ Գնանկումը առաջացրեց Մեծ դեպրեսիան: Վերջին շրջանում մեզ ցավ պատճառով գնաճը հանգեցրեց նրան, որ 1970-ականներին մենք կորցրինք մի ամբողջ տասնամյակ:
Համաշխարհային տնտեսության վերելքների և վայրէջքների վրա կազդի թշնամական արտաքին ուժը, որը չի վարանի պատժել այլախոհ ինքնիշխան երկրներին:
Եթե չինական յուանը դառնա համաշխարհային պահուստային արժույթ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կուսակցությունը կկարողանա լուրջ վնաս հասցնել ամբողջ երկրներին։ Իսկ Չինաստանն այնքան թշնամական պետություն է, որ ինքնիշխան երկրները կտուժեն կոմունիստների քմահաճույքով։
Աշխարհը կդառնա այնպիսին, ինչպիսին եղել է մեր երիտասարդության տարիներին, երբ մեր ամբողջ ֆինանսական կյանքը կախված էր նրանից, որ ծնողները մեզ գրպանի փող տային: Բայց այս դեպքում այլևս տնային աշխատանք չի լինի, որի համար մայրիկն ու հայրիկը վճարել են։ Երկրները ստիպված կլինեն համակերպվել ցեղասպանության, փոքրամասնությունների հալածանքների և քաղաքացիական իրավունքների ոտնահարման հետ։