Լեհաստանը կկասեցնի՞ վիզաների տրամադրումը ռուսներին. «Միանալ արդար գործին»
«Լեհաստանը վիզաներ չի տրամադրի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելինսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Լեհաստանը միանում է Ֆինլանդիային, Էստոնիային, Լատվիային և Դանիային արդար գործին՝ ռուսներին զբոսաշրջային վիզաների տրամադրման համաեվրոպական արգելքի սահմանմանը», — այս մասին գրել է նա կիրակի Twitter-ում: Հայտնում է լեհական լրատվամիջոցը։
Լեհաստանի փոխարտգործնախարարը Պյոտր Վավրշիկը ասել է լեհական մամուլի գործակալությանը, որ Լեհաստանն աշխատում է հայեցակարգի մշակման վրա, որը թույլ կտա չտրամադրել վիզաներ Ռուսաստանի քաղաքացիներին։ Փոխնախարարը հիշեցրել է, որ Լեհաստանն արդեն մի քանի ամիս է, ինչ տուրիստական վիզաներ չի տրամադրում Ռուսաստանի քաղաքացիներին։ Ներկայումս դրանք տրամադրվում են այն ռուսներին, ովքեր իրականացվող աշխատանքի ուժով պետք է հատեն ռուս-լեհական սահմանը՝ ներառյալ բեռնատարների վարորդներ, դիվանագետներ, ինչպես նաև լեհական քարտի սեփականատերեր և Լեհաստանի և ԵՄ այլ երկրների քաղաքացիների ընտանիքների անդամներ:
Փոխարտգործնախարարի խոսքով՝ Լեհաստանը կողմ է ԵՄ պատժամիջոցների ընդլայնմանը, մասնավորապես՝ Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային շարժման դյուրացման մասին համաձայնագրի կասեցման հարցում։ Փոխնախարարը, սակայն, խոստովանեց, որ դրա համար ԵՄ բոլոր երկրների համաձայնությունը չկա։
Զելենսկին կոչ է անում դադարեցնել վիզաների տրամադրումը ռուսաստանցիներին
Նախագահ Զելինսկին կոչ է արել կասեցնել ԵՄ երկրների կողմից Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը։ Ուրբաթ լույս շաբաթ գիշերը նա ասել է, որ ԵՄ-ն չպետք է դառնա «սուպերմարկետ», որտեղ կարող են մտնել բոլոր նրանք, ովքեր ունեն միջոցներ։
Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը կասեցնելու մասին որոշումը Չեխիան ընդունել է ռազմական գործողությունների մեկնարկի հաջորդ օրը։ Արգելքը դեռևս գործում և վերաբերում է նաև Բելառուսի քաղաքացիներին՝ բացառությամբ հումանիտար դեպքերի։ Այս շաբաթ Էստոնիայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ կառավարությունը որոշել է սահմանափակում մտցնել երկիր մուտք գործող Ռուսաստանի քաղաքացիների համար, ովքեր ունեն էստոնական շենգենյան վիզա։
Այս շաբաթ նաև Լատվիայի Սեյմը բանաձև ընդունեց, որում նշվում է, որ Ռուսաստանը ահաբեկչության հովանավոր երկիր է համարվում է և կոչ արեց ԵՄ անդամ երկրներին հնարավորինս շուտ դադարեցնել մուտքի և զբոսաշրջային վիզաների տրամադրումը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին: Ավելի վաղ՝ օգոստոսի 5-ին, Ռուսաստանում Լատվիայի դեսպանատունը հայտարարել էր ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրումն անորոշ ժամկետով կասեցնելու մասին։ Միակ բացառությունը մոտ հարազատի հուղարկավորության հետ կապված ճանապարհորդությունն է։
Լատվիայի նախագահը կիրակի օրը հայտարարել է, որ իր երկիրը պետք է նաև վերանայի արդեն տրված վիզաները և կացության թույլտվությունները, որոնք արդեն տրվել են Ռուսաստանի քաղաքացիներին, այնուհետև այն անձանց, ովքեր աջակցում են ռազմական գործողություններին Ուկրաինայում, և վիզաները պետք է չեղարկվեն կամ չերկարացվեն։
Ֆինլանդիայում շարունակվում են քննարկումները Ռուսաստանի քաղաքացիների համար տուրիստական վիզաների տրամադրման սահմանափակման շուրջ քննարկումները։